Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալետ (այլ կիրառումներ)

Բալետը առաջացել է Իտալիայում, վերածննդի դարաշրջանում (16-րդ դար) սկսզբում որպես միասնական գործողությամբ կամ տրամադրությամբ մի դրվագ, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։ Զուգահեռ Ֆրանսիայում ծաղկում է Իտալիայից նմանակված թագավորական բալետը՝ որպես շքեղ հանդիսություն։ Առաջին բալետների համար (թագուհու կատակերգական բալետը, 1581 թ.) երաժշտական հիմք են հանդիսացել ժողովրդական և թագավորական պարերը, որոնք մտնում էին ֆոլկլորի մեջ։

Բալետի հիմնական արտահայտչամիջոցներն են անընդհատ կապով միմյանց հետ կապված երաժշտությունը և պարը։

Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Փոքր չէ բալետում նաև մնջախաղի դերը, որի միջոցով դերասանը արտահայտում է հերոսի զգացմունքները խոսակցությունների ընթացքում, տեղի ունեցողի բուն իմաստը։

Ժամանակակից բալետում օգտագործվում են նաև գիմնաստիկայի և ակրոբատիկայի տարրեր։

Ժ.Ժ. Նովեր
Դասական բալետ
Դասական բալետ
Դասական բալետ
Դասական բալետ

Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմայստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Հիմնվելով ֆրանսիացի լուսավորիչների էսթետիկայի վրա՝ նա ստեղծեց ներկայացումներ, որոնցում բովանդակությունը բացահայտվում է դրամատիկապես արտահայտիչ, ճկուն կերպարների միջոցով, հաստատեց երաժշտության դերասանական դերը՝ որպես պարողի շարժումները և գործողությունները որոշող ծրագիր։

Բալետի հետագա զարգացումը տեղի է ունենում ռոմանտիզմի ծաղկման ժամանակաշրջանում։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կամարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկաի բուռն զարգացմանը։

Իրենց պարը ավելի օդային դարձնելու համար բալետի պարուհիները փորձում էին կանգնել մատերի ծայրին, որի հետևանքով և առաջացավ պուանտան։ Հետագայում կանացի պարում մատային տեխնիկան արագ զարգանում է, և առաջինը, ով պարում օգտագործում է պուանտաներ՝ որպես արտահայտիչ միջոց, Մարիա Թալյոնին էր։

Բալետի դրամատիկացումը պահանջում էր բալետային երաժշտության զարգացում, և արդեն Բեթհովենը իր «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետում (1801) դրա սիմֆոնիացման առաջին փորձն արեց։ Ռոմանտիկական ուղղությունը հաստատվում է Ադանի «Ժիզել» (1841) և «Կորսարե» (1856) բալետներում։

Դելիբի «Կոպպելիան» (1870) և «Սիլվիան»(1876) համարվում են առաջին սիմֆոնիզացված բալետները։ Դրա հետ մեկտեղ առաջացավ մի նոր մոտեցում (Չ.Պունիի, Լ. Մինկուսի, Ռ. Դրիգոյի և այլոց կողմից), որի համաձայն բալետային երաժշտությունը ընդունվում էր որպես մելոդիկ, հաստատուն ռիթմ ունեցող երաժշտություն, որը ծառայում է միայն պարին ուղեկցելու համար։

Ստուգաբանություն

խմբագրել

Բալետը ֆրանսերեն բառ է, որը ծագել է իտալերեն balletto արմատից, ballo -ի (պար) նվազագույն միավորը, որը գալիս է լատիներեն ballo, ballare -ից և նշանակում է պարել[1], որն իր հերթին գալիս է հունական լեզվից «βαλλίζω» (ballizo), «պարել, ցատկել»։ Բառի անգլերեն գործածությունը եկել է ֆրասներենից մոտավորապես 1630 թվականին։

Պատմություն

խմբագրել

Բալետը սկիզբ է առել ֆրանսիական արքունիքում 16-րդ և 17-րդ դարերում։ Բալետում պարուհիները հիմնականում ազնվական դիլետանտներ էին։ Բալետները այս ժամանակաշրջանում չափազանց երկար էին և հոգնեցուցիչ և հաճախ ծառայում էին քաղաքական նպատակների համար։ Ֆրանսիական արքունական բալետն իր բարձունքի գագաթնակետին հասավ Լյուդովիկոս 14-րդի օրոք։ Հայտնի լինելով որպես Արև արքա՝ Լյուդովիկոսը խորհրդանշում էր Ֆրանսիայի փայլը։ 1661 թվականին Լյուդովիկոս 14-րդը հիմնեց արքայական պարի ակադեմիա(Royal Dance Academy)՝ հաստատելու չափանիշներ և որակավորելու պարի ուսուցիչներին։ 1672 թվականին Լյուդովիկոս 14-րդը Լուլիին դարձրեց ղեկավար արքայական պարի ակադեմիայում (Փարիզի Օպերա), որտեղից և առաջացավ բալետի առաջին մասնագիտական՝ Փարիզի Օպերայի և Բալետի ընկերությունը[1][2]։ 1830 թվականից հետո, Ֆրանսիայում բալետը սկսեց անկում ապրել, փոխարենը այն շարունակեց զարգանալ Դանիայում, Իտալիայում և Ռուսաստանում։ Շրջիկ բալետի ժամանումը Սերգեյ Դիագիլևի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին աշխուժացրեց հետաքրքրությունը բալետում և մուտք գործեց արդի դարաշրջան։ Ռուս պարուսույց Միշել Ֆոկինը մարտահրավեր նետեց սովորություններին և կոչ արեց նոր բարեփոխումների, որոնք նոր ուժ հաղորդեցին բալետին՝ որպես արվեստի տեսակի։ 20-րդ դարում բալետը մեծ ազդեցություն ունեցավ այլ ժանրերի պարերի վրա և բալետի ստորին ժանրերը նույնպես զարգացան։ Միացյալ Նահանգներում պարուսույց Ջորջ Բալանչինը զարգացրեց այն, ինչն այսօր կոչվում է նորդասական բալետ։ Մյուս զարգացումները ներառում են ժամանակակից բալետ և հետկառուցվածքային բալետ։ 20-րդ դարը շրջադարձային էր բալետի համար։ Այն մի քանի երկրներում բաժանվեց դասական բալետից մինչև ժամանակակից պարի՝ իր հետ բերելով մոդեռնիստական շարժումներ։ 20-րդ դարի հայտնի պարողներ են Միխայիլ Բարիշնիկովը, Սյուզան Ֆարելը, Գելսի Քիրքլանդը, Նատալյա Մակարովան և Արթուր Միտչելը։ Սկզբում բալետը միասնական գործողությամբ կամ տրամադրությամբ մի դրվագ էր, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։ Զուգահեռ Ֆրանսիայում ծաղկում է Իտալիայից նմանակված թագավորական բալետը՝ որպես շքեղ հանդիսություն։ Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում բալետի դարաշրջանի սկիզբը պետք է համարել 1581 թվականի հոկտեմբերի 15-ը, երբ ֆրանսիական արքունիքում կայացավ ներկայացում, որն ընդունված է համարել առաջին բալետը` «Թագուհու կատակերգական բալետ» (կամ «Ցերցեյա»)՝ բեմադրված իտալացի ջութակահար, «երաժշտության գլխավոր ինտենդատ» Բալտազարինի դե Բելջոզոյի կողմից։ Բալետի հիմնական արտահայտչամիջոցներն են անընդհատ կապով միմյանց հետ կապված երաժշտությունը և պարը։ Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Փոքր չէ բալետում նաև մնջախաղի դերը, որի միջոցով դերասանը արտահայտում է հերոսի զգացմունքները խոսակցությունների ընթացքում, տեղի ունեցողի բուն իմաստը։ Ժամանակակից բալետում օգտագործվում են նաև գիմնաստիկայի և ակրոբատիկայի տարրեր։ Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմեյստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Հիմնվելով ֆրանսիացի լուսավորիչների էսթետիկայի վրա՝ նա ստեղծեց ներկայացումներ, որոնցում բովանդակությունը բացահայտվում է դրամատիկապես արտահայտիչ, ճկուն կերպարների միջոցով, հաստատեց երաժշտության դերասանական դերը՝ որպես պարողի շարժումները և գործողությունները որոշող ծրագիր։ Բալետի հետագա զարգացումը տեղի է ունենում ռոմանտիզմի ծաղկման ժամանակաշրջանում։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կամարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկաի բուռն զարգացմանը։ Իրենց պարը ավելի օդային դարձնելու համար բալետի պարուհիները փորձում էին կանգնել մատերի ծայրին, որի հետևանքով և առաջացավ պուանտան։ Հետագայում կանացի պարում մատային տեխնիկան արագ զարգանում է, և առաջինը, ով պարում օգտագործում է պուանտաներ՝ որպես արտահայտիչ միջոց, Մարիա Թալյոնին էր։ Բալետի դրամատիկացումը պահանջում էր բալետային երաժշտության զարգացում, և արդեն Բեթհովենըիր «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետում (1801) դրա սիմֆոնիացման առաջին փորձն արեց։ Ռոմանտիկական ուղղությունը հաստատվում է Ադանի «Ժիզել» (1841) և «Կորսարե» (1856) բալետներում։ Դելիբի «Կոպպելիան» (1870) և «Սիլվիան» (1876) համարվում են առաջին սիմֆոնիզացված բալետները։ Դրա հետ մեկտեղ առաջացավ մի նոր մոտեցում (Չ.Պունիի, Լ. Մինկուսի, Ռ. Դրիգոյի և այլոց կողմից), որի համաձայն բալետային երաժշտությունը ընդունվում էր որպես մելոդիկ, հաստատուն ռիթմ ունեցող երաժշտություն, որը ծառայում է միայն պարին ուղեկցելու համար։ Բալետային պարազգեստ կարելու համար պետք է մոտ 13-16 մետր շղարշ և երկօրյա աշխատանք։ Մեկ տարվա ընթացքում բալերինուհին փոխում է ավելի քան 300 զույգ բալետի կոշիկներ։ Բալերինուհու միջին քաշը կազմում է մոտ 51 կգ։ Պրոֆեսիոնալ բալետ պարողները սովորական մարդկանցից չորս անգամ ավելի հաճախ են հիվանդանում։ Ականավոր բալերինուհի Օլգա Լեպեշինսկայան ելույթի ժամանակ ոտքն էր կոտրել։ Աղմուկն այնքան ուժեղ էր, որ այն նույնիսկ հանդիսատեսները կարող էին լսել դահլիճում։ Բայց նա հերոսաբար տեսարանը մինչև վերջ է հասցնում։ Ինչպես է նա կարողացել դա անել եռակի կոտրվածքով՝ չեն կարողացել հասկանալ ո՛չ բժիշկները, ո՛չ ինքը` արվեստագետը։ Բալետային ամենասուր նվաստացումներից մեկը թերթով փաթաթված ավելն էր։ Այն նետում էին բեմի վրա` ծաղիկների փոխարեն։ 18-րդ դարի երկրորդ կեսին բալետային թատերախմբերը բաղկացած էին բացառապես տղամարդկանցից։ Տղամարդը, ով պարում է բալետում, յուրաքանչյուր ներկայացման ժամանակ բարձրացնում է ոչ պակաս, քան մեկ տոննա, այսինքն՝ նա բարձրացնում է պարընկերուհուն մոտ 200 անգամ։ Բալետի հիմքում դասական պարեր են, մնջախաղ և, իհարկե, երաժշտություն։ Բալետային երաժշտության մեջ իրական հեղափոխություն արեց Պյոտր Իլյիչ Չայկովսկին։ Նա բալետի համար երաժշտության մեջ ներդրեց խորը պատկերավոր բովանդակություն, սիմֆոնիկ զարգացման և դրամատիկ արտահայտչականություն։ Նա գրել է երեք բալետ («Քնած գեղեցկուհին», «Շելկունչիկը» և «Կարապի լիճը»)։ Առաջին անգամ բալետի զգեստ կարվել է 1839 թվականին իտալացի հայտնի բալերինուհի Մարի Տալյոնի համար։ Բեմական հագուստների նորաձևությունը փոխվել է տարիների ընթացքում, խորհրդային շրջանում հայտնի դարձան կարճ ու լայն պարազգեստները։ Այսպիսի կիսաշրջազգեստ կարելու համար պահանջվում է մոտ 13-16 մ շղարշ։ Բալետի կոշիկները կոչվում են պուանտներ։ Այսպիսի կոշիկներով բալերինուհիները պարում են` հենվելով ոտքի մատների ծայրին։ Այս կոշիկները պատրաստում են հատուկ վարպետներ` անհատական պատվերով [3]:

Բալետը որպես արվեստ

խմբագրել

   :

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Chantrell, Glynnis (2002). The Oxford Essential Dictionary of Word Histories. New York: Berkley Books. ISBN 0-425-19098-6.
  2. Craine, Deborah; MacKrell, Judith (2000). The Oxford Dictionary of Dance. Oxford University Press. էջ 2. ISBN 978-0-19-860106-7. «It is from this institution that French ballet has evolved rather than the Académie Royale de Danse.»
  3. «https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%AC%D5%A5%D5%BF». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. հայկական շրջիկ, պրոֆեսիոնալ բալետային խումբը(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 228