Ռեյմոնդ Կուրցվեյլ

ամերիկացի գյուտարար, ֆուտուրիստ

Ռեյմոնդ Կուրցվեյլ (անգլ.՝ Raymond Kurzweil, փետրվարի 12, 1948(1948-02-12)[1][2][3][…], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան նշանավոր գյուտարար և ապագայաբան։ Որպես գյուտարար՝ ստեղծել է ձայնի ճանաչման տարբեր համակարգեր, իսկ որպես ապագայաբան՝ հայտնի է արհեստական բանականության առաջացման և մարդկանց կյանքը երկարացնելու վերաբերյալ գիտատեխնոլոգիական կանխատեսումներով։ Ըստ Կուրցվեյլի՝ ապագայում մարդկությունը կհասնի գրեթե անսահմանափակ նյութական հարստության, իսկ մարդիկ կարող են դառնալ անմահ։ Նա նաև տվել է տեխնոլոգիական սինգուլյարության հիմնավորումը. դա ֆենոմենալ արագ գիտատեխնիկական գործընթաց է՝ հիմնված արհեստական հզոր ինտելեկտի (մարդկայինին գերազանցող) և մարդկանց կիբօրգացման վրա։

Ռեյմոնդ Կուրցվեյլ
անգլ.՝ Raymond Kurzweil
Ծնվել էփետրվարի 12, 1948(1948-02-12)[1][2][3][…] (76 տարեկան)
Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիստ
Մասնագիտությունգյուտարար, համակարգչային գիտնական, ձեռնարկատեր, գրող, գիտաֆանտաստիկ գրող, գիտնական, ապագայաբան, արհեստական ինտելեկտի ուսումնասիրող և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Գուգլ
Գործունեության ոլորտԱպագայաբանություն, ծրագրավորում, OCR, speech synthesis? և Խոսքի Ճանաչում
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[5]
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Martin Van Buren High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][7]
Պարգևներ
Երեխա(ներ)Amy Kurzweil?
Կայքthekurzweillibrary.com(անգլ.)
 Ray Kurzweil Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կուրցվեյլը մեծացել է Նյու Յորքի Քուինս շրջանում։ Ծնողները հրեաներ էին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին փախել էին Ավստրիայից։ Երիտասարդ տարիներին Կուրցվեյլը գիտական ֆանտաստիկայի սիրահար էր։ Արդեն տասնհինգ տարեկանում գրել է համակարգչային ծրագիր՝ նախատեսված քանակական տվյալները մշակելու համար։ 1970 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է ինֆորմատիկայի և գրականության բակալավրի աստիճան։ 1974 թվականին հիմնադրել է ձայնի ճանաչման համակարգեր ստեղծող սեփական ընկերությունը։ Կուրցվեյլի այս և մյուս ընկերությունները բավականին հաջողված էին, ինչի արդյունքում նա կարողացավ բավականաչափ գումար վաստակել։

1982 թվականին՝ Սթիվի Ուանդերի հետ ծանոթությունից հետո, Կուրցվեյլը որոշում է ստեղծել երաժշտական այնպիսի սինթեզատորներ, որոնք ունակ են ճշգրտությամբ կրկնել իրական գործիքների ձայնը։ Հենց նույն տարում հիմնադրվեց «Kurzweil Music Systems» ընկերությունը, իսկ 1984 թվականին ներկայացվեց «Kurzweil K250» սինթեզատորը։ Փորձարկումների ժամանակ երաժիշտները չէին կարողանում տարբերել Kurzweil K250-ի դաշնամուրի ռեժիմի ձայնը իրական դաշնամուրի ձայնից[11]։ 1990 թվականին ընկերությունը վաճառվեց երաժշտական գործիքներ արտադրող «Young Chang» կորեական ընկերությանը[12]։

1990 թվականին Կուրցվեյլը հրատարակեց ապագայաբանության վերաբերյալ իր առաջին` «Մտածող մեքենաների դարաշրջան» գիրքը։ 1999 թվականին դրան հաջորդեց «Հոգևոր մեքենաների դարաշրջան» գիրքը։ «Singularity is Near» գիրքը հրատարակվեց 2005 թվականին։ Թողարկվեց նաև «Սինգուլյարությունն արդեն մոտ է. իրական պատմություն ապագայի մասին» փաստագրական ֆիլմը` նվիրված տեխնոլոգիական սինգուլյարության անխուսափելի մոտեցմանը։

2009 թվականին թողարկվեց Կուրցվեյլի և բժշկության դոկտոր Թերրի Գրոսմանի «Transcend: nine steps to living well forever» գիրքը։ Այն ճանաչվել է համաշխարհային բեսթսելլեր։ Հանրությունը ջերմորեն ընդունեց այն[13]։ Մեծ ճանաչում ունեցող շատ ամսագրեր, այդ թվում` Ֆորբսը, CNBC-ն, դրական արձագանքեցին գրքի մասին։

2009 թվականին հաղորդագրություն տարածվեց Սինգուլյարության համալսարանի ստեղծման մասին[14], որը պետք է ղեկավարեր Կուրցվեյլը։ Որպես համալսարանի համահիմնադիրներ պետք է հանդես գային ՆԱՍԱ-ն և Գուգլը։ Ուսումնական հաստատությունը պետք է պատրաստեր այնպիսի մասնագետների, որոնք կարող են լուծել մարդկության առջև ծառացած կամ հավանական խնդիրները։

Կուրցվեյլի վերջին` «Ինչպես ստեղծել բանականություն» («How to Create a Mind: The Secret of Human Thought Revealed») գիրքը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերին[15]։ Դրանում նա նկարագրում է պատկերների ճանաչման վրա հիմնված բանականության տեսությունը։ Ըստ նրա` նեոկորտեքսը կազմված է պատկերների ճանաչման աստիճանական համակարգից, և այդ համակարգի պատճենահանումը կարող է հանգեցնել արհեստական վերբանականության։

2012 թվականից Կուրցվեյլն աշխատում է «Google» ընկերությունում` որպես մեքենայական ուսուցման և բնական լեզվի մշակման ոլորտի տեխնիկական տնօրեն[16][17]։

Անձնական կյանք

խմբագրել

Կուրցվեյլն ամուսնացել է Սոնա Ֆենստերի հետ 1975 թվականին։ Ունեն երկու երեխա։ Կինն ունի հոգեբանության դոկտորի աստիճան և աշխատում է Հարվարդի բժշկական դպրոցում[18][19]։ Որդին` Իտանը, աշխատում է որպես ներդրող[20]։

Հայացքներ

խմբագրել

Արագացող պատասխանի օրենք

խմբագրել

1999 թվականին «Հոգևոր մեքենաների դարաշրջան» գրքում Կուրցվեյլն առաջ է քաշել «Արագացող պատասխանի օրենքը», ըստ որի` որոշ էվելյուցիոն համակարգեր` ներառյալ տեխնոլոգիաների զարգացումը, զարգանում են էքսպոտենցիալ կերպով։ 2001 թվականին «Արագացող պատասխանի օրենքը» էսսեում նա զարգացրեց այդ միտքը` ենթադրելով, որ Մորի Օրենքը կարելի է տարածել այլ տեխնոլոգիաների վրա, ինչը, ըստ նրա, վկայում է Վերնոր Վինջի Տեխնոլոգիական սինգուլյարության օգտին[21]։ Կուրցվեյլի կարծիքով էքսպոտենցիալ մտածողությունը ինտուիտիվ չէ, քանի որ կենսաբանորեն մեր բանականությունը սովորել է կատարել գծային էքստրապոլյացիաներ[22]։

Կյանքի տևողության ընդլայնում

խմբագրել

Կուրցվեյլը խոստովանել է, որ քիչ է հոգ տարել իր առողջության մասին մինչև 35 տարեկանը, երբ իմացավ, որ տառապում է գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության քայքայմամբ։ Դա 2-րդ տիպի շաքարային դիաբետի նախնական ձևն է։ Այդ ժամանակ նա ծանոթացավ մի բժշկի` Թերրի Գրոսմանի հետ, ում հետ միասին մշակեցին հատուկ կանոնակարգ։ Այն ներառում էր բազմաթիվ դեղահաբեր, ներերակային ներարկումներ, կարմիր գինի և այլ մեթոդներ, որոնց նպատակը կյանքի տևողության երկարացումն էր։ Իր կենսաքիմիան վերածրագրավորելու նպատակով Կուրցվեյլն օրական ընդունում էր 250 հավելում, 8-10 բաժակ ալկալային հանքային ջուր, 10 բաժակ կանաչ թեյ և շաբաթական մի քանի շիշ կարմիր գինի[23]։ Ավելի ուշ հավելումներով դեղահաբերի քանակը կրճատեց մինչև 150-ի[24]։

Կուրցվեյլը գրել է սննդակարգի և կենսակերպի մասին երեք գիրք` «The 10 % Solution for a Healthy Life», «Fantastic Voyage: Live Long Enough to Live Forever» և «Transcend: nine steps to living well forever»: Դրանցից երկուսը գրել է Թերրի Գրոսմանի համահեղինակությամբ։

Կուրցվեյլը դարձել է կրիոնիկայով մասնագիտացված Alcor Life Extension Foundation ընկերության մասնակիցը։ Նրա մահվանից հետո մարմինը պետք է պահպանվի, որպեսզի եթե հետագայում բժշկությունը շատ զարգանա, հնարավոր լինի նրան վերականգնել և վերակենդանացնել[25]։ Կուրցվեյլը հանդես է եկել նաև «SENS Research Foundation»-ի օգտին, որի նպատակը ծերությունը հաղթահարելն է։

«Հետմարդու» մասին

խմբագրել

2013 թվականին Նյու Յորքում կայացած «Գլոբալ ապագա» միջազգային համաժողովի տեսաանոնսում Կուրցվեյլը մեկնաբանել է, թե իր կարծիքով ինչպիսին կլինեն «հետմարդիկ» (ռուս.՝ «постчеловек»).

  Մենք կդառնանք ավելի ու ավելի ոչ կենսաբանական էակներ այնքան ժամանակ, մինչև որ կհասնենք այնպիսի վիճակի, երբ ոչ կենսաբանական մասը կգերակշռի, իսկ կենսաբանականը կկորցնի իր նշանակությունը։ Միևնույն ժամանակ ոչ կենսաբանական, մեխանիկական մասն այնքան հզոր կլինի, որ կկարողանա ամբողջությամբ մոդելավորել և հասկանալ կենսաբանական մասը։ Այնպես որ, եթե կենսաբանական մասը հանկարծ անհետանա, ոչ մի նշանակություն չի ունենա, քանի որ ոչ կենսաբանական մասն ամբողջությամբ այն հասկացած կլինի...

Մենք չենք ունենա կենսաբանական մարմին։ Մենք կարող ենք մարմին ստեղծել նանոտեխնոլոգիաների օգնությամբ, կկարողանանք ստեղծել վիրտուալ մարմիններ և վիրտուալ իրականություն, որն ամբողջությամբ իրական կլինի` ի հաշիվ այն բանի, որ վիրտուալ մարմինները կլինեն նույնքան մանրակրկիտ և համոզիչ, որքան իրականը։ Մենք կարող ենք ընտրել, թե ինչպես ստեղծենք նոր մարմիններ...[26]:

 

Հիմնական կանխատեսումներ

խմբագրել
 
Ռեյմոնդ Կուրցվեյլը Սթենֆորդի համալսարանում, 2006
  • 2010-ական թվականներին հատուկ սարքավորումները պատկերը կպրոյեկտեն հենց աչքի մեջ` ստեղծելով վիրտուալ իրականության էֆեկտ (3D էֆեկտով ակնոց)։ Հագուստի մեջ տեղադրված բջջային հեռախոսները ձայնը միանգամից կուղարկեն ականջին (Bluetooth): «Վիրտուալ օգնականները» մարդկանց կօգնեն առօրյա շատ հարցերում։ Մասնավորապես, նրանք կարող են վայրկենապես թարգմանել օտարալեզու խոսքը։ Համացանցին միացված փոքր համակարգիչները ավելի շատ կներառվեն մարդու առօրյա կենսագործունեության մեջ։ Կանխատեսումը հիմնականում իրականացել է։
  • Ըստ Կուրցվեյլի` 2014 թվականին գերհամակարգչի հզորությունը կհամեմատվի մարդկային ուղեղի հզորության հետ։ Համակարգիչները կդադարեն գոյություն ունենալ որպես առանձին օբյեկտներ. դրանք կընդունեն ոչ ստանդարտ ձևեր, կներառվեն հագուստի և ամենօրյա առարկաների մեջ։ Վիրտուալ իրականությունը կներառվի ոչ միայն տեսողության և լսողության, այլև մնացած զգայարանների մեջ։ Ամբողջությամբ չի իրականացել։
  • 2020 թվականին անձնական համակարգիչները կհասնեն մարդկային ուղեղի հզորության մակարդակին։ Բժշկական նպատակներով կսկսեն օգտագործվել նանոմեքենաներ։ Մասնավորապես, նանոռոբոտները կարող են սնունդ հասցնել մարդու բջիջներին և հեռացնել մնացորդները։ Դրանք նաև կարող են իրականացնել մարդկային ուղեղի մանրամասն սկանավորում, որը հնարավորություն կտա հասկանալ դրա աշխատանքի առանձնահատկությունները։ Տասնամյակի վերջում արտադրության մեջ լայնորեն կկիրառվեն նանոտեխնոլոգիաները, ինչի արդյունքում բոլոր արտադրանքներն էականորեն կէժանանան։ 2029 թվականին համակարգիչը կկարողանա անցնել Թյուրինգի թեստը` ապացուցելով բանականության առկայության մասին։
  • 2022 – ԱՄՆ-ում և Եվրոպայում կընդունվեն օրենքներ, որոնք կկարգավորեն մարդկանց և ռոբոտների հարաբերությունները։ Ռոբոտների գործունեությունը, նրանց իրավունքներն ու պարտականությունները կկարգավորվեն օրենքով։
  • 2027 – տարբեր բարդ գործողություններ կատարող անձնական ռոբոտը կդառնա նույնքան սովորական, որքան սառնարանը։
  • 2030-ական թվականներին նանոմեքենաները կտեղադրվեն հենց ուղեղի մեջ և կիրականացնեն ուղեղի բջիջներից ազդակների կամածին ելք և մուտք։ Դա կհանգեցնի վիրտուալ այնպիսի իրականության, որը չի պահանջի լրացուցիչ սարքավորումներ։
  • 2040-ական թվականներին մարդկային մարմինը կարող է ընդունել ցանկացած ձև։ Ներքին օրգանները կփոխարինվեն ավելի որակյալ կիբերնետիկ սարքավորումներով։ Կստեղծվեն որոնողական համակարգեր մարդկային օրգանիզմի գաջեթների համար, և հնարավոր կլինի ինչ-որ բան փնտրել մտքի միջոցով։
  • Կուրցվեյլը տեխնոլոգիական սինգուլյարության ներթափանցումը կանխատեսում է 2045 թվականին։ Այդ ժամանակ երկիրը կվերածվի հսկայական համակարգչի, և այդ գործընթացն աստիճանաբար կարող է տարածվել ամբողջ տիեզերքում։ 2045 թվականից հետո առավել ճշգրիտ կանխատեսումներ անելը դժվար է։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. 5,0 5,1 https://awards.acm.org/fellows/award-recipients
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. CONOR.Sl
  8. https://www.nationalmedals.org/laureates
  9. Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
  10. https://www.afb.org/about-afb/events-and-awards/migel-medal-awards/previous-honorees
  11. Donald Byrd and Christopher Yavelow (1986). «The Kurzweil 250 Digital Synthesizer». Computer Music Journal. 10 (1): 64. doi:10.2307/3680298. JSTOR 3680298.
  12. «Young Chang Piano America».
  13. «Amazon.com: Customer Reviews: Transcend: Nine Steps to Living Well Forever». www.amazon.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  14. «Google и NASA создают Университет сингулярности». Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  15. «Ray Kurzweil's How to Create a Mind published». 2012 թ․ նոյեմբերի 13.
  16. Letzing, John (2012 թ․ դեկտեմբերի 15). «Google Hires Famed Futurist Ray Kurzweil». WSJ. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  17. Taylor, Colleen. «Ray Kurzweil Joins Google In Full-Time Engineering Director Role; Will Focus On Machine Learning, Language Processing». TechCrunch. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.(չաշխատող հղում)
  18. http://helldesign.net. «Ask Ray | Article on integrating digital media into children's lives by my wife Sonya Kurzweil, PhD | KurzweilAI». www.kurzweilai.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  19. «Talk May Be Cheap, but Ray Kurzweil Stands to Make Millions by Yakking to His Voice Computer – Vol. 27 No. 10». PEOPLE.com (ամերիկյան անգլերեն). 1987 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  20. «Father and Son Peer Into the Future of Tech». The Wall Street Journal. 2013 թ․ մարտի 6.
  21. «The Law of Accelerating Returns». 2001 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  22. «Ray Kurzweil on Using Exponential Thinking to Predict the Future». 2012 թ․ նոյեմբերի 9.
  23. «Never Say Die: Live Forever». 2005 թ․ դեկտեմբերի 5.
  24. «CNN.com - Transcripts». transcripts.cnn.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  25. «Ray Kurzweil's Plan: Never Die». 2002 թ․ նոյեմբերի 18.
  26. «Рэймонд Курцвейл о «постчеловеке»». Проект "Мнение".

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյմոնդ Կուրցվեյլ» հոդվածին։