Թարմացնել այս էջի քեշը
Հուլիս ամսվա հոդվածները
Հուլիսի 1
Տարածության մեջ դիրքը նկարագրելու համար օգտագործվում է ուղղանկյուն կոորդինատական համակարգ։
Տարածության մեջ դիրքը նկարագրելու համար օգտագործվում է ուղղանկյուն կոորդինատական համակարգ։

Տարածություն, եռաչափ անսահման տարածք, որում ֆիզիկական մարմիններն ու իրադարձություններն ունեն հարաբերական դիրք և ուղղություն, իրական տարածության վերացարկումն ու ընդհանրացումը մաթեմատիկայում։ Ֆիզիկական տարածությունը հաճախ վերագրվում է երեք գծային չափում, չնայած արդի ֆիզիկոսները սովորաբար այն ներկայացնում են ժամանակի հետ`որպես անսահման քառաչափ տարածաժամանակ։ Մաթեմատիկայում «տարածություններին» վերագրվում են տարբեր չափողականություններ և տարբեր ներքին հատկություններ։ Տարածության գաղափարը հիմնարար կարևորություն ունի ֆիզիկական տիեզերքը հասկանալու մեջ։ Սակայն փիլիսոփաները դեռ վիճում են՝ այն ինքնին էությո՞ւն է, թե՞ կապ էությունների միջև։

Տարածության բնույթի, էության և գոյության ձևի մասին վեճերը թվագրում են անտիկ ժամանակներով։ Պլատոնի «Տիմեոս» տրակտատում Սոկրատեսը խոսում է հույների «խորա» (այսինքն՝ տարածություն) հասկացության մասին, Արիստոտելի... Ավելին

Հուլիսի 2
Կիւրեղ Ալեքսանդրացի
Կիւրեղ Ալեքսանդրացի

Կիւրեղ Ալեքսանդրացի (Յունարէն՝ Κύριλλος Α΄ Αλεξανδρείας) (376 - 444 27 Յունիս, նշանաւոր եկեղեցական գործիչ, 412-444 Ալեքսանդրիոյ եպիսկոպոս, աստուածաբան, յունական հայրաբանութեան հիմնական ներկայացուցիչներէն մէկը, քրիստոնեայ եկեղեցւոյ ընդհանրական սուրբ։ Յայտնի է նեստորականութեան դէմ իր անզիջող կեցուածքով։ Կիւրեղի գրածները վաղ միջնադարուն հայերէնի թարգմանուած են ։ Կիւրեղի նշանաւոր բանաձեւը՝ «Բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձած է Հայ Առաքելական Եկեղեցւոյ Քրիստոսի բնութեան վարդապետութեան հիմնաքարը:

Կիւրեղ Ալեքսադրացիի երկերը հայացուած են V–VIII դարերուն: Շարք մը գործեր պահպանուած են միայն հայերէն թարգմանութիւններով։ 714 –715-ին Դաւիթ Հիւպատոսի եւ Ստեփանոս Սիւնեցիի ջանքերով թարգմանուած է «Գիրք պարապմանցը», որու 44 ճառերուն մասին Գրիգոր Տաթեւացին գրած է «Լուծմունք ի պարապմունս սրբոյն Կիւրեղի» ընդարձակ եւ հմտալից մեկնութիւնը (տպագրուած է «Գիրք պարապմանցի» հետ)։ «Գիրք պարապմանցը» եւ «Գիրք գանձուցը» իբրեւ դաւանաբանական կարեւորագոյն ձեռնարկներ ... Ավելին

Հուլիսի 3
Մարիոն Բարտոլի
Մարիոն Բարտոլի

Մարիոն Բարտոլի (ֆր.՝ Marion Bartoli, [maʁjɔ baʁtɔli], հոկտեմբերի 2, 1984, Լե Պյուի ան Վելե), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 2013 թվականին հաղթանակ է տանում Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղում և եղել է 2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի մասնակից։ Նա նաև հաղթել է WTA մենախաղի 8 և զուգախաղի 3 մրցաշարերում։ Պրոֆեսիոնալ թենիսին հրաժեշտ տալու մասին նա հայտարարել է 2013 թվականի օգոստոսի 14-ին։

Բարտլին իր կարերայի ընթացքում հաղթել է աշխարհի թիվ մեկ ռակետ համարվող երեք թենիսիստուհիների՝ Ժյուստին Էնենին 2007 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում, Ելենա Յանկովիչին 2009 թվականի Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում և Վիկտորիա Ազարենկաին 2012 թվականի Sony Ericsson Open մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Նա նաև իր հաշվին հաղթանակներ ունի գրանցած աշխարհի այլ թոփ-թենիսիստուհիների նկատմամբ՝ Վենուս Ուիլյամս, Սերենա Ուիլյամս, Անա Իվանովիչ, Լինդսեյ Դևենպորտ, Արանչա Սանչես-Վիկարիո, Դինարա Սաֆինա, Կարոլին Վոզնյացկի, Պետրա Կվիտովա, Սամանտա Ստոսուր և Կիմ Կլեյստերս։

2012 թվականի հունվարի 30-ին նա հասնում է... Ավելին

Հուլիսի 4
Հայդելբերգի համալսարան
Հայդելբերգի համալսարան

Հայդելբերգի` Ռուպրեխտի և Կառլի անվան համալսարան (գերմ.՝ Ruprecht-Karls-Universität Heidelberg), ժամանականկից Գերմանիայի ամենահին համալսարանը, ամենահեղինակավորներ ուսումնական հաստատություններից մեկը, Կենտրոնական Եվրոպայի` հնությամբ հինգերորդ համալսարանը: Հիմնադրվել է 1386 թվականին: Ուսուցման հիմնական լեզուն գերմաներենն է:

Համալսարանը հիմնել է կուրֆյուրստ Ռուպրեխտ 1-ինը Հռոմի պապ Ուրբանոս 6-րդի թույլտվությամբ 1386 թվականին, որպեսզի այն հանձնի Կուրպֆալցի (գերմ.՝ Kurpfalz) ենթակայությանը, ուր կենտրոնացած էր հոգևոր կյանքը: Համալսարանի հիմնադրումը նպատակ ուներ գրավելու օտարերկրացիներին, պատրաստելու եկեղեցական և պետական գործիչների, քանի որ Սորբոնի համալսարանը, որ ենթարկվում էր Ավինյոնի պապ Կլիմենտ 7-րդին, չէր տրամադրում շրջանավարտներ Պֆալցի եկեղեցիներին, որոնք ղեկավարվում էին Հռոմի պապի կողմից: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտություն առաջացավ աստվածաբանական սեփական կրթության: Առաջին պրոֆեսորները Հայդելբերգ են եկել Փարիզից և Պրահայից: Համալսարանի հիմնադիր ռեկտորը դարձավ... Ավելին

Հուլիսի 5
Ջերմության մեխանիկական համարժեքը չափելու Ջոուլի սարքավորումը։
Ջերմության մեխանիկական համարժեքը չափելու Ջոուլի սարքավորումը։

Էներգիայի պահպանման օրենք, բնության հիմնարար օրենքներից։ Ըստ այդ օրենքի՝ մեկուսացված ֆիզիկական համակարգի համար կարելի է ներմուծել մի սկալյար ֆիզիկական մեծություն՝ էներգիա, որը համակարգի պարամետրերի ֆունկցիա է և պահպանվում է ժամանակի ընթացքում։ Սահմանվել է փորձնականորեն։ Քանի որ էներգիայի պահպանման օրենքը վերաբերում է ոչ թե որոշակի մեծությունների և երևույթների, այլ արտացոլում է ընդհանրական, ամենուր և միշտ կիրառելի օրինաչափություն, ապա այն կարելի է անվանել ոչ թե էներգիայի պահպանման օրենք, այլ՝ սկզբունք։

Հիմնարար տեսանկյունից՝ ըստ Նյոթերի թեորեմի, էներգիայի պահպանման օրենքը ժամանակի համասեռության հետևանք է, այսինքն՝ համակարգի դիտարկման պահին ֆիզիկայի օրենքների անկախության հետևանք ժամանակից։ Այս իմաստով էներգիայի պահպանման օրենքն ունիվերսալ է, այսինքն՝ բնորոշ է ամենատարբեր ֆիզիկական բնույթով համակարգերին։ Ընդ որում այս պահպանման օրենքի իրականացումը յուրաքանչյուր որոշակի համակարգում հիմնավորվում է այդ համակարգի ենթարկվածությամբ իրեն բնորոշ դինամիկայի օրենքներին, որոնք տարբեր համակարգերի համար տարբեր են։

Պատմական պատճառներով... Ավելին

Հուլիսի 6
Քյոլնի տաճար
Քյոլնի տաճար

Քյոլնի տաճար (գերմ.՝ Kölner Dom), դասական գոթական ոճով կառուցված կաթոլիկ տաճար գերմանական Քյոլն քաղաքում: Աշխարհի ամենաբարձր եկեղեցիների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Այն Համաշխարհային ժառանգության օբյեկտ է հանդիսանում:

Քյոլնի տաճարի կառուցումը ընդգրկել է երկու փուլ՝ 1248-1437 թվականները և 1842-1880-ական թվականները: Կառուցումից հետո տաճարը ունեցավ 157 մետր բարձրություն և չորս տարի շարունակ եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը:

Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում: Ամեն օր, միջինացված տվյալներով, այցելում են շուրջ... Ավելին

Հուլիսի 7
Հռոմի ֆորում
Հռոմի ֆորում

Հռոմի ֆորում (լատին․՝ Forum Romanum, իտալ.՝ Foro Romano), ուղղանկյուն հրապարակ Հռոմի կենտրոնում՝ շրջապատված որոշ նշանավոր հնադարյան կառավարական շինությունների ավերակներով: Հին քաղաքի բնակիչներն այս վայրն սկզբում հիշատակում էին որպես առևտրի հրապարակ՝ Forum Magnum կամ պարզապես Forum:

Այն դարեր շարունակ եղել է Հռոմի հասարակական կյանքի՝ Հռոմի հաղթական երթերի և ընտրությունների, հանրային ելույթների, Հռոմի քրեական դատավարությունների, գլադիատորական մրցույթների և առևտրային հարաբերությունների կենտրոնը: Այստեղ արձաններն ու հուշարձաններն անմահացնում էին քաղաքի անվանի մարդկանց: Հին Հռոմում այն համարվում էր ամենահայտնի հանդիպման վայրը, ինչպես նաև աշխարհում ողջ պատմության ընթացքում: Գտնվելով Պալատինում և Կապիտոլիում բլուրների միջև՝ ֆորումն այսօր ավերակ է՝ լի ճարտարապետական բեկորներով և անընդմեջ կատարվող հնագիտական պեղումներով, որոնք գրավում են տարեկան ավելի քան 4.5 միլիոն այցելուների:

Հին քաղաքի ամենահին և ամենանշանավոր կառույցները գտնվում էին ֆորումի մոտակայքում: Հռոմի թագավորության առաջին սրբատեղիներն ու տաճարները գտնվում էին... Ավելին

Հուլիսի 8
Քասթերի ջախջախումը, 1876, հունիսի 25
Քասթերի ջախջախումը, 1876, հունիսի 25

Լիթլ Բիգհորնի ճակատամարտ (անգլ.՝ Battle of the Little Bighorn), Լակոտայի կողմից հայտնի, ինչպես Յուղոտ խոտերի ճակատամարտ (անգլ.՝ Battle of the Greasy Grass), հնդկացիական լակոտա-հյուսիսային շեյենական միության և ԱՄՆ-ի բանակի Յոթերորդ հեծյալ գնդի միջև տեղի ունեցած ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1876 թվականի հունիսի 25-26-ին, Մոնտանայի Լիթլ Բիգհորն գետի մոտ: Ճակատամարտն ավարտվել է ամերիկական գնդի հինգ վաշտերի ջախջախմամբ և հայտնի հրամանատար Ջորջ Քասթերի մահվամբ:

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո բնակչությունը ձգվեց դեպի մայրցամաքի արևմուտք, ինչը տեղաբնակ սիու ցեղի հետ պատերազմի պատճառ դարձավ: Հարավի հետ պատերազմից հյուծված ԱՄՆ-ի զորքերը պարտություն կրեցին, և 1868 թվականին կնքվեց պայմանագիր, ըստ որի փակվեց հնդկացիական հողերի մեջով անցնող ճանապարհը և ոչնչացվեցին դրանցում գտնվող ամրոցները: Պատրաստվելով նոր պատերազմի՝ 1876 թվականի փետրվարին գեներալներ Թերին և Կրուկը կրկին ներխուժեցին հնդկացիական հողեր: Սիու ցեղը ստիպված... Ավելին

Հուլիսի 9
Գաբրիէլ Այվազովսկի
Գաբրիէլ Այվազովսկի

Գաբրիէլ եպս. Այվազովսկի (10 Մայիս, 1812, Թէոտոսիա – 8 Ապրիլ, 1880, Թիֆլիս), եկեղեցական եւ հասարակական գործիչ, բանասէր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ։ Մխիթարեան միաբանութեան անդամ՝ (1830), վարդապետ՝ (1834), եպիսկոպոս՝ (1867), արքեպիսկոպոս՝ (1871)։ Ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսկիի եղբայրը։

Ծնած է Թէոտոսիա, Խրիմի մէջ։ Նախահայրերը, 200 տարի առաջ, սերած են Լեհաստանի Կալիցիա նահանգէն, գաղթած՝ Այվազ մականունով Հայ տոհմէ մը։ Նախնական կրթութիւնը ստացած է Թէոտոսիոյ գաւառական դպրոցը: 1826-ին, 14 տարեկան Գաբրիէլ ուղարկուած է՝ Վենետիկ, Ս. Ղազարու վանքը, ուր աւարտելով իր ուսումը, կը մտնէ Մխիթարեան միաբանութեան մէջ։ Վարդապետ ձեռնադրուելով, իր ընդունակութեան եւ աշխատասիրութեան շնորհիւ մեծ ազդեցութիւն կ'ունենայ... Ավելին

Հուլիսի 10
Մաթս Վիլանդեր
Մաթս Վիլանդեր

Մաթս Առնե Ուլոֆ Վիլանդեր (շվեդ.՝ Mats Arne Olof Wilander [ˈmats viˈlandər], օգոստոսի 22, 1964, Վեկշյո), շվեդացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ տղամարդկանց մենախաղում։ 1982-ից մինչև 1988 թվականները նա հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի յոթ մրցաշարերում (երեքը Ֆրանսիայի բաց առաջնությունում, երեքը Ավստրալիայի բաց առաջնությունում և մեկը ԱՄՆ բաց առաջնությունում) և Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարում տղամարդկանց զուգախաղում (Ուիմբլդոնի մրցաշարում

1988 թվականին Վիլանդերը հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի չորս մրցաշարերից երեքում և այդ տարին ավարտել է աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։ Չնայած նրան, որ նա երբեք տիտղոս չի շահել Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղում, Վիլանդերը երկու անգամ հաղթել է Ավստրալիայում, երբ այդ մրցաշարը անց էր կացվում խոտածածկի վրա։ Դա Վիլանդերին դարձնում է վեց թենիսիտներից մեկը (Ջիմի Քոնորսի, Անդրե Աղասիի, Ռաֆայել Նադալի, Ռոջեր Ֆեդերերի և Նովակ Ջոկովիչի հետ միասին), ովքեր Մեծ Սաղավարտի մրցաշարերում հաղթանակ են տարել խոտածակի, հարդի և գրունտի վրա։ Վիլանդերը և Ռաֆայել Նադալը այն երկու թենիսիտներն են, ովքեր... Ավելին

Հուլիսի 11
«Փրկվածը» (անգլ.՝ The Revenant), ամերիկյան էպիկական ֆիլմ թրիլեր և վեսթերն ժանրերում, թողարկվել է 2015 թվականին, ռեժիսորը Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն է: Հիմնված է Մայքլ Պանկեի վեպի վրա, 2002 թվականին գրվել է Ինյարիտուի և Մարկ Սմիթի կողմից, հիմնականում մաունտինմեն Գլաս Հյուի կյանքի մասին է: Գլխավոր դերերում ԴիԿապիրոն և Թոմ Հարդին են: Ներկայացվել է «Օսկարի» տասներկու ամվանակարգերում՝ այդ թվում նաև տարվա լավագույն ֆիլմ, արժանացել՝ 3 «Օսկար» մրցանակի:

19-րդ դարի առաջին երեսնամյակ, Ամերիկայի հյուսիս-արևմուտք: Որսորդ Հյու Գլասի (Լեոնարդո ԴիԿապրիո) վրա հարձակվում է արջը: Խումբը բաժանվում է երկու մասի՝ վնասված Գլասի հետ մնում է նրա խորթ որդի Հոուկը և երկու որսորդ՝ Ջոն Ֆիցջերալդը ու Ջիմ Բրիջերը: Նրանք պետք է սպասեին Գլասի մահանալուն և թաղեին նրան, բայց դրա փոխարեն Ջոն Ֆիցջերալադը սպանում է Հոուկին և Ջիմ Բրիջերին համոզում թողնել մահացածին: Հանգամանքներին հակառակ... Ավելին

Հուլիսի 12
Սարսափ ֆիլմ կամ հորոր (անգլ.՝ horror film, horror movie) , գեղարվեստական ֆիլմի ժանր է։ Նման ֆիլմերը նպատակավորված են վախեցնել դիտողին, լարված մթնոլորտ ստեղծել, վախ ու տագնապ ներշնչել, ստեղծել «սասպենս»-ի (անսպասելիության) զգացում: Հայտնի սարսափ ժանրի դերասան Քրիստոֆեր Լին 1975 թվականին տված հարցազրույցներից մեկում ասում էր, որ ժանրի անվանումը չպետք է լինի «horror», քանի որ սարսափն ավելի շատ բերում է զզվանքի զգացում, իսկ այս ժանրի ֆիլմերում դա այդքան էլ պարտադիր չէ:Նա ժանրը անվանեց «film du fantastique»: Այդ անվանումով են ֆրանսիացիները կոչում սարսափի առանձին ճյուղերից մեկը:

Սարսափ ֆիլմերի հիմնական նպատակը հանդիսատեսի մոտ վախ առաջացնելն է, որը հանդես է գալիս սյուժեում, կերպարներում, դեպքերում և այլն: Նշված զգացումը կարող է առաջանալ որևէ ֆանտաստիկ իրադարձության ժամանակ, ինչպես նաև հոգեբանական գործողությունների, մարդու անմիջական գործողությունների, բնության երևույթների, բռնության տեսարանների ընթացքում և այլն: Սակայն սարսափ ֆիլմերը... Ավելին

Հուլիսի 13
Բրեդ Ֆրիեդել
Բրեդ Ֆրիեդել

Բրեդլի Հովարդ Ֆրիդել (անգլ.՝ Bradley Howard Friedel, 1971 թվական, մայիսի 28, Լեյքվուդ, Օհայո, ԱՄՆ), նախկինում ամերիկացի ֆուտբոլիստ, դարպասապահ, ներկա պահին՝ ԱՄՆ-ի ֆուտբոլի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ: 1992 թվականից 2005 թվականը հանդես է եկել ԱՄՆ-ի ազգային հավաքականում, որի կազմում ներկայացրել է իր հավաքականը երեք աշխարհի առաջնություններում: Հավաքականի կազմում անցկացրել է 82 խաղ:

Պատանի տարիքում Բրեդը զբաղվել է բասկետբոլով, ֆուտբոլով և թենիսով: Չնայած նրան, որ Բրեդը սպորտի երեք ձևերում էլ ներկայանում էր լավ արդյունքներով, այնուամենայնիվ նա որոշում է կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Սկզբում նա ուներ հարձակվող դառնալու ցանկություն, սակայն որոշ ժամանակ անց փոխում է իր որոշումը: 1990-ական թվականների սկզբում Բրեդը կարող էր միանալ անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստին», սակայն նրա մոտ առաջանում են դժվարություններ աշխատանք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման հետ, և... Ավելին

Հուլիսի 14
Վաղվա լեգենդները (անգլ.՝ DC's Legends of Tomorrow) ամերիկյան մարտաարկածային հեռուստասերիալ է, որի ստեղծողներն են Գրեգ Բերլանտին, Մարկ Գուգենհեյմը, Էնդրյու Քրեյսբերգը և Ֆիլ Քլեմերը, ովքեր նաև Սառա Սեքթերի և Քրիս Ֆեդակի հետ միասին հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերներն են, Քլեմերը նաև համարվում է շոուռաներ։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 21-ին և հեռարձակվում է The CW հեռուստաալիքով։ Հեռուստասերիալը հանդիսանում է «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների սփին-օֆֆը։ 2016 թվականի մարտի 11-ին The CW-ն հեռուստասերիալը երկարաձգել է երկրորդ եթերաշրջանի համար։

Ժամանակի ճանապարհորդ Ռիպ Հանթերը ճանապարհորդում է անցյալ՝ ներկայիս օրեր, որտեղ նա հավաքում է հերոսների և չարագործների թիմ՝ փորձելով կանխել Վանդալ Սևիջի՝ աշխարհը վերացնելու մտադրությունը։

Հիմնական անձնակազմը հիմնված է... Ավելին

Հուլիսի 15
Երուսաղէմի Պաշարում (1099), մանրանկարչութիւն՝ 13-րդ դարու
Երուսաղէմի Պաշարում (1099), մանրանկարչութիւն՝ 13-րդ դարու

Երուսաղէմի պաշարում, Խաչակիրներու Առաջին արշաւանքի գլխաւոր իրադարձութիւնը։ Տեղի ունեցած է 7 Յունիս 1099-էն մինչեւ 15 Յուլիս 1099-ը, որուն իբրեւ անդիւնք քաղաքը կը գրաւուի խաչակիրներուն կողմէ:

1095-ին Ուրպանոս Բ․ Պապը կը գումարէ Քլերմոնի ժողովը եւ կը յայտարարէ Խաչակիրներու արշաւանք ընդդէմ իսլամներու: Նպատակն էր ազատագրել իսլամներու տիրապետութեան տակ գտնուող Երուսաղէմ քաղաքը, ուր մեծցած, սպանուած եւ թաղուած էր Յիսուս Քրիստոսը: Ուրպանոսը կը խոստանար մեղքերու թողութիւն տալ արշաւանքի մասնակիցներուն։ Եւրոպացիները թիւր կարծիք ունէին իսլամներու մասին եւ կը մտածէին, որ դիւրին յաղթանակ կրնան տանիլ անոնց նկատմամբ։

Հոկտեմբեր 1096-ը սիզբը կը համարուի գիւղացիներու կամ աղքատներու Խաչակիրներու արշաւանքին։ Արշաւի մասնակիցներու մեծ մասը կանոնաւոր բանակի անդամներ չէին, հետեւաբար լուրջ ռազմական ուժ չէին կազմեր։ Սուրբ Երկրի ճամբուն, խաչակիրները կը թալանեն... Ավելին

Հուլիսի 16
Սյունիք նահանգ
Սյունիք նահանգ

Սյունիքի իշխանություն, միջնադարյան ենթակա կազմավորում Հայկական լեռնաշխարհի արևելքում՝ Սյունիք նահանգում, 314-987 թվականներին։ Հիմնադրվել է Մեծ Հայքի արքա Տրդատ Գ Մեծի հրամանով՝ 314 թվականին։ Իշխանությունը ղեկավարել է Սյունիների ազնվական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 18 000 կմ2։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Շաղատ ավանը (Սիսիանի շրջան), 820-ական թվականներից՝ Եղեգիս գյուղաքաղաքը (Եղեգնաձորի շրջան)։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Արաբական խալիֆայությունը, իր մեջ վերստին ներառել է Վայոց ձոր և Գեղարքունիք գավառները, որոնք ժամանակ առ ժամանակ անջատվում էին իշխանության տարածքից: Ոսկեդարի շրջանում այն իր մեջ ներառում էր Գեղարքունիքը, Վայոց ձորը, Սյունիքը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) Քաշաթաղի շրջանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևելքը։

Տարբեր ժամանակներում կազմել է... Ավելին

Հուլիսի 17
Մեյզ բանտը
Մեյզ բանտը

Փախուստ Մեյզ բանտից (իռլանդացի հանրապետականները փախուստն անվանել են «Մեծն փախուստ»), փախուստ Հյուսիսային Իռլանդիայի Անթրիմ կոմսության Մեյզ բանտից 1983 թվականի սեպտեմբերի 25-ին։ Մեյզ բանտը (նախկինում՝ Լոնգ Քեշ) համարվում էր Եվրոպայի ամենապաշտպանված բանտերից մեկը։ Այնտեղ պահվում էին Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության ժամանակ ռազմական գործողություններին մասնակցած բանտարկյալները։ Տվյալ փախուստը համարվում է բրիտանական պատմության մեջ ամենամեծաքանակը՝ փախստականների քանակով։ Իռլանդիայի հանրապետական ժամանակավոր բանակի 38 բանտարկյալ, որոնք դատապարտվել էին սպանությունների և պայթյունների համար, փախուստի դիմեցին բանտի Н7 բլոկից։ Փախուստի արդյունքում բանտապաններից մեկը մահացավ սրտային նոպայից, 20-ը ստացան տարբեր վնասվածքներ, որոնցից երկուսը՝ հրազենային վնասվածքներ․ զենքը բանտ էր բերվել ոչ օրինական ճանապարհով։ Փախուստը Իռլանդիայի հանրապետական բանակի լուսաբանման համար... Ավելին

Հուլիսի 18
Դինարա Սաֆինա
Դինարա Սաֆինա

Դինարա Մուբինովնա Սաֆինա (ռուս.՝ Дина́ра Муби́новна Са́фина, թաթ.՝ Динара Мөбин кызы Сафина, Dinara Mɵbin qızı Safina, ապրիլի 27, 1986, Մոսկվա), ռուս նախկին պորֆեսիոնալ թենիսիստուհի, սպորտի վաստակավոր վարպետ, հեռուստահաղորդավարուհի։ Աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ մենախաղում, Մեծ Սաղավարտի զուգախաղի մեկ մրցաշարի հաղթող (US Open-2007), Մեծ Սաղավարտի մենախաղի երեք մրցաշարերի եզրափակչի մասնակից, Մեծ Սաղավարտի զուգախաղի մեկ եզրափակչի մասնակից (US Open-2006), Օլիմպիական խաղերի թենիսի մենախաղի մրցաշարի արծաթե մեդալակիր, WTA 21 մրցաշարերի (որից 12-ը մենախաղում) հաղթող, Ֆեդերացիայի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող (2005, 2008) և Հոպմանի գավաթի եզրափակչի մասնակից (2009) Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում, Մեծ Սաղավարտի պատանեկան մեկ մրցաշարի մենախաղի եզրափակիչի մասնակից (Ուիմբլդոն-2001), Մեծ Սաղավարտի զուգախաղի պատանեկան մեկ մրցաշարի եզրափակիչի մասնակից (Roland Garros-2000), զուգախաղի աշխարհի նախկին 8-րդ ռակետ, մենախաղի պատանեկան վարկանիշի աշխարհի նախկին 9-րդ ռակետ, զուգախաղի պատանեկան վարկանիշի աշխարհի նախկին 7-րդ ռակետ։

Դինարա Սաֆինան հանդիսանում է տղամարդկանց մենախաղի աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Մարատ Սաֆինի քույրը և թենիսի պատմության մեջ միակ դեպքն է... Ավելին

Հուլիսի 19
Սթիվեն Քինգ
Սթիվեն Քինգ

Սթիվեն Էդվին Քինգ, (անգլ.՝ Stephen Edwin King) (21 սեպտեմբերի, 1947 թվական) ամերիկյան սարսափ, սասփենս, գերբնական, գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրի գրող է։ Նրա գրքերը վաճառվել են ավելի քան 350 միլիոն օրինակով, որոնցից շատերն էկրանավորվել են ֆիլմերի, մինի սերիալների, հեռուստահաղորդումների և կոմիքսների։ Քինգը հրատարակել է 54 վեպ, ներառյալ Ռիչարդ Բախման կեղծանվան տակ գրած և վեց ոչ-արձակ գրքերը։ Նա գրել է մոտավորապես 200 կարճ պատմություններ, որոնցից շատերը տեղ են գտել հեղինակի ժողովածուներում։ Իր պատմությունների մեծ մասի գործողությունները տեղի են ունենում հայրենի նահանգ Մենում։ Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» վեպի հիման վրա նկարահանված «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը։

Քինգը ստացել է Բրեմ Սթոքերի, Համաշխարհային ֆենտեզի և Բրիտանական ֆենտեզի հասարակություն մրցանակներ։ 2003 թվականին, իր «Միջնակա կայարան» (1980) նովելը առաջադրվել է Նեբյուլա մրցանակաբաշխությունում՝ լավագույն նովել անվանակարգում։ Գրքի ազգային հիմնադրամը նրան շնորհել է մեդալ... Ավելին

Հուլիսի 20
Մեքսիկայի ազգային պալատ
Մեքսիկայի ազգային պալատ

Մեքսիկայի ազգային պալատ (իսպ.՝ Palacio Nacional), դաշնային գործադիր մարմնի նստավայրը Մեքսիկայում: Տեղակայված է Մեխիկոյի գլխավոր հրապարակում՝ Սահմանադրության հրապարակում («Սոկալո»): Այս վայրը Մեքսիկայի իշխող դասի համար պալատ է եղել դեռևս ացտեկական կայսրության ժամանակաշրջանից և պահպանել է Մոնթեսումա II-ին պատկանող շենքի բնօրինակ կառույցի շինանյութերը:

Ազգային պալատը կառավարական շենք է: Այս շենքում են գտնվում նաև Մեքսիակայի դաշնային գանձարանը և Մեքսիկայի ազգային արխիվը:

Շենքի ճակատային հատվածը հյուսիսից և հարավից եզրապատված է երկու աշտարակներով, ունի երեք հիմնական դռներ, որոնցից յուրաքանչյուրը տանում է շենքի տարբեր հատվածներ: Հարավային դուռը տանում է դեպի Patio of Honor և նախագահական գրասենյակներ (հանրային մուտքն արգելված է), հյուսիսային դուռը հայտնի է որպես... Ավելին

Հուլիսի 21
Հոնդուրասի քարտեզ
Հոնդուրասի քարտեզ

Ֆուտբոլային պատերազմ (անգլ.՝ Football War, իսպ.՝ Guerra del Fútbol), արագ ռազմական հակամարտություն Սալվադորի և Հոնդուրասի միջև, որը տևեց վեց օր (1969 թվականի հուլիսի 14-20): Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ պատերազմի անմիջական առիթ հանդիսացավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի խաղերում Հոնդուրասի թիմի պարտությունը Սալվադորի թիմին, ինչով էլ բացատրվում է տվյալ հակամարտության անվանումը:

Չնայած արագընթացությանը՝ հակամարտությունը թանկ գին ունեցավ երկու կողմերի համար. ընդհանուր կորուստները կազմեցին մի քանի հազար մարդ. պատերազմը վերջ տվեց Կենտրոնաամերիկյան ընդհանուր շուկայի տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծին: Երկրների միջև հաշտության պայմանագիրը ստորագրվեց պատերազմի ավարտից 10 տարի հետո միայն:

Պատերազմի պատճառներից մեկն էլ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի որոշ հատվածների ճիշտ տեղագրության վերաբերյալ վաղեմի վեճն էր, որ սկիզբ էր առել 19-րդ դարում:

Բացի այդ, Հոնդուրասի կառավարությունն ու գործարար շրջանակները զայրացած էին այն էական առևտրային առավելությունների պատճառով, որոնք 1960-ական թվականների սկզբներին Կենտրոնաամերիկյան ընդհանուր շուկայի կազմակերպության կանոններով տրամադրվեցին... Ավելին

Հուլիսի 22
"Աթէնքի դպրոցը" Ռաֆայէլ
"Աթէնքի դպրոցը" Ռաֆայէլ

Վերածնունդը կամ Ռընեսանսը (ֆրանսերէն՝ Renaissance, Իտալերէն՝ Rinascimento) Արեւմտեան եւ Կեդրոնական Եւրոպայի երկիրներու մշակութային եւ գաղափարական զարգացման դարաշրջան մըն է, երբ միջնադարեան մշակոյթէն անցում մը կատարուած է նոր ժամանակի մշակոյթին, Իտալիոյ մէջ Ժդ. – Ժզ.դարերուն, իսկ միւս երկիրներուն մէջ՝ Ժե.– Ժզ. դարերուն։

Վերածննդեան մշակոյթի հիմնական գիծերն են աշխարհիկ բնոյթը, հիւմենիզմ- ական աշխարհահայեացքը, հնադարեան մշակութային ժառանգութեան դիմելը, զայն վերածնիլը, որմէ յառաջացած է Վերածնունդանուանումը։ Վերածննդեան մշակոյթի նախակարապետը միջնադարեան քաղաքային մշակոյթն է, որու վերելքը հնադարեան մշակոյթի նկատմամբ հետաքրքրութեան յառաջացնումն է: Եւրոպայի տնտեսապէս առաւել զարգացած երկիրներուն ու շրջաններուն մէջ գործարար աշխոյժ պայմաններուն մէջ կը յառաջանայ գործօն անձնաւորութիւնը, որու դիրքն ու յաջողութիւնները կը պայմանաւորուէին ոչ թէ տոհմական ծագումով, այլ՝ սեփական ձեռներէցութեամբ եւ գիտելիքներով։ Կրօնական բարոյախօսութիւնը եւ միջնադարեան աւանդոյթները մարդոց համար նեղացուցիչ կը դառնան։Նոր աշխարհահայեացքի կրողները կ'ըլլան գրականութեան, բանասիրութեան, իմաստասիրութեան եւ արուեստի ներկայացուցիչները։ Մարդը կը հռչակուի... Ավելին

Հուլիսի 23
Սուրբ Վիտուսի մայր տաճար
Սուրբ Վիտուսի մայր տաճար

Պրահա (չեխ․՝ Praha [ˈpraɦa]), Չեխիայի մայրաքաղաքը։ Իր մեծությամբ Եվրամիության քաղաքներից տասնչորսերորդն է։

Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում` Վլտավա գետի ափին։ Առանձին վարչական միավոր է: Բնակչությունը` 1,3 միլիոն մարդ (2013 թվականի տվյալներով)։ Եվրոպայի զբոսաշրջային խոշոր կենտրոն է. 2012 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմել է 5,4 միլիոն մարդ:

10-րդ դարից Չեխիայի մայրաքաղաքն է, 1526-1918 թվականներին` Բոհեմիայի գլխավոր քաղաքը` Հաբսբուրգների իշխանությամբ, 1918-1992 թվականներին` Չեխոսլովակիայի մայրաքաղաքը, 1993 թվականից` Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքը: Քաղաքի պատմական կենտրոնը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Քաղաքը անվանումը շատ վեճերի տեղիք է տվել: Սովորաբար «Praha» բառը կապում են... Ավելին

Հուլիսի 24
Ամելի Սիմոն Մորեսմո
Ամելի Սիմոն Մորեսմո

Ամելի Սիմոն Մորեսմո (ֆր.՝ Amélie Simone Mauresmo, [ameli simɔn moʁɛsmo], ծնվել է 1979 թվականի հուլիսի 5-ին,, Սեն Ժերմեն ան Լե, Ֆրանսիա), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիտուհի և աշխարհի թիվ մեկ ռակետ։ Մորեսմոն հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մենախաղի երկու մրցաշարերում՝ Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն, ինչպես նաև արծաթե մեդալ է նվաճել 2004 թվականի Օլիմպիական խաղերում։

Մորեսմոն վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականին հասել է 2004 թվականի սեպտեմբերի 13-ին և պահպանել է այն հինգ շաբաթ շարունակ։ Մորեսմոն պրոֆեսիոնալ թենիսից հեռանալու մասին պաշտոնապես հայտարարել է 2009 թվականի դեկտեմբերի 3-ին, թենիսին նվիրելով իր կյանքի տասնհինգ տարին։ Նա Ուիմբլդոն վերադարձել է 2010 թվականին, որպես խոտածածկի ֆրանսիացի մասնագետ և 2007 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի զուգախաղի հաղթող Միխաել Լյոդրայի մարզիչ։ Նա նաև օգնել է Մարիոն Բարտոլիին 2013 թվականին Ուիմբլդոնի մրցաշարում հաղթանակ տանելու ժամանակ։ Մորեսմոն մարզել է Էնդի Մարրեյին 2014 թվականի հունիսից մինչև... Ավելին

Հուլիսի 25
Կին ինքնագիր է տալիս (2012 թվականի դեկտեմբերի 30)
Կին ինքնագիր է տալիս (2012 թվականի դեկտեմբերի 30)

Կի Սոն Յոն (Կոնցևիչի համակարգով խորհուրդ տրվող տառադարձությունը՝ Կի Սոնյոն, կոր.՝ 기성용, 奇誠庸, հունվարի 24, 1989, Գվանջու), հարավկորեացի ֆուտբոլիստ։ Ուելսյան «Սուոնսի Սիթի» ակումբի և Հարավային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։ Հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

2008 թվականից պաշտպանում է Հարավային Կորեայի ազգային հավաքականի գույները. այնտեղ խաղացել է 72 խաղ, խփել 5 գոլ: «Ասիական վագրերի» կազմում Կին մասնակցել է Մունդիալ 2010-ին, 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերին, 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերին, Ասիայի 2011 թվականի գավաթին և Ասիայի 2015 թվականի գավաթին:

Կին ծնվել է 1989 թվականի հունվարի 24-ին հարավկորեական Գվանջու քաղաքում։ 2011 թվականին Սոն Յոնի հայրը, ով նախկինում եղել է ֆուտբոլիստ, որդուն ուղարկեց Ավստրալիա՝ սովորելու, հավատալով, որ այս երկրում պատանի Կին կարող է յուրացնել անգլերենը և իսկապես կհմտանա ֆուտբոլում: Սոն Յոնը ընդունվեց... Ավելին

Հուլիսի 26
«Փնտրելով Դորիին» մուլտֆիլմը 2016 թվականին թողարկված ամերիկյան 3D համակարգչային անիմացիոն կատակերգություն է, որը արտադրվել է Փիքսար անիմացիոն ստուդիայում և թողարկվել է Walt Disney Pictures-ի կողմից: Ֆիլմի հիմքը հանդիսացել է 2003 թվականին թողարկված «Փնտրելով Նեմոյին» մուլտֆիլմը: Էնդրյու Ստանտոնը, ով առաջին ֆիլմի ռեժիսորն էր, վերադարձավ և դարձավ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը։ Նրա հետ աշխատել են Անգուս Մակլենը և Բոբ Պիտերսոնը: Ֆիլմը հնչյունավորել են Էլեն Դեջեներեսը, Ալբերտ Բրուկսը, Հայդեն Ռոլենսը, Էդ Օ'Նիլը, Քեթլին Օլսոնը, Թայ Բարելը, Դայան Քիթոնը և Յուջին Լևին:

Մուլտֆիլմը ամնեզիա ունեցող Դորի ձկան մասին է, ով փնտրում է իր ծնողներին: Ճանապարհին նրան բռնում են և տանում Կալիֆոռնիայի հանրային ակվարիումում, որտեղից Նեմոն և Մարլինը փորձում են նրան ազատել:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենցել Լոս Անջելեսի Էլ Կապիտան թատրոնում՝ 2016 թվականի հունիսի 8-ին, իսկ ԱՄՆ-ում՝ հունիսի 17-ին:

Առաջին ֆիլմի դեպքերից մեկ տարի անց... Ավելին

Հուլիսի 27
Լինդսեյ Դևենպորտ
Լինդսեյ Դևենպորտ

Լինդսեյ Էնն Դևենպորտ (անգլ.՝ Lindsay Ann Davenport, հունիսի 8, 1976, Պալոս Վերդես), ամերիկացի նախկին թենիսիստուհի, մարզիչ, հեռուստահաղորդավարուհի: Նա ութ տարբեր անգամներ զբաղեցրել է համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը՝ այնտեղ մնալով ընդհանուր առմամբ 98 շաբաթ: Նա հինգ կին թենիսիստուհիներից մեկն է, ով 1975 թվականից ի վեր տարվա վերջին համաշխահային առաջին հորզոնականն է զբաղեցրել նվազագույնը չորս անգամ (1998, 2001, 2004 և 2005 թվականներ), մյուսներն են՝ Կրիս Էվերտը, Շտեֆի Գրաֆը, Մարտինա Նավրատիլովան և Սերենա Ուիլյամսը: Նա դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականին է հասել նաև զուգախաղում:

Լինդսեյ Դևենպորտը ընդհանուր առմամբ հաղթանակ է տարել կանանց մենախաղի 55 WTA մրցաշարերում, այդ թվում արժանացել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի երեք տիտղոսների (մեկական անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում, Ուիմբլդոնի մրցաշարում և ԱՄՆ բաց առաջնությունում), 1996 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի և հաղթանակի WTA Ամփոփիչ մրցաշարում: Նա նաև հաղթանակ է տարել 38 WTA Tour-ի զուգախաղերում, այդ թվում արժանացել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի երեք տիտղոսներից... Ավելին

Հուլիսի 28
Շիմպանզեի գլխուղեղ
Շիմպանզեի գլխուղեղ

Գլխուղեղ, օրգան, նյարդային համակարգի կենտրոն ողնաշարավորների և անողնաշարավորների մեծ մասի մոտ։ Միայն որոշ անողնաշարավորներ, ինչպիսիք են, օրինակ, սպունգները, մեդուզաները, ասցիդաները և ծովաստղերը, չունեն գլխուղեղ, փոխարենն ունեն ցրված կամ կենտրոնացած նյարդային հանգույցներ։ Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների՝ տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառության մոտ։ Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից, որոնցից յուրաքանչյուրը սինապսներով կապված է հազարավոր այլ նեյրոնների հետ։ Այս նեյրոնները միմյանց հետ կապվում են աքսոններով, որոնցով ազդակները՝ գործողության պոտենցիալները, փոխանցվում են գլխուղեղի կամ մարմնի... Ավելին

Հուլիսի 29
Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Վազգէն Ա․ (ռումանահայ, աշխարհիկ անունը՝ Լեւոն Կարապետ Աբրահամ Պալճեան) (3 Հոկտեմբեր, 1908, Պուխարեսթ - 18 Օգոստոս 1994), Հայ Առաքելական Եկեղեցւոյ 130-րդ Կաթողիկոս, հայագէտ եւ Հ.Հ. ազգային հերոս։

Վազգէն Ա․ (աւազանի անունը՝ Լեւոն-Կարապետ) Պալճեան, նախնական կրթութիւնը ստացած է Օտեսայի (Առաջին աշխարհամարտի (1914–18) տարիներուն, ուր հաստատուած էր Պալճեաններու ընտանիքը) հայկական նախակրթարանին մէջ։ Ռումանիա վերահաստատուելէ ետք, ուսումը շարունակած է Պուխարեսթի Միսաքեան-Քեսիմեան ազգային վարժարանին մէջ, 1924–26՝ Պուխարեսթի առեւտրական բարձրագոյն վարժարան։ 1936-ին, աւարտած է Պուխարեսթի պետական համալսարանի գրականութեան եւ փիլիսոփայութեան կաճառը, 1937-ին՝ գործնական մանկավարժութեան բաժինը։

1930-ական թուականներէն՝ ռումանահայ գաղութի խնդիրները արծարծած է «Մարտկոց» թերթին մէջ (1933, Փարիզ), ապա՝ Պուխարեսթի մէջ իր հիմնած «Հերկ» ամսագիրի 12 թիւերուն (Յունիս 1937-էն Մայիս 1938)։ 1929–43 դասաւանդած է Պուխարեսթի հայկական դպրոցներէն ներս, ան եղած է հայ գերիներուն օգնող կոմիտէի (1942–44) կազմին մէջ։ Սեպտեմբերին 1943-ին , Ռումանահայ թեմական խորհուրդի որոշումով, մեկնած է Աթէնք, ուր Ս. Կարապետ եկեղեցւոյ մէջ ձեռնադրուած է... Ավելին

Հուլիսի 30
Հին ժողովարանը
Հին ժողովարանը

Գամլա (Գամալա, եբրայերեն՝ גמלא‎), հին հրեական քաղաք Գոլանի բարձունքների արևմտյան լանջին, Կիներետ կիրճից 18 կմ հյուսիս-արևելք: Հիմնադրվել է Ք.ա. 81 թվականին՝ Հասմոնեական թագավորության կազմում: Հրեական պատերազմի ժամանակ եղել է ապստամբների հիմնական պատվարը: Ք.հ. 67 թվականին մեկ ամիս տևած պաշարումից հետո գրավվել և ոչնչացվել է հռոմեական զորքերի կողմից:

Որպես Գամլայի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներ ծառայում են հին հրեական պատմիչ Հովսեփոս Փլավիոսի գրվածքները և 1970-1990 թվականներին անցկացված հնագիտական պեղումների արդյունքները:

Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Գամլայի տեղանքը բնակեցված է եղել արդեն վաղ բրոնզե դարում: Բնակավայրը, հավանաբար, եղել է գյուղատնտեսական բնույթի, քանի որ հնագետները գտել են երկարատև օգտագործման բազմաթիվ հղկված կայծքարե մանգաղներ: Որոշ գտածոներ նույնիսկ ավելի վաղ՝ պղնձեդարյան են: Հնագույն շինություններն այնքան դիմացկուն էին, որ հետագայում ՝ Ք. հ. 1-ին դարում ևս օգտագործվել են: Մոտավորապես Ք.ա. 2700 թվականին բնակավայրը լքված է եղել և վերականգնվել է միայն... Ավելին

Հուլիսի 31
Բալըկչըների ընտանեկան գերեզմանը
Բալըկչըների ընտանեկան գերեզմանը

Սևակ Շահին Բալըկչը (թուրքերեն՝ Sevag Şahin Balıkçı, ապրիլի 1, 1986, Ստամբուլ - ապրիլի 24, 2011, Բաթման), հայկական ծագմամբ թուրք զինվորական, ով սպանվել է 2011 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը։ Սևակին սպանած Քըվանչ Աղաօղլուն դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման՝ դիտավորյալ սպանության հոդվածով։

Սևակ Բալըկչըն սպանվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բաթման քաղաքում տեղակայված զորամասերից մեկում՝ ատրճանակի կրակոցից։ Սևակին ընդամենը 23 օր էր մնացել մինչ զորացրվելը։ Բաթմանի զորամասի հրամանատարության տևած ցուցմունքում նշված է, որ Սևակը սպանվել է «Զենքի հետ անզգուշաբար վարվելու արդյուքնում», երբ կատակ էր անում իր ընկերոջ հետ։ Ընտանիքը հավատացած է, որ պաշտոնական պատճառաբանությունները ճշմարիտ են և իրենց որդին նահատակ չէ, քանի որ սպանվել է պատահաբար: Սևակի հարսնացուն, մինչդեռ, հարցականի տակ է դնում հարցը, քանի որ համաձայն նրա, Սևակի իր հետ հեռախոսային զրույցների ժամանակ բազմիցս ասել է, որ իրեն ... Ավելին

2016 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր