Բացել գլխավոր ցանկը

Սոցիոֆոբիա (լատ.՝ socius` ընդհանուր և հունարեն՝ φόβος՝ վախ), մշտական, իռացիոնալ հիվանդություն ինչ-որ հասարակական գործողություններ ծավալելուց (օրինակ՝ հանրային ելույթներից) կամ գործողություններից, որոնք ուղեկցվում են այլ մարդկանց տածած ուշադրությամբ:

Սոցիոֆոբիա
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասֆոբիա[1]
Բուն պատճառC34927[1]
Հիվանդության ախտանշաններsocial anxiety?
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
MedlinePlus000957
MeSHIDD000072861
Disease OntologyDOID:11257
NCI ThesaurusC34927[1]

ՆերածությունԽմբագրել

Նմանատիպ վախերը կարող են առաջանալ մտացածին կամ իրական հետապնդման զգացողությունից: Սոցիոֆոբ մարդիկ կարող են գիտակցել, որ հասարակական շփումից իրենց վախերը ավելորդ կամ առանց պատճառի են, ավելին, դրանց հաղթահարելը դրանից չի դառնում ավելի հեշտ: Որոշ մարդիկ, ովքեր տառապում են սոցիոֆոբիայով, վախենում են հասարակական իրավիճակներից, որոնցում նրանք պետք է դրսևորեն իրենց լավագույն կերպով:

Սոցիոֆոբիան դեպքերի մեծամասնության ժամանակ սկսում է դրսևորվել վաղ տարիքում: Այս հիվանդությամբ տառապողների 50%-ը հայտնաբերել են այս հիվանդության ախտանիշները մինչև 11 տարեկան դառնալը, իսկ 80%-ը՝ մինչև 20 տարեկան դառնալը: Ինչքան վաղ է հիվանդությունը սկսում դրսևորվել, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ կդրսևորվեն նաև ուղեկցող խանգարումեր, ինչպիսիք են դեպրեսիան կամ թմրանյութերի օգտագործումը: Սոցիոֆոբիայի հոգեբանական ախտանիշներին սովորաբար ավելանում են ֆիզիոլոգիականները, ինչպիսիք են մաշկի կարմրածությունը, հիպերհիդրոզը, սրտի աշխատանքի արագացումը, դողէրոցքը, սրտխառնոցը: Կարող են լինել նաև ստուպոր և արագ խոսք: Խորը սթրեսի ժամանակ հնարավոր է նաև խուճապ: Հիվանդության վաղաժամ հայտնաբերումը սովորաբար օգնում է քչացնել ախտանիշնորը և խուսափել հավելյալ խանգարումներից, ինչպիսին է դեպրեսիան: Սոցիոֆոբիան երբեմն անվանում են «բաց թողած հնարավորությունների հիվանդություն»[2][3][4][5][6][7][8][9]:

ԲուժումԽմբագրել

Բուժման արդյունավետ տարբերակ է վարքագծի ճանաչողական բուժումը։ Դեղամիջոցներ կարող են օգտագործվել հիվանդի՝ այդ բուժումներից կատեգորիկ կերպով հրաժարվելու դեպքում, սակայն դրանց արդյունավետությունը սահմանափակ է և ուղղված է հիմնականում ախտանիշների՝ սթրեսի և խուճապի վերացմանը։ Վերջին տարիներին մեծացել է հետաքրքրությունը սոցիոֆոբիայի նկատմամբ, ինչպես նաև առաջարկվել են բուժման մի շարք դեղամիջոցային մեթոդներ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. http://www.livingwithanxiety.net(չաշխատող հղում)
  3. «The relationship between social anxiety disorder and hyperhidrosis - Treating excessive sweating or focal hyperhidrosis and brittle nails»։ Drypharmacist.com։ Վերցված է 2013-08-24 
  4. Connor K.M., Jonathan R.T. և այլք: (2000)։ «Psychometric properties of the Social Phobia Inventory (SPIN): New self-rating scale»։ The British Journal of Psychiatry 176: 379–386 
  5. Anthony MM., Coons MJ. և այլք: (Aug 2006)։ «Psychometric properties of the social phobia inventory: further evaluation»։ Behav. Res. Ther. 44 (8): 1177–85 
  6. Liebowitz MR (1987)։ «Social Phobia»։ Mod Probl Pharmacopsychiatry 22: 141–173 
  7. García-López, L. J, Hidalgo, M. D., Beidel, D. C., Olivares, J. y Turner, S. M. (2008). Brief form of the Social Phobia and Anxiety Inventory (SPAI-B) for adolescents. European Journal of Psychological Assessment, 24, 150—156.
  8. Piqueras, J. A., Espinosa-Fernández, L., Garcia-Lopez, L. J. y Beidel, D. C. (2012). Validación del Inventario de Ansiedad y Fobia Social-Forma Breve en jóvenes adultos españoles[SPAI-B: Psychometric properties in young adults]. Behavioral Psychology/Psicologia Conductual, 20, 505—528.
  9. Vieira, S., Salvador, C., Matos, A. P., Garcia-Lopez, L. J., & Beidel, D. C. (2013). Inventario de Fobia y Ansiedad Social-versión Breve: Propiedades psicométricas en una muestra de adolescentes portugueses[SPAI-B: Psychometric properties in Portuguese adolescents]. Behavioral Psychology/Psicologia Conductual, 21, 25-38.

Արտաքին հղումներԽմբագրել