Կվանգջու
Կվանգջու (հանգըլ՝ 광주, հանջա՝ 光州), Հարավային Կորեայի մեծությամբ վեցերորդ քաղաքը։ Անմիջական ենթակայության քաղաք է, չի մտնում որևէ նահանգի կազմի մեջ, սակայն այստեղ է տեղակայված Հարավային Ջոլա նահանգի կառավարությունը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կվանգջու | |||||
광주 광역시 光州廣域市 | |||||
| |||||
Երկիր | Հարավային Կորեա | ||||
Համայնք | Հարավային Կորեա | ||||
Ներքին բաժանում | 5 կու | ||||
Մակերես | 501,36 կմ² | ||||
Խոսվող լեզուներ | կորեերեն | ||||
Բնակչություն | 1 439 031 մարդ (2009) | ||||
Խտություն | 2840 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | կորեացիներ | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | +82 053 | ||||
Պաշտոնական կայք | eng.gjcity.net/main.jsp | ||||
| |||||
Անվանում
խմբագրելԿվանգ (광, չինական գիր՝ 光) նշանակում է «լույս», իսկ ջու (주, չինական գիր՝ 州) նշանակում է «նահանգ»։
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է մ․թ․ա․ 57 թվականին։ Բեկչե պետության ժամանակ եղել է վարչական կենտրոններից մեկը[1]։ Այստեղ է ծագել կորեական պոեզիայի կասա ոճը։
1914 թվականին քաղաքը Սեուլի հետ է կապվել երկաթուղու միջոցով։ Դրանից հետո սկսել է բուռն զարգանալ արդյունաբերությունը։
1929 թվականին ճապոնական գաղութային կառավարման ազատագրման ժամանակաշրջանում, ճապոնական և կորեական ուսանողների հակամարտությունը վերածվեց տարածաշրջանային ցույցի, որի գագաթնակետը դարձավ կորեական ժողովրդի՝ ճապոնացիների դեմ հզոր ապստամբությունը։
1980 թվականին Կվանջուում կայացավ երկրի պատմության հակակառավարական ամենազանգվածային ցույցերից մեկը, որն ուղղված էր Չոն Դու Հվանի ռազմական կառավարության դեմ։ Ցույցերի մասնակիցները ավելի քան երեք օր վերահսկել են քաղաքը՝ առաջադրելով իշխանություններին անցկացնել երկրի դեմոկրատացման պահանջ, և պատժել կոռումպացված բարձրաստիճան պաշտոնյաներին[2]։ Երկրի ղեկավարությունը դիմել է ուժի․ զոհերի ընդհանուր թիվը՝ 100, այլ աղբյուրների գնահատականներով՝ 2000։ Այս միջադեպը ստացել է «Կվանգջուի ապստամբություն» անունը։
Վարչական բաժանում
խմբագրելԿվանգջուն բաժանվում է 5 շրջանների (կու)․
Քարտեզ | ԿՆՌ | Հանգըլ | Հանջա | |
---|---|---|---|---|
Գու (շրջան) | ||||
Buk | 북구 | 北區 | ||
Dong | 동구 | 東區 | ||
Gwangsan | 광산구 | 光山區 | ||
Nam | 남구 | 南區 | ||
Seo | 서구 | 西區 |
Կրոն
խմբագրել2005 թվականի մարդահամարի տվյալներով Կվանգջուի քաղաքացիների 32.7%-ը դավանում է քրիստոնեություն (17.7%-ը՝ բողոքականություն, 13%-ը կաթոլիկություն) և 14.4%-ը՝ բուդդիզմ[3]։ 52.9%-ը չի դավանում որևէ կրոնի կամ դավանում է մուիզմի կամ այլ արմատական կրոնների։
Բնակչություն
խմբագրելԿվանգջուի բնակչության թվաքանակն ունի հետևյալ պատկերը[4]․
Տարի | Բնակչություն |
---|---|
1960 | 409,283 |
1966 | 532,235 |
1970 | 622,755 |
1975 | 737,283 |
1980 | 856,545 |
1985 | 1,042,508 |
1990 | 1,139,003 |
1995 | 1,257,636 |
2000 | 1,352,797 |
2005 | 1,417,716 |
2010 | 1,475,745 |
Կլիմա
խմբագրելԿվանգջու (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 5.3 (41.5) |
7.8 (46) |
13.0 (55.4) |
19.6 (67.3) |
24.3 (75.7) |
27.5 (81.5) |
29.6 (85.3) |
30.7 (87.3) |
26.9 (80.4) |
21.8 (71.2) |
14.6 (58.3) |
8.1 (46.6) |
19.1 (66.4) |
Միջին օրական °C (°F) | 0.6 (33.1) |
2.5 (36.5) |
7.0 (44.6) |
13.2 (55.8) |
18.3 (64.9) |
22.4 (72.3) |
25.6 (78.1) |
26.2 (79.2) |
21.9 (71.4) |
15.8 (60.4) |
9.1 (48.4) |
3.1 (37.6) |
13.8 (56.8) |
Միջին ցածր °C (°F) | −3.1 (26.4) |
−1.8 (28.8) |
2.1 (35.8) |
7.5 (45.5) |
13.0 (55.4) |
18.2 (64.8) |
22.5 (72.5) |
22.8 (73) |
17.8 (64) |
10.9 (51.6) |
4.5 (40.1) |
−0.9 (30.4) |
9.5 (49.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 37.1 (1.461) |
47.9 (1.886) |
60.8 (2.394) |
80.7 (3.177) |
96.6 (3.803) |
181.5 (7.146) |
308.9 (12.161) |
297.8 (11.724) |
150.5 (5.925) |
46.8 (1.843) |
48.8 (1.921) |
33.5 (1.319) |
1391 (54,764) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 11.0 | 9.0 | 9.5 | 8.9 | 9.3 | 10.7 | 15.5 | 14.9 | 9.8 | 6.8 | 9.0 | 10.0 | 124.4 |
% խոնավություն | 67.7 | 65.2 | 62.9 | 61.9 | 66.4 | 72.8 | 80.0 | 78.1 | 74.3 | 68.4 | 68.1 | 68.8 | 69.5 |
Միջին ամսական արևային ժամ | 159.9 | 164.6 | 192.0 | 213.0 | 222.8 | 169.2 | 145.4 | 172.6 | 172.3 | 205.2 | 163.6 | 155.9 | 2136,3 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Քույր-քաղաքներ
խմբագրել- Թայվան, Չինաստանի Հանրապետություն (1968)
- Սան Անտոնիո, ԱՄՆ (1981)
- Գուանչժոու, Չինաստան (1996)
- Մեդան, Ինդոնեզիա (1997)
- Սենդայ, Ճապոնիա (2002)
- Մասեյո, Բրազիլիա (2009)
- Նևիննոմիսկ, Ռուսաստան (2010)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The History of Gwangju». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «May 18th Democratic Uprising». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 3,0 3,1 «2005 Census - Religion Results». Արխիվացված է օրիգինալից 2015-09-04-ին. Վերցված է 2016-10-23-ին.
- ↑ National Statistical Office of South Korea
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվանգջու» հոդվածին։ |