Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (Юридический факультет Московского государственного университета им. М. В. Ломоносова), Միխայիլ Լոմոնոսովի նախաձեռնությամբ և Ռուսաստանի կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի հաստատմամբ Մոսկվայի Համալսարանում 1755 թվականին հիմնադրված երեք առաջին ֆակուլտետներից մեկը։ Համաձայն «Մոսկվայի համալսարանի հիմնադրման նախագծի» («Проект об учреждении Московского университета») ֆակուլտետը կազմված էր ամբիոննում աշխատող երեք իսկական պրոֆեսորներից, այդ ամբիոններն էին. համընդհանուր իրավաբանության (բնական, ժողովրդական և հռոմեական իրավունքի), ռուսական իրավաբանության (ներքին պետական իրավունքի) և քաղաքագիտության (միջազգային իրավունքի)։ Այդպիսով, Լոմոնոսովի անվան ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը իրավաբաններ և իրավունքի ոլորտում մասնագետներ պատրաստող հնագույն կրթական հաստատությունն է Ռուսաստանում։ ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը ներկայումս հանդիսանում է որպես Ռուսաստանի գիտաիրավական կենտրոն, կենտրոնացնում է Ռուսաստանի գիտական պոտենցիալը։ Մտնում է երկրի բուհերի այդպես կոչված «Մեծ եռյակի» մեջ։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել