Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարկառ (այլ կիրառումներ)

Կարկառ, քաղաք (ամրոց, բերդ, գյուղ, գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Կարկառի գավառակում[2]։ Հանդիսանում էր համանուն գավառակի կենտրոն: Գտնվում էր Մալաթիա քաղաքից հարավ-արևելք, Եփրատ գետի աջ կողմում:

Քաղաք
Կարկառ
Gerger.jpg
Կոորդինատներ: 38°2′0″ հս․ լ. 39°2′0″ ավ. ե. / 38.03333° հս․. լ. 39.03333° ավ. ե. / 38.03333; 39.03333
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԿարկառի գավառակ
Այլ անվանումներԳերգեր
Բնակչություն19 035 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ02702[1]
Պաշտոնական կայքgerger.bel.tr
##Կարկառ (Աշխարհ)
Red pog.png

Բովանդակություն

ԱնվանումներԽմբագրել

Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները. Գախթա, Գախտա, Գարգառ, Գարգար, Գեռգեռ, Գերգեր, Գերգեր գալեսի, Գյառգյառ, Կախթա, Կախտա, Կահտա, Կահտայն, Կառկառ, Կառկառ Նոր, Կարկար, Կեռկեռ, Կերկեռ քալեսի, Կերկեր, Կյախտա, Քարզալա, Քարքար, Քիխթա, Քյախթա, Քյախթե, Քյախտա, Քյուրքյուր:

ՊատմությունԽմբագրել

Բնակավայրի տեղում ժամանակին գտնվել է Կոմագենեի Արսամեա քաղաքը: 1283 թվականին բնակավայրը Մարաշի հետ միասին գրավվել է եգիպտական սուլթանի կողմից:

Հայ բնակչության մի մասը բնաջնջվեց, իսկ մնացածը բռնի մուսուլմանացվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

ԲնակչությունԽմբագրել

XX դարի սկզբին ուներ 100 հայ տուն բնակիչ:

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Կարկառն ուներ հայկական եկեղեցի և բերդ: Բերդը կառուցված էր սև քարից՝ բարձր լեռան վրա: Բերդի մասին տեսեկություններ են պահպանվել Մատթեոս Ուռհայեցու և Միխայիլ Ասորու մոտ[3]:

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://postakodu.ptt.gov.tr/
  2. «Խարբերդի նահանգի Մալաթիայի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 47