Թարմացնել այս էջի քեշը
Մայիս ամսվա հոդվածները
Մայիսի 1
Սոցիալական ձեռնարկատիրություն, վենչուրային բիզնեսի մեթոդների օգտագործում սոցիալական, մշակութային կամ էկոլոգիական խնդիրների նորարարական որոշումների ներդրման, ֆինանսավորման, վերամշակման համար: Այս դեպքում սոցիալական ձեռնարկատիրությունը մոտենում է կամավոր (ոչ կոմերցիոն, կամավորական) սեկտորին: Սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգը կարող է գործածական լինել կազմակերպությունների լայն շրջանակի համար, որոնք տարբեր են իրենց չափերով, հետապնդվող նպատակներով:

Եթե սովորական ձեռնարկատերերը, որպես կանոն, գնահատում են իրենց գործունեության հաջողությունը` կողմնորոշվելով դեպի շահույթը, եկամուտը (վաճառքների ծավալ) կամ բաժնետոմսերի արժեքը, ապա սոցիալական ձեռնարկատիրոջ համար հաջողության գլխավոր չափանիշը դառնում է «սոցիալական նվիրումը»: Շահույթը կարող է ուշադրության տակ առնվել, սակայն ոչ թե որպես ինքնանպատակ, այլ ավելի շուտ որպես հետագա առաջխաղացման միջոց կազմակերպության մշակութային կամ սոցիալական նպատակներին հասնելու համար:

Սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը նշանակալիորեն տարբերվում է ավանդական ձեռնարկատիրության հիմունքներից, սակայն գործնական ակտիվության տեսակների միջև կան մի շարք նմանություններ: Դեռ 19-րդ դարի սկզբին ֆրանսիացի դասական տնտեսագետ Ժան Բատիստ Սեյը բնորոշել է ... Ավելին

Մայիսի 2
Օֆշորային հողմաէլեկտրական Մեծ Բրիտանիայի հյուսիսում
Օֆշորային հողմաէլեկտրական Մեծ Բրիտանիայի հյուսիսում

Վերականգնվող էներգիա կամ Կանաչ էներգիա, այնպիսի աղբյուրներից ստացվող էներգիա, որոնք մարդկային մասշտաբներով անսպառ են: Այդպիսի էներգիայի օգտագործման հիմնական սկզբունքն այն է, որ այն, դուրս մղվելով շրջական միջավայրի գործընթացներից, տեխնիկական կիրառում ստանա: Վերականգնվող էներգիա ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան: Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են:

2014 թվականին էներգիայի համաշխարհային պահանջարկի մոտ 19.2 %-ը ստացվել է վերականգնվող աղբյուրներից:

2006 թվականին էներգիայի համաշխարհային պահանջարկի մոտ 18 %-ը բավարարվել է վերականգնվող էներգիայի աղբյուրների հաշվին, որից 13 %-ը` բիոզանգվածի (փայտի) այրման ավանդական եղանակով: 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 16.7 %, իսկ 2013 թվականին՝ 21 %: Ընդ որում, ավանդական բիոզանգվածի բաժինը հետզհետե փոքրանում է, մինչդեռ... Ավելին

Մայիսի 3
Պարադոքս (հուն․՝ παράδοξος — անսպասելի, տարօրինակ, ընդունված կարծիքին հակասող) մտահանգում կամ գիտափորձ, որը տալիս է ինքնըստինքյան ճիշտ համարվող, նախադրյալներին հակասող եզրակացություն։ Պարադոքսն իրավիճակ է, որը կարող է լինել իրականում, բայց տրամաբանական բացատրություն չունի: Առօրյա կյանքում պարադոքսները դրսևորվում են որպես հանրահայտ, համընդհանուր ճանաչում գտած կարծիքի մերժում։ Այս կերպ ըմբռնված պարադոքսը որպես գեղարվեստական հնար կիրառվում է ժողովրդական բանահյուսության մեջ (առակ, ասացվածք, անեկդոտ), գեղարվեստական գրականությունում՝ խոսքի ներգործությունն ուժեղացնելու, միտքը շեշտելու համար։ Հարկ է տարբերել պարադոքսն ապորիայից: Ապորիան (անտինոմիա), ի տարբերություն պարադոքսի, հորինված, տրամաբանորեն ճիշտ դատողություն կամ իրավիճակ է, որն իրականում... Ավելին
Մայիսի 4
Անհավասար ամուսնություն նկարը
Անհավասար ամուսնություն նկարը

«Անհավասար ամուսնություն» (ռուս.՝ Неравный брак), ռուս նկարիչ Վասիլի Պուկիրևի նկարը, որ նա ստեղծել է 1862 թվականին՝ Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո: 1863 թվականի ակադեմիական ցուցադրության ժամանակ «Անհավասար ամուսնություն» նկարի (գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում) ընդհանուր գաղափարի, ուժեղ արտահայտչականության, կենցաղային սյուժեի համար անսովոր չափերի ու վարպետության շնորհիվ նկարիչը առաջատար դիրք է զբաղեցրել ռուս գեղանկարիչների շարքում: Նկարի համար Պուկիրևն արժանացել է պրոֆեսորի կոչման:

19-րդ դարի կեսերին կնոջ իրավազուրկ վիճակը, իրենց կամքին հակառակ ամուսնացող անօժիտ աղջիկների խնդիրը Ռուսաստանում դարձավ հիվանդագին: Այդ ժամանակվա ամուսնությունների զգալի մասը կառուցվում էր... Ավելին

Մայիսի 5
Գագիկ Աւշարեանի վերականգնուած Տ-72 թնդանօթը որպէս յուշարձան Շուշիի ազատագրման
Գագիկ Աւշարեանի վերականգնուած Տ-72 թնդանօթը որպէս յուշարձան Շուշիի ազատագրման

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերու առաջին նշանակալի յաղթանակն էր Արցախեան ազատամարտին մէջ։ Ճակատամարտը տեղի ունեցած է 8 Մայիս, 1992-ին, ռազմավարական կարեւոր դիրք ունեցող Շուշի լեռնաքաղաքին մէջ։ Մարտական գործողութիւնները ճշգրիտ ձեւով հաշուի առնուած էին եւ արդէն միւս օրը Շուշին ամբողջութեամբ ազատագրուած էր ազրպէյճանցիներէն, որոնք ողջ հակամարտութեան ընթացքին Շուշիէն կը ռմբակոծէին ԼՂԻՄ-ի, հետագային՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաք՝ Ստեփանակերտը։

8 Մայիս,1992-ին, Հայաստանի նախագահ՝ Լեւոն Տէր-Պետրոսեան, Ազրպէյճանի նախագահի պաշտօնակատար՝ Եաղուպ Մամետովի, ինչպէս նաեւ միջնորդ երկրի՝ Իրանի նախագահ՝ Հաշէմի Ռաֆսանժանին ԼՂ հակամարտութեան կարգաւորման մասին կը ստորագրեն համատեղ յայտարարութիւն մը, որու համաձայն՝ Մահմուտ Վայէզի պէտք էր կրկին ժամանէր տարածաշրջան՝ Պաքու, Երեւան եւ Ստեփանակերտ, զինադադարը իրականացնելու եւ համապատասխան մեքենականութիւն մշակելու համար։ Իրան առաջին երկիրն էր, որ... Ավելին

Մայիսի 6
2017 թվականի ֆայասներից
2017 թվականի ֆայասներից

Ֆայաս կամ Լաս Ֆայաս (իսպ.՝ Falles, վայն.՝ Fallas, մարտի 15-19), բնության զարթոնքը խորհրդանշող հեթանոսական ամենամյա տոնակատարություն, իսպանական Վալենսիա քաղաքի ամենամեծ ավանդական փառատոնը, ինչ-որ չափով «դիվային» ֆիեստա, որն ավարտվում է ատաղձագործների հովանավոր սուրբ Հովսեփի տոնով։ Փառատոնը տևում է մեկ շաբաթ` մարտի 15 -ից մարտի 19-ը, իսկ բնակիչները տոնին պատրաստվում են մի ամբողջ տարի։ Ամենատարբեր նյութերից կառուցվում են հարյուրավոր ֆայա հուշարձաններ, որոնցից որոշների բարձրությունը հասնում է մինչև 10 մետրի, իսկ կատարված ծախսերը երբեմն գերազանցում են 100 հազար դոլարը։ Փառատոնի ժամանակ քաղաքը հեղեղվում է հսկայական, գունագեղ և վարպետորեն պատրաստված ծավալային ֆիգուրներով և կրակի թագավորության է վերածվում։ Մեկշաբաթյա տոնակատարությունների ավարտին երգիծական և հիմնականում քաղաքական թեմաներով կառուցված հուշարձանները հանդիսավոր կերպով այրվում են։ Քաղաքացիների կողմից ընտրված կառույցներից մեկը հաղթող է ճանաչվում և կրակի չի մատնվում, այլ... Ավելին

Մայիսի 7
Բուսական ծագմամբ սնունդ
Բուսական ծագմամբ սնունդ

Վեգանություն (վեգանիզմ, անգլ.՝ veganism),  կենսակերպ և աշխարհայացք, որը ուղղված է հագուստի, սննդի և այլ ցանկացած նպատակով կենդանիների նկատմամբ դաժանության և շահագործման տարբեր հնարավոր ձևերի բացառմանը, ոչ կենդանական այլընտրանքների օգտագործմանն ու զարգացմանը նպաստելուն՝ ի շահ մարդկանց, կենդանիների և շրջապատող միջավայրի: Վեգանության սկզբունքներին հետևող մարդկանց անվանում են վեգաններ: Վեգանները խուսափում են սննդի մեջ կենդանական ծագում ունեցող սննդամթերքների օգտագործումից՝ միս, ձուկ, ձու, կաթ (չհաշված կրծքով կերակրվող նորածիններին), կաթնեղեն և մեղր: Վեգանները չեն օգտագործում նաև կենդանիների մորթին, կաշին, մետաքսը և բուրդը, հանդես են գալիս կենդանիների հանդեպ փորձարկումների և շոու բիզնեսում դրանց օգտագործման դեմ:

Վեգանության գաղափարախոս և տարածող Դոնալդ Ուոտսոնի (1910-2005) կարծիքով վեգանության հիմնական պատճառներից մեկը... Ավելին

Մայիսի 8
Տագնապային խանգարում
Տագնապային խանգարում

Տագնապային խանգարումներ, հոգեկան հիվանդությունների տեսակ, որոնց բնորոշ են անհանգստության և վախի զգացումներ: Անհանգստությունը ապագա իրադարձությունների նկատմամբ արձագանքն է, իսկ վախը` ներկա իրադարձությունների: Այս զգացումները կարող են առաջացնել ֆիզիկական ախտանիշներ, ինչպես օրինակ` հաճախասրտություն և ցնցումներ: Կան բազմաթիվ տագնապային խանգարումներ` ընդհանրացված տագնապային, բաժանման հետևանքով տագնապային, խուճապային, սոցիոֆոբիա, ագորաֆոբիա և այլ տեսակի ֆոբիաներ: Կախված տարբեր երևույթների բնույթից, որոնք հանգեցնում են ախտանիշների առաջացման և զարգացման` խանգարումները լինում են տարբեր տեսակի: Մարդիկ հիմնականում մեկից ավելի տագնապային խանգարումներ են ունենում:

Տագնապային խանգարումների առաջացման պատճառները լինում են ինչպես գենետիկ, այնպես էլ՝ ոչ գենետիկ: Ռիսկային գործոններից են... Ավելին

Մայիսի 9
Բույսերի մշակում ակվապոնիկ եղանակով
Բույսերի մշակում ակվապոնիկ եղանակով

Ակվապոնիկա, սիմբիոզային միջավայրում ավանդական ջրային տնտեսության (ակվակուլտուրա, ձկների, խխունջների, խեցգետնանմանների և այլ տեսակի ջրային կենդանիների բուծումն արհեստական ավազաններում) և հիդրոպոնիկայի (բույսերի աճեցումը ջրային եղանակով) համադրման պրակտիկա։ Տվյալ պարագայում բույսերի աճեցման համար հողի փոխարեն օգտագործվում է ջուրը, իսկ բուծվող ջրային կենդանիներից ստացված արտազատումներն անմիջապես օգտագործվում են որպես օրգանական պարարտանյութ։

Սովորական ջրային տնտեսություններում, ձկների կամ բուծվող այլ կենդանիների արտազատումները կուտակվում են ջրի մեջ՝ ավելացնելով ջրի թունայնությունը։ ի հակադրումն դրա, ակվապոնիկ համակարգերում օգտագործված ջուրն անցում է հիդրոպոնիկ համակարգին՝ այդ ընթացքում նիտրիֆիկացիոն մանրէների միջոցով ջրում առկա ազոտային միացությունները... Ավելին

Մայիսի 10
Էմոցիոնալ ինտելեկտ (ԷԻ; անգլ.՝ emotional intelligence, EI), զգացմունքները ճանաչելու, այլ մարդկանց և իր սեփական մտադրությունները, մոտիվացիան և ցանկությունները հասկանալու մարդու ունակություն, ինչպես նաև սեփական և այլ մարդկանց զգացմունքները կառավարելու ունակություն` գործնական առաջադրանքները կատարելու նպատակով:

«Էմոցիոնալ ինտելեկտ» հասկացությունը հայտնվել է որպես ինտելեկտի ավանդական թեստերի՝ կյանքում և կարիերայում մարդու հաջողությունը կանխագուշակելու հաճախ անընդունակության արձագանք: Դրա համար բացատրություն է գտնվել, որը կայանում էր այն բանում, որ հաջողակ մարդիկ ունակ են արդյունավետ կերպով փոխազդել այլ մարդկանց հետ՝ կապված էմոցիոնալ կապերով, ունակ են նաև արդյունավետ կառավարել իրենց սեփական էմոցիաները, մինչդեռ ինտելեկտի՝ արդեն ընդունված հասկացությունը չի ընդգրկում այդ ասպեկտները, և ինտելեկտի թեստերը չէին գնահատում այդ ունակությունները:

Ըստ Ս. Ջ. Սթեյնի և Հովարդ Բուքի ոչ այնքան գիտական բնորոշման՝ էմոցիոնալ ինտելեկտը, ի տարբերություն ինտելեկտի, բոլորին հայտնի հասկացությունից... Ավելին

Մայիսի 11
Ռեյմոնդ Կուրցվեյլ
Ռեյմոնդ Կուրցվեյլ

Ռեյմոնդ Կուրցվեյլ (անգլ.՝ Raymond Kurzweil, փետրվարի 12, 1948, Քուինս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան նշանավոր գյուտարար և ապագայաբան: Որպես գյուտարար՝ ստեղծել է ձայնի ճանաչման տարբեր համակարգեր, իսկ որպես ապագայաբան՝ հայտնի է արհեստական բանականության առաջացման և մարդկանց կյանքը երկարացնելու վերաբերյալ գիտատեխնոլոգիական կանխատեսումներով: Ըստ Կուրցվեյլի՝ ապագայում մարդկությունը կհասնի գրեթե անսահմանափակ նյութական հարստության, իսկ մարդիկ կարող են դառնալ անմահ: Նա նաև տվել է տեխնոլոգիական սինգուլյարության հիմնավորումը. դա ֆենոմենալ արագ գիտատեխնիկական գործընթաց է՝ հիմնված արհեստական հզոր ինտելեկտի (մարդկայինին գերազանցող) և մարդկանց կիբօրգացման վրա:

Կուրցվեյլը մեծացել է Նյու Յորքի Քուինս շրջանում: Ծնողները հրեաներ էին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին փախել էին Ավստրիայից: Երիտասարդ տարիներին Կուրցվեյլը գիտական ֆանտաստիկայի սիրահար էր: Արդեն տասնհինգ տարեկանում գրել է համակարգչային ծրագիր... Ավելին

Մայիսի 12
Մկրտիչ Խրիմեան
Մկրտիչ Խրիմեան

Խրիմեան Հայրիկ, (Մկրտիչ Ա. Վանեցի, 4 Ապրիլ, 1820, Վան - 29 Հոկտեմբեր, 1907, Երուսաղէմ), հայ եկեղեցւոյ 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական եւ հոգեւոր-մշակութային գործիչ, մտաւորական ու գրող։ Յաջորդած է Մակար Ա․ Թեղուտցիին։

Մկրտիչ Խրիմեան ծնած է Վան 1820-ին։ Կանուխէն որբ մնալով կը մեծնայ հօրեղբօր խնամքին տակ։ 1847-ին կը մեկնի Պոլիս ուսումը շարունակելու նպատակով, սակայն նիւթական դժուարութիւններու հետեւանքով կը դասաւանդէ հայերէն լեզու՝ Պոլսոյ Խասգիւղի հայ աղջկանց դպրոցին մէջ։

Ընտանեկան ողբերգութիւններէ ետք, կը յարի եկեղեցւոյ ճամբով ժողովուրդին ծառայելու առաքելութեան։ Կ՚ըլլայ վանահայր ու Հայաստանի հողին վրայ առաջին տպարանի հիմնադիր, խմբագիր-հրատարակիչ, ապա կը հասնի Պոլսոյ մեր պատրիարքութեան աթոռին։ Մասնակից կը դառնայ մեր Ազգային սահմանադրութեան մշակումին ու... Ավելին

Մայիսի 13
Օրը, երբ մահացավ երաժշտությունը
Օրը, երբ մահացավ երաժշտությունը

«Օրը, երբ մահացավ երաժշտությունը» (անգլ.՝ The Day the Music Died), ավիավթարի անվանում, որը տեղի է ունեցել 1959 թվականի փետրվարի 3-ին Այովայում՝ Քլիր լեյքի մոտ, որի ժամանակ մահացել են երեք ամերիկացի ռոք երաժիշտներ․ Բադի Հոլին, Ռիչի Վալենսը և Բիգ Բոփերը, ինչպես նաև օդաչուն՝ Ռոջեր Փիթերսոնը։ Ավելի ուշ երգիչ Դոն Մաքլինն անվանեց այդ ողբերգությունը «Այն օրը, երբ մահացավ երաժշտությունը»՝ նրա մասին գրելով իր «American Pie» երգը։

The Crickets խմբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Հոլին նոր երաժշտական խումբ հավաքեց, որի անդամներն էին Ուեյլոն Ջենինգզը, Թոմի Օլսափը և Կառլ Բանչը և որի նպատակն էր «Winter Dance Party» շրջագայության անցկացումը։ Հյուրախաղային կազմը նաև ենթադրում էր սկսնակ երաժիշտների՝ Ռիչի Վալանսի և Բիգ Բոփերի մասնակցությունը, որոնք... Ավելին

Մայիսի 14
Քերոլայն
Քերոլայն

Քերոլայն (անգլ.՝ Caroline Atoll), Լայն կղզեխմբի (արշիպելագի) ամենաարևելյան ատոլ (մարջանի մանեկաձև կղզի): Այն պատկանում է Կիրիբատի պետությանը: Քերոլայնի մյուս անունը Միլլենիում (կամ Հազարամյակի կղզի) է:

Քերոլայնն առաջին անգամ եվրոպացիների կողմից նկատվեց 1606 թվականին, այնուհետև 1868 թվականին այն միացավ Բրիտանիային և վերջապես 1979 թվականին դարձավ միկրոնեզիայի Կիրիբատի պետության մաս: Չնայած թռչնաղբի (գուանո) վերամշակմանը, կոպրայի (կոկոսային ընկույզի) արտադրությանը և 19-րդ, 20-րդ դարերի ոչ շատ բնակեցված լինելուն՝ Քերոլայն ատոլը համարվում է մարդու կողմից ամենաքիչ անհանգստացված կղզիներից մեկը: Քերոլայնը հանդիսանում է արմավյան գող կոչվող ծովախեցգետնի ամենամեծ քանակ ունեցող տեղամասը և ծովային թռչունների ձվադրման կարևոր տեղամասերից մեկը՝ հատկապես սև ջրածիծառի համար:

Կղզին համաշխարհային ճանաչում ստացավ 2000 թվականին, երբ 1995 թվականին... Ավելին

Մայիսի 15
Հայկական անձնանունները հիմնականում բաժանվում են 5 կատեգորիայի՝
  • տիտղոսային,
  • ծնողական,
  • աշխարհագրական,
  • զբաղմունքի տեսակի կամ
  • մարդու տարբերակիչ հատկության:

Հայկական անուններն ու ազգանունները, ըստ էության, պայմանավորված Հայկական սփյուռքի տարբեր երկրների ազդեցությամբ բուն հայ ժողովրդի վրա, անասելիորեն տարբեր են: Հայերի մոտ կարելի է հանդիպել հայկական, պարսկական, արաբական, թուրքական, սլավոնական, ավետարանական, արևելաքրիստոնեական, արևմտաքրիստոնեական և այլ տիպի անունների:


Բուն Հայկական անունների առաջին շրջանը համընկնում է... Ավելին

Մայիսի 16
«Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ», ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 62-րդ թողարկումը, որն անցկացվեց Կիևում՝ Ուկրաինայում, երբ Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան իր «1944» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Սա երկրորդ անգամն է, երբ Կիևը հյուրընկալում է համաեվրոպական այս մրցույթը: Նախորդ անգամ մրցույթն այնտեղ անցկացվել է 2005 թվականին: Մրցույթն ունենացավ երկու կիսաեզրափակիչներ, որոնք անցկացվեցին մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին:

Մրցույթին այս տարի մասնակցեցին քառասուներկու երկրներ: Վերադարձան Պորտուգալիան և Ռումինիան, որոնք չէին մասնակցել նախորդ տարի, իսկ մրցույթից հեռացավ Բոսնիա և Հերցեգովինան, որը վերադարձել էր նախորդ տարի, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարող մասնակցել այս տարի: Մրցույթին չմասնակցեց նաև Ռուսաստանը, որի մասնակցին... Ավելին

Մայիսի 17
Սերբերն ազգային տարազով
Սերբերն ազգային տարազով

Սերբական սովորույթներ, սերբերի ապրելակերպի օրինաչափություններ և նրանց միջև փոխհարաբերություններ, որոնցով սերբերը տարբերվում են այլ ժողովուրդներից։ Սերբական սովորույթները լինելով սլավոնական, իրենց մեջ ներառել են նաև որոշ բալկանյան և թրակիական ծեսեր։ Սերբական սովորույթների առանձնահատկություններից է ընդհանուր առմամբ սերբական ուղղափառ եկեղեցու խիստ ազդեցությունը, որն ընդունել է մեծ թվով նախաքրիստոնեական ծեսեր։ Այդ կապակցությամբ շատ սերբեր չեն տարանջատում ժողովրդական և եկեղեցական ավանդույթները՝ դրանք համարելով... Ավելին

Մայիսի 18
Ռոբերտ Բորդեն, Կանադայի վարչապետ, պետության 1-ին համաշխարհային պատերազմին մասնակից լինելու ակտիվ կողմնակից
Ռոբերտ Բորդեն, Կանադայի վարչապետ, պետության 1-ին համաշխարհային պատերազմին մասնակից լինելու ակտիվ կողմնակից

Կանադան Առաջին համաշխարհային պատերազմում ներգրավվեց 1914 թվականի օգոստոսի 5-ին, երբ Կանադայի գեներալ-նահանգապետ արքայազն Արթուրը հաստատեց Գերմանիայի կայսրության և Կանադայի միջև պատերազմական իրավիճակի մասին լուրը: Կանադան՝ որպես Բրիտանական կայսրության մի մաս, մասնակցեց պատերազմին Անտանտի կողմից: 7 միլիոնանոց երկրից պատերազմի ժամանակ բանակում ծառայում էին 360 հազար կանադացիներ: Կանադական զորքերը կռվում էին գերմանական զորքերի դեմ և դրսևորեցին իրենց որպես ամենամարտունակ միացյալ դաշնակից զորքերն Արևմտյան ճակատում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը կանադական ստորաբաժանումներն անվանեց «հարվածային զորքեր»: Պատերազմից հետո Կանադան քվեարկելու ձայն ստացավ Փարիզի խաղաղության վեհաժողովին, ինչպես նաև վերջանականապես ստացավ անկախ պետության կարգավիճակ: Դրա հետ մեկտեղ պատերազմի ընթացքում սուր ներքաղաքական ճգնաժամ էր նկատվում... Ավելին

Մայիսի 19
Ուիլիըմ Սարոյեան
Ուիլիըմ Սարոյեան

Ուիլիամ Սարոյեան (Արամ Գարաօղլանեան) (31 Օգոստոս 1908, Ֆրեզնօ - 18 Մայիս 1981, Ֆրեզնօ), ամերիկահայ գրող, թատերագիր, վիպագիր եւ բանաստեղծ։

Սարոյեան ծնած է 1908-ին ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնօ քաղաքին մէջ՝ հայ ներգաղթեալի ընտանիքի մէջ: 3 տարեկանին, հօր մահէն ետք, եղբայրներուն հետ յայտնուած է մանկատան մը մէջ եւ միշտ երազած է գրող դառնալ: Իր ապրուստը ապահովելու համար մանուկ հասակէն սկսած է աշխատիլ, եղած է թերթավաճառ, հեռագրատան ցրուիչ, լրագրող։ Ան շատ մեծ կարօտ ունեցած է իր հօրենական ծննդավայրը տեսնելու (զայն իրականացուցած է 1964–ին, դէպի Թիֆլիս

Իր առաջին գիրքը՝ «Խիզախ Երիդասարդը Սաւառնող Մարզաձողին Վրայ», հռչակաւոր կը դարձնէ իր անունը։ «Կեանքիդ ժամանակը» թարգմանուած է բազմաթիւ լեզուներու։ Իր գլխաւոր գործերէն են նաեւ... Ավելին

Մայիսի 20
Թեդ Բանդի
Թեդ Բանդի

Թեոդոր Ռոբերտ (Թեդ) Բանդի (անգլ.՝ Theodore Robert «Ted» Bundy, նոյեմբերի 24, 1946, Բյորլինգտոն - հունվարի 24, 1989, Ֆլորիդայի նահանգային բանտ և Սթարք), ամերիկացի սերիական մարդասպան, առևանգող և նեկրոֆիլ, ով գործել է 1970-ական թվականներին: Նրա զոհերն են դարձել երիտասարդ աղջիկներն ու կանայք: Զոհերի հստակ թիվն անհայտ է: Իր մահապատժից որոշ ժամանակ առաջ խոստովանել է 30 մարդասպանությունների կատարումը, որոնք իրականացրել է 1974-ից 1978 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Զոհերի իրական թիվը կարող է ավելին լինել (ավելի քան 100 մարդ):

Բանդին օգտագործել է իր հմայքը զոհերի վստահությունը շահելու նպատակով: Սովորաբար տղամարդը նրանց հետ ծանոթանում էր հասարակական վայրերում՝ կեղծ վնասվածք ցույց տալով կամ իրեն ներկայացնելով որպես իշխանության ներկայացուցիչ, որպեսզի հետո առևանգեր, կտտանքների ենթարկեր, բռնաբարեր և սպաներ նրանց առանձին վայրում: Երբեմն նա ներխուժում էր զոհերի տներ, ծեծում էր նրանց մահակով, բռնաբարում և խեղդամահ էր անում: Առևանգված աղջիկների սպանությունից հետո Բանդին աղջիկների դիակները... Ավելին

Մայիսի 21
«Մեծ փախուստ» (անգլ.՝ The Great Escape), 1963 թվականին նկարահանված ամերիկյան պատմական դրամա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Սթիվ Մակքուինը, Ջեյմս Գարները և Ռիչարդ Աթենբորոն։ Ֆիլմում նկարագրվում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բրիտանական համագործակցության սպաների փախուստը ռազմագերիների ճամբարներից։

Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է ավստրալացի ռազմական օդաչու և նախկին ռազմագերի Փոլ Բրիքհիլի՝ 1950 թվականին հրատարակած համանուն վեպը, որը պատմում է Նացիստական Գերմանիայի Շագան քաղաքում (ներկայումս՝ Ժագան) գտնվող «Շտալագ լուֆթ III» ռազմագերիների ճամբարում իրականացված զանգվածային փախուստի մասին։

Ֆիլմի հերոսներն ստեղծված են իրական անձանց նախատիպով, իսկ որոշ դեպքերում... Ավելին

Մայիսի 22
Հաննա Մոնտանա
Հաննա Մոնտանա

«Հանա Մոնտանա» (անգլ.՝ Hannah Montana), ամերիկյան հեռուստասերիալ, որն առաջին անգամ հեռարձակվել է «Disney Channel» հեռուստաալիքով 2006 թվականի մարտի 24-ին։

Պատմում է դեռահաս մի աղջկա մասին, ով ապրում է երկու կյանքով․ սովորական աշակերտուհի Մայլի Ստյուարտ անունով (Մայլի Սայրուս) առավոտյան և հանրահայտ փոփ-երգչուհի Հաննա Մոնտանա՝ երեկոյան, ով հասարակությունից հեռու է պահում իր իսկական անձը՝ բաց լինելով միայն մոտ ընկերների և ընտանիքի համար։

2007-2010 թվականներին հեռուստասերիալն առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն մանկական հեռուստածրագիր» անվանակարգում։ 2009 թվականի ապրիլի 10-ից կինոթատրոններում ցուցադրվում էր «Հաննա Մոնտանա» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Երրորդ եթերաշրջանի հեռարձակումն սկսվել է 2008 թվականի նոյեմբերի 2-ին և ավարտվել 2010 թվականի մարտի 14-ին։ Չորրորդ և վերջին եթերաշրջանի նկարահանումներն սկսվել են 2010 թվականի հունվարի 18-ին և վերջացել 2010 թվականի մայիսի 14-ին։ Վերջին եթերաշրջանը լույս է տեսել 2010 թվականի հուլիսի 11-ին և դարձավ «Disney Channel»-ի վերջին սիթքոմը, որով... Ավելին

Մայիսի 23
Հաննա Մոնտանա
Հաննա Մոնտանա

«Հանա Մոնտանա» (անգլ.՝ Hannah Montana), ամերիկյան հեռուստասերիալ, որն առաջին անգամ հեռարձակվել է «Disney Channel» հեռուստաալիքով 2006 թվականի մարտի 24-ին։

Պատմում է դեռահաս մի աղջկա մասին, ով ապրում է երկու կյանքով․ սովորական աշակերտուհի Մայլի Ստյուարտ անունով (Մայլի Սայրուս) առավոտյան և հանրահայտ փոփ-երգչուհի Հաննա Մոնտանա՝ երեկոյան, ով հասարակությունից հեռու է պահում իր իսկական անձը՝ բաց լինելով միայն մոտ ընկերների և ընտանիքի համար։

2007-2010 թվականներին հեռուստասերիալն առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն մանկական հեռուստածրագիր» անվանակարգում։ 2009 թվականի ապրիլի 10-ից կինոթատրոններում ցուցադրվում էր «Հաննա Մոնտանա» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Երրորդ եթերաշրջանի հեռարձակումն սկսվել է 2008 թվականի նոյեմբերի 2-ին և ավարտվել 2010 թվականի մարտի 14-ին։ Չորրորդ և վերջին եթերաշրջանի նկարահանումներն սկսվել են 2010 թվականի հունվարի 18-ին և վերջացել 2010 թվականի մայիսի 14-ին։ Վերջին եթերաշրջանը լույս է տեսել 2010 թվականի հուլիսի 11-ին և դարձավ «Disney Channel»-ի վերջին սիթքոմը, որով... Ավելին

Մայիսի 24
1916 թվականից սկսած Թուրքիայում աշխարհագրական անվանումներ փոփոխությունը
1916 թվականից սկսած Թուրքիայում աշխարհագրական անվանումներ փոփոխությունը

Աշխարհագրական անվանումների փոփոխությունը Թուրքիայում տեղի է ունեցել պարբերաբար 1913 թվականից մինչև այժմ Թուրքական կառավարության կողմից։ Թուրքացման քաղաքականության արդյունքում հազարավոր անվանումները Թուրքիայի Հանրապետությունում կամ Օսմանյան կայսրությունում կորցրել են իրենց տարածված կամ պատմական տարբերակները՝ տեղի զիջելով թուրքերեն անվանումներին։ Կառավարությունը պնդում է, որ այսպիսի անվանումները օտար են և պառակտում են թուրքական միասնությունը։ Հիմնականում փոխվել են՝ հայերեն, հունարեն, լազերեն, վրացերեն, բուլղարերեն, քրդերեն, ասորերեն և արաբերեն ծագմամբ անվանումները։

Եվրոպական միությանը միանալու Թուրքիայի ջանքերը նվազեցրել են այս փոփոխությունների քանակը։ Որոշ դեպքերում... Ավելին

Մայիսի 25
Միքայել Լաուդրուպ
Միքայել Լաուդրուպ

Միքայել Լաուդրուպ (դան․՝ Michael Laudrup; հունիսի 15, 1964, Ֆրեդերիկսբերգ)) - դանիացի նախկին ֆուտբոլիստ և քաթարական Ալ Ռայան ակումբի ներկայիս մարզիչ: Նա համարվում է իր ժամանակաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Իր կարիերայի ընթացքում Լաուդրուպը տիտղոսներ է նվաճել Այաքսի, Բարսելոնայի, Ռեալի, Յուվենտուսի կազմում, հիմնականում խաղալով հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, թեև կարող էր խաղալ նաև այլ դիրքերում: Նա Յոհան Կրոյֆի մարզած Բարսելոնայի՝ «Երազանքների թիմ»-ի անդամ էր, որի հետ 4 տարի անընդմեջ հաղթել է Լա Լիգան՝ 1991 թվականից 1994 թվականը, և Եվրոպայի Չեմպիոնների գավաթը՝ 1992 թվականին: 1994 թվականին Լաուդրուպը տեղափոխվեց Բարսելոնայի գլխավոր մրցակից ակումբ՝ Ռեալ Մադրիդ, որտեղ հաղթեց... Ավելին

Մայիսի 26
Ճեք Գէորգեան
Ճեք Գէորգեան

Ճեք Գէորգեան (Կաղապար:Լեզու en; 26 Մայիս, 1928, Փոնթիաք, Միշիկան, ԱՄՆ - 3 Յունիս, 2011, Միշիկան), ամերիկահայ բժիշկ, յայտնի դարձած է որպէս էյթանազիա կիրառող իր հիւանդներու նկատմամբ։ Իրեն տուած են «Բժիշկ մահ» մականունը։

1989-1998 թուականներուն ԱՄՆ-ու մէջ ան օգտագործելով իր ստեղծած «մերսիտրոն» սարքը 130 հոգիի օգնած է անձնասպան ըլլալու, որուն համար 1999-ին ԱՄՆ-ու դատարաններէն մէկը զինք դատապարտած է 10-էն 25 տարուան ազատազրկման եւ 2007-ին ազատ արձակուած է։

2010-ին ֆիլմ պատրաստող Պարրի Լեւինսոնը Ճեք Գէորգեանի մասին նկարահանած է «Դուն չես ճանչնար Ճեքը» (Կաղապար:Լեզու en) ֆիլմը, ուր զինք մարմնաւորած է... Ավելին

Մայիսի 27
Ռամը և Սիթան
Ռամը և Սիթան

Ռամ կամ Ռամաչանդրա (սանսկրիտ՝ राम, rāma IAST), Վիշնուի ավատարը, հին հնդկական Այոդհյա քաղաքի լեգենդար թագավորը: Ռամը հինդուիզմում համարվում է Վիշնուի յոթերորդ ավատարը, աշխարհ է եկել Տրետա յուգայի վերջին քառորդում՝ մոտ 1,2 միլիոն տարի առաջ: Եթե Պարաշուրամը զբաղված էր ստեղծագործական աշխատանքով և խաղաղության պահպանմամբ, ապա Ռամը որպես իր ավատար «կոչված էր պաշտպանելու ամուսնական արժանապատվությունը՝ որպես ամուսնու և կնոջ միջև հավերժ և անբաժանելի կապ»: Բազմաթիվ հինդուիստներ Ռամին համարում են իրապես գոյություն ունեցած պատմական գործիչ, թագավոր, որը կառավարել է Հնդկաստանի մեծ մասը իր մայրաքաղաք Այոդհյայից: Կրիշնայից հետո Ռամը հինդուիզմի աստծո ամենահայտնի ավատարներից մեկն է: Ռամի պաշտամունքը հատկապես բնորոշ է... Ավելին

Մայիսի 28
Թրամփ-Փենսի նախագահական քարոզարշավի տարբերանշան
Թրամփ-Փենսի նախագահական քարոզարշավի տարբերանշան

Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավ, ԱՄՆ 45-րդ նախագահի, բիզնեսմենի և հեռուստահաղորդավարի, 2016 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության ներկայացուցչի, փրայմերիզի և դեբատների մեծամասնության հաղթողի նախընտրական քարոզարշավ։ Թրամփի հիմնական ռազմավարությունը կոկուսների և փրայմերիզների բավական թվով հաղթանակն էր, որպեսզի առաջին փուլում քվեների մեծամասնությունը ստանար՝ ապահովելով նախագահական թեկնածությունը։

Թրամփն առանձնանում է իր պոպուլիստական դիրքորոշմամբ ոչ օրինական միգրացիայի նկատմամբ։ Իր կարծիքով անարդար առևտրային համաձայնությունները և ռազմական ներդրումները չեղարկելու ցանկությունը նրա համար ապահովեց հատուկ ուշադրություն «կապույտ օձիքներ»-ի կողմից։ Արդյունքում Թրամփը դարձավ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածուի հիմնական հավակնորդը։ Որոշ համաշխարհային առաջնորդներ անհանգստություն էին արտահայտել... Ավելին

Մայիսի 29
Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Համլետի Մխիթարյան (հունվարի 21, 1989, Երևան), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում որպես կիսապաշտպան։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։ Յոթ անգամ (վեցերորդ անգամ անընդմեջ) դարձել է... Ավելին

Մայիսի 30
ՆԱՍԱ-ի կողմից 2009 թվականին արված արբանյակային լուսանկար; լուսանկարում տեսանելի են նաև կղզու ափամերձ կորալային խութերը
ՆԱՍԱ-ի կողմից 2009 թվականին արված արբանյակային լուսանկար; լուսանկարում տեսանելի են նաև կղզու ափամերձ կորալային խութերը

Հյուսիսային Սենտինել կղզի (անգլ.՝ North Sentinel Island), արևադարձային կղզի Բենգալյան ծոցի Անդամանյան կղզեխմբում։ Մակերեսը կազմում է 72 կմ2։ Տեղակայված է Հարավային Անդաման կղզու հարավային ափերի արևմտյան հատվածում։ Մակերևույթը մեծամասաբ պատված է խիտ անտառներով և շրջապատված է կորալային խութերով։

Կղզին հայտնի է այն հանգամանքով, որ դրանում ապրող սենտինելյան բնիկ ցեղի անդամներն ուղղակիորեն հրաժարվում են որևէ կերպ հաղորդակցվել ժամանակակից քաղաքակրթության հետ՝ հնարավոր արտաքին միջամտումները դիմավորելով զինված հարձակմամբ։ Այս կերպ սենտինելյան բնիկներն համարվում են աշխարհի այն քչագույն ցեղերից, որոնց չի դիպել ժամանակակից քաղաքակրթությունը։

Հայտնաբերվել է 18-րդ դարում։ 1867 թվականին կղզու ջրային տարածքում հնդկական առևտրային նավ է խորտակվում, որից հետո 106 փրկվածներ նավակներով իջնում են կղզու ափ։ Հարձակման ենթարկվելով բնիկների կողմից՝ խորտակված նավի անձնակազմի անդամները... Ավելին

Մայիսի 31
Մենդի Մուր
Մենդի Մուր

Ամանդա Լի (Մենդի) Մուր (անգլ.՝ Amanda Leigh "Mandy" Moore, ապրիլի 10, 1984, Նաշուա), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ։ «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակի հաղթող։

Հայտնի է դարձել 2000-ական թվականներին՝ «So Real», «I Wanna Be with You», «Mandy Moore» և «Coverage» ալբոմների թողարկումից հետո, որոնք նախատեսված էին դեռահաս լսարանի համար։ 2002 թվականին Մուրը սկսել է իր դերասանական կարիերան՝ նկարահանվելով «Շտապիր սիրել» ֆիլմի գլխավոր դերում: Հետագայում նա խաղացել է գլխավոր դերեր մի քանի երիտասարդական ֆիլմերում: Երգիծական «Փրկվածը!» և «Ամերիկյան երազանք» ֆիլմերում Մուրը մարմնավորել է «վատ աղջկա»՝ նախկին ֆիլմերում մարմնավորած կերպարների հակապատկերին։ Ներկա պահին մարմնավորում է «Սա մենք ենք» հեռուստասերիալի գլխավոր... Ավելին

2017 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր