Փախուստ Մեյզ բանտից (իռլանդացի հանրապետականները փախուստն անվանել են «Մեծն փախուստ»), փախուստ Հյուսիսային Իռլանդիայի Անթրիմ կոմսության Մեյզ բանտից 1983 թվականի սեպտեմբերի 25-ին։ Մեյզ բանտը (նախկինում՝ Լոնգ Քեշ) համարվում էր Եվրոպայի ամենապաշտպանված բանտերից մեկը։ Այնտեղ պահվում էին Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության ժամանակ ռազմական գործողություններին մասնակցած բանտարկյալները։ Տվյալ փախուստը համարվում է բրիտանական պատմության մեջ ամենամեծաքանակը՝ փախստականների քանակով։ Իռլանդիայի հանրապետական ժամանակավոր բանակի 38 բանտարկյալ, որոնք դատապարտվել էին սպանությունների և պայթյունների համար, փախուստի դիմեցին բանտի Н7 բլոկից։ Փախուստի արդյունքում բանտապաններից մեկը մահացավ սրտային նոպայից, 20-ը ստացան տարբեր վնասվածքներ, որոնցից երկուսը՝ հրազենային վնասվածքներ․ զենքը բանտ էր բերվել ոչ օրինական ճանապարհով։ Փախուստը Իռլանդիայի հանրապետական բանակի լուսաբանման համար մեծ օգնություն էր։ Լսվում էին կառավարության հրաժարականը պահանջող կոչեր։

Նախորդ փախուստներ խմբագրել

Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության ժամանակ Իռլանդիայի հանրապետական խմբավորումների բանտարկյալների հաջողվել է իրականացնել մի քանի զանգվածային փախուստ։ 1971 թվականի նոյեմբերի 17-ին 9 բանտարկյալ («Կենգուրու Քրամլին» խումբ) փախուստի դիմեց Քրամլին ռոուդ բանտից՝ պարանից սարքած աստիճանների օգնությամբ։ Փախստականներից երկուսին բռնեցին, սակայն մնացած յոթին հաջողվեց անցնել Հյուսիսային Իռլանդիայի հետ սահմանը․ ավելի ուշ նրանք հանդես եկան Դուբլինի մամուլի ասուլիսին[1]։ 1972 թվականի հունվարի 17-ին 7 ներկալյալներ (ավելի ուշ նրանց անվանեցին «կախարդական յոթնյակ») լողալով փախուստի դիմեցին բանտից (նախկին HMS Maidstone լողացող բազայից)[1][2]։ 1973 թվականի հոկտեմբերի 31-ին Իռլանդիայի հանրապետական բանակի 3 առաջատար անդամ՝ ներառյալ շտաբի նախկին ղեկավար Սիմուս Թվումին, ուղղաթիռով փախուստի դիմեցին Դուբլինի Մաունթջոյ բանտից․ ուղղաթիռը վայրէջք էր կատարել բանտի զբոսանքային բակում։ Իռլանդական Wolfe Tones երաժշտական խումբը փախուստի պատվին գրեց «The Helicopter Song» («Ուղղաթիռի երգ») երգը, որն առաջատար հորիզոնականներ գրավեց իռլանդական փոփ երաժշտության չարթերում[3][4][5]։ 1974 թվականի օգոստոսի 18-ին Իռլանդիայի հանրապետական բանակի 19 անդամ փախուստի դիմեց Փորթ Լիիշե բանտից՝ զինաթափելով անվտանգության աշխատակիցներին և պայթեցնելով բանտի դարպասը[6]։ 1974 թվականի նոյեմբերի 6-ին 33 բանտարկյալ, փորելով թունել, փորձեց փախչել Լոնգ Քեշ բանտից։ Բանակի անդամ Հյու Քոնին գնդակահարվեց ժամապահի կողմից, մնացած 29 փախստականներին բռնեցին բանտից մի քանի քայլ այն կողմ[5][7]։ 1975 թվականի մարտին 10 բանտարկյալ փախուստի դիմեց Նյուրիի դատարանից, որտեղ ընթանում էր նրանց՝ Լոնգ Քեշից փախուստի դիմելու դատավարությունը[5]։ Փախստականների թվում էր Լարի Մարլին, որն ավելի ուշ դարձավ 1983 թվականի փախուստի կազմակերպիչներից մեկը[8][9]։ 1981 թվականի հունիսի 10-ին Իռլանդիայի հանրապետական բանակի կալանավորված 8 անդամ (այդ թվում՝ Անջելո Ֆուսկո, Փոլ Մագի, Ջո Դոերթի) փախուստի դիմեց Քրամլին ռոուդ բանտից։ Բանտարկյալները, որոնք զինված էին բանտ բերված 3 ատրճանակներով, վերցրին բանտապանների համազգեստը և դուրս եկան բանտից[10]։

Փախուստ խմբագրել

 
Մեյզ բանտ

Մեյզ բանտը համարվում էր Եվրոպայի ամենապաշտպանված բանտերից մեկը։ 4.6 մետր բարձրություն ունեցող դարպասներին ի լրումն՝ յուրաքանչյուր H բլոկ պատված էր 5.5 մետրանոց բետոնե պատով, որի վերևի հատվածով փշալար էր անցնում։ Համալիրի բոլոր դարպասները ձուլված էին ամբողջական պողպատից և էլեկտրոնային կառավարում ունեին[11]։ Բանտարկյալները փախուստի ծրագիրը մշակել էին մի քանի ամիս։ Բոբի Ստորին և Հերի Քելին աշխատանքի անցան H7 բլոկում որպես սանիտարներ, որն օգնեց նրանց գտնել ցանցային անվտանգության թույլ կողմերը։ Օգտվելով դրանից՝ հաջողվեց բանտ անցկացնել 6 միավոր զենք[8]։ Սեպտեմբերի 25-ին ժամը 14։ 30-ից հետո բանտարկյալներն իրենց տիրապետության տակ վերցրին H7 բլոկը և զենքով սպառնալով բանտապաններին՝ հնարավորություն չտվեցին վերջիններին տագնապ բարձրացնել։ Բանտապաններից մեկին վիրավորեցին ծալովի դանակով, մյուսին տապալեցին՝ հարվածելով գլխին։ Բանտապանը, որը փորձեց կանխել փախուստը, վիրավորվեց բանտարկյալ Հերի Քելիի կողմից[8][12]։

14:50-ին բանտարկյալներն արդեն ամբողջովին տիրում էին H7 բլոկը։ 12 բանտարկյալ վերցրեց բանտապանների համազգեստը և նրանց ավտոմեքենաների բանալիները, որը հետագայում կարող էր օգնել փախուստի ժամանակ[12]։ Մի առանձին խումբ էլ հսկում էր պատանդներին, ինչպես նաև թույլ չէր տալիս, որ տագնապ բարձրացվի։ Հավանաբար այն բանից հետո, երբ բանտարկյալները լքեին բանտը, խումբը պետք է ցրվեր բանտախցերով[12]։ Ժամը 15։ 25-ին H7 բլոկի մուտքին մոտեցավ պարեններով մի բեռնատար։ Բրենդան Մակֆարլենը և այլ բանտարկյալներ բռնեցին բեռնատարի ուղևորներին և զենքով սպառնալով՝ տարան H7 բլոկ։ Բանտարկյալները վարորդին ասացին, որ բեռնատարն օգտագործելու են փախուստի համար և բացատրեցին, թե որ ճանապարհով պետք է գնա և ինչպես իրեն պահի տարբեր իրավիճակներում[12]։ Բոբի Ստորին ասաց վարորդին․ «Այս տղան (Հերի Քելի) արդեն 30-րդ տարին է, ինչ բանտում է և առանց վարանելու կկրակի քո վրա, եթե անհրաժեշտ լինի։ Նա կորցնելու ոչինչ չունի»[8]։

15։ 50-ին բանտարկյալները հեռացան H7-ից․ վարորդին և բանտի ավագին նստեցրին բեռնատար։ Վարորդի ոտքը կապեցին կցորդիչ ոտնակին։ 37 բանտարկյալները նստեցին ֆուրգոնը, իսկ Հերի Քելին պառկեց խցիկի հատակին՝ ատրճանակը պահելով վարորդի վրա։ Վարորդին ասացին նաև, որ խցիկում նռնակից պատրաստված ական-ծուղակ կա[12]։ Մոտավորապես ժամը 16։ 00-ին բեռնատարը շարժվեց դեպի գլխավոր դարպաս․ բանտարկյալները պատրաստվեցին զավթել պահատնակը։ 10 բանտարկյալներ, որոնք հագել էին անվտանգության աշխատակիցների համազգեստը, զինվեցին ատրճանակներով և դամփորներով ու դուրս եկան բեռնատարից, մտան պահատնակ և պատանդ վերցրին այնտեղ գտնվող սպաներին[12]։ Ժամը 16։ 05-ին անվտանգության աշխատակիցները դիմադրություն ցուցաբերեցին, և նրանցից մեկին հաջողվեց սեղմել տագնապի կոճակը։ Անվտանգության ավագ աշխատակիցը, որին նշանառության տակ էին առել բանտարկյալները, դրսից հարցումներին պատասխանեց, որ կոճակը պատահաբար է սեղմել։ Բանտարկյալներին արդեն դժվար էր հսկել պահատնակը՝ պատանդների քանակի ավելանալու պատճառով։ Աշխատանքի եկած սպաները, փողոցից մտնում էին պահատնակ և ատրճանակների սպառնալիքի տակ միանում մյուս պատանդներին[12]։ Սպա Ջեյմս Ֆերիսին հաջողվեց հետիոտների դռնով դուրս գալ պահատնակից․ նա վազեց տագնապ բարձրացնելու, սակայն վերջինիս հետապնդեց Դերմոթ Ֆինուքեյնը։ Երեք անգամ դաշույնով հարվածեցին Ֆերիսի կրծքավանդակին, նա կիսամեռ ընկավ գետնին և չհասցրեց տագնապ բարձրացնել[12]։

Ֆինուքեյնը գնաց հետիոտների դարպաս, որտեղ դանակահարեց մի սպայի, որը բացում-փակում էր դարպասը և 2 սպաների, որոնք հենց նոր էին բանտ մտել։ Նրա գործողությունները նկատեց դիտաշտարակի զինվորը և հաղորդեց ռազմական գործողությունների թիմին, որ տեսել է կռվող բանտապան սպաների։ Այնտեղից զանգահարեցին Emergency Control Room (ECR), որտեղից հաղորդեցին, որ ամեն ինչ կարգին է, և որ տագնապը պատահաբար է բարձրացվել[12]։ Ժամը 16։ 12-ին կրկին տագնապ բարձրացվեց, երբ պատանդ մի սպա պահատնակից դուրս շպրտեց բանտարկյալին և զանգահարեց ECR։ Մի քանի փորձերից հետո բանտարկյալներին հաջողվեց բացել գլխավոր դարպասը, որից հետո սպասեցին իրենց մնացած ընկերներին, որոնք դեռ պահատնակում էին։ Այդ ժամանակ 2 սպաներ իրենց ավտոմեքենաներով փակեցին ելքը, որը ստիպեց բանտարկյալներին թողնել բեռնատարը և վազել դեպի արտաքին ցանկապատը, որը 25 յարդ հեռավորության վրա էր գտնվում[12]։ Չորս բանտարկյալներ հարձակվեցին սպաներից մեկի վրա, զավթեցին նրա ավտոմեքենան և ուղևորվեցին դեպի արտաքին դարպաս։ Դարպասի մոտ ջարդեցին ավտոմեքենան և թողեցին այն։ Երկու բանտարկյալ փախավ դարպասով․ մեկին բռնեցին, երբ դուրս էր գալիս մեքենայից, մյուսին՝ հասավ և բռնեց զինվորը[12]։ Գլխավոր դարպասի մոտ՝ չհասնելով դարպասին, սպան, որը հետապնդում էր մյուս երկու բանտարկյալների, վիրավորվեց ոտքից։ Նրան վիրավորած բանտարկյալին իր հերթին վիրավորեց դիտաշտարակի զինվորը, որին այնուհետև բռնեցին։ Մյուս բանտարկյալներին հաջողվեց դարպասից այն կողմ մագլցել և փախչել։ 16։ 18-ին գլխավոր դարպասը փակվեց և ամբողջական վերահսկողությունը վերականգնվեց։ Հաջողվեց փախչել ընդհանուր առմամբ 35 բանտարկյալի[12]։ Փախուստը դարձավ բրիտանական պատմության մեջ և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ամենամեծ փախուստը[11][13]։

Բանտից դուրս Իռլանդիայի հանրապետական բանակը ծրագրել էր օգնության գործողություն, որին մասնակցեցին խմբավորման շուրջ 100 զինված անդամ[14]։ Սակայն 5 րոպե սխալվելու պատճառով բանտարկյալները զրկվեցին տրանսպորտից, որը սպասում էր նրանց, և վերջիններս ստիպված էին վազել դաշտերով և ավտոմեքենաներ փախցնել[8][15]։ Բրիտանական բանակի ղեկավարությունը և Օլսթերի արքայական ոստիկանությունը անմիջապես գործի դրեցին արտակարգ իրավիճակների համար նախատեսված պլանը, և 16։ 25-ին բանտը շրջապատվեց ավտոմեքենաներով, որոնք անցագրերի կետ դարձան։ Ավելի ուշ գրավվեցին Հյուսիսային Իռլանդիայի ռազմավարական կետեր։ 23։ 00-ին փախստականներից մեկը բռնվեց։

Փախուստի ընթացքում վիրավորվեց 20 բանտապան սպա, 13-ը՝ ծեծի ենթարկվեցին, 4-ը՝ դանակի և 2-ը՝ հրազենային վնասվածքներ ստացան։ Ջեյմս Ֆերիսը մահացավ փախուստի ժամանակ սրտային նոպայից[8][12]։

Ռեակցիա խմբագրել

Փախուստը Իռլանդիայի հանրապետական բանակին գոտեվորելու և դրա պրոպագանդայի ամենախոշոր հաջողությունն էր․ իռլանդացի հանրապետականները այն անվանեցին «Մեծն փախուստ»։ Յունիոնիստների առաջնորդ Յան Փեյսլին Հյուսիսային Իռլանդիայի պետքարտուղարի տեղակալին կոչ արեց հրաժարական տալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը, որն այցով գտնվում էր Կանադայում, հայտարարություն արեց Օտտավայում․ «Սա մեր արդի պատմության ամենածանր ձախողումն է, որին պետք է հաջորդի մանրակրկիտ հետաքննություն»[11]։ Փախուստի հաջորդ օրը Հյուսիսային Իռլանդիայի պետքարտուղար Ջեյմս Փրիորը հայտարարեց հետաքննության սկիզբը՝ արքայական բանտերի գլխավոր տեսուչ Ջեյմս Հենեսիի ղեկավարության տակ[11][16]։ Հենեսիի զեկույցը հրապարակվեց 1984 թվականի հունվարի 26-ին․ հիմնական մեղքը գցվում էր բանտի անձնակազմի վրա, հնչեցին մի շարք խորհուրդներ՝ բանտի անվտանգությունը խստացնելու վերաբերյալ[12][17]։ Զեկույցում մեղադրվում էին նաև բանտի նախագծողները, Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարարությունը և բանտի նախկին տնօրենները, որոնց չէր հաջողվել խստացնել անվտանգությունը։ Ջեյմս Փրիորը հայտարարեց, որ բանտի տնօրենը հրաժարական է տվել և որ զեկույցի արդյունքում նախարարությունում ոչ մի հրաժարական չի լինի[17][18]։ Հենեսիի զեկույցի հրապարակումից 4 օր անց Բանտերի նախարար Նիկոլաս Սքոթը հերքեց բանտերի տնօրենների և սպաների արհմիությունների մեղադրանքը, ըստ որի՝ փախուստը հնարավոր էր դարձել բանտի կառավարման մեջ քաղաքական միջամտության պատճառով[17]։ 1984 թվականի հոկտեմբերի 25-ին 19 բանտարկյալ դատարանի առջև կանգնեց՝ բանտապան սպա Ջեյմս Ֆերիսի սպանության գործով, որոնցից 16-ին մեղադրանք առաջադրվեց նրա սպանության համար[8][17]։ Պաթոլոգոանատոմը հայտարարեց, որ դանակով հասցված վերքերը մահացու չէին կարող լինել առողջ մարդու համար։ Դատավորը արդարացրեց 16 մեղադրյալների, քանի որ չկարողացավ դանակով հարվածները կապել սրտային նոպայի հետ[8]։

Փախստականների ճակատագիրը խմբագրել

Փախուստի դիմածներից 15-ին ձերբակալեցին առաջին իսկ օրը՝ ներառյալ այն չորսին, որոնք թաքնվել էին բանտի մոտ գտնվող ջրամբարում․ նրանք թաքնվել էին ջրի տակ՝ օգտագործելով շնչելու համար նախատեսված փողիկները[11][15]։ Հաջորդ 2 օրերին ևս 4 բանտարկյալ ձերբակալվեց՝ այդ թվում Հյու Քորին և Փաթրիկա Մակինթայրան, որոնք ձերբակալվեցին ճանապարհից դուրս գտնվող մի ագարակի 2 ժամյա պաշարումից հետո[11]։ Մնացած 19 բանտարկյալներից 18-ը հասան Հարավային Արմայում գտնվող հանրապետականների բազա, որտեղ Իռլանդիայի հանրապետական բանակի 2 անդամներ պետք է վերջիններիս տանեին ապաստարաններ[19]։ Փախստականներին առաջարկեցին վերադառնալ ակտիվ ծառայության Իռլանդիայի հանրապետական բանակ կամ ԱՄՆ-ում նոր փաստաթղթեր ու աշխատանք ստանալ[20]։

Քիրան Ֆլեմինգը, 1984 թվականի դեկտեմբերին փորձելով փախչել ՀՕԾ-ի ծուղակից, խեղդվեց Քեշի մոտ գտնվող Բանախ գետում, որտեղ սպանվեց նաև իր ընկերը՝ Անտուան Մակգիոլա Բրիդխը[21]։ Ջերարդ Մակդոնելին ձերբակալեցին 1985 թվականի հունիսին Գլազգոյում՝ Իռլանդիայի հանրապետական բանակի 4 անդամների հետ՝ այդ թվում ահաբեկիչ Պատրիկ Մագիին, որը պայթեցրել էր «Բրայթոն» հյուրանոցը և դատապարտվել Անգլիայում 16 պայթյուն իրականացնելու մտադրություն ունենալու համար[22]։ Սիմուս Մակելվայնը ՀՕԾ-ի կողմից սպանվեց Ռոսլիում 1986 թվականի ապրիլին[23]։ Հերի Քելին և Բրենդան Մակֆարլենը բանտ վերադարձան 1986 թվականի դեկտեմբերին՝ Ամստերդամից արտահանձնումից հետո, որտեղ ձերբակալվել էին նույն թվականի հունվարին։ Դրանից հետո ազատության մեջ մնաց ևս 12 փախստական[24]։ Պատրիկ Մակիրնին և Արևելյան Տիրոնի բրիգադի 7 մարտիկներ սպանվեցին՝ ընկնելով ՀՕԾ-ի ծուղակը Լաֆգոլում[25] 1987 թվականի մայիսին․ սա Իռլանդիայի հանրապետական բանակի ունեցած ամենամեծ մարդկային կորուստն էր 1920-ական թվականներից ի վեր[26]։ 1987 թվականի նոյեմբերին Փոլ Քեյնը և փախուստի ղեկավար Դերմոթ Ֆինուքեյնը[15] (բելֆասթցի փաստաբան Փաթ Ֆինուքեյնի եղբայրը) ձերբակալվեցին Գրանարդում (Լոնգֆորդի կոմսություն, Իռլանդիա)՝ արտահանձնման հանձնարարականի հիման վրա՝ տարածված բրիտանական իշխանությունների կողմից[27]։ Ռոբերտ Ռասելը ձերբակալվեց Դուբլինում 1984 թվականին, իսկ 1988 թվականի օգոստոսին ուղարկվեց Հյուսիսային Իռլանդիա[28][29]։ Փոլ Քեյնին հանձնեցին 1989 թվականի ապրիլին[30]։ 1990 թվականի մարտին Դուբլինում Իռլանդիայի Գերագույն դատարանը դադարեցրեց Ջեյմս Փուիս Քլարկի և Դերմոթ Ֆանուքեյնի հանձնումը այն հիմքով, որ «նրանց հետ վատ կվարվեն բանտարկյալները», եթե վերջիններիս վերադարձնեն Հյուսիսային Իռլանդիայի բանտ[31][32]։

Քևին Բարի Արթը, Փոլ Բրենանը, Ջեյմս Սմիթը և Թերենս Քիրբին, որոնք հայտնի էին «H բլոկի քառյակ» անվամբ, ձերբակալվեցին ԱՄՆ-ում 1992-1994 թվականներին․ մի քանի երկար իրավաբանական գործընթացներ տեղի ունեցան նրանց հանձնման գործով[33][34]։ Սմիթը 1996 թվականին հանձնվեց Հյուսիսային Իռլանդիային և վերադարձավ բանտ։ 1998 թվականին նա ազատ արձակվեց Բելֆասթի համաձայնագրի հիման վրա[34]։ Թոնի Քելին 1997 թվականի հոկտեմբերին ձերբակալվեց Լեթերքենիում (Դոնեգոլի կոմսություն, Իռլանդիա)[35], սակայն նրան հաջողվեց ձախողել հանձնումը[36]։ 2000 թվականին բրիտանական կառավարությունը հայտարարեց, որ Բրենանի, Արթի և Քիրբիի հանձնման հայտերը մերժվել են՝ որպես Բելֆասթի համաձայնագրի պայման[37]։ Փախուստի դիմածները շարունակեցին պաշտոնապես հետախուզման մեջ համարվել, սակայն 2003 թվականին Նորին Մեծության բանտային ծառայությունը հայտարարեց, որ նրանք «ակտիվորեն չեն հետապնդվում»[38]։ Դերմոթ Մակնելին, որն այդ ժամանակ ապրում էր Իռլանդիայի Հանրապետությունում[34] և Դերմոթ Ֆինուքեյնը 2002 թվականի հունվարին համաներում ստացան, որը հնարավորություն տվեց վերջիններիս ցանկության դեպքում վերադառնալ Հյուսիսային Իռլանդիա[39]։ Այնուամենայնիվ Թոնի Մակալիսթերուն համաներում չստացավ, որը նրան թույլ կտար վերադառնար հայրենի Բելֆասթ[40]։ 2003 թվականի սեպտեմբերի դրությամբ ոչ ոք չկարողացավ գնալ երկու փախստականների՝ Ջերարդ Ֆրայերսի և Սիմուս Քեմփբելի հետքերով[41]։ 2003 թվականի սեպտեմբերին ավելի քան 800 հանրապետական Դոնեգոլ քաղաքի հյուրանոցում ժողով գումարեց, որպեսզի տոնեն փախուստի 20-ամյակը, որտեղ Օլսթերի երիտասարդական կուսակցությունից պառլամենտի անդամ Ջեֆրի Դոնալդսը փախուստը նկարագրեց որպես «անզգա, անպատեհ և ոչ անհրաժեշտ»[38]։

Փախուստի հետագա փորձեր խմբագրել

1984 թվականի օգոստոսի 10-ին Օլսթերի պաշտպանության ասոցիացիայի անդամ, բանտարկյալ Բենջամին Ռեդֆերնը փախուստի փորձ կատարեց Մեյզ բանտից՝ թաքնվելով աղբահան ավտոմեքենայի թափքում, սակայն մահացավ՝ ընկնելով մամլիչի մեխանիզմի մեջ[42][43]։

1991 թվականի հուլիսի 7-ին Իռլանդիայի հանրապետական բանակի բանտարկյալներ Նեսան Քինլիվեյնը և Փիրս Մակաուլին փախուստի դիմեցին Լոնդոնի Բրիքսթոն բանտից, որտեղ կալանքի տակ էին գտնվում։ Նրան կիրառեցին բանտ բերված զենքը և փախուստի ժամանակ վիրավորեցին վարորդի[44][45]։

1994 թվականի սեպտեմբերի 7-ին 6 բանտարկյալ՝ այդ թվում գող Դենի Մակնեյմը և Իռլանդիայի հանրապետական բանակի 4 անդամ՝ այդ թվում Փոլա Մագին, փախուստի դիմեցին Ուայթմուր բանտից[46]։ 2 միավոր զենք ունեցող բանտարկյալները սավաններից հանգույցներով պարան սարքեցին և դրանով մագլցեցին պատի վրայով[46][47]։ Փախուստի ժամանակ անվտանգության աշխատակիցներից մեկը հրազենային վնասվածք ստացավ[47]։ Բանտարկյալները ձերբակալվեցին դաշտերում[47]։

1997 թվականի մարտին Մեյզ բանտի H7 բլոկում հայտնաբերվեց թունել, որը լուսավորված էր էլեկտրական լամպերով, 24 մետր էր պակաս, որ հասներ արտաքին պատին[48]։

1997 թվականի դեկտեմբերի 10-ին Իռլանդիայի հանրապետական բանակի բանտարկյալ Լայամ Էյվրիլը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2 բողոքականների սպանության համար, փախուստի դիմեց Մեյզից՝ հագնվելով որպես կին[48]։ Նրան հաջողվեց խառնվել բանտարկյալներին այցի եկած բարեկամներին, որոնք նշում էին Սուրբ ծնունդը և հեռանալ ավտոբուսով, որը բարեկամներին տարավ բանտից[48][49]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Extracts from 'Internment' by John McGuffin (1973)». CAIN. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  2. Aran Foley (2007 թ․ հունվարի 18). «The Magnificent Seven». An Phoblacht. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  3. Louisa Wright (1973 թ․ նոյեմբերի 12). «The Canny Copter Caper». TIME. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  4. Art Mac Eoin (2001 թ․ նոյեմբերի 1). «Chopper escape from Mountjoy». An Phoblacht. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  5. 5,0 5,1 5,2 «IRA - the people's army». An Phoblacht. 2005 թ․ հուլիսի 28. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «Portlaoise escape re-union». An Phoblacht. 2004 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Today In Pictures». The Belfast Telegraph. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 David McKittrick (2003 թ․ սեպտեմբերի 17). «The great escape». The Independent. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «Logue/Marley – Crumlin». Sinn Féin. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  10. «A Chronology of the Conflict - 1981». CAIN. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Louisa Wright (1983 թ․ հոկտեմբերի 10). «The I.R.A.'s "Great Escape"». TIME. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 «Report of Inquiry into the Security Arrangements at HM Prison, Maze, Hennessy Report, 1984». CAIN. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  13. O'Day, Alan (1997). Political Violence in Northern Ireland: Conflict and Conflict Resolution. Praeger Publishers. էջ 88. ISBN 978-0-275-95414-7.
  14. McKevoy, Kieran (2001). Paramilitary Imprisonment in Northern Ireland: Resistance, Management and Release. Oxford University Press. էջ 68. ISBN 978-0-19-829907-3.
  15. 15,0 15,1 15,2 «1983: Dozens escape in Maze break-out». BBC. 1983 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  16. «A Chronology of the Conflict - 1983». CAIN. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 «A Chronology of the Conflict - 1984». CAIN. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  18. Oonagh Gay and Thomas Powell (2004 թ․ ապրիլի 5). «Individual ministerial responsibility- issues and examples» (PDF). House of Commons: 22. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 8-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  19. Harnden, Toby (1999). Bandit Country. Hodder & Stoughton. էջեր 210–211. ISBN 0-340-71736-X.
  20. Moloney, Ed (2002). A Secret History of the IRA. Penguin Books. էջ 291. ISBN 0-14-101041-X.
  21. Urban, Mark (1993). Big Boys' Rules: SAS and the Secret Struggle Against the IRA. Faber and Faber. էջեր 191–193. ISBN 0-571-16809-4.
  22. Taylor, Peter (2001). Brits. Bloomsbury Publishing. էջ 266. ISBN 0-7475-5806-X.
  23. Urban, p. 218.
  24. «Dutch Extradite Two I.R.A. Fugitives». The New York Times. 1986 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  25. Bean, Kevin. The New Politics of Sinn Féin (2008). Liverpool University Press, pg. 1; ISBN 1-84631-144-6
  26. Urban, pp. 229—231.
  27. Art Mac Eoin (2001 թ․ նոյեմբերի 30). «Nationwide wave of repression». An Phoblacht. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  28. Scott MacLeod (1988 թ․ սեպտեմբերի 5). «Northern Ireland From Here to Eternity». TIME. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  29. «A Chronology of the Conflict - 1988». CAIN. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  30. «Adjournment Debate. - Extradition Case». Dáil Éireann. 1989 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  31. «House of Commons Hansard Debates for 14 Mar 1990». House of Commons. 1990 թ․ մարտի 14. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  32. «Major controversy over extradition». The Irish Emigrant. 1990 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  33. «Anger over IRA men's bail decision». BBC. 1998 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2008 թ․ հունիսի 24-ին.
  34. 34,0 34,1 34,2 Karen McElrath. «'Extradition' from Unsafe Haven». CAIN. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  35. Sean Mac Bradaigh (1997 թ․ հոկտեմբերի 23). «Extradition aimed at undermining peace process». An Phoblacht. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  36. «Extradition (European Union Conventions) Bill, 2001: Second Stage». Dáil Éireann. 2001 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  37. Jim Dee (2008 թ․ հունիսի 18). «Brennan in Texas prison lockdown». The Irish Echo. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.(չաշխատող հղում)
  38. 38,0 38,1 «Maze break-out 'party' condemned». BBC. 2003 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  39. «House of Commons Hansard Debates for 9 Jan 2002 (pt 28)». House of Commons. 2002 թ․ հունվարի 9. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  40. Allison Morris (2002 թ․ փետրվարի 28). «Attwood accuses Sinn Féin of blatant double standards over Exiles' amnesty». Irelandclick.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  41. Sinead King (2003 թ․ սեպտեմբերի 14). «Maze Escape Party Row». The People. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
  42. Malcolm Sutton. «An Index of Deaths from the Conflict in Ireland». CAIN. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 8-ին.
  43. Owen Bowcott (2007 թ․ ապրիլի 5). «Thirty years on, the Maze reveals a secret». London: The Guardian. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 8-ին.
  44. «A Chronology of the Conflict - 1991». CAIN. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 8-ին.
  45. «2 Irishmen Shoot Their Way Out of a Prison in London». The New York Times. 1991 թ․ հուլիսի 8. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 8-ին.
  46. 46,0 46,1 «House of Commons Hansard Debates for 19 Dec 1994». House of Commons. 1994 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 8-ին.
  47. 47,0 47,1 47,2 «Inquiry over helicopter escape-plot at Whitemoor inquiry at Whitemoor». The Independent. 1998 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 8-ին.
  48. 48,0 48,1 48,2 «The Maze - home to paramilitaries». BBC. 1998 թ․ մարտի 16. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 8-ին.
  49. «A Chronology of the Conflict - 1997». CAIN. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 8-ին.