Թեոդոր Ռոբերտ (Թեդ) Բանդի (անգլ.՝ Theodore Robert «Ted» Bundy, նոյեմբերի 24, 1946(1946-11-24)[1][2], Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ - հունվարի 24, 1989(1989-01-24)[1][2], Ֆլորիդայի նահանգային բանտ, Բրեդֆորդ շրջան, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան, առևանգող և նեկրոֆիլ, որը գործել է 1970-ական թվականներին։ Նրա զոհերն են դարձել երիտասարդ աղջիկներն ու կանայք։ Զոհերի հստակ թիվն անհայտ է։ Իր մահապատժից որոշ ժամանակ առաջ խոստովանել է 36 մարդասպանությունների կատարումը, որոնք իրականացրել է 1974-ից 1978 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Զոհերի իրական թիվը կարող է ավելին լինել (ավելի քան 100 մարդ)։

Թեդ Բանդի
անգլ.՝ Theodore Robert Bundy
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1946(1946-11-24)[1][2]
ԾննդավայրԲերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ
Մահացել էհունվարի 24, 1989(1989-01-24)[1][2] (42 տարեկան)
Մահվան վայրՖլորիդայի նահանգային բանտ, Բրեդֆորդ շրջան, ԱՄՆ
ԳերեզմանԿասկադյան լեռներ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնմեթոդիզմ[3] և Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի[4]
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան, Փյուջեթ Սաունդի համալսարան, Յուտայի համալսարան, Թեմփլի համալսարան և Woodrow Wilson High School?
Մասնագիտությունհոգեբան և սերիական մարդասպան
Ամուսինանհայտ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Ted Bundy Վիքիպահեստում

Զոհերի վստահությունը շահելու նպատակով Բանդին օգտագործել է իր հմայքը։ Սովորաբար տղամարդը նրանց հետ ծանոթանում էր հասարակական վայրերում՝ կեղծ վնասվածք ցույց տալով կամ իրեն ներկայացնելով որպես իշխանության ներկայացուցիչ, որպեսզի հետո առանձին վայրում առևանգեր, կտտանքների ենթարկեր, բռնաբարեր և սպաներ նրանց։ Երբեմն նա ներխուժում էր զոհերի տներ, մահակով ծեծում էր նրանց, բռնաբարում և խեղդամահ էր անում։ Առևանգված աղջիկների սպանությունից հետո Բանդին աղջիկների դիակները բռնաբարում էր[5], ապա մասնատում. առնվազն 12 զոհերի գլուխներ սղոցել է, տարել է իր բնակարան և պահել այնտեղ որպես հուշանվեր[6]։ Զոհերի որոշ պահպանված մարմիններից (Լիզա Լևի) երևում է, որ Բանդին զբաղվել է կաննիբալիզմով[7]։

Կենսագիր Էն Ռուլը նկարագրել է նրան որպես «սադիստի և սոցիոպատի, ով հաճույք էր ստանում զոհի ցավից և մահվան ու նույնիսկ դրանից հետո ունեցած իշխանության զգացումից»[8]։ Բանդին իրեն նկարագրել է որպես «ամենաանսիրտ շան որդին, որին դուք երբևէ կարող եք հանդիպել»[9][10]։

Թեդ Բանդիին մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի վրա 1989 թվականի հունվարի 24-ին Ֆլորիդայում։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Թեոդոր Ռոբերտ Քաուելը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 24-ին ԱՄՆ Վերմոնտ նահանգի Բեռլինգտոն քաղաքում՝ միայնակ մայրերի ապաստարանում։ Նրա մայրը՝ Էլեոնոր Լուիզ Քաուելը, հարգալից և հարուստ ընտանիքից էր։ Բանդիի հոր ինքնությունը չի պարզվել։ Նրա ծննդյան վկայականում որպես հայր նշված է ոմն Լլոյդ Մարշալ[11], սակայն Լուիզը հետագայում խոստովանել է, որ բռնաբարվել է Ջեք Ուորինգթոն անունով նավաստիի կողմից[12]։ Ընտանիքի որոշ անդամներ կասկածում էին, որ երեխայի իրական հայրը հենց Լուիզի հայրն է, սակայն ոչ մի հավաստի փաստ գոյություն չունի հօգուտ այդ տարբերակի[13]։

Իր կյանքի առաջին երեք տարիները Բանդին անցկացրել է իր տատիկի և պապիկի՝ Սամուել և Էլեոնոր Քաուելների տանը։ Ապօրինի զավակի ծնունդն այդ ժամանակ հասարակական պախարակման էր ենթարկվում և դրանից խուսափելու նպատակով Սամուել և Էլեոնոր Քաուլները որոշեցին Թեդին ներկայացնել որպես իրենց որդի։ Ժամանակի ընթացքում նա իմացավ իրականությունը։ Դրա պատճառներն անհայտ են. իր ընկերուհուն նա ասել է, որ իր զարմուհին է ցույց տվել ծննդյան վկայականը և անվանել է իրեն «պոռնկորդի»[14], իսկ կենսագիրներ Սթիվեն Միշոյին և Հյու Էյնսուերթին նա ասել է, որ ինքն է գտել այն[15]։ Էն Ռուլը կարծում է, որ նա գտել է իր ծննդյան մասին պաշտոնական գրությունը Վերմոնտում 1969 թվականին[16]։ Բանդին ողջ կյանքում մորից նեղացած է եղել այն պատճառով, որ նա իրեն ստել է[17]։

 
Բանդիի դպրոցական լուսանկարը 1965 թվականին

Բանդին ջերմ էր խոսում իր տատիկի ու պապիկի մասին[18]։ Էն Ռուլին նա խոստովանել է, որ հարգում էր պապիկին և նույնացնում էր իրեն նրա հետ, մինչդեռ ընտանիքի մյուս անդամները և նույնիսկ ինքն իրեն նկարագրում էր որպես բռնակալ, ով ատում էր սևամորթներին, իտալացիներին, կաթոլիկներին և հրեաներին, ծեծում էր կնոջը, ընտանիքի շանը, իսկ հարևանի կատուներին պոչերից էր կապում։ Մի անգամ նա հրել է Լուիզի կրտսեր քրոջը՝ Ջուլիային, աստիճանների վրայից այն պատճառով, որ նա չափից դուրս երկար էր քնել[19]։ Երբեմն նա բարձր ձայնով ինքն իր հետ խոսում էր[20], իսկ երբ ինչ-որ մեկը բարձրացնում էր Թեդի հոր հարցը, նա հայտնվում էր անասելի բարկության մեջ[19]։

Իր տատիկին Բանդին նկարագրել է որպես լսող և վախկոտ կին, ով ժամանակ առ ժամանակ էլեկտրաշոկի միջոցով դեպրեսիայի դեմ բուժում էր անցնում[20] և կյանքի վերջին տարիներին վախենում էր լքել տունը[21]։ Թեդի վարքագիծն արդեն այդ ժամանակ էր տագնապահարույց։ Մի անգամ Ջուլիան արթնացել է խոհանոցի դանակների շրջապատում, իսկ նրա երեքամյա զարմիկը կանգնած էր մահճակալի կողքին՝ լայն ժպիտը դեմքին[22]։

1950 թվականին Էլեոնոր Լուիզ Քաուելը, հոգնելով տանը անընդհատ նվաստացումներից, որոշում է նոր կյանք սկսել։ Նա փոխում է իր անունը՝ դառնալով Լուիզ Նելսոն և տեղափոխվում իր զարմիկների՝ Ալան և Ջեյն Սքոթերի մոտ՝ Տակոմա։ 1951 թվականին միայնակների գիշերը, որն անցկացվում էր Տակոմայի Առաջին մեթոդիստական եկեղեցու կողմից, նա հանդիպել է ռազմական հոսպիտալի խոհարար Ջոնի Կալպեպեր Բանդիին[23]։ Մեկ տարի անց նրանք ամուսնացել են, և Ջոնին որդեգրել է Թեդին[23]։ Զույգն ունեցել է ևս չորս երեխա։ Չնայած Ջոնիի՝ Թեդին ուշադրություն հատկացնելու փորձերին, վերջինս ավելի էր հեռանում խորթ հորից։ Ավելի ուշ նա իր պապիկին խոստովանել է, որ Ջոնին իր իսկական հայրը չէր, բացի այդ՝ նա «ոչ այնքան խելացի էր» և «վաստակում էր ոչ բավարար չափով»[24]։

Բանդիի վարքը Տակոմայում նրա կենսագիրները տարբեր կերպ են նկարագրում։ Համաձայն Միշոյի և Էյնսուերթի՝ նա թրև էր գալիս թաղամասով՝ աղբարկղերում փնտրելով մերկ կանանց լուսանկարներ[25]։ Պոլի Նելսոնին նա ասել է, որ կարդում էր դետեկտիվ ամսագրեր և վեպեր, ինչպես նաև դիտում էր վավերագրական ֆիլմեր հանցագործությունների մասին, որտեղ կային դաժան տեսարաններ, հատկապես՝ մահացած և խեղված մարմիններ[26], սակայն Ռուլին ուղղված նամակում նա ժխտել է դա։ Միշոն գրում էր այն մասին, որ Թեդը շատ էր խմում և թրև էր գալիս թաղամասում չվարագուրված պատուհաններ գտնելու նպատակով՝ հուսալով, որ կտեսնի զգեստները փոխող կնոջ կամ ինչ-որ բան, որը նույնքան հետաքրքիր կլիներ իր համար[27]։

Նրա սոցիալական կյանքի նկարագրությունը ևս տարբեր կերպ է ներկայացվում։ Նա ասել է Միշոյին և Էյսուերտին, որ դեռահաս տարիքում ձգտում էր մենակության։ Նա չէր հասկանում մարդկանց միջև փոխհարաբերությունները[28]։ Նա չուներ մարդկանց հետ ընկերանալու բնական ունակությունը։

Ես չգիտեի, թե ինչն էր իրերին այս կամ այն ձևով նշանակալի դարձնում։ Ես չգիտեի, թե ինչն է մարդկանց ստիպում ընկերներ դառնալ։ Ես չգիտեի, թե ինչն է մարդկանց գրավիչ դարձնում միմյանց համար։ Ես չգիտեի, թե ինչն է ընկած սոցիալական փոխազդեցությունների հիմքում։

Չնայած դրան՝ համադասարանցիներն ասում էին, որ դպրոցում նրան ճանաչում ու սիրում էին[30]։

Համալսարանական տարիներ խմբագրել

Մեկ տարի սովորելով տեղի Փյուջենթ Սաունդ համալսարանում՝ նա տեղափոխվել է Վաշինգտոնի համալսարան, որպեսզի ուսումնասիրեր չինարենը[31]։ 1967 թվականին նա սկսել է հանդիպել իր համակուրսեցու հետ, որը հայտնի է մի շարք մականուններով, որոնցից ամենատարածվածը Ստեֆանի Բրուքսն է[32]։

1968 թվականի սկզբին նա թողել է ուսումը և սկսել է գումար վաստակել տարբեր վայրերում։ Թեդը կամավոր է եղել Նելսոն Ռոքֆելերի նախընտրական քարոզարշավի սիեթլյան գրասենյակում[33] և մասնակցել է 1968 թվականի Հանրապետական ազգային կոնվենցիայում Մայամիում՝ որպես նրա կողմնակից[34]։ Շուտով Ստեֆանին նրան լքել է և վերադարձել Կալիֆորնիա՝ իր ընտանիքի մոտ։ Բաժանման պատճառը, ըստ Ստեֆանիի խոսքերի, եղել է Թեդի ոչ հասուն լինելն ու նրա մոտ նպատակների բացակայությունը։ Բաժանումից հետո Բանդին ճանապարհորդել է Կոլորադոյով, ապա հյուրընկալել է Արկանզասի և Ֆիլադելֆիայի բարեկամների մոտ, որտեղ մեկ կիսամյակ սովորել է Թեմփլի համալսարանում։

1969 թվականին նա վերադարձել է Վաշինգտոն։ Հենց այդ ժամանակ Բանդին հանդիպել է Էլիզաբեթ Կլյոպֆերին (նաև հայտնի է Մեն Անդերս, Բեթ Արչեր և Լիզ Քենդալ անուններով)։ Նրանց սիրավեպը տևել է մինչ այն, երբ Թեդը հայտնվել է բանտում 1976 թվականին։ 1970-ական թվականների կեսերին Բանդին, լինելով արդեն ավելի նպատակասլաց, կրկին ընդունվել է Վաշինգտոնի համալսարան, այս անգամ որոշել է ուսումնասիրել հոգեբանություն։ Բանդին դառնում է գերազանցիկ և պրոֆեսորների սիրելի ուսանող[35]։ 1971 թվականին նա աշխատանք է ստացել Սիեթլի ինքնասպանների համար նախատեսված ճգնաժամային կենտրոնի վստահության հեռախոսի մոտ։ Այնտեղ է հանդիպել Էն Ռուլին՝ Բանդիի ամենահայտնի կենսագրականներից մեկի՝ The Stranger Beside Me-ի («Անծանոթն իմ կողքին») հեղինակին։ Այդ ժամանակ Ռուլը ոչ մի վանող բան Բանդիի անձի մեջ չէր նկատում[36]։

Բանդին ավարտել է Վաշինգտոնի համալսարանը հոգեբանության բնագավառում աստիճանով 1972 թվականին[37]։ Շուտով նա սկսել է աշխատել Վաշինգտոնի նահանգապետ Դենիել Ջ. Էվանսի մոտ։ Քարոզարշավի ժամանակ Բանդին հետևում էր Էվանսի մրցակցին Դեմոկրատակաան կուսակցությունից՝ ձայնագրելով նրա ելույթները և դրանք փոխանցելով անձամբ Էվանսին։ Որոշ ժամանակ անց ոչ այնքան մեծ սկանդալ տեղի ունեցավ, երբ դեմոկրատները ճանաչեցին Բանդիին, որը ներկայացել էր որպես ուսանող[38][39]։ 1973 թվականի աշնանը Բանդին ընդունվել է Փյուջեթ Սաունդ համալսարանի իրավաբանական դպրոց։

Հանրապետական կուսակցության գործերով Կալիֆորնիա մեկնելու ժամանակ նա հանդիպել է Ստեֆանիին, և նրանց հարաբերությունները վերսկսվել են։ Նա հիանում էր այն փոփոխություններով, որոնք տեղի էին ունեցել Թեդի հետ. նա վերածվել էր պրոֆեսիոնալի, որը, թվում էր, կանգնած էր հաջող քաղաքական և իրավաբանական կարիերայի շեմին։ Միևնույն ժամանակ նա շարունակում էր հանդիպել Կլյոպֆերի հետ։ Կանայք միմյանց գոյության մասին չգիտեին։ Բանդին Ստեֆանիի հետ նույնիսկ քննարկում էր հարսանիքի հարցերը, սակայն 1974 թվականի հունվարին Բանդին հանկարծակիորեն խզեց բոլոր կապերը նրա հետ. չէր պատասխանում զանգերին ու նամակներին։ Վերջապես կարողանալով կապ հաստատել Թեդի հետ՝ Ստեֆանին պահանջում է պատասխանել, թե ինչու նա վերջ դրեց իրենց հարաբերություններին։ Փափուկ, հանգիստ տոնով նա պատասխանում է. «Ստեֆանի, ես պատկերացում անգամ չունեմ, թե ինչի մասին ես դու խոսում…», - և անջատում է լսափողը։ Այլևս նրանք երբևէ չեն հանդիպում[40]։ Բանդին սկսում բաց թողնել դասերը իրավաբանական դպրոցում, և շուտով հեռացվում է այնտեղից արդեն 1974 թվականի գարնանը։ Միևնույն ժամանակ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում երիտասարդ կանայք էին սկսել կորչել։

Սպանություններ խմբագրել

Վաշինգտոն և Օրեգոն խմբագրել

Հստակ հայտնի չէ, երբ և որտեղ է Բանդին սկսել իր սպանությունները։ Նա պատմել է տարբեր պատմություններ տարբեր մարդկանց։ Նա հրաժարվել է պատմել վաղ սպանությունների մանրամասները, չնայած նրան, որ մահապատժից առաջ բացահայտել է իր առավել ուշ կատարած սպանությունների մանրամասները[41]։

Իր փաստաբան Փոլի Նելսոնին նա պատմել է, որ առաջին անգամ փորձել է մարդ առևանգել 1969 թվականին Օուշն Սիթիում, Նյու Ջերսի, սակայն ոչ ոքի չի սպանել մոտավորապես մինչև 1971 թվականը Սիեթլում[42]։ Հոգեբան Արտ Նորմանին պատմել է, որ սպանել է երկու կնոջ Ատլանտիկ Սիթիում 1969 թվականին[43][44]։ Դետեկտիվ Ռոբերտ Դևիդ Քեփելին նա ակնարկել է, որ սպանություն է կատարել Սիեթլում 1971 թվականին[45], և որ կատարել է մեկ այլ սպանություն արդեն 1973 թվականին Վաշինգտոն նահանգի Թամուոթեր քաղաքից ոչ հեռու, սակայն հրաժարվել է մանրամասնել այդ դեպքը[46]։ Ե՛վ Ռուլը, և՛ Քեփելը կարծում են, որ Թեդը, հնարավոր է, սկսել է սպանել արդեն դեռահաս տարիքից[47][48]։

Որոշ տվյալներ խոսում են այն մասին, որ առաջին անգամ նա առևանգել և սպանել է Էն Մերի Բերին Տակոմայում 1961 թվականին, երբ Թեդը եղել է 14 տարեկան, սակայն նա մեկ անգամ չէ, որ հերքել է իր մասնակցությունն այդ ամենին[45]։ Իր առաջին հավաստիորեն հայտնի սպանությունը նա կատարել է 27 տարեկան հասակում 1974 թվականին[49]։

1974 թվականի հունվարի 4-ին Բանդին Սիեթլի Համալսարանական թաղամասում ներխուժում է 18-ամյա Քարեն Սփարքսի՝ Վաշինգտոնի համալսարանի ուսանողուհու և պարուհու կիսանկուղային սենյակ[50] (որոշ աղբյուրներում անվանում են Ջոնի Լենց[51] կամ Թերի Քոլդուել[52]): Նա հարվածել է քնած աղջկա գլխին անկողնուց պոկած մետաղյա ձողով և բռնաբարել է նրան լայնացնող սարքի միջոցով։ Սփարսը ստացել է ներքին վնասվածքներ և գլխուղեղի անդառնալի վնասներ[53], սակայն կենդանի մնացել՝ արթնանալով հարձակումից 10 օր անց[52]։ Սակայն նա ոչինչ չէր հիշում։

Գրեթե մեկ ամիս անց՝ հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը, Բանդին ներխուժում է այն բնակարանը, որը գտնվում էր Քարեն Սփարքսի տնից երկու թաղամաս այն կողմ, և որը վարձակալում էին ուսանողուհիներ Լինդա Էն Հիլին և իր չորս ընկերուհիները։ Բանդին, անցնելով տնով, մտնում է Լինդա Հիլիի՝ Վաշինգտոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհու և դահուկորդների համար ռադիոյով եղանակի տեսություն վարողի կիսանկուղային սենյակ։ Թեդը փակում է նրա բերանը, կապում է նրան, ծեծում է մինչև արնահոսություն, մերկացնում է, ապա, ըստ իր խոսքերի, կատարում է "some sort of sexual activity"[54], գլխին հագցնում է բարձի երես, փաթաթում է սավանի մեջ և տանում իր հետ՝ վերցնելով նրա պայուսակը, ջինսե տաբատը, սպիտակ վերնազգեստ, երկարաճիտ կոշիկներ[54][55]։ Հիլիի հարևանուհիները, չնայած տան բարակ պատերին, ոչինչ չէին լսել և կարծում էին, որ նա, ինչպես միշտ, վաղ առավոտյան մեկնել է աշխատանքի ռադիոկայան։ Սակայն Հիլին չէր եկել աշխատանքի, չէր հայտնվել նաև դասերի ժամանակ։ Նրա սենյակը, առաջին հայացքից մաքուր և հավաքված էր, մահճակալը ևս հարդարված էր։ Աղջիկը, թվում էր, անհետ կորել էր։

Ինչպես պարզվեց Բանդիի առաջին ձերբակալությունից հետո նրա հարձակումը Հիլիի վրա պատահական չէր. աղջիկը ոչ վաղ անցյալում նրա հետ սովորում էր Վաշինգտոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի նույն խմբում, Թեդի զարմուհին ծանոթ էր Հիլիի հետ, իսկ նրա բանկային քարտի ցուցմունքից երևում էր, որ Բանդին առևանգումից մի քանի օր առաջ հետևում էր նրան[56]։

Ուսանողուհիները շարունակում էին կորչել ամիսը մոտավորապես մեկ անգամ։ Մարտի 12-ին տասնիննամյա Դոնա Գեյլ Մենսոնը՝ Մշտականաչ պետական քոլեջի ուսանողուհին, մեկնեց ջազային համերգի, սակայն այնտեղ այդպես էլ չհայտնվեց։ Ապրիլի 17-ին ուսանողուհի Սյուզան Իլեյն Ռենքորթը անհետացավ Էլենսբերգում (Սիեթլից 120 կմ հեռավորության վրա) քոլեջի կենտրոնական գրադարանում գիտական ժողովից հետո[57][58]։ Ավելի ուշ երկու ուսանողուհիներ պատմում էին, որ առևանգման գիշերը և դրանից երեք օր առաջ նրանք գրադարանի մոտ ձեռքը վիրակապած մի տղամարդու էին հանդիպել, որը խնդրում էր օգնել իրեն և մեծ քանակությամբ գրքերը դնել Ֆոլկսվագեն մեքենայում[59][60]։

Մայիսի 6-ին անհետացավ Ռոբերտա Քեթլին Փարքսը (20 տարեկան), որը Օրեգոն նահանգի Կորվալիս բնակավայրի (420 կմ Սիեթլից) համալսարանի համաշխարհային դավանանքի և արվեստների ֆակուլտետի ուսանողուհի էր։ Երեկոյան մոտավորապես ժամը 11-ին նա դուրս էր եկել հանրակացարանից իր ամենօրյա երեկոյան զբոսանքն իրականացնելու համար՝ ասելով սենյակի իր հարևանուհուն, որ կվերադառնա մեկ ժամից։ Սակայն Քեթլինն այդպես էլ չէր վերադարձել ո՛չ այդ օրը, ո՛չ հաջորդ օրը[61]։ Ոչ ոք ոչինչ չէր տեսել, ոչ ոք ոչինչ չէր հիշել։ Աղջիկը պարզապես հօդս էր ցնդել։ Ինչպես հետո պատմել էր Բանդին, նա մտել էր The Student Union Building-ի բար, տեսել էր միայնակ կանգնած աղջկա, որը սուրճ էր խմում, մոտեցել էր նրան, ներկայացել էր որպես ուսանող, սկսել էր նրա հետ զրուցել։ Հասկանալով, որ դուր էր եկել աղջկան, նա հրավիրել էր նրան ռեստորան։ Քեթլինը համաձայնել էր և Բանդիի հետ մեկնել էր՝ այդպես էլ հայտնվելով նրա ձեռքերում[62]։

Հունիսի մեկի գիշերը Վաշինգտոն նահանգի Սիեթլի քաղաքամերձ Բերիեն շրջանից երեկույթից հետո "Flame Tavern" սրճարանում անհետացել էր Բրենդա Քերոլ Բոլը (22 տարեկան)։ Վերջին անգամ նրան տեսել էին գիշերը 2-ին սրճարանի մոտ շագանակագույն մազեր ունեցող տղամարդու հետ խոսելիս[63]։

Հունիսի 11-ի մոտավորապես գիշերվա 1-ին Վաշինգտոնի համալսարանի ուսանողուհի Ջորջանա Հոքինսը (18 տարեկան) առեղծվածորեն անհետացել էր համալսարանական կամպուսում՝ գնալով լուսավոր ճանապարհով ընկերոջ հանրակացարանից դեպի իր հանրակացարանը, որոնց հեռավորությունը միմյանցից 40 մետր էր։ Հաջորդ առավոտյան ամբողջ ճանապարհը ստուգվել էր Սիեթլից ժամանած դետեկտիվների և քրեագետների կողմից, սակայն նրանք ոչինչ չէին գտել[64]։ Վկաների խոսքով նրանք հանրակացարանից ոչ հեռու տեսել էին մի տղամարդու, որը հենակներով էր քայլում և փորձում էր տանել ճամպրուկը[65]։ Կանանցից մեկն ասել էր, որ նա խնդրել էր օգնել իրեն հասցնելու ճամպրուկը մինչև իր բաց շագանակագույն Ֆոլկսվագենը[66]։

Այդ ժամանակ Բանդին աշխատում էր Վաշինգտոնի վթարափրկարարական ծառայությունների պետական դեպարտամենտում (անգլ.՝ Washington State Department of Emergency Services (DES)). վերջինս կառավարական գործակալություն է, որը, ամենից բացի, զբաղվում է նաև անհետացած անձանց որոնմամբ։ Այնտեղ նա ծանոթացել է Քերոլ Էն Բունի հետ, որը երկու անգամ ամուսնալուծված կին էր և ուներ երկու երեխա։ Ավելի ուշ նա դարձավ Բանդիի կինը[67]։

Վեց կնոջ անհետացումը և Սփարքսի դաժան ծեծը լուսաբանվում էին թերթերում և հեռուստատեսությամբ Վաշինգտոն և Օրեգոն նահանգներում[68]։ Վախ էր տարածվել բնակչության շրջանում։ Հատուկ ճնշում էր իրավապաշտպան մարմինների նկատմամբ[69], սակայն ապացույցների սակավությունը բարդացնում էր նրանց աշխատանքը։ Ոստիկանության ներկայացուցիչները չէին կիսվում լրագրողների հետ իրենց ունեցած նույնիսկ քիչ տեղեկություններով՝ վախենալով վնասել հետաքննության ընթացքին[70]։ Նկատվել էին որոշ ընդհանրություններ զոհերի միջև. նրանք բոլորն անհետացել էին գիշերը, հաճախ այն վայրերից ոչ հեռու, որտեղ կատարվում էին շինարարական աշխատանքներ, և քննություններից ոչ շատ առաջ, բոլոր զոհերը հագել էին ջինսեր կամ տաբատներ, մեծամասնության դեպքում հանցանքի վայրում տեսել էին տղամարդու, որը եթևեկում էր Ֆոլկսվագենով[71]։

Իրադարձությունները հասան իրենց գագաթնակետին հուլիսի 14-ին, երբ ցերեկը առևանգեցին երկու կնոջ Այսակվայում Լեյք Սամիշ Պարկի մարդաշատ լողափերից մեկում։ Հինգ կանայք ներկայացրին առևանգողին որպես գրավիչ տղամարդու սպիտակ թենիսի կոստյումով, ձախ ձեռքը վիրակապած, թեթև կանադական կամ բրիտանական ակցենտով։ Նա ներկայացել էր որպես Թեդ։ Նա խնդրում էր նրանց օգնել առագաստանավը դնել իր մեքենան՝ Ֆոլսկվագենը։ Չորսը հրաժարվել էին, մեկը՝ Մերի Օսմերը (22 տարեկան), գնացել էր նրա հետ։ Երբ նրանք մոտեցել էին մեքենային, նա տեսել էր, որ մեքենայի կողքին առագաստանավ չկա։ Հարցնելով, թե որտեղ է առագաստանավը, ստացել էր պատասխան, որ հարկավոր է գնալ ծնողների տուն, որը «այստեղ՝ բլուրի մոտ է»։ Մտածելով, որ իրեն ծնողներն են սպասում, աղջիկը շտապել էր հեռանալ։ Երեք վկաներ, որոնք հանգստանում էին լողափում գրավիչ շիկահեր Ջենիս Էն Օթի հետ (23 տարեկան, տեսուչ Սիեթլի անչափահասների գծով դատարանում), տեսել էին, թե ինչպես էր տղամարդը մոտեցել աղջկան և խնդրել մեկնել իր հետ ծնողների տուն՝ Այսակվա, որպեսզի այնտեղից տեղափոխեին առագաստանավը։ Չնայած խնդրանքի ակնհայտ անհեթեթությանը՝ Ջենիս Օթը համաձայնել էր՝ հայտարարելով, որ վերադարձից հետո ինքը կկառավարի առագաստանավը[72]։ Հավանաբար Օթը այդ խնդրանքին վերաբերել էր որպես ֆլիրտի գեղեցիկ տղամարդու կողմից։ Զրուցելով զույգը հեռացել էր լողափից։ Չորս ժամ անց Բանդին լողափից տարել էր նաև Դենիս Նասլանդին (18 տարեկան), որը լքել էր իր ընկերներին, որպեսզի զուգարան այցելեր[73]։ Վերջին անգամ նրան տեսել էին ձեռքը վիրակապած, սպիտակ թենիսի կոստյումով տղամարդու հետ խոսելիս։ Այլևս այդ աղջիկներին ոչ ոք ողջ չէր տեսել։ Ավելի ուշ Բանդին պատմել էր կենսագիր Սթիվեն Միշոյին, որ երբ նա իր կացարան էր տարել Դենիս Նասլանդին, Ջենիս Օթը դեռ ողջ էր։ Նա նրանց բռնաբարել էր և սպանել էր. մի աղջկան մյուս աչքերի դիմաց[74][75], սակայն մահապատժից որոշ ժամանակ առաջ, նրա փաստաբան Փոլի Նելսոնի խոսքերով, նա, իբր, հրաժարվել էր այդ ցուցմունքներից[76]։

Շուտով Բանդիի և իր մեքենայի նկարագրությամբ թղթերը տարածվեցին ողջ Սիեթլով և նրա մոտակա շրջաններով։ Նրա ֆոտոռոբոտը ցուցադրվում էր մամուլով և հեռուստատեսությամբ։ Էլզիաբեթ Քլյոփֆերը, Էն Ռուլը, DES աշխատակիցը և Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսորը դրանց միջոցով ճանաչեցին Թեդ Բանդիին[77]։ Սակայն դետեկտիվները, որոնք օրական 200 հաղորդագրություն էին ստանում[78], ուշադրություն չդարձրին իրավաբան ուսանողի վրա, որը նույնիսկ դատվածություն չուներ[79]։

Սեպտեմբերի 6-ին ցախաքլոր որսացող երկու որսորդներ անտառում հանդիպեցին Օթի (ստորին ծնոտ, ազդրի ոսկորներ և մազեր) և Նասլանդի (գանգ, ազդրի ոսկորներ, մազեր և կրծքավանդակ՝ մի քանի ոսկորներով) մնացորդներին Լյեք Սամամիշ այգուց 3,2 կիլոմետր հեռավորության վրա[80]։ Մի քանի «ավելորդ» ոսկորներ (ազդրի ոսկորներ և մի քանի ող), որ գտնվել էին այդ վայրում, ավելի ուշ պարզվեց, որ պատկանում էին Ջորջանա Հոքինսին։

Կես տարի անց՝ 1975 թվականի մարտի 2-ին, Հիլիի (ստորին ծնոտ), Ռենքորթի (գանգ և ստորին ծնոտ), Փարքսի (գանգ և ստորին ծնոտ) և Բոլի (գանգ և ստորին ծնոտ) մնացորդները գտնվեցին Թեյլոր լեռան անտառային թփուտում՝ ոչ հեռու Այսակավայի արևելքից[81]։ Դոնա Գեյլ Մենսոնի մնացորդներն այդպես էլ չգտնվեցին։

Այդահո, Յուտա, Կոլորադո խմբագրել

1974 թվականի օգոստոսին Բանդին ընդունվեց Յուտայի համալսարան՝ սովորելու իրավաբանություն, և տեղափոխվեց Սոլթ Լեյք Սիթի՝ թողնելով Քլյոփֆերին Սիեթլում։ Չնայած այն բանին, որ նա հաճախ էր նրան զանգում, նա հանդիպում էր «առնվազն դյուժին» այլ կանանց հետ[82]։ Ուսման ընթացքում նա հիասթափվել էր սեփական մտավոր ունակություններով։ Նա չէր հասկանում ծրագիրը, իսկ մյուս ուսանողները ինտելեկտուալ առավելություն ունեին իր նկատմամբ, չնայած նա իրավաբանություն էր սովորում արդեն երկրորդ անգամ։ Յուտայում Բադին նաև դարձավ Հիսուս Քրիստոսի Սուրբ վերջին օրերի եկեղեցու անդամ, սակայն չդարձավ ակտիվ մասնակից և խախտում էր շատ մորմոնական սահմանափակումներ[83][84]։ Երբ Բանդիին կալանավորելուց հետո նրան հարցրին, թե ինչ դավանանք ունի, նա պատասխանեց, որ իրեն մեթոդիստ է համարում[85]։

Բանդիի նոր սպանությունները աննկատ էին մնում, քանի դեռ նա ինքը չխոստովանեց իր մահապատժից որոշ ժամանակ առաջ։ Սեպտեմբերի 2-ին նա բռնաբարել և խեղդամահ էր արել անհայտ արշավորդուհու Այդահոյում։ Դիակը նա կա՛մ մոտակա գետն էր նետել[86], կա՛մ վերքադարձել էր հաջորդ օրը, որպեսզի նկարահաներ և մասնատեր իր զոհին[87][88]։ Հոկտեմբերի 2-ին նա սպանել էր 16-ամյա Նենսի Ուիլքոքսին Հոլադեյ քաղաքում՝ Սոլթ Լեյք Սիթիի մոտակայքում։ Բանդիի խոսքերով՝ նա փորձում էր սահմանափակել իր պաթոլոգիական ցանկություններ՝ միայն զոհերին բռնաբարելով, այլ ոչ թե սպանելով։ Ուիլքոքսին նա պատահաբար էր սպանել, երբ փորձել էր ստիպել նրան լռել[89]։ Բանդին Ուիլքոքսին թաղել էր Կապիտոլ Ռիֆ ազգային պարկում, սակայն նրա մնացորդներն այդպես էլ չէին գտնվել[90]։

Հոկտեմբերի 18-ի երեկոյան ոստիկանության տեղի ղեկավարի դուստր 17-ամյա Մելիսա Սմիթը անհետացավ փոքրիկ մորմոնական քաղաք Միդվեյլում՝ Սոլթ Լեյք Սիթիի ևս մեկ մերձքաղաքային շրջանում։ Նա անհետացել էր, երբ տուն վերադառնալիս էր եղել պիցերիայից։ Մելիսա Սմիթը եկել էր իր տնից կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող պիցերիա, որպեսզի խոսեր այնտեղ աշխատող իր ընկերուհու հետ, ում լքել էր ընկերը։ Հանգստացնելով ընկերուհուն՝ մոտավորապես ժամը 22-ին նա ուղևորվել էր տուն։ Ինը օր անց նրա մերկացած մարմինը գտել էին Summit Park-ի շրջանում՝ Ուոսաթչ լեռներում՝ Սոլթ Լեյք Սիթիից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Դիահերձումը ցույց էր տվել, որ նա ողջ էր եղել անհետացումից հետո 7 օր շարունակ[91][92]։ Դեկտեմբերի 31-ի գիշերը Լիհայ քաղաքից 35 կիլոմետր հեռավորության վրա սրճարանից անհետացել էր 17-ամյա Լորա Էն Էյմը[93]։ Նրա մարմինը հայտնաբերել էին զբոսաշրջիկները յոթ օր անց՝ Երախտագիտության օրը Ամերիքան Ֆորք Կանյոնում, որը գտնվում է Վինթեր Ուոսաթչ Քեշ ազգային արգելավայրում[94]։ Երկու կանայք էլ դաժանորեն ծեծվել էին, բռնաբարվել, խեղդամահ էին արվել նեյլոնային զուգագուլպաներով[95][96]։ Մի քանի տարի անց Բանդին նկարագրել է այն սովորույթները, որոնք նա անցկացնում էր արդեն մահացած աղջիկների հետ. նա լվանում էր նրանց մազերը շամպունով և դիմահարդարում էր[97][98].

Մյուրեյ քաղաքում 18-ամյա Քերոլ ԴաՌոնչը հազիվ էր փրկվել Բանդիից։ Նոյեմբերի 8-ի երեկոյան ԴաՌոնչն իր մեքենայով եկել էր "Fashion Place Mall" առևտրի կենտրոնի մոտ՝ այն պիցերիայի մոտ, որտեղ վերջին անգամ տեսել ին Մելիսա Սմիթին։ Զբոսնելով առևտրային կենտրոնով՝ Քերոլը կանգնել էր գրքի խանութի ցուցափեղկի մոտ՝ դիտելու գրքերը։ Այնտեղ մոտավորապես 19:30-ին մոտեցել էր Բանդին, ներկայացել էր սպա Ռոուզլենդ և ասել էր, որ ինչ-որ մեկը փորձել էր ներխուժել նրա մեքենան։ Բանդին խնդրել էր իր հետ մեկնել ոստիկանական բաժանմունք, որպեսզի հայտարարություն գրեր։ Փողոցում արդեն մթնել էր, երբ Բանդին աղջկա հետ մոտեցավ իր մեքենային։ Նրան շատ զարմացրել էր այն, որ ոստիկանության սպան երթևեկում էր ոչ թե ոստիկականական մեքենայով, այլ Ֆոլկսվագենով։ Ոստիկանական ժետոնը ցույց տալու խնդրանքին Բանդին պատասխանել էր՝ միայն ԴաՌոնչի դեմքի մոտով դրամապանակը պտտեցնելով, սակայն ոչինչ չէր ցույց տվել։ Դա տարօրինակ էր և կասկածելի, սակայն աղջիկը նստել էր մեքենան, քանի որ սպան շատ հմայիչ էր և բարեկիրթ։ Բանդին կտրուկ շարժվել էր տեղից և քշել Ֆոլկսվագենը, սակայն ոչ թե ոստիկանական բաժանմունքի, այլ լիովին հակառակ ուղղությամբ։ Երբ նա թեքվել էր որևէ փողոցի օգնությամբ և կտրուկ դանդաղեցրել էր մեքենայի ընթացքը, աղջիկը բացել էր դուռն ու փորձել էր դուրս գալ մեքենայից, սակայն Բանդին բռնել էր նրա ձեռքից, հետ բերել և ձեռնաշղթաներից մեկը հագցրել աղջկա ձախ ձեռքին։ Աղջիկը սկսել էր պայքարել. հարվածել նրան, կծել։ Պայքարի ընթացքում Բանդին ձեռնաշղթան կարողացել էր հագցնել աղջկա աջ ձեռքին ևս։ Այդ ժամանակ Քերոլը կտրուկ կերպով հրել էր Բանդիին և դուրս էր թռել մեքենայից։ Բանդին նետվել էր նրա ետևից՝ ձեռքին երկաթյա ձողով։ Նա բռնել էր նրան, հենել էր մեքենային՝ փորձելով հարվածել գլխին։ Սակայն աղջիկը պայքարել էր և նրա ձեռքից խլել ձողը։ Պայքարն ավարտվել էր նրանով, որ Քերոլը ամբողջ ուժով հարվածել էր Բանդիին, դուրս էր պրծել և նետվել էր մոտեցող ավտոմեքենայի մոտ[99]։

Նույն երեկոյան մոտավորապես ժամը 22-ին անհետացել էր 17-ամյա Դեբրա Քենթը՝ Բաունթիֆուլ քաղաքի (Մյուրեյ քաղաքի 20 րոպե հեռավորություն մեքենայի համար) Վյումոնտ ավագ դպրոցի աշակերտուհին։ Նա անհետացել էր դպրոցական թատերական ներկայացման ժամանակ։ Ընդմիջման ժամանակ Դեբրան որոշել էր իր փոքր եղբորը վերցնել սքեյթ հրապարակից, նա գնացել էր դպրոցի մոտ գտնվող ավտոկայանատեղի իր մեքենայի մոտ և անհետացել էր։ Ավելի ուշ ոստիկանները, զննելով կայանատեղին, գտել էին Քերոլ Դառոնչի ձեռնաշղթաների բանալին[100]։ Ներկայացման ժամանակ Բանդիին տեսել էին աշակերտներն ու դերասանական վարպետության ուսուցիչը՝ 24-ամյա Ռելին Շեպարդը։ Վերջինիս խոսքերով՝ ներկայացումից առաջ մի շատ հմայիչ տղամարդ մոտեցել էր նրան դպրոցի նախասրահում և խնդրել էր իրեն օգնել ավտոկայանատեղիում։ Նա, ներողություն խնդրելով տղամարդուց, պատասխանել էր, որ զբաղված է և հեռացել էր իր գործերով։ Ներկայացման ժամանակ այդ տղամարդը նրան էր մոտեցել կրկին և, հայացքը չկտրելով նրա կրծքերից, սկսել էր ասել, որ անընդհատ նրան է նայել, աղջիկը նրան շատ դուր է եկել, հատկապես նրա երկար սև մազերն, ու նա պետք է իր հետ գնա, որպեսզի օգնի գտնել մեքենան։ Շեպարդը զազրանքով հեռացել էր[101]։

Նոյեմբերին Էլիզաբեթ Քլյոփֆերը, կարդալով, որ Սոլթ Լեյք Սիթիից ոչ հեռու գտնվող քաղաքներում կորչում են երիտասարդ կանայք, կրկին զանգեց ոստիկանություն։ Դետեկտիվ Հերջեշայմերը մանրամասն հարցում անցկացրեց։ Դրանից հետո Բանդիի նկատմամբ կասկածներն ավելացան, սակայն Սամամիշ լճի վկաները, որոնց ոստիկանությունը ամենահուսալին էր համարում, նրան լուսանկարով չճանաչեցին[102]։ Դեկտեմբերին ամսին Քլյոփֆերը կապվել էր Սոլթ Լեյքի շրջանի շերիֆի գրասենյակի հետ և կրկնել էր իր կասկածները։ Բանդին ավելացվել էր կասկածյալների թվում, սակայն ոչ մի լուրջ բան չէր կապում նրան Յուտայի սպանությունների հետ[103]։ 1975 թվականի հունվարին նա վերադարձել էր Սիեթլ քննություններից հետո և մի շաբաթ անցկացրել էր Քլյոփֆերի հետ։ Վերջին Թեդին չէր պատմել, որ երեք անգամ իր մասին հայտնել էր ոստիկանությանը, և ծրագրում էր այցելել նրան Սոլթ Լեյք Սիթիում օգոստոսին[104]։

1975 թվականին նա տեղափոխեց իր հանցավոր գործունեությունը ավելի արևելք՝ Կոլորադո։ Հունվարի 12-ին 23-ամյա բուժքույր Քարին Քեմփբելը առեղծվածորեն անհետացել էր Կոլորադոյի Սնոումաս Վիլիջ հանգստավայրում։ «Մի րոպեով» դուրս գալով հյուրանոցի սրահից, որտեղ նա նստած էր իր փեսացուի հետ, նա գնացել էր իր սենյակ ամսագրի հետևից, ինչից հետո անհետացել էր։ Վերջին անգամ նրան տեսել ին վերելակից դուրս գալիս իր սենյակի հարկում։ Մեկ ամիս անց նրա մերկացած մարմինը պատահաբար գտել էին հանգստավայրից հեռու ձյունակույտում։ Նրա գլխին հարվածել էին բութ առարկայով և խեղդել էին. մարմինը պատված էր կտրվածքներով[105]։ Մարտի 15-ին Վեյլում (160 կմ Սնոումաս Վիլիջից) իր տան ճանապարհին անհետացել էր Ջուլի Քանինգհեմը՝ դահուկորդների հրահանգիչը։ Ավելի ուշ Բանդին պատմել էր Կոլորադոյի քննիչներին, որ նա հենակներով մոտեցել էր նրան և խնդրել էր օգնել իրեն հասցնել դահուկային կոշիկները մեքենայի մոտ, որտեղ նրան ձեռնաշղթաներ էր հագցրել, ապա բռնաբարել էր և խեղդել Ռայֆլ քաղաքի մոտ՝ Վեյլից 140 կմ հեռավորության վրա։ Մի քանի շաբաթ անց նա վերադարձել էր հանցանքի վայր, որպեսզի տեսներ Ջուլիի մնացորդները։

25-ամյա Դենիս Օլիվերսոնը անհետացել էր ապրիլի 6-ին Յուտա-Կոլորադո սահմանից ոչ հեռու՝ Գրանդ Ջանքշենում, երբ հեծանիվ վարելով գնացել էր իր ծնողների տուն։ Նրա հեծանիվը և կոշիկները գտել էին ավտոմայրուղու ուղեկամրջի մոտ[106]։ Մայիսի 6-ին Բանդին գայթակղել էր դպրոցից վերադարձող 12-ամյա Լինեթ Քալվերին Պոկաթելո քաղաքում (Այդահո նահանգ) և նստեցրել իր մեքենայում։ Նրան տարել էր մոթել, որտեղ բռնաբարել և ապա խեղդել էր լոգարանում, հետո կրկին խեղել էր նրա արդեն մահացած մարմինը[107]։ Ավելի ուշ նա նետել էր դիակը Սնեյք գետը[108][109]։

Մայիսի կեսերին Բանդիի երեք գործընկերներ DES-ից, ներառյալ՝ Քերոլ Էն Բունը, մնացել էին նրա մոտ՝ Սոլթ Լեյք Սիթիում։ Հունիսին Բանդին մեկ ամսով եկել էր Քլյոփֆերի մոտ Սիեթլ, և նրանք որոշել էին ամուսնանալ արդեն Սուրբ ծնունդին։ Բանդին նրան պատմել էր, որ դեռևս հարաբերություններ էր պահպանում Բունի հետ, պատմել էր նաև Յուտայից մի ուսանողուհու հետ սիրավեպի մասին, որը հայտնի էր Կիմ Էնդրյուս[110] կամ Շերոն Աուեր[111] անուններով։

Հունիսի 27-ին 15-ամյա Սյուզան Քյորթիսը Բաունթիֆուլից (Յուտա նահանգ) և նրա երկու ընկերուհիները հեծանիվներով մեկնել էին Բրիհամ Յանի համալսարանի կամպուս երիտասարդական համաժողովի։ Նույն օրվա երեկոյան՝ Ուսանողական կենտրոնի հանդիսությունների սրահի պաշտոնական ընթրիքից հետո Սյուզանը գնացել էր հանրակացարան, մինչև որին հասնելու համար անհրաժեշտ էր հինգ րոպե քայլք, սակայն անհետացել էր։ Այլևս աղջկան ոչ ոք չէր տեսել։ Քյորթիսի առևանգումն ու սպանությունը դարձան Բանդիի վերջին խոստովանությունը. վերջինս ձայնագրել ին մահապատժից մի քանի րոպե առաջ[112]։ Թելա Ուիլքոքսը, Քենթը, Քանինգհեմը, Քալվերը, Քյորթիսը և Օլիվերսոնը այդպես էլ չգտնվեցին։

Ձերբակալություն և առաջին դատ խմբագրել

Առաջին անգամ Բանդիին ձերբակալել են 1975 թվականի օգոստոսին Գրեյնջերում (այժմ՝ Վեսթ Վելի Սիթի), երբ նա հրաժարվել էր սովորական ստուգման համար կանգնել ճանապարհային ոստիկանի հրամանով[113]։ Նրա մեքենան զննելուց հետո գտնվել էին. դահուկային դիմակ, դիմակ զուգագուլպաներից, ձող, աղբի տոպրակներ, պարանից կծիկ, ձեռնաշղթաներ, սառույցի կացին և այլ առարկաներ, որոնք սովորաբար օգտագործվում են գողությունների ժամանակ։ Բանդին բացատրել էր, որ դահուկային դիմակն իրեն անհրաժեշտ է սահելու համար, ձեռնաշղթաները նա գտել էր աղբամանում, իսկ մնացածը կենցաղային իրեր են[114]։ Չնայած դրան՝ դետեկտիվ Ջերի Թոմփսոնը հիշել էր, որ նման մարդու և մեքենայի են փնտրում ԴաՌոնչի առևանգման համար, ինչպես նաև Թեդ Բանդի անունը, որն ասել էր Քլյոփֆերը։ Ոստիկանությունը խուզարկիել էր նրա բնակարանը, սակայն ոչ մի լուրջ ապացույց Բանդիի դեմ չէր գտել։ Ավելի ուշ նա ասել ր, որ նրանք չին գտել զոհերի լուսանկարները, որոնք նա թաքցրել էր մառանում[115]։ Բանդիին բաց էին թողել գրավի դիմաց։

Սլոթ Լեյք Սիթիի ոստիկանությունը Բանդիի նկատմամբ շուրջօրյա հսկողություն էր սահմանել, իսկ Թոմփսոնն ու ևս երկու դետեկտիվ ուղևորվգել էին Սիեթլ, որպեսզի ցուցմունքներ վերցնեին Քլոյփֆերից։ Վերջինս պատմել էր նրանց, որ Բանդիի՝ Յուտա ուղևորությունից մեկ տարի առաջ նա իրեր էր հայտնաբերել էր, որոնց առկայությունը նա «չէր կարողացել բացատրել». հենակներ, գիպսի տոպրակ, վիրահատական ձեռնոցներ, արևելյան ոճի դանակ փայտե տուփով և կանանց զգեստներով լի պարկ[116]։

Փախուստներ խմբագրել

1976 թվականի հունիսի 7-ին Բանդիին տեղափոխեցին Գարֆիլդ շրջանի բանտից Գլենվուդ Սփրինգս, Կոլորադո՝ Պիտկին շրջանի դատարան նախավարույթային լսումներ։ Նա որոշել էր պաշտպանել ինքն իրեն, այդ իսկ պատճառով նրան ձեռնաշղթաներ չէին հագցրել[117]։ Ընդմիջման ժամանակ նա խնդրել էր այցելել դատարանի գրադարանը, որպեսզի որոշ հետազոտություններ անցկացներ իր գործի համար։ Գրքի պահարանի ետևում թաքնվելով՝ նա բացել էր պատուհանը, թռել էր երկրորդ հարկից՝ ոլորելով աջ թիակը, և թաքնվել էր։ Նա քաղաքից դուրս էր պրծել Ասպեն լեռան միջոցով։ Մի քանի օր նա հանգստացել էր գրեթե լեռան գագաթին որսորդական վրանում։ Ապա նա շարժվել էր հարավ Քրեսթեդ Բյութ քաղաքի մոտ, սակայն անհետացել էր անտառում և աննպատակ թափառել էր այնտեղ երկու օր։ Հունիսի 10-ին Բանդին հայտնվել էր Մարուն լճի մոտ՝ Ասպենից 16 կմ հեռավորության վրա՝ գողանալով սնունդ և գործիքներ։ Երեք օր անց նա մեքենա էր գողացել Ասպենի գոլֆ ակումբի տարածքից։ Սառած, քնից զրկված և տառապող թիակի անընդհատ ցավից՝ Բանդին մեկնել էր հետ՝ Ասպեն, որտեղ իր մեքենան էին նկատել երկու ոստիկաններ։ Փախուստի մեջ էր վեց օր[118]։

Վերադառնալով ետ՝ Գլենվուդ Սփրինգս՝ Բանդին ուշադրություն չէր դարձրել իր ընկերների և իրավաբանական խորհրդատուների խորհրդին՝ մնալ այնտեղ։ Սկզբնապես նրա դեմ թույլ կերպով կազմակերպված գործը Քերին Քեմփբելի սպանության և առևանգման մասին փլուզվեց աչքերի առջև։ Մի քանի եզրակացություն կատարվեցին Բանդիի օգտին, իսկ ուղղակի ապացույցների մասը անընդունելի համարվեցին[119]։ «Առավել ռացիոնալ մտածող մեղադրյալը կհասկանար, որ նա լավ հնարավորություններ ուներ արդարացված լինելու Քերին Քեմփբելի գործով։ Նա կարող էր այլ քննիչների մոտ իր մեղավորության մասին հակադիր մտքեր առաջացնել… իսկ հետ ևս կես տարի ԴաՌոնչի գործով, և նա կարող էր դառնալ ազատ մարդ»[120]։ Դրա փոխարեն Բանդին պատրաստում էր փախուստի նոր ծրագիր։ Նա գտավ դանակի սայր և կես տարվա ընթացքում հավաքեց 500 դոլար․ գումարը նրան բերել էին այցելուները, մասնավորապես՝ Քերոլ Էն Բունը[121]։ Նա փոքր անցք էր անցկացրել իր խուցի անկյունում։ Հաջորդ շաբաթներին նա մի քանի փորձարարական փախուստներ էր կատարել՝ հետազոտելով շրջագիծը։ Տեղեկատուն սպաներին ասել էր, որ Բանդիի խցում գիշերները շարժումներ էր լսում, սակայն դա չէր ստուգվել[122]։ 1977 թվականի դեկտեմբերի 23-ին որոշվեց լսումները տեղափոխել մեկ այլ դատական շրջան՝ Կոլորադո Սփրինգս[123]։ Դեկտեմբերի 30-ին Բանդին գրքերի և փաստաթղթերի օգնությամբ ստեղծեց իր պառկած մարմնի տեսիլքը երկհարկանի մահճակալի վրա և փախուստի դիմեց։ Նա մտել էր բանտի ղեկավարի բնակարան, որը երեկոյան իր կնոջ հետ հեռացել էր, փոխել էր հագուստները և առաջնային դռնից դուրս էր եկել[124]։

Բանդին մեքենա էր գողացել և մեկնել էր արևելք Գլենվուդ Սփրինգսից, սակայն շուտով մեքենան կոտրվել էր։ Կողքով անցնող մոտոցիկլավարը Բանդիին հասցրել էր մինչև Վեյլ։ Այնտեղ նա նստել էր Դենվեր գնացող ավտոբուս, իսկ Դենվերից մեկնել էր Չիկագո։ Թեդ Բանդիի անհետացումը հայտնաբերել էին միայն 17 ժամ անց՝ ամսի 31-ի կեսօրին։ Այդ ժամանակ Բանդին արդեն Չիկագոյում[125]։

Իրադարձությունները Ֆլորիդայում խմբագրել

Չիկագոյից Բանդին տեղափոխվել էր Էն Արբոր, Միչիգան։ Հինգ օր անց նա մեքենա էր գողացել և ուղևորվել էր Ատլանտա, որտեղ նստել էր Թալահասի մեկնող ավտոբոսու։ Այնտեղ նա «Քրիս Հագեն» մականվամբ սենյակ էր վարձել Ֆլորիդայի համալսարանից ոչ հեռու։ Ավելի ուշ Բանդին պատմում էր, որ ծրագրել էր իր համար աշխատանք գտնել և այլևս սպանություններ չկատարել։ Նա գիտեր, որ կարող էր ազատության մեջ մնալ Ֆլորիդայում, քանի դեռ իր վրա չէր գրավել ոստիկանության ուշադրությունը[126], սակայն շինարարությունում իր միակ աշխատանքի առաջարկից նա ստիպված եղավ հրաժարվել, քանի որ գործատուն պահանջել էր վարորդական իրավունք ցույց տալ անձի հաստատման համար[127]։ Այդ իսկ պատճառով Բանդին սկսել էր խանութներում սնունդ գողանալ և գողանակ բանկային քարտեր դրամապանակներից, որոնք թողնում էին գնորդները ապրանքների համար նախատեսված սայլակներում[128]։

Մեկ շաբաթ անց Տալահասիում մնալուց հետո հունվարի 15-ին մոտավորապես 02։45-ին Բանդին Ֆլորիդայի նահանգի համալսարանի հանրակացարանի չկողպված ետին դռնով։ Մտնելով Մարգարեթ Բոումենի սենյակ՝ նա դաժանորեն ծեծել էր նրան, բռնաբարել էր և խեղդել զուգագուլպաներով[129]։ Դրանից հետո նա մտել էր Լիզա Լևիի սենյակ, ծեծել էր և խեղդամահ արել զուգագուլպաներով[130]։ Հարևան սենյակում նա հարձակվել էր Քեթի Քլյաների վրա՝ կոտրելով նրա գանգը, ծնոտը և ուշեղ վնասելով ուսը, ինչպես նաև Քարեն Չենդլերին՝ կոտրելով նրա գլուխը, ծնոտը, ջարդելով ատամները և մատը փշրելով[131]։ Ինչպես ավելի ուշ պարզեցին Տալահասիի դեկետիվները, այդ ամենը տեղի էր ունեցել միայն 15 րոպեի ընթացքում, ունկնդրման սահմաններում ավելի քան 30 մարդ էր, որոնք, չնայած դրան, ոչինչ չէին լսել[132]։ Լքելով հանրակացարանը՝ Բանդին վազել էր մի քանի թաղամաս և մտել էր մի տուն, որտեղ ապրում էին երեք ուսանողուհիներ։ Պատուհանի միջով նա մտել էր Ֆլորիդայի համալսարանի ուսանողուհի Շերիլ Թոմասի սենյակ։ Ծեծել էր քնած ուսանողուհուն, կոտրել նրա ուսը, ջարդել էր ծնոտը և գանգը։ Մահից նրան փրկել էր միայն այն, որ հարևանուհիներն ուշ էին վերադարձել տուն և դեռ չէի պատկել քնելու։ Նրանք Շերիլի սենյակից աղմուկ էին լսել; Սակայն վախենալով մտնել այնտեղ՝ սկսել էին զանգել։ Դա վախեցրել էր Բանդիին, և նա փախել էր պատուհանի միջոցով, որով և մտել էր։ Շերիլը ողջ էր մնացել, սակայն մասամբ կորցրել էր լսողությունը և վեստիբուլյար ապարատի վնասվածքներ, ինչը խաչ էր դրել նրա պարուհու կարիերային[133]։

 
Լիզա Լևին և Մարգարեթ Բոումեն

Փետրվարի 8-ին Բանդին մեկնել էր Ջեքոնսվիլ Ֆլորիդայի համալսարանում առևանգված ֆուրգոնով։ Այնտեղ նա մոտեցել էր 14-ամյա Լեսլի Փարմենթեր անունով աղջկան՝ ոստիկանի դստերը, Kmart խանութի ավտոկայանատեղու մետ՝ ներկայանալով հրշեջ Ռիչարդ Բերթոն, սակայն շտապել էր հեռանալ, երբ հայտնվել էր նրա ավագ եղբայրը[134]։ Նույն օրը նա 97 կմ արևմուտք էր մեկնել՝ Լեյք Սիթի։ Հաջորդ առավոտյան Լեյք Սիթիի տարրական դպրոցի ուսուցիչը ուղարկել էր 12-ամյա Դայան Լինչին տուն՝ մոռացած դրամապանակը բերելու․ նա այդպես էլ դասարան չէր վերադարձել։ Ինտենսիվ որոնումների արդյունքում նրա մասամբ չորացած (մումիացված) մնացորդները հայտնաբերվել էին Լեյք Սիթիից 56 կիլոմետր հեռավորության վրա գտնվող խոզանոցում յոթ շաբաթ անց[135][136]։

Միևնույն ժամանակ Բանդիի մոտ սկսել էին ֆինանսական խնդիրներ, բացի այդ՝ նա սկսել էր կասկածել, որ ոստիկանությունը վերջիվերջո կհասնի իրեն[137]։ Այդ պատճառով փետրվարի 12-ին նա մեքենա էր գողացել և վերադարձել էր Տալահասի։ Երեք օր անց Ալաբամայի հետ սահմանից ոչ հեռու նրան կանգնեցրել էր Պենսակոլայի ոստիկանության սպա Դևիդ Լին․ նա կասկածել էր, որ նրա մեքենան կարող էր լինել վերջերս գողացված Ֆոլկսվագենը։ Ստուգումից հետո Լին փորձել էր կալանավորել Բանդիին, սակայն նա հարվածել էր նրա ոտքին և փորձել էր փախչել։ Չնայած դրան՝ ոստիկանը ձերբակալել էր նրան։ Մեքենայում հայտնաբերվել էին Ֆլորիդայի համալսարանի ուսանողների փաստաթղթերը, 21 բանկային քարտ և նրա կողմից գողացված հեռուստացույց[138]։ Ոստիկանության ճանապարհին Բանդին հայտարարել էր Դևիդ Լիին, որը չէր կասկածում, որ ձերբակալել էր Ամերիկայի ամենավտանգավոր հանցագործներից մեկին․ «Ավելի լավ է՝ դուք ինձ սպանեիք»[139]։

Դատ Ֆլորիդայում և ամուսնություն խմբագրել

Բանդիին մեղադրանք էր ներկայացվել սպանության և Ֆլորիդայում համալսարանի հանրակացարանում հարձակման համար։ Դատը լուսաբանվում էր ավելի քան 250 լրագրողների կողմից բոլոր հինգ մայրցամաքներից․ բացի այդ՝ սա առաջին դատարանն էր, որը ցուցադրում էին հեռուստատեսությամբ ԱՄՆ ողջ տարածքում։ Չնայած նրան, որ դատը նրա համար հինգ փաստաբան էր տրամադրել, Բանդին կրկին ցանկանում էր ինքն իրեն պաշտպանել։

Մեղադրող կողմը փորձել էր Բանդիի հետ մեղքի ճանաչման համաձայնություն կնքել։ Լևիի, Բոումենի և Լիչի սպանությունների ճանաչման փոխարեն նրան առաջարկում էին 75 տարվա ազատազրկում մահապատժի փոխարեն։ Մեղադրող կողմը գնացել էր դրան, քանի որ «պարտվելու հեռանկարներն իրենց համար բավականին մեծ էին»[140]։ Բանդիի համար դա ոչ միայն մահապատժից խոսաւփելու միջոց էր, այլևս մարտավարական քայլ․ նա համաձայնել էր գործարքին, իսկ որոշ ժամանակ անց կարող էին կորչել կամ խեղաթյուրվել ապացույցները, վկաները կարող էին մահանալ, տեղափոխվել կամ իրենց համար ապահովել արդարացնող ապացույցներ։ Նման դեպքում նրա դեմ գործը անհնար կլիներ վերականգնել, և նա կարող էր համաձայնության չեղարկման միջնորդություն տալ և իր համար ապահովել արդարացնող դատավճիռ[141][142]։ Չնայած դրան՝ վերջին րոպեին Բանդին հրաժարվել էր այդ առաջարկությունից։

Մեղադրության առանցքային ապացույցները Քոնի Հեսթինգսի, որը տեսել էր Բանդիին հանրակացարանի տարածքում[143], և Նիտա Նիրիի, որը տեսել էր Բանդիին՝ հանրակացարանից դուրս գալիս[144] ցուցմունքները[145][146][147]։ Դատարամնը խորհրդակցել էր ավելի քան յոթ ժամ և Բանդիին մեղավոր էր ճանաչել երկու սպանություններում, սպանության երեք փորձերում և երկու գողության մեջ։ Դատավորը Բանդիի համար սահմանել էր մահապատիժ հանրակացարանի երկու սպանությունների համար[148][149]։

6 ամիս անց Բանդին Օրլանդոյում կանգնել էր դատարանի առջև Քիմբերլի Լիչի սպանության և առևանգման համար[150]։ Բանդին կրկին մեղավոր էր ճանաչվել և մահապատժի էր դատապարտվել։ Գլխավոր ապացույցը իր դեմ եղել էր այն կնոջ ցուցմունքները, որը տեսել էր, թե ինչպես էր Բանդին դպրոցի բակից աղջկան առևանգում և տանում իր ֆուրգոնը[151]։ Կարևոր նյութական ապացուցյները, որոնք հայտնաբերվել էին թե՛ Լիչի մարմնի, թե՛ Բանդիի վրա կալանավորման ժամանակ[152]։

Դատարանի վերջին փուլում, երբ Քերոլ Էն Բունը ցուցմունքներ էր տալիս, Բանդին նրան ամուսնության առաջարկ էր արել։ Բունը ընդունել էր այն, և Բանդին հայտարարել էր, որ նրանք այսուհետ ամուսնացած են (ըստ Ֆլորիդա նահանգի օրենքի՝ ամուսնության մասին բանավոր հայտարարությունը դատավորի ներկայությամբ համարվում է օրինական ամուսնություն)[153][154];

1980 թվականի փետրվարի 10-ին Բանդիին երրորդ անգամ մահապատժի դատապարտեցին էլեկտրական աթոռի վրա[155]։ Երբ դատավճիռը հրապարակվել էր, Բանդին կանգնել էր և բղավել էր․ «Ասե՛ք երդվյալ ատենակալներին, որ նրանք սխալ են»։

1982 թվականին Բունը Թեդ Բանդից դուստր էր ունեցել։

Խոստովանություն և մահապատիժ խմբագրել

 
Բանդին Ֆլորիդայի հանրակացարանում կատարած սպանության համար ձերբակալումից հետո

Լիչի սպանության դատից հետո Բանդին մի շարք հարցազրույցներ է տվել Միշոյին և Էյնսուորթին՝ պատմելով ամեն ինչի մասին հիմնականում երրորդ դեմքով, որպեսզի խուսափեր խոստովանությունից, որտեղ նա առաջին անգամ պատմել էր իր սպանությունների մանրամասները[156]։

Նա մանրամասն պատմել էր իր գողությունների մասին։ Նա ասել էր, որ գողանում էր, քանի որ ցանկանում էր տիրել իրերին։ «Ես իսկապես հաճույք էի ստանում՝ ինչ-որ բանի տիրելով…», — ասել էր նա։ «Տիրելը» ևս կարևոր խթան էր բռնաբարությունների և սպանությունների համար[55]։ Իր խոսքերով, սեռական բռնաբարությունը բավարարում էր իր «ամբողջապես տիրելու» պահանջմունքը[157]։ Առաջին անգամ նա սպանել էր, որպեսզի ձերբակալումից հեռու մնար, սակայն հետո սպանությունները դարձան «արկածների» մաս։ Կյանքից զրկումը դարձել էր զոհին վերջնականապես «տիրելու» միջոց, իսկ բռնաբարությունը՝ ֆիզիկապես նրա մնացորդներին տիրելու ձև[158]։

Բանդին նաև վստահել էր ԿՀՎ գործակալ Ուիլյամ Հագմայերին վարքագծային վերլուծության բաժնից։ Նա հիացած էր «խորը, գրեթե առեղծվածային բավարարվածությամբ», ինչը Բանդին ստանում էր սպանություններին։ «Նա ասաց, որ սպանությունները կատարվում էին ոչ թե բռնության կամ ցանկասիրության ծարավից։ Դա տիրում է… Դա քո մի մասն է… (զոհը) դառնում էր քո մի մասը, և դուք (երկուսով) ընդմիշտ դառնում եք մեկ ամբողջություն… և վայրը, որտեղ նա սպանել կամ թողել էր զոհին, դառնում էր սուրբ, և քեզ միշտ ձգում էր նրա մոտ» — պատմում էր Հագմայերը։ Տարվա սկզբից Բանդին իրեն համարում էր իմպուլսիվ մարդասպան, «սիրողական» մարդասօան, սակայն հետո դարձել էր «գազան» (մոտավորապես այն ժամանակ, երբ նա սպանել էր Լինդա Հիլիին 1974 թվականին)։ Դա նշանակում էր, որ նա, ինչպես ենթադրվում էր, սկսել էր սպանել մինչև 1974 թվականը, չնայած ինքը այդպես էլ երբևէ չխոստովանեց դա[159]։

1984 թվականի ամռանը բանտում նա հարձակման էր ենթարկվել։ Չնայած նա հերքում էր, որ բռնաբարվել էր, մի քանի բանտարկյալներ խոստովանել էին դա․ վերջինս աղբյուրներից մեկի կողմից բնորոշվել էր որպես «խմբակային բռնաբարություն»[160]։

1984 թվականի հոկտեմբերին Բանդին, որն իրեն համարում էր փորձագետ սերիական սպանությունների բնագավառում[161], պայմանագիր էր կնքել Ռոբեր Քեփելի հետ և օգնություն առաջարկել Գերի Ռիջուեյի գործի հետազոտության նպատակով։ Նա լավ հոգեբանական դիմանկար էր կազմել, սակայն նրան ոչ ոք չէր լսել, և մարդասպանը ազատության մեջ էր մնացել ևս 17 տարի։

Թեդ Բանդիին պետք է մահապատժի ենթարկեին 1986 թվականի մարտի 4-ին, սակայն իրադարձությունը տեղափոխեցին, քանի դեռ Փոլի Նելսոնը՝ Բանդիի նոր փաստաբանը, աշխատում էր նախորդ սպանությունների համար ներկայացվող բողոքարկման վրա։ Դեռ ապրիլին նա պատմել էր Հագմայերին և Նելսոնին այն մասին, թե ինչ հաճախականությամբ էր նա վերադառնում այն վայրերը, որտեղ թողնում էր իր զոհերի դիակները, որպեսզի պառկեր նրանց կողքը և բռնաբարեր, քանի դեռ նրանք չէին հոտել վերջնականապես։ Մի շարք դեպքերում նա մի քանի ժամ ուղևորվում էր և մնում էր ողջ գիշեր[162]։ Յուտայում նա դիմահարդարել էր արդեն մահացած Մելիսա Սմիթին և Լորա Էյմի մազերն էլ լվացել։ «Եթե դուք ժամանակ ունեք, — ասել էր նա, — նրանք կարող են դառնալ այն ամենն, ինչ դուք ցանկանում եք»[163]։ Նա նաև կտրել էր առնվազն տասներկու զոհերի գլուխները[164], որոնց գլուխները պահում էր իր տանը որպես հուշանվերներ։ Երբ աղջիկները գլուխները վերջնականապես փչանում էին, Բանդին դրանք նետում էր անտառում կամ այրում էր իր հետ ապրող Քլոփֆերի տան բուխարիում[6]։

1986 թվականի սկզբին Բանդին նամակագրական կապի մեջ էր Ջոն Հինքլի կրտսերի հետ, որը դատապարտվել էր նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա մահափորձի համար։ Բացի այդ՝ Բանդին առաջարկել էր նրան կարդալ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» ստեղծագործությունը, ինչպես նաև իրեն անվանել էր դերասան Գերի Բյուզիի մեծ երկրպագուа[165]։

Մահապատժի վերջնական ամսաթվից առաջ՝ 1989 թվականի հունվարի 24-ին (մինչ այդ մահապատիժը տեղափոխել էին երկու անգամ) նա համաձայնել էր անկեղծորեն խոսել հետաքննության հետ։ Քեփելին նա խոստովանել էր 8 արդեն հայտնի սպանությունների մասին Վաշինգտոնում և Օրեգոնում, որոնց համար նա այնուամենայնիվ գլխավոր կասկածյալն էր, և ևս երեքում, սակայն հրաժարվել էր զոհերի անունները տալուց, եթե նա երբևէ նրանց անունները իմացել էր[166]։ Նա մանրամասն նկարագրել էր, թե ինչպես էր մեքենայի մոտ հրավիրել Ջորջանա Հոքինսին, խլացրել էր, հագցրել էր ձեռնաշղթաները, տարել էր Իսակվա, բռնաբարել էր և խեղդել էր նրան[167]։ Նա ողջ գիշեր մնացել էր նրա մարմնի հետ մեքենայում և երեք անգամ վերադարձել էր դիակին[168]։ «Նա նկարագրել էր Այսակվայում հանցագործությունը, — պատմում էր Քեփելը, — այնպես, իբր նա գտնվում էր նրա վրա հենց այդ պահին։ Մենք գրեթե ամեն ինչ կարող էինք տեսնել սեփական աչքերով։ Նա իսկապես շատ ժամանակ անցկացրեց այնտեղ»[169]։ Նելսոնի մոտ նման տպավորություն էր ստեղծվել․ «Կանանց ուղղված հանցագործությունների ու դաժանությունների բացարձակ միզոգոնիան ապշեցրել էր ինձ, — գրում էր նա։ — Նա ամբողջովին ընկղմված էր իր հանցագործությունների մանրամասներում։ Նրա սպանությունները իր ամբողջ կյանքի ձեռքբերումներն էին»[115]։

Այդահոյի, Յուտայի և Կոլորադոյի դետեկտիվներին Բանդին խոստովանել էի մի շարք հանցագործություններ, որոնց մասին ոստիկանությանը ոչինչ հայտնի չէր։ Նա պատմել էր, որ Յուտայում նա հնարավորություններ ուներ զոհերի դիակները բերել տուն, որպեսզի վերստեղծեր դետեկտիվային ամսագրերի տիտղոսաթերթերի տեսարանները։ Շուտով հասկանալի դարձավ նրա գաղտնի ռազմավարությունը․ նա չէր պատմում բոլոր մանրամասները՝ թողնելով պատկերը ոչ ամբողջական և հուսալով, որ իր մահապատիժը ևս մի քանի անգամ կհետաձգեն։ Նա ասել էր, որ կային նաև թաղված դիակներ Կոլորադոյում, սակայն նա հրաժարվել էր ճշտել՝ որտեղ[170]։ Կային դեպքեր, երբ նա, ամեն դեպքում, պատմում էր մանրամասների մասին, որոնք չէին հաստատվում[171]։ Կոլորադոյից դետեկտիվ Մեթ Լինդվալը կարծում էր, որ նման վարքագիծը իր՝ մահապատժի ժամկետը երկարաձգելու և «լիովին տիրելու» ցանկության միջև կոնֆլիկտի հետևանքն էր․ նա ցանկանում էր լինել «միակ մարդը, որ գիտեր բոլոր այն վայրերը, որտեղ թաղված են զոհերը»[172]։

Իր հանցագործությունների իրական պատկերը Բանդին այդպես էլ չի բացահայտել՝ սահմանափակվելով կիսախոստովանություններով, կիսաակնարկներով[173]։

Երբ պարզ դարձավ, որ հետաձգումներ այլևս չէին լինի, Բանդիի դաշնակիցները որոշեցին օգտագործել վերջին մնացած հնարավորությունը․ ներում ԱՄՆ նախագահից։ Դայան Ուիները՝ Ֆլորիդայից երիտասարդ փաստաբանը և Թեդ Բանդիի ենթադրյալ սիրային հետաքրքրությունը[174], խնդրել էր Բանդիի զոհերի մի շարք ընտանիքներին դիմել Ֆլորիդայի նահանապետ Բոբ Մարտինեսին, որպեսզի Բանդիին ավելի շատ ժամանակ տրամադրեին իր սպանությունների մասին ամբողջական տեղեկատվության բացահայտման մասին[175]։ Նրանք բոլորը հրաժարվել էին[176], իսկ Մարտինեսը պարզ հասկացրեց, որ այլևս ոչ մի հետաձգում չի լինի։ «Մենք չենք մանիպուլացնի համակարգը, — ասաց նա լրագրողներին, — այն բանի համար, որ նա կարող էր սակարել իր կյանքի գինը իր զոհերի մարմինների օգնությամբ»[177]։

Մահապատժից առաջ Բանդին իր քննիչների հետ խոսել էր ինքնասպանության մասին։ «Նա չէր ցանկանում պետությանը հնարավորություն տալ հիանալ իր մահով», — այդ մասին ասել էր Հագմայերը[178]։ Թեդ Բանդին մահացավ Ռեյֆորդ բանտի էլեկտրական աթոռի վրա Ֆլորիդայում 1989 թվականի հունվարի 24-ին հյուսիսամերիկյան արևելյան ժամանակով առավոտյան 7։16-ին։ Մահապատժի ժամանակ մոտավորապես երկու հազար մարդուց բաղկացած ամբոխը տոն էր կազմակերպել բանտի դիմաց․ նրանք պարում էին, երգում էին, հրավառություն էին կազմակերպել[179][180] և ուրախ բղավում էին, երբ դիակառքը Բանդիի մարմինը տանում էր բանտից[181]։ Նրա մնացորդները դիակիզել էին Գեյնսվիլում[182], իսկ մոխիրը շաղ տվեցին Կասկադային լեռներում՝ իր կամքի համաձայն[183][184]։

Պաթոլոգիա խմբագրել

 
Հագմայերը և Բանդին 1989 թվականի հունվարի 23-ին

Թեդ Բանդին անցել է մի քանի հոգեբանական փորձարկումներ։ Փորձագետների կարծիքները տարբեր են։ Դորոթի Օթնաու Լյուիսը սկզբնապես նրա մոտ ախտորոշել էր «մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ»[185], սակայն հետո մեկ անգամ չէ, որ փոխել էր իր որոշումը[8][186]։ Նա նաև չէր բացառում Բանդիի մոտ անձի երկատման առկայությունը։ Նրա տատիկներից մեկը նկարագրել էր մի դրվագ, որի ժամանակ Բանդին «… իրեն թվացել էր լիովին այլ, անծանոթ մարդ… կանգնած լինելով նրա հետ երկաթուղային կայարանում, մթնշաղին, նա հանկարծակիորեն վախեցել էր իր սիրելի թոռնիկից։ Նա վերածվել էր անծանոթի»[20]։

Չնայած հետազոտողների մեծամասնությունը կարծում է, որ այժմ անհնար է որոշակիորեն տալ Բանդիի ախտորոշումը, սակայն նրանց մեծամասնությունը հակված է նրա մոտ անիակալ-դեպրեսիվ պսիխոզի կամ մեկ այլ փսիխոզի առկայությանը, այնպիսին, ինչպիսին, օրինակ անձի երկատումն է[187][188]։ Նման մարդիկ (նրանց հաճախ անվանում են «սոցիոպատներ» կամ «հոգեկան հիվանդներ») արտաքինից հմայիչ են, նույնիսկ՝ քարիզմատիկ։ Նրանց մեծամասնությունը չեն թվում «փսիխոպատիկ», նրանք հեշտորեն տարբերում են սխալը ոչ սխալից, սակայն դա իրենց վարքագծի վրա լուրջ ազդեցություն չի թողնում[189]։ Նրանք զրկված են մեքղի զգացումից [190], ինչը ընդունվել նաև Բանդին. «Մեղքն իսկապես ոչինչ չի որոշում»[191]։ Սոցիոպատի այլ առանձնահատկություններն են նարցիսիզմը և մարդկանց մանիպուլացնելու ձգտումը։

Ե՛վ Ռուլը, և՛ Էյնսուորթը նշում էին, որ Բանդին միշտ փորձում էր փոխանցել իր մեղքը ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա։ Նա խոստովանել է 30 սպանություն, սակայն դրանցից և ոչ մեկի համար պատասխանատվություն չի վերցրել։ Նա մեղադրում էր իր պապին, հոր բացակայությանը, իրական ծագման բացակայությանը, ալկոհոլին, ԶԼՄ-ին, ոստիկանությանը, հասարակությանն ընդհանրապես, հեռուստատեսության դաժանությանը, քրեական-վավերագրական ամսագրերին (true crime magazines), պոռնոգրաֆիային[192] և նույնիսկ իր զոհերին, բայց ոչ իրեն։

Զոհեր խմբագրել

Բանդին խոստովանել է 30 սպանություն, սակայն զոհերի իրական թիվն անհայտ է։ Որոշ աղբյուրներ նրան են վերագրում ավելի քան 100 զոհ[193]։ Ինքը Բանդին մի քանի անգամ ակնարկել է, որ դա կարող է ճշմարտություն լինել[194]։ 1980 թվականին նա Հյու Էյնսուորթին ասել է, որ յուրաքանչյուր «հրապարակված» սպանությանը կարող է համապատասխանել մեկ անհայտը[195]։ Երբ ԿՀՎ գործակալները ենթադրություն էին կատարել, որ ընդհանուր առմամբ Բանդին սպանել է 36 մարդու, նա ասաց. «Ավելացրեք ևս մեկ միավոր և իրավացի կլինեք»[196]։ Մի քանի տարի անց նա իր փաստաբան Փոլ Նելսոնին ասել էր, որ իր հաշվին 35 զոհ է[194]։ Քեփելը այդ առիթով գրել էր. «Թեդն ու ես, մենք երկուսս էլ գիտեինք, որ զոհերի ընդհանուր թիվն ավելի մեծ էր»[48]։

Մահապատժի նախորդ երեկոյան նա Հագմայերին խոստովանել էր հետևյալ սպանությունների մեջ.

  • Ութը Վաշինգտոնում (ներառյալ Փարքսը, որը առևանգվել էր Օրեգոնում, սակայն սպանվել՝ Վաշինգտոնում)
  • Ութը Յուտայում (երկու զոհերը չեն ճանաչվել)
  • Չորսը Կոլորադոյում
  • Երեքը Ֆլորիդայում
  • Երկուսը Օրեգոնում, երկու զոհն էլ չեն ճանաչվել
  • Երկուսո Այդահոյում, մի զոհը չի ճանաչվել
  • Մեկը Կալիֆորնիայում, զոհը չի ճանաչվել։

Հաջորդող ժամանակագրական ցանկը ներառում է 20 զոհ, ում անձը պարզվել է, և հինգը, հայտնի է, որ ողջ են մնացել։

1974 թվական խմբագրել

Վաշինգտոն և Օրեգոն խմբագրել

  • 4 հունվարի. Քարեն Սփարքս, 18 տարեկան։ Հայտնի է նաև որպես Ջոնի Լենց[53]։ Փրկվել է[52][51]։
  • 1 փետրվարի. Լինդա Էն Հիլի, 21 տարեկան։
  • 12 մարտի. Դոնա Գեյ Մենսոն, 19 տարեկան։
  • 17 ապրիլի. Սյուզան Իլեյն Ռենքորթ, 18 տարեկան։
  • 6 մայիսի. Ռոբերտա Քեթլին Փարքս, 20 տարեկան։
  • 1 հունիսի. Բրենդա Քերոլ Բոլ, 22 տարեկան։
  • 11 հունիսի. Ջորջանա Հոքինս, 18 տարեկան։
  • 14 հուլիսի. Ջենիս Էն Օթ, 23 տարեկան, Դենիս Մերի Նասլանդ, 18 տարեկան։

Յուտա, Կոլորադո, Այդահո խմբագրել

  • 2 հոկտեմբերի. Նենսի Ուիլքոքս, 16 տարեկան։
  • 18 հոկտեմբերի. Մելիսա Էն Սմիթ, 17 տարեկան։
  • 31 հոկտեմբերի. Լորա Էն Էյմ, 17 տարեկան։
  • 8 նոյեմբերի. Քերոլ ԴաՌոնչ, 18 տարեկան, ողջ է մնացել[99], Դեբրա Քենթ, 17 տարեկան։

1975 թվական խմբագրել

  • 12 հունվարի. Քարին Քեմփբել, 23 տարեկան։
  • 15 մարտի. Ջուլի Քանինգհեմ, 26 տարեկան։
  • 6 ապրիլի. Դենիս Օլիվերսոն, 25 տարեկան։
  • 6 մայիսի. Լինեթ Քալվեր, 12 տարեկան։
  • 28 հունիսի. Սյուզան Քերթիս, 15 տարեկան։

1978 թվական խմբագրել

Ֆլորիդա խմբագրել

  • 15 հունվարի. Մարգարեթ Բոումեն, 21 տարեկան, Լիզա Լևի, 20 տարեկան, Քարեն Չանդլեր, 21 տարեկան, ողջ է մնացել[197], Քեթի Քլայներ, 21 տարեկան, ողջ է մնացել[197], Շերիլ Թոմաս, 21 տարեկան, ողջ է մնացել[197]։
  • 9 փետրվարի. Քիմբերլի Դայան Լիչ, 12 տարեկան։

Այլ հնարավոր զոհեր խմբագրել

  • Էն Մերի Բյոր, 8 տարեկան։ Անհետացել է իր տնից 1961 թվականի օգոստոսի 31-ին Տակոմայում[198]։
  • Ուղեկցորդուհիներ Լիզա Վիկ և Լոնի Թրամբուլ, երկուսն էլ 20 տարեկան։ 1966 թվականի հունիսի 23-ին[199] իրենց բնակարանում, որը գտնվում էր այն խանութից ոչ հեռու, որտեղ աշխատում էր Թեդ Բանդին և որտեղ նրանք մշտական հաճախորդներ էին, քնի մեջ խեղդվել են։ Վիկը կարողացել է ողջ մնալ, սակայն հարձակման արդյունքում տառապել է հիշողության մշտական կորստով, Թրամբուլը մահացել է։ Քեփելը նշել է մի շարք նմանություններ Ֆլորիդայի համալսարանի հանրակացարանի սպանությունների հետ[200]։
  • Սյուզան Դևիս և Էլիզաբեթ Փերի։ Մասնավտվել են 1969 թվականի մայիսի 30-ին։
  • Ռիտա Քերան, սպանվել է 1971 թվականի հուլիսի 19-ին Բեռլինգթոնում։ Նա խեղդամահ է արվել և բռնաբարվել է[201]։
  • Ջոյս ԼեՊաժ, 21 տարեկան, Վաշինգտոնի համալսարանի ուսանողուհի։
  • Ռիտա Լորեյն Ջոլի, 17 տարեկան, և Վիկի Լորն Հոլար, 24 տարեկան։ Երկուսն էլ կորել են Օրեգոնում։ Հնարավոր է, նրանք այդ չճանաչված օերգոնյան զոհերն են։
  • Սանդրա Ջին Ուիվեր, 19 տարեկան.
  • Քերոլ Լ. Վալենսուելա, անհետացել է 1974 թվականի օգոստոսի 2-ին։
  • Մելանի Սյուզան Քուլի, 18 տարեկան։ Անհետացել է 1975 թվականի ապրիլի 15-ին Կոլորադոյում։
  • Շելի Քեյ Ռոբերթսոն, 24 տարեկան։
  • Նենսի Փերի Բըրդ, 23 տարեկան։
  • Դեբի Սմիթ, 17 տարեկան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jenkins J. P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. (unspecified title)ISBN 978-0-8129-2166-3
  4. https://news.google.com/newspapers?id=xbMwAAAAIBAJ&dq=ted%20bundy%20mormon&pg=6890%2C1373449
  5. Michaud, Aynesworth, էջ 334
  6. 6,0 6,1 Keppel, 2005, էջեր 378,393
  7. Rule, 2009, էջ 279
  8. 8,0 8,1 Rule, 2009, էջ xiv
  9. Michaud, Aynesworth, էջ 263
  10. Hare, Robert D. (1999). Without Conscience: The Disturbing World of the Psychopath Among Us. New York: The Guildford Press. էջ 23. ISBN 978-1-57230-451-2.
  11. Rule, 2000, էջ 8
  12. Rule, 2009, էջ 10
  13. Michaud, Aynesworth, էջ 56
  14. Kendall, 1981, էջեր 40—41
  15. Michaud, Aynesworth, էջ 62
  16. Rule, 2000, էջեր 16—17
  17. Rule, 2009, էջեր 51—52
  18. Michaud, Aynesworth, էջեր 17—18
  19. 19,0 19,1 Michaud, Aynesworth, էջ 330
  20. 20,0 20,1 20,2 Nelson, 1994, էջ 154
  21. Rule, 2000, էջեր 501—508
  22. Rule, 2000, էջ 505
  23. 23,0 23,1 Michaud, Aynesworth, էջ 57
  24. Rule, 2009, էջ 51
  25. Michaud, Aynesworth, էջ 22
  26. Nelson, 1994, էջեր 277—278
  27. Michaud, Aynesworth, էջեր 74—77
  28. Michaud, Aynesworth, էջ 64
  29. Michaud & Aynesworth, 1999, էջ 66
  30. Rule, 2009, էջ 13
  31. Rule, 2009, էջ 14
  32. . Նա նաև հայտնի է որպես Լեսլի Հոլանդ (Foreman 1992, էջ. 15), Սյուզան Ֆիլիպս (Kendall 1981, էջ. 99) և Մարջորի Ռասել (Michaud & Aynesworth 1989, էջ. 161)
  33. FBI Bundy Multi-agency Team Report (1992)(չաշխատող հղում)
  34. Larsen, 1980, էջեր 5—7
  35. Rule, 2000, էջեր 18—20
  36. Rule, 2000, էջեր 22—33
  37. Michaud, Aynesworth, էջ 76
  38. Larsen, 1980, էջեր 7—10
  39. «Evans’ man followed Rosy», Ellensburg Daily Record (from UPI), Aug. 30, 1973.
  40. Rule, 2009, էջ 52
  41. Keppel, 2005, էջ 400
  42. Nelson, 1994, էջեր 282—284
  43. Campisi, Gloria; McGuire, Jack (1989 թ․ հունվարի 24). «Bundy Admitted Slayings In Area, Interviewer Says». Philadelphia Daily News. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  44. Sullivan, 2009, էջ 57
  45. 45,0 45,1 Keppel, 2005, էջ 387
  46. Keppel, 2005, էջ 396
  47. Rule, 2000, էջ 526
  48. 48,0 48,1 Keppel, 2005, էջեր 399—400
  49. Michaud, Aynesworth, էջ 87
  50. Keppel, 2005, էջ 389
  51. 51,0 51,1 Rule, 2009, էջ 57
  52. 52,0 52,1 52,2 Sullivan, 2009, էջ 14
  53. 53,0 53,1 Michaud, Aynesworth, էջ 28
  54. 54,0 54,1 Nelson, 1994, էջեր 294
  55. 55,0 55,1 Michaud, Aynesworth, էջեր 41 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Michaud—Aynesworth——41» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  56. Michaud, Aynesworth, էջեր 156
  57. Rule, 2009, էջ 71
  58. «The Bundy Case: There are a lot of strange coincidences concerning the life of Ted Bundy». The Spokesman-Review. 1979 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
  59. Keppel, 2005, էջեր 42—46
  60. Michaud, Aynesworth, էջեր 31—33
  61. Rule, 2009, էջեր 75—76
  62. Michaud, Aynesworth, էջեր 50—51
  63. sfn|Rule|2009|p=77
  64. Rule, 2009, էջ 82
  65. Michaud, Aynesworth, էջ 38
  66. Rule, 2000, էջ 75
  67. Michaud, Stephen G. «The Only Living Witness: The True Story Of Ted Bundy». True TV Crime Library: Criminal Minds and Methods. Turner Broadcasting System. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  68. Rule, 2000, էջ 81
  69. Rule, 2000, էջ 77
  70. Michaud, Aynesworth, էջ vi
  71. Rule, 2009, էջեր 90—91
  72. Keppel, 2005, էջեր 3—6
  73. Rule, 2009, էջեր 99—101
  74. Foreman, 1992, էջ 45
  75. Michaud, Aynesworth, էջեր 139—42
  76. Nelson, 1994, էջեր 294—295
  77. Keppel, 2005, էջեր 61—62
  78. Keppel, 2005, էջ 40
  79. Rule, 2000, էջեր 103—05
  80. Keppel, 2005, էջեր 8—15
  81. Keppel, 2005, էջեր 25—30
  82. Rule, 2009, էջեր 130—31
  83. Smith, Stephen C. (1979 թ․ օգոստոսի 19). «Momma's boy to murder: Saga of Ted Bundy». Lakeland Ledger. Associated Press. էջ 4B. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  84. Bennett, Roger; Connaughton, Ken (1978 թ․ ապրիլի 14). «Mass murderer or scapegoat?: Bundy evidence can't back theories». Ellensburg Daily Record. UPI. էջ 18. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  85. Von Drehle, 1995, էջ 389
  86. Sullivan, 2009, էջ 86
  87. Nelson, 1994, էջեր 257—59
  88. Rule, 2000, էջ 527
  89. Michaud, Aynesworth, էջեր 143—46
  90. «Psychics Join Search». Orlando Sentinel. 1989 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  91. Sullivan, 2009, էջ 96
  92. Michaud, Aynesworth, էջեր 92—93
  93. Rule, 1989, էջ 112
  94. «Utah county still looking for two women's killers». The Deseret News. AP. 1977 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  95. Bell, Rachael. «Ted Bundy: Killing Spree». True TV Crime Library: Criminal Minds and Methods. Turner Broadcasting System. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  96. Rule, 1989, էջեր 112—13
  97. Rule, 1989, էջ 486
  98. Michaud, Aynesworth, էջեր 334—335
  99. 99,0 99,1 Michaud, Aynesworth, էջեր 93—95
  100. Michaud, Aynesworth, էջ 101
  101. Larsen, 1980, էջ 205
  102. Kendall, 1981, էջեր 78—79
  103. Rule, 2009, էջեր 148—149
  104. Rule, 2009, էջեր 149—150
  105. Rule, 2000, էջեր 132—36
  106. Michaud, Aynesworth, էջ 110
  107. Sullivan, 2009, էջեր 137—38
  108. «Interview Identifies Victim, 12, In Idaho». Orlando Sentinel. 1989 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  109. «Pocatello police believe woman was Bundy victim». Moscow-Pullman Daily News. 1989 թ․ փետրվարի 9. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  110. Kendall, 1981, էջեր 140—41
  111. Rule, 2009, էջեր 164—65
  112. Michaud, Aynesworth, էջ 343
  113. Gehrke, Robert (2000 թ․ օգոստոսի 20). «Officer recalls Bundy's '75 capture». Deseret News. Associated Press. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  114. Michaud, Aynesworth, էջեր 98—99, 113—115
  115. 115,0 115,1 Nelson, 1994, էջ 258
  116. Rule, 2000, էջ 167
  117. Rule, 2009, էջ 285
  118. Michaud, Aynesworth, էջեր 203—205
  119. Winn, Merrill, էջեր 204—208
  120. Michaud, Aynesworth, էջ 206
  121. Rule, 2009, էջ 306
  122. Michaud, Aynesworth, էջ 209
  123. Rule, 2000, էջ 6
  124. Michaud, Aynesworth, էջեր 209—211
  125. Michaud, Aynesworth, էջեր 212—213
  126. Rule, 2009, էջ 7
  127. Foreman, 1992, էջ 31
  128. Rule, 2009, էջ 318
  129. Foreman, 1992, էջ 34
  130. Rule, 1989, էջեր 278—79
  131. Miller, Gene; Buchanan, James (1979 թ․ հուլիսի 10). «A "Cool" Bundy — Friends Of Two Murdered Sorority Sisters Testify As Pace Of Trial Picks Up». Evening Independent. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  132. Rule, 2009, էջ 332
  133. Rule, 2009, էջ 340
  134. Michaud, Aynesworth, էջեր 243—244
  135. «The History of the Florida Highway Patrol 1972—1982». flhsmv.gov. Florida Highway Safety and Motor Vehicles. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  136. Rule, 1989, էջեր 324—325
  137. Winn, Merrill, էջեր 245—246
  138. Rule, 2009, էջ 367
  139. Rule, 2000, էջեր 321—323
  140. Dekle, 2011, էջ 124
  141. Michaud, Aynesworth, էջեր 271—2
  142. Dekle, 2011, էջ 125
  143. Dekle, 2011, էջեր 154—155
  144. Michaud, Aynesworth, էջեր 227, 283
  145. McMahon, Patrick (1979 թ․ հուլիսի 18). «Nita Neary tells jury Bundy is man she saw leaving Chi Omega». St. Petersburg Times. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  146. Michaud, Aynesworth, էջեր 230, 283—285
  147. Dekle, 2011, էջ 156
  148. «Bundy v. State, 455 So.2d 330 (Fla.1984)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  149. «Bundy v. Wainwright, 808 °F.2d 1410 (Fla. 1987)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  150. Bell, Rachael. «Ted Bundy: The Kimberly Leach Trial». True TV Crime Library: Criminal Minds and Methods. Turner Broadcasting System. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  151. Michaud, Aynesworth, էջ 303
  152. Michaud, Aynesworth, էջեր 306—307
  153. Michaud, Aynesworth, էջեր 308—310
  154. «Bundy's wife is pregnant — but she refuses to kiss, tell». Deseret News. Associated Press. 1981 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  155. Hagood, Dick (February 10, 1980). «Bundy Jury: Death» Florida Times Union archive Արխիվացված 2010-06-28 Wayback Machine
  156. Michaud, Aynesworth, էջեր 15—17
  157. Michaud, Aynesworth, էջեր 102—14
  158. Michaud, Aynesworth, էջեր 124—26
  159. Rule, 2009, էջեր 380—96
  160. Dekle, 2011, էջ 216
  161. Rule, 2009, էջ 532
  162. Keppel, 2010, Kindle location 7431—98
  163. Michaud, Aynesworth, էջեր 334—35
  164. Michaud, Aynesworth, էջ 339
  165. «Prison Pen-pal Letters Between Ted Bundy And John Hinckley Jr. - Sick Of Your Crap» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  166. Michaud, Aynesworth, էջ 337
  167. Keppel, 2005, էջեր 367—78
  168. Michaud, Aynesworth, էջ 336
  169. Rule, 2000, էջ 519
  170. Keppel, 2010, Kindle location 7600—05
  171. Keppel, 2005, էջ 363
  172. Keppel, 2010, Kindle location 7550—58
  173. Michaud, Aynesworth, էջեր 225—26
  174. Nelson, 1994, էջեր 136—137, 255, 302—304
  175. Nelson, 1994, էջ 264
  176. Rule, 2000, էջ 518
  177. Michaud, Aynesworth, էջեր 335—36
  178. Word, Ron (1999 թ․ հունվարի 24). «Survivors Are Haunted By Memory Of Ted Bundy 10 Years After Execution». Seattle Times. Associated Press. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  179. «Bundy Finally Draws Cheers: Hundreds Celebrate Execution». Orlando Sentinel. 1989 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
  180. «2,000 Cheer Execution of Killer Bundy; `Thank God, It's Finally Over'». Washington Post. 1989 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  181. Nelson, 1994, էջեր 311—321
  182. Nelson, 1994, էջ 323
  183. Rule, 2009, էջեր xxxvi—xxxvii
  184. «Bundy's WIll Requests Cremation and Scattering of Ashes in Washington». Deseret News. AP. 1989 թ․ հունվարի 26. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
  185. Nelson, 1994, էջ 152
  186. Michaud, Aynesworth, էջ 331
  187. Michaud, Aynesworth, էջ 13
  188. Dobbert, Duane (2007). Understanding Personality Disorders. Praeger Publishers. էջ 55. ISBN 978-0-275-98960-6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  189. Lilienfeld, Scott O.; Arkowitz, Hal (2007 թ․ նոյեմբերի 28). «What "Psychopath" Means: It is not quite what you may think». Scientific American (December). ISSN 0036-8733. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  190. Long, Phillip W., M.D. «Antisocial Personality Disorder: World Health Organization ICD-10». www.mentalhealth.com. World Health Organization. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  191. Michaud, Aynesworth, էջ 281
  192. Michaud, Aynesworth, էջեր 216—22, 250
  193. Douglas, CR (May 23, 2012). Ted Bundy’s lawyer: Bundy killed more than 100 women — and a man. Orlando Sentinel archive Արխիվացված 2013-11-12 Wayback Machine
  194. 194,0 194,1 Nelson, 1994, էջ 257
  195. Michaud, Aynesworth, էջ 199
  196. Rule, 2000, էջ 335
  197. 197,0 197,1 197,2 Rule, 2009, էջեր 334—43
  198. «NamUS Missing Persons Database: Nancy Perry Baird». National Missing and Unidentified Persons System. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 2-ին.
  199. «Coast Stewardess Fatally Beaten». Spokane Daily Chronicle. 1966 թ․ հունիսի 22. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  200. Keppel, 2010, Kindle location 7135
  201. Rule, 1989, էջեր 416—17

Գրականություն խմբագրել

  • Jenkins J. P. Ted Bundy // Britannica. Архивировано из первоисточника 8 Մայիսի 2016.
  • Kendall, Elizabeth (Elizabeth Kloepfer). The Phantom Prince: My Life with Ted Bundy (անգլ.). — Madrona Pub., 1981. — ISBN ISBN 978-0-914842-70-5.
  • Keppel, Robert. The Riverman: Ted Bundy and I Hunt for the Green River Killer (անգլ.). — Pocket Books, 2005. — ISBN ISBN 978-0-7434-6395-9.
  • Larsen, Richard W. Bundy: The Deliberate Stranger (անգլ.). — Prentice Hall, 1980. — ISBN ISBN 978-0-13-089185-3.
  • Michaud, Stephen; Aynesworth, Hugh. Ted Bundy: Conversations with a Killer (անգլ.). — Signet, 1989. — ISBN ISBN 978-0-451-16355-4.
  • Michaud, Stephen; Aynesworth, Hugh. The Only Living Witness (անգլ.). — Authorlink, 1999. — ISBN ISBN 978-1-928704-11-9.
  • Nelson, Polly. Defending the Devil: My Story as Ted Bundy’s Last Lawyer (անգլ.). — William Morrow, 1994. — ISBN ISBN 978-0-688-10823-6.
  • Rule, Ann. The Stranger Beside Me (անգլ.). — Signet, 2000. — ISBN ISBN 978-0-451-20326-7.
  • Sullivan, Kevin M. The Bundy Murders: A Comprehensive History (անգլ.). — McFarland and Co., 2009. — ISBN ISBN 978-0-7864-4426-7.
  • Winn, Steven; Merrill, David. Ted Bundy: The Killer Next Door (անգլ.). — Bantam., 1980. — ISBN ISBN 978-0-553-20849-8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդ Բանդի» հոդվածին։