Սահմանադրության հրապարակ (Մեխիկո)

Սահմանադրության հրապարակ, Սոկալո (իսպ.՝ Plaza de la Constitución, իսպ.՝ Zócalo), Մեխիկոյի գլխավոր հրապարակը։ Մինչև գաղութային շրջանը այն եղել է ացտեկների Տենոչտիտլան քաղաքի արարողակարգային կենտրոնը։ Հրապարակն անվանվել է նաև «Գլխավոր հրապարակ», ներկայումս՝ «Անկախության հրապարակ»[1]։ Անվանումը կապված է ոչ թե մեքսիակական սահմանադրության, այլ իսպանական սահմանադրության հետ, որը Իսպանիայում ստորագրվել է 1812 թվականին։ Հրապարակը հաճախ անվանում են «Սոկալո» Zócalo, ցոկոլ։ Պլանավորված է եղել այստեղ կառուցել Մեքսիկայի անկախության պատերազմի սյունը, սակայն կառուցվել է միայն գետնախարիսխը՝ zócalo[1]։ Գետնախարիսխն ավերվել է, սակայն անվանումը պահպանվել է։ Մեքսիակական այլ քաղաքների՝ Օախակայի, Գվադալախարայի հրապարակներ նույնպես կոչվում են Սոկալո[1][2]։

Սահմանադրության հրապարակ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունՄեխիկո և Կուաուտեմոկ
Ստեղծում1521
Անվանվել էՄեքսիկայի սահմանադրություն
Քարտեզ
Քարտեզ

Դեռևս ացտեկական ժամանակներից հրապարակը եղել է մեքսիկացիների հավաքատեղին, արարողակարգերի, երդման արարողությունների, թագավորական հրովարտակների, ռազմական շքերթների, անկախության արարողությունների, ժամանակակից կրոնական իրադարձությունների, Սուրբ շաբաթվա, Քրիստոսի մարմնի և արյան տոնի արարողությունների կենտրոնը[3]։ Շուրջ 700 տարի Սոկալոն և նրա շրջակայքը կարևոր դեր են խաղացել քաղաքի պլանավորման և աշխարհագրության հարցում։ Ըստ ացտեկական լեգենդի հրապարակի հարավարևմտյան հատվածում գտնվող գլխավոր տաճարը համարվել է տիեզերքի կենտրոնը։

Համայնապատկեր խմբագրել

 
Սոկալո հրապարակը 1948 թվականին
 
Նախագահական պալատը
 
Գիշերային Սոկալոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Galindo, Carmen; Magdalena Galindo (2002). Mexico City Historic Center. Mexico City: Ediciones Nueva Guia. էջ 20. ISBN 978-968-5437-29-5.
  2. Noble, John (2000). Lonely Planet Mexico City. Oakland CA: Lonely Planet. էջեր 108–109. ISBN 978-1-86450-087-5.
  3. Enciclopedia de Mexico. Vol. 16. Mexico City: Encyclopædia Britannica. 2000. էջեր 8273–8280. {{cite encyclopedia}}: Missing or empty |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահմանադրության հրապարակ (Մեխիկո)» հոդվածին։