Ֆերենց Լիստ

Կոմպոզիտոր;դաշնակահար-վիրտուոզ; երաժշտական և հասարակական գործիչ; դիրիժոր;ուսուցիչը

Ֆերենց Լիստ (հունգ.՝ Liszt Ferenc, գերմ.՝ Franz Liszt, հոկտեմբերի 22, 1811(1811-10-22)[1][2][3][…], Ռայդինգ, Oberpullendorf District, Բուրգենլանդ, Ավստրիա[2] - հուլիսի 31, 1886(1886-07-31)[4][1][2][…], Բայրոյթ, Բավարիա, Գերմանական կայսրություն[2][3]), կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական և հասարակական գործիչ Ֆերենց Լիստը լուրջ ներդրում ունի համաշխարհային երաժշտարվեստի զարգացման, հունգարական և այլ ազգային կոմպոզիտորական դպրոցների ստեղծման մեջ, դաշնամուրային արվեստում հիմնադրել է նոր ուղղություն։

Ֆերենց Լիստ
Liszt-1870.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունLiszt Ferenc
Ի ծնե անունՖերենց Լիստ
Ծնվել էհոկտեմբերի 22, 1811(1811-10-22)[1][2][3][…]
Դոբորյան (Ռայդինգ), Ավստրիական կայսրություն
ԵրկիրFlag of Hungary (1874-1896).svg Հունգարիայի թագավորություն, Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն և Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Մահացել էհուլիսի 31, 1886(1886-07-31)[4][1][2][…] (74 տարեկան)
Բայրոյթ, Գերմանիա Գերմանիա
Ժանրերսիմֆոնիա, դասական երաժշտություն և Hungarian folk music?[5]
ՄասնագիտությունԿոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական և հասարակական գործիչ
Գործիքներդաշնամուր և երգեհոն
ԱշխատավայրՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱմուսինMarie d'Agoult?[6]
ՊարգևներԱրվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան, Ոսկե խթանի պարգև, Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան, Knight of the Order of Christ? և Քյոնիգսբերգի համալսարանի պատվավոր դոկտոր
Ստորագրություն
Ստորագրություն
Franz Liszt Վիքիպահեստում

Մեծ ազդեցություն է թողել Ռիխարդ Վագների, Հեկտոր Բերլիոզի, Քամիլ Սեն-Սանսի, Էդվարդ Գրիգի և Ալեքսանդր Բորոդինի երաժշտության վրա։ Որպես երգահան Լիստը Նոր գերմանական դպրոցի ("Neudeutsche Schule") նշանավոր ներկայացուցիչ է։ Նա թողել է հարուստ և բազմազան երաժշտական ժառանգություն՝ հիմնականում ստեղծագործություններ դաշնամուրի և նվագախմբի համար։ Լիստը սիմֆոնիկ երաժշտության մեջ նոր՝ սիմֆոնիկ պոեմի ժանրի ստեղծողն է։

ՄանկությունԽմբագրել

Ֆերենց Լիստի հայրը՝ Ադամ Լիստը, նվագել է երաժշտական տարբեր գործիքներ, երգել և գրել է երաժշտություն, եղել է որդու դաշնամուրի առաջին ուսուցիչը։ 6 տարեկանում Ֆերենցը սովորել է դաշնամուր նվագել, իսկ 3 տարի անց փայլուն ելույթներ է ունեցել։ 1821-1822 թվականներին կրթությունը շարունակել է Վիեննայում, որտեղ աշակերտել է Կարլ Չեռնիին (դաշնամուր) և Անտոնիո Սալիերիին (կոմպոզիցիա)։ 1822-1823 թվականներին Վիեննայում ունեցել է մի քանի համերգ, որոնցից մեկին ներկա է եղել Լյուդվիգ վան Բեթհովենը։ 1823 թվականին կրթությունը շարունակելու նպատակով տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1835 թվականը, կոմպոզիցիայի մասնավոր դասեր առել հայտնի երաժիշտներից։

ԳործունեությունԽմբագրել

Ստեղծագործական գործունեությունԽմբագրել

1830 թվականին՝ Հուլիսյան հեղափոխության ազդեցութամբ, Լիստը գրել է «Հեղափոխական սիմֆոնիան», 1834 թվականին՝ Լիոնի ջուլհակների ապստամբությունից հետո՝ «Լիոն» դաշնամուրային պիեսը։

Դաշնակահարի կարիերաԽմբագրել

1838-1847 թթ-ին՝ որպես դաշնակահար, ելույթներ է ունեցել Եվրոպայում։ Լիստը մեծ ճանաչման է արժանացել 1830-ական թվականներին ստեղծած «Ճանապարհորդի ալբոմ», 12 մեծ էտյուդներ, «Պետրարկայի երեք սոնետը», «Մահվան պարը» (նվագախմբի հետ) դաշնամուրային երկերով։ Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նրա մեծագույն նվաճումներն են առաջին «վայմարյան շրջանում» (1848-1861 թվականներին Վայմարյան դպրոցը գլխավորել է Լիստը) գրած խոշոր երկերը՝ «Ֆաուստ-սիմֆոնիա», «Սիմֆոնիա առ Դանթեի «Աստվածային կատակերգություն», 12 սիմֆոնիկ պոեմ, «Մազեպա», «Երկու դրվագ Լենաուի «Ֆաուստից» և այլն։ Երաժշտական նոր ժանր են սկզբնավորել Լիստի ստեղծած 13 մեկմասանոց ծրագրային սիմֆոնիկ պոեմները։ Երաժշտության միջոցով կոմպոզիտորը վերամարմնավորել է համաշխարհային արվեստի «հավերժական կերպարները» (Ֆաուստ, Պրոմեթևս, Օրփեոս, Համլետ)։ Վայմարում Լիստը հանդես է եկել որպես դիրիժոր (կատարել է իր ժամանակի կոմպոզիտորների ստեղծագործություններից), գրել հոդվածներ Հեկտոր Բեռլիոզի, Ռոբերտ Շումանի, Ռիխարդ Վագների, գիրք՝ Ֆրեդերիկ Շոպենի մասին, մշակել օպերային թատրոնի բարեփոխումների ծրագիրը։

Հոգևոր գործունեությունԽմբագրել

1861 թվականին նա հեռացել է Վայմարից, ապրել Հռոմում, ապա՝ Բուդապեշտում։ Կոմպոզիտորը, հիասթափվելով իրականությունից, 1865 թվականին ձեռնադրվել է աբբա, գրել հոգևոր երաժշտություն։ 1860-1880-ական թվականներին ստեղծել է երգեհոնային և խմբերգային մի շարք հոգևոր ստեղծագործություններ, բազմաթիվ դաշնամուրային երկեր, հանրահայտ «Երեք մոռացված վալսը», շուրջ 70 ռոմանսներ ու երգեր։ Լիստը մասնակցել է Բուդապեշտի երաժշտական ակադեմիայի հիմնադրմանը (1875 թվական), եղել նրա առաջին նախագահը։ Ակադեմիան հետագայում կոչվել է Լիստի անունով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Риман Г. Лист (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 768—771.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Н. С. Лист, Франц (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIа. — С. 759—760.
  4. 4,0 4,1 4,2 Walker A. Franz Liszt / Fayard — 1990. — P. 1170. — ISBN 978-2-213-02627-5
  5. Sullivan R. E. A Short History of Western Civilization — 6 — Alfred A. Knopf, 1985. — P. 561. — 768 p. — ISBN 0-394-33966-5
  6. Kindred Britain