Եկամուտը որոշակի ժամանակահատվածում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կատարած սպառումն ու խնայողություններն են դրամային արտահայտությամբ[1][2][3]։ Տնային տնտեսությունների և անհատների համար եկամուտը որոշակի ժամանակահատվածում ստացած աշխատավարձերն են, փոխհատուցումները, շահույթները, վճարված տոկոսները, վարձավճարները և այլ տեսակ եկամուտները[4]։

Մարդու միջին անձնական եկամուտը որոշ երկրներում

Հանրային տնտեսագիտության մեջ ևս այս եզրույթը սահմանվում է որպես դրամական և ոչ դրամական սպառման հնարավորություն, որը հիմնականում արտահայտվում է դրամական տեսքով։

Կազմակերպության համար համախառն եկամուտը բոլոր տեսակ եկամուտների ամբողջությունն է։ Զուտ շահույթը ստացվում է` ծածկելով կատարված ծախսերը.

Զուտ շահույթ = Եկամուտ – Ծախս։

  • Պետության եկամուտներ, պետության կողմից ստացվող եկամուտներ՝ հարկերի, տուրքերի, վճարումների, արտաքին առևտրի, միջազգային վարկերի, արտասահմանյան օգնության հաշվին, որոնք օգտագործվում են պետության գործառույթների իրականացման համար։
  • Կազմակերպության եկամուտներ, տնտեսական շահույթի մեծացում՝ ակտիվների (դրամական միջոցների, այլ սեփականության) և (կամ) պարտականությունների մարման հաշվին, որը բերում է այդ կազմակերպության կապիտալի մեծացմանը՝ բացառությամբ մասնակիցների ներդրումների (սեփականատերերի)[5]։
  • Բնակչության եկամուտներ, բնակիչների, ընտանիքների և տնային տնտեսությունների անձնական եկամուտներ, որոնք ստացվում են դրամական միջոցների տեսքով։ Դրանց են վերաբերվում.աշխատավարձը, կենսաթոշակը, կրթաթոշակը, ապրանքների վաճառքից ստացված եկամուտները, դրամական միջոցները՝ ծառայության վճարման տեսքով, հեղինակային հոնորարները, սեփականության վաճառքից գոյացած գումարները, վարձավճարները։

Ընդհանուր պատկերացում եկամտի մասին

խմբագրել

Եկամուտն իրենից ներկայացնում է դրամական միջոցներ կամ նյութական արժեքներ, որոնք ստացվում են պետության, ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձանց կողմից որոշակի ժամանակահատվածում ծավալած գործունեության արդյունքում։ Տնտեսագիտության մեջ եկամտի ամենատարածված և ունիվերսալ սահմանումն է.

 

Տվյալ ժամանակահատվածում եկամտի այն դրամական միջոցների ամբողջությունը, որը կարող է ծախսել որոշակի անձ՝ թողնելով անփոփոխ իր հարստության արժեքը։

 

Տվյալ սահմանումը ցույց է տալիս, որ եկամուտը համարվում է կապիտալի կամ հարստության ծառայություն։ Սա ամրագրված է ֆրանսիացի տնտեսագետ Ժակ Ռյուեֆի «Հասարակական կարգ» գրքում, որում նա կապիտալը համարում է ծառայություններ մատուցելու ունակ յուրաքանչյուր նյութական և ոչ նյութական առարկա, իսկ եկամուտը՝ տվյալ ժամանակահատվածում կապիտալից վերցրած ծառայությունների հոսք։ Ռյուեֆը ընդգծում է աղբյուր համարվող կապիտալի և հոսք համարվող եկամտի տարբերության կարևորությունը։ Եկամուտը շուկայական տնտեսության յուրաքանչյուր մասնակցի գործողությունների վերջնական նպատակն է և խթանը։ Բայց բարձր անձնական եկամուտները ձեռնտու են ոչ միայն անհատին, այլ նաև հասարակությանը, քանի որ հանդիսանում են հանրային պահանջմունքների բավարարման և արտադրության ընդլանման միակ աղբյուրը։ Շուկայական ռազմավարության սկզբունքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպով

 

Բոլորը չեն կարող հարուստ լինել, բայց ոչ ոք չպետք է լինի աղքատ։

 

Եկամուտը՝ ֆիզիկական անձնավոևության՝ որպես շուկայական տնտեսության սուբյեկտի, գործունեության արդյունքների դրամական գնահատականն է։ Եկամուտը միշտ ներկայացվում է փողով։

Բնական ձևով կարող են իրականացվել սոցիալական հիմնադրամներից կատարվող որոշ վճարներ, բնական եկամուտներին են վերաբերվում նաև անձնական տնտեսություններում արտադրվող որոշակի մթերքները, ինչպես նաև ընտանիքի անդամների կողմից տնային տնտեսություններում կատարված ծառայությունները։

Դրամական եկամուտները ներառում են աշխատանքի վարձատվության, թոշակներ, կրթաթոշակներ, նպաստներ և այլ սոցիալական փոխանցումներ, սեփականությունից ստացած եկամուտներ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ։ Դրամական եկամուտները լինում են.

Տեսակներ

խմբագրել

Բնակչության եկամուտների մակարդակը գնահատելու համար տնտեսագիտության մեջ տարբերակվում են.

Եկամտի ձևավորման աղբյուրներ

խմբագրել

18-րդ դարում ֆիզիոկրատները գտնում էին, որ եկամտի հիմնական աղբյուրը համարվում է հողը։ Ֆրանսուա Քենեն իր «Ֆիզիոկրատիա» աշխատության մեջ ընդգծեց եկամտի տվյալ աղբյուրի առաջնային լինելը.

 

Հողը միակ հարստության աղբյուրն է, և միայն գյուղատնտեսությունը այն կարող է ավելացնել։

 

Արժեքի աշխատանքային տեսության մեջ առանձնացնում են ազգային եկամտի ձևավորման աղբյուրի երկու տեսակ՝ աշխատողների աշխատավարձը և հավելյալ արժեքը, որոնք յուրացվում են շահագործող դասի կողմից։ Կառլ Մարքսը պնդում էր, որ կապիտալիստների և խոշոր հողատերերի եկամուտների արագ աճը՝ համեմատ վարձու աշխատողների աշխատավարձի, բերում է շահագործման և աշխատանքի ու կապիտալի միջև դասային հակամարտության ուժեղացման աճին։

Ֆրանսիացի տնտեսագետ Ժան Բատիստ Սեյի ստեղծած արտադրության գործոնների տեսության համաձայն՝ արժեքը ներկայացնում է տարբեր եկամուտների հանրագումար։ Արտադրության յուրաքանչյուր գործոն, մասնակցելով ապրանքի ստեղծմանը, իր սեփականատիրոջը բերում է արժեքի այս կամ այն մասը, որը հավասար է այդ գործոնի ծախսերին։ Այս տեսության հիման վրա առանձնացնում են եկամտի ձևավորման աղբյուրի 4 հիմնական տեսակ՝ աշխատավարձ, հողային ռենտա, շահույթ և վարկի տոկոսադրույք։ Սեյը իր տեսության մեջ պնդում էր, որ հասարակության տարբեր խմբերի եկամուտները միմյանցից անկախ են, այսինքն՝ դրանցից մեկի եկամուտների աճը կամ անկումը չի ազդում մյուսի մեծության վրա։ Սրանով ընգծվում է դասային հակամարտության բացակայությունը։

Եկամտի աճ

խմբագրել

Գրեթե բոլոր երկեները մեկ շնչի հաշվով եկամուտների կայուն աճ են գրանցել[6]։ Շատ գործոններ կարող են ազդել մարդկանց ավելի բարձր եկամուտներ ունենալու վրա, այդ թվում կրթությունը, գլոբալիզացիան և բարենպաստ քաղաքական միջավայրը` տնտեսական ազատություն և խաղաղություն։ Եկամտի աճը իր հերթին ենթադրում է, որ մարդիկ կսկսեն ավելի քիչ ժամանակ տրամադրել աշխատանքին։ Ի տարբերություն զարգացող երկրների` զարագացած երկրները (սահմանվում են որպես զարդացած տնտեսություն ունեցող երկրներ) ավելի բարձր եկամուտներ ունեն։

Տնտեսագիտական սահմանումներ

խմբագրել

Տնտեսագիտության մեջ «Գործոնային եկամուտը» անհատի կամ պետության համար արտադրական ռեսուրսներից ստացվող եկամուտն է, ինչպես օրինակ վարձավճարի տեսքով եկամուտ, աշխատուժի աշխատավարձ, կապիտալի դիմաց ստացած տոկոսագումարներ, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող շահույթ[7]։

Սպառման տեսության մեջ «եկամուտը» բյուջեի սահմանափակման մեկ այլ անվանում է, այն Y գումարը, որը կարող է գնել րարից տարբեր x և y ապրանքները x և y քանակով և Px և Py գնով։ Վերջինս կարելի է ներկայացնել հետևյալ հավասարմամբ.

Y = Px * x + Py * y

Այս հավասարումը ենթադրում է. առաջին, եթե գնենք մեկ միավոր ավել x ապրանք, ապա այն կհանգեցնի Px/Py միավորով պակաս y ապրանք գնելուն։ Այսպիսով, Px/Py x ապրանքի հարաբերական գինն է արտահայտված y ապրանքի միավոր գնով։ Երկրորդ, եթե x ապրանքի գինը նվազել է, իսկ Y և Py հաստատուն են, ապա դրա հարաբերական գինը նույնպես նվազում է։ Այստեղ գործուն է պահանջարկի օրենքը` այլ հավասար պայմաններում ապրանքի կամ ծառայության գնի և պահանջարկի մեծության (պահանջվող քանակի) միջև հակադարձ կապի առկայություն, այսինքն` ցածր գնի հետևանքով կաճի x ապրանքի քանակի հանդեպ պահանջարկը։ Այս հիպոթեզը կարող է ներկալացվել ավելի քան երկու ապրանքների օրինակով։

Մեկից ավելի ժամանակահատվածների դեպքում անհրաժեշտ է պատկերացում կազմել երկարաժամկետ հարստության և սահմանափակ եկամուտների մասին։ Երկարաժամկետում տնտեսության մեջ տեղի է ունենում ավելին, քան անհատների եկամուտների հոսքերի ավելացումը (կրճատումը)։ Եկամուտը որպես փոփոխական և դրա կապը սպառման հետ ներկայացվում է մի շարք մոդելների տեսքով, ինչպես օրինակ` մշտական եկամտի հիպոթեզ։

Համախառն և Հայգ-Սիմնսի եկամուտ

խմբագրել

«Համախառն եկամուտը» անհատի կամ տնային տնտեսության դրամական և ոչ դրամակա սպառումն է։ Համաձայն 1938թ. Հայգ-Սիմնսի սահմանմանը, տնտեսագետ Նիկոլաս Բարրը «եկամտի դասական սահմանումը» այսպես է նկարագրում. «Եկամուտը կարող է սահմանվել որպես սպառման ժամանակ օգտագործվող իրավունքների շուկայական արժեքի և գույքային իրավունքների պահպանության արժեքի գումար»։ Քանի որ ոչ դրամական ապրանքների սպարման ներուժը, ինչպես օրինակ` հանգստը, հնարավոր չէ չափել, դրամական եկամուտը կարելի է ուսումնասիրել որպես ամբողջական եկամտի ցուցանիշ[3]։ Սակայն, որոշ մասնագետներ քննադատում են այդ մոտեցումը՝ համարելով այն ոչ հավաստի։ Այն չի արտացոլում սպառումը, որը անհատները կարող են կատարել ոչ դրամային եկամուտի միջոցով և հետևաբար մակրոտնտեսական մակարդակով նույնպես չի կարող արտացոլել սոցիալական բարեկեցությունը։ Ըստ Բարրի` փողի մասնաբաժինը ընդհանուր եկամտի մեջ տատանվում է և հաստատուն չէ։

Եկամտի անհավասարություն

խմբագրել

Եկամտի անհավասարության դեպքում եկամուտը բաշխվում է ոչ հավասար ձևով։ Վերջինս կարող է չափվել մի շարք մեթոդներով, ներառյալ Լորենցի կորի և Ջինի գործակցի միջոցով։ Որոշ տնտեսագետներ կարծում են, որ անհավասարությունը ինչ որ չափով անհրաժեշտ և ցանկալի է , սակայն եկամուտների չափազանց մեծ անհավասարությունը առաջ է բերում անարդյունվետության խնդիրներ և սոցիալական անարդարություն[3]։

Եկամուտը փիլիսոփայության և էթիկայի մեջ

խմբագրել

Պատմության ընթացքում շատերն են գրել հասարակության և բարոյականության վրա եկամտի ազդեցության մասին։ Սուրբ Պողոսը գրել է ․«Որովհետև փողի հանդեպ սերն է ամեն չարիքի արմատը» (1 Տիմոթեոս 6։10):

Որոշ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ նյութական առաջընթացն ու բարգավաճումը, այսինքն՝ անհատի և պետության մակարդակով եկամուտների շարունակական աճը , բարոյականության պահպանման անփոխարինելի հիմք են ապահովու։ Այս փաստարկը ակնհայտորեն տրվել է Ադամ Սմիթի կողմից «Բարոյական կարծիքի տեսության» մեջ, եւ վերջերս մշակվել է Հարվարդի տնտեսագետ Բենջամին Ֆրիդմանի «Տնտեսական աճի բարոյական հետեւանքները» գրքում։

Հաշվապահություն

խմբագրել

Միջազգային հաշվապահական ստանդարտների խորհուրդը օգտագործում է հետևյալ սահմանումը․  «Եկամուտը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տնտեսական օգուտների ավելացումն է ակտիվների ներհոսքերի կամ ընդլայնման, ինչպես նաև պարտավորությունների նվազեցման հետևանքով, որոնք հանգեցնում են կապիտալի ավելացմանը, բացի սեփական կապիտալի մասնակիցների ներդրումներից»։

Ջոն Հիքսի սահմանման համաձայն` եկամուտը այն առավելագույն գումարն է, որը կարող է ծախսվել ժամանակահատվածում, եթե ակնկալվում է կապիտալի ապագա ստացումների արժեքի չվնասված մնալը (դրամական արտահայտությամբ)[8]։

Պատմություն

խմբագրել

Ջոն Հիքսը օգտագործում էր «I» եկամուտը նշանակելու համար, սակայն Քեյնսը 1937թ․ գրում է նրան․ «Երկուսն էլ օգտագործելով ՝ կարծում եմ ավելի հեշտ է օգտագործել Y եկամտի համար և I ներդրումների համար»։

Գրականություն

խմբագրել
  • Чепурин - Курс экономической теории
  • Մարկոսյան Ա.-Տնտեսագիտություն բոլորի համար
  • Կիրակոսյան Գ.-Տնտեսագիտության տեսություն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սմիթի ֆինանսական բառարան (1908)։
  2. Webster- ի նոր ժամանակակից անգլերեն բառարան (1922)։
  3. 3,0 3,1 3,2 Բարր, Ն. (2004): Չափումների խնդիրները եւ սահմանումը։ Պետության բարօրությունը տնտեսության մեջ (էջ 121-124)։
  4. Քեյս, Կ. և Ֆեիր, Ռ. (2007): Տնտեսագիտության սկզբունքներ (էջ 54)։
  5. ՌԴ Ֆինանսների նախարարության հրաման 06.05.1999 N 32н
  6. «Gapminder World»: Gapminder հիմնադրամ։
  7. Staff (2012): «Գործոնային եկամուտ»։ BusinessDictionary.com:
  8. «Oxbridge Notes» (2016):

Արտաքին հղումներ

խմբագրել
Տես՝ եկամուտ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Եկամուտ հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկամուտ» հոդվածին։