Փախուստ Եգիպտոս, Մատթեոսի Ավետարանում նկարագրվում է Հիսուս Քրիստոսի ընտանիքի փախուստը դեպի Եգիպտոս՝ Հերովդես թագավորի հրամանով իրականացվող երեխաների կոտորածից խուսափելու համար։ Աստվածաշնչյան պատմությունը այս մասին շատ համառոտ է, շատ անստույգ մանրամասներ Է պարունակվում «Մանկության Ավետարաններում»։ Փախուստ Եգիպտոսը հայտնի թեմա է վերարտադրողական արվեստում։

Փախուստ Եգիպտոս

Աստվածաշնչյան պատմություն

խմբագրել

Սուրբ ընտանիքի փախուստը Եգիպտոս նկարագրվում է միայն Մատթեոսի Ավետարանում։ Այն բանից հետո, երբ իմաստունները բերում են իրենց նվերները մանուկ Հիսուսին, չեն վերադառնում Հերովդես թագավորի մոտ։ Հովսեփին երազում հայտնվում է հրեշտակը և ասում.«Վե՛ր կաց, վերցրու' երեխային ու նրա մորը և փախի'ր Եգիպտոս, մնա այնտեղ, որքան կասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը, որպեսզի սպանել տա նրան։ Հովսեփը կատարում է հրեշտակի պատվերը և գիշերով կույս Մարիամի ու մանուկ Հիսուսի հետ գնում է Եգիպտոս, ուր մնում է մինչև Հերովդեսի մահը։ Ավետարանագիրը փախուստը Եգիպտոս կապում է Եսայի մարգարեի մարգարեության հետ։ «Ես սիրում էի նրան և Եգիպտոսից կանչել եմ Իմ որդուն»։ Հերովդեսի մահից հետո հրեշտակի պատվերով Սուրբ ընտանիքը վերադառնում է Իսրայելի երկիրը, բայց իմանալով, որ Հերովդեսի փոխարեն արդեն թագավորում է նրա որդին՝ Արքեղայոսը, վախենում է գնալ այնտեղ և հաստատվում է Նազարեթում։

Սուրբ ընտանիքը հանգստանում է ծառի տակ

խմբագրել
 

Աստվածաշունչը չի հայտնում վայրերի մասին, որոնք Սուրբ ընտանիքը Եգիպտոսում այցելել է իր ճանապարհին, դրանք հայտնի են միայն որպես Սուրբ վայրեր։ : Որոշ մանրամասնությամբ այդ հարցը ուսումնասիրված է կոպտերի՝ եգիպտական քրիստոնյաների ավանդույթներում։ Այս հարցի դասական աղբյուր է հանդիսանում Փիլիպոս պապի՝ Ալեքսանդրիայի 23-րդ պատրիարքի, աշխատությունը։ Է

Անստույգ պատմություններ

խմբագրել

Անստույգ պատմություննները, ի տարբերություն կանոնական տեքստերի, պարունակում են բազմաթիվ մանրամասներ և հրաշքներ` դեպի Եգիպտոս փախուստի հետ կապված։ Դրանով հանդերձ` դրանք հայտնում են, որ Մարիամը, իմանալով մանուկների կոտորածի մասին, վախենում է, վերցնում է իր երեխային և բարուրելով դնում է եզան մսուրը։ Փախուստի մանրամասն նկարագրությունը կա Մատթեոսի Ավետարանում (IVդ) և Արաբական «Փրկչի մանկությունը» Ավետարանում։ Մատթեոսի Ավետարանը, ինչպես և կանոնական տեքստը, հայտնում են, որ Հովսեփը Եգիպտոս գնալու ցուցում էր ստացել իրեն երևացած հրեշտակից, և հետո պատմում է հրաշքների մասին, որոնք տեղի են ունեցել Սուրբ ընտանիքի փախուստի ճանապարհին։ Անստույգ պատմության հեղինակը հայտնում է, որ Հովսեփին և Մարիամին ուղեկցում էին երեք տղաներ (ըստ ավանդույթի՝ Հովսեփի որդիները) և մի երիտասարդ աղջիկ (ըստ ավանդույթի՝ դա մանկաբարձուհի Սալոմեն էր)։ Նրանք ունեին երկու եզ և սայլակ, որով տեղափոխում էին անհրաժեշտ իրերը։

Վայրի կենդանիների հնազանդեցումը

խմբագրել

Երբ ճանապարհորդները որոշեցին հանգստանալ քարանձավներից մեկում, այդտեղից հանկարծ դուրս եկան մեծ քանակությամբ վիշապներ։ Տեսնելով նրանց՝ տղաները բարձր բղավեցին։ Այդ ժամանակ Հիսուսը, մոր գրկից հեռանալով, կանգնեց վիշապների առջև։ Նրանք խոնարհվեցին Հիսուսին և հեռացան։ Եվ կատարվեց մարգարեությունը «Փառաբանե'ք Աստծուն, դու'ք երկրի վրայի արարածներ՝ վիշապներ»։ Հիացած ծնողներին Հիսուսը ասաց.«Մի' նայեք ինձ որպես մանկան, ես կատարյալ տղամարդ եմ, և բոլոր վայրի կենդանիները իմ առջև դառնում են ընտանի»։ Հետո մնացած ճանապարհը ցույց էին տալիս առյուծներն ու հովազները, որոնք խոնարհում էին իրենց գլուխը մանուկի առաջ։ Վայրի կենդանիները վնաս չէին տալիս այծերին և ոչխարներին, որոնց իրենց հետ վերցրել էին Հովսեփն ու Մարիամը։ Անհայտ հեղինակը սա համարում է Եսայու մարգարեության կատարում «գայլը կապրի եղնիկի հետ, և հորթը, կորյունն ու եզը կլինեն միասին, և փոքրիկ մանուկը կառաջնորդի նրանց։ (Իս. 11:61)

Կուռքի կործանումը և քահանայի որդու բուժումը

խմբագրել
 
Կուռքի կործանումը

Անցնելով մեկ օրվա ճանապարհ՝ Սուրբ ընտանիքը հասնում է եգիպտական մեծ քաղաքի, որտեղ կար կուռք, որին հնազանդության երդում տալով՝ ենթարկվում էին մյուս կուռքերն ու աստվածությունները։ Երբ նրանք մտնում են քաղաք, երկրաշարժ է լինում, և քաղաքացիները հարցնում են կուռքին դրա պատճառը։ Կուռքը պատասխանում է.

  Այստեղ է եկել թաքնված Աստվածը, բայց իրականում Աստվածը Նա է։ Եվ բացի նրանից, ոչ ոք արժանի չէ մեծարվելու, արդարև Նա է Աստծո Որդին։ Եվ ճանաչելով նրան` երկիրը ցնցվեց նրա գալստյամբ, հոզվեց և դողաց։ Եվ մենք էլ Նրա մեծության առաջ դողում ենք։  

Դրանից հետո կուռքը կործանվեց։ Սուրբ ընտանիքը կանգ առավ հյուրատանը, ուր ներս ընկավ քահանայի դիվահարված որդին և, վերցնելով Հիսուսի խանձարուրներից մեկը, դրեց գլխին, այդ ժամանակ դևերը սկսեցին օձերի և ագռավների վերածվելով՝ դուրս թռչել նրա բերանից։ Հիսուս Քրիստոսի կամքով բուժված այդ տղան սկսեց փառաբանել Աստծուն, իսկ հետո՝ իրեն բուժողին։ Այսպիսի հրաշքներ տեսնելով՝ Հիսուսի ծնողները վախեցան, մտածելով որ, եթե իրենց հայրենիքում Հիսուսին որոնելով, Հերովդեսը կոտորեց մանուկներին, ապա եգիպտացիները տեղական կուռքի կործանման համար իրենց կայրեն։ Հովսեփն ու Մարիամը որոշեցին լքել այդ քաղաքը։

Արմավենու հրաշքը

խմբագրել

Ճանապարհին Մարիամը նստեց արմավենու տակ հանգստանալու, որի ծայրին շատ պտուղներ կային։ Հովսեփը չկարողացավ քաղել դրանցից իր կնոջ համար, այդ ժամանակ Հիսուսը հրամայեց, և արմավենին խոնարհվեց։ Աստվածամայրը կարողացավ հագեցնել քաղցը։ Ի պատասխան մոր նկատողությանը, թե ջուրը վերջացել է, Հիսուսը պատվիրեց արմավենուն

  «Թող քո արմատների տակից ակունք բխի, որը թաքնված է հողի տակ, որպեսզի մենք կարողանանք հագեցնել մեր ծարավը»  

Հաջորդ օրը ճանապարհ ընկնելուց հետո Հիսուսը որպես շնորհակալություն ասաց արմավենուն.

  «Ասում եմ քեզ արմավենի' և հրամայում, որ քո ճյուղերից մեկը Իմ հրեշտակների կողմից տարվի և տնկվի Իմ Հոր դրախտում, և որպես օրհնության նշան, նրանց, ովքեր կհաղթեն հավատի համար պայքարում կասվի դուք արժանացել եք արմավենու հաղթանակի»  

Հայտնված հրեշտակը վերցրեց ճյուղերից մեկը և թռավ երկնքի խորքերը՝ ճյուղը ձեռքում պահած։ Եվ ներկաները զարմանքից քարացան։

Ավազակները մատնվում են փախուստի

խմբագրել

Անապատով գնալով ՝ Սուրբ ընտանիքն անցնում է ավազակաորջի մոտով։ Ավազակները այստեղ էին վերադարձել կողոպտված հարստությամբ և գերիներով։ Այդ պահին նրանք լսեցին մեծ աղմուկ, որը լինում է, երբ թագավորի զորքը և հեծելազորը թմբուկների զարկերով հեռանում են քաղաքից։ Վախեցած ավազակները լքեցին ողջ ավարը, գերիները քանդեցին միմյանց կապերը, ոտքի կանգնեցին և, հավաքելով իրենց ունեցած-չունեցածը, փախան։

Դիվահարի բուժումը

խմբագրել

Մտնելով մի քաղաք՝ Մարիամը տեսավ դիվահարին։ Նրա համար անտանելի էին հագուստները և տանել չէր կարողանում նա հանգիստը։ Մերկ, պոկած շղթաներն ու կապանքները, որոնցով կապել էի իրեն, փախչում էր և, կանգնելով ճանապարհների խաչմերուկում կամ գերեզմանոցներում, մարդկանց վրա քարեր էր նետում»։ Հենց Մարիամը խղճաց նրան, դուրս եկավ նրա միջից դևը։ Աղջկա հարազատները մեծագույն հարգանքով իրենց մոտ հյուրընկալեցին Աստվածամայր Մարիամին և Հովսեփին։

Համր հարսի բուժումը

խմբագրել

Մի գյուղում հարսանիք կար, բայց «սատանայի չար պատժով և կախարդների ջանասիրությամբ, հարսը լրիվ անխոս էր դարձել»։ Երբ Սուրբ ընտանիքը անցնում էր գյուղով «համր հարսնացուն երկարեց իր ձեռքերը, բռնեց Աստծու ձեռքը։ Նա ամուր սեղմեց իրեն, հանգստացրեց, օրորեց՝ նրա վրա խոնարհված։ Եվ այդ ժամանակ բացվեցին շրթունքները նրա, և ականջները սկսեցին լսել»։

Հրաշք ջորու հետ

խմբագրել

Գերեզմանոցի կողքով անցնելիս Սուրբ ընտանիքը հանդիպեց ողբացող երեք կանանց ջորու հետ։ Իմանալով, որ ջորին նրանց եղբայրն է, որը հարսանիքի օրը վերածվել է կենդանու, Աստվածամայր Մարիամը, Հիսուս Քրիստոսին ջորու վրա նստեցնելով և կանանց հետ լալով, ասաց Հիսուս Քրիստոսին. «Բուժի՛ր այս ջորուն Քո մեծ ուժով և նրան մա՛րդ դարձրու, ինչպես նախկինում էր»։ Նոր էին դուրս թռել այս խոսքերը Մարիամի շուրթերից, երբ ջորին կերպարանափոխվեց և դարձավ մարդ՝ մաքուր և անարատ երիտասարդ»։

Երկու ավազակներ

խմբագրել

Հատելով անապատը՝ Սուրբ ընտանիքը հանդիպեց երկու ավազակի՝ Տիտուսին ու Դումասին, որոնք հսկում էին իրենց քնած ընկերներին։ Տիտուսը չէր ցանկանում վնաս պատճառել Հիսուսին ու նրա ծնողներին և համոզում էր Դումասին նրանց բաց թողնել։ Տեսնելով, որ ավազակը հանուն իրենց բարի գործ արեց, Մարիամ Աստվածածինն ասաց նրան.

 

«Տեր Աստված կհովանավորի քեզ Իր աջով և մեղքերի թողություն կշնորհի»

 

Ի պատասխան Իր մորը՝ Հիսուսն ասաց.

  «Մա՛յր, Ինձ երեսուն տարի անց հուդայացիները կխաչեն Երուսաղեմում, իսկ այս երկու ավազակները Ինձ հետ նույն խաչին կկախվեն։ Տիտուսը՝ աջ, իսկ Դումասը` ձախ կողմում։ Հաջորդ օրը Տիտուսը Ինձ հետ պիտի գա Երկնային Արքայություն»  

Աստվածաշնչյան լրացուցիչ հիշատակություններ

խմբագրել

Մատթեոսի Ավետարանում նկարագրվում է, թե ինչպես արմավենին խոնարհվում է մանուկ Հիսուսի առաջ, անապատի գազանները հարգանքի տուրք են մատուցում նրան։ Մանուկ Հիսուսը հանդիպում՝ է նաև երկու ավազակների հետ, որոնք հետագայում խաչվում են նրա երկու կողմերում[1]։

 
Ռուսական սրբապատկերներ Նկար Փախուստ դեպի Եգիպտոս, ներքևի բաժնում երևում է, թե ինչպես կուռքը ընկնում է Հիսուսի առաջ և անշնչանում.

Եսայի մարգարեությունը

խմբագրել

Մատթեոս 2:15 մեջբերում Եսայի(Ես. 11:1) ինչպես կատարվեց Եսայի մարգարեությունը Հովսեփի, Մարիամի և Հիսուսի՝ Եգիպտոսից վերադառնալու մասին

  Եվ Եգիպտոսից դուրս ես կանչեցի իմ որդուն  

Արվեստում

խմբագրել

Փախուստը դեպի Եգիպտոսը արվեստում եղել է հանրահայտ՝ ներկայացնելով Մարիամին մանկան հետ՝ էշի վրա նստած, Հովսեփի ուղեկցությամբ։ Հովսեփը երեխային երբեմն ուսերի վրա է տարել[2]։ 15-րդ դարի վաղ նիդերլանդական գեղանկարչության մեջ «Հիսուսի ծնունդը», «Հիսուսի կյանքը» կամ «Աստվածածնի կյանքը», «Սուրբ ընտանիքի ուղևորությունը դեպի Եգիպտոս», «Հանգիստը Եգիպտոսի ճանապարհին» դառնում են ավելի հանրահայտ, հավանաբար ավելի տարածված, քան սովորական ընտանիքի ճանապարհորդությունը։ Ընտանիքը հաճախ ուղեկցվում էր հրեշտակներով[3]։

Սովորաբար այս տեսարանների ֆոնը (մինչև Խորհրդի խորհուրդը ամրապնդվել է սուրբ գրությունների այսպիսի հավելվածներում), ներառում է մի շարք ապոկրիֆ հրաշքներ և լանդշաֆտային գեղանկարչության հնարավորություն է ստեղծում։ «Եգիպտացորենի հրաշքի» մեջ, հետապնդող զինվորները հարցաքննում են գյուղացիներին, թե երբ է Սբ. ընտանիքն անցել։ Գյուղացիները ճշմարտապես ասում են, որ այն ժամանակ, երբ սերմնացանը ցորենն է ցանել։ «Կուռքի հրաշքում» հեթանոսական արձանն ընկնում է իր սալերից, երբ որ մանուկ Հիսուսն է անցնում է։ Այլ լեգենդներում մի խումբ ավազակներ հրաժարվում են թալանել ճանապարհորդներին, իսկ արմավենին խոնարհվում է, որպեսզի թույլ տա պտուղը վերցնել[4]։ Քանի որ 16-րդ դարում գեղանկարչության հանդեպ հետաքրքրությունն աճում է, թեման դառնում է հանրահայտ և առանձնահատուկ։ Այն հանրահայտ է դառնում գերմանական ռոմանտիկ նկարիչների շրջանում[5]։

 
Փախուստ դեպի Եգիպտոս Հենրի Օսսավա Տաններ, 1923

Փախուստ դեպի Եգիպտոսը Հենրի Օսսավա Տանների սիրած թեման է։ Այստեղ Տաններն արտահայտում է զգացումները անձնական ազատության և հարավից հյուսիս աֆրիկո-ամերիկացիների միգրացիայի վերաբերյալ[6]։

Նազարեթ

խմբագրել

Մինչդեռ Ղուկասը Հիսուսի ընտանիքը ներկայացնում էր որպես Նազարեթ քաղաքում բնակվող, ըստ Մատթեոսի՝ ընտանիքը շարժվում է դեպի Նազարեթ՝ վախենալով Արքեղայոսից, որն իր հոր՝ Հերովդեսի հետ ուղևորվում էր Հուդա։ Նազարեթը Հին Կտակարանում չէր հիշատակվում Հովսեփի կամ ռաբինական աղբյուրների կողմից [7], թեև շատ քրիստոնյա աստվածաշնչյան հնագետներ նշում են, որ Հիսուսի ժամանակ եղել է այդպիսի գյուղ այդ տարածաշրջանում [8]: Կլարկը նշում էր, որ Նազարեթի տարածքը դեպի հյուսիս էր, որտեղ մեծ քաղաք Սեփհորիսն էր գտնվում։ Ժամանակին Սեփհորիսը եղել է խոշոր քաղաք, որը հիմնականում ավերվել է Հերովդես Մեծի մահից հետո և վերականգնվել էր Հերովդես Անտիպասի կողմից։ Այստեղ հյուսն Հովսեփը զբաղվել է իր աշխատանքով։

Քրիստոնեական ավանդույթներ կապված դեպի Եգիպտոս փախուստի հետ

խմբագրել

Դեպի Եգիպտոս փախուստը Մարիամի յոթ չարչարանքներից մեկն է։ Տեղական ֆրանսիական ավանդույթը պատմում է, որ սուրբ Աֆրոդիտեսը եգիպտական սուրբ է, որը պաշտպանել է Սուրբ ընտանիքին դեպի Եգիպտոս փախուստի ժամանակ [9]: Ենթադրվում է, որ Սուրբ ընտանիքը Եգիպտոսում այցելել է շատ վայրեր ներառյալ Ֆարման, Թել Բաստան, Վադի էլ Մաթրունը, Սամանուդը, Բիլբայսը, Սամալուտը, Մաադին, Ալ-Մախարիան, Ասիուտը և այլ վայրեր[10][11]։ Կա նաև ավանդություն, որ Սուրբ ընտանիքը եղել է կոպտական Կահիրեում սրբեր Սերգիուսի և Բակուսի եկեղեցում[12] և այն վայրում, որտեղ այժմ գտնվում է Սուրբ Աստվածածնի եկեղեցին (Բաբելոն էլ Դարագ)։ Ալ-Մաթարյահի մոտ, հետո Հելիոպոլիսում (Հին Եգիպտոս), այժմ Կահիրեի մաս է։ Հիմա կա մի սիկամոր ծառ (կողքին մատուռ), որի փոխարեն 1672 թվականին նորն է տնկվել։ Այդ ծառի տակ Մարիամը նստել է հանգստանալու կամ, այլ պատումների համաձայն, թաքնվել է, իսկ մուտքը ծածկել են վարդերը[13]։

Պատկերասրահ

խմբագրել

Փախուստ դեպի Եգիպտոսի և հետագայում ավելացված պատումների թեման առավելապես վերաբերում էին միջնադարյան արվեստին, վաղ քրիստոնեական արվեստին և V-VI դդ. բյուզանդական արվեստին։ Հիսուսի կյանքին առնչվող նկարներ[16] կարող ենք տեսնել, ռոմանական ճարտարապետության մեջ, հատկապես դպրոցներում (իտալական նկարչության դպրոցներ, Գերմանիայի գեղանկարչության, ֆլամանդական գեղանկարչության և հոլանդական գեղանկարչության դպրոցներ)։

Կոմպոզիցիան ներառում է երեխային էշի վրա նստեցրած տանող Մարիամ Աստվածածնին, Հովսեփին և երթը եզրափակող հրեշտակին։

Լանդշաֆտային գեղանկարչություն, գնալով այն առավել կարևոր տեղ է զբաղեցնում 15-րդ դարից։ Դեպի Եգիպտոս փախուստի հանգստի պահեր։

Ֆրանսիական դպրոց

խմբագրել

Նիկոլա Պուսսեն Փախուստ Եգիպտոս և Վերադարձ Եգիպտոս Տեսարան (1629-1630).

Իսպանական դպրոց

խմբագրել

Թեման կարևորվել է իսպանական նկարչության մեջ Միջնադարի վերջից։ Ոմանք նույն գործով զբաղվել են իրենց ամբողջ կարիերայի ընթացքում։

 
Սուրբ ընտանիքի վերադարձը Եգիպտոսից, Ջորդաենս, 1661

Տես նաև

խմբագրել
  1. Նազարեթ
  2. Ավետարան ըստ Ղուկասի
  3. Քրիստոսի մանկությունը (օրատորիա)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Apocrypha: First Infancy Gospel of Jesus : Interfaith». www.interfaith.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. Terrier Aliferis, L., "Joseph christophore dans la Fuite en Egypte", Zeitschrift für Kunstgeschichte, 2016
  3. The subject only emerges in the second half of the fourteenth century. In some Orthodox traditions the older boy is the one who protects Joseph from the "shepherd-tempter" in the main Nativity scene. G Schiller, Iconography of Christian Art, Vol. I,1971 (English trans from German), Lund Humphries, London, p. 124 , 0-85331-270-2.
  4. Schiller:117–123. The date palm incident is also in the Quran. There are two different falling statue legends, one related to the arrival of the family at the Egyptian city of Sotina, and the other usually shown in open country. Sometimes both are shown.
  5. Catalogued as Baudi di Vesme nos 1–27 (with three plates of frontispiece etc)
  6. Flight into Egypt, Henry Ossawa Tanner, Metropolitan Museum of Art
  7. Perkins, P. (է ). Nazareth. In P. J. Achtemeier (Ed.), The HarperCollins Bible dictionary, pp. 741–742. San Francisco: HarperCollins. 0-06-060037-3.
  8. Galilee Արխիվացված 2006-05-09 Wayback Machine.
  9. .org/saints/saint.php?saint_id=1485 St. Aphrodisius – Catholic Online(չաշխատող հղում)
  10. .com/features_holyfamily_route_pg3.htm Egypt voyager(չաշխատող հղում)
  11. St Mary Mons
  12. Coptic Cairo Արխիվացված Դեկտեմբեր 14, 2007 Wayback Machine
  13. Commons category; tourist info
  14. Heinz Winter, Königreich Stiepel, Bochum: Hoose (1987). Fuente citada en en:Stiepel.
  15. Heinz Winter, Königreich Stiepel, Bochum: Hoose (1987). Fuente citada en en:Stiepel
  16. Life of Christ
  17. Lübbeke, Isolde (1991). The [ Thyssen-Bornemisza ] Collection: Early German painting: 1350-1550. London: Sotheby's Publications. Fuente citada en en:Wolf Huber.

Արտաքին հղումներ

խմբագրել