Մենդի Մուր

ամերիկացի դերասանուհի, երգչուհի

Ամանդա Լի (Մենդի) Մուր[Ն 1] (անգլ.՝ Amanda Leigh "Mandy" Moore, ապրիլի 10, 1984(1984-04-10)[1], Նաշուա, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ։ «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակի հաղթող։

Մենդի Մուր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Mandy Moore
Ի ծնե անունԱմանդա Լի Մուր
Ծնվել էապրիլի 10, 1984(1984-04-10)[1] (39 տարեկան)
Նաշուա, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերփոփ, պարային երաժշտություն, թին փոփ, ժամանակակից ժողովրդական երաժշտություն, փոփ֊ֆոլք, Քանթրի, քանթրի փոփ, փոփ ռոք, դենս փոփ և adult contemporary music?
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, ձայնային դերասանուհի, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, նորաձևության դիզայներ և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլEpic Records/EMI
ԿրթությունԼեյք Բրենթլիի ավագ դպրոց և Bishop Moore Catholic High School?
ԱմուսինTaylor Goldsmith?
Պարգևներ
Կայքmandymoore.com
 Mandy Moore Վիքիպահեստում

Հայտնի է դարձել 2000-ական թվականներին՝ «So Real», «I Wanna Be with You», «Mandy Moore» և «Coverage» ալբոմների թողարկումից հետո, որոնք նախատեսված էին դեռահաս լսարանի համար։ 2002 թվականին Մուրը սկսել է իր դերասանական կարիերան՝ նկարահանվելով «Շտապիր սիրել» ֆիլմի գլխավոր դերում։ Հետագայում նա խաղացել է գլխավոր դերեր մի քանի երիտասարդական ֆիլմերում։ Երգիծական «Փրկվածը!» և «Ամերիկյան երազանք» ֆիլմերում Մուրը մարմնավորել է «վատ աղջկա»՝ նախկին ֆիլմերում մարմնավորած կերպարների հակապատկերին։ Ներկա պահին մարմնավորում է «Սա մենք ենք» հեռուստասերիալի գլխավոր՝ Ռեբեկկա Փիրսոնի դերը։

Վաղ տարիներ խմբագրել

Մուրը ծնվել է Օռլանդո քաղաքում, Ֆլորիդա, Սթեյսի և Դոն Մուրերի ընտանիքում։ Սթեյսին եղել է թերթի նախկին լրագրող, Դոնը՝ American Airlines ավիաընկերության օդաչու[3]։ Հորական կողմով Մուրը եղել է իռլանդացի և հնդիկ չերոկի, մայրական կողմի պապիկը եղել է ռուս հրեա[4], տատիկը՝ անգլիացի։ Տատիկը եղել է պրոֆեսիոնալ պարուհի Լոնդոնի Ուեսթ-Էնդա թատրոնում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Կանանց թագավորական ռազմածովային բանակում։ Հանդիպելով իր ապագա ամուսնուն, երբ նա գտնվում էր Լոնդոնում, որտեղ նա ծառայում էր, տատիկը գաղտնի փախչում է ԱՄՆ[5]։

Մուրը ունի եղբայրներ՝ Սքոթը և Քայլը։ Նա մեծացել է Ալտամոնտ Սփրինգսում, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է հոր աշխատանքի պատճառով[6]։ Մուրին դաստիարակել են կաթոլիկները[7], նա հաճախել է եպիսկոպոս Մուրի կաթոլիկական միջնակարգ դպրոց (անգլ.՝ Bishop Moore Catholic High School) Օռլանդոյում[8]։ 2016 թվականի դեկտեմբերին Մուրը հարցազրույց է տվել, որում պատմել է, որ իր մայրը լեսբուհի է և թողել է իր ամուսնուն ուրիշ կնոջ համար։ Նրա երկու եղբայրները՝ Սքոթը և Քայլը, համասեռամոլներ են[9]։

Մուրի հետաքրքրությունը երաժշտության հանդեպ ծագել է «Օկլահոմա!» մյուզիքլը դիտելուց հետո, ինչպես նաև տատիկը նրան ոգեշնչել է երգի պարապմունքներով։ Ապագա աստղի առաջին հանրային ելույթները կայացել են սպորտային մրցույթներում, որոնք տեղի էին ունենում Ֆլորիդայում, որտեղ Մուրը կատարել է ազգային օրհներգը։ Հետագայում նրան նկատում է Epic Records ձայնագրման գործակալության արտիստների ընտրության խմբի տնօրենը, ում ընկերը՝ FedEx գործակալությունից պատահական լսել է նրա երգը ձայնագրման ստուդիայում[10], որից հետո Մուրը պայմանագիր է ստորագրել ստուդիայի հետ։

Երաժշտական կարիերա խմբագրել

1999-2002 թվականներ. Վաղ ալբոմներ խմբագրել

 

1999 թվականին Մուրը մասնակցել է Backstreet Boys խմբի միասնական շրջագայությանը[6]։ Նրա առաջին «So Real » ալբոմը թողարկվել է 1999 թվականին և զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը ամերիկյան Billboard 200 հիթ շքերթում[11]։ Ալբոմի թողարկումից հետո հետևորդները Մուրին տվել են վերջին տեղը «փոփ արքայադուստրերի շարքում», ինչպիսիք են՝ Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան և Ջեսսիկա Սիմփսոնը[12]։ Entertainment Weekly ամսագրի ակնարկում նշվել է, որ Մուրի երգերը, որոնք պտտվում են «դեռ անփորձ սիրո» շուրջ, կատարվում են «հեղձուցիչ պրոֆեսիոնալիզմով», իսկ ալբոմի բալլադները՝ «նողկալի են»[13]։ Եվ չնայած նրան, որ երգերը հնչում էին ռադիո եթերներում, իսկ նրա «So Real » ալբոմը ԱՄՆ-ում դարձել է պլատինե (2000 թվականի սկիզբ) և վաճառվել է մոտ 1 միլիոն օրինակով[14], ամեն ինչ չէր, որ այդքան հաջող էր, ինչպես Բրիթնի Սփիրսի, Քրիստինա Ագիլերայի և Ջեսսիկա Սիմփսոնի մոտ։

Առաջնաելութային «Candy» փոփ սինգլը, որը Yahoo! Movies-ը բնութագրել է որպես «զարմանալի և գրգռիչ»[3], գրեթե ընդգրկվել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ շքերթի թոփ 40-ում՝ զբաղեցնելով 41-րդ հորիզոնականը և դառնալով ոսկե[11][15]։ All Music Guide-ը անվանել է սինգլը միջին և տիպիկ, որը պարունակում է լիրիկա և նկարագրում է սերը «քաղցր հաճույքի լեզվով»[16]։

2000 թվականի մայիսին թողարկվել է «I Wanna Be with You» ալբոմը, որն առաջին ալբոմի վերամշակված տարբերակն է[17]։ Ալբոմը, որի երաժշտության մեծ մասը ստեղծվել է սինթեզատորով, բաս կիթառով[18] և հարվածային գործիքներով, ընդգրկել է նոր երգեր «So Real» երգերի և ռեմիքսներ հետ։ Որոշ դիտորդներ քննադատել են ալբոմը, քանի որ այն ընդգրկել է հին երգերի ռեմիքսները և չի առաջարկել հետագա ստեղծագործական զարգացում[19][20], իսկ All Music Guide-ը գրել է այսպես. «ավելի ցածրորակ, անպատշաճ, անճաշակ, և ավելին միանգամյա օգտագործման», քան նախորդը[21]։ Ալբոմը զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում, ԱՄՆ-ում այն դարձել է ոսկե, վաճառվել է մոտ 792 000 օրինակ[14]։ Գլխավոր «I Wanna Be With You» երգը եղել է միակ սինգլը ալբոմում և զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը Hot 100-ում[15], որը եղել է Մուրի լավագույն ցուցանիշը։ Այն նաև դարձել է «Նախաբեմ» (2000) ֆիլմի սաունդթրեքը[22]։

2001 թվականի հունիսին թողարկվել է նոր՝ «Mandy Moore» ալբոմը՝ «Saturate Me» (բալլադ R&B ոճում), «You Remind Me» և «In My Pocket» երգերով։ Որպես աջակցություն ալբոմին՝ անցկացվել է համերգ Mandy Moore Live@ShoutBack անվանումով։ Ալբոմը ներառել է երգեր ապտեմպո ռիթմով և արևելքի երաժշտության տարրերով[23]։ All Music Guide-ը այն անվանել է «հյութեղ, բազմաշերտ ապրանք»[24]։ Ալբոմը ստացել է բազմազան կարծիքներ քննադատների կողմից[25], և չնայած նրան, որ Entertainment Weekly-ը նշել է, որ Մուրը փորձել է ստեղծել նոր հնչեղություն և «ձայնի նուրբ նոտաներ ինչպես Նատալի Իմբրուլին է հնչում, նման դեռահասական փոփ երաժշտության, ամեն դեպքում այն կարող էր լինել ավելի վատը»[26], Rolling Stone ամսագիրը դրական է գնահատել Մուրին, ավելի շուտ որպես «սկսնակ ռոքեր, քան R&B-բախտագյուտի» և նշել է, որ նա դուրս է եկել «մեծ ճանապարհ» համեմատած նրա առաջին երկու ալբոմների հետ[27]։ Ալբոմը միանգամից զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում, հետագայում դարձել է ոսկե և վաճառվել է 443 000 կրկնօրինակ[14]։ «In My Pocket» սինգլը, որը Entertainment Weekly-ը գնահատել է որպես «պուլսացիոն եվրասկավառակ՝ հնդկական երաժշտության ազդեցությամբ»[28], Hot 100 հիթ շքերթում նույնիսկ չի հայտնվել։ Մուրը կենդանի կատարել է այն մի քանի անգամ, այդ թվում Teenapalooza շոուի ժամանակ Fox Network հեռուստաալիքով 2001 թվականին[29]։ Մյուս «Crush» սինգլը նույնպես հայտնվել է ամերիկյան հիթ շքերթներում, չնայած MTV շոուով հաճախ ցուցադրվել է տեսահոլովակը (Մուրը առաջին անգամ մասնակցել է MTV TRL շոուին)։ 2002 թվականի սկզբին թողարկվել է հատուկ «Cry» սինգլը՝ կապված «Շտապիր սիրել» ֆիլմի հետ, որում Մուրը առաջնաելույթ է կատարել գլխավոր դերում։

2006 թվականին Մուրը դառնությամբ մեկնաբանել է իր վաղ ալբոմները, նա ընդունել է դա որպես «զզվանք պատճառող»[30] և, որ իր առաջին ալբոմները եղել են սարսափելի[12]։ Մուրը ասել է, որ նա վերադարձրել է գումարը յուրաքանչյուրին, ով գնել է իր առաջին երկու ալբոմները, եթե իհարկե կարողացել է[31]։ 2006 թվականի ապրիլին կայացած ռադիոհարցազրույցի ժամանակ հաղորդավարներից մեկը, ով լսել էր իր խոստովանությունը, խնդրել է վերադարձնել գումարը առաջին ալբոմի համար, ինչը և Մուրը անում է։

2003. Coverage ալբոմ, հավաքական ալբոմ և նոր պայմանագիր խմբագրել

2003 թվականի հոկտեմբերին Մուրը թողարկել է իր չորրորդ՝ «Coverage» ալբոմը, որը All Music Guide-ը անվանել է «ցատկ դեպի երաժշտական հասունացում», իսկ Entertainment Weekly-ին՝ «փորձ թողնել մաստակով շիկահերի կերպարը»։ Ալբոմում ընդգրկվել են 1970-ական և 1980-ական թվականների երգերի քավեր տարբերակները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել երգչուհու մանկության վրա։ Մուրը նշել է, որ նա չի ցանկացել գերազանցել իրական կատարողներին, և միայն առաջարկել է նրանց երաժշտության իր սեփական տարբերակը։ Հենց այսպես, օրինակ, գնահատել են ալբոմը www.amazon.com (Heather Court) կայքում.[32]

…նա տվել է նոր երանգներ «Senses Working Overtime» XTC, «Can We Still Be Friends» Թոդ Ռանդգրենի և «One Way or Another» Բլոնդի երգերին… Կշարունակի նա այս ուղղությամբ անհայտ է, բայց այս սկավառակը՝ ձեռքբերում է, որով Մուրը կարող է պարծենալ։

Coverage ալբոմը բարձրացել է 14-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում (Մուրի լավագույն նվաճումը այդ ժամանակ), բայց միակ սինգլը՝ «Have a Little Faith in Me» հաջողության չի հասել հիթ շքերթներում, չնայած նրան, որ առաջնաելույթ է կատարել թոփ 40-ում։

Անձնական կյանք խմբագրել

ԶԼՄ-ներում հաճախ էին քննարկում Մուրի անձնական կյանքը, նրա հարաբերությունները թենիսիստ Էնդի Ռոդիկի[33] և դերասաններ Ուլմեր Վալդերամմի[34] և Զակ Բրաֆֆի հետ[35]։

2008 թվականին սկսել է հանդիպել երաժիշտ Ռայան Ադամսի հետ։ Նրանք ամուսնացել են 2009 թվականի մարտի 10-ին։ 2015 թվականի մարտին Մուրը ամուսնալուծվելու հայց է ներկայացրել՝ պատճառ նշելով «անհաշտ տարբերությունները»։ Ամուսնալուծությունը ավարտվել է 2016 թվականի հունվարին։

2015 թվականի հուլիսից Մուրը հանդիպում է Թեյլոր Գոլդսմիթի՝ Daves խմբի կիթառահարի հետ։ Մոտակա մի քանի տարիների ընթացքում Մուրը ծրագրում է երեխա ունենալ։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասներ ալբոմի

մասին

Զբաղեցրած հորիզոնական

հիթ շքերթներում

Հավաստագրեր Վաճառք
USA
[36]
AUS
[37]
JPN
[38]
NZL
[39]
UK
[40]
So Real
  • Թողարկվել է՝ December 7, 1999
  • Լեյբլ՝ 550 Music (BK 69917)
  • Ձևաչափեր CD, LP, CS, digital download
31 - - - -
I Wanna Be with You
  • Թողարկվել է՝ May 9, 2000
  • Լեյբլ՝ 550 Music (BK 62195)
  • Ձևաչափեր CD, LP, CS, digital download
21 55 49 6 52
Mandy Moore
  • Թողարկվել է՝ June 19, 2001
  • Լեյբլ՝ Epic (EK 61430)
  • Ձևաչափեր CD, LP, CS, digital download
35 37 - 39 -
Coverage
  • Թողարկվել է՝ October 21, 2003
  • Լեյբլ՝ Epic (EK 90127)
  • Ձևաչափեր CD, DVD, LP, CS, digital download
14 97 - - -
Wild Hope
  • Թողարկվել է՝ June 19, 2007
  • Լեյբլ՝ EMI/The Firm, Inc. (81006-70112-2-8)
  • Ձևաչափեր CD, LP, CS, digital download
30 - - - -
Amanda Leigh
  • Թողարկվել է՝ May 26, 2009
  • Լեյբլ՝ Storefront Recordings (7669-29946-3-2)
  • Ձևաչափեր CD, LP, CS, digital download
25 - - - -
"-" նշանը նշանակում է, որ ալբոմը չի զբաղեցրել հորիզոնական հիթ շքերթում կամ չի թողարկվել տվյալ երկրում

Հավաքական ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասներ ալբոմների

մասին

Զբաղեցրած

հորիզոնականը

հիթ շքերթներում

Վաճառք
USA
[36]
The Best of Mandy Moore
  • Թողարկվել է՝ November 16, 2004
  • Լեյբլ՝ Epic (EK 93458)
  • Ձևաչափեր CD, CD+DVD, digital download, vinyl LP, reel tape
148
Candy[43]
  • Թողարկվել է՝ April 5, 2005
  • Լեյբլ՝ Sony Music (93741)
  • Ձևաչափ LP
-
Super Hits[44]
  • Թողարկվել է՝ August 28, 2007
  • Լեյբլ՝ Sony Music (712338)
  • Ձևաչափ LP
-
"-" նշանը նշանակում է, որ ալբոմը չի զբաղեցրել հորիզոնական հիթ շքերթում կամ չի թողարկվել տվյալ երկրում

Սաունդթրեկների կատարում խմբագրել

Երգ Թվական Ֆիլմ
"Stupid Cupid" 2001 Արքայադստեր օրագրերը[45]
"On the Line" (with *NSYNC, Christian Burns and True Vibe) On the Line[46]
"Only Hope" 2002 Շտապիր սիրել[47]
"Someday We'll Know" (with Jonathan Foreman)
"It's Gonna Be Love"
"Lighthouse"
"Top of the World" Ստյուարտ Լիթլ 2[48]
"Secret Love" 2003 Մոնա Լիզայի ժպիտը[49]
"One Way or Another" 2006 Ակվամարին[50]
"Dreamz with a Z" American Dreamz[51]
"Mommy Don't Drink Me to Bed Tonight"
"When Will My Life Begin" 2010 Ռապունցել։ Խճճված պատմություն[52]
"When Will My Life Begin (Reprise 1)"
"When Will My Life Begin (Reprise 2)"
"I've Got a Dream" (with Brad Garrett, Jeffrey Tambor, Zachary Levi, Company)
"I See the Light" (with Zachary Levi)
"Healing Incantation"
"The Tear Heals"
"Sheriff Callie's Wild West Theme Song" 2014 Sheriff Callie's Wild West (Music from the TV Series)[53]
"Cowgirl Twirl"
"Amazing Lucky Scarf"
"We're Gonna Clean Up Our Town"
"You're Not a Tattletale"
"Chugga Chugga Choo Choo Train"
"Sparky, Come Back to Me"
"Picture Perfect"
"Sayin' I'm Sorry"
"Cattle Drive"
"Those Peppers"
"Ask for Help"

Տեսահոլովակներ խմբագրել

Տեսահոլովակների թողարկում խմբագրել

Անվանում Մանրամասներ ալբոմների մասին Ծանոթագրություններ
The Real Story[54]
  • Թողարկվել է՝ 19 դեկտեմբերի 2000
  • Լեյբլ՝ Sony Music Distribution
  • Ձևաչափ՝ DVD
  • Մուրի կենսագրական տեսանյութ։
  • Ներառում է հարցազրույցներ, տեսնյութեր նրա կյանքի վաղ տարիներից ևև երաժշտակն տեսահոլովակներ "Candy", "I Wanna Be With You", "Walk Me Home", and "So Real" երգերի համար։
  • Բացի այդ, կադրեր նկարահանումներից, մանրուքներ և Մուրի մեկնաբանությունները։
The Best of Mandy Moore[55]
  • Թողարկվել է՝ November 16, 2004
  • Լեյբլ՝ Sony Music Distribution
  • Ձևաչափ՝ DVD
  • Մենդի Մուրի բոլոր երաժշտական հոլովակների ժողովածու 1999-ից մինչ 2003 թվականներ։
  • Նաև ներառված է Sessions@AOL-ի ցուցադրումը[55]։

Երաժշտական հոլովակներ խմբագրել

Անվանում Թվական Ռեժիսոր
"Candy" 1999 Քրիս Ռոբինսոն[56]
"Walk Me Home" Գրիգորի Դարկ[57]
"So Real" 2000 Գրիգորի Դարկ[58]
"I Wanna Be with You" Նիգել Դիք[59]
"In My Pocket" 2001 Մեթյու Ռոլսթոն[60]
"Crush" Քրիս Էյփլբում[61]
"On The Line" Unknown
"Cry" 2002 Քրիս Էյփլբում[62]
"Only Hope" Ադամ Շանկման
"Drop the Pilot" 2003 Նիկ ԴիԲելլա[63]
"Have a Little Faith in Me" Քրիստոֆեր Միլս[64]
"Senses Working Overtime" 2004 Unknown[65]
"Extraordinary" 2007 Այս Նորթոն[66]
"I Could Break Your Heart Any Day of the Week" 2009 Ghost Town Media[67]

Հայտնվում երաժշտական հոլովակներում խմբագրել

Անվանում Թվական Իրական կատարող
"Little Things" 2000 Good Charlotte[68]
"Original Sin" 2002 Էլթոն Ջոն[69]
"Make You Crazy" 2008 Brett Dennen featuring Femi Kuti[70]
"Stand Up 2 Cancer" 2010 Տարբեր կատարողներ
"Our Fight Song" 2016 Democratic National Convention featuring Various Artists

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 Փողոցային առնետներ Street Rats անունն անհայտ է
2000 Magic Al and the Mind Factory Բրիտանի Ֆոստեր
2001 Դոկտոր Դուլիթլ 2 Dr. Dolittle 2 Girl Bear Cub (հնչյունավորում)
2001 Արքայադստեր օրագրերը The Princess Diaries Լանա Թոմաս
2002 Շտապիր սիրել A Walk to Remember Ջեյմի Սալլիվան
2002 Kingdom Hearts Աերիտ Գեյնսբորո (հնչյունավորում)
2002 Տասնյոթ տարեկանները Try Seventeen Լիզա
2003 Ինչպես լինել How to Deal Հեյլի Մարտին
2004 Առաջին դուստրը Chasing Liberty Աննա Ֆոստեր
2004 Փրկվածը Saved! Հիլարի Ֆեյ
2005 Վայրի վազքեր Racing Stripes Սենդի
2005 Անտուրաժ Entourage Մենդի Մուր
2005 Սեր և ծխախոտ Romance & Cigarettes Բեյբի
2006 Կլինիկա Scrubs Ջուլի Քուին
2006 Ամերիկյան երազանք American Dreamz Սալլի Կենդու
2006 Յուգի հեքիաթները Southland Tales Մադելայն Ֆրոստ Սանտարոս
2006 Սիմփսոնները The Simpsons Տաբիտա Վիկկս (հնչյունավորում)
2006 Արջ եղբայր 2 Brother Bear 2 Նիտա (հնչյունավորում)
2007 Ձոն Dedication Լյուսի Ռեյլի
2007 Որովհետև ես այդպես եմ ուզում Because I Said So Միլլի Ուայլդեր
2007 Ամուսնության արտոնագիր License to Wed Սեյդի Ջոնս
2007 Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին How I Met Your Mother Էմմի
2009 Red Bull Energy Douche Red Bull Energy Douche անունն անհայտ է
2010 Grey's Anatomy Grey's Anatomy Մերի Պորտման
2010 Ռապունցել։ Խճճված պատմություն Ռապունցել (հնչյունավորում)
2011 Սկզբում սեր, հետո հարսանի Love, Wedding, Marriage Եվա
2011 Swinging with the Finkels Էլի Ֆինկել
2012 Falling Slowly Falling Slowly անունն անհայտ է
2012 Գահ.ապստամբություն -Uprising Մառա
2013 Ամանորը Կոնվեյում Christmas in Conway Նատալի Սպրինգեր
2016 Սա մենք ենք This Is Us Ռեբեկա

Նշումներ խմբագրել

  1. Ազգանվան առավել տարածված տարբերակը, առավել ճիշտ արտասանությունը՝ Մոր[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. [1]
  3. 3,0 3,1 «Mandy Moore». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  4. Moore, Mandy (as told to Kuster, Elizabeth) (август 2003). «60 Things I Want to Do Before I'm 30». Seventeen: 187. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Mills, Nancy (16 апреля 2006). «Mandy's So Moore-Ish». You Magazine. - (-): 30–33. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  6. 6,0 6,1 Friedman, Devin (June 2006). «Mandy's Moment». ELLE. - (-): 226. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  7. «What Mandy Did». TeenAge Magazine: 28. 2004. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  8. «Mandy Moore knows How to Deal, even if she does still live at home» by Cindy Pearlman, Chicago Sun-Times, июль 2003, retrieved August 6, 2006.
  9. Amanda Montell (2016 թ․ դեկտեմբերի 3). «"I've Never Talked About This": Mandy Moore Gets Real About Diet and Ageing». Byrdie UK. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. Gostin, Nicki (24 апреля 2006). «Mandy's Newsmakers: Mandy Moore, Britney Spears». Newsweek.
  11. 11,0 11,1 «Mandy Moore». Rock On the Net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  12. 12,0 12,1 Pener, Degen (май 2006). «American Dream Girl». Cosmopolitan. - (-): 44–47. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  13. Vincentelli, Elisabeth (2000). «So Real». Entertainment Weekly. 1 (520).(չաշխատող հղում)
  14. 14,0 14,1 14,2 «Moore Covers new ground». MSNBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  15. 15,0 15,1 «Mandy Moore». Billboard. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  16. «So Real». All Music Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  17. «I Wanna Be With You CD». CD Universe. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  18. «I Wanna Be With You (ECD) - Mandy Moore». Epinions.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  19. «New Mandy Moore project moves ahead». AllPop.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  20. «I Wanna Be With You». Rhapsody.com. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  21. «I Wanna Be With You». All Music Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  22. «Center Stage Music From The Motion Picture». MSN Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  23. «Mandy Moore». E! Online. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  24. «Mandy Moore». All Music Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  25. «Mandy Moore». MetaCritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  26. Johnson, Beth (2001). «Mandy Moore». Entertainment Weekly. 1 (601).(չաշխատող հղում)
  27. Walters, Barry (August 16, 2001). «Mandy Moore». Rolling Stone. 1 (875). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  28. Diehl, Matt (2001). «In My Pocket». Entertainment Weekly. 1 (596).(չաշխատող հղում)
  29. «Mandy Moore In Stores For Mandy Moore». VH1.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  30. «Mandy Moore Gives Refund to Unsatisfied Fan». StarPulse. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  31. «MOORE HATES FIRST ALBUMS». ContactMusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  32. «Coverage [ENHANCED]». amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  33. «Mandy Moore - Moore To Sing About Roddick Heartbreak On New Album» (անգլերեն). ContactMusic. 2005 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  34. «Actor Wilmer Valderrama Visits» (անգլերեն). MarksFriggin.com. 03/27/06. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  35. «Correction: Braff and Moore Not Engaged» (անգլերեն). IMDb Movie/TV News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  36. 36,0 36,1 «Mandy Moore Albums». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  37. «Discography Mandy Moore». Australian-charts.com. Hung Medien. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  38. «マンディ・ムーアのCDアルバムランキング、マンディ・ムーアのプロフィールならオリコン芸能人事典-ORICON STYLE» (Japanese). Oricon. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «Discography Mandy Moore». Charts.org.nz. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  40. «The Official Charts Company - Mandy Moore discography». The Official Charts Company. 2013 թ․ մայիսի 6.
  41. 41,0 41,1 41,2 «RIAA Searchable Database». Recording Industry Association of America. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  42. 42,0 42,1 42,2 42,3 42,4 42,5 42,6 Trust, Gary (2009 թ․ հունիսի 5). «Ask Billboard: The Black Eyed Peas, Linkin Park, Mandy Moore». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  43. «Candy – Mandy Moore». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  44. «Super Hits: Mandy Moore». Amazon.com. Amazon.com, Inc. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  45. «The Princess Diaries – Original Soundtrack». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  46. «On the Line – Original Soundtrack». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  47. «A Walk to Remember – Original Soundtrack». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  48. «Stuart Little 2 – Original Soundtrack». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  49. «Mona Lisa Smile – Original Soundtrack». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  50. «Aquamarine [Soundtrack] – Original Soundtrack». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  51. «American Dreamz – Stephen Trask». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  52. «Tangled: Soundtrack». Amazon.com. Amazon.com Inc. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  53. Amazon.com: Sheriff Callie's Wild West (Music from the TV Series): Various artists: MP3 Downloads
  54. «The Real Story [Video/DVD]». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  55. 55,0 55,1 «The Best of Mandy Moore [DVD & CD] – Mandy Moore». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  56. «Candy – Mandy Moore». MTV. MTV Networks (Viacom). Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  57. «'Walk Me Home' by Mandy Moore». VH1. MTV Networks (Viacom). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  58. «So Real – Mandy Moore». VEVO. Sony Music. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  59. Basham, David (2000 թ․ մայիսի 31). «Mandy Moore woos Dancer for New Video, Preps 'new' LP». MTV. MTV Networks (Viacom). Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  60. «In My Pocket – Mandy Moore». Myspace. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  61. «Crush – Mandy Moore». MTV. MTV Networks (Viacom). Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  62. «'Cry' by Mandy Moore». VH1. MTV Networks (Viacom). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  63. «New 35mm Film 'Pops'!» (PDF). On Location. Rochester/Finger Lakes Films & Video Office Inc. 15 (1). Spring 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  64. «Have a Little Faith in Me – Mandy Moore». MTV. MTV Networks (Viacom). Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  65. «The Best of Mandy Moore – Mandy Moore». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  66. «Extraordinary – Mandy Moore». MTV. MTV Networks (Viacom). Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  67. «I Could Break Your Heart Any Day of the Week – Mandy Moore». MTV. MTV Networks (Viacom). Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  68. Wartofsky, Alona (2000 թ․ նոյեմբերի 12). «Mastering the Geek Tragedy: In School, these guys didn't fit in. As Good Charlotte, they're better for it». The Washington Post. The Washington Post Company. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.(չաշխատող հղում)
  69. Booth, Philip (2002 թ․ մարտի 8). «Joel, John face off again at their pianos». Sarasota Herald-Tribune. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  70. «Who needs shoes? Not Mandy Moore!». People. Time Inc. 2008 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել