Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նետ (այլ կիրառումներ)

"Նետ" (անգլ.՝ Arrow) — ամերիկյան արկածային հեռուստասերիալ՝ դրամայի մասնիկներով, ստեղծված Գրեգ Բերլանտի, Մարկ Գուգենխայմի և Էնդրյու Կրայսբերգի կողմից՝ DC Comics-ի հերոս Կանաչ Նետի հիման վրա։ Սերիալը պատմում է միլիարդատեր Օլիվեր Քուինի մասին, ով հինգ տարի գոյատևելով անմարդաբնակ կղզում, վերադարձավ, որպեսզի սկսի մարտնչել իր քաղաքի հանցագործներ դեմ, նետ ու աղեղի օգնությամբ։

Նետ
Изображение логотипа
"Նետ"-ի առաջին եթերաշրջանի տարբերանշանը
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքGreen Arrow?
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Սթիվեն Ամել, Քեթի Քեսիդի, Դեյվիդ Ռեմսի, Էմիլի Բեթ Ռիքարդս, Քոլին Դոնել, Ուիլա Հոլանդ, Սուսանա Թոմփսոն, Փոլ Բլեքթորն, Քոլթոն Հեյնս, Ջոն Բարրոումեն, Քեյթի Լոտց, Էքո Քելում, Rick Gonzalez?, Ջուլիանա Հարքավի, Քեթրին ՄաքՆամարա, Մանու Բեննեթ, Ջոշ Սեգարա, Քըրք Ասևեդո, Օդրի Մարի Անդերսոն, Sea Shimooka?, Ben Lewis?, Joseph David-Jones?, LaMonica Garrett?, Մեդիսոն ՄաքԼաֆլին, Կատրինա Լոու, Դևիդ Նայքլ և Jack Moore?
ՊրոդյուսերԳրեգ Բեռլանտի
ՍցենարիստԳրեգ Բերլանտի
ԽմբագիրՔրիստեն Ուինդել, Էնդի Արմագանեան, Փոլ Քարասիկ, Ջեսի Մյուրեյ
Պատմվածքի վայրStar City?, Երկիր-1 և Պրայմ Երկիր
Գեղարվեստական աշխարհThe CW DC հեռուստատեսային աշխարհ
Նկարահանման վայրՎանկուվեր
Եթերաշրջանների քանակ8
Սերիաների քանակԼրացվում են
Էկրաններին էհոկտեմբերի 10, 2012-ից
ՀեռուստաալիքCW
ԸնկերությունBonanza Productions, Berlanti Productions, DC Entertainment, Warner Bros. Television
ԴիստրիբյուտորWarner Bros. Television
Պատկերի ձևաչափ16:9
Ձայնի ձևաչափStereo Dolby Digital 5.1
Պաշտոնական կայքէջ

Պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 10-ին[2][3]։ Նկարահանումները տեղի են ունեցել Կանադայի Վանկուվեր քաղաքում։

Սերիալը ինքնին ներկայացնում է նոր հայացք դեպի Կանաչ նետ կերպարին, ինչպես նաև մնացած DC Comics- ի այլ սուպերհերոսներին։ Չնայած նրան, որ «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում արդեն հայտնվել էր նմանատիպ կերպար, սակայն ստեղծողները որոշեցին սկսել պատմությունը զրոյից։ Այդ իսկ պատճառով նրանք գլխավոր դերի համար հրավիրեցին Սթիվեն Ամելին։ Ինչպես նաև ստեղծողները ուշադրություն են դարձրել այն փաստին, թե ինչպես է կղզին անդրադարձել Օլիվեր Քուինի կյանքի և ճակատագրի վրա։ Յուրաքանչյուր սերիայում կան ֆլեշբեքեր այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 5 տարիների ընթացքում, երբ գլխավոր հերոսները համարվում էր մեռած[4]։

2012 թվականի հոկտեմբերի 22 - ին հեռուստաալիքը պատվիրեց լիարժեք եթերաշրջան՝ կազմված 23 սերիայից[5]։ 2013 թվականի փետրվարի 11 - ին The CW ալիքը սերիալը երկարաձգեց մինչև 2 - րդ եթերաշրջան[6]։ 2014 թվականի փետրվարի 13 - ին սերիալը երկարաձգվեց մինչև 3 - րդ եթերաշրջան[7]։ 2015 թվականի հունվարի 11 - ին երկարեցրին մինչև 4 - րդ եթերաշրջան, որը մեկնարկեց 2015 թվականի հոկտեմբերի 7 - ին[8]։ 2016 թվականի մարտի 11 - ին այն երկարեց մինչև 5 - րդ եթերաշրջան[9]։ 2017 թվականի հունվարի 8 - ին այն երկարաձգվեց մինչև 6 - րդ եթերաշրջան[10]։

Սերիալը հիմնականում լավ արձագանքներ է ստանում քննադատների կողմից։ Առաջին եթերաշրջանը հեռուստաէկրանում հավաքեց 3,68 միլիոն հեռուստադիտող և շատ անգամ դարձել է տարբեր հեռուստատեսային մրցանակների նոմինանտ և դափնեկիր։ Առաջին և երկրորդ եթերաշրջաններն առկա են DVD և Blu-Ray տարբերակներով։ "Նետ"-ն ունի նաև սփին-օֆֆներ՝ "Ֆլեշ"-ը, "Վաղվա լեգենդներ"-ը և "Վիքսեն"-ը։

Սյուժե խմբագրել

Առաջին եթերաշրջան խմբագրել

Առաջին եթերաշրջանում Օլիվեր Քուինը՝ Սթարլինգ Սիթիի միլիարդերներից մեկը, հինգ տարի առեղծվածային Լիան Յու կղզում գոյատևելուց հետո վերադառնում է տուն՝ մոր և քրոջ մոտ։ Եթերաշրջանը կենտրոնացված է Օլիվերի հարաբերությունների վերականգնման և հանցագործներին թիկնոցավոր վրիժառուի կերպարով որսալու վրա։ Նաև պատմվում է Օլիվերի կղզում անցկացրած տարիների մասին։

Երկրորդ եթերաշրջան խմբագրել

Երկրորդ եթերաշրջանում Օլիվերը խոստանում է՝ ընկերոջ հիշատակը հարգելու համար այլևս մարդկանց չսպանել։ Վերադառնում է Սլեյդ Ուիլսոնը, ով կղզում էր Օլիվերի հետ, վերջինիս հանդեպ վրեժի զգացումով լցված։ Օլիվերը պետք է հետ վերադարձնի "Քուին քոնսոլիդեյթիդ"-ը։ Նա օգնում է Ռոյ Հարփերին՝ Միռակուրու կոչվող շիճուկը օրգանիզմի մեջ պարունակող աշակերտին, կառավարել ուժերը։

Երրորդ եթերաշրջան խմբագրել

Երրորդ եթերաշրջանում Սլեյդ Ուիլսոնին հաղթելու համար Նետին հանրությունն ընդունում է որպես հերոսի։ Ռեյ Փալմերը՝ տեղի հարուստ գործարար և գիտնական, գնում է "Քուին քոնսոլիդեյթիդ"-ը։ Օլիվերը ջանում է վերամիավորել իր ընտանիքը, սակայն տարաձայնություններ է ունենում Ռա'ս ալ Գուլի հետ։ Ողբերգական իրադարձությունից հետո Լոուրելը որոշում է հետապնդել նույն ճանապարհը, ինչ քույրը՝ Սառան՝ Սև Դեղձանիկը։ Ջոն Դիգլը փորձում է հարմարվել ընտանիքի հոր կարգավիճակին, մինչդեռ Ֆելիսիթի Սմոքը նշանակվում է Փալմեր Տեքնոլոջիսի փոխնախագահ։

Չորրորդ եթերաշրջան խմբագրել

Չորրորդ եթերաշրջանում Օլիվերը հայտնի է դառնում որպես Կանաչ Նետ։ Նա իր դաշնակիցների հետ պայքարում է Փ.Ե.Թ.Ա.Կ. կազմակերպության առաջնորդ Դեմիան Դարքի՝ Սթար Սիթին ոչնչացնելու նախագծի դեմ։ Ջոն Դիգլն իր առջև նպատակ է դնում գտնել Փ.Ե.Թ.Ա.Կ.-ին, քանի որ իր եղբոր սպանության ետևում կանգնած էին հենց իրենք։ Թեան միանում է թիմին "Սփիդի" մականվամբ, սակայն Լազարուսի փոսի հետ կապված խնդիրներ ունի[11]։

Դերասանական կազմ խմբագրել

Սերիաներ խմբագրել

Եթերաշրջան Սերիաների քանակը Եթերաշրջանի պրեմիերան Եթերաշրջանի ավարտը Ռանկ ԱՄն- ի հեռուստադիտողների թիվը (միլիոն)
1 23 2012 թվականի հոկտեմբերի 10 2013 թվականի մայիսի 15 119 3,68[12]
2 23 2013 թվականի հոկտեմբերի 9 2014 թվականի մայիսի 14 128 3,28[13]
3 23 2014 թվականի հոկտեմբերի 8 2015 թվականի մայիսի 13 135 3,52[14]
4 23 2015 թվականի հոկտեմբերի 7 2016 թվականի մայիսի 25 145 2,90[15]
5 23 2016 թվականի հոկտեմբերի 5 2017 թվական 147 2.21

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  3. http://www.hollywoodreporter.com/live-feed/cw-carrie-diaries-arrow-cult-first-cut-beauty-beast-323580
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  5. http://www.ign.com/articles/2012/10/22/the-cw-gives-arrow-a-full-season-order
  6. http://articles.latimes.com/2013/feb/11/entertainment/la-et-st-cw-early-renewals-arrow-vampire-diaries-supernatural-20130211
  7. http://ew.com/article/2014/02/13/the-cw-renews-five/
  8. http://deadline.com/2015/01/the-flash-jane-the-virgin-supernatural-vampire-diaries-arrow-renewed-cw-1201347170/
  9. http://deadline.com/2015/06/the-cw-sets-fall-premiere-dates-crazy-ex-girlfrienc-jane-virgin-arrow-flash-vampire-diaries-1201453199/
  10. http://tvline.com/2017/01/08/the-flash-renewed-season-4-supernatural-season-13/
  11. "Arrow breaks Captain Lance". www.avclub.com. Retrieved 2015-10-31.
  12. http://deadline.com/2013/05/tv-season-series-rankings-2013-full-list-506970/
  13. http://deadline.com/2014/05/tv-season-series-rankings-2013-full-list-2-733762/
  14. http://deadline.com/2015/05/2014-15-full-tv-season-ratings-shows-rankings-1201431167/
  15. http://deadline.com/2016/05/tv-season-2015-2016-series-rankings-shows-full-list-1201763189/
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետ (հեռուստասերիալ)» հոդվածին։