Օրը, երբ մահացավ երաժշտությունը

«Օրը, երբ մահացավ երաժշտությունը» (անգլ.՝ The Day the Music Died), ավիավթարի անվանում, որը տեղի է ունեցել 1959 թվականի փետրվարի 3-ին Այովայում՝ Քլիր լեյքի մոտ, որի ժամանակ մահացել են երեք ամերիկացի ռոք երաժիշտներ Բադդի Հոլլին, Ռիչի Վալենսը և Բիգ Բոփերը, ինչպես նաև օդաչուն՝ Ռոջեր Փիթերսոնը[1]։ Ավելի ուշ երգիչ Դոն Մաքլինն անվանեց այդ ողբերգությունը «Այն օրը, երբ մահացավ երաժշտությունը»՝ նրա մասին գրելով իր «American Pie» երգը[2][3]։

Օրը, երբ մահացավ երաժշտությունը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականփետրվարի 3, 1959
ՎայրՔլիր Լեյք, Այովա,  ԱՄՆ
Թռիչքի վայրՄեյսոն Սիթիի քաղաքային օդակայան
Վերջնական կետՖարգո
Զոհվածներ4 մարդ
Վիրավորներ0
Օդանավ
Կողային համարN3794N
Կենդանի մնացած0
 The Day the Music Died Վիքիպահեստում

The Crickets խմբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Հոլին նոր երաժշտական խումբ հավաքեց, որի անդամներն էին Ուեյլոն Ջենինգզը, Թոմի Օլսափը և Կառլ Բանչը և որի նպատակն էր «Winter Dance Party» շրջագայության անցկացումը։ Հյուրախաղային կազմը նաև ենթադրում էր սկսնակ երաժիշտների՝ Ռիչի Վալանսի և Բիգ Բոփերի մասնակցությունը, որոնք հանդես էին գալիս համերգի սկզբում և կատարում էին իրենց սեփական երգերը։ Ըստ Հոլիի նախաձեռնածի՝ նրանք պետք է քաղաք այցելեին երեք շաբաթների ընթացքում։

Քաղաքների միջև մեծ հեռավորությունները, եղանակը և գոյության վատ պայմանները հյուրախաղային ավտոբուսում բացասական ազդեցություն ունեցան երաժիշտների վրա։ Մի քանի մարդ հիվանդացավ գրիպով, իսկ Բանչին տեղափոխեցին հիվանդանոց սառցակալելու պատճառով։ Զայրացած լինելով կենցաղային պայմանների պատճառով՝ Հոլին որոշեց չարթերային ինքնաթիռ վարձել, երբ նրանք ևս մեկ համերգ էին տվել Surf Ballroom համերգասրահում Քլիր լեյքում, որպեսզի շուտ հասնեին հյուրախաղերի ցանկի հաջորդ վայրը՝ Մինեսոտայում գտնվող Մուրհեդ քաղաքը։ Surf Ballroom-ի սեփականատեր Քերոլ Անդերսոնը նրանց համար ինքնաթիռ էր պատվիրել Dwyer Flying Service ֆիրմայում։ Հոլիի հետ մեկնեցին Ռիչարդսոնը, որը թույլ էր գրիպի պատճառով և գրավել էր Ուեյլոն Ջենինգզի տեղը, ինչպես նաև Ռիչի Վալենսը, որն իր տոմսը հաղթել էր Թոմի Օլսափի հետ «Գիր ու ղուշ» խաղալիս։ Դիոն Դիմուչին (Dion and the Belmonts) որոշեց չմեկնել նրանց հետ, քանի որ նրան դուր չէր եկել տոմսի 36 դոլար գինը։

Ավիավթարի հետաքննությունը պարզել էր, որ թռիչքից հետո վատ եղանկային պայմանների և օդաչուի սխալների համադրումը բերել էր տարածական ապակողմնորոշման, ինչի պատճառով օդաչուն կորցրել էր ինքնաթիռի նկատմամբ վերահսկողությունը։ Հյուբերտ Դուայերը՝ չարթերային ընկերության ղեկավարը, չէր կարողացել ռադիոկապ հաստատել նրանց հետ և հայտարարել էր ինքնաթիռն անհետ կորած։ Հաջորդ առավոտյան նա մեկնել էր որոնումների և հայտնաբերել էր վթարի վայրը եգիպտացորենի դաշտի օդանավակայանից մոտավորապես վեց մղոն (9,7 կմ) հյուսիս-արևմուտք հեռավորության վրա։ Դուայերը տեղեկացրել էր իշխանությանը, վթարի վայր էր մեկնել շերիֆի տեղակալ Բիլ Մաքգիլը, որը հայտնաբերել էր ուղևորների և օդաչուի մարմինները։ Ավելի ուշ նրանց ճանաչել էր Քերոլ Անդերսոնը։

Իրադարձություններ վթարից առաջ խմբագրել

 
«Winter Dance Party Tour» շրջագայության ցանկը

«The Winter Dance Party» շրջագայությունը ծրագրված էր անցկացնել երեք շաբաթվա ընթացքում քսանչորս քաղաքներում ԱՄՆ Միջին Արևմուտքում[4][5]։ Բացի Բադի Հոլիից, շրջագայությանը պետք է մասնակցեին նրա խմբի երաժիշտներ Ուեյլոն Ջենինգզը (բաս), Թոմի Օլսափը (կիթառ) և Կառլ Բանչը (հարվածային գործիքներ), ինչպես նաև ճանաչվածություն ձեռք բերող կատարողներ Ռիչի Վալենսը[6], Ջայս Փերի «ԲԻգ Բոփեր» Ռիչարդսոնը և Դիոն Դիմուչին, որպեսզի գովազդեին սեփական ձայնագրությունները և գումար վաստակեին[7]։

Շրջագայությունը սկսվել էր Միլուոկի քաղաքում 1959 թվականի հունվարի 23-ին։ Հյուրախաղային գրաֆիկի հիմնական խնդիրը մեկնումների քանակն էր, քանի որ շրջագայության ծրագրման ժամանակ քաղաքների միջև հեռավորությունը որոշիչ գործոն չէր։ Նաև բարդություններ էին առաջացել տրանսպորտի հետ․ ավտոբուսը, որը օգտագործում էին երաժիշտներին տեղափոխելու համար, վատ էր նախապատրաստված, ջեռուցման համակարգը խափանվել էր շրջագայության հենց սկզբից։ Հոլիի հարվածային գործիքներ նվագող Կառլ Բանչը ոտքերի լուրջ սառցակալում էր ստացել ավտոբուսի ներսի ցածր ջերմաստիճանի պատճառով և հոսպիտալացվել էր[8]։ Քանի դեռ նա առողջանում էր, Բադի Հոլին և Ռիչի Վալենսը հերթով նվագում էին հարվածային գործիքների վրա[9]։ Երաժիշտները փոխարինել էին այդ ավտոբուսը դպրոցական ավտոբուսով և շարունակել էին ճանապարհորդությունը[7]։

Քլիր Լեյքի համերգը նախապես ծրագրված չէր, սակայն փրոմոութերները, հուսալով լրացնել գրաֆիկի ազատ ամսաթիվը, զանգել էին Քերոլ Անդերսոնին (անգլ.՝ Carroll Anderson), որը Surf Ballroom պարասրահի մենեջերն էր, և նրան առաջարկել էին շոու կազմակերպել։ Նա համաձայնել էր, և համերգի ամսաթիվը համաձայնեցվել էր երկուշաբթի օրվա՝ փետրվարի 2-ի ընթացքում[7]։

Այդ ժամանակ Բադին արդեն բարկացած էր հյուրախաղային ավտոբուսի բնակության պայմանների պատճառով։ Համաձայն «VH1։ Երաժշտության մյուս կողմը։ Օրը, երբ մահացավ երաժշտությունը» վավերագրական ֆիլմի՝ Հոլին նաև հոգնել էր այն բանից, որ նրա մոտ ավարտվել էին մաքուր շապիկները, գուլպաները, ներքնազգեստը։ Նա պետք է հանձներ ներքնազգեստը լվացքատուն հաջորդ ելույթից առաջ, քանի որ Քլիր Լեյքի տեղի լվաքատունը այդ օրը փակ էր[10]։ Հոլին ասել էր խմբի իր ընկերներին, որ հենց ավարտվի շոուն, նրանք պետք է փորձեն ինքնաթիռ վարձել, որպեսզի հասնեն հաջորդ քաղաք՝ Մուրհեդ, ինչը թույլ կտա իրեն մտնել լվացքատուն[11]։

Թռիչքի մասին պայմանավորվել էին Ռոջեր Փիթերսոնի՝ 21-ամյա տեղացի օդաչուի հետ, որը աշխատում էր Մեյսոն Սիթիի Dwyer Flying Service ընկերությունում[12]։ Մեկ տեղը երաժիշտների համար արժեցել էր $36, պետք է թռչէին մեկ շարժիչ ունեցող Beechcraft Bonanza B35-ով, գրանցման համարը՝ «N3794N»[13]։ Բացի օդաչուից՝ ինքնաթիռը կարող էր տեղավորել երեք ուղևորների[14][13]։ Նշանակման վայրը Հյուսիսային Դակոտայի Ֆարգո քաղաքն էր[12]։

Ռիչարդսոնը (Բիգ Բոփերը) գրիպով էր հիվանդացել շրջագայության ընթացքում և խնդրել էր Ուեյլոն Ջենինգզին՝ Հոլիի երաժիշտերից մեկին, զիջել իր տեղն ինքնաթիռում, Ջենինգզը համաձայնել էր։ Երբ Հոլին իմացել էր, որ Ջենինգզը մտափոխվել էր թռչել, նա հումոր էր արել․ «ԴԵ ինչ, ես հուսով եմ, որ ձեր մինչջրհեղեղյան ավտոբուսը կսառցակալի», իսկ Ջենինգզը կրկին հումորով պատասխանել էր․ «Դե-դե, իսկ ես հուսով եմ, որ ձեր փչացած ինքնաթիռը կվթարվի»։ Հետաքրքրությունների այդ փոխանակումը ողջ կյանքում հետապնդել էր Ջենինգզին[15][16][17]։

Ռիչի Վալենսը, որը աերոֆոբիա ուներ, խնդրել էր կիթառահար Թոմի Օլսափին զիջել իր տեղը։ Թոմին ասել էր․ «Ես մետաղադրամ կնետեմ, որպեսզի որոշենք, թե ով մեզնից կմեկնի»[12]։ Չնայած այն տարբերակին, որը ցուցադրվում է կենսագրական ֆիլմերում, գիր ու ղուշ խաղացել են թռիչքից ոչ առաջ և մետաղադրամը չի նետել Բադի Հոլին։ Բոբ Հեյլը (անգլ.՝ Bob Hale)՝ KRIB ռադիոկայանի դիջեյը, որն աշխատում էր այդ գիշեր նրանց համերգում, մետաղադրամ էր նետել պարասրահում երաժիշտների՝ օդանավակայան մեկնելուց որոշ ժամանակ առաջ։ Հաղթել էր Վալենսը[15]։

Դիոն Դիմուչին՝ Dion & the Belmonts ռոքաբիլի խմբի վոկալիստը և կիթառահարը, ևս ցանկանում էր թռչել, չնայած պարզ չէ՝ երբ էր դա նրան առաջարկվել։ Սակայն երբ երգիչն իմացել էր, որ տոմսի արժողությունը հավասար էր այն բնակարանի ամսական վարձին, որը վարձում էին իր ծնողները, երբ նա փոքր էր, այդ գինն իր համար մեծություն էր թվացել, և նա հրաժարվել էր[18]։

Գոյություն ունի տարածված մոլորություն, որ ինքնաթիռը կոչվում էր «American Pie», ինչպես և 1971 թվականի երգը այդ դեպքի մասին[19]։

Վթար խմբագրել

 
Մեյսոն Սիթիի և Քլիր լեյքի տեղակայվածություն

Շոուի ավարտից հետո Քերոլը Հոլիին, Վալենսին և Ռիչարդսոնին տարավ օդանավակայան[20]։ Եղանակի տեսությունը խոստանում էր ձյուն և ամպամածությունը 3000 ֆուտից (910 մ) ցածր, ինչպես նաև քամու ուժգնություն 20-30 մղոն ժամում (32-48 կմ/ժ)։ Չնայած եղանակային պայմանները պետք է վատթարանային, Փիթերսոնի ստացած տեղեկատվության մեջ նման տեղեկատվություն նշած չէր[21]։

Ինքնաթիռը դուրս էր եկել թռիչքուղի (գծանշում 17) և թռչել էր Կենտրոնական ժամային գոտով գիշերվա մոտավորապես 00:55 -ին՝ երեքշաբթի՝ փետրվարի 3-ին[22]։ Հինգ րոպե անց Հյուբերտ Դուայերը (անգլ.՝ Hubert Dwyer)՝ ինքնաթիռի սեփականատերն ու կոմերցիոն օդաչուն, դիսպետչերական աշտարակից հետևել էր «ինքնաթիռի պոչային կրակների լույսին, այն աստիճանաբար իջնում էր հորիզոնից ներքև և տեսադաշտից կորչում էր»[22]։

Փիթերսոնն ասել էր Դուայերին, որ նա ռադիոկապով կփոխանցի թռիչքի Օդային շարժի կառավարման ծրագիրը օդանավակայանից թռիչքից հետո։ Երբ նա այդպես էլ կապի դուրս չէր եկել, Դուայերը խնդրել էր ռադիոյի օպերատորին շարունակել օդաչուի հետ ռադիոկապ հաստատելու փորձերը, սակայն բոլոր ջանքերը անհաջող էին[23]։ Գիշերվա 3:30-ին, երբ Ֆարգո քաղաքի Հեկտոր (անգլ.՝ Hector International Airport) միջազգային օդանավակայանի դիսպետչերները չէին ստացել տվյալներ Փիթերսոնից, Դուայերը կապվել էր իշխանությունների հետ և տեղեկացրել էր, որ ինքնաթիռը անհետ կորել է։

Առավոտյան մոտավորապես 9:15-ին Դուայերը վարձակալեր էր ոչ մեծ ինքնաթիռ, որպեսզի անցներ Փիթերսոնի ենթադրյալ ուղին։ Որոշ ժամանակ անց օդանավակայանից հարավ-արևմուտք մոտավորապես հինգ մղոն (8 կմ) նա տեսել էր բեկորները եգիպտացորենի դաշտում, որի սեփականատերն Ալբերտ Ջուլն էր(անգլ.՝ Albert Juhl)[23]։

ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի վարչակազմն անցկացրեց ավիավթարի հետազոտություն։ Վերջինիս եզրակացության մեջ արվել էին հետևյալ եզրահանգումները․

  • թռիչքից հետո Փիթերսոնն ապակողմնորոշվել էր այն բանի պատճառով, որ չէր հասկացել, թե ինչպես է ավիահորիզոնն արտացոլում անկյունային շարժումը։
  • այդ իրավիճակը խորացել էր անաստղ գիշերվա պատճառով տեսողական կողմնորոշիչ գտնելու անհնարինությամբ, երկրի վրա տեսանելի լույսերի բացակայությամբ և հորիզոնի որոշման անհնարինությամբ[24]։

Այն բանից հետո, երբ Փիթերսոնը կորցրել էր վերահսկողությունը ինքնաթիռի նկատմամբ, նա փորձել էր իջնել եգիպտացորենի դաշտի վրա։ Երկրի վրա հարվածը տեղի էր ունեցել 170 մղոն/ժամ արագությամբ (270 կմ/ժ), բացի այդ՝ ինքնաթիռը թեքվել էր աջ կողմի վրա։ Վթարից հետո նա սողացել էր ևս 570 ֆուտ (170 մ) սառած հողի վրա և կանգնել էր Ջուլի սեփականության մետաղալար ցանկապատի մոտ։ ԻՆքնաթիռի բեկորները ընկել էին 160 մետր շառավղով տարածքում[25]։

Շերիֆի տեղակալ Բիլ Մաքգիլը մեկնել էր վթարի վայր։ Հոլիի և Վալենսի մարմիններն ընկած էին ինքնաթիռի մոտ, Ռիչարդսոնի մարմինն ընկել էր Օսկար Մոֆեթին (անգլ.՝ Oscar Moffett) պատկանող հարևան դաշտ, Փիթերսոնը մնացել էր ներսում։ Մաքգիլը կապվել էր Քերոլ Անդերսոնի հետ, որը ճանաչել էր ինքնաթիռն ու վթարի զոհերին[26];

Չորսն էլ մահացել էին միանգամից «բութ առարկաների հարվածներից», հայտարարել էր Ռալֆ Սմայլին (անգլ.՝ Ralph Smiley)[23]: Հոլիի մահվան վկայականի մեջ նշվում են բազմաթիվ վնասվածքներ, որոնք ապացուցում են, որ երաժիշտը մահացել է գետնին հարվածից․

  Չարզ Հոլիի հագին դեղին վերարկու էր, որը նման էր մաշկի, մեջքի ողջ լայնությամբ կարերը չորս մասերի էր բաժանված։ Գանգը կիսված էր ճակատի մեջտեղից։ Ուղեղի մշակի մոտավորապես կեսը բացակայում էր։ Երկու ականջներից արյունահոսում էր, դեմքի վրա բազմաթիվ վնասվածքներ կային։ Կուրծքը փափուկ էր ոսկորների ճզմման պատճառով։ [...] երկու ազդրերը և ոտքերը բազմաթիվ կոտրվածքներ ունեին[27]։.
 

Հետաքննություն խմբագրել

 
Ավիավթարի վայրից լուսանկար

Քաղաքացիական ավիացիայի վարչակազմի փորձագետները եկան այն եզրակացության, որ վթարն առաջացել էր ոչ բարենպաստ եղանակային պայմանների և օդաչուի սխալի պատճառով։ Փիթերսոնին թույլատրված չէր սարքավորումներով թռիչքներ կատարել, առանց տեսողական կողմնորոշիչների։ Բացի այդ՝ Քաղաքացիական խորհրդի վերջնական հաշվետվության մեջ նշվում էր, որ Փիթերսոնը նախապատրաստական աշխատանքներ էր անցնում «տեսարան երկրից օդանավի վրա» տեսակի ավիահորիզոն ունեցող ինքնաթիռներով, և չուներ առավել ժամանակակից սարքավորումների հետ աշխատանքի փորձ։ Այդ երկու սարքավորումները ցույց են տալիս այն դիրքը, որտեղ գտնվում է ինքնաթիռը՝ երկրի համեմատությամբ, հակառակ ձևով։ Ինչից հանձնաժողովը եզրակացություն էր կատարել, որ Փիթերսոնը երևի թե կարծել էր, որ բարձրություն է հավաքում, չնայած իրականում ինքնաթիռը անկում էր ապրում։ Ինչպես նաև, հետաքննությունը պարզել էր, որ Փիթերսոնը չէր ստացել համապատասխան զգուշացումներ ուղու պայմանների մասին, որոնք, հաշվի առնելով նրա որակավորման սահմանափակումները, կդրդեին նրան հետաձգել թռիչքը[23]։

2007 թվականի հետաքննություն խմբագրել

2007 թվականին Ռիչարդսոնի որդին պնդեց, որ իր հոր մարմինը դիահերձեին, որպեսզի ստուգեին փորձաքննության եզրակացությունները։ Մասամբ, դա արվել էր ըստ այն տեսության, որ հայտնվել էր այն բանից հետո, երբ վթարի վայրում գտնվել էր Բադի Հոլիի ատրճանակը․ չդարձա՞վ ատրճանակի պատահական կրակոցը ինքնաթիռի վթարի պատճառ։ Նաև կային ենթադրություններ, որ Ռիչարդսոնը ողջ էր վթարից հետո որոշ ժամանակ և սողալով հեռացել էր վթարի վայրից, քանի որ նրա մարմինը մյուսներից հեռու էր գտնվել[28][29]։

Ժառանգություն խմբագրել

 
Քլիր Լեյք վթարի վայրի մոտի ցուցիչ

Հոլիի հղի կինը՝ Մարիա Էլենա Հոլին, իմացել էր ամուսնու մահվան մասին հեռուստացույցով։ Հաջորդ օրը կինը վիժել էր, բժիշկները բացատրել էին դա հոգեբանական տրավմայով։ Հոլիի մայրը, իմանալով ռադիոյով ողբերգական մահվան մասին, ուշաթափվել էր։ Հոլիի կնոջ վիժելու պատճառով երկրում մի քանի ամիսների ընթացքում գործում էր մորատորիում ԶԼՄ-ում զոհերի անունների հրապարակման վերաբերյալ, մինչ այն ժամանակ, քանի դեռ չէին տեղեկացվի զոհերի ընտանիքները[4]։ Մարիա Էլենան ներկա չէր ամուսնու թաղմանը և երբեք չէր այցելել այդ վայր։ Ավելի ուշ Avalanche-Journal-ին տված հարցազրույցում նա նշել էր․ «Ինչ-որ իմաստով ես ինձ մեղադրում եմ, ես վատ էի, երբ նա հեռացավ, ես հղիության երկրորդ շաբաթում էի, և ես ցանկանում էի, որ Բադին մնար ինձ հետ, սակայն նա այդ շրջագայությունն էր ծրագրել։ Դա առաջին դեպքն էր, երբ մենք տարակարծիք էինք։ Եվ ես ինձ մեղադրում եմ, քանի որ ես գիտեմ, որ եթե ես լինեի նրա հետ, Բադին երբեք ինքնաթիռ չէր նստի»[30]։

Ուեյլոր Ջենինգզը և Թոմի Օլսափը շարունակում էին շրջագայությունը և հանդես էին գալիս երկու շաբաթվա ընթացքում, Ջենինգզը հիմնական վոկալիստի դերն էր կատարում[31]։ Հոլիի թաղումը կայացավ 1959 թվականի փետրվարի 7-ին Տեխասի Լաբոք քաղաքի բապտիստական եկեղեցում (որտեղ այդ ժամանակ ապրում էր նրա մայրը)[32]։ Հոգեհանգիստն անցկացրեց Բեն Դ․ Ջոնսոնը, որը իրականացրել էր Հոլիի պսակադրման արարողությունը «ընդամենը մի քանի ամիս առաջ»։ Դագաղը կրողների թվում էին Ջերի Էլիսոնը Ջո Բ․ Մոլդինը, Նիկի Սալիվանը, Բոբ Մոնթհոմերին, Սոնի Քորթիսը և Ֆիլ Էվերլին[33]։ Հոլիի մարմինը թաղել էին տեղի գերեզմանոցում։ Տապանաքարն ունի նրա սիրելի կիթառի՝ Fender Stratocaster-ի տեսքը, երաժշտի ազգանունը գրվել էր այնպես, ինչպես ի ծնե՝ «Holley»[34]։

Երաժիշտներին նվիրված առաջին երգը եղել է Էդի Քոքրանի «Three Stars» երգը[4]։ 1971 թվականին դեպքը դարձավ Դոն Մաքլինի «American Pie» երգի թեման։ Երգի շնորհիվ՝ ավիավթարը ստացավ «Օրը երբ մահացավ երաժշտությունը» անվանումը[35], որը Մաքլինի համար խորհրդանշում է ռոք-ն-ռոլի վաղ սերունդի «անմեղության կորուստ»[4][36]։ Ավիավթարի իրադարձությունները լուսաբանվում էին նաև 1978 թվականի կենսագրական «Բադի Հոլիի պատմություն» ֆիլմում, ինչպես նաև Ռիչի Վալենսի կյանքին նվիրված «La Bamba» (1987 թվական)[37]։

Հուշարձան խմբագրել

1988 թվականին Քեն Փաթեքը (անգլ.՝ Ken Paquette)՝ 1950-ականների երաժշտության սիրահարը Վիսկոնսինից, չժանգոտող մետաղից հուշարձան կանգնեցրեց, որը պատկերում էր կիթառ և երեք սկավառակներից բաղկացած կոմպոզիցիա մահացած երաժիշտների անուններով[38]։ Հուշարձանը տեղակայված է մասնավոր գյուղական տարածքներում, 315 սթրիթի և Գալ պողոտայի հատումից մոտավորապես չորս մղոն արևմուտք, հինգ մղոն (8 կմ) հյուսիս Քլիր Լեյքից։ Վթարի վայրը ցույց է տալիս նաև ակնոցի տեսք ունեցող ցուցիչը։ Փաքեթը ստեղծել է նման հուշարձան՝ նվիրված երեք երաժիշտներին, որը տեղակայել են Գրին Բեյում Riverside Ballroom պարասրահի դիմաց, որտեղ Հոլին, Բիգ Բոփերը և Վալենսը նվագել էին 1959 թվականի փետրվարի 1-ի գիշերը։ Այդ հուշարձանը բացվել է 2003 թվականի հուլիսի 17-ին[39]։ 2009 թվականի փետրվարին Փաքեթը ստեղծեց օդաչու Ռոջեր Փիթերսոնի հուշարձանը։ Այն տեղակայվեց վթարի վայրում[40]։

Հիշատակի համերգներ խմբագրել

Սկսած 1979 թվականից՝ Հոլիի, Վալենսի և Ռիչարդսոնի երկրպագուները հավաքվում են ամենամյա հիշատակի համերգների Surf Ballroom-ում։ 2009 թվականի փետրվարի 2-ին կայացել է ողբերգական իրադարձությունների 50-ամյակին նվիրված համերգ, որին մասնակցում էին Դելբերտ Մաքքլինթոնը, Ջո Էլին, Վանդա Ջեքսոնը, Los Lobos-ը, Los Lonely Boys-ը, Քրիս Մոնթեզը, Բոբի Վին, Գրեմ Նեշը, Peter & Gordon-ը, Թոմի Օլսափը և House Band խումբը, որն ընդգրկում է Չաք Լիվելին, Ջեյմս Հաթչինսոնին, Բոբի Քիսին, Քենի Արոնոֆին և Թոմի Օլսափին։ Բացի այդ, այդ շոուի ընթացքում հանդես եկավ Ջեյ Պ․ Ռիչարդսոնը՝ Բիգ Բոփերի որդին. Բոբ Հեյլը այդ միջոցառման ելույթավարն էր, ինչպես և մահացած երաժիշտների վերջին համերգին՝ 1959 թվականին[41][42]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Celebrity Crashes» (անգլերեն). www.check-six.com. Արխիվացված է Check-Six.com օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Unknown parameter |accessfate= ignored (օգնություն)
  2. «1959: Buddy Holly killed in air crash». On This Day (անգլերեն). London: BBC. 1959 թ․ փետրվարի 3. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. Thimou, Theodore (2006 թ․ դեկտեմբերի 28). «Preview: The Twice-Famous Don McLean Plays Rams Head». Bay Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Suddath, Claire (2009 թ․ փետրվարի 3). «The Day the Music Died». Time (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  5. Everitt, 2004, էջ 10
  6. Everitt, 2004, էջ 12
  7. 7,0 7,1 7,2 Everitt, 2004, էջ 13
  8. «Most Frequently Asked Questions...» (անգլերեն). BuddyHollyOnline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  9. «Connection to Buddy Holly Death» (անգլերեն). WeGoNews.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  10. Վավերագրական ֆիլմ․ «Vh1 Behind the Music:The Day the Music Died»
  11. Everitt, 2004, էջ [https://books.google.am/books?id=H4TSH_b7IHYC&lpg=PA15&dq=%22I%20hope%20your%20ol'%20bus%20freezes%20up%22&pg=PA13#v=onepage&q&f=false 13
  12. 12,0 12,1 12,2 Everitt, 2004, էջ 14
  13. 13,0 13,1 Schuck, Raymond, 2012, էջ 16
  14. «Aircraft Accident Report: File No. 2-0001» (PDF). Civil Aeronautics Board. 1959 թ․ սեպտեմբերի 15. p. 3, "The Aircraft" section. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  15. 15,0 15,1 VH1’s Behind the Music «The Day the Music Died» interview with Waylon Jennings
  16. «Waylon's Buddy: Jennings Never Forgot His Mentor» (անգլերեն). CMT. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  17. Jennings, Kaye, 2009, էջ 70
  18. DiMucci, Dion (1988). The Wanderer (անգլերեն). Beech Tree Books. էջ 89.
  19. «American Pie» (անգլերեն). snopes.com.
  20. Everitt, 2004, էջ 15
  21. Everitt, 2004, էջ 16
  22. 22,0 22,1 Everitt, 2004, էջ 17
  23. 23,0 23,1 23,2 23,3 Civil Aeronautics Board (1959 թ․ սեպտեմբերի 23). «Aircraft Accident Report» (PDF) (անգլերեն). NTSB. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
  24. Everitt, 2004, էջ 18
  25. Civil Aeronautics Board (1959 թ․ սեպտեմբերի 23). «Aircraft Accident Report» (PDF). National Transportation Safety Board. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.()|lang=en
  26. Everitt, 2004, էջ 21
  27. Ralph E. Smiley, M.D. «Death Certificate language» (անգլերեն). Fiftiesweb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  28. Bill Griggs. «Big Bopper Exhumation» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  29. «Autopsy of 'Big Bopper' to Address Rumors About 1959 Plane Crash» (անգլերեն). Washington Post. 2007 թ․ հունվարի 18.
  30. Kerns, William (2008 թ․ օգոստոսի 15). «Buddy and Maria Elena Holly married 50 years ago». Lubbock Online (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  31. Carr, Munde, 1997, էջ 155
  32. Lubbock Avalanche-Journal (Morning Edition ed.). 1959 թ․ փետրվարի 7. Section 1, p. 3. {{cite news}}: |edition= has extra text (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  33. Goldrosen, John (1979). The Buddy Holly Story (անգլերեն). Quick Fox. էջ 197. ISBN 0-8256-3936-0. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  34. Phillip, 2011, էջ 2
  35. Crouse, 2012, էջ 86
  36. Thimou, Theodore (2006 թ․ դեկտեմբերի 28). «Preview: The Twice-Famous Don McLean Plays Rams Head» (անգլերեն). Bay Weekly. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
  37. McDonald, 2010, էջ 33
  38. «The Death of Buddy Holly» (անգլերեն). Findadeath. Արխիվացված է Michaels օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  39. Jennifer Jordan (2007 թ․ ապրիլի 11). «The Day the Music Died» (անգլերեն). Articles Tree. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  40. Jordan, Jennifer (2009 թ․ փետրվարի 2). «Memorial to Buddy Holly pilot dedicated at crash site» (անգլերեն). Des Moines Register. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.
  41. Bream, Jon (2009 թ․ փետրվարի 3). «Fans Pack Surf Ballroom for Tribute to Buddy Holly, Ritchie Valens and the Big Bopper» (անգլերեն). CMT News. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
  42. Coffey, Joe (2009 թ․ փետրվարի 5). «Holly, Valens, Richardson Remembered: 50 Winters Later». Premier Guitar (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.

Մատենագիտություն խմբագրել

Գրականություն ըստ թեմայի խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել