Ջեյմս Գարներ (անգլ.՝ James Garner, ապրիլի 7, 1928(1928-04-07)[1][2][3][…], Նորման, Օկլահոմա, ԱՄՆ[4] - հուլիսի 19, 2014(2014-07-19)[1][4][2][…], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։

Ջեյմս Գարներ
անգլ.՝ James Garner
Ծնվել էապրիլի 7, 1928(1928-04-07)[1][2][3][…]
ԾննդավայրՆորման, Օկլահոմա, ԱՄՆ[4]
Մահացել էհուլիսի 19, 2014(2014-07-19)[1][4][2][…] (86 տարեկան)
Մահվան վայրԲրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՕկլահոմայի համալսարան, Հոլիվուդի ավագ դպրոց և Norman High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, ռազմական գործիչ և հեռուստատեսային պրոդյուսեր
Ժանրերվեսթեռն
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ջեյմս Սքոթ Բումգարները ծնվել է ԱՄՆՕկլահոմա նահանգի Նորման քաղաքում։ Ընտանիքի երեք որդիներից Գարները կրտսերն էր։ Նրա մայրը, որ կիսով չափ չերոկի էր, մահացել է, երբ տղան չորս տարեկան է եղել։ Մոր մահից հետո Ջեյմսին և նրա եղբայրներին ուղարկել են հարազատների մոտ։ 1934 թվականին երեխաները վերամիավորվել են իրենց հոր հետ։ Նույն ժամանակ նրանց հայրը կրկին ամուսնացել է։ Տղաները մեծացել են լարվածության մթնոլորտում՝ խորթ մոր հետ։ Վիլման հաճախ ծեծում էր երեխաներին, հատկապես` փոքրին։ Երկրորդ կնոջից բաժանվելուց հետո Վելդոմ Բումգարները տեղափոխվել է Լոս Անջելես, իսկ նրա որդիները մնացել են Նորմանում։

14-16 տարեկան հասակում Ջեյմսը հասցրել է աշխատել մի քանի արդյունաբերություններում, որոնցից ոչ մեկը նրան դուր չէր գալիս։ 16 տարեկան հասակում Գարները ընդունվել է Միացյալ Նահանգների ծովային առևտրի ակադեմիա։ Ուսման մեջ հաջողության հասնելով՝ Ջեյմսը, այնուամենայնիվ, տառապում էր ծովային հիվանդությամբ և արդյունքում թողել դպրոցը։

17 տարեկան հասակում Ջեյմսը տեղափոխվել է հոր մոտ` Լոս Անջելես, որտեղ նա ընդունվել է Հոլիվուդի ավագ դպրոց, ուսման ընթացքում համարվել է ամենատաղանդավոր ուսանողներից մեկը։ Ավագ դպրոցում նա որպես մոդել աշխատել է դիզայներ Մայքլ Յանցենի համար։ Իր աշխատանքի դիմաց Ջեյմսը լավ վարձատրվել է՝ ժամում 25 դոլար, բայց ավելի ուշ, հարցազրույցներից մեկի ժամանակ, նա ասել է, որ ատել է մոդելի աշխատանքը։ Այսպիսով, նա շուտով թողել է իր աշխատանքը և գնացել ծննդավայր։ Ավելի ուշ միացել է Ազգային գվարդիային և 14 ամիս անդամակցել Կորեական պատերազմում Միացյալ Նահանգների բանակի 24-րդ դիվիզիային։ Նա երկու անգամ վիրավորվել է։ Առաջին վիրավորման համար ստացել է «Մանուշակագույն սիրտ» մարտական մեդալ։ Ավարտել է Օկլահոմայի համալսարանը։

1954 թվականին Գարների ավագ դպրոցի ընկերը՝ Փոլ Գրեգորին, նրան առաջարկել է դեր խաղալ «Քեյնի ապստամբ տրիբունալը» բրոդվեյան բեմադրության մեջ, որտեղ նա կարող էր դիտել և սովորել Հենրի Ֆոնդայից։ Հետագայում Ջեյմսը փոխել է իր ազգանունը` Բումգարներից դառնալով Գարներ։

Կարիերա խմբագրել

Գարներն իր դեբյուտը մեծ էկրանին նշել է «Անհայտ» ֆիլմում (1956), ապա խաղացել է Մառլոն Բրանդոյի հետ «Սայոնարայում» (1957) և արագորեն ձեռք բերել տաղանդավոր դերասանի համբավ։

1957 թվականին Գարները ստացել է պրոֆեսիոնալ գողի` Բրեթ Մավերիկի դերը կատակերգական «Մավերիկ» ֆիլմում։ Ոչ ոք չէր սպասում սերիալի նման աննախադեպ հաջողությանը։ Այն նկարահանվել է 7 սեզոն, նախքան «Warner Brothers» ընկերությանը որոշումը` Բրեթ Մավերիկի եղբոր՝ Բարտի հետ մեկ այլ նախագիծ նախաձեռնելը, որի դերը խաղացել է Ջեք Քելլին։ Քլինթ Իսթվուդը նույնպես նկարահանվել է սերիալի դրվագներից մեկում։ Քննադատները շատ էին հավանում Գարների կատարումը, բայց նա ստիպված էր կիսատ թողնել սերիալը ընկերության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Ստուդիան փորձել է որպես գլխավոր հերոսին փոխարինող ընտրել Ռոջեր Մուրին, որը սերիալում մարմնավորել է Ջեյմսի զարմիկի կերպարը, իսկ ավելի ուշ՝ Ջեյմս Գարների կերպարով քողարկված Ռոբերտ Քոլբերտին։ Այնուամենայնիվ, սերիայի վարկանիշը սկսել է կայունորեն ընկնել Ջեյմսի` տաղավարը լքելուց հետո։

1960-1980 խմբագրել

1960-ականներին Գարները նկարահանվել է «Տղաները գնում են զբոսանքի» (1962), «Ամեն ինչի հուզմունքը» (1963), «Մեծ փախուստը» (1963), «Էմիլիի ամերիկայնացումը» (1964) ֆիլմերում։

1969-ին նա նկարահանվել է «Մարլո» դետեկտիվ դրամայում, որտեղ խաղացել է մասնավոր հետաքննող Ֆիլիպ Մարլոուի՝ Ռեյմոնդ Չանդլերի ստեղծագործությունների գլխավոր հերոսի դերը։ Նկարահանվելով այն ֆիլմում, որտեղ երկու դրվագում խաղացել է նաև Բրյուս Լին, Ջեյմսը դարձել է նրա աշակերտը։ Բրյուս Լին նրան սովորեցրել է իր` Ջիտ Կուն-Դո մեթոդը[7]։

1970-ականներին դերասանը հիմնականում նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերում։ «Նիկոլս» սերիալն այդ ժամանակ կատարելապես ձախողվել է։ Այսպիսով, Ռոյ Հագինսը որոշել է «Մավերիկ»-ի նման սերիալ նկարահանել, որի գործողությունները տեղի կունենային ներկա ժամանակում։ Այսպես հայտնվել է «Դետեկտիվ Ռոքֆորդի գործը», որից հետո ռեժիսորները կրկին իրենց ուշադրությունն են սևեռել Ջեյմսի վրա։ Չնայած սերիալի ժողովրդականությանը՝ Գարները լքել է նախագիծն առողջական խնդիրների, մասնավորապես՝ պատերազմի ժամանակ ստացած ծնկի վնասվածքի պատճառով։

1981 թվականին Գարները վերադարձել է կինոթատրոն՝ շարունակելու դերասանական աշխատանքը «Մավերիկ» սերիալում, բայց «NBC»-ն անսպասելիորեն փակել է նախագիծը՝ չնայած բարձր վարկանիշին։ 1980-ականներին Գարները մի քանի դրամատիկական դեր է խաղացել մի շարք ֆիլմերում։ Իր ողջ կարիերայի ընթացքում Գարներն առաջին անգամ առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Մերֆիի սերը» ֆիլմում (1985) ունեցած իր դերի համար։ Սակայն նա այլևս երբեք չի կարողացել վերականգնել իր նախկին փառքը կինոյում։

Վերջին տարիներ խմբագրել

Գարների կարիերան հեռուստատեսությունում մի փոքր ավելի հաջող է եղել։ Նա նկարահանվել է այնպիսի հեռուստատեսային դրամաներում, ինչպիսիք են «Սրտի հնչյուններ» (1984), «Խոստում» (1986) և «Բարբարոսները դարպասների մոտ» (1993), այդպիսով ցույց տալով, որ իր դրամատիկական ունակությունները թերագնահատված են։ Դերասանի վերջին աշխատանքներն են «Մեվերիկ» (1994), «Իմ սիրելի ամերիկացիներ» (1996), «Յա-յա քույրերի աստվածային գաղտնիքները» (2000), «Հուշերի օրագիր» (2004) ֆիլմերը։

1988-ի ապրիլի 22-ին նա սրտանոթային շրջանցման վիրահատություն է տարել, որից հետո թողել է ծխելը։ 2008 թվականի մայիսին նա ուղեղի ծանր կաթված է տարել, վիրահատվել և արագ ապաքինվել։

Իր կյանքի վերջին տարիներին նա հաճախ է հիվանդացել, գործնականում դուրս չի գրվել հիվանդանոցից։ Մահացել է 2014 թվականի հուլիսի 19-ի երեկոյան, Լոս Անջելեսի իր տանը՝ 86 տարեկան հասակում։

Անձնական կյանք խմբագրել

Ջեյմս Գարներն ամուսնացած է եղել Լոիս Քլարկի հետ, ում հետ ծանոթացել էր 1954 թվականին կայացած հանրահավաքի ժամանակ։ Գարներն ամուսնությունը համեմատել է բանակի հետ, ասելով. «Բոլորը բողոքում են, բայց կզարմանաք, թե քանի մարդ է կամավոր գնում երկարաժամկետ զինվորական ծառայության»։

Մասնակցել է ավտոարշավների, հիմնադրել է «American International Racers» թիմը։ Գոլֆի մոլեռանդ երկրպագու է եղել։ Աջակցել է Օկլահոմայի պետական համալսարանին և ԱՄՆ ժողովրդավարական կուսակցությանը։

Ժառանգներ խմբագրել

Կինոյի ոլորտում իր նվաճումների համար Գարները Հոլիվուդի փառքի ծառուղում աստղ է ստացել։ 2006 թվականի ապրիլի 21-ին Գարների ծննդավայր Նորմանում կանգնեցվել է Ջեյմս Գարների 10 մետրանոց բրոնզե արձանը։

Ջեյմս Գարների անունով է կոչվել նրա ծննդավայր Նորմանի փողոցներից մեկը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1957 ֆ Սայոնարա Sayonara կապիտան Մայք Բեյլի
1959 ֆ Բարձրացնել պերիսկոպը Up Periscope լեյտենանտ Քեննեթ Բրեյդեն
1959 ֆ Ջեսի Ջեյմս մականուն Alias Jesse James Բրետ Մեվերիկ
1960 ֆ Քեշ Մաքքոլ Cash McCall Քեշ Մակկոլ
1961 ֆ Մանկական ժամ The Children’s Hour բժիշկ Ջո Քարդին
1962 ֆ Տղաները գնում են զբոսանքի Boys’ Night Out Ֆրեդ Ուիլիամս
1963 ֆ Մեծ փախուստ The Great Escape Բոբ Հենդլի
1963 ֆ Ամեն ինչի հուզմունքը The Thrill of It All բժիշկ Ջերալդ Բոյեր
1963 ֆ Խորամանկ գործարարներ The Wheeler Dealers Հենրի Թայրոն
1964 ֆ Էմիլիի ամերկայնացումը The Americanization of Emily լեյտենանտ-կոմանդիր Չառլզ Էդիսոն Մեդիսոն
1965 ֆ 36 ժամ 36 Hours մայոր Ջեֆերսոն Փայկ
1966 ֆ Մարտ Դիաբլոյում Duel at Diablo Ջես Ռեմսբերգ
1966 ֆ Միստր Բուդվինգ Mister Buddwing Միստր Բուդվինգ
1966 ֆ Մեծ անակնկալ Grand Prix Փիթ Էյրոն
1967 ֆ Զենքի ժամ Hour of the Gun Ուայեթ Էրփ
1968 ֆ Վարդագույն ջունգլի The Pink Jungle Բեն Մորրիս
1969 ֆ Մառլոու Marlowe Ֆիլիպպ Մարլոու
1969 ֆ Օգնեք ձեր ղեկավարին Support Your Local Sheriff! շերիֆ Ջեյսոն Մակկալոխ
1973 ֆ Փոքր հնդիկ One Little Indian կապրալ Քլինտ Քեյես
1980 ֆ Առողջ կյանքի օրինակ HealtH Հարրի Վուլֆ
1981 ֆ Երկրպագու The Fan Ջեյք Բերման
1982 ֆ Վիկտոր/Վիկտորիա Victor/Victoria Քինգ Մարշան
1984 ֆ Տանկ Tank սերժանտ Զակ Քերի
1985 ֆ Մյորֆիի սերը Murphy’s Romance Մյորֆի Ջոնս
1988 ֆ Արևամուտ Sunset Ուայեթ Էրփ
1992 ֆ Հարգարժան ջենթլմեն The Distinguished Gentleman Ջեֆ Ջոնսոն
1993 ֆ Կրակը երկնքում Fire in the Sky Ֆրենկ Ուոթենս
1994 ֆ Մեվերիկ Maverick Զեյն Կուպեր
1995 ս Լարեդոյի փողզոցները Streets of Laredo կապիտան Վուդրո Քոլ
1996 ֆ Իմ սիրելի ամերիկացիներ My Fellow Americans նախագահ Մեթ Դուգլաս
1998 ֆ Մթնշաղ Twilight Ռայմոնդ Հոփ
2000 ֆ Տիեզերական կովբոյներ Space Cowboys կապիտան «Տանկ» Սալլիվան
2001 ֆ Ատլանտիդա։ Կորցված տարածք Atlantis: The Lost Empire Կապիտան Ռուրկ
2002 ֆ Յա-Յա քույրերի աստվածային գաղտնիքները Divine Secrets of the Ya-Ya Sisterhood Շեպ Ուոքեր
2004 ֆ Հուշերի օրագիր The Notebook տարեց Նոյ Կալհուն
2006 ֆ Վերջին նվերը The Ultimate Gift Հովարդ Սթիվենս
2009 ֆ Տերրա երկրի համար կռիվը Battle for Terra Դորոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tikkanen A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=6336
  5. 5,0 5,1 https://web.archive.org/web/20190723094806/https://army.togetherweserved.com/army/servlet/tws.webapp.WebApps?cmd=ShadowBoxProfile&type=Person&ID=274657
  6. «James Garner Dead -- Legendary Actor Dies at 86» (անգլերեն). tmz.com. 19 июля 2014. Վերցված է 20 июля 2014-ին.
  7. «The Bruce Lee Foundation». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Գարներ» հոդվածին։