Բացել գլխավոր ցանկը

Սուրբ Հովսեփ (եբր.՝ יוסף‎, հունարեն՝ Ἰωσήφ), (մ.թ.ա. 1-ին դար, Նազարեթ, Հուդայի թագավորություն - 1-ին դար, Նազարեթ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն), Մարիամ Աստվածածնի ամուսինը՝ ըստ Նոր Կտակարանի:

Սուրբ Հովսեփ
Saint Joseph with the Infant Jesus by Guido Reni, c 1635.jpg
Սուրբ Հովսեփը նորածին Հիսուսի հետ, Գվիդո Ռենի, 1635 թ.
Ծնունդմ.թ.ա. 1-ին դար
ԾննդավայրՆազարեթ, Հուդայի թագավորություն
Վախճան1-ին դար
Վախճան վայրՆազարեթ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն
Թաղման վայրանհայտ
Եկեղեցիբոլոր քրիստոնեական եկեղեցիներ
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՄարտի 19
Աշխատանքատաղձագործ
Ազգությունհրեա
ՀայրHeli?[1] և Jacob?[2]
ԱմուսինՄարիամ Աստվածածին
ԶավակներՀիսուս, Հիսուս, Joses?, James the Just?, Joseph Barsabbas?, Simon, brother of Jesus? և Q2464332?

ԿենսագրությունԽմբագրել

Հովսեփը, ըստ ավետարանիչների վկայության, ուղիղ գծով սերում է Դավիթ արքայի տոհմից։ Ապրել է աղքատության մեջ Նազարեթ քաղաքում և զբաղվել է ատաղծագործությամբ։

 
Սուրբ Հովսեփը մանուկ Քրիստոսի հետ: Կուսկոյի դպրոց, Պերու

Հովսեփը նշանադրված էր Կույս Մարիամի հետ։ Ըստ Մատթեոսի ավետարանի, Աստվածածնի ավետումից հետո որոշ ժամանակ անց նրան երազում երևում է Գաբրիել Հրեշտակապետը։ Քանի որ Հովսեփն ուզում էր «լուռ լքել Նրան» Գաբրիելը հանգստացնում է՝ ասելով. «Մի՛ վախեցիր ընդունել Մարիամին, քո կնոջը, քանի որ նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է: Նա կծնի Որդուն, որին կկոչես Հիսուս, որովհետև Նա կփրկի մարդկությանը իրենց մեղքերի համար»: Դրանից հետո ըստ մարգարեության «Հովսեփն ընդունեց Մարիամին և վերջապես նա ծնեց առաջնեկին, որին կոչեցին Հիսուս»:

Նրա կյանքի մասին, բացի Հիսուս Քրիստոսի ծնունդի անցքերի, թերևս շատ քիչ է հայտնի։

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Հովսեփն ամուսնացած է եղել երկու անգամ։ Մարիամը, ըստ աղբյուրների, նրա երկրորդ կինն էր և առաջին ամուսնությունից նա ուներ 6 երեխաներ՝ չորս որդի և երկու աղջիկ։

Հովսեփը մահացավ շուրջ հարյուր տարեկան հասակում, ըստ երևույթին նրա ու տասներկուամյա մանուկ Հիսուսի Երուսաղեմ գնալուց հետո, քանի որ դրանից հետո նա չի հիշատակվել։

Հիսուսի տոհմաբանությունԽմբագրել

 
Բուլղարական սրբապատկեր՝ Հովսեփը Քրիստոսի հետ հյուսնի գործիքների մոտ

Մաթեոսի ավետարանը սկսվում է Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունով։ Փաստացիորեն այն հենց Հովսեփի տոհմաբանությունն է՝ «Մարիամի ամուսնու, որից ծնվեց Հիսուս Քրիստոսը»: Ղուկասի ավետարանուն կրկին կա հիշատակում Հիսուսի ծագումնաբանության մասին. «Հիսուսը, որը սկսեց իր ծառայությունը երեսուն տարեկանից, Հովսեփի որդին էր...»: Որոշ տեղեկություններ տալիս են նաև Հուլիանոս Ուրացողը[3][4] և Հիերոնիմոսը[5]:

Սուրբ Հովսեփի հիշատակության օրերԽմբագրել

Կաթոլիկ եկեղեցում նշվում են երկու տոներ Հովսեփի պատվին[6].

  • մարտի 19 - Սուրբ Հովսեփի հիշատակության օր, երբ նշվում է Սուրբ ընտանիքի տոնը
  • մայիսի 1 - Հովսեփը որպես բոլոր չարչարվողների հովանավոր

Հռոմի պապ Պիոս XII-ը վերջին տոնը հաստատել է 1955 թվականին և նրա հրամանոք Հովսեփը համարվել է խորհրդանիշ համբերության, աշխատասիրության և տոկունության։

ԾանոթագրություններԽմբագրել