Մարիոն Բարտոլի (ֆր.՝ Marion Bartoli, [maʁjɔ baʁtɔli], հոկտեմբերի 2, 1984(1984-10-02)[1], Լը Պյուի ան Վելե), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 2013 թվականին հաղթանակ է տանում Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղում և եղել է 2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակչի մասնակից։ Նա նաև հաղթել է WTA մենախաղի 8 և զուգախաղի 3 մրցաշարերում[3]։ Պրոֆեսիոնալ թենիսին հրաժեշտ տալու մասին նա հայտարարել է 2013 թվականի օգոստոսի 14-ին։

Մարիոն Բարտոլի
ֆր.՝ Marion Bartoli
Սեռիգական
Քաղաքացիություն Ֆրանսիա
Բնակվելու վայրԺնև
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 2, 1984(1984-10-02)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԼը Պյուի ան Վելե
Հասակ170 սանտիմետր սմ
Քաշ43 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ2000 թվականի փետրվար
Կարիերայի ավարտ2013 թվականի օգոստոսի 14[2]
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՈւոլտեր Բարտոլի
Ամելի Մորեսմո
Պարգևավճար, USD11 055 114
Մենախաղ
Խաղեր Հ/Պ490–299[1]
Տիտղոսներ8 WTA, 6 ITF
Ամենաբարձր վարկանիշ7 (2012 թվականի հունվարի 30)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (2009)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (2011)
ՈւիմբլդոնՀաղթանակ (2013)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (2012)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ117–82
Տիտղոսներ3 WTA, 1 ITF
Ամենաբարձր վարկանիշ15 (2004 թվականի հուլիսի 5)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա3-րդ շրջան (2004, 2005)
Ֆրանսիա3-րդ շրջան (2005, 2006)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (2004)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (2003)
marionbartoli.com
Ավարտել է կարիերան

Բարտլին իր կարիերայի ընթացքում հաղթել է աշխարհի թիվ մեկ ռակետ համարվող երեք թենիսիստուհիների՝ Ժյուստին Էնենին 2007 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում, Ելենա Յանկովիչին 2009 թվականի Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում և Վիկտորիա Ազարենկաին 2012 թվականի Sony Ericsson Open մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Նա նաև իր հաշվին հաղթանակներ ունի գրանցած աշխարհի այլ թոփ-թենիսիստուհիների նկատմամբ՝ Վենուս Ուիլյամս, Սերենա Ուիլյամս, Անա Իվանովիչ, Լինդսեյ Դևենպորտ, Արանչա Սանչես-Վիկարիո, Դինարա Սաֆինա, Կարոլին Վոզնյացկի, Պետրա Կվիտովա, Սամանտա Ստոսուր և Կիմ Կլեյստերս։

2012 թվականի հունվարի 30-ին նա հասնում է կարիերայում իր բարձրագույն վարկանիշային արդյունքին՝ 7-րդ հորիզոնական։ Նա այդ ցուցանիշին վերադառնում է 2013 թվականի հուլիսի 8-ին, այն բանից հետո, երբ հաղթում է Ուիմբլդոնի մրցաշարում։ Բարտոլին, նվազագույնը, հասել է Մեծ Սաղավարտի մրցաշարերից յուրաքանչյուրի քառորդ եզրափակիչ։ Ուիմբլդոնում նրա հաղթանակը նրան դարձնում է վեցերորդ թենիսիստուհին Բաց դարաշրջանում, ով մրցաշարում հաղթում է առանց գոնե մեկ սեթ պարտվելու[4]։ Նա նաև հանդիսանում է միակ թենիսիստուհին, ով միևնույն տարում՝ 2011 թվականին, խաղացել է միաժամանակ երկու ամփոփիչ մրցաշարերի եզրափակիչներում՝ WTA Տուրի եզրափակիչում (WTA Tour Championships) և WTA մրցաշարերի եզրափակիչում (WTA Tournament of Champions)[5]։

Պատանեկություն

խմբագրել

Մարիոն Բարտոլին ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 2-ին Լե-Պյուի-ան-Վելե քաղաքում, Վերին Լուար, Ֆրանսիա[6]։ Նա ունի կորսիկական ծագում[7][8]։ Նրա ընտանիքը Պալնեկայից էր, Հարավային Կորսիկա[9][10]։

Բարտոլին թենիս մուտք է գործել շնորհիվ հոր՝ բժիշկ Ուոլտեր Բարտոլիի, երբ նա 6 տարեկան էր։ Հայրը նրա հետ թենիս էր պարապում երեկոյան, դասերից հետո, փոքրիկ տարածքում, որը սահմանափակում էր ազատ շարժումները և ազդեցություն են թողնում նրա խաղաոճի վրա։ Վատ եղանակների ժամանակ նրանք մարզվում էին հին շինության տարածքում, որը նույնպես ուներ սահմանափակ տարածք։ Ուոլտեր Բարտոլին մշակել էր ուսուցման յուրահատուկ մեթոդ, որը բարելավում էր աչքերի և ձեռքերի կոորդինացիան՝ տարբեր գույների և չափերի գնդակների օգնությամբ։

Հարաբերությունները հոր հետ

խմբագրել

Բարտոլիի հայրը, ով թենիսի մասնագետ չէր, վաճառում է բժշկի իր մասնավոր պրակտիկան և ամբողջ գումարը ներդնում դստեր թենիսի կարիերայի մեջ (այդ ժամանակ Բարտոլին 14 տարեկան էր)[11][12]։ Բարտոլին հերքում է այն պնդումները, որ իր և հոր սերտ հարաբերությունները լոկ հրապարակային շոու են։ Բարտոլին հրաժարվում էր խաղալ առանց նրա, այդ թվում 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում և Ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում[13]։ 2013 թվականի փետրվարի 10-ին Բարտոլին հայտարարում է, որ հոր մարզչական գործունեությունը, ով իր մարզիչն է եղել ամբողջ կարիերայի ընթացքում, հասել է իր ավարտին փոխադարձ համաձայնությամբ։ Բարտոլին հայտարարում է, որ այժմ նա կաշխատի իր ֆիզիկական մարզիչ Նիկոլա Պերոտի և Գաբրիել Ուրպիի հետ, մինչ նոր մարզիչ գտնելը, ով կարող է նրան նոր մակարդակի հասցնել և կօգնի իրեն հաղթանակի հասնելու Մեծ Սաղավարտի մենախաղի իր առաջին մրցաշարում[14]։ 2013 թվականի մարտի 9-ին WTA կայքում հայտարարվում է, որ այժմ նրան մարզում է Յանա Նովոտնան և նրանց համագործակցությունը ավարտվում է մեկ շաբաթ անց (այն ավարտվում է Indian Wells Masters մրցաշարից հետո)։ Այնուհետև նրան մարզում է Ուիմբլդոնի չեմպիոն, աշխարհի նախկին № 1 ռակետ Ամելի Մորեսմոն[15]։ Բարտոլին Մորեսմոյի հետ հաղթում է 2013 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում։

Մարզական կարիերա

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Բարտոլին կանոնավորապես մրցաշարերին սկսում է մասնակցել 16 տարեկան հասակում։ 1999 և 2000 թվականների անհաջող մեկնարկներից հետո նա 2001 թվականի գարնանը մասնակցում է ITF $ 10, 000-ոց գրունտային մրցաշարում։ Հերթականությամբ հաղթանակ է տանում երկու մրցաշարերում (Հեթֆիլդում և Թուրինում), իր համար ուայլդ-քարտ ապահովելով կարիերայի առաջին Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նա առաջին շրջանում պարտվում է Կատալինա Կաստանյոին։ Բարտոլին նաև հաղթանակ է տանում ևս մեկ մրցաշարում՝ Կոկսեյդում, Բելգիա։

2002 թվականին նա ուայլդ-քարտ է ստանում Ավստրալիայի բաց առաջնությանը։ Նա առաջին իսկ շրջանում, երկու սեթում, պարտվում է Թինա Պիսնիկին։ Այնուհետև նա հաղթում է իր չորրորդ ITF մրցաշարում՝ Կոլումբուսում։ Հաջորդ Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում, նա կրկին պարտվում է առաջին շրջանում, երեք սեթում, Աի Սուգիյամային։ ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նա անցնում է որակավորման փուլից, հաղթանակ է տանում Արանչա Սանչես-Վիկարիոյի հանդեպ, որը դառնում է Բարտոլիի առաջին հաղթանակը Թոփ-10-յակի թենիսիստուհու նկատմամբ։ Դրան հետևում է հաղթանակը Ռոսաննա դե լոս-Ռիոսի հանդեպ, սակայն այնուհետև պարտվում է չորրորդ «դասակարգված» Լինդսեյ Դևենպորտին։

2003 թվական. ԱՄՆ բաց առաջնության զուգախաղի կիսաեզրափակիչ

խմբագրել

Բարտոլին 2003 թվականի մրցաշրջանը սկսում է Կանբերայի Women's Classic մրցաշարի որակավորման փուլից և հասնում իր առաջին կիսաեզրափակիչին WTA մրցաշարերում, որտեղ պարտվում է Ֆրանչեսկա Սկիավոնեին։ Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նա առաջին անգամ իրավունք է ստանում մասնակցելու ըստ վարկանիշային միավորների, նա առաջին շրջանում պարտվում է 11-րդ «դասակարգված» Մագդալենա Մալեևային։ Նա որակավորվում է Կի Բիսկեյնի մրցաշարին և այնտեղ հասնում մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ հասնում է չորրորդ շրջանում Լինդսեյ Դևենպորտի նկատմամբ տարած հաղթանակից հետո՝ վնասվածքի պատճառով վերջինիս հրաժարումից հետո։ Քառորդ եզրափակիչում նա պարտվում է Սերենա Ուիլյամսին[16]։

Ստրասբուրգի մրցաշարում Բարտոլին դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ զիջում է Վերա Զվոնարյովային։ 2003 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում նա կրկին հաղթանակ է տանում Ռոսաննա դե լոս-Ռիոսի նկատմամբ, սակայն երկրորդ շրջանում պարտվում է Ջենիֆեր Կապրիատիին։ Իր առաջին Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում նրա հակառակորդն է դառնում 9-րդ «դասակարգված» Դանիելա Հանտուխովան և պարտություն է կրում։

Կալիֆոռնիայի «Acura Classic» մրցաշարում Բարտոլին հաղթանակ է տանում Թոփ-20-ի թենիսիտուհի Մեգան Շոնեսիի նկատմամբ, սակայն այնուհետև, երրորդ շրջանում, պարտվում է Կիմ Կլեյստերսին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա առաջին շրջանում պարտվում է Դանիելա Հանտուխովային։ Սակայն զուգախաղում նա հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարերում իր առաջին և միակ կիսաեզրափակչին։ Տարվա վերջին նա հասնում է Կվեբեկի «չելենջեր» մրցաշարի քառորդ եզրափակիչ և այնտեղ պարտվում է Միլագրոս Սեկերային։

2004 թվական

խմբագրել

Բարտոլին 2004 թվականի մրցաշրջանը սկսում է WTA մրցաշարի իր առաջին կիսաեզրափակիչով Օքլենդում։ Այնուհետև նա առաջին անգամ դուրս է գալիս Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան, որտեղ զիջում է 22-րդ «դասակարգված» Պատի Շնայդերին։

2004 թվականի փետրվարին Բարտոլին խաղում է Հայդարաբադի մրցաշարում, որտեղ նա հերթականությամբ հաղթում է Անկիտա Բհամբրիին, Գալինա Ֆոկինային և Մերվանա Յուգիչ-Սալկիչին՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Նիկոլ Պրատին։ Այդ ելույթը նրան կարճ ժամանակով հնարավորություն է տալիս մտնելու թենիսիստուհիների Թոփ-50-ի մեջ։

Բարտոլին զուգախաղի իր մարզավիճակը վերականգնում է 2003 թվականի վերջին։ Նրա խաղընկերուհին է դառնում ֆրանսուհի Էմիլի Լուան, ում հետ նա հասնում է Ակապուլկոյի մրցաշարի կիսաեզրափակիչ, Ինդիան Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ այնուհետև Բարտոլին Կասաբլանկայում հաղթում է իր առաջին WTA մրցաշարում։

Բարտոլին վարկանիշային աղյուսակում առաջընթաղ է ունենում Ուիմբլդոնի մրցաշարում երրորդ շրջան հասնելուց հետո (պարտվելով Աի Սուգիյամային Մեծ Սաղավարտի երկրորդ անընդմեջ մրցաշարում)։ Միաժամանակ նա Ուիմբլդոնում հասնում է զուգախաղի քառորդ եզրափակիչ, որպես խաղընկերուհի ունենալով Էմիլի Լուային, Մեծ Սաղավարտի երկրորդ անընդմեջ մրցաշարում (նրանք չէին կարողացել հաղթահարել Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանի արգելքը)։ Բարտոլին Ցինցինատիում հասնում է մրցաշրջանի իր երրորդ կիսաեզրափակիչին, որտեղ նրան պայքարից դուրս է թողնում Լինդսեյ Դևենպորտը։ ԱՄՆ բաց առաջնության մենախաղում նա հասնում է երկրորդ շրջան, առաջին շրջանում առավելության հասնելով 32-րդ «դասակարգված» Մեգան Շոնեսիի նկատմամբ։ Երկրորդ շրջանում նա պարտվում է ռուսաստանցի Վերա Դուշևինային։

Վնասվածքի պատճառով Ամելի Մորեսմոյի և Մարի Պիրսի բացակայության պատճառով Բարտոլին հնարավորություն է ստանում մասնակցելու Ֆեդերացիայի Գավաթի կիսաեզրափակիչ հանդիպմանը՝ Իսպանիայի հավաքականի դեմ։ Նա կրկին միավորվում է Լուայի հետ և օգնում Ֆրանսիայի հավաքականին 5-0 հաշվով հաղթանակ տանելու Իսպանիայի նկատմամբ։ Ռուսաստանի հավաքականի հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ Բարտոլի-Լուա զույգը որոշիչ խաղում հանդիպում է Անաստասիա Միսկինա-Վերա Զվոնարյովա զույգի հետ։ Ռուսաստանցի զույգը հաղթանակ է տանում և առաջին անգամ նվաճում Ֆեդերացիայի Գավաթը։ Արդյունքում Ֆրանսիայի հավաքականի ավագ Գի Ֆորժեն պաշտոնաթող է լինում և թիմի նոր ավագ Ժորժ Գովենը Բարտոլիին չի ընտրում 2005 թվականի խաղարկությունում մասնակցելու համար[17]։

Նա 2004 թվականի մրցաշրջանն ավարտում է վարկանիշային աղյուսակի 41-րդ հորիզոնականում, մրցաշրջանի ընթացքում ունենալով հաղթանակների և պարտությունների 30-24 հարաբերակցությունը։ Հարդային ծածկույթի վրա նրա արդյունքը լինում է 23-13, գրունտային ծածկույթի վրա՝ 4-7, խոտածածկի վրա՝ 3-3 և 0-1 գորգի վրա։

2005 թվական

խմբագրել
 
Մարիոն Բարտոլին 2005 թվականի JP MOrgan Chase Open մրցաշարում

Խոստումնալից մեկնարկից հետո (կիսաեզրափակիչ Օքլենդում և քառորդ եզրափակիչ Կանբերայում), որը նրան բարձրացնում է վարկանիշային աղյուսակի 32-րդ հորիզոնական և կարիերայում երկրորդ զուգախաղի տիտղոսից Պատայաում, վնասվածքը նրան դուրս է թողնում 2005 թվականի մրցաշրջանի երկրորդ կեսում։ Գրունտային մրցաշրջանում նրա միակ խաղը կայանում է Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նա առաջին շրջանում պարտվում է Շահար Պիրի (այս մրցաշարում նա առաջին «դասակարգվում է» 28 համարի տակ)։ Իսթբորնի մրցաշարի քառորդ եզրափակիչը (որտեղ նա ստիպված է լինում հրաժարվել պայքարից վնասվածքի պատճառով) նրան բերում է վարկանիշային աղյուսակի 27-րդ հորզանականը Ուիմբլդոնի մրցաշարից առաջ, որտեղ նա երկրորդ շրջանում պարտվում է Ջիլ Կրեյբասին։

Տարվա գլխավոր արդյունքները դառնում են նրա երրորդ շրջանը ԱՄՆ բաց առաջնությունում, կարիերայում երկրորդ անգամ, որտեղ նա պարտվում է Սանիա Միրզային և WTA մրցաշարերի երկրորդ կիսաեզրափակիչը տարվա ընթացքում Քվեբեկում։

Տարվա վերջին նա հաղթանակ է տանում Դոհայի ITF մրցաշարում։ Մրցաշրջան Բարտոլին ավարտում է դասակարգման աղյուսակի 40-րդ հորիզոնականում, ունենալով 35-26 վիճակագրություն։ Հարդում նրա արդյունքներն են լինում 30-21, գրունտում՝ 0-1, խոտածածկում՝ 3-3 և գորգում՝ 2-1։

2006 թվական. Առաջին WTA տիտղոսը և Թոփ-20

խմբագրել

2006 թվականի հունվարին 21-ամյա Բարտոլին շահում է իր առաջին WTA տիտղոսը Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի ASB Classic մրցաշարում, եզրափակիչում հաղթանակ տանելով Վերա Զվոնարյովայի նկատմամբ՝ 6–2, 6–2։ Այնուհետև նա պարտվում է Մեծ Սաղավարտի առաջին երեք մրցաշարերի երկրորդ շրջանում (պարտվելով Ռոբերտա Վինչիին Ավստրալիայում, Ելենա Յանկովիչին Ֆրանսիայում և Կարոլինա Շպրեմին Ուիմբլդոնում, բոլորն էլ երեք սեթում), սակայն այնուհետև շահում է կարիերայում իր երրորդ զուգախաղային տիտղոսը ECM Prague Open մրցաշարում, Շահար Պիրի հետ, մայիսին։

Բարտոլիի համար բավականին արդյունավետ է լինում ամռանը հյուսիսամերիկյան հարդային մրցաշրջանը, որտեղ նա երրորդ շրջան է հասնում (որոշ դեպքերում դա հավասարազոր էր քառորդ եզրափակիչի) յոթ մրցաշարերից հինգում, այդ թվում ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նա պարտվում է երրորդ շրջանում, այս անգամ 7-րդ «դասակարգված» Պատի Շնայդերին։ Հաջորդ շաբաթ նա Շնայդերին վրեժխնդիր է լինում Բալիի մրցաշարի եզրափակչի ճանապարհին, որտեղ նա որոշիչ խաղում պարտվում է աշխարհի 5-րդ ռակետ Սվետլանա Կուզնեցովային։

Հոկտեմբերին Բարտոլին շահում է կարիերայում իր երկրորդ WTA մրցաշարի մենախաղի տիտղոսը, հաղթանակ տանելով Տոկիոյի AIG Japan Open Tennis մրցաշարում, եզրափակչում առավելության հասնելով Այկո Նակամուրայի նկատմամբ։ Դա WTA-ի պատմության մեջ առաջին եզրափակիչն էր, որտեղ երկու մրցակցուհիներն էլ բեքհենդի և ֆորհենդի ժամանակ օգտագործում էին երկձեռքանի հարվածներ[18]։ Արդյունքում, շահելով տիտղոսը, Բարտոլին առաջին անգամ ներխուժում է աշխարհի լավագույն թենիսիստուհիների Թոփ-20։ Տարվա վերջին մրցաշարում՝ Քվեբեկի «չելենջերում», Բարտոլին տիտղոս է նվաճում եզրափակչում Օլգա Պուչկովային հաղթելուց հետո, ընդ որում եզրափակչում նրան չի զիջում ոչ մի գեյմ։

Բարտոլին մրցաշրջանն ավարտում է վարկանիշային աղյուսակի 17-րդ հորիզոնականում։ Մրցաշրջանի ընթացքում նա ցույց է տալիս իր լավագույն արդյունքը՝ 45-28։ Դա բաղկացած է հարդային ծածկույթի վրա 37-17 արդյունքից, գրունտի վրա՝ 4-6, խոտածածկի վրա՝ կրկին 3-3 և գորգի վրա՝ 1-2։ Թոփ-10-յակի թենիսիտուհիների նկատմամբ նա ունենում է 3-6 արդյունք։

2007 թվական. Առաջին Մեծ Սաղավարտի եզրափակիչ

խմբագրել
 
Մարիոն Բարտոլին Acura Classic մրցաշարում, 2007 թվական

Բարտոլին 2007 թվականի մրցաշրջանը սկսում է Ավստրալիայի բաց առաջնությունում երկրորդ շրջանով, որտեղ պարտվում է Վիկտորիա Ազարենկաին։ Մրցաշրջանի գրունտային մասում նա մայիսին դուրս է գալիս Պրահայի մրցաշարի եզրափակիչ, որոշիչ խաղում պարտվելով Ակիկո Մորիգամիին։ Ստրասբուրգի մրցաշարում կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո, որտեղ նա զիջում է Ամելի Մորեսմոյին, Բարտոլին հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարերում կարիերայում իր առաջին չորրորդ շրջանին Ֆրանսիայի բաց առաջնությունում, ճանապարհին հաղթելով Արավան Ռեզաիին, Անդրեա Պետկովիչին և 13-րդ «դասակարգված» Ելենա Դեմենտևային։ Չորրորդ շրջանում նրան պայքարից դուրս է թողնում 4-րդ «դասակարգված» Ելենա Յանկովիչը, չնայած Բարտոլին վնասվածք է ստանում խաղի ընթացքում։ Մրցաշրջանի խոտածածկի մասում նա հասնում է մինչև Բիրմինգհեմի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Մարիա Շարապովային։ Բացի այդ, նա դուրս է գալիս Իսթբորնի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է աշխարհի առաջին ռակետ Ժյուստին Էնենին։

Ուիմբլդոնի մրցաշարում Բարտոլին առաջխաղացում է կատարում Մեծ Սաղավարտի մրցաշարերում՝ հասնելով Մեծ Սաղավարտի մրցաշարերում կարիերայում իր առաջին եզրափակչին, կիսաեզրափակիչ խաղում «թոփ-դասակարգված» Ժյուստին Էնենի նկատմամբ հաղթանակից հետո՝ 1-6, 7-5, 6-1[19]։ Բարտոլին պարտվում է առաջին սեթում և հետագայում պնդում, որ իր պարտության պատճառն այն է, արքայական օթյակում նա տեսել էր Փիրս Բրոսնանին և ցանկանում էր լավ խաղ ցուցադրել իր ամենասիրելի դերասանի առջև։ Եզրափակչում Բարտոլին պարտվում է մրցաշարի եռակի հաղթող Վենուս Ուլյամսին՝ 4-6, 1-6։ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ դուրս գալու արդյունքում Բարտոլին WTA դասակարգման աղյուսակում բարձրանում է 11-րդ հորիզոնական։ ԱՄՆ բաց առաջնությունում Բարտոլին առաջին անգամ հասնում է չորրորդ շրջան, հաղթանակ տանելով աշխարհի 25-րդ ռակետ Լյուսի Շաֆարժովայի նկատմամբ։ Չորրորդ շրջանում նա պարտվում է Սերենա Ուիլյամսին։ Լյուքսեմբուրգի Fortis Championships մրցաշարում նա հասնում է Ուիմբլդոնից հետո առաջին կիսաեզրափակչին, սակայն այնտեղ պարտվում է Դանիելա Հանտուխովային։

Առաջին մակարդակի Ցյուրիխի մրցաշարում Բարտոլին հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ նա Տատյանա Գոլովինայի հետ հանդիպման ժամանակ հրաժարվում է պայքարից վնասվածքի պատճառով[20]։ Չնայած վնասվածքին, Բարտոլին խաղում է Լինցի մրցաշարում և հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Պատի Շնայդերին։ Այդ պարտությունից հետո նա կորցնում է բոլոր հույսերը տարվա Ամփոփիչ մրցաշարում մասնակցելու համար։ Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Սերենա Ուլյամսը վնասվածքի պատճառով հրաժարվում է մրցաշարին մասնակցելուց[21], Բարտոլին հնարավորություն է ստանում մասնակցելու խմբային փուլին։ Այստեղ նա պարտվում է Ժյուստին Էնենին, սակայն հաղթում է Ելենա Յանկովիչին՝ վերջինիս հրաժարումից հետո։ Մրցաշրջանի նրա վերջնական արդյունքը կազմում է 47-31՝ 19-16 հարդի վրա, 14-7 գրունտի վրա, 12-3 խոտածածկի վրա և 2-5 գորգի վրա։ Թոփ-10-յակի թենիսիտուհիների նկատմամբ նրա արդյունքը լինում է 4-8։ Չնայած մրցաշրջանի ընթացքում նա ոչ մի տիտղոս չի նվաճում, այնուամենայնիվ տարին ավարտում է Թոփ-10-յակի թենիսիստուհու կարգագիճակում, զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։

2008 թվական

խմբագրել

Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Բարտոլին պարտվում է Սոֆիա Արվիդսոնին այն բանից հետո, երբ բրեյքի հնարավորություն ուներ երկրորդ և երրորդ սեթերում։ Փարիզի Open Gaz de France մրցաշարում նա հասնում է կիսաեզրափակիչ, Վիրջինիա Ռազանոյի և Դոմինիկա Ցիբուլկովայի նկատմամբ հեշտ հաղթանակներից հետո։ Կիսաեզրափակիչում նա զիջում է Աննա Չակվետաձեին։

Ֆրանսիայի բաց առաջնությունում նա խաղում է վնասվածքով և առաջին շրջանում պարտվում է Կեյսի Դելակավային։ Իսթբորնում նա հաղթում է Սիբիլ Բամերին և Ալիսա Կլեյբանովային և հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է մրցաշարի ապագա հաղթող Ագնեշկա Ռադվանսկային։ Ուիմբլդոնի մրցաշարում նա «դասակարգված էր» 11 համարի տակ և հաղթանակ է տանում Սաբինա Լիսիցկիի և Տատյանա Պերեբիյնիսի նկատմամբ։ Այնուհետև նա պարտվում է Բեթանի Մատեկ-Սանդսին, ունենալով ուսի և ծնկի վնասվածք։

7-րդ համարի տակ դասակարգված լինելով Սթենֆորդի մրցաշարում, նա հաղթանակներ է տանում Ակգուլ Ամանմուրադովայի, Էնն Կյոտավոնգի, մրցաշարի նախկին հաղթող Աննա Չակվետաձեի և Աի Սուգիյամայի նկատմամբ, որպեսզի դուրս գա 2007 թվականի Ուիմբլդոնից հետո իր առաջին եզրափակիչը։ Եզրափակիչում Բարտոլին զիջում է կանադուհի որակավորված Ալեքսանդրա Վոզնյակին։ Մոնրեալի մրցաշարում նա հաղթում է Մելանի Սաութին, Աննա Չակվետաձեին և Աի Սուգիյամային և դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն է կրում Դոմինիկա Ցիբուլկովայից։ ԱՄՆ բաց առաջնությունում նա «դասակարգվում է» 12 համարի տակ և ընթացքում հաղթում է Գալինա Վոսկոբոևային, Վիրջինիա Ռուանո Պասկուալին և էքս-չեմպիոնուհի, 23-րդ «դասակարգված» Լինդսեյ Դևենպորտին և հասնում է չորրորդ շրջան, որտեղ պարտվում է 29-րդ «դասակարգված» Սիբիլ Բամերին։

2009 թվական. Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ

խմբագրել
 
Մարիոն Բարտոլին 2009 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում

WTA նոր օրացուցային մրցաշրջանում առաջին մրցաշարը Բարտոլիի համար լինում է Բրիսբենի մրցաշարը։ Այստեղ նա «դասակարգվում է» 3-րդ համարի տակ և հաղթանակներ է տանում Մոնիկա Վեյներտի, Մելինդա Ցինկի և Տատյանա Գարբինի նկատմամբ։ Ամելի Մորեսմոյի հետ կիսաեզրափակչում հանդիպման ժամանակ Մորեսմոն հրաժարվում է պայքարից վնասվածքի պատճառով՝ Բարտոլիի համար ապահովելով տեղը եզրափակչում, որտեղ նա պարտվում է Վիկտորիա Ազարենկաին։

Ավստրալիայի բաց առաջնությունում 16-րդ «դասակարգված» Բարտոլին հաղթում է Մելանի Սաութին, Ցվետանա Պիրոնկովային, Լյուսի Շաֆարժովային և թոփ դասակարգված Ելենա Յանկովիչին, որից հետո դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ նա պարտվում է 7-րդ դասակարգված Վերա Զվոնարյովային։ Բարտոլին կարիերայում իր չորրորդ տիտղոսը նվաճում է մեքսիկական Մոնտեռեյի մրցաշարում։ Դասակարգված լինելով 2-րդ համարի տակ, նա առավելության է հասնում Միխաելա Կրայչեկի, Մագդալենա Ռիբարիկովայի, Վանիա Կինգի և Չժեն Ցզեի նկատմամբ և դուրս է գալիս եզրափակիչ։ Եզրափակիչ խաղում նա հաղթում է Նա Լիին։

Չարլստոնում նա դասակարգվում է 6-րդ համարի տակ և հասնում մինչև կիսաեզրափակիչ, ճանապարհին դուրս թողնելով Անաստասիա Սևաստովային, Մելանի Օուդենին և Մելինդա Ցինկին։ Սակայն կիսաեզրափակչում նա պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Սաբինա Լիսիցկիին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Բարտոլին իր հայրենակցուհի Պոլին Պարմենտյոի նկատմամբ հաղթանակ է տանում մեկնարկային խաղում, սակայն այնուհետև պարտություն է կրում Տատյանա Գարբինից՝ երկրորդ շրջանում։ Դասակարգված լինելով 12-րդ համար տակ, Բարտոլին Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում հաղթում է Չժան Յունժանին։ Երկրորդ շրջանում նրա զոհն է դառնում Թիմեա Բաչինսկին Շվեցարիայից, սակայն հաջորդ շրջանում զիջում է Ֆրանչեսկա Սկիավոնեին։

ԱՄՆ բաց առաջնության շարքի առաջին մրցաշարում Բարտոլին խաղում է Սթենֆորդում, որպես 8-րդ դասակարգված։ Այստեղ նա տիտղոս է նվաճում, հաղթելով Այումի Մորիտային, Մելանի Օուդենին, Ելենա Յանկովիչին, Սամանտա Ստոսուրին կիսաեզրափակչում և 2-րդ դասակարգված Վենուս Ուիլյամսին եզրափակչում։ Այդ տիտղոսը երկրորդն է դառնում նրա համար տարվա ընթացքում և հինգերորդն ամբողջ կարիերայում[22]։ 2009 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում Բարտոլին դասակարգվում է 14-րդ համարի տակ և առաջին շրջանում հաղթում է Ռոսաննա դե լաս Ռիոսին, սակայն պարտվում է ապագա հաղթող Կիմ Կլեյստերսին։ Տոկիոյի մրցաշարում (14-րդ դասակարգված) Բարտոլին հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է Ելենա Յանկովիչին (7-րդ դասակարգված)։

Նույն համարի տակ է դասակարգվում Բարտոլին նաև Պեկինի մրցաշարում։ Այստեղ նա հաղթանակներ է տանում Մագդալենա Ռիբարիկովայի, Ալիսա Կլայբանովայի, Չժան Շուայի և Վերա Զվոնարյովայի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նա պարտվում է 12-րդ համար հանդիսացող Ագնեշկա Ռադվասկաին։ 2009 թվականի Բալիի մրցաշարում նա հասնում է մինչև եզրափակիչ, կիսաեզրափակչում առավելության հասնելով Կիմիկո Դատեի նկատմամբ։ Արավան Ռեզաի հետ եզրափակիչ հանդիպումից Բարտոլին հրաժարվում է վնասվածքի պատճառով։

2010 թվական. Առանց եզրափակիչների

խմբագրել

Բարտոլին իր 2010 թվականի մրցաշրջանը սկսում է Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ «դասակարգված էր» 10-րդ համարի տակ։ Առաջին շրջանում նա հաղթում է Ռոսաննա դե լոս Ռիոսին, երկրորդում՝ Սանդրա Զագլավովային։ Երրորդ շրջանում նա պարտվում է որակավորված և վերջնական արդյունքում կիսաեզրափակիչ հասած Չժեն Ցզեին։ 2010 թվականի Մայամիի մրցաշարում Բարտոլին հաղթում է Մագդալենա Ռիբարիկովային, Գիսելա Դուլկոյին, թոփ դասակարգված և աշխարհի 4-րդ ռակետ Սվետլանա Կուզնեցովային և Յանինա Վիկմայերին։ Կիսաեզրափակչում նա պարտություն է կրում աշխարհի 5-րդ ռակետ Վենուս Ուիլյամսից։

2010 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում Բարտոլին դասակարգվում է 12-րդ համարի տակ և 1-ին համարի տակ ֆրանսուհիների շրջանում։ Առաջին շրջանում նա հաղթում է Մարիա Ելենա Կամերինին, երկրորդում՝ հայրենակցուհի Օլիվիա Սանչեսին, սակայն երրորդ շրջանում պարտվում է Շահար Պիրին։ Բարտոլին 8-րդ համարի տակ է դասակարգվում Իսթբորնի մրցաշարում։ Վերա Դուշևինային, Ագնեշ Սավային և Մարիա Խոսե Մարտինես Սանչեսին հաղթելուց հետո նա չորրորդ անգամ անընդմեջ դուրս է գալիս կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա պարտություն է կրում Վիկտորիա Ազարենկայից։ Բարտոլին 11-րդ համարի տակ է դասակարգվում Ուիմբլդոնի մրցաշարում։ Առաջին շրջանում նա հաղթում է Յուլիա Գյորգեսին, իսկ այնուհետև միանգամից դուրս է գալիս երրորդ շրջան, քանի որ նրա մրցակցուհի Պետրա Մարտիչը հրաժարվում է վնասվածքի պատճառով։ Երրորդ շրջանում նրա զոհն է դառնում Գրետա Առնը, սակայն չորրորդ շրջանում նա զիջում է կիսաեզրափակչի ապագա մասնակից Ցվետանա Պիրոնկովային։

2010 թվականի Սթենֆորդի մրցաշարում, որտեղ նա պաշտպանում էր իր տիտղոսը, նա հաղթանակներ է տանում Էշլի Հարկլրոուդի և Անա Իվանովիչի նկատմամբ և դուրս գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ նա զիջում է Վիկտորիա Ազարենկաին։ Բարտոլին քառորդ եզրափակիչ է հասնում նաև Ցինցինատիի մրցաշարում՝ Անաբել Մեդինա Գարիգեսի, Ալյոնա Բոնդարենկոյի և աշխարհի 3-րդ ռակետ Կարոլին Վոզնյացկիի նկատմամբ հաղթանակներից հետո։ Քառորդ եզրափակչում նա պարտություն է կրում 10-րդ համար Մարիա Շարապովայից։ Բարտոլիին ևս մեկ քառորդ եզրափակիչ է հաջողվում Մոնրեալի Rogers Cup մրցաշարում, որտեղ նա 17-րդ համարն էր։ Քառորդ եզրափակչում նրան տարվա ընթացքում երրորդ անգամ պարտության է մատնում 10-րդ համար Վիկտորիա Ազարենկան։ ԱՄՆ բաց առաջնությունից առաջ վերջին մրցաշարում՝ Նյու Հեյվենում, Բարտոլին 6-րդն էր և մինչ քառորդ եզրափակիչ հաղթում է Ալյոնա Բոնդարենկոյին և Անաստասիա Ռադիոնավային, իսկ քառորդ եզրափակչում պարտվում է 4-րդ համար Ելենա Դեմենտևային։

2010 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում Բարտոլին «դասակարգվում է» 13-րդ համարի տակ և առաջին շրջանում առավելության է հասնում Էդինա Գալովիցի նկատմամբ։ Երկրորդ շրջանում նա պարտվում է հայրենակցուհի և աշխարհի 157-րդ ռակետ Վիրխինիա Ռազանոյին։ Ճապոնիայի Օսակայի մրցաշարում նա 2-րդ համարն էր Սամանտա Ստոսուրից հետո։ Նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն է կրում Տամարին Տանասուգարնից։ Բարտոլին տարին ավարտում է վարկանիշային աղյուսակի 16-րդ հորիզոնականում, հաղթանակների և պարտությունների 34-21 հարաբերակցությամբ և 2-4 հարաբերակցությամբ Թոփ-10-յակի թենիսիստուհիների նկատմամբ։

2011 թվական. Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ և 5-րդ փուլի մրցաշարի եզրափակիչ

խմբագրել
 
Մարիոն Բարտոլին 2011 թվական Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում

2011 թվականի մրցաշրջանը Բարտոլին սկսում է Բրիսբենի մրցաշարում, որտեղ նա դասակարգված էր 4-րդ համարի տակ և հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրան պարտության է մատնում Անդրեա Պետկովիչը։ Բարտոլին 1-ին համարի տակ է հանդես գալիս Հոբարթի մրցաշարում և քառորդ եզրափակչում պարտվում է 5-րդ դասակարգված Կլարա Զակոպալովային։

Բարտոլին 15-րդ համարն էր 2011 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նա առաջին շրջանում հաղթում է Տատյանա Գարբինին՝ նրան չզիջելով ոչ մի գեյմ։ Երկրորդ շրջանում նա վնասվածք է ստանում առաջին սեթում և պարտվում Վեսնա Դոլանցին։ Կատարի մրցաշարում նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է աշխարհի առաջին ռակետ և 1-ին դասակարգված Կարոլին Վոզնյացկիին։ Բարտոլին 2-րդ համարի տակ է հանդես գալիս Կուալա Լումպուրի մրցաշարում, որտեղ հասնում է քառորդ եզրափակիչ և զիջում Լյուսիա Շաֆարժովային։ Ինդիան Ուելսի մրցաշարում նա հերթականությամբ հաղթանակներ է տանում Մոնիկա Նիկուլեսկուի, Անդրեա Պետկովիչի, Կիմ Կլեյստերսի (ով պայքարից հրաժարվում է վնասվածքի պատճառով), Անա Իվանովիչի և Յանինա Վիկմայերի նկատմամբ և դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ զիջում է աշխարհի առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկիին։ Դա Բարտոլիի առաջին և միակ եզրափակիչն էր V փուլի մրցաշարերում։ Այդ արդյունքի շնորհիվ Բարտոլին վերադառնում է Թոփ-10-յակ։

Բարտոլին 1-ին համարի տակ է հանդես գալիս Ստրասբուրգի մրցաշարում և հասնում է եզրափակիչ. որտեղ հանդիպում է 2-րդ համարի տակ դասակարգված Անդրեա Պետկովիչի հետ։ Սակայն Բարտոլին դադարեցնում է պայքարը երկրորդ սեթի սկզբում։ 2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում (11-րդ դասակարգված) նա առաջին շրջանում հաղթում է Աննա Թաթիշվիլիին։ Երկրորդ շրջանում նա հաղթում է Օլգա Գովորցովային. իսկ այնուհետև՝ 17-րդ դասակարգված Յուլիա Գյորգեսին։ Քառորդ եզրափակիչ նա դուրս է գալիս Գիսելա Դուլկոյի նկատմամբ հաղթանակից հետո և փուլում առավելության է հասնում 13-րդ դասակարգված Սվետլանա Կուզնեցովայի նկատմամբ։ Կիսաեզրափակչում նա զիջում է մրցաշարի փոխ-չեմպիոն Ֆրանչեկա Սկիավոնեին՝ 3-6, 3-6։

Տեղափոխվելով խոտածածկի վրա, Բարտոլին հաղթում է Իսթբորնի մրցաշարում՝ հաղթանակներ տանելով Լյուսիա Շաֆարժովայի և Մարտինես-Սանչեսի նկատմամբ։ Այնուհետև նա հաղթահարում է 3-րդ դասակարգված Վիկտորիա Ազարենկայի արգելքը, ով հրաժարվում է պայքարից ազդրի վնավածքի պատճառով։ Բարտոլին հինգերորդ անգամ անընդմեջ հասնում է կիսաեզրափակիչ և հաղթանակ է տանում 7-րդ դասակարգված Սամանտա Ստոսուրի նկատմամբ։ Այնուհետև նա պարտության է մատնում 8-րդ դասակարգված Պետրա Կվիտովային և տիրում տիտղոսին։ 2011 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում Բարտոլին 9-րդ համարն էր։ Նա առաջին շրջանում հաղթում է չեխ Կրիստինա Պլիշկովային, երկրորդում առավելության է հասնում Դոմինգես Լինոյի նկատմամբ և երրորդում հաղթում է 21-րդ դասակարգված Ֆլավիա Պենետային։ Այնուհետև նա չորրորդ շրջանում առավելության է հասնում մրցաշարի գործող չեմպիոն Սերենա Ուիլյամսի նկատմամբ։ Բարտոլին Ուիլյամսի նկատմամբ հաղթանակը բնութագրում է որպես մեծագույն հաղթանակը իր կյանքի ընթացքում[23]։ Քառորդ եզրափակիչի խաղում, որն անց էր կացվում կենտրոնական կորտում, նա պարտություն է կրում Սաբինա Լիսիցկիից։

Սթենֆորդում, որտեղ Բարտոլին «դասակարգված էր» 3-րդ համարի տակ, հասնում է եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում Այումի Մորիտան հրաժարվում է պայքարից, իսկ կիսաեզրափակիչում նույն բախտին է արժանանում Դոմինիկա Ցիբուլկովան[24]։ Եզրափակիչում Բարտոլին պարտություն է կրում Սերենա Ուիլյամսից։ ԱՄՆ բաց առաջնությունից առաջ նա մասնակցություն է ունենում Նյու Հեյվենի մրցաշարում, որտեղ քառորդ եզրաբակչում պարտվում է Պետրա Ցետկովսկայային։ 2011 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում Բարտոլին պայքարից դուրս է մնում երկրորդ շրջանում՝ պարտություն կրելով ամերիկուհի Կրիստինա Մակհեյլից։ Բարտոլիի վարկանիշը անկում է ապրում, իջնելով մինչև 10-րդ հորիզոնական։

Տոկիոյի մրցաշարում Բարտոլին հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ նա պարտվում է 3-րդ համար Վիկտորիա Ազարենկաին։ Օսակայում նա հերթականությամբ առավելության է հանում Մելինդա Ցինկի, Վանիա Քինգի, 6-րդ համար Այումի Մորիտայի և 3-րդ համար Անժելիկա Քերբերի նկատմամբ և դուրս գալիս եզրափակիչ։ Նա հաղթանակ է տանում տիտղոսի համար խաղում, առավելության հասնելով 1-ին համար և ԱՄՆ բաց առաջնության հաղթող Սամանտա Ստոսուրի նկատմամբ։ Բարտոլին մրցաշրջանն ավարտում է 9-րդ հորիզոնականում։ Ստամբուլում անց կացվող Ամփոփիչ մրցաշարում, խմբային մրցաշարի երրորդ փուլում, նա զբաղեցնում է Մարիա Շարապովայի տեղը՝ վերջինիս հրաժարումից հետո և հաղթանակ է տանում Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ, սակայն դուրս է մնում հետագա պայքարից։ Բարտոլին մրցաշրջանը եզրափակում է վարկանիշային աղյուսակի 9-րդ հորզինականում, ունենալով հաղթանակների և պարտությունների լավագույն հարաբերությունը կարիերայի ընթացքում՝ 58-24։ Մրցաշրջանի ընթացքում նա ունենում է 15 քառորդ եզրափակիչ, 8 կիսաեզրափակիչ և 5 եզրափակիչ, շահելով նրանցից երկուսում (Իսթբորն և Օսակա), որի արդյունքում մրցաշարերում շահում է $ 1722863 մրցանակային։

2012 թվական. ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ

խմբագրել

Բարտոլին Ֆրանսիայի հավաքականի կազմում Ռիչարդ Գասկեի հետ միասին հանդես է գալիս Հոպմանի գավաթում։ Նրանք հաղթանակներ են տանում Չինաստանի, Ավստրալիայի և Իսպանիայի հավաքականների նկատմամբ և ապահովում իրենց մասնակցությունը Չեխիայի դեմ եզրափակիչ խաղում, որտեղ նրանք պարտություն են կրում։ Բարտոլին հասնում է մինչև քառորդ եզրափակիչ մրցաշրջանի առաջին WTA մրցաշարում՝ Սիդնեյում։ Դասակարգված լինելով 8-րդ համարի տակ, նա պարտություն է կրում 3-րդ համար Վիկտորիա Ազարենկայից։ 2012 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Բարտոլին առաջին շրջանում հաղթում է հայրենակցուհի Վիրխինիա Ռազանոյին. իսկ երկրորդ շրջանում՝ Ելենա Դոկիչին։ Երրորդ շրջանում նա պարտվում է Չժեն Ցզուին։ Մրցաշարից հետո Բարտոլին առաջին անգամ տեղ է գրավում լավագույն թենիսիստուհիների ութնյակում։ 7-րդ հորիզոնականը նա զբաղեցնում է 2-րդը դասակարգված Փարիզի մրցաշարից հետո։ Մրցաշարում Պետրա Մարտիչի, Ռոբերտա Վինչիի և Կլարա Զակոպալովայի նկատմամբ հաղթանակներից հետո նա դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ նա պարտություն է կրում Անժելիկա Քերբերից։

Դոհայում Բարտոլին դասակարգվում է 5-րդ համարի տակ և հասնում է կիսաեզրափակիչ, ճանապարհին հաղթանակ տանելով նաև Լյուսիա Շաֆարժովայի հանդեպ։ Կիսաեզրափակչում նա վնասվածքի պատճառով ընդհատում է 3-րդ համար Սամանտա Ստոսուրի հետ հանդիպումը։ Ինդիան Ուելսում Բարտոլին հասնում է քառորդ եզրափակիչ, կրկին հաղթանակ տանելով Լյուսիա Շաֆարժովայի նկատմամբ։ Այստեղ նրա հաղթարշավը ընդհատում է Անա Իվանովիչը։ 7-րդ համարի տակ հանդես գալով Մայամիի մրցաշարում, նա հաղթում է Պոլոնա Հերցոգին, Սիմոնա Հալեպին, Մարիա Կիրիլենկոյին և աշխարհի № 1 ռակետ Վիկտորիա Ազարենկաին։ Կիսաեզրափակչում նա պարտություն է կրում 5-րդ համար Ագնեշկա Ռադվանսկայից։

Բարտոլին 8-րդ համարի տակ է «դասակարգվում» Ֆրանսիայի բաց առաջնությունում, սակայն պարտություն է կրում երկրորդ շրջանում։ Իսթբորնում նա հասնում է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Տամիրա Պաշեկին։ Ուիմբլդոնի մրցաշարում նա սայթաքում է երկրորդ շրջանում, պարտություն կրելով Միրյանա Լուչիչից։

2-րդ համարի տակ «դասակարգվելով» Սթենֆորդի մրցաշարում, Բարտոլին հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է Յանինա Վիկմայերին[25]։ 2012 թվականի Կարլսբադի մրցաշարում նա «դասակարգվում է» 1-ին համարի տակ և հասնում է մինչև եզրափակիչ. որտեղ նա պարտվում է 2-րդ համար Դոմինիկա Ցիբուլկովային[26]։

Բարտոլին հրաժարվում է մասնակցել 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին, հրաժարվում է նաև մասնակցել Ֆեդերացիայի Գավաթում՝ առանց հոր անմիջական մարզման։ Նյու Հեյվենի մրցաշարում նա հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ զիջում է Սառա Էրանիին։ Բարտոլին ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ է հասնում 2012 թվականին՝ չորրորդ շրջանում 5-րդ դասակարգված Պետրա Կվիտովային հաղթելուց հետո։ Քառորդ եզրափակչում նա պարտություն է կրում Մարիա Շարապովայից։ Այսպիսով, Բարտոլին նվազագույնը քառորդ եզրափակիչ է հասնում Մեծ Սաղավարտի չորս մրցաշարերից յուրաքանչյուրում։ Այնուհետև նա կիսաեզրափակիչ է հասնում Պեկինի մրցաշարում, որտեղ զիջում է Վիկտորիա Ազարենկաին։

2013 թվականից-այժմ. Ուիմբլդոնի տիտղոս և պրոֆեսիոնալ կարիերայի ավարտ, կյանքը թենիսից հետո

խմբագրել
 
Մարիոն Բարտոլին 2013 թվականին

Բարտոլին 2013 թվականի մրցաշրջանը սկսում է Շենչժենի մրցաշարում։ 2-րդ «դասակարգված» լինելով նա հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է 5-րդ համար Կլարա Զակոպալովային[27]։

Բարտոլին 11-րդ համարն է «դասակարգվում» 2013 թվականի Մելբուրնի Ավստրալիայի բաց առաջնությունում։ Նա հասնում է երրորդ շրջան, որտեղ պարտություն է կրում 19-րդ համար Եկատերինա Մակարովայից։ Փարիզի մրցաշարում նա հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում մրցաշարի ապագա հաղթող, գերմանուհի Մոնա Բարտելից։ Բարտոլին, նոր մարզիչի հետ, մասնակցում է Կատարի մրցաշարում[28], որտեղ նա դասակարգված էր 9-րդ համարի տակ և երկրորդ շրջանում պարտվում է Սվետլանա Կուզնեցովային։

2013 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում նա դասակարգված էր 13-րդ համարի տակ։ Առաջին շրջանում նա հաղթանակ է տանում Օլգա Գովորցովայի նկատմամբ, երկրորդում՝ Մարիանա Դուկեի, սակայն երրորդում պարտվում է Ֆրանչեսկա Սկիավոնեին։

Ուիմբլդոնի մրցաշարում Բարտոլին «դասակարգված էր» 15-րդ համարի տակ։ Նա առաջին շրջանում հաղթում է Էլինա Սվիտոլինային, երկրորդում՝ Կրիստինա Մակհեյլին, երրորդում՝ Կամիլա Ջորջիին և չորրորդում՝ Կարին Կնապին։ Քառորդ եզրափակիչում նա առավելության է հասնում 17-րդ համար Սլոան Սթիվենսի նկատմամբ, որը քառորդ եզրափակիչներում նրա առաջին հաղթանակն էր 2013 թվականի WTA կամ Մեծ Սաղավարտի մրցաշարերից որևէ մեկում։ Կիսաեզրափակչում նա առավելության է հասնում 20-րդ դասակարգված Կիրստեն Ֆլիպկենսի նկատմամբ և հասնում իր երկրորդ եզրափակչին Ուիմբլդոնի մրցաշարում։ Եզրափակչում նա բախվում է 23-րդ դասակարգված Սաբինա Լիսիցկիի հետ, ով եզրափակչի ճանապարհին առավելության էր հասել Սերենա Ուիլյամսի և Ագնեշկա Ռադվասկաի նկատմամբ։ Բարտոլին հաղթանակ է տանում երկու սեթում- 6–1, 6–4 և արժանանում Մեծ Սաղավարտի մրցաշարերում կարիերայում իր առաջին և միակ տիտղոսին[29]։ Նա մրցաշարի ընթացքում մրցակցուհիներին ոչ մի սեթ չի զիջում։ Բացի այդ, նա դառնում է առաջին կին թենիսիտուհին, ով տիտղոսին արժանանալու համար մասնակցել է ամենաշատ քանակի Մեծ Սաղավարտի մրցաշարերում և ամենամեծն է տարիքով՝ 47 տարեկան (նախկին ռեկորդը պատկանում էր Յանա Նովոտնային՝ 45 տարեկան)[30]։ Նա նաև մասնակցում էր մրցաշարի խառը զուգախաղում՝ Նիկոլաս Մոնրոյի հետ։ Նրանք առաջին շրջանում պարտվում են Սանտյագո Գոնսալես-Նատալի Գրանդին զույգին։

Բարտոլին պրոֆեսիոնալ թենիսին հրաժեշտ տալու մասին հայտարարում է 2013 թվականի Ցինցինատիի մրցաշարի ընթացքում, պատճառաբանելով ամբողջ կարիերայի ընթացքում ստացած վնասվածքների անընդհատ և անտանելի ցավերը[31][32][33]։ Ուիմբլդոնի մրցաշարում հաղթանակից 40 օր անց նա մամլո-ասուլիսում ասում է. «Ես իմ երազանքը իրականություն դարձրեցի և այն ընդմիշտ կմնա ինձ հետ, սակայն այժմ իմ մարմինը չի կարողանում հաղթահարել ամեն ինչ՝ ես 45 րոպե կամ 1 ժամ խաղից հետո ցավեր ունեմ ամենուր»[32][33]։

2013 թվականի դեկտեմբերին Բարտոլին ֆրանսիական մասնավոր RTL ռադիոկայանի կողմից արժանանում է 2013 թվականի «Չեմպիոնների չեմպիոն» մրցանակին, առաջ անցնելով Թեդի Տամգոյից և Թոնի Պարկերից[34]։

Բարտոլին որպես «Չեմպիոնների չեմպիոն» է ընտրվում նաև ֆրանսիական L'Equipe ամսագրի կողմից (Ֆրանսիական կին անվանակարգ) 2013 թվականի դեկտեմբերին[35]։

2015 թվականի մարտին նա ակնարկում է, որ դիտարկում է պրոֆեսիոնալ թենիս վերադառնալու հնարավորություն և երկրպագուներին առաջարկում է հայտնել իրենց կարծիքները[36]։

Մրցակցություն

խմբագրել

Բարտոլին ընդդեմ Ազարենկաի

խմբագրել

Մարիոն Բարտոլին և Վիկտորիա Ազարենկան 2007 թվականից ի վեր հանդիպել են 12 անգամ և Ազարենկան ունի զգալի առավելություն՝ 9-3 ընդհանուր հաշվով և 1-0 Մեծ Սաղավարտի մրցաշարերում[37]։

Բարտոլին պարտություն է կրում այդ հակամարտության առաջին վեց հանդիպումներում, այդ թվում 2007 թվականի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում, 2009 թվականի Բրիսբենի մրցաշարի եզրափակչում[38] և 2010 թվականի բոլոր չորս հանդիպումներում։ Բարտոլին Ազարենկայի նկատմամբ առաջին հաղթանակը տանում է 2011 թվականին, Իսթբորնի մրցաշարում, 2-6, 0-2 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով Ազարենկաի հրաժարումից հետո[39]։ 2011 թվականի WTA տուրի ամփոփիչ մրցաշարում Բարտոլին երրորդ փուլում փոխարինում է Մարիա Շարապովային և միակ խաղը անց է կացնում Ազարենկայի դեմ և հաղթանակ է տանում երեք սեթում՝ 5-7, 6-4, 6-4[40]։ Խաղը ոչ մի նշանակություն չուներ, քանի որ Բարտոլին ոչ մի հնարավորություն չուներ կիսաեզրափակիչ փուլ անցնելու համար՝ Շարապովան պարտություն էր կրել նախորդ երկու հանդիպումներում և Ազարենկան արդեն որակավորվել էր կիսաեզրափակիչ։

Զույգը երեք անգամ հանդիպել է 2012 թվականին, որոնցում Բարտոլին կրել է երկու պարտություն։ Միակ հաղթանակը տեղի է ունեցել Մայամիի քառորդ եզրափակիչ հանդիպման ժամանակ, որը ընդհատում է Ազարենկայի 26 խաղից բաղկացած անպարտելի շարքը։ Բարտոլին հաղթանակ է տանում 6-3, 6-3 հաշվով և դա նրա երրորդ հաղթանակն էր աշխարհի առաջին ռակետների նկատմամբ[41]։ Նրանց վերջին հանդիպումը կայանում է Պեկինի մրցաշարի կիսաեզրափակչում, որն ավարտվում է Ազարենկայի հաղթանակով՝ 4-6, 2-6 և վերջնական արդյունքում Ազարենկան դառնում է մրցաշարի հաղթող[42]։

Բարտոլին ընդդեմ Յանկովիչի

խմբագրել

Բարտոլին և Ելենա Յանկովիչը 2005 թվականից ի վեր հանդիպել են 9 անգամ և Բարտոլին առավելություն ունի 5-4 հաշվով՝ Մեծ Սաղավարտի մրցաշարերում 2-2 հաշվի դեպքում։

Բարտոլին իր առաջին հաղթանակը տարել է 2005 թվականին Օքլենդում՝ 3-6, 7-6 (6), 6-1։ Այնուհետև Յանկովիչը հաղթանակ է տանում հաջորդ երեք հանդիպումներում, որոնց մեջ են ներառվում նաև 2006 և 2007 թվականներին Ֆրանսիայի բաց առաջնությունում տարած հաղթանակները։ Հետագա չորս տարիների ընթացքում Բարտոլին միայն հաղթանակներ է տոնում, այդ թվում 3-6, 7-5, 6-3 հաշվով հաղթանակը 2007 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ նա հասնում է եզրափակիչ և 6-1, 6-4 հաշվով հաղթանակը 2009 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, երբ Յանկովիչը համարվում էր աշխարհի № 1 ռակետ։

Նրանց վերջին հանդիպումը կայանում է 2009 թվականի Տոկիոյի մրցաշարում, որտեղ Յանկովիչը հեշտ հաղթանակ է տանում՝ 6-4, 6-3։

Կարիերայի եզրափակիչներ

խմբագրել

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ

խմբագրել

Մենախաղ՝ 2 (1–1)

խմբագրել
Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 2007 Ուիմբլդոն Խոտածածկ   Վենուս Ուիլյամս 4–6, 1–6
Հաղթանակ 2013 Ուիմբլդոն Խոտածածկ   Սաբինա Լիսիցկի 6–1, 6–4

Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի վիճակագրություն

խմբագրել
Մրցաշար 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 Հ–Պ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1/4 3 շրջան 2 շրջան 3 շրջան 3 շրջան 15–12
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 4 շրջան 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1/2 2 շրջան 3 շրջան 16–13
Ուիմբլդոնի մրցաշար ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 3 շրջան 2 շրջան 2 շրջան Ե 3 շրջան 3 շրջան 4 շրջան 1/4 2 շրջան Հ 27–10
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ 3 շրջան 1 շրջան 2 շրջան 3 շրջան 3 շրջան 4 շրջան 4 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան 1/4 ՉՄ 20–11
Հ–Պ 0–0 0–1 2–3 1–4 4–4 4–4 5–4 13–4 5–4 8–4 8–4 11–4 8–4 11–2 78–46

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 WTA կայքէջ
  2. Марион Бартоли объявила о завершении карьеры, gotennis.ru
  3. «wtatour.com -> Player profiles -> Marion Bartoli -> Stats». WTA. Արխիվացված է , 12781~1007, 00.html օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. Aimee Lewis. «BBC Sport - Wimbledon 2013: Marion Bartoli beats Sabine Lisicki to win title». BBC Sport.
  5. How will Marion Bartoli be remembered?, The Roar, 16 August 2013
  6. «La biographie de Marion Bartoli» [Biography of Marion Bartoli]. Official website of Marion Bartoli (French). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Day 5 - Interview with Marion Bartoli». Official Site of Roland Garros. 2009 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  8. Clément Daniez (2011 թ․ հունիսի 2). «Roland-Garros: cinq choses à savoir sur Marion Bartoli» [Roland Garros: Five things to know about Marion Bartoli]. L'Express (French). Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «La Ligue corse avec Marion Bartoli» [Corsican League with Marion Bartoli]. FFT - Ligue Corse de Tennis (French Tennis Federation - Corsican Tennis League) (French). 2007. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Romain Jeanticou (2013 թ․ հուլիսի 6). «Tennis : Marion Bartoli remporte le tournoi de Wimbledon» [Tennis: Marion Bartoli wins Wimbledon]. France 3 Corse (French). Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Wimbledon 2013 Women's Final: Marion Bartoli finds self-belief to beat Sabine Lisicki on the greatest stage». The Independent. 2013 թ․ հուլիսի 7.
  12. «Marion Bartoli`s perfect day could spark more glory». Zeenews.com and AFP. 2013 թ․ հուլիսի 7.
  13. New York Times article "Bartoli, Guided by Her Father, Draws Inspiration From Seles’s Example" dated May 25, 2012
  14. «Tijdlijnfoto's». Facebook.
  15. «News». WTA Tennis English. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  16. rte.ie Contrasting fortunes for Williams sisters Արխիվացված 2009-02-01 Wayback Machine
  17. 网球网 – 丢了冠军 福尔热想要放弃 (Simplified Chinese only) (չաշխատող հղում)
  18. «Bartoli Wins All-Double-Fisted Tokyo Final». Tennis-X. 2006 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  19. Cheese, Caroline (2007 թ․ հուլիսի 6). «Bartoli stuns Henin to reach final». BBC News. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
  20. 8659, 22617840-23216, 00.html «Kuznetsova, Bartoli retire hurt». Foxsports.com.au. 2007 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  21. Women's Tennis Association (2007 թ․ նոյեմբերի 7). «Justine Reaches Semis; Injury Forces Serena Out». Women's Tennis Association. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2001 թ․ նոյեմբերի 7-ին.
  22. «Bartoli stuns Venus to win title». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  23. «Serena loses to Bartoli in 4th round at Wimbledon». Associated Press. 2011 թ․ հունիսի 27. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.(չաշխատող հղում)
  24. Randall, Sean. «Serena Seeks First Title in a Year; Fish v. Gulbis in LA Final». Tennis X. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  25. «Yanina Wickmayer beats error-prone Marion Bartoli to advance in Stanford». 2012 թ․ հուլիսի 14.(չաշխատող հղում)
  26. «Cibulkova triumphs at Carlsbad Open». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  27. «Shenzhen Longgang Gemdale Open – Main Draw» (PDF). wtatennis.com. WTA. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  28. Nguyen, Courtney (2013 թ․ փետրվարի 13). «Marion Bartoli splits with father-coach, wants Amelie Mauresmo as replacement». Sports Illustrated. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  29. «Marion Bartoli overwhelms Sabine Lisicki to win Wimbledon title». Guardian. 2013 թ․ հուլիսի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  30. «Wimbledon 2013: Marion Bartoli beats Sabine Lisicki to win title». BBC. 2013 թ․ հուլիսի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  31. «Wimbledon Champ Bartoli Retires After Latest Loss». nytimes.com. New York Times. Associated Press. 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  32. 32,0 32,1 «Tearful Wimbledon champion Bartoli retires from tennis after early exit in Cincinnati». Daily Mail. 2013 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  33. 33,0 33,1 «Wimbledon champion Marion Bartoli announces her retirement». BBC Sport. 2013 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  34. «Marion Bartoli élue championne des championnes 2013 par RTL». RTL. 2013 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  35. «Nadal, Serena win 2013 Men's, Women's Champions of the Champions award». Hindustan Times. 2013 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  36. «Marion Bartoli hints at return to tennis 18 months after retirement». the Guardian.
  37. «V. Azarenka – M. Bartoli Head to Head Game Statistics, Tennis Tournament Results – Tennis Statistics Wettpoint». Tennis.wettpoint.com.
  38. «Teenage Azarenka wins Brisbane International – ABC News (Australian Broadcasting Corporation)». Abc.net.au. 2009 թ․ հունվարի 10.
  39. «V. Azarenka – M. Bartoli Match Result, Statistics 16/06/2011 – Tennis Statistics Wettpoint». Tennis.wettpoint.com.
  40. «WTA Istanbul – Azarenka loses to reserve player Bartoli». Tennisworldusa.org. 2011 թ․ հոկտեմբերի 29.
  41. «Azarenka's streak snapped by Bartoli – ABC News (Australian Broadcasting Corporation)». Abc.net.au. 2012 թ․ մարտի 29.
  42. Associated, The (2012 թ․ հոկտեմբերի 6). «Azarenka beats Bartoli to set up China Open final against Sharapova – Yahoo! News». News.yahoo.com.

Աղբյուրներ

խմբագրել