Վասիլի Պուկիրև

ռուս նկարիչ

Վասիլի Վլադիմիրովիչ Պուկիրև (ռուս.՝ Василий Владимирович Пукирев, դեկտեմբերի 13, 1832(1832-12-13)[1][2], Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 1 (13), 1890[3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4]), ռուս գեղանկարիչ-կենցաղանկարիչ։

Վասիլի Պուկիրև
Ծնվել էդեկտեմբերի 13, 1832(1832-12-13)[1][2]
ԾննդավայրՏուլայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 1 (13), 1890[3] (57 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
Ոճռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներԱնհավասար ամուսնություն
ՈւսուցիչՍերգեյ Զարյանկո
 Vasiliy Pukirev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագումով գյուղացի է, նախնական կրթություն ստանալով՝ սովորել է Մոգիլևի նահանգի սրբանկարիչներից մեկի մոտ, իսկ հետո շնորհիվ երջանիկ պատահականության՝ ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1847-1858 թթ.)։ Այստեղ զբաղվելով գեղանկարչությամբ պրոֆեսոր Ս. Կ. Զարյանկոյի գլխավորությամբ՝ շուտով փայլուն հաջողություններ է ունեցել արվեստի այս բնագավառում։ 1850 թվականին ներկայացված երկու նկարներով ստացել է գիմնազիայի ուսուցչի կոչում։ 1858 թվականին Պուկիրևն ավարտել է ուսումնարանը և ստացել «ազատ նկարչի» կարգավիճակ։

1860 թվականի «Աղջիկ» մեծ դիմանկարային էտյուդի համար ստացել է պատմական և դիմանկարային գեղանկարչության ակադեմիկոսի աստիճան։

1860-ական թվականներին Պուկիրևն ապրել է Մեծ Լուբյանկայի № 28 տանը, ապա տեղափոխվել է Նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի տարածքում գտնվող պետական բնակարան (Մյասնիցկայա, 27), որտեղ դասավանդել է 1861-1873 թվականներին։

Երկու անգամ՝ 1862-1863 թվականներին և 1864 թվականի մայիս-հուլիս ամիսներին Ա. Ա. Բորիսովսկու Մոսկվայի գեղանկարչություն սիրողների միության միջոցներով մեկնել է արտասահման «նկարների պատկերասրահներ… և գեղարվեստական գործեր դիտելու համար»։ Ա. Կ. Սավրասովի հետ պատրաստել է «Նկարչության դասընթացը» (Մոսկվա, 1869 թ.

1873 թվականին առողջական վիճակի պատճառով ստիպված է եղել հրաժարվել դասավանդելուց։

1879 թվականին գործընկերները նրա համար համեստ թոշակ են ձեռք բերել։ Սակայն գումարը կրկին չէր հերիքում։ 1890 թվականին գրեթե մոռացված նկարիչը մահացել է աղքատության մեջ։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը։

Աշխատանքներ խմբագրել

1863 թվականի Պուկիրևի ակադեմիական ցուցադրության ժամանակ ներկայացվել է «Անհավասար ամուսնություն» նկարը (այժմ գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում), որն իր ընդհանուր գաղափարներով, տպավորություններով, կենցաղագրական սյուժեի համար անսովոր չափով և կատարմամբ ռուս գեղանկարչության մեջ նշանակալի տեղ հատկացրեց նկարչին։ Դրա համար Ակադեմիան նրան շնորհեց պրոֆեսորի կոչում։

Նկարչի վերջին աշխատանքները՝ «Կանանց խանդ», «Ձախողված հարսանիք», «Ահեղ դատաստանի նկարը բացատրող տիրացուն» (1868 թ.), «Գժտություն», «Նկարչի արվեստանցում» (1865 թ.), «Ապառքների հավաքում» (1870 թ.), «Արածավերում» (1870 թ.),«Վաճառականի ընտանիքում ցուցակով օժիտի ընդունումը» (1873 թ.), «Միտրոպոլիտ Ֆիլիպը, որը չի բարեմաղթում Իվան Ահեղին» (1973 թ.) և շատ այլ աշխատանքներ հաջողություն են ունեցել, սակայն փառքի ամենամեծ բաժինը «Անհավասար ամուսնություն» նկարինն է։ Նկարներից մի քանիսն այդ տարիների ժանրային գեղանկարչության միջին մակարդակից ցածր էին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Пукирев Василий Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն խմբագրել

  • «Վասիլի Պուկիրև». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) թթ.
  • Популярная художественная энциклопедия. — Под ред. Полевого В. М. — М.: Издательство «Советская энциклопедия», 1986.
  • Искусство. Современная иллюстрированная энциклопедия. — Под ред. проф. Горкина А. П. — М.: Росмэн; 2007.
  • Суржанинова Г. Пукирев, Василий Владимирович (1832—1890) Արխիվացված 2018-07-15 Wayback Machine // Сто памятных дат. Художественный календарь на 1990 год. — М.: Советский художник, 1989.