Մուլտֆիլմ
Մուլտիպլիկացիոն ֆիլմ, մուլտֆիլմ (կազմված լատ.՝ multiplicatio` «բազմապատկում» և անգլ.՝ film՝ «ժապավեն» բառերից; խոսակցական՝ մուլտիկ կամ մուլտ)՝ ֆիլմի տեսակ է, որը ստեղծված է կադրերի հաջորդական մատուցման միջոցներով (այդ թվում 3D-մոդելավորումը), նախատեսված է կինոթատրոններում, հեռուստատեսությամբ և համակարգչի ու այլ էլեկտրոնային միջոցների էկրաններին ցուցադրելու համար։
Անիմացիայի պատմությունը սկսվում է 1877 թվականի հուլիսի 20-ից, երբ Ֆրանսիայում Էմիլ Ռենոն ստեղծեց և ներկայացրեց բոլորին առաջին մուլտֆիլմը։ 1892 թվականի հոկտեմբերի 28-ին, Էմիլ Ռենոն ցույց է տվել առաջին անիմացիաին մուլտֆիլմը։ Առաջին անիմացիոն մուլտֆիլմը եղել է նկարի տեսակով։ Հետագայում մուլտֆիլմերը դարձան ավելի հետաքրքիր, և նա շարունակեց ստեղծել նոր անիմացիայի տարբեր ժանրեր։ Այժմ մուլտֆիլմերի արտադրությունը կազմում է աշխարհի կինոարտադրության շուրջ 40%-ը։
Մուլտֆիլմների տեսակներըԽմբագրել
Ըստ ստեղծման եղանակիԽմբագրել
- Պլաստիլինային անիմացիա․ ստեղծվում է պլաստիլինե օբյեկտների ստոպ-կադր անիմացիայի միջոցով
- Տիկնիկային մուլտիպլիկացիա․ ստեղծվում է տիկնիկների և արձանիկների ստոպ-կադր անիմացիայի միջոցով
- Ավազային անիմացիա․ ստեղծվում է ավազից ստեղծված պատկերների կադրերի հաջորդական մատուցման
- Նկարված մուլտիպլիկացիա․ հիմնված է իրարից քիչ տարբերվող երկչափ պատկերների կադրային նկարահանումների վրա
- Համակարգչային գրաֆիկա․ ստեղծվում են համակարգչային գրաֆիկական, այդ թվում՝ հատուկ միջոցների օգնությամբ
Ըստ տևողության և թողարկման եղանակիԽմբագրել
- Լիամետրաժ մուլֆիլմեր․ սովորաբար ունեն ավելի քան 70 րոպե տևողություն
- Կարճամետրաժ մուլֆիլմեր․ սովորաբար տևում են 25-30 րոպե
- Մուլտսերիալներ․ բաղկացած են սյուժեով իրար հետ այս կամ այն չափով կապված կարճամետրաժ մուլտֆիլմներից
Ըստ տարիքային ցենզիԽմբագրել
- մանկահասակ երեխաների համար․ տարբերվում են ստորին տարիքային շեմի սահմանմամբ (սկսած 1 տարեկանից)
- պատանիների համար
- չափահասների համար
Երկրորդ և երրորդ կատեգորիաների համար են նախատեսված ճապոնական անիմեների մեծ մասը։
Ըստ ցուցադրման եղանակիԽմբագրել
- Մեծ էկրանի մուտֆիմեր․ հիմնականում լիամետրաժ մուլտֆիլմեր են, որոնք ցուցադրվում են սկզբում կինոթատրոններում, դրանից հետո նոր՝ հեռուստատեսությամբ և վիդեոկրիչներով
- Direct-to-video․ լիամետրաժ մուլտֆիլմեր են, որոնք ինչ-որ պատճառով չեն ցուցադրվել կինոթատրոնում
- Հեռուստատեսային մուլտֆիլմեր․ հեռուստատեսությամբ ցուցադրվող կարճամետրաժ մուլտֆիլմեր և մուլտսերիալներ են, որոնք նաև տարածվում են վիդեոկրիչներով