Երակներ

արյունատար անոթ, որի միջոցով արյունը շարժվում է դեպի սիրտ

Երակներ (լատին․՝ Venae), արյունատար անոթներ, որոնք մարմնի բոլոր հյուսվածքներից և օրգաններից արյուն են բերում դեպի սիրտը։ Արյան մեծ շրջանառության երակների հյուսվածքներից ն օրգաններից հավաքում են ածխածնի երկօքսիդով, նյութափոխանակության պրոդուկտներով, ներզատիչ գեղձերի հորմոններով հարուստ արյունը և բերում դեպի աջ նախասիրտ։ Արյան փոքր շրջանառության երակների ապահովում են թթվածնով հարուստ արյան ետհոսքը թոքերից դեպի ձախ նախասիրտ։ Դոներակային համակարգով արյան ընդհանուր հոսքի մեջ են փոխադրվում ստամոքսաղիքային համակարգում ներծծված սննդանյութերը։ Երակները սկիզբ են առնում մազանոթներից՝ նուրբ ճյուղերով, որոնք աստիճանաբար իրար միանալով, առաջացնում են մեծ երակներ։ Ստորին վերջույթներից, կոնքի և որովայնի զույգ օրգաններից եկող երակները ձուլվելով կազմում են ստորին սիներակը։ Մարմնի վերին շրջանների (ուղեղի, դեմքի, վերին վերջույթների և կրծքավանդակի) երակներից կազմվում է վերին սիներակը։

Երակները լինում են մակերեսային, որոնք գտնվում են ենթամաշկային ճարպաշարակցական շերտում, և խորանիստ, որոնք ուղեկցում են զարկերակներին։ Երակների պատերը կազմված են ներքին՝ բջջային, միջին՝ մկանային, արտաքին՝ շարակցական շերտերից։ Երակների պատերը բարակ են, առաձգական, մկանային շերտը՝ թույլ զարգացած։ Երակներում արյան ճնշումը աննշան է (խոշոր երակներում՝ նույնիսկ մթնոլորտային ճնշումից ցածր)։ Երակների մեջ կան գրպանաձև փականներ, որոնք կանխում են արյան ետադարձ հոսքը։

Վերին և ստորին սիներակներ

խմբագրել

Վերին և ստորին սիներակները մարդու օրգանիզմի ամենամեծ երակներն են։Վերին և ստորին սիներակներով արյունը լցվում է աջ նախասիրտ։

խմբագրել
  • Վերին սիներակը կարճ է և հաստ, գտնվում է կրծքի խոռոչում՝ վերել (վեր ելնող) աորտայից աջ։ Այն գոյանում է աջ և ձախ գլխաբազկային երակների միաձուլումից։ Վերջիններս առաջանում են գլխից և պարանոցից արյուն բերող ներքին լծային և վերին վերջույթից եկող ենթանրակային երակների միացումից։ Վերին սիներակի մեջ է թափվում նաև կրծքի խոռոչի պատերի արյունը՝ կենտ երակի միջոցով։
  • Ստորին սիներակը մարմնի ամենախոշոր երակացողունն է, որն արյուն է հավաքում որովայնից և ստորին վերջույթներից։ Գոյանում է գոտկային 15-րդ ողնի առջևում՝ աջ և ձախ զստային ընդհանուր երակների միացումից, որոնք արյուն են հավաքում կոնքի խոռոչից (զստային ներքին երակ) և ստորին վերջույթներից (զստային արտաքին երակ)։ Այն ողնաշարի առջևով, աորտայից ավելի աջ, բարձրանում է վերև, անցնելով ստոծանիով, արյուն է տանում աջ նախասիրտ։ Որովայնի խոռոչում ստորին սիներակի մեջ են թափվում լյարդային, երիկամային, գոտկային, ինչպես նաև սեռական գեղձերից եկող երակների արյունը։ Գործնական տեսակետից կարևոր նշանակություն ունեն վերին ու ստորին սիներակների և լյարդի դռներակի ճյուղավորումների միջև եղած բերանակցումները։

Վերին վերջույթի երակներ

խմբագրել

Ստորին վերջույթի երակներ

խմբագրել

Գլխի երակներ

խմբագրել

Դռներակ

խմբագրել

Պտղի երակների առանձնահատկությունները

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 540