Սարսափ
Սարսափ, աֆեկտիվ հուզական վիճակ, վախի բարձր աստիճանը, որն առաջ է գալիս, երբ մարդը հայտնվում է իր կյանքի համար վտանգավոր իրադրության մեջ, կամ երբ իր ինքնագնահատականին լուրջ վտանգ է սպառնում։ Մարդը սարսափ ապրում է նաև այն դեպքում, երբ նման վտանգավոր իրավիճակներում են հայտնվում այն անձինք, որոնց հետ նա ունի հոգեբանական նույնականացման (իդենտիֆիկացիայի) խոր ապրումներ։

Մանկության տարիներին սարսափի վիճակի ապրումը կարող է խոր հիվանդագին ազդեցություն թողնել անձի հետագա զարգացման վրա՝ հանգեցնելով նևրոտիկ խանգարումների։
Սարսափ ապրող մարդը դիմում է ակտիվ կամ պասիվ պաշտպանական գործողությունների։
Տեսակները խմբագրել
- ստենիկ (ակտիվացնող)
- աստենիկ (պասսիվացնող)
Սարսափի էլ ավելի բարձր աստիճանները, որոնց նշանակման համար կարելի է օգտագործել «սոսկում» կամ «զարհուրանք» բառերը, որպես կանոն աստենիկ վիճակներ են առաջ բերում։
Աղբյուրներ խմբագրել
- Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.)։ Հոգեբանական բառարան (Լույս ed.)։ Երևան։ էջ 240 էջ