Բացել գլխավոր ցանկը

Նովակ Ջոկովիչ (սերբ.՝ Новак Ђоковић, մայիսի 22, 1987(1987-05-22)[1][2][3], Բելգրադ, ՀՍՖՀ[4][1]), սերբ պրոֆեսիոնալ թենիսիստ։

Picto infobox tenis.png
Նովակ Ջոկովիչ
Novak Djokovic Hopman Cup 2011 (cropped).jpg
ՍեռԱրական
ՔաղաքացիությունՍերբիա Սերբիա
Բնակվելու վայրՄոնտե Կառլո, Մոնակո
Ծննդյան ամսաթիվմայիսի 22, 1987 (32 տարեկան)
ԾննդավայրՍերբիա Սերբիա
Հասակ188 սմ
Քաշ80 կգ
Կարիերայի սկիզբ2003
Աշխատող ձեռքԱջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՄարիան Վայդա
Պարգևավճար, USD36 206 641
Մենախաղ
Խաղեր Հ/Պ893–187[1]
Ամենաբարձր վարկանիշ1 (հուլիսի 2 2011)
Ներկայիս վարկանիշ2 (սեպտեմբերի 24 2012)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիահաղթող (2008),(2011-2013)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (2007-08, 2011)
Ուիմբլդոնհաղթող (2011)
ԱՄՆհաղթող (2011)
Խաղեր Հ/Պ53–71[1]
novakdjokovic.com[1]
Թարմացվել է՝ 2012 թ. սեպտեմբերի 29

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Ջոկովիչը ծնվել է 1987 թվականի մայիսի 22-ին Բելգրադում, Հարավսլավիայում։ Հայրը Սրջանն է, մայրը Դիանան։ Կրտսեր եղբայրներից Մարկոն և Ջորջեն նույնպես պրոֆեսիոնալ թենիսիստներ են։ Ջոկովիչը ապրում է Մոնտե - Կարլոյում։ 2006 թվականից Ջոկովիչի մարզիչը դառնում է նախիկին սլովակ թենիսիստ Մարյան Վայդան։ Ռոջեր Ֆեդերերի նման Ջոկովիչը իրեն անվանում է լեզուների երկրպագու և խոսում է 4 լեզուներով. սերբերեն, անգլերեն, գերմաներեն և իտալերեն։ 2005 թվականի վերջին հանդիպում է Ելենա Ռիստիչի հետ։

Սկսել է թենիս խաղալ 14 տարեկանում։ 1993 թվականի ամռանը, 6 տարեկանում, նրան նկատել է թենիսի հարավսլավիական լեգենդ Ելենա Գենչիչը։ Տեսնելով տաղանդավոր Նովակի խաղը հայտարարեց. «Սա ամենամեծ տաղանդն է, որ ես տեսել եմ Մոնիկա Սելեշի ժամանակներից»։ Հաջորդ վեց տարիների ընթացքում Գենչիչը աշխատեց Նովակի հետ, սակայն հայտնի դարձավ, որ Ջոկովիչը պետք է երկրից հեռանա, որպեսզի աճի դեպի հեռուն։ Դրա համար նա կապնվեց Նիկոլ Պիլիչի հետ և 1999 թվականի սեպտեմբերին Ջոկովիչը գնաց Պիլիչի թենիսի ակադեմիա Գերմանիայում , որտեղ անցկացրեց 4 տարի։ 14 տարեկանում արդեն Նովակը սկսեց իր միջազգային կարիերան, հաղթելով Եվրոպայի առաջնությունը, միայնակ, զույգերով և թիմային կարգերում։

Ջոկովիչը հայտնի է նաև այլ խաղացողների հումորային նմանակումներով, որոնցից շատերը նրա ընկերներն են։ Դա առաջին անգամ 2007 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում Կառլոս Մոյայի դեմ տարած հաղթանակից հետո էր։ Այդ ժամանակ նա ուրախացրեց հանդիսատեսին Ռաֆայել Նադալին և Մարիա Շարապովային նմամակելով։ 2009 թվականին ԱՄՆ-ի արաջնության ժամանակ չորրորդ տուրից հետո նա նմանակեց նաև Ջոն Մակինրոյին,որից հետո հաղթեց նրան։ Իր ուրախ բնավորության շնորհիվ է Ջոկովիչը ստացել «Ջոկեր» մականունը, որը իր ազգանվան և անգլերեն «Joke» բառի, որը նշանակում է կատակ միաձուլումն է։

 
Նովակ Ջոկովիչի ծնողները

Նովակ Ջոկովիչը «Չեմպիոններ հանուն խաղաղության» կազմակերպության անդամ է։ Այս կազմակերպությանը անդամակցում են այն հայտնի սպորտսմենները, ովքեր ցանկանում են ծառայել խաղաղությանը և սպորտին։ Այն միջազգային ընկերություն է և գտնվում է Մոնակոյում։ Ջոկովիչը ուղղափառ քրիստոնյա է։ 2011 թվականի ապրիլի 28-ին Սերբիայի պատրիարք Իրենիուսը պարգևատրել է Ջոկովիչին Սուրբ Սավայի առաջին կարգի շքանշանով, այն Սերբիայի ուղղափառ եկեղեցու ամենաբարձր պարգևն է։ Նա այդ պարգևը ստացել է սերբիական ժողովրդին, Կոսովոի և Մետոխիայի եկեղեցիներին և մատուռներին օգնելու համար։

2012 թվականի փետրվարի 13-ին նա պարգևատրվեց Սերբիայի բարձրագույն պարգևով։

Ջոկովիչը ֆուտբոլի մեծ երկրպագու է։ Երկրպագում է սերբիական «Ցրվենա Զվեզդա», իտալական «Միլան» և պորտուգալական «Բենֆիկա» ակումբներին։ Ջոկովիչը ընկերություն է անում սերբ այլ թենիսիստների Յանկո Տիպսարեվիչի և Վիկտոր Տրոիցկու հետ, ինչպես նաև թենիսիստուհի Աննա Իվանովիչի, ում ճանաչում է դերևս մանկության և պատանեկության տարիներից։

ԾանոթագրություններԽմբագրել