Բացել գլխավոր ցանկը

Նոթինգհեմ Ֆորեստ (անգլ.՝ Nottingham Forest Football Club) անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Նոթինգհեմ քաղաքից։ Տնային խաղերն անցկացնում է «Սիթի Գրաունդ» մարզադաշտում, որի տարողունակությունը 30 602 նստատեղ է։ Ակումբի մարզադաշտը գտնվում է «Նոթս Քաունթիի» մարզաբազայի հարևանությամբ։ Այս երկու ակումբներն Անգլիայում միմյանց ամենամոտն են[1]։

Նոթինգհեմ Ֆորեստ
Nottingham Forest logo.svg.png
Ամբողջական անուն Նոթինգհեմ Ֆորեստ ֆուտբոլային ակումբ (Nottingham Forest Football Club)
Մականուն(ներ) Անտառ (Forest), Կարմիրներ (The Reds), Անտառապահներ (Foresters)
Գույներ կարմիր, սպիտակ
Հիմնադրում 1865-5-5 (154 տարի առաջ)
Երկիր Անգլիա Անգլիա
Քաղաք Նոթինգհեմ
Մարզադաշտ Սիթի Գրաունդ
Տարողունակություն 30 602
Տեր The Al Hasawi Family
Նախագահ Քուվեյթ Ֆավազ Ալ-Հասավի
Մարզիչ Շոտլանդիա Դուգի Ֆրիդմեն
Կայք
Լիգա Չեմպիոնշիպ
2014/15 14
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Նոթինգհեմ Ֆորեստ» անվանումը գալիս է «Forest Recreation Ground» հանրային հանգստի գոտուց, որտեղ ստեղծվել է ակումբը։ Ակումբը շատ հաճախ անվանում են «Ֆորեստ»։ Այս անվանումը գրված է ակումբի պատկերանիշի վրա և մարզաշապիկներին։

Այս պահին «Նոթինգհեմ Ֆորեստը» մասնակցում է Չեմպիոնշիպին։

ԾանոթագրությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել