Երգեցողություն, երաժշտության կատարումը երգչական ձայնով, ստեղծագործության գաղափարական-կերպարային բովանդակությունը ձայնի արտահայտչամիջոցներով հաղորդելու արվեստ։ Զուգակցվում է խոսքի հետ, երբեմն կիրառվում առանց խոսքի։

«Երգիչները», 1844, Samuel Putnam Avery հավաքածու

Տեսակներ

խմբագրել

Երգեցողությունը լինում է մեներգային, անսամբլային և խմբական, որոնք հանդես են գալիս նաև զուգորդված՝ նվագակցությամբ և առանց նվագակցության։ Օպերայում, օպերետում և մի շարք անսամբլներում ուղեկցվում է նաև բեմական գործողությամբ, դերասանական խաղով, պարով։

Գոյություն ունեն երգեցողության տարբեր ոճեր, եղանակավոր՝ երբ գերակշռում է սահուն-երգեցիկ կատարումը (կանտիլենա), արտասանական՝ այս կամ այն չափով նմանակում է խոսակցության ելևէջներին (ասերգ) և կոլորատուրային՝ նմանակում է գործիքային զարդոլորուն նվագին։ Երգեցողությունը երաժշտա-կատարողական արվեստի առավել հին տեսակն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 544  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգեցողություն» հոդվածին։