Թարմացնել այս էջի քեշը
Հունվար ամսվա հոդվածները
Հունվարի 1
Փախուստ Եգիպտոս
Փախուստ Եգիպտոս

Փախուստ Եգիպտոս, Մատթեոսի Ավետարանում նկարագրվում է Հիսուս Քրիստոսի ընտանիքի փախուստը դեպի Եգիպտոս՝ Հերովդես թագավորի հրամանով իրականացվող երեխաների կոտորածից խուսափելու համար։ Աստվածաշնչյան պատմությունը այս մասին շատ համառոտ է, շատ անստույգ մանրամասներ Է պարունակվում «Մանկության Ավետարաններում»։ Փախուստ Եգիպտոսը հայտնի թեմա է վերարտադրողական արվեստում։

Սուրբ ընտանիքի փախուստը Եգիպտոս նկարագրվում է միայն Մատթեոսի Ավետարանում։ Այն բանից հետո, երբ իմաստունները բերում են իրենց նվերները մանուկ Հիսուսին, չեն վերադառնում Հերովդես թագավորի մոտ: Հովսեփին երազում հայտնվում է հրեշտակը և ասում.«Վե՛ր կաց, վերցրու' երեխային ու նրա մորը և փախի'ր Եգիպտոս, մնա այնտեղ, որքան կասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը, որպեսզի սպանել տա նրան։ Հովսեփը կատարում է հրեշտակի պատվերը և գիշերով կույս Մարիամի ու մանուկ Հիսուսի հետ գնում է Եգիպտոս, ուր մնում է մինչև Հերովդեսի մահը։ Ավետարանագիրը փախուստը Եգիպտոս կապում է... Ավելին

Հունվարի 2
«Telephone» (հայերեն՝ Հեռախոս), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը նրա երկրորդ՝ «The Fame Monster» մինի-ալբոմից։ Ձայնագրվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի Բիոնսեի հետ։ Երգը գրել են Գագան, Ռոդնի Ջերքինսոնը, ԼաՇաուն Դենիելսը, Լազոնեթ Ֆրանկլինը և Բեյոնսեն, իսկ պրոդյուսերը եղել է Darkchild-ը (Ռոդնի Ջերքինսոնը)։ Երգի հիմնական թեման Գագայի վախն է նրանից, թե աշխատանքի նկատմամբ ունեցած սիրո պատճառով ինքը չի կարողանա իրեն թույլ տալ հանգստանալ և զվարճանալ, սակայն երգի տեքստն ավելի շատ այն մասին է, որ երգչուհին, գտնվելով ակումբում, ուղղակի չի ցանկանում պատասխանել իր ընկերոջ զանգերին։ Երգի երաժշտությունը գրված է արագ տեմպով, պայթական կրկներգով և կրկնակի բիթերով։

«Telephone» երգն արժանացել է քննադատների դրական արձագանքներին, ովքեր երգն անվանել են «The Fame Monster» ալբոմի ամենավառ պահերից մեկը։ Երգը հայտնվել է աշխարհի տարբեր հիթ-շքերթների լավագույն տասնյակներում, այդ թվում բարձր հորիզոնականներ է զբաղեցրել... Ավելին

Հունվարի 3
Շվեդական ակադեմիայի շենքը, որտեղ ամեն տարի տեղի է ունենում գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ընտրությունը
Շվեդական ակադեմիայի շենքը, որտեղ ամեն տարի տեղի է ունենում գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ընտրությունը

Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ (շվեդ.՝ Nobelpriset i litteratur), հեղինակավոր պարգև, որն ամեն տարի հանձնում է Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում ակնառու ներդրումների համար։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է, որոնք հիմնվել են Ալֆրեդ Նոբելի կտակով՝ գրված 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում և տրվում են քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտներում բացառիկ նվաճումների համար։ Համաձայն Նոբելի կամքի՝ մրցանակի պատասխանատուն Նոբելյան հիմնադրամն է, և պարգևատրում է կոմիտեն, որը բաղկացած է Շվեդական ակադեմիայի կողմից ընտրված հինգ անդամներից։ Գրականության Նոբելյան մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1901 թվականից։ Այդ ընթացքում տրվել է 107 մրցանակ 112 մարդու։ Պարգևատրություն տեղի չի ունեցել յոթ տարի՝ 1914, 1918, 1935, 1940-1943 թվականներին։ 1901 թվականին առաջին մրցանակակիրը եղել է... Ավելին

Հունվարի 4
ՌՆԹ-ի մոլեկուլ
ՌՆԹ-ի մոլեկուլ

Ռիբոնուկլեինաթթու, (ՌՆԹ), բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող երեք հիմնական մակրոմոլեկուլներից մեկը (մյուս երկուսը ԴՆԹ-ն և սպիտակուցներն են)։ Այնպես, ինչպես ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն նույնպես կազմված է նուկլեոտիդների շղթայից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից, միաշաքարից (ռիբոզ) և ֆոսֆատային խմբից։ Նուկլեոտիդների հաջորդականության շնորհիվ ՌՆԹ-ն կարողանում է կոդավորել գենետիկական ինֆորմացիան։ Բոլոր բջջային օրգանիզմներն օգտագործում են իՌՆԹ-ն՝ սպիտակուցների սինթեզը ծրագրավորելու համար։

Բջջային ՌՆԹ-ն առաջանում է տրանսկրիպցիայի արդյունքում, որը ԴՆԹ-ի կաղապարի հիման վրա իրականացվող ՌՆԹ-ի ֆերմենտատիվ սինթեզն է։ Այս գործընթացն իրականանում է հատուկ ֆերմենտների՝ ՌՆԹ-պոլիմերազների միջոցով։ Տրանսկրիպցիայի արդյունքում առաջացած ՌՆԹ-ները հետագայում մասնակցում են սպիտակուցի կենսասինթեզին, որն իրականացնում են ռիբոսոմները։ Տրանսկրիպցիայից հետո մյուս ՌՆԹ-ները ենթարկվում են քիմիական ձևափոխությունների և կախված ՌՆԹ-ի տեսակից... Ավելին

Հունվարի 5
Այսօրվա համար դեռևս հոդված ընտրված չէ։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Հունվարի 6
Այսօրվա համար դեռևս հոդված ընտրված չէ։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Հունվարի 7
Շիմպանզեի գլխուղեղ
Շիմպանզեի գլխուղեղ

Գլխուղեղ, օրգան, նյարդային համակարգի կենտրոն ողնաշարավորների և անողնաշարավորների մեծ մասի մոտ։ Միայն որոշ անողնաշարավորներ, ինչպիսիք են, օրինակ, սպունգները, մեդուզաները, ասցիդաները և ծովաստղերը, չունեն գլխուղեղ, փոխարենն ունեն ցրված կամ կենտրոնացած նյարդային հանգույցներ։ Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների՝ տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառության մոտ։ Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից, որոնցից յուրաքանչյուրը սինապսներով կապված է հազարավոր այլ նեյրոնների հետ։ Այս նեյրոնները միմյանց հետ կապվում են աքսոններով, որոնցով ազդակները՝ գործողության պոտենցիալները, փոխանցվում են գլխուղեղի կամ մարմնի... Ավելին

Հունվարի 8
Կոտայքի մարզի զինանշանը
Կոտայքի մարզի զինանշանը

Կոտայքի մարզ, առաջին մակարդակի վարչատարածքային միավոր Հայաստանի կենտրոնական հատվածում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ: Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին:

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է: Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Կոտայքի մարզը զբաղեցնում է 2,089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է... Ավելին

Հունվարի 9
Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան
Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան

Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան(ց) (1843, Թիֆլիս - օգոստոսի 25 1909, Փարիզ), հայազգի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, բարերար, Թիֆլիսի քաղաքագլուխ։

Ալեքսանդր Մատինյանի պատանեկության տարիներից քիչ տեղեկություններ են հայտնի: Ծնվել է թիֆլիսեցի Ստեփանի ընտանիքում: Սովորել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում: Այն ավարտելուց հետո՝ 1862 թվականին, ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: 1866 թվականին համալսարանն ավարտելուց հետո ևս մեկ տարի Մոսկվայի շրջանային դատախազի մոտ անցել է գործնական փորձաշրջան: 1867 թվականի վերջին գործուղվել է Քութայիսի նահանգ՝ Քութայիսի և Շորապանի գավառային գործերը կարգի բերելու առաջադրանքով:

1868 թվականին ներդրված դատական բարեփոխումից հետո Մատինյանը նշանակվել է... Ավելին

Հունվարի 10
Աննա Ֆրանկի օրագիրը
Աննա Ֆրանկի օրագիրը

Հոլոքոստի ժխտում, նեգացիոնիզմ, որի համաձայն Հոլոքոստ չի եղել այն ձևով, ինչ ներկայացնում է ընդհանուր ճանաչում գտած պատմագրությունը: Հոլոքոստը ժխտողները իրենց դավադրության տեսությունում առաջ են քաշում փաստերը հօգուտ հրեաների թաքցնելու, մասշտաբային կեղծարարության և փաստերի խեղաթյուրման թեզեր: Հիմնականում վիճարկման առարկա են դառնում հետևյալ դրույթները.

Ժխտողները հաճախ պնդում են, որ վերոնշյալ տեղեկությունը գիտակցորեն կեղծվել է սիոնիստների կողմից Գերմանիայից ու նրա դաշնակիցներից դրամ շորթելու, ինչպես նաև Իսրայել պետության ստեղծման նպատակով:

Արհեստավարժ մասնագետներից շատերը Հոլոքոստի ժխտումը բնորոշում են որպես ոչ գիտական ու քարոզչական գործունեություն: Նրանք նշում են, որ ժխտողները հեգնում են հետազոտությունների գիտական մեթոդը` հաճախ քարոզելով... Ավելին

Հունվարի 11
Կաղանդի խորհրդանիշ
Կաղանդի խորհրդանիշ

Կաղանդ, Նաւասարդ եւ Ամանոր Հայ ժողովուրդը իր պատմութեան մեջ ունեցած է երեք Նոր տարի` Կաղանդ, Նաւասարդ եւ Ամանոր անուններով:

Շատ հին ժամանակներուն հայերը նոր տարին նշած են 21 Մարտին` գարնանային գիշերահաւասարի օրը, որ նաեւ բնութեան զարթօնքի խորհրդանիշն էր: Բոլոր գաւառներուն մէջ Կաղանդը կը նշուէր մեծ տօնախմբութեամբ, տաճարներուն մէջ տօնական ծէսեր կը կատարուէին, որոնք կ'ուղեկցէին աստուածներուն զոհեր մատուցելով: Հայոց երկրորդ նոր տարին կը նշուէր 1 Նաւասարդին, (այսինքն` 11 Օգոստոսին)` այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը յաղթեց Տիտանեան Բելին: Աշխարհի տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ նոր տարուան սկիզբ կը համարէին, ուստի այս բազմազանութիւնը երկիրներու տնտեսական եւ մշակութային փոխյարաբերութիւններուն մէջ կը յառաջացնէր որոշ դժուարութիւններ: Ժը. դարուն Սիմէոն Երեւանցի կաթողիկոսը տոմարագիտական նոր մշակում մը կ'ընէ, որու համաձայն հայերը Ամանորը կը սկսին նշել... Ավելին

Հունվարի 12
1985 թվականին ԽՍՀՄ-ում արգելված արտասահմանյան երաժշտական խմբերն ու կատարողները։
1985 թվականին ԽՍՀՄ-ում արգելված արտասահմանյան երաժշտական խմբերն ու կատարողները։

Գրաքննությունը ԽՍՀՄ-ում, ԽՍՀՄ կուսակցական և այլ մարմինների կողմից տեղեկատվության բովանդակության և տարածման վերահսկումը, այդ թվում՝ տպագրվող նյութերի, երաժշտական և բեմական ստեղծագործությունների, կերպարվեստի, կինեմատոգրաֆիական գործերի, լուսանկարների, ռադիո և հեռուստահաղորդումների՝ պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող այլ տեղեկատվության աղբյուրների ճնշման, վնասակար և անցանկալի համարվող գաղափարների և տվյալների տարածումը սահմանափակելու կամ թույլ չտալու նպատակով։

Քաղաքական համընդհանուր գրաքննության համակարգը ներառում էր գաղափարաբանական և քաղաքական վերահսկման տարբեր ձևեր և մեթոդներ․ ուղղակի մեթոդների հետ մեկտեղ (հրատարակման վրա արգելք, գրաքննական միջամտություն, շեղում բնագրից) կիրառվում էին ամենատարբեր... Ավելին

Հունվարի 13
Շվեդական ակադեմիայի շենքը, որտեղ ամեն տարի տեղի է ունենում գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ընտրությունը
Շվեդական ակադեմիայի շենքը, որտեղ ամեն տարի տեղի է ունենում գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ընտրությունը

Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ (շվեդ.՝ Nobelpriset i litteratur), հեղինակավոր պարգև, որն ամեն տարի հանձնում է Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում ակնառու ներդրումների համար։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է, որոնք հիմնվել են Ալֆրեդ Նոբելի կտակով՝ գրված 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում և տրվում են քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտներում բացառիկ նվաճումների համար։ Համաձայն Նոբելի կամքի՝ մրցանակի պատասխանատուն Նոբելյան հիմնադրամն է, և պարգևատրում է կոմիտեն, որը բաղկացած է Շվեդական ակադեմիայի կողմից ընտրված հինգ անդամներից։ Գրականության Նոբելյան մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1901 թվականից։ Այդ ընթացքում տրվել է 107 մրցանակ 112 մարդու։ Պարգևատրություն տեղի չի ունեցել յոթ տարի՝ 1914, 1918, 1935, 1940-1943 թվականներին։ 1901 թվականին առաջին մրցանակակիրը եղել է... Ավելին

Հունվարի 14
ՌՆԹ-ի մոլեկուլ
ՌՆԹ-ի մոլեկուլ

Ռիբոնուկլեինաթթու, (ՌՆԹ), բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող երեք հիմնական մակրոմոլեկուլներից մեկը (մյուս երկուսը ԴՆԹ-ն և սպիտակուցներն են)։ Այնպես, ինչպես ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն նույնպես կազմված է նուկլեոտիդների շղթայից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից, միաշաքարից (ռիբոզ) և ֆոսֆատային խմբից։ Նուկլեոտիդների հաջորդականության շնորհիվ ՌՆԹ-ն կարողանում է կոդավորել գենետիկական ինֆորմացիան։ Բոլոր բջջային օրգանիզմներն օգտագործում են իՌՆԹ-ն՝ սպիտակուցների սինթեզը ծրագրավորելու համար։

Բջջային ՌՆԹ-ն առաջանում է տրանսկրիպցիայի արդյունքում, որը ԴՆԹ-ի կաղապարի հիման վրա իրականացվող ՌՆԹ-ի ֆերմենտատիվ սինթեզն է։ Այս գործընթացն իրականանում է հատուկ ֆերմենտների՝ ՌՆԹ-պոլիմերազների միջոցով։ Տրանսկրիպցիայի արդյունքում առաջացած ՌՆԹ-ները հետագայում մասնակցում են սպիտակուցի կենսասինթեզին, որն իրականացնում են ռիբոսոմները։ Տրանսկրիպցիայից հետո մյուս ՌՆԹ-ները ենթարկվում են քիմիական ձևափոխությունների և կախված ՌՆԹ-ի տեսակից... Ավելին

Հունվարի 15
Շիմպանզեի գլխուղեղ
Շիմպանզեի գլխուղեղ

Գլխուղեղ, օրգան, նյարդային համակարգի կենտրոն ողնաշարավորների և անողնաշարավորների մեծ մասի մոտ։ Միայն որոշ անողնաշարավորներ, ինչպիսիք են, օրինակ, սպունգները, մեդուզաները, ասցիդաները և ծովաստղերը, չունեն գլխուղեղ, փոխարենն ունեն ցրված կամ կենտրոնացած նյարդային հանգույցներ։ Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների՝ տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառության մոտ։ Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից, որոնցից յուրաքանչյուրը սինապսներով կապված է հազարավոր այլ նեյրոնների հետ։ Այս նեյրոնները միմյանց հետ կապվում են աքսոններով, որոնցով ազդակները՝ գործողության պոտենցիալները, փոխանցվում են գլխուղեղի կամ մարմնի... Ավելին

Հունվարի 16
Ադամ Լիստ
Ադամ Լիստ

Ադամ Լիստ (գերմ.՝ Adam List, հունգ.՝ Liszt Ádám, դեկտեմբերի 16, 1776, Էդելստալ, Նոյզիդլ-ամ-Զե, Բուրգենլանդ, Ավստրիա - օգոստոսի 28, 1827, Բոլուն սյուր Մեր), հունգարացի ինքնագործ երաժիշտ: Երիտասարդ տարիներին իշխան Միկլոշ Էստերխազի կալվածքում եղել է տնտեսական աշխատող, իսկ ազատ ժամանակ` երաժիշտ նրա նվագախմբում: 1811 թվականին որդու` Ֆրանցի (հունգարերեն Ֆերենց) ծնվելուց հետո առաջիններից մեկն էր, որ նրա մոտ նկատեց երաժշտական կարողություններ և դարձավ նրա երաժշտության առաջին ուսուցիչը: Հետագայում հասավ նրան, որ որդին երաժշտական կրթություն ստանա իր ժամանակի խոշորագույն երաժիշտ մանկավարժների` Կարլ Չեռնիի, Անտոնիո Սալիերիի, Ֆերդինանդո Պաերի և Անտոնին Ռեյխայի մոտ: Եղել է Ֆրանց Լիստի առաջին տարիների հաջողությունների, եվրոպական մայրաքաղաքներում՝ Վիեննայում, Փարիզում, Լոնդոնում, և մի շարք գավառական քաղաքներում նրա ելույթների... Ավելին

Հունվարի 17
Շոշ գյուղ
Շոշ գյուղ

Շոշ (նաև Շուշիքենդ), գյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Շուշի քաղաքից գտնվում է 4 կմ հարավ-արևելք` Կարկառ գետի աջափնյակում, Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 26 կմ, իսկ Ստեփանակերտից` 8 կմ հեռավորության վրա։ Տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 68 աշակերտներ (2015 թվականի տվյալներով): Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են: Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է: Ինտերնետ ծառայությունը... Ավելին

Հունվարի 18
Գորշ գայլը 1927 թվականի 5 լիրա թղթադրամի վրա
Գորշ գայլը 1927 թվականի 5 լիրա թղթադրամի վրա

Բոզ քուրթ (Մոխրագույն գայլ) (ադրբ.՝ Boz Qurd, թուրքերեն՝ Boz Kurt), առասպել, որը տարածված է թյուրքախոս ազգերի շրջանում: Գայլի մորթու կախարդական ուժի մասին խոսվում է գրավոր հին աշխատությունների մեջ: Դրանց թվում են Տիմոֆեյ Քազլըի 5-րդ դարի աշխատությունները, Նաջիբ Համադանի աշխատությունները (X դար):

«Եթե գայլի մորթուց պատրաստել թմբուկ և նվագել դրանով, ապա մնացած բոլոր թմբուկները շարքից դուրս կգան: Եթե գայլի մորթին քաշեն աղեղի վրա և ձգեն աղեղալարը, ապա ձգված մյուս աղեղալարերը կկտրվեն»:

Դա էր պատճառը, որ թյուրք զինվորները հարձակման ժամանակ արձակել են գայլի ոռնոց, որը հակառակորդի մոտ սարսափ է առաջացրել: Այդպես նրանք հեշտությամբ հաջողության են հասել: Իրականում, թյուրքերը երբևիցե չեն օգտագործել սպանված գայլի մորթի, քանի որ այդ գործողությունը կհամարվեր տաբուի խախտում և կարող էր հանգեցնել արտակարգ պատահարների: Տիմոֆեյը և Նաջիբ Համադանին նկարագրել են շամանների թմբուկները և աղեղները, որոնք պատրաստված են եղել գայլի մորթուց՝ հիմնվելով միայն... Ավելին

Հունվարի 19
Հին հռոմեական թատերական դիմակներ
Հին հռոմեական թատերական դիմակներ

Դրամատիկական թատրոն, թատրոնի հիմնական տեսակներից մեկը՝ օպերային և բալետի, տիկնիկային և մնջախաղի թատրոնների հետ միասին։

Ի տարբերություն օպերային և բալետի թատրոնի, որտեղ ներկայացման հիմքը երաժշտադրամատիկական ստեղծագործությունն է՝ օպերան, բալետը, օպերետը, դրամատիկական թատրոնի ներկայացումը հիմնվում է գրական ստեղծագործության՝ դրամայի կամ սցենարի վրա, որը ենթադրում է նաև իմպրովիզացիա։ Դրամատիկական թատրոնի դերասանի համար արտահայտչականության հիմնական միջոցը, բացի ֆիզիկական գործողություններից, նաև խոսքն է՝ ի տարբերություն օպերայի, որտեղ ներկայացման բովանդակությունը բացվում է երաժշտության և երգեցողության մեջ և ի տարբերություն բալետի, որտեղ... Ավելին

Հունվարի 20
Մայրամուտ Խաղաղ օվկիանոսում, 21 հուլիսի, 2003 թվական
Մայրամուտ Խաղաղ օվկիանոսում, 21 հուլիսի, 2003 թվական

Խաղաղ օվկիանոս (լատին․՝ Oceanus Pacificus), Երկիր մոլորակի ամենամեծ մակերես ունեցող և ամենախորը օվկիանոսն է։ Տարածվում է Եվրասիա և Ավստրալիա մայրցամաքների արևմուտքում, Հյուսիսային և Հարավային Ամերիկա մայրցամաքների արևելքում, Անտարկտիդայի հյուսիսում։ Օվկիանոսի հին անվանումն է «Մեծ օվկիանոս»։

Խաղաղ օվկիանոսը հյուսիսից հարավ ձգվում է մոտավորապես 15․8 հազար իսկ արևելքից արևմուտք 19․5 կմ։ Ծովերի հետ միասին տարածքը կազմում է 178․684 միլիոն կմ², միջին խորությունը՝ 3984 մետր է։ Խաղաղ օվկիանոսի առավելագույն խորությունը (նաև Համաշխարհային օվկիանոսինը)՝ 10 994 մետր է (Մարիանյան իջվածքում)։ Խաղաղ օվկիանոսի տարածքով՝ մոտավորապես 180° միջօրեականով անցնում է ամսաթվի փոփոխման գիծը։ Խաղաղ օվկիանոսի տարածքը գերազանցում է ամբողջ ցամաքի մակերեսը գրեթե 30 միլիոն կմ²-ով։ Հասարակածը օվկիանոսը գրեթե... Ավելին

Հունվարի 21
Միկենեյան Հունաստան
Միկենեյան Հունաստան

Միկենյան քաղաքակրթություն, Միկենյան Հունաստան, եղել է անտիկ Հունաստանի Բրոնզի դարի վերջին փուլը (մ. թ. ա. 1600-1100 )։ Այն ներկայացնում է մայրցամաքային Հունաստանի առաջին զարգացած քաղաքակրթությունը` շքեղ նահանգներով, քաղաքային կազմակերպություններով, արվեստով և գրային համակարգով: Առաջացած իշխանությունների մեջ առավելապես հռչակված են եղել Պիլոսը, Տիրինը, Միդիան Պելեպոնեսում, Օրքոմենոսը, Թեբե (Հունաստան) և Աթենքը` Կենտրոնական Հունաստանում և Լոլքոսը` Թեսալիայում։ Ավելի հայտնի էր Միկենքը Արգոլդում, որի անունով է կոչվում այդ ժամանակաշրջանի մշակույթը։ Միկենյան ազդեցության ոլորտում են հայտնվում Էպիրոսը Մակեդոնիա և Էգեյան ծովի կղզիները, Փոքր Ասիայի ափը, Լևանտ և Իտալիան։ Միկենյան Հունաստանը նվաճումներ է արձանագրել ինժեներական, ճարտարապետական և ռազմական կառուցողական բնագավառներում։ Առևտուրը Միջերկրական ծովի` մեծ տարածություն ընդգրկող շրջանում էական ազդեցություն է թողել նրա տնտեսության զարգացման վրա։ Նրանց վանկային գիրը` գծային Բ-ն, հունական լեզվի առաջին գրային համակարգն է, իսկ նրանց կրոնում ներառված են մի քանի աստվածություններ, որոնք կարող ենք տեսնել Օլիմպիական Պանթեոնում։ Միկենյան Հունաստանում հասարակության մեջ գերակշռել են ռազմիկ դասը և նահանգների հիերարխիկ ցանցը` քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգերով։ Ստեղծված հասարակությունները ղեկավարվել է թագավորի կողմից, որը կոչվել է... Ավելին

Հունվարի 22
Վահան Տէրեան
Վահան Տէրեան

Վահան Տէրեան (Վահան Տէր Գրիգորեան) (9 Փետրուար 1885 - 7 Յունուար 1920), անուանի հայ բանաստեղծ, քնարերգակ եւ հասարակական-քաղաքական գործիչ։

Բուն անունով Վահան Տէր Գրիգորեան։ Ծնած է Ախալքալաքի Գանձա գիւղը։ Ուսումը ստացած է Գանձայի ծխական դպրոցը, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցին մէջ, 1899 –1906՝ Մոսկուայի Լազարեան ճեմարանը:

  • 1906-ին ընդունուած է Մոսկուայի համալսարանի պատմաբանասիրութեան բաժանմունքը:Բարձրագոյն ուսման հետեւած է Մոսկուայի եւ Փեթերսպուրկի համալսարաններուն մէջ, ուր խորապէս ուսումնասիրած է հայոց լեզուն ու գրականութիւնը։ Տիրապետած է քանի մը լեզուներու (արաբերէն, պարսկերէն եւ վրացերէն)։ Մամուլով տպագրած է իր առաջին բանաստեղծութիւնները:
  • 1908-ին Թիֆլիսի մէջ լոյս կը տեսնէ Տէրեանի «Մթնշաղի անուրջներ» առաջին ժողովածուն, որմով նոր դարագլուխ մը կը բացուի հայ քնարերգութեան պատմութեան մէջ: Գրական աշխարհը կ'ողջունէ տաղանդաւոր բանաստեղծին յայտնութիւնը:Այս գործով, մեր բանաստեղծութեան կը բերէ նոր շունչ, քնքուշ եւ նուրբ զգացումներ, գրուած՝ վճիտ ու կատարելութեան հասնող լեզուով։ 1915-ին «Մշակ» թերթին մէջ կը հրատարակուի անոր... Ավելին
Հունվարի 23
Պաուլ Էրենֆեստ
Պաուլ Էրենֆեստ

Պաուլ Էրենֆեստ (գերմ.՝ Paul Ehrenfest, հունվարի 18, 1880, Վիեննա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 25, 1933, Ամստերդամ), ավստրիացի և հոլանդացի ֆիզիկոս-տեսաբան, Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1924), Դանիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (1933):

Գիտական խոշոր դպրոցի հիմնադիր է: Լինելով Լյուդվիգ Բոլցմանի աշակերտը` Էրենֆեստն ակտիվ զարգացրել է և ընդունել վիճակագրական մեխանիկայի մեթոդները. նրա ձեռքբերումներից են իր ուսուցչի հայացքների լուսաբանումը, որ տրված է հանրագիտարանային հայտնի հոդվածում, որոշ դինամիկ համակարգերի առանձնահատկությունը (էրգոդիկություն) և փուլային անցումների առաջին դասակարգումը: Քվանտային ֆիզիկայի բնագավառում հիմնական արդյունքներն են` առաջին խիստ ապացուցումը, որ ջերմային ճառագայթման Պլանկի ճառագայթման օրենքի ստացման համար անհրաժեշտ է դիսկրետություն, ադիաբատիկ վարկածի ձևակերպում, որը քվանտային տեսության հիմնական կոնստրուկտիվ սկզբունքներից է և ի վերջո ժամանակակից քվանտային մեխանիկայի ստեղծում և Էրենֆեստի թեորեմի սահմանում, որով ապացուցվում է... Ավելին

Հունվարի 24

Հունվարի 25
«Բոբո» տիկնիկ
«Բոբո» տիկնիկ

Գիտափորձ «Բոբո» տիկնիկով (անգլ.՝ Bobo doll experiment), սոցիալ-հոգեբանական գիտափորձ, որն անցկացրել են Ալբերտ Բանդուրան և նրա գործընկերներ Դորոթի Ռոսն ու Շեյլա Ռոսը (Dorothea Ross, and Sheila A. Ross) 1961թվականին: Գիտափորձն անցկացվել է սոցիալական ուսուցման տեսության զարգացման շրջանակներում և ուղղված է մարդու վարքագծի մոդելների վրա ուրիշների գործողությունների ազդեցության ուսումնասիրությանը: Մասնավորապես, ուսումնասիրվել է, թե ինչպես են երեխաները սովորում և օգտագործում որոշակի վարքագծային պատտերններ:

Հետազոտության նպատակն էր բացահայտել՝ արդյոք երեխաները գործողությունների ազատության և տեսանելի դիտարկման բացակայության պայմաններում կկրկնեն այն ագրեսիվ արարքները, որոնք ավելի վաղ տեսել էին մեծահասակների կատարմամբ: Ավելի ընդհանուր՝ արդյոք վարքագծի՝ նախկինում տեսած մոդելները կդրսևորվեն նոր պայմաններում, որտեղ... Ավելին

Հունվարի 26
Վիեննական նիզակի լուսանկարը նկարված Հոֆբուրգի ամրոցում
Վիեննական նիզակի լուսանկարը նկարված Հոֆբուրգի ամրոցում

Վիեննական նիզակ (նաև Հոֆբուրգյան նիզակ, Սուրբ Մավրիկիոսի նիզակ, Վիեննական գեղարդ), պատմական իր, որը համարվում է հռոմեացի Լոնգինի կողմից խաչված Հիսուս Քրիստոսի կողը խոցված նիզակի հավանական հավակնորդներից մեկը: Իրական նիզակը համարվում է քրիստոնեության ամենանշանակալի մասունքներից մեկը: Վիեննական նիզակը ներկայում պահվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող Հոֆբուրգի կայսերական գանձարանում:

Փաստացի հայտնի է, որ նիզակը մեկ անգամ օգտագործվել է Հենրիխ II կայսր թագադրման արարողության ժամանակ: Պահպանված նկարազարդ ձեռագրերից մեկում առկա է մանրանկարչական դրվագ, որտեղ պատկերված է այդ պատմական պահը: Կայսրը ձախ ձեռքով բռնել է իշխանությունը խորհրդանշող գունդը, իսկ աջ ձեռքով... Ավելին

Հունվարի 27
Ս. Սարգիս եւ իր տղան՝ Մարտիրոս
Ս. Սարգիս եւ իր տղան՝ Մարտիրոս

Ս. Սարգիս Զօրավար , ըստ աւանդութեան՝ քրիստոնէական հաւատքի համար նահատակուած եւ սրբադասուած մեծ վկայ։

Ան իբրեւ թէ՛ պատմական, եւ թէ՛ սրբազան առասպելական կերպար` օժտուած է տարբեր հմայական յատկանիշներով եւ գործառոյթներով: Զանազան զրոյցներու, երգերու եւ առասպելներու հերոսն է: Ներսէս Շնորհալիի կազմած վարքագրութեան մը մէջ Ս. Սարգիս (ծագումով՝ Յոյն) կը համարուի Կեսարիոյ հռոմէական զօրավար, որ խուսափելով Յուլիանոս Ուրացող կայսեր (361-363) հալածանքէն, ապաստանած է նախ Հայոց Արշակ Բ. արքային քով, ապա վերջինիս խորհուրդով անցած Պարսկաստան, կարգուած Շապուհ Բ.-ի զօրահրամանատար։ Ս. Սարգիս, իր աղօթքներուն, խոնարհութեան եւ արիութեան շնորհիւ պատերազմներու ժամանակ միշտ յաղթանակներ տարած է: Բարեպաշտ Զօրավարը կ'օգնէր բոլոր կարիքաւորներուն, որու համար ալ շարականագիրը զինք անուանած է «երագահաս»` բոլորին արագ օգնութեան հասնող: Ան կը կործանէր հեթանոսական մեհեաններն ու փոխարէնը Աստուծոյ տաճարներ կը կառուցէր, իր զինուորներուն կը քարոզէր Աւետարանի ճշմարտութիւնը: Ձերբակալուած է՝ պարսկական զինուորներուն մէջ քրիստոնէութիւն տարածելու մեղադրանքով եւ, մերժելով արեւապաշտութիւնն ընդունելու առաջարկը, իր որդւոյն՝ Մարտիրոսին եւ 14 քրիստոնեայ զինուորներու հետ նահատակուած է (362-ին կամ 363-ին)։ Նահատակուելէն ետք Սարգիսի մարմնին վրայ լոյս կը ծագի: Հաւատացեալներ անոր դիակը առեւանգած եւ տարած են Ասորիք։ Մեսրոպ Մաշտոց Ս. Սարգիսի մասունքները տարած է... Ավելին

Հունվարի 28

Հունվարի 29
Նազարեթ
Նազարեթ

Նազարեթ (եբրայերեն՝ נָצְרַת‎, Նազրաթ; արաբ․՝ الناصرة‎‎, Ալ-Նասըրա; հուն․՝ Ναζαρέτ (Ναζαρὲθ ,Ναζαράθ, Ναζαρά); լատին․՝ Nazareth), քաղաք Գալիլիայում` Իսրայելի հյուսիսում: Քրիստոնեական քաղաք, իր նշանակությամբ երրորդը Երուսաղեմից և Բեթղեհեմից հետո: Ավետարանի համաձայն` այստեղ են անցել Հիսուսի մանկությունն ու երիտասարդությունը, դրա համար էլ Հիսուսը կոչվել է նազարեթցի կամ הנוצרי — «հանոզրի», այսինքն` Նազարեթ քաղաքի բնակիչ:

Չնայած որ Նազարեթը գոյություն ունի ավետարանական և ոչ ուրիշ աստվածաշնչյան տեքստերում, նրա մասին հիշատակումները առաջին դարերի ընթացքում բացակայում են: Իր «Աստվածաշնչյան պատմություն» գրքում հունգարացի փիլիսոփա Գուստավ Գեչեն գրում է.

Հետաքրքիր է, որ բացի Կտակարանից և ուրիշ ուշ քրիստոնեական գրքերից, Նազարեթ քաղաքը ոչ մի տեղ չի հիշատակվում: Նոր Կտակարանի համաձայն` այն գտնվում է Գալիլիայում.այս մասին հիշատակվում է ուրիշ շատ աղբյուրներում: Հովսեփ Ֆլավիոսը, նկարագրելով հուդայական պատերազմը, հիշատակում է Գալիլիայի քաղաքները, բայց նրանց մեջ չկա Նազարեթը: Նազարեթի գոյության մասին չգիտեն...
Ավելին
Հունվարի 30

Հունվարի 31
Խոնավ հասարակածային անտառներ, Թայլանդ
Խոնավ հասարակածային անտառներ, Թայլանդ

Անտառ, էկոհամակարգ, կենսաերկրացենոզ, որտեղ գլխավոր կենսաբանական ձևը ծառն է:

Անտառը բնության բաղադրիչ մասերից է: «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել զանազան մակարդակներից: Գլոբալ առումով անտառը կենսոլորտի մաս է, լոկալ առումով՝ տնկարկներ: Անտառը կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր (Շիպովի անտառ, Շատիլովի անտառ, Սև անտառ), այնպես էլ առանձին էկոհամակարգ: Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքի տարածքի 30 %-ը: Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²: Դրանցից 264 միլոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է՝ մարդու կողմից տնկված: Արդեն 21-րդ դարի սկզբին մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը: Ամբողջ աշխարհի անտառների կեսը զբաղեցնում են արևադարձային անտառները: Այն տարածքները, որտեղ աճող ծառերի սաղարթամասի միագումարությունը կազմում է 0,2-0,3-ից քիչ, ապա այդ տարածքներին անվանում են նոսրանտառներ: Ըստ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների, Ռուսաստանում անտառների զբաղեցրած մակերևույթը կազմում է... Ավելին

2018 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր