Ալբերտ Բանդուրա
Ալբերտ Բանդուրա (անգլ.՝ Albert Bandura, դեկտեմբերի 4, 1925[1], Մունդարե, Ալբերտա, Կանադա[2]), կանադացի և ամերիկացի հոգեբան, հայտնի է իր սոցիալական ուսուցման (կամ սոցիալական կոգնիտիվիզմ) տեսության աշխատանքներով, ինչպես նաև Բոբո տիկնիկի[6] հետ կատարած փորձարկմամբ։
Այդ փորձարկmան էությունն այն է, որ երեխաները պատճենում էին հեռուստացույցի էկրանին տեսած ագրեսիվ արարքները՝ հետևելով ոչ թե հրահանգներին, այլ կրկնօրինակելով այդ գործողությունները։
ԿենսագրությունԽմբագրել
Ալբետ Բանդուրան ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 4-ին Մունդարեում, Կանադայի հյուսիսում գտնվող փոքրիկ գյուղակում ուկրաինացի և լեհ էմիգրանտների ընտանիքում[7])։ Նա միակ որդին էր մեծ ընտանիքում, նա ուներ 5 իրենից մեծ քույրեր։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատել է Ուայթհորսում Յուկոնում, որտեղ վերականգնում էր Ալյասկա նահանգի մայրուղիներից մեկը. այստեղ նա կարողացավ դիտարկել անհատների դելինկվենտիվ վարքը։
Այդ աշխատանքներն ավարտելուց հետո ընդունվել է Բրիտանական Կոլումբիայի համալսարան, որն ավատել է հոգեբանության բնագավառում բակալավրի աստիճանով։ 1949 թվականին Բանդուրան տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է կրթությունը Այովայի համալսարանում՝ ավարտելով այն 1951 թվականին՝ հոգեբանության բնագավառում մագիստրոսի կոչում ստանալով։ 1952 թվականին ստացել է հոգեբանության փիլիսոփայության դոկտորի աստիճան։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase Data Dumps — Google.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.usal.es/doctorados-honoris-causa
- ↑ https://www.universiteitleiden.nl/en/about-us/facts-and-figures/laureates
- ↑ «Բոբո տիկնիկի»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-31-ին։ Վերցված է 2016-01-07
- ↑ «Canadian-born psychology legend wins $200,000 prize»
Արտաքին հղումներԽմբագրել
- Albert Bandura: A Biographical Sketch
- Ալբերտ Բանդուրայի սոցիալական ուսուցման տեսությունը Archived 2012-11-29 at the Wayback Machine.
- Բանդուրան բարոյական պատասխանատվության անջատման մասին(չաշխատող հղում)