Վիքիպեդիա:Օրվա հոդված/Դեկտեմբեր 2016 թ.

Թարմացնել այս էջի քեշը
Դեկտեմբեր ամսվա հոդվածները
Դեկտեմբերի 1
Լիլիա Բրիկ
Լիլիա Բրիկ

Լիլիա Բրիկ (ռուս.՝ Лиля Юрьевна Брик, ծնված՝ Լիլիա (Լիլի) Ուրիի Կագան, հոկտեմբերի 30, 1891, Մոսկվա - օգոստոսի 4, 1978, Մոսկվա), «ռուսական ավանգարդի» մուսա, 20-րդ դարի ամենահայտնի գրական-գեղարվեստական սալոնի տիրուհի, հուշագրությունների հեղինակ, ռուս գրող Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների հասցեատեր, որը մեծ դեր է խաղացել պոետի կյանքում։ Լիլիա Բրիկի կենսագրությունը միահյուսված է Էլզա Տրիոլեի, Օսիպ Բրիկի, Վիտալի Պրիմակովի, Վասիլի Քաթանյանի, տարբեր երկրների արվեստի ու գրականության բազում գործիչների ճակատագրերի հետ։ Բրիկը Մոսկվայում ստեղծեց Մայակովսկու առաջին թանգարանը (հետագայում լուծարվեց)։ 1950-ական թվականների վերջերից գրաքննությունը ձգտում էր հեռացնել Բրիկի ազգանունը Մայակովսկու կենսագրությունից։ Ինքնասպան է եղել 1978 թվականին։

Լիլիան ծնվել է Ուրի և Ելենա (օրիորդական ազգանունը՝ Բերման) Կագանների ընտանիքում։ Հայրն իրավաբան էր, որը զբաղվում էր հրեաների իրավունքների պաշտպանությամբ Մոսկվայում․ բացի այդ նա՝ որպես Ավստրիայի դեսպանատան իրավաբանական խորհրդատու, ֆինանսական և վարչական հարցերում օգնում էր հյուրախաղերով ժամանած արտիստներին... Ավելին

Դեկտեմբերի 2
Քեթրին Մենսֆիլդ
Քեթրին Մենսֆիլդ

Քեթրին Մենսֆիլդ, նորզելանդացի մոդեռնիստական գրող, որը ծնվել և մեծացել է գաղութային Նոր Զելանդիայում և ստեղծագործել է Քեթրին Մենսֆիլդ գրական կեղծանվան ներքո: 19 տարեկան հասակում Մենսֆիլդը մեկնում է Նոր Զելանդիայից և բնակություն հաստատում Միացյալ Թագավորությունում, որտեղ նա մտերմանում է այնպիսի մոդեռնիստական գրողների հետ, ինչպիսիք են Լոուրենսը և Վիրջինիա Վուլֆը: 1917 թվականին նրա մոտ տուբերկուլյոզ է հայտնաբերվում, որի հետևանքով էլ նա իր մահկանացուն է կնքում 34 տարեկան հասակում:

Քեթլին Մենսֆիլդ Բյուչեմփը ծնվել է 1888 թվականին Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքում, հասարակության մեջ ճանաչված ընտանիքում: Նրա հայրը բանկիր էր, իսկ Քեթրինն ինքը կոմսուհի Էլիզաբեթ ֆոն Արնիմի զարմուհին էր: Նա ուներ երկու ավագ քույր, մեկ կրտսեր քույր և մեկ կրտսեր եղբայր՝ ծնված 1894 թվականին: Նրա հայրը՝ Հարոլդ Բյուչեմփը, շուտով դառնում է Նոր Զելանդիայի բանկի կառավարիչ և ստանում ասպետի կոչում: Նրա պապը՝ Արթուր Բյուչեմփը, Նոր Զելանդիայի պառլամենտի Փիքտոն ընտրատեղամասից ընտրված... Ավելին

Դեկտեմբերի 3
Մեսրոպ Աշճեան
Մեսրոպ Աշճեան

Մեսրոպ Աշճեան (աւազանի անունը՝ Հրայր, 3 Յունուար, 1941, Պէյրութ - 2 Դեկտեմբեր 2003, Նոր Եորք, ամփոփուած է Անթիլիասի մէջ (Լիբանան)), եկեղեցական եւ հասարակական գործիչ, Արքեպիսկոպոս։ Հայաստանի ԳԱԱ պատուաւոր դոկտոր (2001

Մեսրոպ Աշճեան ծնած է Պէյրութի մէջ: Աւարտած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Դպրեվանքը (1961, Անթիլիաս1962-ին ուսանած է Զուիցերիոյ, 1970-ին՝ ԱՄՆ-ու Նոր Ճըրզիի Փրինսթոնի աստուածաբանական համալսարանին մէջ։

1963-ին ձեռնադրուած է վարդապետ, 1977-ին՝ եպիսկոպոս։ 1964-1970 թուականներուն դասաւանդած է Անթիլիասի ու Հալէպի մէջ, եղած Դպրեվանքի տեսուչ եւ Պէյրութի Ազգ. Մարտիկեան վարժարան ի տնօրէն, 1977-ին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութեան Սպահանի (Նոր Ջուղա), 1978-1998 թուականներուն՝ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան նահանգներու եւ Քանատայի թեմերու առաջնորդ, 1978-էն լոյս ընծայած է... Ավելին

Դեկտեմբերի 4
Սքոթ Ալան
Սքոթ Ալան

Սքոթ Ալան (անգլ.՝ Scott Allan, նոյեմբերի 28, 1991, Գլազգո, Շոտլանդիա), շոտլանդացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան: Իր ֆուտբոլային կարիերան սկսելով շոտլանդական «Դանդի Յունայթեդ» ակումբում՝ հետագայում խաղացել է անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն», շոտլանդական «Հիբերնիան», «Սելտիկ» և այլ ակումբներում, ինչպես նաև Շոտլանդիայի մինչև 17 տարեկանների ու մինչև 21 տարեկանների հավաքականներում։

Սքոթը ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 28-ին Շոտլանդիայի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Գլազգոյում: Կրթությունն ստացել է «Ռոս Հոլ» ակադեմիայում (անգլ.՝ Ross Hall Academy), որը գտնվում է քաղաքի հարավարևմտյան թաղամասում՝ Կրուկստոնում:

Տասը տարեկան հասակում Ալանն սկսում է սովորել «Դանդի Յունայթեդի» ֆուտբոլային ակադեմիայում: Հաջողությամբ հաղթահարելով «արաբների» ամենաերիտասարդից մինչև պահեստային կազմի ճանապարհը՝ 2008 թվականի հունվարին Ալանը «նարնջասևերի» հետ կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: Նույն թվականի սեպտեմբերին կիսապաշտպանը մասնակցություն է ունենում Ֆորֆարշիրի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որում «նարնջասևերը» 1։4 հաշվով զիջում են... Ավելին

Դեկտեմբերի 5
Ճիչ
Ճիչ

Ճիչը (նորվ.՝ Skrik), նկարների շարք, որը ստեղծել է նորվեգացի նկարիչ-էքսպրեսիանիստ Էդվարդ Մունկը 1893-1910 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Նկարներում պատկերված է հուսահատության եզրին գտնվող մարդու կերպարանք, ով անզորությունից ճչում է: Մարդը պատկերված է արնագույն-կարմիր երկնքի ու ծայրաստիճան ընդհանրացված բնապատկերի ֆոնի վրա: 1895 թվականին Մունկն ստեղծել է այս սյուժեով վիմագրություն:

«Ճիչը» համարվում է էքսպրեսիոնիզմի խորհրդանիշը և դարձել է 20-րդ դարի արվեստի յուրօրինակ «նախերգանքը»: Այն հանդիսացավ մոդեռնիզմի համար անկյունաքարային երևույթ, քանի որ վերաբերում է մենակությանը, հուսահատությանն ու օտարացմանը, որոնք այդ ուղղության գլխավոր բնորոշ գծերից են: Կարծես թե նկարիչը նայել ու տեսել է գալիք հարյուրամյակին սպառնացող վտանգները՝ համաշխարհային պատերազմներ, հեղափոխություններ, բնապահպանական ճգնաժամեր և պատկերել է դրանց լուծումը չգտնող մարդուն, որ ճչում է... Ավելին

Դեկտեմբերի 6
Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին, 2016 թվականի ամերիկյան ֆիլմ սուպերհերոսների մասին, որում հանդես են գալիս DC ComicsԲեթմեն և Սուպերմեն կերպարները։ Նկարահանվել է Զաք Սնայդերի և տեղայնացվել Warner Bros. Pictures-ի կողմից։ Ֆիլմը 2013 թվականի «Պողպատե մարդու» շարունակությունն է և DC-ի ընդարձակված տիեզերքի երկրորդ ադապտացիան։ Այն գրվել է Քրիս Տերրիոյի և Դևիդ Ս․ Գոյերի կողմից։ Գլխավոր դերասանական կազմում են Բեն Աֆլեքը, Հենրի Քավիլը, Էմի Ադամսը, Ջեսս Այզենբերգը, Դայանա Լեյնը, Լոուրենս Ֆիշբըրնը, Ջերեմի Այրոնսը, Հոլլի Հանթերը և Գալ Գադոտը։ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմն առաջինն է, որ ներառում է Բեթմենի և Սուպերմենի համատեղ կենդանի ներկայությունը, ինչպես նաև Հրաշք կնոջ, Ակվամենի, Կիբորգի և Ֆլեշի կինեամտոգրաֆիական առաջին պատկերումն է։ Ֆիլմում կրիմինալիստ-հանճար Լյութորը խաբում է Բեթմենին, ինչի արդյունքում կռիվ է առաջանում Սուպերմենի հետ, ում Լյութորը ցանկանում է ոչնչացնել։

Ֆիլմի մասին հայտարարվեց 2013 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ՝ «Պողպատե մարդու» թողարկումից հետո։ Սնայդերը նշեց, որ ֆիլմը ոգեշնչված կլինի «Բեթմենի» Ֆրենկ Միլլերի հեղինակած «Մռայլ ասպետը վերադառնում է» կոմիքսների գրքով, սակայն հստակեցրեց, որ դրան կհաջորդի բնօրինակ նախաբանը։ Բեթմենի մարմնավորումը ֆիլմում նույնպես այլ կլինի, քան կերպարի բնույթը նախկին «Մռայլ ասպետը» եռագրությունում, որը մատուցվում է որպես... Ավելին

Դեկտեմբերի 7
Սամանտա Ստոսուր
Սամանտա Ստոսուր

Սամանտա Ստոսուր, ավստրալացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ կանանց զուգախաղի վարկանիշում, որը նա պահպանել է 61 շաբաթ, և աշխարհի թիվ 4 ռակետ կանանց մենախաղի վարկանիշում։

Ստոսուրը կարիերայի ընթացքում հաղթանակ է տարել WTA մենախաղի 8 մրցաշարերում, այդ թվում 2011 թվականի Մեծ Սաղավարտի ԱՄՆ բաց առաջնությունում, եզրափակիչում հաղթելով Սերենա Ուիլյամսին և 1980 թվականին Իվոն Գուլագոնգ-Քոուլիից հետո դառնալով առաջին ավստրալացի թենիսիստուհին, ով հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարում։ Նա մասնակցել է նաև 2010 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի եզրափակիչին՝ մրցաշարի ընթացքում հաղթելով քառակի չեմպիոն Ժյուստին Էնենին, աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին և չորրորդ ռակետ Ելենա Յանկովիչին։ Կիսաեզրափակիչ փուլ է հասել 2009, 2012 և 2016 թվականների Ֆրանսիայի բաց առաջնությունների մենախաղի մրցաշարերում։

Ստոսուրը հաղթել է նաև Մեծ Սաղավարտի ևս հինգ մրցաշարերում՝ երկուսը կանանց զուգախաղում և երեքը խառը զուգախաղում։ Կանանց զուգախաղում նա հաղթել է 2005 թվականի... Ավելին

Դեկտեմբերի 8

Բանտ, զնդան, կալանատուն, գաղութ, բերդ (խոսակցական) կամ «ուղղիչ տներ», շինություն, ուր արգելափակվում են դատարանի կողմից նշված ժամկետով բանտարկության դատապարտված անձինք, ազատազրկման ենթակա հանցագործները, ինչպես և դատական քննության տակ գտնվող անձանց պահելու տեղ։ Բանտերը, որպես կանոն, քրեական արդարադատության համակարգի մասն են կազմում, իսկ հանցագործության համար բանտարկելու միջոցով ազատազրկումը պետության կողմից սահմանված իրավական պատիժ է։ Խոսակցականում բոլոր տեսակի ուղղիչ-աշխատանքային հիմնարկներն անվանում են բանտ։

Որպես ազատազրկման վայր՝ բանտը գոյություն է ունեցել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այն ծառայել է որպես գերիներին, պետական և ոչ պետական հանցագործներին, պարտապաններին ազատազրկելու, ինչպես նաև տարբեր պատիժների և մահապատիժների ի կատար ածման վայր։ Հին Հռոմում Սերվիոս Տուլլիոսի (մ.թ.ա. մոտ 578-534/533 թվականներ) ժամանակներում գոյություն ուներ Տուլիանում ստորգետնյա բանտ (միջին դարերում վերանվանվել է Մամերտինյան բանտ), որտեղ վարակիչ հիվանդություններից մահացել են... Ավելին

Դեկտեմբերի 9
Անանիա Շիրակացի
Անանիա Շիրակացի

Անանիա Շիրակացի (ծննդեան եւ մահուան թուականները անյայտ), Է. դարու հայ գիտնական։ Առաջին հայը,որ կայուն հիմքերու վրայ կը դնէ ճշգրիտ գիտութիւններու ուսումնասիրութիւնը Հայաստանի մէջ։

Անանիա Շիրակացի, որ յայտնի է համարող (մաթեմաթիկոս) մականունով, հայ մատենագրութեան ականաւոր դէմքերէն մէկն է. բնական գիտութիւններու հիմնադիրը հայ իրականութեան մէջ: Շիրակացիէն մեզի հասած է իր ինքնակենսագրականը, ըստ որուն ան ծնած է պատմական Շիրակ գաւառի Անի աւանը, Է. դարու սկիզբը: Շիրակացի, Դպրեվանքի դպրոցին մէջ կը ստանայ նախնական կրթութիւն, սորվելով հայերէն եւ յունարէն լեզուները, քերականութիւն, փիլիսոփայութիւն եւ աստուածաբանութիւն: Բայց ան համոզուած էր, որ ամէն ինչի հիմքը թիւերն են, իսկ համարողական արուեստը կը համարէր բոլոր գիտութիւններու հիմքը: Այդ օրերուն աշխարհի մէջ հմուտ մասնագէտներն ու ուսուցիչները շատ քիչ էին, գիտելիքները խորացնելու միակ միջոցը ճամբորդելն էր: Առ այդ, ան արտասահմանի մէջ կ'ապրի 11 տարի, որուն ութն՝ յոյն նշանաւոր գիտնական Տիւքիկոս Բիւզանդացիի դպրոցին մէջ: Ուսուցիչին հարուստ գրադարանը Շիրակացիին համար կը դառնայ երկրորդ ուսումնարան: Ան, բացի թուաբանութենէն, կ'ուսումնասիրէ... Ավելին

Դեկտեմբերի 10
Վիեննա
Վիեննա

Վիեննա (գերմ.՝ Wien), Ավստրիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Դանուբի ափին` Ալպերի Վիեննական անտառ լեռնազանգվածի ստորոտին։ Տրանսպորտային խոշոր հանգույց, գետային նավահանգիստ, միջազգային օդանավակայան (Շվախտ)։ Մեքենաշինության, նավթավերամշակման, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերական կենտրոն։ Միջազգային բազմաթիվ կազմակերպությունների նստավայր է: Վիեննան ՄԱԿ-ի երրորդ նստավայրն է Նյու Յորքից և Ժնևից հետո: Վիեննայի միջազգային կենտրոնը (UNO-City) իր մեջ ներառում է միջազգային բազմաթիվ կազմակերպություններ` Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ, Նավթ արտահանող երկրների կազմակերպություն, ԵԱՀԿ: Վիեննան միջազգային հանդիպումների, բանակցությունների վայր է։

Բազում դարերի ընթացքում Վիեննան եղել է Հաբսբուրգների նստավայրը, իսկ Սրբազան Հռոմեական կայսրության շրջանում դարձել է Եվրոպայի մշակութային ու քաղաքական կենտրոն:

1910 թվականին Վիեննան ուներ 2 միլիոն բնակիչ՝ այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնելով չորրորդ տեղը Լոնդոնից, Նյու Յորքից և Փարիզից հետո: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որը հանգեցրեց կայսրության վերջնական փլուզման, Վիեննայի բնակչությունը կրճատվել է քառորդ մասով:

2001 թվականին Վիեննայի Հին քաղաքը և Շյոնբրունը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի... Ավելին

Դեկտեմբերի 11
Օբերոնի՝ «Վոյաջեր 2» ԱՄԿ-ից կատարված լավագույն լուսանկարը
Օբերոնի՝ «Վոյաջեր 2» ԱՄԿ-ից կատարված լավագույն լուսանկարը

Օբերոն (լատին․՝ Oberon), Ուրանի մեծ արբանյակներից ամենահեռավորը, նշանակվում է Uranus IV։ Ուրանի արբանյակներից չափերով և զանգվածով երկրորդն է և իններորդը ամբողջ Արեգակնային համակարգում։ Հայտնաբերվել է Ուիլիամ Հերշելի կողմից 1787 թվականին։ Օբերոնն անվանվել է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի փերիների արքայի անունով։ Նրա ուղեծիրը մասնակիորեն ընկնում է Ուրանի մագնիսոլորտից դուրս։

Հավանական է, որ Օբերոնը ձևավորվել է Ուրանի ձևավորումից անմիջապես հետո մոլորակի շուրջ ձևավորված ակրեցիոն սկավառակից։ Արբանյակը կազմված է մոտավորապես հավասար մասերով սառույցներից և քարերից, և հավանաբար նրա ընդերքը բաժանված է քարե միջուկի և սառցե մանտիայի։ Հնարավոր է նաև, որ արբանյակի մանտիայի և կեղևի շերտերի միջև գոյություն ունի հեղուկ ջրի շերտ։ Օբերոնի մակերևույթն ունի թույլ կարմրավուն գույն, և ինչպես երևում է լուսանկարներից, ձևավորվել է աստերոիդների և գիսաստղերի հարվածների ընթացքում։ Այն ծածկված է բազմաթիվ հարվածային խառնարաններով, որոնք ունեն մինչև 210 կմ շառավիղ։ Օբերոնի մակերևույթը կտրտված է... Ավելին

Դեկտեմբերի 12
Ռոբերտ Հոֆստեդտեր
Ռոբերտ Հոֆստեդտեր

Ռոբերտ Հոֆստեդտեր, հրեական ծագումով ամերիկացի ֆիզիկոս-փորձարար, զբաղվել է նեյտրոնների և պրոտոնների չափի, ձևի և կառուցվածքի ուսումնասիրությամբ, 1948 թվականին ստեղծել է սցինտիլյացիոն հաշվիչ և կիրառել այն ɤ սպեկտրոսկոպիայում, 1954 թվականից Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1958 թ.), 1961 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր «էլեկտրոնների ցրումը ատոմի միջուկի վրա իր աննախադեպ ուսումնասիրությունների և նուկլոնների կառուցվածքի վերաբերյալ իր հետագա բացահայտումների համար»:

Հոֆստեդտերը ծնվել է 1915 թ. փետրվարի 5-ին Նյու Յորքում Լեհաստանից ներգաղթած հրեա վաճառական Լուի Հոֆստեդտերի և ֆերմեր Հենրիետա Քյոենիգսբերգի ընտանիքում, որոնք սիգարների խանութի սեփականատերեր էին: Ընտանիքի չորս երեխաներից երրորդն էր։ Տարրական կրթությունն ստացել է Նյու Յորքում, ուսումը շարունակել է Նյու Յորք Սիթի քոլեջում, որտեղ էլ քոլեջի ուսուցիչներից մեկի շնորհիվ Հոֆսեդտերի մոտ արթնացել է հետաքրքրությունը ֆիզիկայի և մաթեմատիկայի... Ավելին

Դեկտեմբերի 13
Քրիստոֆեր Յոներ, կինոյի և հեռուստատեսության նորվեգացի դերասան։ Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Shooting Stars» մրցանակի դափնեկիր է (2003), Կոպենհագենի միջազգային կինոփառատոնի «Ոսկե կարապի» մրցանակակիր «Լավագույն դերասան» անվանակարգում (2003) և «Օսկարի» նորվեգական համարժեք «Ամանդա» մրցանակի դափնեկիր (2005)։

Նորվեգացի կինոքննադատ Ֆրեդրիկ Ֆևանգը Յոների մասին գրել է, որ նա «ի տարբերություն նորվեգացի այլ կինոաստղերի, չունի դասական հետաքրքիր արտաքին կամ հարուստ թատերական փորձ, բայց շնորհիվ իր գրավչության և բազմակողմանի տաղանդի հասել է կարգավիճակի, և հավանաբար Նորվեգիայի նոր աստղերի մեջ ամենավառն է»։ Դերասանին ճանաչում են բերել հատկապես անկայուն հոգեբանություն ունեցող նևրասթենիկ կերպարների դերերը («Նա, ով վախենում էր գայլերից», «Երկնքից ընկնողը», «Հարևանություն» ֆիլմերը), ինչպես նաև կարողությունը՝ չափազանց համոզիչ կերպով արտահայտելու անհանգստություն և հուսահատություն։

Ինչպես նորվեգացի շատ այլ դերասաններ, Յոները ևս սկսել է իր դերասանական գործունեությունը մանկական և պատանեկան... Ավելին

Դեկտեմբերի 14
Կլաուդիո Պիսառո
Կլաուդիո Պիսառո

Կլաուդիո Պիսառո, պերուացի ֆուտբոլիստ, գերմանական «Վերդեր» ֆուտբոլային ակումբի և Պերուի ազգային հավաքականի հարձակվող: Նախկինում խաղացել է «Դեպորտիվո Պեսկերո», «Ալյանսա Լիմա», Լոնդոնի «Չելսի», Բրեմենի «Վերդեր» (նախկինում ևս) և Մյունխենի «Բավարիա» ակումբներում։ 1999, 2004, 2007 և 2015 թվականների Ֆուտբոլի Ամերիկայի գավաթների մրցության մասնակից։

«Բավարիայի» կազմում Պիսառոն դարձել է Գերմանիայի եռակի չեմպիոն, Գերմանիայի գավաթի մրցության եռակի հաղթող և Գերմանական լիգայի գավաթի ու Միջմայրցամաքային գավաթի մրցությունների հաղթող։ Նրա ձեռքբերումներ թվում է նաև «Վերդերում» խաղալու տարիներին նվաճած ևս մեկ Գերմանիայի գավաթ։

Համարվում է գերմանական բունդեսլիգայի պատմության լավագույն օտարազգի ռմբարկուն. 411 պաշտոնական հանդիպումներում հեղինակել է 190 գոլ: Կլաուդիո Պիսառոն նաև 2009-10 թվականների ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի լավագույն... Ավելին

Դեկտեմբերի 15
Գեյրանգեր ֆյորդ՝ լեռնիվեր հողատեսակների փոփոխություն
Գեյրանգեր ֆյորդ՝ լեռնիվեր հողատեսակների փոփոխություն

Նորվեգիայի աշխարհագրություն, ուսումնասիրում է Սկանդինավյան թերակղզու արևմտյան հատվածում գոյություն ունեցող պետության՝ Նորվեգիայի լեռնագրությունը, ջրագրությունը, կլիման, բուսական ու կենդանական աշխարհը։

Նորվեգիան գտնվում է Հյուսիսային Եվրոպայում՝ զբաղեցնելով Սկանդինավյան թերակղզու հյուսիսային ու արևմտյան ծովափը։ Եզերում է Հյուսիսային ծովին (հարավ-արևմուտք) և Սկագերակ նեղուցին (հարավ), Նորվեգական ծովին (արևմուտք) և Բարենցի ծովին (հյուսիս-արևելք)։ Նորվեգիան երկար տարիներ սահմանակցում էր երկու երկրի՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած սահմանային փոփոխությունների արդյունքում Ֆինլանդիան զրկվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում ունեցած իր ափերից, որոնք հանձնվում են Նորվեգիային։ Արդյունքում Նորվեգիան մի քանի կիլոմետրանոց սահման է ունենում ԽՍՀՄ (1991 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության հետ)։ Տարածքը կազմում է 385 186 կմ²։ Դրա մեջ մտնում են նաև բազմաթիվ կղզիներ՝ Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներում, որոնցից առավելապես հայտնի է Շպիցբերգեն կղզեխումբը։ Ունենալով միևնույն բնակլիմայական պայմանները, ինչ հարևան Շվեդիան ու Նորվեգիան, ինչպես նաև ՌԴ տարածքում գտնվող Կոլայի և Կանին թերակղզիները, Նորվեգիան մտնում է... Ավելին

Դեկտեմբերի 16
Միքայէլ Չամչեան
Միքայէլ Չամչեան

Միքայէլ Չամչեան (4 Դեկտեմբեր, 1738, Կոստանդնուպոլիս - 30 Նոյեմբեր, 1823), հայ ականաւոր պատմաբան, քերականագէտ, լեզուաբան, աստուածաբան եւ մանկավարժ։ Ը. դարաշրջանի կղերական աւատական ներկայացուցիչ, Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ։

Ծնած է Կոստանդնուպոլիս։ Նախնական կրթութիւնը ստացած է Կոստանդնուպոլսոյ մէջ, ապա՝ Ս. Ղազար կղզիի Մխիթարեան վարժարանին մէջ։ Տիրապետած է յունարէնին, լատիներէնին, իտալերէնին, ֆրանսերէնին, գերմաներէնին, եբրայերէնին, ասորերէնին, սանսկրիտին, պարսկերէնին եւ թրքերէնին։ 1762-էն սկսեալ անդամկցած էՎենետիկի Մխիթարեան միաբանութեան։ 1769-ին վարդապետ ձեռնադրուած է եւ նշանակուած՝ Պասրայի եւ Պաղտատի հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդ։ 1776-1789 թուականներուն վարած է Ս. Ղազարի, 1789-1791 թուականներուն՝ Տրանսիլվանիոյ Եղիսաբէթուպոլիս քաղաքի հայկական վարժարաններու վերատեսուչի, 1795-1823 թուականներուն՝ Կոստանդնուպոլսոյ Մխիթարեան միաբանութեան մեծաւորի պաշտօնները, եղած է միաբանութեան վարչական մարմինի խորհրդական։ 1779-ին հրատարակած է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» գործը, որ 1801-1859 թուականներուն վերահրատարակուած է... Ավելին

Դեկտեմբերի 17

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ, ՖՍԲ, ռուս.՝ Федеральная служба безопасности Российской Федерации, ФСБ), Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության ազգային անվտանգության ծառայություն, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) գլխավոր իրավահաջորդ։

Կառույցն զբաղվում է հակահետախուզական միջոցառումների իրականացմամբ, ներքին և սահմանային հսկողությամբ, ահաբեկչության դեմ պայքարով և մի շարք այլ տեսակի ծանր հանցագործությունների և դաշնային իրավախախտումների հետախուզմամբ։ Գործակալության գրասենյակը տեղակայված է մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում (նախկին ԿԳԲ-ի շենքում)։ 2008 թվականից գործակալության տնօրենի պաշտոնն զբաղեցնում է բանակի գեներալ Ալեքսանդր Բորտնիկովը։

ԱԴԾ-ի գործունեությունը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության նախագահը:

1993 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինն ստորագրել է հրաման, որի համաձայն Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության նախարարությունը լուծարվում է և ստեղծվում է... Ավելին

Դեկտեմբերի 18
Լիզա դել Ջոկոնդո
Լիզա դել Ջոկոնդո

Լիզա դել Ջոկոնդո, հայտնի է եղել նաև որպես Լիզա Գերարդինի, Լիզա դի Անտոնիո Մարիա (կամ Անտոնմարիա) Գերարդինի և Մոնա Լիզա, Իտալիայի Ֆլորնեցիա և Տոսկանա քաղաքներում հայտնի Գերարդինի ընտանիքի անդամ: Ենթադրվում է, որ նա Լեոնարդո դա Վինչիի` իտալական վերածննդի դարաշրջանում ստեղծած հայտնի գլուխգործոցի հերոսուհին է:

Լիզայի կենսագրությունից քիչ բան է հայտնի: Ծնվել է Ֆլորենցիայում, պատանի հասակում ամուսնացել հագուստի և մետաքսի վաճառականի հետ, ով հետագայում տեղական պաշտոնյա է դարձել: Լիզան ունեցել է հինգ երեխա: Ապրել է հարմարավետ, միջին խավի դասին բնորոշ կյանքով: Ամուսնուց, ով տարիքով նրանից մեծ էր, երկար է ապրել:

Լիզայի մահից դարեր անց «Մոնա Լիզա» կտավը դարձել է կերպարվեստի բնագավառում աշխարհի հայտնի գլուխգործոցներից մեկը: Կտավը մեծ հետաքրքրություն է առաջացրել հետազոտողների և արվեստի սիրահարների մոտ, և այս աշխատանքը դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործ: 2005 թվականին վերջապես սհստակեցվել է... Ավելին

Դեկտեմբերի 19

Սքրափբուքինգ, սքրեփբուքինգ (անգլ.՝ scrapbooking, անգլ.՝ scrapbook բառից՝ սքրափ – կտրվածք, կտրածո, book – գիրք, տառեր․ «գիրք կտրածոներից»), ձեռագործ արվեստի տեսակ, որն իր մեջ ներառում է ընտանեկան կամ անձնական լուսանկարների պատրաստում և ձևավորում։

Ստեղծագործության այս տեսակի նպատակն անձնական և ընտանեկան պատմության պահպանում է լուսանկարների, լրագրերի կտրածոների, նկարների, ձայնագրությունների և հիշարժան այլ մանրուքների տեսքով։ Առանձին պատմությունների պահպանման և փոխանցման համար սովորական պատմությունների հետ մեկտեղ օգտագործվում են տեսողական և շոշափելիքի յուրահատուկ եղանակներ։ Սքրափբուքինգի հիմնական գաղափարն ապագա սերունդների համար ինչ-որ իրադարձության լուսանկարների և այլ հիշարժան իրերի երկարաժամկետ պահպանումն է։

Բառարաններում սովորաբար սքրափբուք եզրույթը ներկայացվում է ավելի լայն իմաստով՝ ալբոմ կտրածոներ փակցնելու համար կամ տպագրությունների կտրվածքների, պատկերների, լուսանկարների ալբոմ, բայց հաճախ այդ եզրույթը հենց վերաբերում է... Ավելին

Դեկտեմբերի 20
Ջոն Ուորկ
Ջոն Ուորկ

Ջոն Ուորկ (անգլ.՝ John Wark, օգոստոսի 4, 1957 թվական, Գլազգո, Շոտլանդիա), շոտլանդացի ֆուտբոլիստ, որն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է անգլիական «Իպսվիչ Թաուն» ակումբում:

Լինելով ունիվերսալ ֆուտբոլիստ՝ Ուորկն իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը խաղացել է կիսապաշտպանի դիրքում, թեև նա երբեմն խաղադաշտ էր դուրս գալիս որպես կենտրոնական պաշտպան կամ էլ անգամ հարձակվող:

Մինչև Փառքի սրահի ակումբային անդամներից առաջին չորսից մեկը դառնալը Ուորկը՝ որպես «Իպսվիչ Թաունի» ֆուտբոլիստ, վաստակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի ռեկորդային չորս մրցանակ: Ուորկն «Իպսվիչում» իր ելույթներն սկսել է 17 տարեկան հասակում: Ընդհանուր առմամբ Ուորկն «Իպսվիչ Թաունում» ունեցել է երեք խաղային շրջան, նա նաև հանդես է եկել «Լիվերպուլի» և «Միդլսբրոյի» կազմերում:

Նա ներկայացրել է Շոտլանդիայի ազգային հավաքականը միջազգային հարթակում՝ մասնակցելով նրա կազմում 29 խաղի և դառնալով 7 գոլի հեղինակ: Հավաքականի հետ մասնակցել է 1982 թվականի աշխարհի առաջնությանը, որի շրջանակներում մասնակցել է 3 խաղի և դարձել... Ավելին

Դեկտեմբերի 21
Ատոմիզմ (հունարեն՝ ἄτομον, ատոմ - «անբաժանելի»), իրերի, բնական երևույթների և ողջ տիեզերքի առաջին կառուցվածքային բացատրությունն է։ Ուսմունք է մատերիայի դիսկրետ (ընդհատ), ընդհանուր կառուցվածքի մասին (ատոմներից և այլ տարրական մասնիկներից կազմված լինելու մասին), բնափիլիսոփայության և ֆիզիկայի ուսմունք, ըստ որի զգայությամբ ընկալվող (նյութական) մարմինները կազմված են քիմիապես անբաժանելի մասնիկներից՝ ատոմներից։ Ծագել է Հնդկաստանում, Հին Հունաստանում, հետագայում զարգացում է ապրել Միջին դարերում, Նոր ժամանակներում։

Ընդհանուր առմամբ ատոմների մասին ցանկացած ուսմունք անվանում են ատոմիզմ։ Մասնավորապես մ.թ.ա. 5-4 -րդ դդ. հին հունական փիլիսոփայական դպրոցը, որի ուսմունքը համարվում է ատոմիզմի ամենավաղ շրջանի պատմական ձևը։

Ատոմները անբաժանելի, անսահմանորեն փոքր մասնիկներ են։ Նրանք տարբերվում են կշռով, շարժման արագությամբ և մարմինների մեջ փոխադարձ դասավորությամբ, որոնց շնորհիվ առաջանում են տարբեր հատկություններ։ Ըստ էության գոյություն ունեն միայն ատոմներ և դատարկություն։ Ըստ այդ ուսմունքի ատոմները մանրագույն, չբաժանվող մասնիկներ են, ոչ մի տեղից չեն ծնվում և ոչ մի տեղ չեն անհետանում, որակապես միատարր են, իրենց մեջ դատարկություն չպարունակող և որոշակի ձևով օժտված մասնիկներ են։ Ատոմներն անթիվ են, քանի որ դատարկությունը անսահման է։ Ատոմի ձևերը անսահման բազմազան են։ Ատոմները ամեն գոյի նախասկիզբն են, բոլոր զգայություն ունեցող մարմինների, որոնց հատկությունները պայմանավորված են բաղկացուցիչ մաս կազմող... Ավելին

Դեկտեմբերի 22
Մորիս դը Բրոյլ
Մորիս դը Բրոյլ

Լուի Ցեզար Վիկտոր Մորիս, Բրոլի 6-րդ հերցոգ, ավելի հայտնի է որպես Մորիս դը Բրոյլ, ֆրանսիացի ֆիզիկոս-նորարար, հայտնի տեսաբան Լուի դը Բրոյլի ավագ եղբայրը: Փարիզի գիտությունների ակադեմիայի (1924) և Ֆրանսիական ակադեմիայի (1934) անդամ: Գիտական աշխատանքները նվիրված են ռենտգենյան ճառագայթման, ատոմային ֆիզիկային, միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների ֆիզիկային:

Մորիս դե Բրոյլը սերում է հայտնի արիստոկրատական Բրոյլի ընտանիքից, որի ներկայացուցիչները երկար տարիներ Ֆրանսիայում զբաղեցրել են քաղաքական և ռազմական պաշտոններ: Մորիսը 5-րդ հերցոգ դե Բրոլիի և նապոլոնյան մարշալ Ֆիլիպ դե Պոլ Սեգյուրի թոռնուհու՝ Պոլինա դԱրամայի (ֆր.՝ Pauline d’Armaille) հինգ երեխաներից երկրորդն էր: Փարիզի Ստանիսլավի քոլեջը[fr] փայլուն կերպով ավարտելուց հետո Մորիսը 1893 թվականին ընդունվեց Ծովային դպրոցը[fr], որտեղ սովորել է մինչև 1895 թվականը: Հետագա մի քանի տարիներին նա ծառայել է Միջերկրական էսկադրայի նավերից մեկում որպես ծովային սպա: Միաժամանակ ֆիզիկա է ուսումնասիրել Տուլոնի և Մարսելի համալսարաններում, որոնցից վերջինն ավարտել է 1900 թվականին՝ ստանալով գիտությունների լիցենցիատի աստիճան: Մորիս դե Բրոյլը տեղադրել է առաջին անհաղորդալար ռադիոհաղորդիչը ֆրանսիական նավատորմի նավի վրա և ցանկանում էր իր ամբողջ ժամանակը տրամադրել գիտությանը, սակայն ընտանիքի անդամների ճնշման տակ ստիպված մնաց ծառայության մեջ: Միայն 1904 թվականին՝ պապի մահից հետո, նա վերցրեց անժամկետ արձակուրդ և չորս տարի անց վերջնականապես անցավ ... Ավելին

Դեկտեմբերի 23
Ս. Ստեփանոս Նախավկայ, Ստեփանոս անունը յունարէն է, կը նշանակէ պսակ), Ա. դարու քրիստոնեայ, հելլենական հրեայ. անդրանիկ վկան, որ իր արիւնը թափած է՝ Յիսուս Քրիստոսը Աստուծոյ Որդի վկայելով։ Մէկը Յիսուսի եօթանասուն (կամ եօթանասուներկու) աշակերտներէն, զոր, ուրիշ վեց հոգիներու հետ, նախնական եկեղեցին Պետրոս առաքեալի առաջնորդութեամբ կարգած է եկեղեցւոյ սեղանի սպասաւոր (սարկաւագ)։

Վարքագրական աղբիւրներու համաձայն` Ստեփանոս սերած էր Յուդայի թագաւորական զարմէն, Քրիստոս Աստուծոյ ցեղակիցն ու օրինապահ ծնողներու զաւակ էր: Յիսուսի մահուան դատավճիռին կայացման ատեն, դեռ պատանի ըլլալով, Կայիափա քահանայապետին ծառան էր: Երբ Տիրոջ տունը կը տանին, Ստեփանոսն իր գլխու վարշամակը կը փռէ Երկնաւոր Վարդապետին ոտքերուն տակ եւ կը մօտենայ անոր` ցոյց տալով իր անդաւաճան ու անկեղծ սէրը: Բայց ատիկա կը զայրացնէ քահանայապետը, որ կը վտարէ Ստեփանոսը: Պատանին ականատես կ'ըլլայ Տիրոջ մահուան ու թաղման, բայց Աստուածորդիին հրաշափառ յարութեամբ վերստին ուրախութիւն կ'ապրի առաքեալներուն հետ: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացիի` սուրբը կ'երթայ առաքեալներուն քով` մկրտուելով Պետրոս եւ Յովհաննէս առաքեալներու ձեռամբ: Մկրտութեան պահուն ջուրին վրայ կ'երեւի լուսապսակ մը, որ կու գայ կը հանգչի սուրբին վրայ: Այս զարմանահրաշ դէպքէն ետք անոր կու տան «Ստեփանոս» անունը, որ կը նշանակէ պսակաւոր:

Ստեփանոսի համար տաճարը շէնք մը չէր այլեւ կառուցուածք մը... Ավելին

Դեկտեմբերի 24
Մարտինա Նավրատիլովա
Մարտինա Նավրատիլովա

Մարտինա Նավրատիլովա, չեխ և ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի և մարզիչ։ 2005 թվականին «Tennis» ամսագիրը նրան ընտրել է որպես 1965-2005 թվականների աշխարհի լավագույն թենիսիստուհի։

Նավրատիլովան Համաշխարհային դասակարգման թիվ 1 ռակետ եղել է ընդհանուր առմամբ 332 շաբաթ մենախաղում և 237 շաբաթ զուգախաղում, ինչը նրան դարձրել է միակ թենիսիստուհին պատմության մեջ, ով առաջին տեղն է զբաղեցրել մենախաղի և զուգախաղի վարկանիշում 200 շաբաթից ավել ժամանակահատվածում։ Նա տարվա վերջին մենախաղի թիվ 1 ռակետ է եղել յոթ անգամ, այդ թվում ռեկորդային հինգ անգամ անընդմեջ, ինչպես նաև զուգախաղի թիվ 1 ռակետ հինգ անգամ, այդ թվում երեք տարի անընդմեջ, որի ընթացքում նա վարկանիշային առաջին հորիզոնականը պահպանել է ամբողջ տարվա ընթացքում։

Նա հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի 18 մենախաղի մրցաշարերում, 31 կանանց զուգախաղի մրցաշարերում և 10 խառը զուգախաղի մրցաշարերում, դառնալով Բաց դարաշրջանում Մեծ Սաղավարտի ամենաշատ տիտղոսներ նվաճած թենիսիստուհին։ Նա Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի եզրափակիչ է դուրս եկել 12 անգամ, այդ թվում ինն անգամ անընդմեջ, 1982-ից 1990 թվականները, և Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարի հաղթողի տիտղոսն է նվաճել ռեկորդային ինն անգամ (գերազանցելով Հելեն Ուիլս-Մուդիի 8 տիտղոսի նվաճումը), ներառյալ վեց հաջորդական տիտղոսների շարքը՝ պրոֆեսիոնալ թենիսիստուհիների լավագույն արդյունքը խոշոր մրցաշարում։ Նա և Բիլի Ջին Քինգը շահել են Ուիմբլդոնի մրցաշարի 20-ական տիտղոս... Ավելին

Դեկտեմբերի 25
Ուիլյամ Վեբ Էլլիս
Ուիլյամ Վեբ Էլլիս

Ուիլյամ Վեբ Էլլիս, անգլիացի հոգևորական, ով հայտնի է որպես ռեգբի խաղի հիմնադիր: 1823 թվականին, լինելով քոլեջի ուսանող, Ուիլյամ Վեբ-Էլլիսը ֆուտբոլ խաղալու ժամանակ խախտել է կանոնները՝ ձեռքերով խլելով գնդակը և վազելով դեպի հակառակորդի դարպասը: Այս իրադարձությունը պաշտոնապես համարվում է ռեգբի խաղի պատմության սկիզբը, իսկ ինքը՝ Էլլիսը՝ այս սպորտաձևի հիմնադիրը: Միևնույն ժամանակ մասնագետների մեծ մասը համակարծիք են, որ Ուիլյամ Վեբ Էլլիսի կողմից խաղի կանոնները խախտելով նոր մարզաձև սկզբնավորելու պատմությունը պարզապես լեգենդ է: Ուիլյամ Վեբ Էլլիսի անունով է կոչվում ռեգբիի ամենահեղինակավոր հաղթանշանը՝ Վեբ Էլլիսի գավաթը, որը տրվում է ռեգբիի աշխարհի առաջնության հաղթողին:

Ուիլյամ Վեբ Էլլիսը ծնվել է 1806 թվականի նոյեմբերի 24-ին: Նրա ծննդավայրի վերաբերյալ առկա են տարաձայնություններ. աղբյուրների մեծ մասը նշում է, որ Էլլիսը ծնվել է Սոլֆորդ քաղաքում, որն այդ ժամանակ ներառված էր Լանկաշիր կոմսության մեջ, մինչդեռ 1851 թվականի մարդահամարի ժամանակ Ուիլյամ Էլլիսը որպես իր ծննդավայր նշել է Սոլֆորդից ոչ հեռու գտնվող ... Ավելին

Դեկտեմբերի 26
Ամորիումի պաշարում, արաբա-բյուզանդական պատերազմի կարևոր դրվագներից մեկը: 838 թվականի օգոստոսին կամ սեպտեմբերին՝ կարճատև պաշարումից հետո, բյուզանդական Ամորիում քաղաքը գրավվել և ոչնչացվել է Աբբասական խալիֆայության բանակի կողմից, խալիֆ Ալ-Մութասիմի (833-842 թվականներ) գլխավորությամբ: Տվյալ իրադարձությունը արաբների պատասխանն էր նախորդ տարում դեպի խալիֆաթի սահմանային շրջաններ բյուզանդացիների կողմից կազմակերպված արշավանքին, երբ բյուզանդացիները ոչնչացրին խալիֆի հայրենի քաղաքի՝ Զապետայի բնակչությունը: Դրան ի պտասխան Ալ-Մութասիմը որոշեց ներխուժել Բյուզանդիա՝ նպատակ ունենալով նվաճել Փոքր Ասիայի արևմտյան մասում գտնվող Ամորիումը՝ Ամորումյան արքայատոհմի հայրենի քաղաքը: Այդ արքայատոհմին էր պատկանում իշխող կայսր Թեոֆիլը (829-842 թվականներ): Քաղաքի վրա հարձակվելու համար, որը 9-րդ դարում դարձել էր կայսրության կարևոր քաղաքներից մեկը, Ալ-Մութասիմը հավաքեց 80 հազարանոց բանակ, որը բաժանեց երկու մասի: Դրանցից մեկը հարձակվեց հյուսիս-արևելքից, մյուսը՝ հարավից: Հյուսիս-արևելյան զորքը 838 թվականի հուլիսի 22-ին Անզեի մոտ ջախջախեց Թեոֆիլի գլխավորած բյուզանդական զորքը: Դա թույլ տվեց արաբներին թափանցել բյուզանդական Փոքր Ասիայի խորքը: Արաբական երկու զորքերը միավորվեցին Անկարայի մոտ, որը լքված գտան: Քաղաքը թալանելուց հետո... Ավելին
Դեկտեմբերի 27
Լայոնել Լոգ
Լայոնել Լոգ

Լայոնել Լոգ, ավստրալացի լոգոպեդ, առավել հայտնի է նրանով, որ բուժել է Ջորջ VI թագավորին, որը կակազություն ուներ։

Լայոնել Լոգը ծնվել է 1880 թվականի փետրվարի 26-ին Ավստրալիայի հարավում գտնվող Ադելաիդա քաղաքում։ Նա ընտանիքի չորս երեխաներից ավագն էր։ Նրա պապը՝ Էդվարդ Լոգը, իռլանդացի էր և Ավստրալիա էր տեղափոխվել Դուբլինից։ 1850 թվականին նա հիմնել էր սեփական գարեջրանոցը, որը նրա մահից հետո ներառվել է Հարավավստրալական գարեջրագործական ընկերության մեջ։ Լայոնելի հայրը՝ Ջորջ Էդվարդ Լոգը, պապի ընկերության հաշվապահն էր, իսկ հետո դարձել է Բերնսայդ, Էլեֆանթ, Քասլ և Լևինիա Ռանկին հյուրանոցների կառավարիչը։ 1889-1896 թվականներին Լոգը հաճախել է Արքայազն Ալֆրեդի քոլեջ։

Լոգին ոգեշնչում է «Հայավաթի երգը» պոեմի ռիթմիկությունը և հանգավորումը, և նա որոշում է զարգացնել իր խոսքը։ Դպրոցն ավարտելուց հետո 16 տարեկանում նա սկսում է սովորել հռետորություն Էդվարդ Ռիվզի մոտ։

Էդվարդ Ռիվզը տեղափոխվել էր Ադելաիդա 1878 թվականին, որտեղ նա օրվա ընթացքում աշխատում էր աշակերտների հետ, իսկ գիշերները հանդես էր գալիս հանդիսատեսի առաջ Վիկտորյա հոլլ սրահում և բավականին ճանաչված էր։ 1902 թվականից սկսած՝ Լայոնելն արդեն Ռիվզի քարտուղարն ու օգնականն էր, զուգահեռ երաժշտություն էր ուսանում Ադելաիդայի համալսարանի կոնսերվատորիայում։ Ռիվզի մոտ աշխատելու ընթացքում... Ավելին

Դեկտեմբերի 28
Կիմ Կլեյստերս
Կիմ Կլեյստերս

Կիմ Կլեյստերս, բելգիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ է եղել ինչպես մենախաղի, այնպես էլ զուգախաղի վարկանիշներում։

Կլեյստերսը հաղթանակ է տարել WTA մենախաղի 41 և զուգախաղի 11 մրցաշարերում։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նա հաղթանակ է տարել մենախաղի 4 մրցաշարում՝ 3 անգամ ԱՄՆ բաց առաջնությունում (2005, 2009, 2010) և մեկ անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում (2011)։ Եվս 4 անգամ նա եզրափակիչ է հասել Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում։ Կլեյստերսը հաղթողի տիտղոս է նվաճել նաև WTA Ամփոփիչ մրցաշարի մենախաղում (2002, 2003, 2010)։ Մեծ Սաղավարտի զուգախաղի մրցաշարերում նա տիտղոս է նվաճել 2003 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում, ինչպես նաև եզրափակիչ է դուրս եկել Մեծ Սաղավարտի ևս երկու մրցաշարերում։ Զուգախաղում նա մեկ անգամ դուրս է եկել WTA Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ։ Եվս մեկ անգամ նա եզրափակիչ է դուրս եկել Մեծ Սաղավարտի խառը զուգախաղի մրցաշարում (2000, Ուիմբլդոն2001 թվականին Կլեյստերսը Բելգիայի ազգային հավաքականի կազմում նվաճել է Ֆեդերացիայի գավաթի հաղթողի տիտղոսը։ Կլեյստերսը կարիերայի ավարտի մասին հայտարարել է 2007 թվականի մայիսի 6-ին, սակայն մոտ երկու տարի անց՝ 2009 թվականի մարտի 26-ին, նա հայտարարել է 2009 թվականի ամառային հարդի շրջանում WTA մրցաշարեր վերադառնալու... Ավելին

Դեկտեմբերի 29
Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության սահմանները 1780 թվականին
Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության սահմանները 1780 թվականին

Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն (դան․՝ Danmark-Norge, նորվ.՝ Danmark-Noreg), ուշմիջնադարյան պետություն Սկանդինավյան թերակղզում, Յուտլանդիա թերակղզում և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային կղզեխմբերում 1536-1814 թվականներին։ Հիմնադրել է Դանիայի արքա Քրիստիան III-ը 1536 թվականին։ Երկիրը կառավարել է Օլդենբուրգների արքայատոհմը: Տարածքը կազմել է առավելագույնը 487 476 կմ²՝ Քրիստիան VII արքայի օրոք (1766-1808)։

Թագավորության մայրաքաղաքն էր Կոպենհագենը, քանի որ միության մեջ գերիշխող դերը Դանիայինն էր: Պետական լեզուներն էին դանիերենն ու գերմաներենը, իսկ պետության առաջնորդը կրում էր «Դանիայի և Նորվեգիայի, վենդերի ու գոթերի արքա» տիտղոսը։ Հզորության շրջանում, երբ երկրում զարգացել էր ծովագնացությունը, իր մեջ ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր կղզիներ՝ Ատլանտյան օվկիանոսի տարածքում՝ հասնելով մինչև Գրենլանդիա, Իսլանդիա, Ֆարերյան և այլ կղզիներ՝ սահմանաբաժան դառնալով Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների միջև։ Դանիայի կազմում են եղել նաև Շլեզվիգի և Հոլշտեյնի կոմսությունները (ժամանակակից Գերմանիայի նահանգներից Շլեզվիգ Հոլշտայնը): Թագավորությունն ունեցել է գաղութներ Հնդկաստանում, Աֆրիկայում ու Կարիբյան ծովում։

16-րդ դարի սկզբին, երբ Շվեդիայում գահ է բարձրանում... Ավելին

Դեկտեմբերի 30
Հարոլդ Ագնյու
Հարոլդ Ագնյու

Հարոլդ Ագնյու, ամերիկացի ֆիզիկոս, հայտնի որպես Հերոսիմայի և Նագասկիի ատոմային ռմբակոծման գիտական դիտորդ, իսկ ավելի ուշ Լոս-Ալամոսյան ազգային լաբորատորիայի տնօրեն Լոս-Ալամասում:

1942 թվականին Ագնյուն միացավ Չիկագոյի համալսարանի մետալուրգիական լաբորատորիայի գիտնականներին, որոնք Մանհեթենյան նախագծի շրջանակներում զբաղվում էին Ռադիոակտիվ էլեմենտի և Միջուկային ռեակցիաների հետազոտությամբ։ 1943 թվականին տեղափոխվեց Լոս-Ալամասի ազգային լաբորատորիա, որտեղ աշխատեց Կոկֆորտ-Ուոլտոնի գեներատորի վրա: Պատերազմի ավարտից հետո նա վերադարձավ Չիկագոյի համալսարան, որտեղ ավարտեց իր դիպլոմային աշխատանքը Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ:

1949 թվականին Ագնյուն վերադարձավ Լոս-Ալամոս և Բիկինի ատոլում՝ (Մարշալովյան կղզի) 1954 թվականի մարտի 1-ին մասնակցեց թերմոմիջուկային պայթուցիկ սարքի միջուկային փորձարկմանը: 1964 թվականին դարձավ միջուկային զենքի շահագործման բաժնի ղեկավար: 1955-1961 թվականը նա Եվրոպայում ՆԱՏՕ միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատարի գիտական խորհրդատուն էր: 1970-1979 թվականներին աշխատել է որպես Լոս-Ալամոսի լաբորատորիայի տնօրեն, իսկ երբ անցել է թոշակի, դարձել է միջուկային տեխնոլոգիաների նախագծերով զբաղվող General Atomics ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր ... Ավելին

Դեկտեմբերի 31
«Ոչ արցունքներին» («No More Tears») շամպունի գովազդ «Family Circle» ամսագրում, ԱՄՆ, 1956
«Ոչ արցունքներին» («No More Tears») շամպունի գովազդ «Family Circle» ամսագրում, ԱՄՆ, 1956

Johnson’s Baby (Ջոնսոնս Բեյբի), կոսմետիկայի և երեխայի խնամքի պարագաների ամերիկյան ապրանքանիշ, որը պատկանում է Johnson & Johnson ընկերությանը: Բրենդը հայտնվել է 1893 թվականին Johnson’s Baby Powder մանկական ցանափոշու արտադրանքով:

Արտադրանքի ոլորտը ներառում է մանկական ցանափոշիներ, շամպուններ, մարմնի լոսիոններ, մարմնի մերսման յուղեր, լոգանքի փրփուրներ և խոնավ անձեռոցիկներ: Բրենդի կոսմետիկան հայտնի է որպես «մաքուր և անվտանգ» (առնվազն 1980 թվականից):

Johnson’s Baby մանկական ցանափոշին ստեղծել է բժիշկ Ֆրեդերիկ Բարնետ Կիլմերը (Frederick Barnett Kilmer)՝ Johnson & Johnson գիտահետազոտական ընկերության առաջին տնօրենը: 1892 թվականին նա նամակ է ստանում թերապևտից, որը պատմում էր բժշկական սպեղանիի օգտագործումից հետո մաշկի գրգռվածությամբ տառապող հաճախորդի մասին: Կիլմերն առաջարկեց խնդիրը թեթևացնելու համար օգտագործել բուրավետ իտալական տալկ և բժշկին ուղարկեց մեկ տուփ տալկ:

Մանկական ցանափոշին՝ որպես ապրանք, հայտնվեց... Ավելին

2016 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր