Ժան Բատիստ Սեյ
ժան Բատիստ Սեյ (հունվարի 5, 1767[1][2][3][…], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն - նոյեմբերի 15, 1832[1], Փարիզ), ֆրանսիացի տնտեսագետ, քաղաքատնտեսության պրոֆեսոր (1819 թվական), գռեհիկ քաղաքատնտեսության հիմնադիրներից։
Ժան Բատիստ Սեյ Jean-Baptiste Say | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 5, 1767[1][2][3][…] Լիոն, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 15, 1832[1] (65 տարեկան) Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ, գրող, գործարանատեր, լրագրող և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[6] և Conservatoire national des Arts et Métiers? |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Երեխա(ներ) | Հորաս Էմիլ Սեյ և Octavie Say? |
Հայր | Jean-Étienne Say? |
Մայր | Françoise Castanet? |
Jean-Baptiste Say Վիքիպահեստում |
Եղել է խոշոր բուրժուազիայի գաղափարախոս, ազատ առևտրի ու տնտեսական կյանքին պետության չմիջամտելու կողմնակից։ Գլխավոր աշխատությունն է «Քաղաքատնտեսության տրակտատը․․․» (1803 թվական)։ Քաղաքատնտեսությունը բաժանել է երեք ինքնուրույն մասի՝ արտադրություն, բաշխում և սպառում։ Կապիտալիստական արտադրության օրենքները համարել է հավիտենական։ Հակադրվել է Դավիթ Ռիկարդոյի արժեքի աշխատանքային տեսությանը, որպես արժեքի հիմք ընդունել ապրանքի օգտակարությունը, արտադրության ծախսերը, պահանջարկի ու առաջարկի հարաբերակցությունը։ Ստեղծել է արտադրության գործոնների տեսություն, որտեղ զարգացրել է արժեստեղծման պրոցեսին աշխատանքի, կապիտալի ու բնության հավասարաչափ մասնակցության գաղափարը։ Այս կապակցությամբ էլ ժխտել է կապիտալիստական արտադրության շահագործողական բնույթը և դասակարգային շահերի ներդաշնակություն քարոզել։ Սեյը իդեալականացրել է ազատ ձեռնարկատիրության համակարգը և մերժել գերարտադրության ընդհանուր ճգնաժամերի անխուսափելիությունը՝ ընդունելով միայն առանձին ապրանքների գերարտադրության հնարավորությունը։ Ձևակերպել է «շուկայի օրենքը», ըստ որի, արդյունքների փոխանակության շնորհիվ գնումն ու վաճառքն իբր ինքնաբերաբար հավասարակշռվում են։ Կառլ Մարքսը քննադատել է Սեյի հայացքները, սակայն նրա գռեհիկ մեթոդաբանությունն ու արտադրության գործոնների «նորացված» տեսությունը ժամանակակից բուրժուական քաղաքատնտեսությունը դեռևս օգտագործում է կապիտալիզմը գովաբանելու նպատակով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.) — Paris: 1908. — P. 311.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 283)։ |