Թարմացնել այս էջի քեշը
Օգոստոս ամսվա հոդվածները
Օգոստոսի 1
Կատարի դրոշ
Կատարի դրոշ

Կատար (/ˈkætɑːr/ , արաբ․՝ قطر‎‎‎‎), հայտնի է նաև, որպես Քաթար, պաշտոնական անվանումը՝ Կատարի Պետություն (արաբ․՝ دولة قطر ‎‎) կամ Կատարի Արաբական Էմիրություն (արաբ․՝ الإمارات العربية قطر‎‎), ինքնիշխան պետություն Հարավարևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու վրա։ Ցամաքային սահման ունի միայն Սաուդյան Արաբիայի հետ, իսկ մյուս բոլոր կողմերից շրջապատված է Պարսից ծոցի ջրերով։ Պարսից ծոցը նաև Կատարը բաժանում է հարակից Բահրեյնից։

Օսմանյան տիրապետության ավարտից հետո՝ 20-րդ դարի սկզբին, Կատարը դարձավ բրիտանական պրոտեկտորատ, իսկ 1971 թվականին ձեռք բերեց անկախություն։ Այսպիսով՝ Ջասիմ բին Մոհամմեդ ալ-Թանին դարձավ Կատար պետության հիմնադիրը։ Նորանկախ Կատարը սկսեց կառավարվել դեռևս 19-րդ դարի սկզբին այստեղ հաստատված ալ-Թանի ազնվականական տոհմի ներկայացուցիչների կողմից, իսկ նորանկախ երկիրը դարձավ բացարձակ ժառանգական միապետություն։ Ներկայումս էմիրի պաշտոնում պաշտոնավարում է Թամիմ բեն Համիդ ալ-Թանին։ Չնայած նրան, որ Կատարն ունի բացարձակամիապետական կառավարման համակարգ... Ավելին

Օգոստոսի 2
Տեսարան Թամար զբոսայգուց
Տեսարան Թամար զբոսայգուց

Թամար զբոսայգի (անգլ.՝ Tamar Park, չինարեն՝ 添馬公園), ոչ մեծ հասարակական զբոսայգի, որը գտնվում է Չինաստանի Հոնկոնգի քաղաքի Ծովակալություն կոչվող գործնական թաղամասում (Կենտրոնական և Արևմտյան շրջան)։ Զբոսայգու մակերեսը 17,6 հազար մ² է, այն զբաղեցնում է Թամար միկրոշրջանի տարածքի 80 %-ը: Զբոսայգին հասարակության համար բացվել է 2011 թվականի հոկտեմբերի 10-ին, այն գտնվում է Հոնկոնգի մշակույթի և ազատ ժամանցի դեպարտամենտի ղեկավարման տակ։ Զբոսայգին հանդիսանում է Թամարի զարգացման ծրագրի մաս (Tamar Development Project)։ Զբոսայգու շրջակայում գտնվում են կենտրոնական կառավարական գրասենյակը, օրենսդիր խորհրդի համալիրը և Հոնկոնգի ղեկավարի նստվայրը։

Թամար զբոսայգին գործում է շուրջօրյա և բաց է ամեն օր։ Այն առանձնանում է իր նրբագեղ պարզությամբ և «Մշտականաչ» («Perpetual Green» կամ «Land Always Green») դիզայներական ոճին բնորոշ կառուցվածքային տարրերով։ Զբոսայգուց երևում է Վիկտորիա ծովախորշի և Կուլուն թերակղզու հարավային ափի համայնապատկերը։ Գործնական և վարչական շրջանի ընդարձակ խոտածածկ տարածքները այցելուներին հնարավորություն են տալիս... Ավելին

Օգոստոսի 3
Միւռոնի Կաթսայ
Միւռոնի Կաթսայ

Սուրբ Միւռոն Սրբազան ու սրբալոյս նիւթ մը, որ յատուկ օրհնութեամբ կը պատրաստուի կաթողիկոսներու ձեռքով: Միւռոնի գլխաւոր նիւթն է ձէթը, որուն կը խառնուի չափաւոր քանակութեամբ բալասան, եւ քառասուն տեսակի հոտաւէտ խունկերու, փայտերու եւ բոյրերու խառնուրդով նիւթ մը: Անուշաբոյր իւղերու այս բաղադրութիւնը, կը գործածուի Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մկրտութեան եւ օծման արարողութիւններու ընթացքին։

Իւղով օծուելու սովորութիւնը կանուխ դարերէն ի վեր կիրարկած են հին ցեղախումբեր: Հին Ուխտի ժողովուրդին մօտ ատիկա արդէն տարածուած սովորութիւն էր, երբ անոնք իւղով կ'օծէին յատկապէս այն անձերը, որոնք... Ավելին

Օգոստոսի 4
Գրություններ սեղաններին, երիտասարդական գրաֆիտիի տարատեսակ, որը հանդիպում է տարրական, միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատություններում: Գրությունները լինում են թե՛ աշխատանքային հատվածում, թե՛ գրասեղանի այլ հատվածներում:

Ռուսաստանում մինչ 20-րդ դարի վերջը գրասեղաններին արված գրություններն իրենցից ներկայացրել են համեմատաբար քիչ ուսումնասիրված երևույթ: Գիտնականներից շատերը դրանք ընդունում են միայն կարգավորող և գեղագիտական տեսանկյունից, որի համաձայն նրանք իրենցից ներկայացնում են միայն վնասարարություն՝ վնասելով կրթական հաստատության սեփականությունը: Միայն թե 2000-ական թվականներին հայտնվել են հետազոտություններ, որոնց նպատակն էր ուսումնասիրել գրությունների լեզվական բնութագրերը: Գրաֆիտիների նկարագրին գերիշխող մոտեցումներն են պատմական, սոցիալ-մշակութային, հոգեբանա-մշակութային և լեզվաբանական: Ն. Ի. Տյուկաևան 2001-2004 թվականներին անցկացրել է ուսանողական գրաֆիտիների հետազոտությու Բարնաուլի պետական մանկավարժական համալսարանում, Ալթայական պետական տեխնիկական համալսարանում, ըստ որոնց կազմվել են գրասեղանների գրությունները: 2006 թվականին մի աշակերտուհի անցկացրել է... Ավելին

Օգոստոսի 5
Թամար թագուհի
Թամար թագուհի

Վրացական ոսկեդար (վրաց.՝ საქართველოს ოქროს ხანა), Վրաստանը զարգացած միջնադարում՝ 11-13-րդ դարերում: Այս ժամանակաշրջանում Վրաստանը հասավ իր ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին: Այն անմիջականորեն կապված էր Վրաստանում Թամար թագուհու կառավարման հետ: Այս ժամանակաշրջանում Վրաստանում վերելք ապրեց արվեստը, ինչպես նաև աշխարհիկ և հոգևոր գրականությունը: Ծաղկում ապրեց վրացական ճարտարապետությունը:

Վրացական ոսկեդարը տևեց ավելի քան երկու դար: Ոսկեդարի անկումը կապված էր Վրաստանում քոչվորական ցեղերի՝ մոնղոլների և սելջուկների արշավանքների, ինչպես նաև Սև մահի տարածքման հետ: Վրաստանն առավել թուլացավ Կոստանդնուպոլսի, ինչպես նաև Արևելյան Հռոմեական կայսրության անկումից հետո: Դրանով Վրաց թագավորությունը զրկվեց իր գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցից: Արդյունքում... Ավելին

Օգոստոսի 6
Բենեդիկտոս XVI
Բենեդիկտոս XVI

Բենեդիկտոս XVI (լատին․՝ Benedictus PP. XVI, իտալ.՝ Benedetto XVI, աշխարհիկ անունը Յոզեֆ Ալոիս Ռատցինգեր, գերմ.՝ Joseph Alois Ratzinger; ապրիլի 16, 1927, Մարկտլ, Բավարիա), 265-րդ Հռոմի պապ (2005 թ. ապրիլի 19-ից)։ Ազգությամբ գերմանացի առաջին պապն է վերջին հազար տարիների ընթացքում։ Պաշտոնաթող է եղել 2013 թվականի փետրվարի 28-ին։

Պապի պաշտոնական տիտղոսն է՝ Ձերդ սրբություն պապ Բենեդիկտոս XVI (անգլ.՝ His Holiness Pope Benedict XVI, լատին․՝ Benedictus XVI, Episcopus Romae

Յոզեֆ Ալոիս Ռատցինգերը ծնվել է Բավարիայի Մարկտլ բնակավայրի Շուլշտրասե փողոցի 11 տանը: Եղել է ժանդարմերիայի հանձնակատար Յոզեֆ Ռատցինգերի և Մարիա Ռատցինգերի երրորդ երեխան: Նրա պապի եղբայրը՝ 19-րդ դարի բավարացի քաղաքական գործիչ Գեորգ Ռատցինգերն էր: 1941 թվականին նա դարձել է Հիտլերյուգենդի անդամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ... Ավելին

Օգոստոսի 7
Ադոլֆ Հիտլերը և Եվա Բրաունը
Ադոլֆ Հիտլերը և Եվա Բրաունը

Ադոլֆ Հիտլերի սեռական կյանք, Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի անձնական կյանքի դրվագ, որը մինչ օրս բազմաթիվ քննարկումների և վեճերի առարկա է: Չնայած նացիստական կուսակցության կողմից համասեռամոլների հետապնդման և հալածման պաշտոնական դիրքորոշմանը՝ որոշ պատմաբաններ պնդում են, որ Հիտլերը եղել է համասեռամոլ կամ բիսեքսուալ: Պատմաբանների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ Ֆյուրեր (հաճախ այդպես էին կոչում Ա.Հիտլերին) եղել է ասեքսուալ այն դեպքում, երբ ի հակադրություն այս տեսակետի, այլոց կարծիքով Հիտլերը եղել է հետերոսեքսուալ տղամարդ:

Չնայած բոլոր այս պնդումներին... Ավելին

Օգոստոսի 8

Հայ-ադրբեջանական ռազմական բախում՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղային բախումներ, նաև բախումներ են եղել Ադրբեջանի և Արցախի սահմանի չեզոք գոտում: Ռազմական ընդհարումները ընթացան 2012 թվականի հունիսի 4-ից 8-ը, և ըստ բրիտանական հետազոտական «Oxford Analitica» կենտրոնի՝ տվյալ գործողությունները ադրբեջանական ստորաբաժանումների կողմից եղել են հարձակում Հայաստանի և արցախյան հակամարտության գոտու սահմանների վրա:

1980-ականների վերջին տարածաշրջանում բռնկվեց Ղարաբաղյան շարժումը, որը հանգեցրեց լայնամասշտաբ պատերազմի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության (Հայաստանի օժանդակությամբ) և Ադրբեջանի միջև: Մի քանի տարի շարունակվող արյունալի մարտերից հետո... Ավելին

Օգոստոսի 9

ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններ, Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները սկզբնավորվել են 1991 թվականին Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհրդի շրջանակներում: 1994 թվականին Ռուսաստանը միացավ Համագործակցություն հանուն խաղաղության (անգլ.՝ Partnership for Peace) ծրագրին և այդ պահից սկսած ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը ստորագրել են համագործակցության վերաբերյալ մի շարք կարևոր փաստաթղթեր: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է 2002 թվականին անվտանգության և համատեղ ծրագրերի հարցերով զբաղվելու համար: Համագործակցությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև այժ զարգանում է մի քանի գլխավոր ուղղություններով. պայքար ահաբեկչության դեմ, ռազմական համագործակցություն, համատեղ գործողություններ և համագործակցություն Աֆղանստանում, արդյունաբերական համագործակցություն և զենքերի չտարածման դեմ ծարագրեր: 2014 թվականի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ն միակողմանիորեն որոշեց դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ... Ավելին

Օգոստոսի 10
1985 թվականին ԽՍՀՄ-ում արգելված արտասահմանյան երաժշտական խմբերն ու կատարողները։
1985 թվականին ԽՍՀՄ-ում արգելված արտասահմանյան երաժշտական խմբերն ու կատարողները։

Գրաքննությունը ԽՍՀՄ-ում, ԽՍՀՄ կուսակցական և այլ մարմինների կողմից տեղեկատվության բովանդակության և տարածման վերահսկումը, այդ թվում՝ տպագրվող նյութերի, երաժշտական և բեմական ստեղծագործությունների, կերպարվեստի, կինեմատոգրաֆիական գործերի, լուսանկարների, ռադիո և հեռուստահաղորդումների՝ պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող այլ տեղեկատվության աղբյուրների ճնշման, վնասակար և անցանկալի համարվող գաղափարների և տվյալների տարածումը սահմանափակելու կամ թույլ չտալու նպատակով։

Քաղաքական համընդհանուր գրաքննության համակարգը ներառում էր գաղափարաբանական և քաղաքական վերահսկման տարբեր ձևեր և մեթոդներ․ ուղղակի մեթոդների հետ մեկտեղ (հրատարակման վրա արգելք, գրաքննական միջամտություն, շեղում բնագրից) կիրառվում էին ամենատարբեր... Ավելին

Օգոստոսի 11
Պօղոս Սնապեան
Պօղոս Սնապեան

Պօղոս Սնապեան (11 Օգոստոս 1927, Պիթիաս, Մուսա լեռ - 14 Յունիս 2014, Պէյրութ, Լիբանան) սփիւռքահայ գրագէտ, խմբագիր, արձակագիր, հրապարակագիր, գրաքննադատ եւ ուսուցիչ։

Ծնած է 11 Օգոստոս 1927-ին, Մուսա Լերան Պիթիաս գիւղը։ Նախակրթութիւնը ստացած է ծննդավայրին եւ Այնճարի «Յաոաջ» վարժարանին մէջ։ 1944-ին կ'ընդունուի Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանը, ուր աշակերտած է Յակոբ Օշականի, որ մեծ ազդեցութիւն ունեցած է իր վրայ։ Նոյն վարժարանին մէջ արաբերէնի ուսուցիչ ունեցած է անուանի խմբավար՝ Օհան Տուրեան: Վարժարանը կ'աւարտէ 1949-ին։ 1950-էն սկսեալ իբրեւ ուսուցիչ կը պաշտօնավարէ ազգային վարժարաններու մէջ, որուն առընթեր գրական եւ գրաքննադատական իր գործերը լոյս կը տեսնեն «Նայիրի» եւ «Ակօս» հանդէսներուն մէջ։ 1957-ին՝ լոյս ընծայած է «Միջնաբերդ» գրական տարեգիրքի առաջին հատորը, իսկ... Ավելին

Օգոստոսի 12
հունական զորքերը գերի են վերցնում Յանինայի օսմանյան պահակախմբին և թուրք փաշան հանձնում է իր սուրը հույների հրամանատար, թագաժառանգ արքայազն Կոնստանտինին
հունական զորքերը գերի են վերցնում Յանինայի օսմանյան պահակախմբին և թուրք փաշան հանձնում է իր սուրը հույների հրամանատար, թագաժառանգ արքայազն Կոնստանտինին

Բիզանիի ճակատամարտը տեղի է ունեցել Էպիրուսում 1913 թվականի մարտի 4-ից վեցը: Ճակատամարտը տեղի է ունեցել հույների և օսմանյան զորքերի միջև Առաջին Բալկանյան պատերազմի վերջին փուլում և իրադարձությունները տեղի են ունեցել Բիզանիի ամրոցի մոտ, որը փակում էր ճանապարհը դեպի Յանինա, ինչը տարածաշրջանի ամենամեծ քաղաքն էր:

Պատերազմի սկզբում Էպիրուսի հունական բանակը չուներ բավարար թվով զինվորներ, որպեսզի գրոհեր գերմանացիների կողմից նախագծված Բիզանիի պաշտպանական դիրքերը: Սակայն երբ Մակեդոնիայի արշավանքը ավարտվեց, մեծ թվով հույն զինվորներ տեղափոխվեցին Էպիրուս, որտեղ զորքերի հրամանատարն էր թագաժառանգ արքայազն Կոնստանտինը: Ճակատամարտի արդյունքում օսմանյան դիրքրեը ոչնչացվեցին և Յանինիան նվաճվեց: Չնայած հույները ունեին փոքր քանակային առավելություն, սակայն այն չխաղաղաց որոշիչ դեր հույների հաղթանակում: Հույների հաղթանակի գրավականը լավ մարտավարությունն էր, որով լավ կորդինացված և սրընթաց գրոհները օսմանյան զորքերին ժամանակ չտվեցին... Ավելին

Օգոստոսի 13

Օգոստոսի 14
Led Apple խմբի տարբերանշան
Led Apple խմբի տարբերանշան

Led Apple(կորեերեն՝ 레드애플, հաճախ ոճավորված ինչպես՝ LEDApple կամ Ledapple ), հարավկորեական ռոք-խումբ՝ բաղկացած հինգ հոգուց, կազմավորվել է 2010 թվականին Startory Entertainment լեյբլի հովանավորությամբ։ Խումբը ներկա պահին բաղկացած է Յոն Ջունից, Հան Բյոլից, Հյո Սոկից, Կվան Յոնից և Կյու Մինից։

Led Apple անվանման մեջ «Led» մասնիկը նշանակում է «Logic Egoism Delete (Ջնջել եսասիրության տրամաբանությունը)» և նրանց առաջնաելույթի ժամանակ հենվեցին այդ մեկնակերպին, բայց դադարեցին խոսել այդ մասին... Ավելին

Օգոստոսի 15
«Խաղաղօվկիանոսային սահմանագիծ» (անգլ.՝ Pacific Rim), ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի 2013 թվականի ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմը, որը ստեղծվել է Թրևիս Բիչեմի և դել Տոռոյի գրած սցենարի հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Չարլի Հանեմը, Ռինկո Կիկուտին և Իդրիս Էլբան։ Ֆիլմի սյուժեի համաձայն Խաղաղ օվկիանոսում առաջացած հսկայական ճեղքի պատճառով Երկիր մոլորակ կայձյու անունով հսկայական հրեշներ են ներխուժում։ Նրանց դեմ պայքարելու համար աշխարհի տարբեր երկրներ մարտական զինված մեքենաներ՝ «եգերներ» (գերմ.՝ Jäger՝ որսորդ են ստեղծում), յուրաքանչյուր մեքենա կառավարում են երկու օդաչու, որոնք Եգերների հետ կապված են նեյրոհամակարգչային ինտերֆեյսի շնորհիվ։ Մինչև 2025 թվականը՝ ֆիլմի գործողությունների կատարման ժամանակը, «եգերները» պարտություն են կրում կատարելագործված «կայձյուների» կողմից, նրանց կառուցման ծրագիրը դադարեցվում է։ Նախկինում «եգերներից» մեկի օդաչու Ռայլի Բեկկետը, ով «կայձյուներից» մեկի դեմ պայքարում կորցրել էր իր եղբորը և նորեկ Մակո Մորին (Ռինկո Կիկուտի), ով վերականգնման մասնագետ է, միանում են խելահեղ գործողությանը, որը պետք է վերջ դնի պատերազմին։

Ըստ դել Տոռոյի հայտարարության՝ այս ֆիլմը «հիանալի պոեմ է հսկայական հրեշների մասին»։ Ֆիլմի կարգախոսներն են... Ավելին

Օգոստոսի 16
Ջերմաստիճանային անոմալիաներ 1900-2016 թվականներին

Գլոբալ տաքացում, Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացում: Սկսած 1970-ական թվականներից, տաքացման էներգիայի ավելի քան 90%-ը պահեստավորվում է օվկիանոսում։

Չնայած, ջերմության հավաքման գործում, օվկիանոսի գերակշիռ դերին, գլոբալ տաքացում եզրը հաճախ օգտագործվում է օվկիանոսի ու ցամաքի մակերևույթի օդի միջին ջերմության աճի բարձրացման նշման համար 20-րդ դարից սկսած օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է 0,74°C-ով, որի մոտավորապես երկու երրորդը ավելացել է 1980 թվականից հետո։ Վերջին յուրաքանչյուր հաջորդ տասնամյակը ավելի տաք է եղել նախորդից, օդի ջերմաստիճանը բարձր է եղել, քան նախորդ տասնամյակում սկսած 1850 թվականից։

Գլոբալ տաքացման պատճառների գիտական պարզաբանումը ժամանակի ընթացքում դառնում է ավելի որոշակի։ ԿՓՓՄԽ-ի (2007) Չորրորդ գնահատման զեկույցում 90% հավանականությունով հաստատվեց այն, որ մարդկային գործոնով պայմանավորված, ջերմաստիճանի փոփոխության մեծ մասը, ջերմոցային գազերի... Ավելին

Օգոստոսի 17

Օգոստոսի 18
Մկրտիչ Պէշիկթաշլեան (18 Օգոստոս 1828, Պոլիս - 29 Նոյեմբեր 1868, Պոլիս), արեւմտահայ բանաստեղծ։

Ծնած է Պոլիս, կաթողիկէ աղքատ ընտանիքի մը մէջ։ Հայրն ու մայրը շատ կանուխ մահացած՝ թոքախտէն։ Պէշիկթաշլեան կրթութիւն ստացած է Մխիթարեան միաբանութեան մէջ, եղած է Ղեւոնդ Ալիշանի աշակերտը։ Ապրած է համեստ կեանք մը ու աշխատած՝իբրեւ ուսուցիչ։

Նախակրթութիւնը ստացած է Մխիթարեաններու Պոլսոյ եւ ապա Փատովայի( Իտալիա) վարժարաններուն մէջ։ Կազմաւորուած երիտասարդ 1845-ին, վերադարձած է ծննդավայր։ Թաղային վարժարաններու մէջ ուսուցչութեան կողքին, մասնաւոր դասերու շնորհիւ, յաջողած է մայրենի լեզուի սէր եւ ազգային ոգի ներշնչել բարեկեցիկ բայց օտարախօս... Ավելին

Օգոստոսի 19
Մոնրեալի գեղարվեստի թանգարան
Մոնրեալի գեղարվեստի թանգարան

Մոնրեալի գեղարվեստի թանգարան (ՄԳԹ) (ֆր.՝ Musée des beaux-arts de Montréal), թանգարան Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում: Համարվում է Մոնրեալի ամենամեծ թանգարանը և Կանադայում ամենահայտնի թանգարաններից է: Տեղակայված է Golden Square Mile-ի Շերբրուք փողոցում:

ՄԳԹ տեղավորված է հինգ տաղավար-շենքերում և զբաղեցնում է 53095 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածք` այդ թվում 13000 քառակուսի մետր ցուցահանդեսային տարածք: «Հանուն խաղաղության. Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավարի» բացմամբ թանգարանն իր կամպուսով համարվում է Հյուսիսային Ամերիկայի ութերոդ ամենամեծ թանգարանը: Մոնրեալի արվեստի ընկերակցության բնօրինակ «ընթերցասրահը» եղել է թանգարանի ներկայիս գրադարանը: Այն արվեստին նվիրված Կանադայի հնագույն գրադարանն է:

Մոնրեալի գեղարվեստի թանգարանը հանդիսանում է... Ավելին

Օգոստոսի 20
7.2 միլիոն ԱՄՆ դոլարի կտրոնն օգտագործվել է Ալյասկայի գնումը վճարելու համար
7.2 միլիոն ԱՄՆ դոլարի կտրոնն օգտագործվել է Ալյասկայի գնումը վճարելու համար

Ալյասկայի վաճառք, Ալյասկայի գնումը ԱՄՆ-ի կողմից Ռուսական կայսրությունից 1867 թվականի մարտի 30-ին, պայմանագիրը վավերացվեց ԱՄՆ Սենատի և ստորագրվեց նախագահ Էնդրյու Ջոնսոնի կողմից:

Ռուսաստանը ցանկանում էր վաճառել Ալյասկայի տարածքը՝ վախենալով, որ այն կբռնագրավվի Միացյալ Թագավորության հետ պատերազմի դեպքում: Տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական գործունեությունն Ալյասկայում մորթու առևտուրն էր և միսիոներական աշխատանքն Ալյասկայի բնիկ ժողովրդի շրջանում: Ալյասկան ԱՄՆ-ի տարածքին ավելացրեց 586,412 քառակուսի մղոն (1,518,800 կմ2) նոր տարածքներ:

ԱՄՆ-ի գնմանը հիմնական դրական վերաբերմունք դրսևորվեց, չնայած որոշ ընդդիմադիրներ այն անվանում են «Սյուարդի հիմարություն» (նկատի ունենալով Ուիլյամ Սյուարդին) չնայած այն բանին, որ շատերը քայլը դիտարկեցին Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի... Ավելին

Օգոստոսի 21
Ինքնասպանությունները 1960-2005 թվականներին
Ինքնասպանությունները 1960-2005 թվականներին

Ինքնասպանությունը Ճապոնիայում ներկայացնում են ազգային հայտնի խնդիր, այս երևույթի զգալի տարածվածությունը և նրա պատմական արմատները թույլ են տալիս խոսել Ճապոնիայի մշակույթում ինքնասպանության առկայության մասին: Ճապոնիան համարվում է ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակն ունեցող երկրներից մեկը ամբողջ աշխարհում, 2006 թվականին երկիրը այդ ցուցանիշներով հայտնվել է 9-րդ հորիզոնականում: Ինքնասպանությունների քանակը հատկապես բարձրացել է 1990-ական թվականներին, օրինակ, 1998 թվականին մակարդակը նախորդ տարիների համեմատ կազմել է 34,7 %: Այդ փաստը կառավարությանը ստիպել է բարձրացնել ֆինանսական միջոցների չափը, որոնք տրամադրվում են ինքնասպանությունների կանխարգելման համար կայացվող միջոցառումների համար: Կատարված ինքնասպանությունների 71 %-ը կատարում են... Ավելին

Օգոստոսի 22
Պրիմերա Դիվիզիոն, նաև հայտնի է որպես Լա Լիգա և որպես Լա Լիգա Սանտանդեր հովանավորի պատճառով, Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլյին բարձրագույն դիվիզիոն: Այն կառավարում է «Ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան» իսպաներեն Liga de Fútbol Profesional (LFP): Լա Լիգայում մրցում են 20 ակումբներ, որոնցից ամենաքիչ միավոր վաստակած երեք ակումբ լքում են դիվիզիոնը և տեղափոխվում Սեգունդա Դիվիզիոն, իսկ նրանց փոխարինում են Սեգունդայի երկու լավագույն ակումբները և մեկ ակումբ որոշվում է փլեյ-օֆ հանդիպումների արդյունքում:

Իրենց պատմության մեջ Լա Լիգային մասնակցել է 60 ակումբ՝ սկսած ստեղծման օրվանից: Ինն ակումբ դարձել է հաղթող, ներառյալ Ռեալ Մադրիդը, որը հաղթել է ռեկորդային 32 անգամ և Բարսելոնան` 24 անգամ: Ռեալ Մադրիդը առաջատարն էր 1950-ականներից մինչև 1980-ականները: 1990-ական թվականներից հաղթող էին դառնում Բարսելոնան (14 տիտղոս) և Ռեալ Մադրիդը (7 տիտղոս), բացի այդ Լա Լիգան հաղթել են այլ ակումբներ, ներառյալ Ատլետիկո Մադրիդը, Վալենսիան և Դեպորտիվո Լա Կորունյան: Վերջին տարիներին բացի Ռեալ Մադրիդից և Բարսելոնայից միայն... Ավելին

Օգոստոսի 23

Օգոստոսի 24
Կոտայքի մարզի զինանշանը
Կոտայքի մարզի զինանշանը

Կոտայքի մարզ, առաջին մակարդակի վարչատարածքային միավոր Հայաստանի կենտրոնական հատվածում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ: Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին:

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է: Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Կոտայքի մարզը զբաղեցնում է 2,089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է... Ավելին

Օգոստոսի 25
Թէյլըր Սուիֆթ
Թէյլըր Սուիֆթ

Թէյլըր Սուիֆթ (անգլ.՝ Taylor Swift, ծնած՝ 13 Դեկտեմբեր 1989-ին, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան եւ դերասանուհի։

Ստացած է բազմաթիւ մրցանակներ, որոնցմէ են՝ 10 «Կրեմմ»ի մրցանակը, 19 Ամերիկեան երաժշտական մրցանակը եւ 22 «Պիլպորտ միւզիք» մրցանակը (Billboard Music Award)։ Յունիս 2011-ին ինք եւ Կէրի Անտըրուուտ միակ գեղջկական ոճի կատարողներն էին, որոնք ընդգրկուած էին «Ռոլինկ սթոն» («Rolling Stone») ամսագիրի «(Քուինս օֆ փոփ») «Queens of Pop» ցանկին մէջ։ Իր երաժշտական աշխատանքի ընթացքին Թէյլըր վաճառած է 40 միլիոն ալպոմի եւ 130 միլիոն մեներգներու օրինակներ... Ավելին

Օգոստոսի 26

Աբրահամ Լինքոլնի և Ջոն Ֆ. Քենեդու կյանքի և մահվան հանգամանքների համընկնումներ, ամերիկյան քաղաքային լեգենդ, որը կապված է երկրի նախկին երկու նախագահների կյանքի և մահվան հանգամանքների հետ: Համընկնումներն առաջին անգամ հրապարակվել են մամուլում 1964 թվականին՝ Քենեդու հանելուկային սպանությունից մեկ տարի անց: Համընկնումների մի մասը գրի է առնվել Մարտին Գարդների կողմից, ով հոդված է հրապարակել Scientific American գիտահանրամատչելի ամսագրում: Այնուհետ Գարդները գիրք է գրել այս համընկնումների վերաբերյալ՝ այն վերնագրելով «Բժիշկ Մատրիքսի կախարդական թվերը»:

Ցանկը, որը կազմվել է Գարդների կողմից, բաղկացած է 16 կետերից, սակայն տարբեր հրապարակումներում կան հավելյալ կետեր, որոնք ավելացվում են մինչ օրս:

Գարդների ցանկի սկզբնական տարբերակում 9, 10 և 13 թվերի տակ գտնվող համընկնումները հակասությունների տեղիք տվեցին: 1991 թվականի հրատարակության մեջ... Ավելին

Օգոստոսի 27
Սուրբ Ելիզավետայի հիվանդանոց, Ռոզենհանի գիտափորձի անցկացման վայրերից մեկը (ներկայումս կառույցը լքված վիճակում է)
Սուրբ Ելիզավետայի հիվանդանոց, Ռոզենհանի գիտափորձի անցկացման վայրերից մեկը (ներկայումս կառույցը լքված վիճակում է)

Ռոզենհանի գիտափորձ (անգլ.՝ Rosenhan experiment), գիտափորձ, որն անցկացրել է 1973 թվականին ամերիկացի հոգեբան Դեյվիդ Ռոզենհանը և կասկածի տակ առել հոգեբուժական ախտորոշման հուսալիությունը։ Նա ապացուցել է, որ, ամենայն հավանականությամբ, հոգեկան հիվանդությունը հնարավոր չէ հայտնաբերել։ Գիտափորձի արդյունքները հրատարակել է Science ամսագրի «Հոգեպես առողջները խելագարների փոխարեն» հոդվածում (անգլ.՝ "On being sane in insane places")։ Այդ հրատարակությունը կարևոր և նշանակալի քննադատական հոդված է հոգեբուժական ախտորոշումների մասին։

Ռոզենհանի գիտափորձն անցկացվել է երկու փուլով։ Առաջին փուլում ընդգրկված էին հոգեպես առողջ «կեղծ այցելուներ», ովքեր սիմուլյացնում էին իրենց մոտ ոչ տևական լսողական զգայապատրանքների առկայությունը, որպեսզի... Ավելին

Օգոստոսի 28
Born This Way, ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երկրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմը թողարկվել է 2011 թվականի մայիսի 23-ին Interscope Records լեյբլի կողմից։

Երգերի ստեղծման ժամանակ Գագան համագործակցել է այնպիսի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են DJ White Shadow, RedOne, Fernando Garibay, սաքսոֆոնիստ Կլարեն Կլեմոնսը և կիթառահար Բրայան Մեյը։ Ալբոմի երգերի ժանրերը հիմնականում սինթի փոփ և դանս փոփ է, ինչպես նրա նախորդ ալբոմներում, բայց ձայնագրության մեջ ներառվել են այլ ժանրեր, որոնք նախկինում չեն եղել երգչուհու թողարկումների մեջ՝ էլեկտրո ռոք, տեխնո, հևի մետալ, դիսկո, հաուս և ռոքնռոլ: Երգերի տեքստերը բացահայտում են սեքսուալ ազատության, դավանականության, ազատության, ֆեմինիզմի և անհատականության մասին։ Չնայած որոշ կրոնական ակտիվիստների մեկնաբանություններին՝ ալբոմը դրական է գնահատվել քննադատների կողմից. նրանք հավանություն են տվել տարբեր ժանրերի խառնուրդին և Գագայի վոկալին։ «Born This Way»-ը առաջադրվել է «Գրեմմի»-ի 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա ալբոմ» (Գագայի երրորդ մրցանակը այդ անվանակարգում) և «Լավագույն վոկալային փոփ-ալբոմ» անվանակարգերում, բայց... Ավելին

Օգոստոսի 29

Օգոստոսի 30
«Огонёк» թերթի 10-րդ համարի շապիկը, 1918
«Огонёк» թերթի 10-րդ համարի շապիկը, 1918

Բաքվի հայերի ջարդ, Բաքվի հայ բնակչության զանգվածային կոտորած, որը տեղի է ունեցել 1918 թվականի սեպտեմբերին օսմանյան և ադրբեջանական զորքերի ու զինված խմբերի անմիջական մասնակցությամբ՝ Բաքվի մարտերից անմիջապես հետո: Տարբեր տվյալներով, զանգվածային կոտորածի ժամանակ մահացել է 9 000 - 30 000 մարդ:

1918 թվականի մարտին Բաքվում իշխանությունը անցել է Բաքվի 26 կոմիսարների ձեռքը, որտեղ 1918 թվականի մարտին տեղի է ունեցել մուսուլման բնակչության ջարդ, որն իրականացրել են բոլշևիկները՝ Դաշնակցության աջակցությամբ: Բաքվի կոմունան սկսել է առաջխաղացումը դեպի Գյանջա, որտեղ... Ավելին

Օգոստոսի 31

Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ներխուժումը Եմեն (արաբ․՝ التدخل العسكري في اليمن‎‎), տարածաշրջանային հակամարտություն Արաբական թերակղզում՝ Եմեն պետության տարածքում, որը սկսվել է 2015 թվականի մարտի 25-ին և շարունակվում է մինչ օրս։

Հակամարտության պատճառը արաբական երկրների միջամտությունն է Եմենի ներքին քաղաքականությանը։ Սաուդյան Արաբիայի կազմած կոալիցիան, որի մեջ են մտնում նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի մյուս անդամները, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը, Հորդանանը, Մարոկկոն, Սուդանը և Սենեգալը, պայքարում են Եմենի Անսար Ալլահ կազմակերպության դեմ։

Վերջիններս մեղադրում են կազմակերպությանը Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության հետ սերտ կապեր ունենալու մեջ։ Հակամարտությունը հրահրում են նաև մի շարք այլ պետություններ՝ մի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգները, մյուս կողմից` Իրանի Իսլամական Հանրապետությունը։

2017 թվականին Կատարը դադարեց պատժամիջոցներ սահմանել Եմենի նկատմամբ, որն էլ հանգեցրեց... Ավելին

2017 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր