Տ-72-ը (ռուս.՝ Т-72) խորհրդային արտադրության հիմնական մարտական տանկ։

Տ-72
Հիմնական տվյալներ
Դասակարգմարտական մեքենաների ընտանիք
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ.41
Անձնակազմ3
Պատմություն
ՆախագծողՈւրալվագոն գործարան
ԱրտադրողՈւրալվագոն գործարան
Արտադրման թվականներ1973-ից մինչ օրս
Շահագործման սկիզբ1973
Արտադրվածների քանակ25 000
ՕգտագործողՌուսաստան Ռուսաստան
Հնդկաստան Հնդկաստան
Ուկրաինա Ուկրաինա
Բելառուս Բելառուս
Անվանված է1972
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ6860
Երկարությունը թնդանոթով, մմ9530
Կորպուսի լայնություն, մմ3460
Բարձրություն, մմ2190
Կորպուսի կող, մմ/աստ.200-400
Այլ սպառազինություն2А46

Ընդհանուր բնութագիր

խմբագրել

Նախագծման աշխատանքները սկսվել են դեռևս 1967 թվականին, սակայն արտադրությունը սկսվել է 1973 թվականին։ Արտադրությունը կազմակերպվել է Նիժնի Տագիլի ՈՒրալվագոնզավոդ գործարանում։ Գլխավոր կոնստրուկտորն է Վ. Ն. Վենեդիկտովը։ Տ-72 տանկը սկզբնական հատվածում արտահանվել է Վարշավայի Պայմանագրի կազմակերպության երկրներ, Հարավսլավիա, Ֆինլանդիա, Իրան, Իրաք և Հնդկաստան հետագայում նաև այլ երկրներ։

Մարտավարատեխնիկական տվյալներ

խմբագրել

Տ-72 տանկի երկարությունը կազմում է 6.86 մ (թնդանոթով 9.53 մ), լայնությունը՝ 3.46 մ, իսկ բարձրությունը՝ 2.19 մ։ Այս տանկը բավականին ծանր է. նրա քաշը կազմում է ավելի քան 41 տ։ Տ-72 տանկն ունի 125 մմ-անոց թնդանոթ։ Տանկի ամենավերին հատվածում տեղադրված է 7.62 և 12.7 մմ-անոց գնդացիրներ։ Տ-72 տանկը սնուցվում է 780 ձիաուժ հզորությամբ V-46 դիզելային շարժիչով՝ զարգացնելով 60 կմ/ժ արագություն, տանկի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ Տ-72 տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։ Տ-72 տանկը կարող է կրակել որոշակի անկյան տակ։ Տանկն արձակում է ցանկացած ստանդարտ 125 մմ-անոց արկեր։ Տ-72 տանկը մեկ րոպեում արձակում է մի քանի արկեր։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 5 կմ։ Տ-72 տանկը խոցում է նաև շարժվող տրանսպորտային միջոցներ։

Համեմատություն Տ-55, Տ-62, Տ-64, Տ-80 և Տ-90 տանկերի հետ

խմբագրել
Տանկ Տ-55[1] Տ-62[2] Տ-64[3] Տ-72[4] Տ-80[5] Տ-90[6]
Պատկեր
           
Քաշ 36 տ 41.5 տ 39 տ 41 տ 42 տ 46.5 տ
Երկարություն 6 մ 6.6 մ 6.54 մ 6.86 մ 6.78 մ 6.86 մ
Լայնություն 3.27 մ 3.6 մ 3.41 մ 3.46 մ 3.53 մ 3.46 մ
Բարձրություն 2.4 մ 3 մ 2.17 մ 2.19 մ 2.3 մ 2.23 մ
Շարժիչի տեսակ դիզելային դիզելային դիզելային դիզելային գազատուրբինային դիզելային
Շարժիչի հզորություն 520 ձիաուժ 580 ձիաուժ 700 ձիաուժ 780 ձիաուժ 1000 ձիաուժ 840 ձիաուժ
Առավելագույն արագություն 50 կմ/ժ 50 կմ/ժ 60 կմ/ժ 60 կմ/ժ 70 կմ/ժ 60 կմ/ժ
Թնդանոթի տրամագիծ 100 մմ 115 մմ 125 մմ 125 մմ 125 մմ 125 մմ

Տ-72 տանկը Հայաստանի Զինված ուժերում

խմբագրել

2012 թվականի Հայաստանի և Ռուսաստանի մինչև կնքվեց պայմանագիր, որի համաձայն Հայաստանը Ռուսաստանից պետք է գներ Տ-72 տանկեր։ Տանկերի մատակարարման գործընթացը տեղի ունեցավ 2013 թվականին։ Այսպիսով Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերին մատակարարեց 35 միավոր Տ-72 տանկ, որոնք մինչ այդ օգտագործվել են ռուսաստանյան զինված ուժերում։ «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» գնահատմամբ՝ հայկական կողմը գնել է տանկերը մոտավորապես 50 մլն ԱՄՆ դոլարով (1,4 մլն դոլար մեկ միավորի համար)։ Հայկական զինված ուժերի տանկային սպառազինության հիմնական մասը հենց Տ-72 տանկերն են՝ 530-540 միավոր տանկ (ներառյալ Պաշտպանության բանակը)[7]։

Սպառազինություն

խմբագրել
 
Տ-72 տանկ ունեցող երկրներ

Կամզակերպություններ և Չճանաչված երկրներ

խմբագրել
 
Տ-72 տանկ

Նախկին Օպերատորներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Տ-55». Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին. Վերցված է 2016-08-23-ին.
  2. «Տ-62». Արխիվացված է օրիգինալից 2016-08-02-ին. Վերցված է 2016-08-23-ին.
  3. «Տ-64». Արխիվացված է օրիգինալից 2014-10-17-ին. Վերցված է 2016-08-23-ին.
  4. «Տ-72». Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին. Վերցված է 2016-08-09-ին.
  5. «Տ-80». Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին. Վերցված է 2016-08-23-ին.
  6. «Տ-90». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Զեկույց. Հայաստանը 2012-13թթ. գնել է Տ-72 տանկեր ու ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ | Razm.info». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տ-72» հոդվածին։