Եգեյան ծով

(Վերահղված է Էգեյան ծովից)

Եգեյան ծով[1] կամ Էգեյան ծով, կիսափակ ծով Միջերկրական ծովի ավազանում, Բալկանյան, Փոքր Ասիա թերակղզիների ու Կրետե կղզու միջև։ Ողողում է Հունաստանի և Թուրքիայի ափերը։ Հյուսիսարևելքում Դարդանելի նեղուցով միանում է Մարմարա ծովին։ Մակերեսը 191 հազար կմ2 է, առավելագույն խորությունը 2561 մ (հարավում)։ Կան շատ կղզիներ՝ Հարավային և Հյուսիսային Սպորադներ, Կիկլադներ, Կրետե, Հոնիական և այլն։ Գլխավոր նավահանգիստներն են Պիրեան, Սալոնիկը և Իզմիրը։

Picto infobox map.png
Եգեյան ծով
հուն․՝ Αιγαίον πέλαγος, թուրք.՝ Ege Denizi, բուլղար․՝ Бяло море

'
Կոորդինատներ 38°10′32″ հս․. լ. 25°38′41″ ավ. ե. / 38.1756° հս․. լ. 25.6448° ավ. ե. / 38.1756; 25.6448Կոորդինատներ: 38°10′32″ հս․. լ. 25°38′41″ ավ. ե. / 38.1756° հս․. լ. 25.6448° ավ. ե. / 38.1756; 25.6448
Երկիր Հունաստան Հունաստան
Թուրքիա Թուրքիա
Ջրատարածություն Միջերկրական ծով
Ընդհանուր մակերեսը 214,000 կմ²
##Եգեյան ծով (Հունաստան)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

ԱնվանումԽմբագրել

Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հին հունարեն այգես «ալիքներ» բառից, այսինքն՝ «ալեկոծվող ծով»։ Ըստ հին հունական մի առասպելի՝ անվանումն առաջացել է Աթենքի Եգեսա արքայի անունից։ Երբ Եգեոսի որդին՝ Թեսևսը, մեկնեց Կրետե կղզի Մինոտավրես հրեշին սպանելու և այդպիսով Աթենքը ազատելու Կրետեին ստորացուցիչ հարկ տալուց, Եգեոսն իր որդու հետ պայմանավորվեց, որ հաղթանակով վերադառնալու դեպքում նա նավի սև առագաստները կփոխարինի սպիտակներով։

Բայց հաղթանակից հետո Թեսևսը մոռացավ փոխել առագաստները։ Եգեոսը, տեսնելով սև առագաստներով վերադարձող նավը, կարծեց, թե որդին պարտվել է և իրեն առափնյա քարափից ծովը նետեց։ Այդ օրվանից ծովը կոչվեց Եգեյան[2]։

ՊատմությունըԽմբագրել

Ընթացիկ առափնյա գիծը եղել է մ.թ.ա. 4000 տարի առաջ : Դրանից առաջ վերջին սառցե դարաշրջանի գագաթնակետին (մոտ 18,000 տարի առաջ) ծովի մակարդակը 130 մետր ցածր էր, իսկ հսկայական առափնյա հարթավայրերը գտնվում էին Հյուսիսային Էգեյան ծովի մեծ մասի տեղում: Երբ առաջին անգամ գաղութացան ժամանակակից կղզիները, ներառյալ Միլոսը` օբսիդիանոսի իր կարևոր արտադրությամբ, հավանաբար դեռ կապված էին մայրցամաքի հետ: Ափամերձ գծի ժամանակակից ձևը ձևավորվել է մոտ 9 հազար տարի առաջ, իսկ սառցե դարաշրջանից հետո ծովի մակարդակը շարունակում էր բարձրանալ ևս 3000 տարի:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 55։ ISBN 99941-56-03-9 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»