Անդրե Քըրք Աղասի (անգլ.՝ Andre Kirk Agassi), ապրիլի 29, 1970(1970-04-29), Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), նախկինում վարկանիշով աշխարհի համար մեկ, պրոֆեսիոնալ թենիսիստ։ Աղասին իրանահայ, ասորական և ֆրանսիական ծագում ունի։ Հինգ տարեկանում նա արդեն պարապում էր Ջիմի Քոնորսի և Ռոսկո Թաների հետ։ Ավելի ուշ, Անդրեի հայրը՝ Էմանուել Աղասին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ՝ աշխատելով Քըրքորյանի խաղատներից մեկում։ Այդ ընթացքում Անդրե Աղասին դարձրեց իր միջանունը Քըրք։

Անդրե Աղասի
անգլ.՝ Andre Kirk Agassi
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Բնակվելու վայրԼաս Վեգաս
Ծննդյան ամսաթիվապրիլի 29, 1970(1970-04-29) (54 տարեկան)
ԾննդավայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Հասակ180 սանտիմետր սմ
Քաշ74 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1986
Կարիերայի ավարտ2006 թվականի սեպտեմբերի 3
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչԷմանուել Աղասի (1970–83)
Նիկ Բոլեթիերի (1983–93)[1]
Բրեդ Ջիլբերտ (1994–2002)
Դարեն Կեհիլ (2002–2006)
Պարգևավճար, USD31 152 975
Մենախաղ
Խաղեր Հ/Պ870–274[2]
Տիտղոսներ60
Ամենաբարձր վարկանիշ1 (1995 թվականի ապրիլի 10)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (1995, 2000, 2001, 2003)
ՖրանսիաՀաղթանակ (1999)
ԱՄՆՀաղթանակ (1994, 1999)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ40–42[2]
Տիտղոսներ1
Ամենաբարձր վարկանիշ123 (1992 թվականի օգոստոսի 17)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1992)
ԱՄՆ1 շրջան (1987)
Ավարտել է կարիերան

Տասնչորս տարեկանում Անդրեն մեկնեց Ֆլորիդա՝ Նիկ Բոլետիերիի թենիսի ակադեմիայում սովորելու։ Պրոֆեսիոնալ թենիսիստ է դարձել տասնվեց տարեկանում, իսկ 19 տարեկանում վաստակեց ավելի քան 2 միլիոն դոլար և Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում բարձրացավ երրորդ տեղ։ Հետագա կարիերայի ընթացքում հաղթեց 60 անհատական մրցաշարերում, այդ թվում՝ Մեծ սաղավարտի 8 մրցաշարերում և դարձավ պատմության մեջ «Ոսկե սաղավարտի» առաջին մրցանակակիրը տղամարդկանց մեջ՝ տարբեր տարիներին հաղթելով Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերը և Օլիմպիական խաղերը։ ԱՄՆ հավաքականի կազմում 3 անգամ նվաճել է Դևիսի գավաթը, որը համարվում է տղամարդ թենիսիստների ամենահեղինակավոր մրցանակը։ 1995-2003 թվականներին 101 շաբաթների ընթացքում եղել է աշխարհի առաջին ռակետը՝ 2003 թվականին դառնալով պատմության մեջ առաջին թենիսիստը, ով հասուն տարիքում գլխավորում էր Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան։

Մարզական հաջողություններից զատ՝ Աղասին հայտնի է նաև իր բարեգործական գործունեությամբ։ Նա Անդրե Աղասի Կրթական հիմնադրամի, տղաների և աղջիկների սպորտային ակումբի և Անդրե Աղասի քոլեջի նախապատրաստական ակադեմիայի հիմնադիրն է և «Մարզիկները հանուն հույսի» կազմակերպության համահիմնադիրը։ Մարդասիրական ոլորտում նրա ծավալած գործունեությունը 2 անգամ արժանացել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի Արթուր Էշի անվան մրցանակին՝ «Բարեգործության և մարդասիրության» համար։ 2011 թվականին Անդրե Աղասու անունը ներառվեց թենիսի փառքի միջազգային ցուցակում՝ չնայած դրանից 2 տարի առաջ նրա մոտ հայտնաբերված մեթամֆետամինի ընդունման փաստին։

Անդրե Աղասին հաջողակ գործարար է, ում հետաքրքրությունների մեջ մտնում է շինարարական, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսը, անշարժ գույքի առք ու վաճառքը, մարզական և գիշերային ակումբներ։ Առաջին կնոջ՝ դերասանուհի և մոդել Բրուք Շիլդսի հետ ամուսնալուծությունից հետո, 2001 թվականին ամուսնացավ հանրահայտ թենիսիստուհի, դասական Ոսկե սաղավարտի մրցանակակիր Շտեֆի Գրաֆի հետ, ում հետ այժ ունի 2 երեխա։

Մանկություն և ընտանիք

խմբագրել

Անդրե Աղասին ծնվել է 1970 թվականի ապրիլի 29-ին Լաս Վեգասում՝ Նևադայում՝ դառնալով Էմանուել «Մայք» Աղասիի և Էլիզաբեթ Դեդլիի չորրորդ և վերջին երեխան։ Էմանուել Աղասին իրանական, այնուհետև ամերիկյան բռնցքամարտիկ էր, ծնված Թեհրանում՝ հայկական ընտանիքում։ Էմանուելը մասնակցել է 1948 և 1952 թվականների Օլիմպիական խաղերին, որտեղ ներկայացրել է Իրանը։ Նրա հայրը՝ հյուսն Դավիթ Աղասյանը, ծնվել է Կիևում և քաղաքացիական պատերազմի ժամանակ արտագաղթել է Իրան, որտեղ խուսափելով թուրքական ջարդերից՝ փոխել է ազգանունը քիչ աչքի ընկնող ազգանունով՝ Աղասի, իսկ Մայքի մայրը՝ Նունիան, եղել է հայուհի Թուրքիայից։ Որոշ աղբյուրներ, բացի հայկականից, հայտնում են Աղասիի ասորական[3] կամ պարսկական[4] արմատների մասին, բայց ո՛չ Անդրեի, ո՛չ էլ իր հոր ինքնակենսագրության մեջ այդ վարկածները չեն հաստատվում։

Էմանուել Աղասին ծանոթացել է թենիսի հետ և շատ սիրել այս խաղը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամակակ. տեսնելով թե ինչպես են ամերիկյան քրիստոնեական եկեղեցու առաքելական ծառայությանը կից թենիսի մարզադաշտում խաղում ամերիկացի և բրիտանացի զինվորները։ Նրանցից մեկը նվիրեց տղային իր առաջին ռակետկան, որը փոքր-ինչ ուշ տղան իր հետ տարավ ԱՄՆ։

Աղասին արտագաղթեց ԱՄՆ 1952 թվականի վերջերին. նա պահպանեց իր սերը թենիսի նկատմամբ՝ կառուցելով հողե-բետոնային թենիսի մարզադաշտ իր լասվեգասյան տան մոտ, որտեղ ապրում էր իր ընտանիքը։ Իր բոլոր երեխաների հետ դեռ մանուկ հասակից նա զբաղվում էր թենիսով․ աղջիկների՝ Ռիտայի ու Թամիի և ավագ որդու Փիլիպի հետ (ապագայում Անդրեն իր ընտանիքն անվանում է «Թենիսի ֆոնի Թրեպպեր»), բայց ամենամեծ հաջողությանը հասավ փոքրի հետ։ Անդրեի ծնվելու առթիվ Մայքը պատվիրեց հատուկ խաղալիք օրորոցի համար, որը իրենից ներկայացնում էր թենիսի գնդակ ռակետի հետ։ Հայրը ինքն էր մշակում խաղալիքներ իր տղայի զարգացման համար, որոնք իր տեսանկյունից պետք է ապագայում վերջինիս օգնեին ավելի լավ տիրապետել ռակետին։ Իսկ երբ Անդրեն սկսեց քայլել, Մայքը նրան տվեց ռակետը և սկսեց գնդակներ նետել նրա ուղղությամբ։ Չորս տարեկանում տղան արդեն տիրապետում էր բոլոր հիմնական հարվածներին, իսկ արդեն վեց տարեկանում ի վիճակի էր ետ մղել հոր բոլոր մատուցումները։ Քիչ ուշ Մայքը սկսեց մարզել իր բոլոր ավագ երեխաներին ավտոմատ մատուցումներ տվող սարքի միջոցով և ստիպում էր կրտսեր որդուն մեկ օրում երկուս ու կես հազար գնդակ ետ մղել։ Մայքը կազմակերպում էր Անդրեի համար հանդիպումներ (երբեմն էլ ընկերեկան խաղեր) հայտնի նոր և հին թենիսիստներ հետ, ինչպիսիք էին Ռոբբի Ռինգսոնը, Ջիմմի Կոնորսոնը, Իլիե Նաստասեն, Բյոռն Բորգը, Հարոլդ Սոլոմոնը նաև նրան տանում էր (երկու ավագ երեխաներին էլ՝ Ռիտային և Ֆիլին) մրցաշարերի Սոլթ Լեյք Սիթի և Հյուսթոն, հարյուրավոր կիլիոմետրեր հեռու, քանի որ ավելի մոտ պատանեկան մրցաշարեր չկային։

Տասը տարեկան հասակում Անդրեն պարտվեց ԱՄՆ-ի պատանեկան մրցաշարի երկրորդ շրջանում, տասնմեկ տարեկանում՝ կիսաեզրափակիչում։ Տասներեք տարեկանում հայրը նրան ուղարկեց Նիք Բոլոտիերիի հայտնի թենիսային ակադեմիա Բրեյդենթոնում՝ Ֆլորիդա։ Մայքն արդեն մի քիչ ծանոթ էր Բոլոտիերիին 60-ական թվականներից, երբ վերջինս սկսնակ մարզիչ էր․ նա այդ որոշումը կայացրեց՝ նայելով մարզիչի սաների հաջողությունների մասին հեռուստահաղորդումը և ընդունելով այդ ժամանակվա լավագույն սաներից մեկի՝ Ահարոն Կրիկստեյնի հոր խորհուրդը։ Արդյունքում Բոլոտիերին ոչ միայն Անդրեին անվճար տեղ տրամադրեց ակադեմիայում, այլ նաև մնաց նրա մարզիչը մինչև 1993 թվականը։ Նոր մարզիչը վերափոխեց տղայի խաղը, եթե հայրը սովորեցրել էր նրան առաջին հնարավորության դեպքում գնալ դեպի ցանցը, ապա նրանից ակադեմիայում պատրաստեցին ետին գծի հուսալի խաղացողի։

Պրոֆեսիոնալ մարզական գործունեություն

խմբագրել

Ճանապարհ դեպի թենիսի վերնախավ (1986-1988)

խմբագրել

14 տարեկանում Անդրե Աղասին նվաճեց իր առաջին ազգային կոչումը՝ դառնալով ԱՄՆ-ի չեմպիոն մինչև 16 տարեկան պատանիների շրջանում և արդեն 15 տարեկանում լրջորեն ծրագրում էր իր պրոֆեսիոնալ կարիերան։[5] Որպես պրոֆեսիոնալ Անդրեն սկսեց իր ելույթները Կալիֆոռնիայի Լա Քվինտա վայրում անցկացվող Գրան-պրիի մրցաշարում 1986 թվականի փետրվարին՝ դեռ 16 տարին չբոլորած։ Հենց առաջին խաղակեսում նա հաղթեց իր հայրենակից Ջոն Օսթինին՝ 6-4, 6-2, իսկ երկրորդ խաղակեսում պարտություն կրեց շվեդ առաջատար թենիսիստ Մաթս Վիլանդերից, ով այդ պահին Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի ռեյտինգում երրորդն էր։ Հաջորդ պրոֆեսիոնալ մրցաշարին նա մասնակցեց միայն հուլիսին՝ հասնելով «չելենջեր» դասի մրցաշարի եզրափակչին Սկենկտադիում (Նյու Յորք)։ Ռեյտինգում զբաղեցնելով 310-րդ տողը՝ նա առավելության հասավ աստիճանակարգով իրենից բարձր դիրքերում գտնվող չորս մրցակիցների հանդեպ՝ եզրափակչում զիջելով աշխարհի 33-րդ թենիսիստ Ռամեշ Կրիշնանուին։ Օգոստոսին նա, նախքան աշխարհի նախկին առաջին թենիսիստ Ջոն Մաքինրոյից պարտություն կրելը, պարտության մատնեց համաշխարհային թենիսի ընտրանուց իր մրցակից, ռեյտինգում 12-րդ տեղը զբաղեցնող Թիմ Մայոտտին։ Նույն թվականին Աղասին առաջին անգամ մասնակցեց Մեծ սաղավարտի մրցաշարին՝ ԱՄՆ բաց առաջնությանը, բայց հենց առաջին շրջանում պարտություն կրեց ևս մեկ ամերիկացուց՝ Ջերեմի Բեյթսից[6]։ Անդրեն տարին ավարտեց աշխարհի թենիսիստների առաջին հարյուրյակում՝ արդեն զբաղեցնելով 91-րդ տեղը արդյունքով[7]։

1987 թվականին ապրիլին Աղասին իր կարիերայում առաջին անգամ հասավ մինչև Գրան պրի մրցաշարի եզրափակիչ։ Դա տեղի ունեցավ Սեուլի Բաց չեմպիոնատի ժամանակ, որտեղ լինելով ութերորդը, նա քառորդ եզրափակչում անցած տարվա վիրավորանքի համար վրեժ լուծեց մրցաշարի առաջին թենիսիստ Քրիշնանուից, սակայն երեք սեթանոց եզրափակչում այնուամենայնիվ չկարողացավ դիմակայել իրենից ավելի փորձառու Ջիմ Գրաբբին[8]։ Օգոստոսի սկզբին Գրան պրի մրցաշարում Սթրաթթոն Մաունթինում (Վերմոնտ) նա իր կարիերայում առաջին անգամ պարտության մատնեց համաշխարհային ռեյտինգի առաջին տասնյակում գտնվող իր մրցակցին՝ ավստրալիացի Պետ Կեշին, բայց կիսաեզրափակչում նրան խոչընդոտեց Իվան Լենդլը՝ այն ժամանակվա աշխարհի առաջին թենիսիստը։ Այնուամենայնիվ՝ երիտասարդ ամերիկացին կարողացավ սեթ վերցնել վաստակավոր մրցակցից՝ խաղն ավարտելով 2-6, 7-5, 3-6 հաշվով[9]։ Խաղաշրջանի իր վերջին մրցաշրջանի՝ Իթափարիքում (Բրազիլիա) անցկացվող Հարավային Ամերիկայի բաց չեմպիոնատի ժամանակ Անդրեն նորից ութերորդն էր։ Քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում նա հաջորդաբար պարտության մատնեց երրորդ և երկրորդ համարները կրող մրցակիցներին, իսկ եզրափակչում հաղթեց Լուիս Մաթթերին՝ կորտի տերերից մեկին, և կյանքում առաջին անգամ պրոֆեսիոնալ մրցաշարում կոչում ձեռք բերեց[10]։ Տարվա ավարտին, նույնիսկ դեռ չբոլորած 18 տարին, նա վարկանիշում զբաղեցնում էր 25-րդ տեղը[7]։

Աղասիի կարիերայում իսկական հայտնություն կատարվեց 1988 թվականին։ Այդ տարիվա ընթացքում Անդրեն հաղթեց 6 Գրան պրի մրցաշարերում (որոնցից առաջինը արդեն փետրվարին էր), ինչպես նաև հասավ մինչև կիսաեզրափակիչ Մեծ սաղավարտի միանգամից երկու մրցաշարերում։ Ֆրանսիայի Բաց առաջնության ժամանակ նա կիսաեզրափակչում հինգ սեթերում պարտվեց ապագա չեմպիոն Մաթս Վիլանդերին, ով այդ պահին երրորդն էր ռեյտինգում։ Իսկ ԱՄՆ-ի Բաց առաջնության ժամանակ չորս սեթերում պարտվեց Իվան Լենդլին, ով դեռևս գլխավորում էր Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային ցուցակը[11]։ Արդեն ապրիլին Աղասին հրավիրվեց ԱՄՆ-ի հավաքական՝ Դևիսի գավաթի խաղին և օգնեց Առաջին ամերիկյան թիմին հաղթել Պերուի հավաքականին կիսաեզրափակիչ խաղում, որից հետո նաև եզրափակիչ խաղում՝ արգենտինացիներին և հաջորդ տարի վերադառնալ Համաշխարհային խումբ՝ մրցույթների բարձրագույն դիվիզիոն[12]։ Խաղաշրջանի արդյունքը 18-ամյա մարզիկի համար վարկանիշում բարձր՝ երրորդ տեղում զբաղեցրած տեղն էր[7], չնայած Մասթերս մրցաշարում՝ աշխարհի լավագույն թենիսիստների տարվա ամփոփիչ մրցույթում, նա խմբային փուլում պարտվեց ոչ միայն Լենդլին, այլև ռեյտինգում ութերորդ տեղը զբաղեցնող շվեյցարացի Հլասեկին և կիսաեզրափակիչ դուրս չեկավ[11]։ 1988 թվականի վերջում Աղասին վաստակել էր արդեն ավելի քան երկու միլիոն դոլար՝ կարիերայի սկզբից ի վեր խաղալով ընդամենը 43 մրցաշար՝ ավելի քիչ, քան թենիսի պատմության մեջ որևէ մեկը[13], և սահմանեց թինեյջերի կողմից անընդմեջ տարած հաղթական խաղերի թվով ռեկորդ (17 տարի անց ռեկորդը գերազանցվեց Ռաֆայել Նադալի կողմից)[14]։ Այդ խաղաշրջանի արդյունքներով նա Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի կողմից արժանացավ «Տարվա առաջադիմություն» մրցանակին[15]։ Այդուհանդերձ, նրա՝ շոուի հանդեպ սերն ու ոչ միայն հաղթելու, այլև հանդիսատեսին զվարճացնելու բացահայտ ձգտումը երբեմն չափն անցնում էին՝ կոլեգաների մոտ առաջացնելով դժգոհություն։ Այդպիսի դեպք, մասնավորապես, տեղի ունեցավ Դևիսի գավաթի Արգենտինայի հավաքականի հետ խաղի ժամանակ, երբ Աղասին, խաղալով Մարտին Հայթեի հետ, ցուցադրաբար բռնեց նրա ուղարկած գնդակը, ասես ցույց տալով, որ նրան է տալիս գեյմը խղճահարությունից դրդված։ [16]

Բարձրագույն տիտղոսներ՝ Դևիսի գավաթ և Մեծ սաղավարտի առաջին տիտղոս (1989-1992)

խմբագրել

Համեմատած 1988 թվականի հետ, հաջորդ խաղաշրջանը Աղասիի համար պակաս հաջող էր։ 1989 թվականին նա ստացավ միայն մեկ կոչում (Օռլանդոյի մրցաշարում) և մեկ անգամ հասավ եզրափակիչ Իտալիայի բաց առաջնության ժամանակ, որտեղ և նրան պարտության մատնեց ռեյտինգում ավելի ցածր հորիզոնական զբաղեցնող արգենտինացի Ալբերտո Մանչինիին։ Դևիսի գավաթի կիսաեզրափակիչ ԳՖՀ-ի հավաքականի հեետ խաղում նա պարտություն կրեց ոչ միայն Բորիս Բեկկերից (ում հետ խաղում գրանցեց 2-0 հաշվով մեկական սեթ և 5-4 հաշիվ՝ երրորդ սեթում), այլև ավելի քիչ հայտնի Կարլ Ուվե Շտեեբից։[16] Խաղաշրջանի խոշորագույն հաջողությունն էր, ինչպես և նախորդ տարի, ԱՄՆ-ի Բաց առաջնության ժամանակ կիսաեզրափակիչ դուրս գալը, որտեղ նորից նրա՝ եզրափակիչ տանող ճանապարհը խոչընդոտեց Իվան Լենդլը։ Չնայած արդյունքների նվազմանը, Աղասիին հաջողվեց պահպանել բավականին բարձր դիրք, որպեսզի տարվա վերջում մասնակցեր Մասթերս մրցաշարին[17]։

1990 թվականին Աղասին նորից վերադարձավ լավ մարզավիճակի։ Նա հաղթեց, մասնավորապես, Ինդիան Ուելզի Բարձր դասի մրցաշարում աշխարհի երրորդ թենիսիստ Ստեֆան Էդբերգին եզրափակչում և առաջին անգամ իր կարիերայում հասավ Մեծ սաղավարտի գավաթի մրցաշարի եզրափակիչ։ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում երրորդ համարը կրող Անդրեն զիջեց գրունտային խաղերի վարպետ, էկվադորցի Անդրես Գոմեսին 3-6, 6-2, 4-6, 4-6 հաշվով։ Երեք ամիս անց Աղասին խաղաշրջանում երկրորդ անգամ խաղում էր Մեծ սաղավարտի գավաթի մրցաշարի եզրափակչում։ ԱՄՆ-ում եզրափակչում նրա հակառակորդն էր ավելի երիտասարդ (1971 թվականին ծնված) ամերիկացի Փիթ Սամփրասը։ Չնայած այդ պահին Աղասին աշխարհի չորրորդ թենիսիստն էր, իսկ Սամփրասը միայն տասներկուերորդը, Անդրեն չկարողացավ հակադարձել Փիթի խաղին և պարտվեց նրան երեք սեթերում 4-6, 3-6, 2-6 հաշվով։ ՊԹԱ-ի աշխարհի առաջնությունում (այդ տարվանից այդպես կոչվեց Մասթերս մրցաշարը) Աղասին կարողացավ հաղթահարել խոշորագույն մրցումների եզրափակիչներում պարտություններ կրելու կանխակալությունը։ Խմբային փուլում զիջելով այդ պահին ռեյտինգը գլխավորող Էդբերգին՝ նա առավելության հասավ Սամփրասի և իսպանացի Էմիլիո Սանչեսի նկատմամբ, կիսաեզրափակչում գերազանցեց աշխարհի երկրորդ թենիսիստ Բորիս Բեկկերին, իսկ եզրափակչում ոչ վաղ անցյալում կրած պարտության համար վրեժ լուծեց Էդբերգից՝ հաղթելով նրան 5-7, 7-6, 7-5, 6-2 հաշվով[18]։ Խաղաշրջանի ամենավերջում Անդրեն ևս մեկ հաջողություն ունեցավ. ԱՄՆ-ի հավաքականի կազմում նա առաջին անգամ հաղթեց Դևիսի գավաթի եզրափակչում։ Եվ կիսաեզրափակչում, և եզրափակչում նա տարավ մեկական հաղթանակ և կրեց մեկական պարտություն (Թոմաս Մուսթերսից՝ Ավստրիայի գրունտային կորտերում և ավստրալիացի Դարեն Կեհիլից՝ եզրափակչի չորրորդ հանդիպման ժամանակ, որն արդեն ոչինչ չէր որոշում ամերիկացիների կողմից բոլոր երեք հանդիպումներում հաղթելուց և դրանով իսկ խաղը տանելուց հետո[19])։ Կեհիլի հետ հանդիպման ժամանակ նա հրաժարվեց շարունակել խաղն առաջին սեթում պարտվելուց հոտո՝ բողոքելով աճուկի վնասվածքից, որից հետո բաց թողեց ITF հովանու տակ անցկացվող Մեծ սաղավարտի գավաթի խաղերը, որտեղ պետք է հանդես գար որպես Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բաց առաջնությունների ֆինալիստ։ Սկզբում Միջազգային ֆեդերացիան նրան հաջորդ տարվա Ֆրանսիայի բաց առաջնությանը մասնակցելու իրավունքից ցանկանում էր զրկել, սակայն արդյունքում սահմանափակվեց խոշոր տուգանքով։[16]

1991 թվականին Աղասին երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Լինելով չորրորդը՝ նա կիսաեզրափակչում հաղթեց վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնող Բեկկերին, բայց այդ անգամ էլ չկարողացավ արժանանալ կոչումի, հինգսեթանոց եզրափակչում պարտություն կրելով ևս մեկ երիտասարդ ամերիկացուց՝ աշխարհի իններորդ թենիսիստ Ջիմ Կուրիեից 6-3, 4-6, 6-2, 1-6, 4-6 հաշվով[20]։ Հենց այդ տարի նա առաջին անգամ 1987 թվականից հետո մասնակցեց Ուիմբլդոնի մրցաշարին, և, ի տարբերություն իր նախորդ՝ առաջին շրջանում ավարտված այցելության, հասավ մինչև քառորդ կիսաեզրափակիչ՝ ցույց տալով, որ խոտածածկ կորտերը նրա համար բացառապես խնդիր չեն։ Հավաքականի հետ նա նորից հասավ Դևիսի գավաթի եզրափակիչ, և եզրափակչում Լիոնի գորգի վրա ամերիկացիների համար միավոր բերեց Ֆրանսիայի թիմի հետ առաջին հանդիպման ժամանակ՝ հաղթելով Գի Ֆորժեին։ Սակայն դրանից հետո նրա թիմակիցները՝ Փիթ Սամփրասը, Քեն Ֆլեկն ու Ռոբերտ Սեգուսոն անընդմեջ պարտվեցին երեք խաղերում՝ անցած տարում վաստակած գավաթը փոխանցելով կորտի տերերին[21]։

1992 թվականին, Ֆրանսիայի բաց առաջնությանը, Աղասին համաշխարհային թենիսի վարկանիշում իջավ մինչև 12-րդ տեղը, համեմատած երկու նախորդ փորձերին՝ ոչ մեծ հետքայլ կատարեց, եզրափակչում պարտություն կրելով այդ պահին վարկանիշը գլխավորող Կուրիեից։ Սակայն ավելի քիչ քան մեկ ամիս անց Ուիմբլդոնի սիզամարգերի վրա, որոնցից մինչ այդ մի քանի տարի խուսափում էր, նա ոչ միայն եզրափակիչ դուրս եկավ, այլև վերջապես նվաճեց իր առաջին հաղթանակը Մեծ սաղավարտի մրցաշարում։ Հաղթելով Ուիմբլդոնի երկու բազմակի չեմպիոններին՝ Բորիս Բեկկերին և Ջոն Մաքինրոյին, որոշիչ խաղում Անդրեն գերազանցեց ութերորդ համարի տակ հանդես եկող խորվաթ Գորան Իվանիշևիչին 6-7, 6-4, 1-6, 6-4 հաշվով։ Այս խաղաշրջանում Անդրեն հաղթեց ևս երկու մրցաշարերում՝ Ատլանտայում և Տորոնտոյում, իր ծառայության ցուցակում՝ ՊԹԱ-ի մրցաշարերում տարած հաղթանակների թիվը հասցնելով 17-ի։ 1992 թվականը ևս հաջող էր նրա համար զուգընկերներով խաղերի ողջ կարիերայի ընթացքում. միավորելով ուժերը զուգախաղերի վետերան Ջոն Մաքինրոյի հետ՝ նա սկզբից հասավ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որից հետո էլ՝ Կանադայի բաց առաջնության եզրափակիչ[22]։ Չնայած նրա՝ զուգախաղի միակ կոչումը դեռ առջևում էր, հենց 1992 թվականին զբաղեցրեց իր կարիերայում ամենաբարձր տեղը զուգընկերներով խաղացողների վարկանիշում[7]։ Խաղաշրջանի վերջում Աղասին իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ ԱՄՆ-ի հավաքականի կազմում նվաճեց Դևիսի Գավաթը՝ թիմին երեք խաղերում բերելով հինգ միավոր (խաղաշրջանի վերջին՝ եզրափակչում շվեյցարացի Մարկ Ռոսեի հետ նախատեսված խաղը չկայացավ, քանի որ ամերիկացիները խաղը տարան վաղաժամ)[12]։

Թռիչքներ և անկումներ կարիերայի ընթացքում (1993-1997)

խմբագրել

1993 թվականի խաղաշրջանն Աղասիի համար կարճ տևեց․ սկզբից բրոնխիտի պատճառով, որը ստիպեց նրան բաց թողնել Ավստրալիայի բաց առաջնությունը,[23] իսկ հետո՝ աջ դաստակի զարգացող տենդինիտի պատճառով[7]։ Այնպես որ ամերիկացին այն ավարտեց վարկանիշային աղյուսակի առաջին քսանյակի սահմաններից դուրս։ Նրա հոր կարծիքով, Անդրեն ուղղակի այդ սեզոնում թայմ-աուտ վերցրեց, թուլանալով 1992 թվականի հաղթանակներից հետո։[23] Չնայած դրան, նա Ուիմբլդոնում հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց առաջին համարի տակ ներկայացող Սամփրասին, մեկ տարվա ընթացքում անհատական խաղերում հաղթեց երկու մրցաշրջաններում (Սան Ֆրանցիսկոյում և Սքոտսդեյլում) և իր կարիերայում միակ ՊԹԱ-ի զուգընկերներային խաղերով՝ Ցինցիննատիի Բարձրագույն կարգ ունեցող մրցախաղում։ Պետր Կորդի հետ նա սկզբից կիսաեզրափակչում հաղթեց աշխարհի լավագույններից մեկին՝ Պատրիկ Մակինրոյ-Ռիչի Ռենբերգ զույգին, իսկ եզրափակչում 7-6, 6-4 հաշվով պարտվեց շվեդական Հենրիկ Հոլմ-Ստեֆան Էդբերգ զույգին[24]։ Այդ խաղաշրջանում Անդրեի 10 տարվա մարզչական գործունեությամբ զբաղված Նիկ Բոլետյերին հայտարարեց նրանց համագործակցության ավարտի մասին՝ պատճառաբանելով, որ իր սանը պատրաստ չէ 100 %-ով կենտրոնանալ մարզումների վրա[25]։ Դեկտեմբերի վերջին տասնօրյակում Աղասին վիրահատություն տարավ, որը ստիպեց նրան ևս մեկ տարի հետաձգել իր առաջին այցելությունն Ավստարալիայի բաց առաջնություն՝ Մեծ սաղավարտի միակ մրցաշարը, որում նա դեռ մասնակցություն չէր ցուցաբերել[26]։

1994 թվականին հաղթահարելով վնասվածքները՝ Աղասին վերադարձավ լավագույն մարզավիճակի և գարնանն սկսեց մարզվել 1988 թվականի Օլիմպիադայի մրցանակակիր Բրեդ Հիլբերտի մոտ[25]։ Մեկ տարվա ընթացքում 19 մրցաշարերից նա հաղթեց հինգում։ Արդեն փետրվարին Անդրեն անընդմեջ նվաճեց երկրորդ կոչումը Սքոտսդեյլում, իսկ երկու շաբաթ անց Էդբերգի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո, հասավ Մայամիի սուպերմրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվեց Սամփրասին։ Բայց հիմնական հաջողությունները տարվա երկրորդ կեսին էին, երբ նա հաղթեց չորս մրցաշարերում, այդ թվում՝ երկու բարձր դասի (Տորոնտոյում և Փարիզում) և կարիերայի ընթացքում երկրորդ՝ Մեծ Սաղավարտի մրցաշարում, որն այս անգամ անց էր կացվում էր ԱՄՆ-ում։ Զբաղեցնելով ռեյտինգում միայն 20-րդ տեղը և իր ճանապարհին հաղթելով առաջին տասնյակից երկու մրցակիցների (Մայքլ Չանգին և Թոդ Մարտինին)՝ եզրափակիչ խաղում 6-1, 7-6, 7-5 հաշվով հաղթանակ տարավ գերմանացի Միխայել Շտիհի նկատմամբ։ Վիեննայում նա պարտության մատնեց վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող Իվանիշևիչին, նորից՝ երրորդ տեղը զբաղեցնող Շտիխին, իսկ Փարիզում՝ վարկանիշային աղյուսակը գլխավորող Սամփրասին[27]։ Անդրեն տարին ավարտեց արդեն վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրած[7]։

1995 թվականին Աղասին առաջին անգամ հայտնվեց Ավստարալիայի բաց առաջնությանը։ Ոչ մի սեթ տանուլ չտալով մրցակիցներին՝ նա դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրան սպասում էր արդեն ծանոթ մրցակից՝ աշխարհի առաջին թենիսիստ Փիթ Սամփրասը։ Այս անգամ հաջողությունն ուղեկցեց Անդրեին։ Հաղթելով 4-6, 6-1,7-6, 6-4 հաշվով՝ նա գրանցեց հազվադեպ արդյունք. հաղթեց Մեծ սաղավարտի մրցաշարում մասնակցության հենց առաջին տարում։ Ավստրալիայի բաց առաջնության մրցաշարից հետո հաղթանակ տանելով Սան Խոսեի և Մայամիի մրցաշարերում և պարտություն կրելով Սամփրասից՝ Ինդիան Ուելսում Բարձր դասի մրցաշարի եզրափակչում[28], 1995 թվականի ապրիլի 10-ին Աղասին դարձավ պատմության մեջ անհատական խաղերով հանդես եկող ՊԹԱ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորող տասներկուերորդ թենիսիստը։ Նա վարկանիշային աղյուսակում պահպանեց առաջին տեղը մինչև 1995 թվականի հոկտեմբեր[7]՝ չնայած Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում և Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակչում կրած պարտություններին։ Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի բաց առաջնության միջև ընկած ժամանակահատվածում նա անընդմեջ հաղթեց չորս մրցաշարերում, այդ թվում՝ նաև Մոնրեալի (որտեղ եզրափակչում նորից հաղթեց Սամփրասին) և Ցինցիննատիի բարձր դասի մրցաշարերը։ ԱՄՆ-ի բաց առաջնությանն Աղասին և Սամփրասը խաղաշրջանում չորրորդ անգամ հանդիպեցին եզրափակչում, ընդ որում արդեն երկրորդ անգամ՝ Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակչում։ Փիթը՝ ինչպես և այդ իսկ մրցաշրջանի հինգ տարի առաջ կայացած եզրափակչում, նորից կարողացավ հաղթել՝ 6-4, 6-3, 4-6, 7-5 հաշվով[28]։ Դա նրան թույլ տվեց տարվա վերջում Անդրեին դուրս մղել վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականից, և նա երկրորդ տարին անընդմեջ երկրորդ տեղում էր։ Պայքարելով իրար դեմ անհատական մրցաշարերում՝ Անդրեն ու Փիթը միասին հանդես էին գալիս հավաքականի անունից Դևիսի գավաթում։ Աշխարհի առաջին և երկրորդ թենիսիստների համար դժվարություն չէր ներկայացնում պարտության մատնել իտալացիներին քառորդ եզրափակչում, իսկ կիսաեզրափակչում առավելության հասնել շվեդների նկատմամբ (Աղասին այդ խաղում մեկ խաղ խաղաց՝ հաղթելով անցյալ դար հանրահայտ դեմք Մաթս Վիլանդերին)[12]։ Սակայն Անդրեին վիճակված չէր խաղալ եզրափակչում. խաղի ընթացքում նա վնասեց կրծքամկանները, իսկ հետո վնասվածքի բարդություն առաջացավ․ հոկտեմբերին Էսենում անցկացվող մրցաշարը և խաղաշրջանի մնացած մասը Անդրեն բաց թողեց[29]։ Այնպես որ, ամերիկացիներն ստիպված էին Մոսկվայում առանց նրա նվաճել վեց տարվա ընթացքում իրենց երրորդ Դևիսի գավաթը։

 
Բրուկ Շիլդսը՝ Անդրե Աղասիի առաջին կինը

Ոչ այնքան հաջող անցկացնելով 1996 թվականի խաղաշրջանի առաջին կեսը (մեկ հաղթած մրցաշար՝ Մայամիում, կարիերայում երրորդ անգամ, պարտություն Չանգի կողմից Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում և շուտափույթ պարտությունները «Ռոլան Գարոս»-ում և Ուիմբլդոնում, որտեղ նրան առաջին իսկ խաղում պարտության մատնեց մրցակիցը վարկանիշային աղյուսակի երրորդ հարյուրյակից), Աղասին հետո իր անունը գրանցեց սպորտի պատմության մեջ՝ դառնալով թենիսի Օլիմպիական չեմպիոն։ Ատլանտայի 26-րդ ամառային օլիմպիական խաղերում Անդրեն իր երկրի համար նվաճեց ոսկե մեդալ՝ եզրափակչում ջախջախելով իսպանացի Սերխի Բրուգերային 6-2, 6-3, 6-1 հաշվով։ Դրանից անմիջապես հետո նա կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ցինցինատիում, բայց ԱՄՆ-ի բաց առաջնությունում կանգ առավ կիսաեզրափակչում, ընդ որում՝ փորձաքարը նորից Չանգն էր[30]։

Թենիսիստի՝ իր կարիերայի ընթացքում ամենածանր անկումը եղավ 1997 թվականին։ Դևիսի գավաթի՝ Նիդերլանդների թիմի հետ ապրիլյան խաղին նա հասավ հինգ անընդմեջ պարտություններից հետո՝ խաղաշրջանի սկզբում տանելով միայն երեք հաղթանակ՝ դուրս մնալով վարկանիշային աղյուսակի թոփ 20-ի սահմաններից[31]։ Չնայած Դեևիսի գավաթի երկու հաղթանակներին՝ ճգնաժամը դրանով չավարտվեց. ապրիլից մինչև օգոստոս Անդրեն չմասնակցեց Մեծ սաղավարտի ոչ մի խաղի և ոչ մի խաղում հաղթանակ չտարավ ՊԹԱ-ի մրցաշարերում, բեկում մտցնելով միայն օգոստոսի երկրորդ տասնօրյակում Ցինցինատիում[32]։ Մինչ խաղաշրջանի ավարտը նա այդպես էլ ոչ մի հաղթանակ չգրանցեց ՊԹԱ-ի մրցաշարերից ոչ մեկում (նրա հաշվին միայն մի հաղթանակ է տարեվերջին «չելլենջեր» դասի մրցաշարում, որին նա հասավ վարկանիշային աղյուսակում 122-րդ տեղով)[33]։ Շատերը դա կապում էին անձնական կամ ընտանեկան հանգամանքներով. չէ որ հենց այդ տարի էր Անդրեն ամուսնացել կինոդերասանուհի և մոդել Բրուկ Շիլդսի հետ։ Ինքը՝ թենիսիստը, ի միջի այլոց, մերժում էր այդ ենթադրությունները[32]։ Ամենաանհաջող տարին իր կարիերայում Անդրեն ավարտեց 110-րդ տեղով։ Այդպիսի ցածր հորիզոնական նա չէր զբաղեցրել նույնիսկ դեբյուտային տարում, երբ նա դեռ 16 տարեկան էր[7]։

Կրկին բարձունքում (1998-2003)

խմբագրել

1988 թվականին Աղասին կրկին հունի մեջ ընկավ։ Նա առանձնապես հաջողությունների չհասավ Մեծ սաղավարտի մրցաշարերում, սակայն նրան հաջողվեց հաղթել կարգով ավելի ցածր հինգ մրցաշարերում և ևս հինգում՝ դուրս գալ եզրափակիչ, այդ թվում՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) վարկածով տարվա ամփոփիչ մրցաշարում՝ Մեծ սաղավարտի գավաթում։ Խաղաշրջանի ընթացքում նա յոթ անգամ պարտության մատնեց մրցակիցներին վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակից, այդ թվում նաև՝ աղյուսակը գլխավորող Սամփրասին Տորոնտոյում[34]։ Արդյունքում նա կարողացավ դառնալ տարվա արդյունքով վեցերորդը՝ խաղաշրջանի ընթացքում վարկանիշային աղյուսակում բարձրանալով ավելի քան 100 հորիզոնականով[7]։

Նշանավոր խաղաշրջաններից մեկը Անդրե Աղասիի կարիերայում դարձավ հաջորդ՝ 1999 թվականը։ Մայիսի 24-ին զիջելով 0-2 հաշվով մեկական սեթ Անդրեյ Մեդվեդևին Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում, Աղասին կարողացավ բեկում մտցնել խաղի ընթացքի մեջ և իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ նվաճել Մեծ սաղավարտի չեմպիոնի կոչումը՝ 1-6, 2-6, 6-4, 6-3, 6-4 հաշվով։ Այդ հաղթանակը պատմական դարձավ. Աղասին թենիսի պատմության մեջ հինգերորդը կարողացավ հաղթանակի հասնել Մեծ սաղավարտի բոլոր նման մրցաշարերում տղամարդկանց մենախաղերում։ 1996 թվականի Օլիմպիադայի հաղթանակի հետ միասին սա նշանակում էր նաև, որ նա դարձավ պատմության մեջ առաջին, այսպես կոչված, կարիերային «Ոսկե սաղավարտը» ունեցողը տղամարդկանց մենախաղերում[35]։ Մեծ սաղավարտի հաջորդ եզրափակիչն Անդրեն անցկացրեց Ուիմբլդոնում ընդդեմ Փիթ Սամփրասի, բայց հերթական անգամ պարտվեց՝ 3-6, 4-6, 5-7 հաշվով։ 1999 թվականի ԱՄՆ-ի Բաց առաջնության ժամանակ նա երրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակիչ և դժվարագույն վճռական խաղում հաղթանակ տարավ ամերիկացի Թոդ Մարտինի նկատմամբ՝ 6-4, 6-7, 6-3, 6-2 հաշվով[36]։ Դրան զուգահեռ 1999 թվականին հաղթելով Հոնկոնգի, Փարիզի և Վաշինգտոնի մրցաշարերում և հասնելով ՊԹԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ, Աղասին վերադարձրեց առաջին թենիսիստի կոչումը և առաջին անգամ տարին ավարտեց այդ կարգավիճակով[7]։ Հենց այդ տարի ավարտվեց նրա ամուսնությունը Բրուկ Շիլդսի հետ. նա փաստաթղթերն ապահարզանի համար ներկայացրեց իրենց հարսանիքի երկրորդ տարեդարձից քիչ անց[37] և շուտով մտերմացավ խաղային կարիերան ավարտող Շտեֆֆի Գրաֆի հետ[38]։

2000 թվականին խաղաշրջանն Աղասիի համար հաջող սկսվեց։ Մեծ սաղավարտի մրցաշարերի (Ավստրալիայի Բաց առաջնությանը) չորս անընդմեջ եզրափակիչներում նա պարտության մատնեց ռուսաստանցի Եվգենի Կաֆելնիկովին 3-6, 6-2, 6-4, և կարիերայի ընթացքում նվաճեց երկրորդ տիտղոսը այդ մրցաշարում և վեցերորդ տիտղոսը ընդհանրապես այդ մակարդակի մրցաշարերում։ 1999 թվականի Ֆրանսիայի Բաց առաջնության ժամանակ սկսվող եզրափակիչների շարքում դա երրորդ հաղթանակն էր չորս հնարավորից։ Երկամյա ընդմիջումից հետո նա նորից հրավիրվեց ԱՄՆ-ի հավաքական և վճռական դեր խաղաց թիմի հաղթանակի համար՝ Աշխարհի խմբի առաջին շրջանում Զիմբաբվեի թիմի նկատմամբ և քառորդ եզրափակչում չեխերի նկատմամբ՝ հաղթելով իր բոլոր չորս հանդիպումներում։ Հետագայում, սակայն, արդյունքներն այնքան էլ բարձր չէին։ Ամերիկացին պարտվեց Ֆրանսիայի 1999 թվականի Բաց առաջնության ժամանակ արդեն երկրորդ շրջանում աշխարհի 40-րդ թենիսիստ Կարոլ Կուչերից, Ուիմբլդոնում՝ կիսաեզրափակչում նախկին մրցակից Պատրիկ Ռաֆտերին աշխարհի առաջին թենիսիստի կոչման համար պայքարում, ով այդ պահին վարկանիշային աղյուսակում տեղ էր զբաղեցոնւմ միայն երրորդ տասնյակում, իսկ ԱՄՆ-ի բաց առաջնությանը, նորից երկրորդ շրջանում՝ աշխարհի 37-րդ թենիսիստ Առնո Կլեմանին։ Չհաշված Ավստրալիան՝ նա խաղաշրջանում միայն երկու անգամ հասավ եզրափակիչ, ճիշտ է՝ այդ մրցաշարերից մեկը Մասթերս գավաթն էր (խաղաշրջանի ամփոփիչ մրցաշարի նոր անվանումը)[12]։ Հաղթելով անընդմեջ չորս հանդիպումներում՝ այդ թվում նաև վարկանիշային աղյուսակի նոր առաջնորդ Մարատ Սաֆինին, Անդրեն եզրափակչում զիջեց աշխարհի երկրորդ թենիսիստին՝ մինչ այդ խմբային փուլում իր կողմից իսկ պարտություն կրած բրազիլացի Գուստավո Կուերտենին[39]։

2001 թվականի սկզբին Աղասին երկրորդ անգամ անընդմեջ և կարիերայում երրորդ անգամ հաղթեց Ավսրալիայի Բաց առաջնությունում՝ եզրափակչում առավելության հասնելով Առնո Կլեմանի նկատմամբ, ով նրան նեղացրել էր ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ի Բաց առաջնության ժամանակ։ Այդ տարի նա, Ավստրալիայի հաղթանակին զուգահեռ, հաջողության հասավ երկու ՊԹԱ-ի բարձր դասի (Մասթերս) մրցաշարերում՝ Ինդիան-Ուելսում (առաջին անգամ 15 տարում)[40] և Մայամիում, ինչպես նաև Լոս Անջելեսի մրցաշարում, որտեղ կիսաեզրափակչում հաղթեց այդ պահին վարկանիշային աղյուսակը գլխավորող Կուերտենին, իսկ եզրափակչում՝ Սամփրասին։ Փիթին նա այդ խաղաշրջանում հաղթեց ևս մեկ անգամ Ինդիան Ուելսում, բայց ԱՄՆ-ի Բաց առաջնության քառորդ եզրափակչում նրանց մենամարտը սովորաբար ավարտվում էր Սամփրասի օգտին, ընդ որում հավերժ մրցակիցների այդ խաղի սեթերից յուրաքանչյուրում նրանցից ոչ մեկը ոչ մի անգամ չէր զիջում գնդակի նետումը և բոլոր սեթերն ավարտվում էին թայ-բրեքով՝ 7-6, 6-7, 6-7, 6-7[41]։ Ֆրանսիայի Բաց առաջնության ժամանակ Անդրեն նույնպես հասավ քառորդ եզրափակիչ, իսկ Ուիմբլդոնում մինչև կիսաեզրափակիչ և տարին ավարտեց վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով երրորդ տեղը[7]՝ 31 տարեկանում դառնալով 1984 թվականից աղյուսակի առաջին եռյակում ամենաավագը (1984 թվականին Ջիմի Քոնորսը բարձրացավ մինչև երկրորդ տեղը)[41]։ 2001 թվականի հոկտեմբերի 22-ին Լաս Վեգասում Անդրեն ամուսնացավ Շտեֆֆի Գրաֆի հետ[42]։ Հոկտեմբերի 27-ին ծնվեց նրանց որդի Ջեյդեն Հիլը, իսկ 2003 թվականի հոկտեմբերի 3-ին դուստրը՝ Ջազ Էլին։

2002 թվականին Աղասին երկրորդ անգամ փոխեց մարզիչին. ութ տարվա համատեղ աշխատանքից հետո բաժանվեց Բրեդ Հիլբերտի հետ՝ վերջինիս խնդրանքով։[43] Նրա հետ շարունակեց աշխատել Լեյթոն Հյուիթի նախկին մարզիչը՝ ավստրալիացի Դարեն Կեհիլը, որն անցյալում, ինչպես և Հիլբերտը, կորտի վրա մրցել էր Անդրեի հետ։ Չորրորդ անգամ հաղթելով ամերիկյան Սքոթսդեյլի մրցաշարում, 2002 թվականի մարտի 4-ին Անդրեն նվաճեց իր 50-րդ կոչումը ՊԹԱ-ի մրցաշարերի մենախաղերում։ Միայն մեկ տարում նա համալրեց իր հավաքածուն հինգ կոչումներով, որից երեքը Մասթերս դասի՝ Մայամիում, Հռոմում և Մադրիդում։ Այդ խաղաշրջանում նրանից ավել չէր հաղթել ոչ-ոք, իսկ կոչումներով նրան հավասարապես տարին ավարտեց միայն վարկանիշային աղյուսակի նոր առաջնորդը՝ նրա նոր մարզիչի նախկին սան Լեյթոն Հյուիթը[41]։ Պարտություն կրելով Հյուիթից խաղաշրջանի երկու առաջին հանդիպումներում՝ Աղասին առավելության հասավ նրա նկատմամբ ԱՄՆ-ի Բաց առաջնության կիսաեզրափակչում, բայց եզրափակչում՝ Մեծ սաղավարտի մրցաշարերում Փիթ Սամփրասի հետ թվով հինգերորդ հանդիպմանը, հերթական պարտությունը կրեց 3-6, 4-6, 7-5, 4-6 հաշվով։ Այնուամենայնիվ 2002 թվականն Աղասին ավարտեց վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղով՝ դառնալով թենիսի պատմության մեջ ամենաավագը, ում հաջողվել էր դա[41][44]։

2003 թվականի առաջին չորս ամիսներին Անդրեն հաղթեց չորս մրցաշարերում՝ ձեռք բերելով իր չորրորդ կոչումը Ավստրալիայի Բաց առաջնությունում (եզրափակչում պարտության մատնելով գերմանացի թենիսիստ Ռայներ Շութլերին 6-2, 6-2, 6-1 հաշվով) և վեցերորդը՝ Մայամիի Մասթերս մրցաշարում։ Մայիսին, երբ լրացել էր Անդրեի 33 տարին և 13 օրը, նա դարձավ ՊԹԱ-ի վարկանիշի առաջին հորիզոնականում հայտնված ամենատարեց մարզիկը։ Աղասին այդ դիրքը պահպանեց 14 շաբաթ՝ մինչև ԱՄՆ-ի Բաց առաջնությունում Խուան Կառլոս Ֆեռերոյից կրած պարտությունը[41]։ «Ռոլան Գարոսի» և Ուիմբլդոնի իր համար նվազ հարմարավետ կարծր և խոտածածկ կորտերին Անդրեն հասավ համապատասխանաբար մինչև քառորդ եզրափակիչ և մինչև չորրորդ շրջան։ ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո մինչև տարեվերջ նա մասնակցեց միայն մեկ մրցաշարի՝ Մասթերս Գավաթին, և այնտեղ հասավ մինչև եզրափակիչ՝ ընթացքում պարտության մատնելով երեք մրցակիցների և երկու անգամ (խմբում և եզրափակչում) զիջեց նոր ծագող աստղ Ռոջեր Ֆեդերերին[45]։ Նա տարին ավարտեց ուժեղագույնների հնգյակում՝ դառնալով ամենատարեց թենիսիստը, 1987 թվականին նման արդյունք գրանցած Ջիմի Քոնորսից հետո[41]։ Այդ ժամանակ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականներում ԱՄՆ-ը ներկայացնող նրա հասակակիցները՝ Ջիմ Կուրիեն ու Փիթ Սամփրասը, ինչպես նաև ավելի երիտասարդ Մայքլ Չանգը, հասցրել էին ավարտել իրենց մարզական կարիերան[46]։

Կարիերայի վերջին տարիներ (2004-2006)

խմբագրել
 
Աղասին թենիսի ԱՄՆ առաջնությանը, 2005

2004 թվականի սկզբին Աղասին դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության և Ինդիան Ուելսում Մասթերս մրցաշարի կիսաեզրափակիչներ, բայց գարնանն ստացած սրունքի վնասվածքը պատճառ դարձավ հաջորդաբար երեք պարտությունների, այդ թվում նաև՝ Ֆրանսիայի Բաց առաջնությունում, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցաշարին մասնակցելուց հրաժարվելուն։ Այնուամենայնիվ, ավելի ուշ 34-ամյա վետերանը Ցինցինատիի մրցաշարում հաղթեց աշխարհի նախկին առաջին և այդ պահին դեռևս լավագույն տասնյակում գտնվող երեք թենիսիստներին՝ Կառլոս Մոյային, Էնդի Ռոդիկին և Լեյտոն Հյուիթին։ 15 անգամ 19 տարում հասնելով վերջնակետին ուժեղագույնների տասնյակում, նա նաև այդ ցուցանիշով դարձավ ամենատարեց թենիսիստը 1988 թվականին 36 տարեկանում Top-10-ում տեղ գտած Քոնորսից հետո[41]։

Անդրեի հրաժեշտի խաղը Դևիսի գավաթի շրջանակներում տեղի ունեցավ 2005 թվականի մարտին, երբ նա պարտվեց Իվան Լյուբիչիչին (ով այդ խաղաշրջանում, լինելով լավագույն մարզավիճակում, հաղթեց Դևիսի գավաթի իր 12-ից 11 հանդիպումներում[47])։ Օգոստոսին, չորրորդ անգամ հաղթելով Լոս Անջելեսում, Աղասին նվաճեց իր վերջին, 60-րդ կոչումը պրոֆեսիոնալ կարիերայում։ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Բաց առաջնության ժամանակ Աղասին անցկացրեց Մեծ սաղավարտի իր վերջին եզրափակիչը։ Եզրափակչում նա պարտություն կրեց արդեն վարկանիշային աղյուսակը գլխավորող Ռոջեր Ֆեդերերից՝ 3-6, 6-2, 6-7, 1-6։ 35 տարեկանում Աղասին դարձավ կիսաեզրափակիչ դուրս եկած ամենաավագ մարզիկը 1974 թվականից հետո, երբ կիսաեզրափակիչ դուրս եկավ 39-ամյա Քեն Ռոզուոլը։ Խաղաշրջանի արդյունքներով նա 16-րդ անգամ հայտնվեց ուժեղագույնների տասնյակում՝ այդ ցուցանիշով հավասարվելով Քոնորսին[41]։

2006 թվականի հունիսի 25-ին, խաղաշրջանի մեծ մասը սկզբից ձախ ոտքի կոճի, հետո մեջքի վնասվածքի պատճառով բաց թողած Աղասին հայտարարեց իր սպորտից հեռանալու և այն մասին, որ իր վերջին մրցաշրջանը կլինի ԱՄՆ-ի Բաց առաջնությունը[48]։ ԱՄՆ-ի Բաց առաջնության նախօրեին նա մասնակցում էր ՊԹԱ-ի մրցաշարին Վաշինգտոնում, բայց պարտվեց արդեն առաջին շրջանում, որից հետո վնասվածքի ցավերի սրման պատճառով նորից բաց թողեց Մասթերս մրցաշարերը Տորոնտոյում և Ցինցինատիում և Ֆլեշինգ Մեդոուզում 1197 թվականից առաջին անգամ հանդես եկավ առանց համարի[41]։ Առաջին խաղը ԱՄՆ-ի Բաց առաջնությունում Անդրեն անցկացրեց ընդդեմ ռումինացի Անդրեյ Պավելի դեմ և հաղթեց չորս սեթերում։ Մյուս մրցակիցը ութերորդ համարի տակ հանդես եկող Մարկոս Բագդատիսն էր, և շատերը կանխագուշակում էին, որ դա կլինի Աղասիի կարիերայում վերջին խաղը։ Բայց 36-ամյա վետերանը ցնցեց բոլորին. պարտության մատնեց կիպրացուն հինգ սեթերում՝ 6-4, 6-4, 3-6, 5-7, 7-5 և դուրս եկավ երրորդ ռաունդ։ 2006 թվականի սեպտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Բաց առաջնության երրորդ ռաունդում Աղասին անցկացրեց իր կարիերայում վերջին խաղը որակավորումից դուրս եկած գերմանացի Բենիամին Բեքքերի դեմ։ Պարտվելով չորս սեթերում՝ Անդրեն չկարողացավ զսպել զգացմունքներն ու արցունքները. նրան հոտնկայս ուղեկցում էին մրցաշարի բոլոր այցելուները, այդ թվում նաև՝ մյուս կորտերին, որոնց նա դիմեց երախտիքի խոսքերով[49]։

Խաղաոճ

խմբագրել

Անդրե Աղասին իր ինքնակենսագրության մեջ հիշում է, որ ուսման վաղ փուլում իր հայրն իրենից մշտապես երկու բան էր պահանջում՝ գնդակին հարվածել ուժգին և արագ։[50] Ինքը՝ Մայք Աղասին հիշում է, թե ինչ տպավորություն էին թողնում իր վրա ետ ցատկումներից կանխահաս հարվածները՝ մինչ գնդակի նորից ներքև իջնելը այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք էին Բյորն Բորգը և Իվան Լենդլը։ Նա նշում է, որ այդպիսի հարվածներն անխուսափելիորեն պարտավորեցնում էին նրանց մրցակիցներին։[51] Արդյունքում նա կարողացավ որդու մոտ զարգացնել յուրահատուկ արագությամբ խաղաոճ. սպորտային լրագրող և պատմաբան Բադ Քոլինզի նկարագրությամբ, Աղասին այնպես կանխահաս էր հարվածում գնդակին, որ թվում էր, թե պինգ-պոնգ է խաղում[52]։

 
Աղասին խաղում է փակ գնդակաթիով, 2006

Մայք Աղասին ինքն էլ հետևողականորեն որդուն ներարկում էր serve-and-volley հարձակողական ոճը, որն իրենից ներկայացնում է արագ հնարքներ ցանցի մոտ։ Նրա խոսքով, ինքը ծայրահեղ հիասթափված էր, երբ Նիկ Բոլյետերիի ակադեմիայում Անդրեին և մյուս սաներին վերամարզում էին՝ դարձնելով նրանց հետին գծի խաղացողներ։ Ինքը՝ Մայքը կարծում էր, որ դա փչացնում էր իր որդու խաղը, բայց Բոլետյերին հիմնավորապես մատնանշեց, որ այդ կերպ խաղալով, Անդրեն հաղթանակ կտանի իր խաղերում։[53] Հետին գծի խաղաոճն Անդրեի մոտ մնաց մինչև իր կարիերայի վերջը, և, ի տարբերություն նրա հոր, մասնագետներն այն թերություն չէին համարում[52]։ Ընդհակառակը, Բադ Քոլինզն այն դասում է Անդրեի ոճի ուժեղ կողմերի շարքում։ ESPN կայքում նրա հետին գծի խաղը անվանում են «շունչ կտրող», նշելով, որ նա տևական ժամանակ Ուիմբլդոնում առաջին հաղթողն էր այդ խաղաոճում, իսկ Sports.ru կայքը նրան համեմատելով Ջիմ Կուրյեյի հետ՝ բնորոշում է որպես ժամանակակից ոճի նախատիպ[14][54]։

Աղասիի խաղի ևս մեկ ուժեղ կողմ էր բեկհենդը՝ հարվածը փակ ձեռնաթիակով։ Նա ձեռնաթիակին ձախ ձեռքով տիրապետելու յուրօրինակ ճարպկություն ուներ, որի շնորհիվ կարողանում էր գնդակն ընդունել լավագույն տարբերակով և հարվածի ժամանակ ամբողջ մարմնով հզոր դարձ իրականացնել[55]։ 13 տարեկանում, արդեն իսկ տիրապետելով գերազանց ֆորհենդի, նա սկսեց պարապել Բոլետյերիի ակադեմիայում։ Սակայն մարզիչը նրա բեկհենդը զարգացնելու համար առավելագույն ջանքեր գործադրեց և ավելի ուշ ասում էր, որ իրեն հաջողվել է խաղի այդ էլեմենտում Անդրեին դարձնել լավագույն վարպետներից մեկը։ Անդրեի երկձեռ բեկհենդը ֆորհենդի և գնդակի նետման հնարքի հետ միասին խաղային ոճի «մասնիկ» բնութագրվեց «Թենիսի Մոնսր»-ում New Yorker ամսագրի կողմից 1996 թվականին[56]։ Ինչպես ցույց էր տալիս այդ վերլուծությունը, որը հիմնվում էր խաղի երեք կարևորագույն, չհաշված նետումը, մեկ խաղացողի օրինակով դիտվող տարրերի վրա, Աղասիի խաղում գործնականորեն թույլ տեղեր չկային։ Բադ Քոլինզը մեջբերում է Փիթ Սամփրասի խոսքերը․

  Երբ Անդրեն լավ մարզավիճակում է, հաղթանակի մասին կարող եք մոռանալ։ Նա գործնականորեն ամեն ինչ անում է ավելի լավ, քան որևէ մեկը  

[52]

Ինքը՝ Քոլինզը Աղասիի խաղային ակնառու որակների ցուցակին ավելացնում է հարվածները կանխագուշակելու ընդունակությունը, շարժումների համաձայնեցումը և համառությունը[52]։

Տաղանդավորությամբ հանդերձ՝ Աղասիի վարքագիծը, կորտի վրա և դրա սահմաններից դուրս հեռու էր անբիծ լինելուց։ Նա ծաղրում էր մրցակիցներին և վիճում մրցավարների հետ։ 1990 թվականին ԱՄՆ-ի Բաց առաջնությունում չեխ Պետր Կորդոյի հետ խաղի ժամանակ նա վիրավորեց ավստարալիացի մրցադատավորին, իսկ որոշ ժամանակ անց թքեց նրա ուղղությամբ։ Վիրավորանքն աննկատ անցավ, իսկ բացահայտ թքելը, որը կարող էր ամերիկացու որակազրկման պատճառ դառնալ, նա փութաջանորեն ներկայացրեց որպես պատահականություն։ Արդյունքում նրան թույլ տվեցին շարունակել (և հաղթել) խաղը, և միայն հաջորդ օրը, տեսագրության դիտումից հետո նա ենթարկվեց սահմանված առավելագույն տուգանքի[57]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Պրոֆեսիոնալ 1986 թվականից։ Հաղթել է 60 անհատական մրցաշարերում (այդ թվում Մեծ սաղավարտի 8 մրցաշար, Մասթերս դասի 17 մրցաշար[58], ՊԹԱ-ի 1 Աշխարհի չեմպիոնատ և 1 Օլիմպիական խաղեր) և մեկ մրցաշար զուգընկերային խաղերում[59]։ Միանձնյա խաղերում 60 կոչումներից 46-ը վաստակվել էին «հարդ» կոչվող կորտերին[58]։

Որպես Մեծ սաղավարտի բոլոր չորս մրցաշարերի և օլիմպիական խաղերի հաղթող, Աղասիին տղամարդկանց միանձնյա խաղերում պատմության մեջ առաջինը շնորհվեց գործունեության «Ոսկե սաղավարտ» (ավելի ուշ նման արդյունքի հասավ նաև Ռաֆայել Նադալը)[54][60]։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի լավագույն արդյունքները.

1999 թվականին Ֆրանսիայի բաց առաջնությունում տարած հաղթանակով Աղասին առաջին թենիսիստն էր, ով տարբեր ժամանակներում հաղթեց «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում երեք տարբեր ծածկույթների՝ հարդի, գրունտի և խոտի վրա։ Այդ ձեռքբերումը տասնյակներ անց կրկնեցին Ռոջեր Ֆեդերերը, իսկ հետո՝ Ռաֆայել Նադալը[61]։ Աղասիի առավել արժեքավոր ձեռքբերումներից Ավստրալիայի բաց առաջնությունների արդյունքներն են, որտեղ նա հաղթել է անընդմեջ 26 խաղերում[62], ընդհանուր թվով տարել է 48 հաղթանակ ընդամենը 5 պարտությունների դեպքում՝ վաստակելով չորս կոչում։ 2003 թվականի հաղթանակին հասնելիս նա մրցակիցներին պարտվել է ընդամենը 19 գեյմ[63]։ ԱՄՆ-ի Բաց առաջնությունում նա հանդես է եկել 21 տարի անընդմեջ[41]։

Հաղթել է ՊԹԱ-ի Աշխարհի առաջնությունում 1990 թվականին։ 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն մենախաղում։ Հաղթել է Մասթերս դասի մրցաշարերում մասնակցած 22-ից 17-ի եզրափակիչներում, այդ թվում վեցը՝ Մայամիում, ինչը մրցաշարի ռեկորդ է հանդիսանում (հետաքրքիր է, որ կանանց շրջանում 5 հաղթանակով սահմանած ռեկորդը երկար ժամանակ միանձնյա պահպանում էր կինը՝ Շտեֆֆի Գրաֆը)[64]։ Ընդհանուր առմամբ կարիերայի ընթացքում Աղասին հաղթել է 870 մենախաղում՝ պարտվելով 274 (հաղթանակների 76 %), ում[41]։ Պահպանել է աշխարհի առաջին թենիսիստի կոչումը (ընդմիջումներով) 1995 թվականի ապրիլի 10-ից 101 շաբաթների ընթացքում, և 2003 թվականի վարկանիշային աղյուսակի առաջին տողում դարձավ ամենատարեց թենիսիստը։ 16 մրցաշրջաններ նա եզրափակեց աշխարհի ուժեղագույն թենիսիստների տասնյակում, կրկնելով Ջիմմի Քոննորսի ռեկորդը[13]։

ԱՄՆ-ի հավաքականի կազմում Աղասին երկու անգամ (1990 և 1992 թվականներ) հաղթեց տղամարդկանց ազգային հավաքականների դասում հեղինակավոր թենիսի մրցաշարի՝ Դևիսի Գավաթի եզրափակիչներում։ Մեկ անգամ ևս, 1995 թվականի հավաքականը հաղթող դարձավ նրա օգնությամբ, սակայն եզրափակչում նա վնասվածքի պատճառով չէր խաղում։ Հավաքականի կազմում 10 տարիների ընթացքում նա հաղթեց 30 հանդիպումներում՝ պարտվելով միայն 5-ում։ Հաղթանակների թվով նա զիջում է միայն Ջոն Մաքինրոյին[41]։

  Արտաքին տեսաֆայլեր
  Թենիսի փառքի միջազգային դահլիճ մուտք գործման պատվավոր հանդիսությունը

Ելույթներն ավարտեց 2006 թվականին, գործունեության ընթացքում վաստակելով 31 152 975 դոլար[41]։ Գումարի այդ շեմը մինչ օրս կարողացել են գերազանցել միայն Փիթ Սամփրասը, Ռոջեր Ֆեդերերը և Ռաֆայել Նադալը[13]։

2011 թվականին Անդրե Աղասիի անունը ներառվեց Թենիսի փառքի միջազգային սրահի ցուցակներում[60]։ Հաջորդ տարի նա դարձավ ԱՄՆ բաց առաջնության Չեմպիոնների սրահի անդամ. հուշատախտակին նրա դիմանկարի կողքին տեղ են գտել Bold, brash and bigger than life (համարձակ, հանդուգն և անզուգական) բառերը[65]։

Ելույթները մրցաշարերում

խմբագրել

Եզրափակիչում մասնակցությունները (7)

խմբագրել
Թվական Մրցաշար Հակառակորդ Հաշիվ
1990 Ռոլան Գարոս   Անդրես Գոմեզ 6-3, 2-6, 6-4, 6-4
1990 ԱՄՆ-ի բաց առաջնություն   Պիթ Սամպրաս 6-4, 6-3, 6-2
1991 Ռոլան Գարոս   Ջիմ Կուրյե 3-6, 6-4, 2-6, 6-1, 6-4
1995 ԱՄՆ-ի բաց առաջնություն   Պիթ Սամպրաս 6-4, 6-3, 4-6, 7-5
1999 Ուիմբլդոն   Պիթ Սամպրաս 6-3, 6-4, 7-5
2002 ԱՄՆ-ի բաց առաջնություն   Պիթ Սամպրաս 6-3, 6-4, 5-7, 6-4
2005 ԱՄՆ-ի բաց առաջնություն   Ռոջեր Ֆեդերեր 6-3, 2-6, 7-6, 6-1

ATP Tour կարիերայի շահույթը

խմբագրել
Տարի Մեծ սաղավարտներ ATP հաղթանակներ Բոլոր հաղթանակներ Շահույթ ($) Փողային ցանկի շարքը
1997 0 0 0 305,132 Արխիվացված 2012-12-18 Wayback Machine 72 Արխիվացված 2012-12-18 Wayback Machine
1998 0 5 5 1,836,233 Արխիվացված 2006-06-14 Wayback Machine 9 Արխիվացված 2006-06-14 Wayback Machine
1999 2 3 5 4,269,265 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine 1 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine
2000 1 0 1 1,884,443 Արխիվացված 2012-11-08 Wayback Machine 6 Արխիվացված 2012-11-08 Wayback Machine
2001 1 3 4 2,091,766 Արխիվացված 2009-07-01 Wayback Machine 4 Արխիվացված 2009-07-01 Wayback Machine
2002 0 5 5 2,186,006 Արխիվացված 2013-05-12 Wayback Machine 3 Արխիվացված 2013-05-12 Wayback Machine
2003 1 3 4 2,530,929 Արխիվացված 2012-02-05 Wayback Machine 4 Արխիվացված 2012-02-05 Wayback Machine
2004 0 1 1 1,177,254 Արխիվացված 2012-02-03 Wayback Machine 9 Արխիվացված 2012-02-03 Wayback Machine
2005 0 1 1 1,629,596 Արխիվացված 2012-02-05 Wayback Machine 5 Արխիվացված 2012-02-05 Wayback Machine
2006 0 0 0 156,700 Արխիվացված 2009-06-02 Wayback Machine 135 Արխիվացված 2009-06-02 Wayback Machine
Կարիերա 8 52 60 31,152,975(չաշխատող հղում) 2(չաշխատող հղում)
* Սեպտեմբեր 11, 2006 օրոք։

Մրցաշարեր

խմբագրել
Լուսանցքագիր
- Չի անցկացվել
ՉՄ Չի մասնակցել
1Շ/2Շ/3Շ/4Շ 1/2/3/4-րդ շրջան
ՇՓ Շրջափուլ
1/4 Քառորդ եզրափակիչ
1/2 Կիսաեզրափակիչ
Ե եզրափակիչ
Հ Հաղթանակ
Մրցաշար 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 Ընդամենը Ընդ/Հաղթ.
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն - ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ Հ 1/2 ՉՄ Հ Հ ՉՄ Հ 1/2 1/4 ՉՄ 4/9 48-5
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ 1/2 Ե Ե 1/2 ՉՄ 1/4 ՉՄ Հ 1/4 1/4 1/4 ՉՄ 1/17 58-16
Ուիմբլդոնի մրցաշար ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 Հ 1/4 1/2 ՉՄ Ե 1/2 1/2 ՉՄ ՉՄ 1/14 46-13
ԱՄՆ բաց առաջնություն 1/2 1/2 Ե 1/4 Հ Ե 1/2 Հ 1/4 Ե 1/2 1/4 Ե 2/21 79-19
Ամփոփիչ մրցաշարեր և Օլիմպիական խաղեր
ՊԹԱ առաջնություն/Մասթերս Գավաթ ՉՄ ՉՄ ՇՓ ՇՓ Հ 1/2 ՉՄ ՉՄ 1/2 ՉՄ ՇՓ ՉՄ ՇՓ Ե Ե ՇՓ ՇՓ Ե ՉՄ ՇՓ ՉՄ 1/13 22-20
Մեծ Սաղավարտի գավաթ - ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ Ե - 0/5 4-5
Օլիմպիական խաղեր - ՉՄ - ՉՄ - Հ - ՉՄ - ՉՄ - 1/1 6-0
Մրցաշարեր Mercedes-Benz Super 9/ATP Masters
Ինդիան-Ուելզ Կատեգորիա չկա Ե Ե 1/4 1/4 ՉՄ Հ ՉՄ 1/2 1/4 1/17 41-16
Մայամի Հ Ե Ե Ե Ե 1/2 Հ Հ Հ 1/2 ՉՄ 6/19 63-13
Մոնտե Կառլո ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0/4 2-4
Իտալիայի Բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ Հ ՉՄ 1/2 ՉՄ 1/11 33-10
Գերմանիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0/5 5-5
Տորոնտո/Մոնրեալ 1/4 Հ 1/4 Հ Հ ՉՄ ՉՄ 1/2 1/2 ՉՄ 1/4 Ե ՉՄ 3/14 41-11
Ցինցիննատի 1/2 ՉՄ Հ Հ 1/2 1/4 ՉՄ Հ ՉՄ ՉՄ 3/13 31-10
Ստոկհոլմ/Էսսեն/Շթոտգարդ/մադրիդ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 1/4 1/2 Հ ՉՄ 1/2 ՉՄ ՉՄ 1/12 21-11
Փարիզ ՉՄ ՉՄ ՉՄ Հ ՉՄ ՉՄ 1/4 Հ ՉՄ ՉՄ 1/4 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2/6 14-4
Կոչումներ խաղաշրջանում 0 1 6 1 4 2 3 2 5 7 3 0 5 5 1 4 5 4 1 1 0
Դիրքը վարկանիշային աղյուսակում 91 25 3 7 4 10 9 24 2 2 8 110 6 1 6 3 2 4 8 7 150

Հաղթանակներ (8) Մեծ սաղավարտում

խմբագրել
Տարի Առաջնություն Հակառակորդը Հաշիվը
1992 Ուիմբլդոն   Գորան Իվանիշովիչ 6-7, 6-4, 6-4, 1-6, 6-4
1994 ԱՄՆ-ի բաց առաջնություն   Միքայել Շտիխ 6-1, 7-6, 7-5
1995 Ավստրալիայի բաց առաջնություն   Պիթ Սամպրաս 4-6, 6-1, 7-6, 6-4
1999 Ռոլան Գարոս   Անդրեյ Մեդվեդև 1-6, 2-6, 6-4, 6-3, 6-4
1999 ԱՄՆ-ի բաց առաջնություն (2)   Թոդդ Մարտին 6-4, 6-7, 6-7, 6-3, 6-2
2000 Ավստրալիայի բաց առաջնություն (2)   Եվգենի Կաֆելնիկով 3-6, 6-3, 6-2, 6-4
2001 Ավստրալիայի բաց առաջնություն (3)   Առնո Կլեմո 6-4, 6-2, 6-2
2003 Ավստրալիայի բաց առաջնություն (4)   Ռեյներ Շուտլեր 6-2, 6-2, 6-1

Կորտից դուրս

խմբագրել

Պրոֆեսիոնալ գործունեության առաջին տարիներին Անդրեն ձեռք բերեց փլեյբոյի համբավ։ Նրա ընտրած կերպարն ուներ ներկած խոպոպներով երկար մազեր[16] և երևակայությունից դուրս գույներով շապիկ (խոտածածկ կորտեր չսիրելու հետ մեկտեղ, Ուիմբլդոնի խիստ դրես-կոդը ևս պատճառներից մեկն էր, որ Անդրեն կարիերայի սկզբում երեք տարի անընդմեջ բաց թողեց թենիսի այդ ամենահեղինակավոր մրցումները[66])։ Աղասին, դառնալով McDonald’s ցանցի «դեմքը», մարդկանց ներկայությամբ համբուրգերներ էր խժռում՝ անտեսելով, թե ինչպես կկապվի դա մարզիկի կենսակերպի հետ[66]։ Նա նաև հանրությանը ներկայացրեց Canon ֆիրմայի ֆոտոապարատի հերթական՝ Canon 1000D Rebel մոդելը, որի անունը թարգմանաբար նշանակում է «Խռովարար» և որի գովազդային կարգախոսն էր՝ «Իմիջն ամեն ինչ է»։ Գովազդային պայմանագրերով նա արդեն այն ժամանակ շատ ավելին էր վաստակում, քան կորտում։ Մրցաշարերի կազմակերպիչները նրան նաև խոշոր գումարներ էին տրամադրում որպես հանրությանը գրավող հանրահայտ անձի՝ միայն մասնակցություն ցուցաբերելու համար. օրինակ՝ արդեն 1990 թվականին նա «երաշխավորության» տեսքով Սան-Ֆրանցիսկոյի մրցաշարի կազմակերպիչներից ստացավ 175 000 դոլար՝ համարյա վեց անգամ ավելի, քան հաղթանակի արդյունքում ձեռք բերած մրցանակը։[16] Շշուկներ էին պտտվում նրա սիրավեպերի մասին, այդ թվում և արգենտինացի թենիսի աստղ Գաբրիելա Սաբատինիի և հոլիվուդյան դերասանուհիների հետ[67]։ Սակայն նրա հայրը՝ Մայքը, իր գրքում պնդում է, որ այդ տարիներին Անդրեի կյանքում եղել են միայն երեք կին, որոնցից մեկը Բարբարա Սթրեյզանդն էր, ով նրա խոսքերով Անդրեի համար ոչ ավելին էր, քան լավ ընկեր։[68]

Մարզիկին ոչ բնորոշ կենսակերպով էր անցկացնում Անդրեն 1993 թվականը։ Մայքն Աղասիին հիշում է, որ վերջինս Մեծ սաղավարտի մրցաշարերի իր առաջին Ուիմբլդոնյան՝ 1992 թվականի մրցաշարում վաստակած կոչումից հետո որոշեց, որ ինքը հանգստանալու իրավունք է վաստակել։ Նա թուլացավ, ինքնաթիռ գնեց, ավելի շատ ժամանակ անցկացրեց ընկերների հետ և թույլ տվեց իրեն վարկանիշային աղյուսակում իջնել մինչև 31-րդ տեղը։[69] Հենց այդ ժամանակաշրջանին է վերաբերում Նիկ Բոլյետերիի հետ նրա հարաբերությունների խզումը, ով տանել չկարողացավ իր սանի թեթևամիտ վերաբերմունքը մարզման ռեժիմին։

Այդ ժամանակների հետ էր համընկնում նաև Անդրեի ծանոթության սկիզբը դերասանուհի և մոդել Բրուք Շիլդսի հետ, ով այդ ժամանակ 29 տարեկան էր։ Նրանց հարաբերությունները սկզբից ֆաքսով նամակագրության տեսքով էր, բայց 1993 թվականի դեկտեմբերից նրանք սկսեցին հանրությանը ներկայանալ միասին։ Չնայած իր հակակրանքին որդու նոր ընկերուհու հանդեպ՝ Մայք Աղասին ստիպված խոստովանում է, որ սկզբից այդ սիրավեպը Անդրեին օգուտ բերեց. նա ազատվեց ավելորդ քաշից, խստացրեց մարզումների և սնվելու ռեժիմը և վերադարձավ աշխարհի ուժեղագույն թենիսիստների շարք՝ 1994 թվականը եզրափակելով վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղով, իսկ հաջորդ տարի առաջին անգամ դառնալով աշխարհի ուժեղագույն թենիսիստ։ Կորցրած կիլոգրամների հետ միասին Անդրեի տեսքը ևս մեկ արմատական փոփոխություն կրեց. երկարամազ տղան սափրեց գլուխը, և փայլփլող սափրած գլուխը այդ պահից դարձավ նրա կերպարի անբաժան մասը։ Մայք Աղասին, ի միջի այլոց, իմիջի փոփոխման ավելի գործնական պատճառ է նշում. այդ պահին Անդրեն արդեն սկսել էր ճաղատանալ և կորցնելու բան չուներ։[70]

1990-ականների կեսերից սկիզբ դրվեց Անդրեի կենսագրության ևս մեկ կարևոր ոլորտի՝ նրա բարեգործական գործունեությանը։ 1994 թվականին նա հիմնեց Անդրե Աղասի կրթական հիմնադրամը։ Կազմակերպություն, որը որդեգրեց ԱՄՆ-ի հանրային կրթությունը մասնավոր դպրոցների օրինակով վերակառուցելու նպատակը, ինչպես նաև նահանգի և ընդհանրապես պետության քաղաքականության վրա ազդեցության միջոց հանդիսանալը[71]։ 2011 թվականին այդ նպատակով նվիրաբերություններից հավաքեց 150 միլիոն դոլար[13] (հետագայում հիմնադրամը մասնակցեց ոչ միայն Աղասիի սեփական կրթական նախագծերի ֆինանսավորմանը[72], այլև հանրային կրթության ոլորտում առավել խոշորամասշտաբ նախաձեռնությունների)։ 1997 թվականին հիմնվեց ևս մեկ բարեգործական հիմնարկ՝ Լաս-Վեգասի Անդրե Աղասիի ակումբը՝ տղաների և աղջիկների համար, որը տարիների ընթացքում մինչև 2000 երեխաների անվճար առաջնակարգ մարզական կրթություն ապահովեց[71]։ 1995 թվականին Աղասին իր մարդասիրական գործունեության համար արժանացավ ՊԹԱ-ի Արթուր Էշի անվան «Մարդկայնության և բարեգործության համար» մրցանակին[73]։

1997 թվականի ապրիլին, մինչ Աղասիի 27-րդ տարեդարձի օրը, կայացավ նրա և Բրուք Շիլդսի ամուսնությունը։ Հարսանիքը տեղի ունեցավ Մոնտեռեում (Մեքսիկա) և թղթակիցների ներկայությունն այնտեղ չթույլատրվեց։[74] Հարսանիքի նախօրյակին Աղասիի մոտ սկսվեց անհաջողությունների ձգված շարք մինչև տարեվերջ։ Լրագրողները տապալված խաղերը ուղղակիորեն կապեցին Աղասիի ամուսնության հետ, բայց ինքը կտրականապես հերքում էր նման եզրակացությունները[32]։ Միևնույն ժամանակ նրա հայրը նույնպես իր կենսագրական գրքում ակնարկում էր, որ Անդրեն կիսվում էր Բրուքի և թենիսի միջև, ով հենց այդ ժամանակ մասնակցում էր նոր դրվագների նկարահանումների։ Միայն այն բանից հետո, երբ նա կնոջից «համաձայնություն» ստացավ, կարողացավ կենտրոնանալ խաղի վրա։ Այդ պահին Անդրեն արդեն վարկանիշային աղյուսակում գրանցել էր իր անկումը մինչև 141-րդ հորիզոնական՝ ամենացածրը 16 տարեկանից ի վեր։[74] Սակայն դրանից հետո էլ, նույնիսկ երբ Աղասին վերադարձավ աշխարհի ուժեղագույնների շարք, նրա և կնոջ հարաբերությունները նորմալ հունով չընթացան։ Անդրեն խանդում էր Բրուքին նկարահանման հրապարակի իր խաղընկերներին[75] և արդյունքում՝ 1999 թվականի ապրիլին ապահարզան պահանջեց։[37]

Ընդամենը մի քանի շաբաթ անց Աղասին մտերմացավ գերմանացի հայտնի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի հետ։ Անդրեն փորձել էր Շտեֆիին հանդիպման հրավիրել դեռևս 1992 թվականին՝ նրանց երկուսի՝ Ուիմբլդոնում հաղթանակից հետո։ Սակայն առաջարկությունն արվեց գործակալի միջոցով, և արդյունքում գերմանուհին մերժումով պատասխանեց։[76] 1999 թվականին, երբ երկու թենիսիստների կարիերան թվում էր՝ մոտենում է ավարտին, Շտեֆին ավելի լավ վերաբերվեց ամերիկացու սիրահետումներին. նրանց սիրավեպն սկսվեց Ֆրանսիայի Բաց առաջնության ժամանակ, որն արդյունքում նրանք երկուսն էլ հաղթեցին՝ ընդհատելով անհաջողությունների ձգվող շարքը. Անդրեն չէր հաղթել խոշոր մրցաշարերում 1996 թվականից, իսկ Շտեֆին չէր հաղթել ընդհանրապես մրցաշրջանի սկզբից ի վեր ոչ մի մրցաշարում[38]։ Գրաֆը հանուն Աղասիի բաժանվեց ավտոարշավորդ Միխայել Բարյետելսից, ում հետ հանդիպում էր յոթ տարի,[77] և շուտով նոր սիրավեպի սկզբում հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերայի նախատեսվելիք ավարտի մասին[78]։

Լրագրողներն ապացուցում էին, որ Անդրեի և Շտեֆիի միությունն անհնար է, քանի որ նրանք տարբեր են, բայց կապը շարունակվում էր։ Աղասին պատմում էր.

  Շտեֆին զարմացնում է ինձ իր իմաստությամբ և հանգստությամբ․․․ Խաղի ընթացքում ինձ ամենից շատ խանգարում են ավելորդ նյարդայնությունն ու զգացմունքայնությունը։ Շտեֆին օգնեց ինձ ընկալել դա, և այժմ ես, գերմանական մեքենայի նման աշխատում եմ հնարավորինս խախտումներ թույլ չտալ[67]։  

Վերջապես, 2001 թվականի օգոստոսին կրկնակի հայտարարություն արվեց՝ սպասվելիք հարսանիքի և որդու ծննդյան մասին։ Աղասին, ում կարողությունն այդ պահին գնահատվում էր 200 միլիոն դոլար, հարսնացուի համար ձեռք բերեց վիլլա Սան Ֆրանցիսկոյում՝ կարողության տաս տոկոս կազմող արժողությամբ[67]։ Հարսանիքը կայացավ 2001 թվականի հոկտեմբերի 22-ին Լաս Վեգասում[42], իսկ դրանից ընդամենը 5 օր անց՝ սպասված ժամկետից երեք շաբաթ առաջ, Շտեֆին իր որդուն լույս աշխարհ բերեց[79]։ Տղային անվանեցին Ջեյդեն Հիլ. երկրորդ անունը նա ստացավ Անդրեի ֆիզիկական պատրաստավծության մարզիչ Հիլ Ռեյսի պատվին։[80]

2001 թվականին Անդրեի կյանքում ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. Անդրե Աղասիի հիմնադրամի հովանու ներքո հիմնվեց Անդրե Աղասիի քոլեջի նախապատրաստական ակադեմիան՝ անվճար ուսուցմամբ հանրային դպրոցը, որը տեղակայված էր Լաս Վեգասի ամենաանբարենպաստ շրջանում։ Նոր դարի առաջին տասնամյակի վերջում դպրոցում սովորողների թիվը (առանց տարիքային սահմանափակման՝ մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան) հասավ 650-ի[71]։ Աշակերտները գալիս են սոցիալապես բարձր մակարդակ ունեցող ընտանիքներից և որակյալ կրթություն էին ստանում 2009, 2010 և 2011 թվականներին, ակադեմիայի շրջանավարտների 100 %-ն ընդունվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ[13]։ Այդ տարի Աղասին իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ արժանացավ ՊԹԱ-ի մրցանակի՝ «Մարդկայնության և բարեգործության համար»[73]։

2003 թվականի հոկտեմբերի 3-ին Անդրեի և Շտեֆիի ընտանիքում ծնվեց երկրորդ երեխան, այս անգամ աղջիկ, ում անվանեցին Ջաս Էլլի[81]։ Մեկ տարի անց Աղասին վաստակեց հարյուրավոր միլիոն դոլարներ ոչ միայն կորտի վրա։ Նա գովազդային պայմանագրեր կնքեց այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Nike-ը, Adidas-ը, Head-ը, Estée Lauder Companies-ը և American Express-ը, ինչպես նաև հինգ միլիոն դոլար ստացավ իր կենսագրության միայն հրապարակման բացառիկ իրավունքի համար և Forbes ամսագրի կողմից տեղ գտավ ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկի յոթերորդ տեղում[82]։ Բարձր եկամուտները նա ներդրեց բիզնեսում՝ մասնավորապես բաժնետեր դառնալով All Stars Cafe-ի սեփականատեր Մոնիկա Սելեշի հետ[67]։

Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո

խմբագրել

Պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտելով Աղասին ընտանիքի հետ բնակվում է Լաս Վեգասում և զբաղվում է բիզնեսով[83]. նրա և իր կնոջ ֆինանսական կայսրության մաս են կազմում այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են շինարարությունն ու անշարժ գույքի առք ու վաճառքը, ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսներ, սպորտային և գշերային ակումբների ցանցեր[82]։ Նա ուշադրության պակաս չի զգում նաև գովազդատուների կողմից. այսպես՝ 2007 թվականին Աղասին դարձավ էլիւտար «Longines» ժամացուցային ընկերության գովազդային դեմքը («էլեգանտության պատգամաբեր»), իսկ մեկ տարի անց նրան այդ դերում միացավ նաև Շտեֆին[84]։

Աղասին կարևոր դեր է կատարում մասնակցություն ցուցաբերելով տարաբնույթ բարեգործական նախագծերի, ինչպիսիք են ՁԻԱՀ-ի դեմ պայքարը, քաղցկեղային հիվանդությունների պատճառների հետազոտմամբ զբաղվող բժշկական հետազոտությունների աջակցման հիմնադրամը և «Գլոբալ նախաձեռնություն» ծրագիրը։ 2009 թվականին Աղասիի արդեն գործող բարեգործական ծրագրերին ավելացավ ևս մեկը։ Մյուս հանրահայտ սպորտսմենների հետ միասին (որոնց թվում են Մուհամմեդ Ալին, Լենս Արմսթրոնգը, Ջեֆ Գորդոնը, Ջեկի Ջոյներ-Քերսին, Մարիո Լեմյոն, Ալոնզո Մոուրինգը, Թոնի Խոուկը, Միա Հեմը և մեկ այլ թենիսիստուհի՝ Անդրեա Ջեգերը) նա հիմնեց «Սպորտսմենները հանուն հույսի» (անգլ.՝ Athletes for Hope) կազմակերպությունը, որի ընդհանուր նպատակն է «նպաստել սպորտային մարդասիրության իդեալների նոր սերունդներին փոխանցումն ու ամրապնդումը»[73]։ 2011 թվականին հաղորդվեց, որ Անդրե Աղասիի Կրթական հիմնադրամը ֆինանսական Citigroup և Intel կորպորացիաների հետ միասին տվել է 75 նոր չարտերային (պետության կողմից չորս տարվա ընթացքում մասամբ ֆինանսավորվեղ և կարգավորվող դպրոցների տիպ) դպրոցների շինարարության նախագծի մեկնարկը։ Նոր նախագծի արժեքն էր 750 միլիոն դոլար. հասարակական կարիքներին ուղղված լինելով հանդերձ՝ այնուամենայնիվ այն բարեգործական չէ և պետք է շահույթ բերի ներդրողներին[85]։

 
Շտեֆֆի Գրաֆն ու Աղասին Ուիմբլդոնում, ցուցադրական խաղի ժամանակ, 2009 թվականին

2009 թվականին Աղասին հայտնվեց սկանդալի կենտրոնում։ Լույս տեսավ նրա «Անկեղծորեն։ Ինքնակենսագրություն» գիրքը (անգլ.՝ Open: An Autobiography), որի էջերում նա սենսացիոն հայտարարություն էր անում այն մասին, որ 1997 թվականին ընդունել էր մեթամֆետամին թմրամիջոց և խաբել է ՊԹԱ-ին դոպինգ-թեստ անցելուց հետո, հայտարարելով, որ պատահաբար խմել է իր ասիստենտի թմրամիջոցով ջրի շշից[86]։ Ընդ որում, ամերիկացու պնդումներով, թմրանյութերի ընդունման պատճառը անձնական կյանքում խնդիրներն էին, ոչ թե սպորտային արդյունքները բարձրացնելու ցանկությունը։ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը խնդրեց պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիային (ՊԹԱ) հետաքննություն անցկացնել Աղասիի հայտարարության առթիվ[87]։ Սակայն ՊԹԱ-ն պատասխանեց, որ հետաքննություն չի լինի, քանի որ Աղասին այլևս չի մասնակցում ՊԹԱ-ի մրցումներին։ Աղասիի խոստովանությունը քննադատության ալիք առաջ բերեց. մասնավորապես աշխարհի մյուս նախկին ուժեղագույն թենիսիստը՝ Մարատ Սաֆինը հայտարարեց, որ նա պետք է հրաժարվի բոլոր կոչումներից[88]։ Քննադատական ելույթներով հանդես եկան նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Մարտինա Նավրատիլովան։ Աղասին քննադատներին ի պատասխան խնդրեց սկզբից ընթերցել գիրքը և հետո նոր դատապարտել իրեն[89]։ Ընդ որում՝ արձագանքը միանշանակ բացասական չէր. ի պաշտպանություն Անդրեի հանդես եկան մասնավորապես այնպիսի հանրահայտ թենիսիստներ, ինչպիսիք են Ջոն Նյուկոմբը[90]՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ մեթամֆետամինը ոչ թե լավացնում, այլ ցածրացնում է սպորտային արդյունքները, և Եվգենի Կաֆելնիկովը[91]։ Աղասիին աջակցեց նաև թենիսի հանրահայտ մեկնաբան Բադ Քոլինզը՝ հիացմունքի արժանացնելով ազնիվ խոստովանությունների փաստը և հայտարարելով, որ առաջավոր մարդասեր դարձած սպորտսմենն արժանի է հանդուրժողականության[92]։

Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ինքնակենսագրականում արված խոստովանությունները չազդեցին հանրահայտ թենիսիստի հեղինակության վրա։ 2011 թվականին Անդրե Աղասիի անունը ներառվեց Թենիսի փառքի միջազգային սրահի[60] ցուցակներում (Շտեֆի Գրաֆը և նա միակ ամուսնական զույգն էին Փառքի սրահի ցուցակներում, մինչև 2014 թվականին այդ ցուցակներում սպորտային լրագրող Ջոն Բարետի անվան հայտնվելը, ում կնոջ՝ Անջելա Մորթիմերի անունն արդեն այնտեղ նշված էր[93])։ Նույն տարին Աղասին դարձավ Garden of Dreams հիմնադրամի դափնեկիր, որը 2009 թվականին -ից շնորհվում էր տարին մեկ անգամ այն անձին, ով տևական ժամանակ ակտիվորեն օգնում էր երեխաներին՝ սոցիալական բարձր ռիսկերով խմբերից։ 2012 թվականին նրա անունը գրանցվեց ԱՄՆ-ի Բաց առաջնության Փառքի սրահի ցուցակներում[65]։

Անդրեն դեռևս պարբերաբար կորտ է դուրս գալիս ցուցադրական խաղերում, հաճախ՝ Շտեֆֆի Գրաֆի հետ, և նրանց ելույթները շարունակում են հետաքրքրություն առաջ բերել հանրության մոտ, տրիբունաներ լցնելով Ուիմբլդոնում և «Մեդիսոն-սքվեր-գարդեն»-ում։ Վերջին տարիներին այդպիսի խաղերում Աղասիի մրցակիցների թվում էին Թիմ Հենմենը, Փիթ Սամփերսը և Գորան Իվանիշևիչը, իսկ խառը զույգերով խաղերում՝ Քիմ Քլեյսթերսը և Մարտինա Հինգսը[94]։ Նրա երիտասարդ հայրենակցի՝ զույգերով խաղերում Բաց առաջնության կրկնակի հաղթող Ջեք Սոկի խոսքերով Աղասին պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից վեց տարի անց էլ հիանալի բեկհենդի է տիրապետում[95]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Finn, Robin (1993 թ․ հուլիսի 10). «TENNIS; Agassi Has Streisand But Loses Bollettieri». The New York Times. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  2. 2,0 2,1 ATP վեբկայք
  3. Nicholas Awde, Nineb Lamassu, Nicholas Al-Jeloo "Modern Aramaic (Assyrian/Syriac) Dictionary and Phrasebook", 2007
    «Andre Agassi». Persian Mirror: The Modern Magazine for Famous Iranians, Persian Celebrations, Cuisine, Culture & Community. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23–ին-ին.
  4. John Tehranian "Whitewashed: America's Invisible Middle Eastern Minority". {{{заглавие}}}. — New York University Press. — P. 74.
  5. Cobello, 2004, էջ 110
  6. Результаты выступлений в 1986 году, одиночный разряд на сайте АТР(անգլ.)
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 История продвижения в рейтинге на сайте АТР (անգլ.)
  8. Турнирная сетка, Сеул, 1987 год, одиночный разряд на сайте АТР] (անգլ.)
  9. Результаты выступлений в 1986 году, одиночный разряд на сайте АТР] (անգլ.)
  10. Турнирная сетка, Итапарика, 1987 год, одиночный разряд на сайте АТР (անգլ.)
  11. 11,0 11,1 Результаты выступлений в 1988 году, одиночный разряд на сайте АТР (անգլ.)
  12. 12,0 12,1 12,2 12,3 Профиль участника Кубка Дэвиса, id=10000009
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Andre Agassi» (անգլերեն). International Tennis Hall of Fame and Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22–ին-ին.
  14. 14,0 14,1 Татьяна Митасова. (15 декабря 2010). «Они закончили. М». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11–ին-ին.
  15. {{{заглавие}}} / Greg Sharko (Editor-in-chief). — ATP Media. — P. 209.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Feinstein, 2011
  17. Результаты выступлений в 1989 году, одиночный разряд на сайте АТР] (անգլ.)
  18. Результаты выступлений в 1990 году, одиночный разряд на сайте АТР (անգլ.)
  19. Результаты полуфинального матча Кубка Дэвиса 1990 года (Австрия - США) на официальном сайте Кубка Дэвиса (անգլ.)
    Результаты финального матча Кубка Дэвиса 1990 года на официальном сайте Кубка Дэвиса(անգլ.)
  20. Результаты выступлений в 1991 году, одиночный разряд на сайте АТР(անգլ.)
  21. Результаты финального матча Кубка Дэвиса 1991 года на официальном сайте Кубка Дэвиса(անգլ.)
  22. Результаты выступлений в 1992 году на сайте АТР(անգլ.) одиночный разряд, парный разряд
  23. 23,0 23,1 Cobello, 2004, էջ 127
  24. Результаты выступлений в 1993 году на сайте АТР (անգլ.): одиночный разряд, парный разряд
  25. 25,0 25,1 Charles Bricker. (1995 թ․ մարտի 22). «Agassi Still Harbors Anger For Bollettieri». Sun-Sentinel (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.
  26. Robin Finn. (1993 թ․ դեկտեմբերի 22). «Agassi Has Surgery on His Aching Right Wrist». Նյու Յորք Թայմս (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.
  27. Результаты выступлений в 1994 году, одиночный разряд на сайте АТР(անգլ.)
  28. 28,0 28,1 Результаты выступлений в 1995 году, одиночный разряд на сайте АТР(անգլ.)
  29. «Agassi Pulls Out of Davis Cup : Tennis: Injured chest muscle sidelines No. 2 player. Reneberg will be substitute». Los Angeles Times (անգլերեն). 1995 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.
  30. Результаты выступлений в 1996 году, одиночный разряд на сайте АТР(անգլ.)
  31. Beth Harris. (1997 թ․ ապրիլի 2). «Agassi seeks to end career-worst slump» (անգլերեն). Associated Press. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.
  32. 32,0 32,1 32,2 Diane Pucin. (1997 թ․ օգոստոսի 21). «Fading Image Success Eluding Agassi». The Philadelphia Inquirer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.
  33. Результаты выступлений в 1997 году, одиночный разряд на сайте АТР(անգլ.)
  34. Результаты выступлений в 1998 году, одиночный разряд на сайте АТР(անգլ.)
  35. Илья Рывлин. (29 апреля 2011). «Андре Агасси. От пропасти до триумфа». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30–ին-ին.
  36. Результаты выступлений в 1999 году, одиночный разряд на сайте АТР(անգլ.)
  37. 37,0 37,1 Cobello, 2004, էջ 147
  38. 38,0 38,1 Mathhew Cronin. (2009 թ․ հունիսի 17). «Love Match at '99 French: Agassi, Graf Connect at Scene of Greatest Triumphs» (անգլերեն). Inside Tennis. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19–ին-ին.
  39. Результаты выступлений в 2000 году, одиночный разряд на сайте АТР(անգլ.)
  40. Результаты выступлений в 2001 году, одиночный разряд на сайте АТР(անգլ.)
  41. 41,00 41,01 41,02 41,03 41,04 41,05 41,06 41,07 41,08 41,09 41,10 41,11 41,12 Основные вехи карьеры на сайте АТР(անգլ.)
  42. 42,0 42,1 Алексеева О. (24 октября 2001). «Агасси-Граф совет да любовь». Советский спорт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19–ին-ին.
  43. Agassi, 2009, էջեր 339-340
  44. Результаты выступлений в 2002 году, одиночный разряд на сайте АТР(անգլ.)
  45. Результаты выступлений в 2003 году, одиночный разряд на сайте АТР] (անգլ.)
  46. Евгений Федяков. (26 мая 2000). «Джим Курье: Великий дровосек». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1–ին-ին.
    Андрей Кабанников. (28 августа 2003). «Сампрас уходит навсегда». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1–ին-ին.
    «Майкл Чанг простился с большим теннисом». NEWSru.com. 2 сентября 2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1–ին-ին.
  47. Евгений Гайдуков. (26 апреля 2012). «Иван Любичич. Пример для подражания». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2–ին-ին.
  48. «Андре Агасси объявил дату завершения карьеры». Lenta.ru. 25 июня 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4–ին-ին.
  49. Алексей Логинов (4 сентября 2006). «Побежденный Агасси ушел под овации». Утро.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4–ին-ին.
  50. Agassi, 2009, էջ 27
  51. Cobello, 2004, էջ 93
  52. 52,0 52,1 52,2 52,3 Bud Collins. (2010 թ․ ապրիլի 28). «Andre Agassi turns 40» (անգլերեն). BudCollinsTennis.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11–ին-ին.
  53. Cobello, 2004, էջեր 110-111
  54. 54,0 54,1 Ravi Ubha. (2011 թ․ հուլիսի 8). «Andre Agassi's top 10 moments» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11–ին-ին.
  55. Nick Bollettieri. (2005). «Building the Agassi Backhand» (անգլերեն). Tennisplayer.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11–ին-ին.
  56. «Теннисный монстр». Sports.ru. 5 сентября 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11–ին-ին.
  57. Michael Janofsky. (1990 թ․ սեպտեմբերի 2). «In Wake of Fine, Agassi Coasts». Նյու Յորք Թայմս (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15–ին-ին.
  58. 58,0 58,1 Статистика матчей на сайте ATP (անգլ.)
  59. Титулы и финалы на сайте ATP (անգլ.)
  60. 60,0 60,1 60,2 Рустам Шарафутдинов. (10 июля 2011). «Репутация сыграла за Агасси». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7–ին-ին.
  61. «Who were the most successful champions on each surface?» (անգլերեն). The Grand Slam Tennis Archive. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7–ին-ին.
  62. «Agassi proves beatable in Melbourne» (անգլերեն). Associated Press. 2004 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21–ին-ին.
  63. «Great AO Champions» (անգլերեն). [Australian Open. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21–ին-ին.
  64. «Records and Stats» (անգլերեն). Miami Sony Open Tennis. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21–ին-ին.
  65. 65,0 65,1 Adena Andrews. (2012 թ․ սեպտեմբերի 9). «Andre Agassi joins Court of Champions» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12–ին-ին.
  66. 66,0 66,1 Андрей Мельников. (5 сентября 2006). «Агасси навсегда». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12–ին-ին.
  67. 67,0 67,1 67,2 67,3 Евгений Мясников. (14 августа 2001). «Штеффи Граф соблазненная и непокинутая». Аргументы и факты. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12–ին-ին.
  68. Cobello, 2004, էջ 131
  69. Cobello, 2004, էջեր 126-127
  70. Cobello, 2004, էջեր 133-136
  71. 71,0 71,1 71,2 «Agassi to Receive 2011 Garden of Dreams Hero Award». Long Island Tennis Magazine (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17–ին-ին.
  72. «Andre Agassi Announces Addition of Ellen DeGeneres and a Special Acoustic Performance by John Mayer to Grand Slam Benefit Concert» (անգլերեն). PRNewswire. 2006 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28–ին-ին.
    «Andre Agassi's 'amazing accomplishment' (Editorial)». Las Vegas Review-Journal (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28–ին-ին.
  73. 73,0 73,1 73,2 «Andre Agassi headlines ballot for International Tennis Hall of Fame Class of 2011 Induction» (անգլերեն). International Tennis Hall of Fame. 2010 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17–ին-ին.
  74. 74,0 74,1 Cobello, 2004, էջեր 143-145
  75. Agassi, 2009, էջեր 221-223
  76. Cobello, 2004, էջ 150
  77. Cobello, 2004, էջ 151
  78. Владимир Смирнов. (13 июля 1999). «Штеффи Граф уходит». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
    Илья Рывлин. (14 июня 2011). «Штеффи Граф. «Золотой шлем» ей к лицу». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  79. «У Штеффи Граф и Андре Агасси родился сын». Lenta.ru. 27 октября 2001. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19–ին-ին.
  80. Cobello, 2004, էջ 124
  81. «Graf gives birth to daughter» (անգլերեն). BBC. 2003 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
    «Пополнение у Агасси и Граф». Советский спорт. 8 октября 2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  82. 82,0 82,1 Ali Jones. (2007 թ․ նոյեմբերի 24). «Agassi & Graf: A new business empire» (անգլերեն). Muckety. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  83. Mark Stevens. (2011 թ․ մայիսի 15). «Anyone for tennis? Not in the house that Andre Agassi and Steffi Graf built». Courier Mail (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25–ին-ին.
  84. Melody Ng. (2008 թ․ նոյեմբերի 20). «Women's tennis icon Steffi Graf joins husband Andre Agassi as Longines brand 'Ambassador of Elegance'» (անգլերեն). The Moodie Report. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  85. Roger Vincent. (2011 թ․ հունիսի 2). «Agassi to invest in charter schools». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28–ին-ին.
  86. «Агасси признался, что обманывал антидопинговые службы». Спорт-Экспресс. 28 октября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  87. «ВАДА просит ATP разобраться в «деле Агасси»». Спорт-Экспресс. 3 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  88. ««Дело Агасси» закрыто». Eurosport. 21 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  89. «Агасси: «Сначала читайте, потом высказывайтесь»». Eurosport. 13 декабря 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  90. «Ջոն Նյուկոմբ. Ես չեմ հասկանում Աղասիի հանդեպ ներկայիս և նախկին թոփ-խաղացողների քննադատությունը։». Sports.ru. 19 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  91. «Եվգենի Կաֆելնիկովը խուսափեց Աղասիի հանդեպ քննադատությունից». РИА Новости. 13 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  92. Bud Collins. «Andre made a bad mistake, but he has made up for it since, as the game's leading humanitarian» (անգլերեն). BudCollinsTennis.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  93. «Former BBC commentator John Barrett enters tennis Hall of Fame». ВВС. 2014 թ․ մարտի 3. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  94. «Agassi, Graf help Wimbledon unveil Centre Court roof to public». USA Today (անգլերեն). 2009 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
    Marv Dumon. (2011 թ․ մարտի 3). «Sampras defeats Agassi in exhibition match» (անգլերեն). Examiner.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
    «Promoter still sees potential in Agassi, Graf exhibition play». Taipei Times (անգլերեն). 2012 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  95. «Джек Сок: У Агасси по-прежнему великолепный бэкхенд». GoTennis.ru. 1 июля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20–ին-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Աղասի» հոդվածին։