Արգանդափողերի կապում

Արգանդափողերի կապում, ամլացման վիրահատական միջամտություն, երբ կնոջ արգանդափողերը սեղմում, կապում կամ հատում և փակում են։ Ագանդափողերի կապման այս մեթոդներից յուրաքանչյուրն էլ կանխում է բեղմնավորված ձվաբջիջների անցումն արգանդի խոռոչ, որտեղ դրանք կպչում են արգանդի պատին (իմպլանտացիա)։ Արգանդափողերի հատումը համարվում է ամլացման և բեղմնականխման մշտական մեթոդ։

Արգանդափողերի կապում
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըԱմլացում
Մարդկությանը հայտնի է1930
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքում0.5%%[1]
Տիպական կիրառման դեպքում0.5%%[1]
Կիրառում
Duration effectՄշտական
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում)Երբեմն
ՀուշումԲացակայում է
Առավելություններ և թերություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանությունՈչ
ՌիսկերՎիրահատական կամ հետվիրահատական բարդություններ

Միջամտության գործընթացըԽմբագրել

Արգանդափողերի կապումը (որը երբեմն թյուրիմացաբար շփոթում են արգանդափողերի հատման հետ) համարվում է բարդ վիրահատություն, որը պահանջում է սպինալ՝ ողնուղեղային անզգայացում։ Խորհուրդ չի տրվում վիրահատել այն կանանց, ովքեր ունեցել են կամ ունեն միզապարկի քաղցկեղ։ Փողերի հատման ավանդական միջամտության դեպքում վիրաբույժը հատում է արգանդափողերն, ապա կապում դրանք՝ այս կերպ կանխելով բեղմնավորված ձվաբջիջների (պտղաձվերի) անցումն արգանդի խոռոչ, որտեղ դրանք կպչում են արգանդի պատին։ Փողերի կապման այլ մեթոդների դեպքում փողերն անանցանելի դարձնելու համար օգտագործում են կլիպեր (ամրակներ) կամ օղեր կամ հատում ու այրում են դրանք (փողերը)։ Ամլացումը, որպես կանոն, կատարվում է հիվանդանոցի վիրահատարանում։

ԱրդյունավետությունըԽմբագրել

Վիրահատական միջամտությանը հաջորդող առաջին տարվա ընթացքում արգանդափողերի կապման արդյունավետությունը հասնում է շուրջ 99%-ի։ Հետագա տարիների ընթացքում մեթոդի արդյունավետությունը կարող է թեթևակի նվազել, քանի որ արգանդի փողերը որոշ դեպքերում կարող են վերափոխվել և վերաճել՝ դառնալով չպլանավորված հղիության պատճառ։ Ի տարբերություն ՆԱՊ-ի (ներարգանդային պարույր) կամ տղամարդկանց ամլացման մեթոդի (վազէկտոմիա)՝ կնոջ ամլացման պարագայում մեթոդի կիրառուման ձախողումը դժվար է գնահատել՝ բացառությամբ կնոջ հղիանալու դեպքերի։ Արգանդափողերի կապման մեթոդի ձախողման 15-20%-ը, մեծ հավանականությամբ, արտարգանդային հղիության դեպքեր են[2]։ Ձախողումների 84%-ը գրանցվում է ամլացումից մեկ կամ մի քանի տարի անց։

Ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ արգանդափողերի կապում տարած կանանց շուրջ 5%-ը կունենա արտարգանդային հղիություն։ Ժամանակը, թերևս, նույնպես ազդեցիկ գործոն է. ձախողման վտանգն ավելանում է հետվիրահատական առաջին կամ մի քանի տարիների ընթացքում։ Արգանդափողերի կապում տարած կանանց մոտ արտարգանդային հղիություն ունենալու վտանգը կազմում է 12.5 %, ինչն ավելի բարձր է, քան այն կանանց դեպքում, ովքեր չեն նման վիրահատություն չեն տարել։

Արգանդափողերի կապման վիրահատական միջամտությունը կատարվում է մշտական բեղմնականխման նպատակով և ժամանակավոր բեղմնականխման միջոց չի համարովում։ Արգանդափողերի անցանելիության դարձելիությունը միկրովիրահատության տեսակ է, որի ընթացքում վերականգնվում են կապված արգանդափողերը։ Արտամարմնային բեղմնավորմամբ հնարավոր է հաղթահարել պտղաբերության խնդիրն այն կանանց դեպքում, ով չի կարող տանել արգանդափողերի դարձելիության վիրահատություն։

ՏարածվածությունԽմբագրել

Կնոջ ամլացման մեթոդից աշխարհում օգտվում է բեղմնականխիչ որևէ մեթոդ կամ միջոց[3] օգտագործող ամուսնացած կանաց 33%-ը՝ դարձնելով այն բեղմնականխման ամենատարածված մեթոդը[4]։

Առավելությունները և թերություններըԽմբագրել

Արգանդափողի կապումը որովայնի խոռոչի վիրահատություն է։ Ուսումնասիրություններից մեկի արդյունքում պարզվել է, որ կնոջ ամլացման դեպքում հետվիրահատական բարդություններն ավելի հավանական են, քան տղամարդկանց վազէկտոմիայի դեպքում, իսկ այդ բարդությունների բուժումն ավելի ծախսատար է[5] Արդյունաբերական երկրներում արգանդափողերի կապման պարագայում մահացությունը կազմում է 4 դեպք 100,000-ից, մինչդեռ վազէկտոմիայի[6]։ դեպքում՝ այդ ցուցանիշը 0.1 է։ Արգանդափողերի կապումը ավելի մեծ նախնական ծախսեր է պահանջում, քան բեղմնականխման մյուս մեթոդները։ Տասնամյակներ կարող են պահանջվել, մինչ արգանդափողերի կապման մեթոդը դառնա նույնքան ծախսարդյունավետ, որքան մյուս բարձրարդյունավետ, երկարաժամկետ կիրառման մեթոդները կամ միջոցները, ինչպիսիք են ՆԱՊ-ը կամ ենթամաշկային իմպլանտը։

Երկար տարիների ընթացքում այլ մեթոդներից օգտվելու դեպքում դրանց շարունակական կիրառման կամ ձախողումների հետևանքով չպլանավորված հղիության ծախսերը դրանք դարձնում են նույնքան կամ առավել ծախսատար, քան արգանդափողերի կապումը[5]։ Արգանդափողերի կապման մեթոդի ծախսերը նվազում են, երբ այն կատարվում է կեսարյան հատման ընթացքում, քանի որ որովայնահատման ժամանակ փողերն արդեն բաց են լինում։ Արգանդափողի կապումը կարող է նվազեցնել ձվարանի քաղցկեղի վտանգը։ Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ հարաբերական վտանգը գնահատվում է 0.66՝ քաղցկեղի էպիթելյալ տեսակի դեպքում, 0.40՝ էնդոմետրիոդ և 0.73՝ շճային (սերոզ) տեսակի դեպքում[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Trussell James (2011)։ «Contraceptive efficacy»։ in Hatcher Robert A., Trussell James, Nelson Anita L., Cates Willard Jr., Kowal Deborah, Policar Michael S. (eds.)։ Contraceptive technology (20th revised ed.)։ New York: Ardent Media։ էջեր 779–863։ ISBN 978-1-59708-004-0։ ISSN 0091-9721։ OCLC 781956734  Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States. Archived 2017-02-15 at the Wayback Machine.
  2. Shah JP, Parulekar SV, Hinduja IN (January 1991)։ «Ectopic pregnancy after tubal sterilization»։ J Postgrad Med 37 (1): 17–20։ PMID 1941685 
  3. «Family Planning Worldwide: 2008 Data Sheet» (PDF)։ Population Reference Bureau։ 2008։ Վերցված է 2008-06-27  Data from surveys 1997-2007.
  4. World Health Organization (2002)։ «The intrauterine device (IUD)-worth singing about»։ Progress in Reproductive Health Research (60): 1–8 
  5. 5,0 5,1 James Trusell (April 1995)։ «Economic value of contraception» (PDF)։ American Journal of Public Health 85 (4): 494–503։ PMC 1615115։ PMID 7702112։ doi:10.2105/AJPH.85.4.494 
  6. Ninaad S. Awsare, Jai Krishnan, Greg B. Boustead, Damian C. Hanbury, and Thomas A. McNicholas (2005)։ «Complications of vasectomy.»։ Ann R Coll Surg Engl 87 (6): 406–410։ PMC 1964127։ PMID 16263006։ doi:10.1308/003588405X71054 
  7. Cibula D., Widschwendter M., Majek O., Dusek L. (2010)։ «Tubal ligation and the risk of ovarian cancer: review and meta-analysis»։ Human Reproduction Update 17 (1): 55–67։ PMID 20634209։ doi:10.1093/humupd/dmq030 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Birth Control Comparison Chart 2008