Ջամալա
Ջամալա (ուկրաիներեն` Джамала, Ղրիմի թաթարերեն՝ Camala, Джамала; իսկական անունը՝ Սուսանա Ջամալադինովա, ուկրաիներեն՝ Сусана Джамаладінова, Ղրիմի թաթարերեն՝ Susana Camaladinova, օգոստոսի 27, 1983[1][2], Օշ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), կրիմսկոտատար ուկրաինական օպերային և ջազային երգչուհի (քնարական-դրամատիկական սոպրանո), ջազի, հեղինակային երաժշտության, սոուլի, Էթնիկական երաժշտության, ռիթմ-ն-բլյուզի և էլեկտրոնային երաժշտության կատարող։ Ջամալային լայն ճանաչում բերեց նրա ելույթը «Նոր Ալիք 2009» միջազգային երիտասարդ կատարողների մրցույթում, որտեղ նա ստացել է գրան-պրի։
Ջամալա | |
---|---|
Ի ծնե անուն | ուկրաիներեն՝ Сусана Алімівна Джамаладінова |
Ծնվել է | օգոստոսի 27, 1983[1][2] (41 տարեկան) Օշ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | ջազ, սոուլ, Էլեկտրո, փոփ և ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երգերի հեղինակ |
Երգչաձայն | սոպրանո[3] |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Moon Records Ukraine, Enjoy! Records?, Universal Music Group և Comp Music? |
Կրթություն | Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | jamalamusic.com jamalamusic.com jamalamusic.com |
Jamala Վիքիպահեստում |
2016 թվականի փետրվարի 21-ին հայտնի է դարձել, որ Ջամալան կներկայացնի Ուկրաինան Եվրատեսիլ 2016 մրցույթում՝ «1944» երգով։ Ճանաչվել է մրցույթի հաղթող։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Օշ կոչվող քաղաքում (ՂՍՍՀ, ԽՍՀՄ)։ Հայրը ղրիմի թաթար է, մայրը՝ հայուհի[5]։ Մոր նախնիները Լեռնային Ղարաբաղից են.[6] Նրա մանկությունն անցել է Ղրիմում, Մալորեչենսկոե գյուղում, Ալուշտոյի մոտ։ Ջամալան սկսել է զբաղվել երաժշտությամբ վաղ տարիքից։ Իր առաջին մասնագիտական ձայնագրությունը նա արել է 9 տարեկանում, կատարելով ստուդիայում 12 մանկական և ժողովրդական ղրիմաթաթարական երգեր։ Ավարտելով երաժշտական թիվ 1 դաշնամուրի դպրոցը Ալուշտա (քաղաք, Ուկրաինա) քաղաքում, նա ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, իսկ հետո՝ Չայկովսկու անվան Ազգային Երաժշտական Ակադեմիա (Կիև)՝ օպերային դասական վոկալի բաժին, որն ավարտել է կարմիր դիպլոմով։ Լինելով լավագույն շրջանավարտներից, Ջամալան որոշել էր իրեն նվիրել դասական երաժշտությանը և աշխատել որպես մեներգչուհի՝ հռչակավոր Միլանյան Օպերայում, բայց լուրջ տարվածությունը ջազով, սոուլով, էքսպերինեմնտները՝ արևելյան երաժշտությամբ, փոխել են իր պլանները՝ որոշելով ուղղությունը հետագա կարիերայի համար։
Ջամալան տիրապետում է ուկրաիներեն, ռուսերեն, ղրիմա-թաթարերեն և անգլերեն լեզուներին։
Սինգլներ
խմբագրել- Կրկնելով պատմություն
- Դա ինձ, Ջամալա (ռադիո նախագիծ)
- Ծիծաղ
- Ես Սիրում Եմ Քեզ
- Սիրտը
- Կակտուս
- "Աշնան Քո Աչքերը
Սկավառակագրություն
խմբագրել- For Every Heart (2011) (iTunes)
- Live At Arena Concert Plaza (համերգային DVD, 2011)(iTunes)
- All or Nothing (2013) (iTunes)
- Thank You(2014)(https://itunes.apple.com/ua/album/thank-you-ep/id924830441)
- Подих (2015) (https://soundcloud.com/jamala/sets/podyh)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.unian.ua/culture/372733-djamala-cholovik-yakiy-ne-e-mojim-fanatom-ne-miy-cholovik.html
- ↑ https://zakon.rada.gov.ua/laws/show/213/2016#Text
- ↑ «Джамала: Моя мама христианка-армянка, папа крымский татарин-мусульманин - 25 Февраля 2011 - Видео новости». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Հենց ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում՝ միանգամից զգացի, որ ես տանն եմ». Ջամալայի բացառիկ հարցազրույցը, 168.am
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամալա» հոդվածին։ |