Հունվարի 5
թվական
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Հունվար | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | |||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
31 |
Հունվարի 5, տարվա 5-րդ օրն է։
- Տարվա ավարտին մնում է 360 (նահանջ տարիներին՝ 361) օր։
ԴեպքերԽմբագրել
XX-րդ դարԽմբագրել
- 1905 - Պորտ-Արտուր բերդի կապիտուլյացիան ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ:
- 1919
- Կարմիր բանակը գրավեց Վիլնյուսը:
- Բեռլինում սկսվեց Սպարտակիստների ապստամբությունը:
- 1968 - Չեխոսլովակիայում իշխանության է գալիս Ալեքսանդր Դուբչեկը, ով նախաձեռնեց Պրահական գարունը:
ԾնունդներԽմբագրել
- 1823 - Խոսե Մարիա Իգլեսիաս, մեքսիկացի փաստաբան, պրոֆեսոր, ժուռնալիստ և պետական գործիչ:
- 1846 - Ռուդոլֆ Քրիստոֆ Էյքեն, գերմանացի գրող և փիլիսոփա:
- 1876 - Կոնրադ Ադենաուեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության պետական գործիչ, իրավագետ:
- 1891 - Վաղինակ Բեքարյան, հայ մանկավարժ, բանաստեղծ:
- 1900 - Մարտին Մազմանյան, հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ:
- 1906 - Աշոտ Սաթյան, հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր:
- 1910 - Արմեն Չիլինգարյան, հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960):
- 1910 - Գարեգին Բես, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975):
- 1911 - Գևորգ Աշուղյան, հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1967):
- 1913 - Սալոմե Արեշյան, հայ գրականագետ, բանասիրական գիտությությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (վ. 1966)։
- 1919 - Սիլվա Կապուտիկյան, հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ:
- 1920 - Գևորգ Արմենյան, հայ երաժիշտ, մանկավարժ:
- 1925 - Մարիամ Մարտիրոսյան, հայ գյուղատնտեսական արտադրության առաջավոր, գյուղատնտես:
- 1926 - Հենրիկ Մելիքյան, հայ սովետական պատմաբան:
- 1926 - Գեորգի Նալբանդյան, հայ բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973):
- 1929 - Ստեփան Շալաև, խորհրդային պետական գործիչ:
- 1931 - Ռոբերտ Դյուվալ, ամերիկացի նշանավոր դերասան:
- 1932 - Ումբերտո Էկո, իտալացի գրող, փիլիսոփա:
- 1933 - Գարրի Ռաշիդյան, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր (1999), պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ:
- 1936 - Ռաֆայել Սահակյան, հայ բանաստեղծ:
- 1936 - Պավել Արսենով, հայ խորհրդային դերասան և ռեժիսոր:
- 1942 - Ազատ Ենգիբարյան, հայ ախտաբան, ֆիզիոլոգ:
- 1944 - Սվետլանա Բաղդասարյան, հայ մանրէաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1999):
- 1949 - Գայանե Ներսիսյան, հայ երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ:
- 1949 - Ռոբերտ Խաչատրյան, հայ ազատամարտիկ:
- 1950 - Վասիլի Աթաջանյան, պետական, քաղաքական գործիչ:
- 1950 - Այսեր Մաթևոսյան, հայ նկարիչ:
- 1953 - Զառա Տոնիկյան, էստրադային ջազ երգչուհի:
- 1954 - Լևոն Բեյբության, հայ քանդակագործ:
- 1955 - Կարինե Գլոյան, հայ դիզայներ-նկարչուհի:
- 1956 - Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ:
- 1958 - Մոնիկա Գուերիտորե, իտալացի դերասանուհի:
- 1959 - Ահարոն Չիլինգարյան, հայ տնտեսագետ:
- 1964 - Հովիկ Դավթյան, քիթկոկորդականջաբան։ ՀՀ բանակի բժշկական ծառայության փոխգնդապետ (2000):
- 1965 - Գուրգեն Միքայելյան, հայ բանաստեղծ, թատերագիր:
- 1968 - Լեյլա Մեսխի, խորհրդային նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի:
- 1974 - Վարդան Մինասյան, հայ ֆուտբոլիստ, այժմ մարզիչ:
- 1981 - Մհեր Ավանեսյան, հայ լեռնադահուկորդ և մրցակցային նավաստի, պարալիմպիկ խաղերի մասնակից:
- 1997 - Խեսուս Վալյեխո, իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, պաշտպան:
- 1998 - Կարլես Ալենյա, ֆուտբոլային կիսապաշտպան:
ՄահերԽմբագրել
- 1589 - Եկատերինա Մեդիչի, Ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավորության ժամանակավոր կառավարիչ-գահապահ, Ֆրանսիայի թագավոր Հենրիխ II Վալուայի կինը, Ուրբինոյի դուքս Լորենցո դե Մեդիչիի դուստրը:
- 1762 - Ելիզավետա Պետրովնա, ռուս կայսրուհի։
- 1908 - Սմբատ Շահազիզ, հայ բանաստեղծ (ծ.1840)։
- 1930 - Լյուդվիգ Կլայզեն, գերմանացի քիմիկոս-օրգանիկ:
- 1933 - Քալվին Քուլիջ, ԱՄՆ-ի 30-րդ նախագահ (1923-1929):
- 1959 - Կարո Հալաբյան, հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):
- 1981 - Լևոն Ազարյան, արվեստաբան, արվեստագիտության թեկնածու (1959):
- 1988 - Նորայր Ավագյան, դատաբժիշկ, փորձագետ:
- 1991 - Սերգեյ Աբալյանց, հայ հիդրոտեխնիկ (ծ. 1907)։
- 1993 - Մարիամ Պետրոսյան, հայ նկարչուհի:
- 1994- Գագիկ Պետրոսյան, մանկավարժ-ազատամարտիկ, զոհվել է Բոյուք-Բահմանլուում
- 2013 - Մարգարիտա Սաենկո, խորհրդային թատերական քննադատ, լրագրող և դրամատուրգ:
- 2014 - Էյսեբիո, ծագումով մոզամբիկցի, պորտուգալացի ֆուտբոլիստ:
- 2014 - Ջիմ Թորոսյան, հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ (1971 - 1981):
- 2014 - Նորայր Կարգանյան, հայ քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009):
Պետական տոներԽմբագրել
- Սերբիա - Տուցինդան:
- Չեռնոգորիա - Տուցինդան: