Փախուստ Շոուշենկից

«Փախուստ Շոուշենկից» (անգլ.՝ The Shawshank Redemption; «redemption» բառը կարող է «փրկություն», «ազատում», «քավում» իմաստներ ունենալ), Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» պատմվածքի հիման վրա ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի կողմից 1994 թվականին նկարահանած ամերիկյան կուլտային դրամա ֆիլմ, կարելի է համարել բոլոր ժամանակների բանտային ժանրի լավագույն ֆիլմերից մեկը։

Picto infobox cinema.png
Փախուստ Շոուշենկից
անգլ.՝ The Shawshank Redemption
Փախուստ Շոուշենկից.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3], բադի մուվի, ֆիլմ բանտի մասին, քրեական[3] և գրական ստեղծագործության էկրանավորում
ԹեմաՀույս[4], imprisonment?[4], Incarceration in the United States?[4], տղամարդկանց կապ[4], ընկերություն[4], կաշառակերություն[4], abuse of power?[4] և miscarriage of justice?[4]
ՀիմքՌիտա Հեյվորթը և փրկությունը Շոուշենկից
Թվականսեպտեմբերի 23, 1994, սեպտեմբերի 10, 1994[5], մարտի 9, 1995[6], մարտի 1, 1995, հուլիսի 6, 1995 և 1994
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենկ Դարաբոնտ
ՊրոդյուսերNiki Marvin?
Սցենարի հեղինակՖրենկ Դարաբոնտ և Սթիվեն Քինգ
ԴերակատարներԹիմ Ռոբինս, Մորգան Ֆրիման, Բոբ Գանտոն, Ուիլյամ Սեդլեր, Ջեյմս Ուիթմոր, Քլենսի Բրաուն, Gil Bellows?, Մարկ Ռոլստոն, Ջեֆրի Դեման, Ջուդ Չիկոլելլա, David Proval?, Փոլ Մաքքրեյն, Frank Medrano?, Larry Brandenburg?, Նեդ Բելամի, Դոն ՄակՄանուս, Բրայան Դիլեյթ, John Horton?, Ալֆոնսո Ֆրիման և Bill Bolender?
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժՌիչարդ Ֆրենսիս-Բրյուս
Պատմվածքի վայրՄեն և Shawshank?
Նկարահանման վայրՄանսֆիլդ, Աշլենդ (Օհայո), Lucas? և Սանտա Կրուս
ԿինոընկերությունԿոլումբիա Փիքչերս և Castle Rock Entertainment
Տևողություն142 րոպե
Բյուջե25 000 000 $[7]
Շահույթ28 817 291 $[8] և 28 767 189 $[9]
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg The Shawshank Redemption Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսը բանկի փոխնախագահ Էնդի Դյուֆրեյնն է, ով Մեն նահանգի դատարանի կողմից դատապարտվում է ցմահ ազատազրկման, իր կնոջ և սիրեկանի սպանության համար, ինչը սակայն նա իրականում չէր կատարել։ Նրան բանտարկում են Շոուշենկում, ամենադաժան ու մռայլ բանտերից մեկում։

Բանտում տիրում են դաժան բարքեր դատապարտյալների միջև, իսկ բանտի պետ Բայրոն Հեդլին միայն ցուցադրաբար ներկայանում է որպես բարոյական մարդ։ Մի անգամ նա դատապարտյալներից մեկին այնքան է ծեծում որ նա մահանում է։ Բանտում Դյուֆրեյնը «Քույրեր» անունը ստացած իշխող հանցախմբի կողմից ենթարկվում է սեռական բռնությունների։

Էնդին ծանոթանում է և մտերմանում սևամորթ բանտարկյալ Ռեդի հետ, ով իր կապերի միջոցով կարողանում էր գաղտնի բանտ ներմուծել տարբեր ապրանքներ։ Դյուֆրեյնը բանտի ղեկավարությանը օգնում է ֆինանսական և իրավաբանական հարցերում, օգնում է լրացնել հարկային հաշվետվություններ։ Բանտի տնօրենը Դյուֆրեյնի միջոցով սկսում է կեղծ փաստաթղթեր կազմել։ Մի անգամ նա գոյություն չունեցող անձնավորության անունով փաստաթղթեր է կազմում և նրա բանկային հաշվին է ուղարկում տնօրենի գումարները։ Հեդլին որպես շնորհակալություն «Քույրեր» խմբի առաջնորդին հաշմանդամ է դարձնում, որից հետո նրանք հանգիստ են թողնում Դյուֆրեյին։

Դյուֆրեյնը փորձում է յուրատեսակ հեղափոխություն մտցնել բանտարկյալների միապաղաղ կյանքում և պարպերաբար ԱՄՆ կոնգրեսին ուղարկված նամակ-խնդրանքների արդյունքում նրան են ուղարկում գրքեր, երաժշտական սկավառակներ, նաև դրամ ...

ՄրցանակներԽմբագրել

Ընդհանուր թվով ստացել է 13 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել Ֆիլմը ներկայացվել է 7 Օսկարի, 2 Ոսկե Գլոբուսի, 1 Գրեմմիի, Ամերիկայի ռեժիսորների և գրողների գիլդիայի և այլն։

Վարկանիշային ցանկերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել