Կապիտոլիում (բլուր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապիտոլիում
Կապիտոլիում[1] (Կապիտոլիումի բլուր) (լատին․՝ Capitolium, Capitolinus mons, իտալ.՝ il Campidoglio, Monte Capitolino), այն յոթ բլուրներից մեկը, որոնց վրա առաջացել է Հռոմ քաղաքը։ Հնագույն ժամանակներից եղել է պաշտամունքային կենտրոն։ Կապիտոլիումի գագաթին գտնվել է Յուպիտերի տաճարը, որի մեջ տեղի էին ունենում Սենատի նիստերը, իսկ առջևի հրապարակում՝ ժողովրդական հավաքները։
Միքելանջելո
խմբագրելԿապիտոլիումի հրապարակի և շրջակա պալատների ներկայիս տեսքը ստեղծվել է Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչ և ճարտարապետ Միքելանջելո Բուոնարոտիի կողմից (1536-1546)։ Հանձնարարականը Պողոս III պապինն էր, որն ուզում էր նոր Հռոմի այնպիսի խորհրդանիշ ունենալ, որը կտպավորեր Կառլոս V կայսրին։ Եվ դա հնարավորություն տվեց Միքելանջելոյին կառուցել մոնումնետալ քաղաքային հրապարակ ողջ քաղաքի համար, ինչպես նաև վերահաստատել Հռոմի փառահեղությունը։ Միքելանջելոն սկզբում ձևավորել է հրապարակը, ապա շրջակա պալատները։ Նրա նախագիծը չափազանց տարածուն էր։ Նա ընդգծեց Կապիտոլիումը, խորհրդանշորեն փոխելով Հռոմի քաղաքային կենտրոնը «հայացքով» դեպի պապական Հռոմ և Սուրբ Պետրոսի տաճար, Հռոմի ֆորումի փոխարեն։ Այս փոփոխությունը կարելի է դիտարկել նաև որպես Միքելանջելոյի ցանկություն՝ ուղղվել դեպի քաղաքի նոր, զարգացող հատվածը, այլ ոչ թե անցյալից մնացած հին ավերակները[2]։ Ըստ նրա նախագծի Մարկոս Ավրելիոսի հեծյալ արձանը կանգնեցվելու էր հրապարակում, սալիկապատ օվալաձև տարածության վրա[3]։ Միքելանջելոն պետք է արձանի համար միջավայր ապահովեր և կարգի բերեր բլրի գագաթը, որն արդեն ծանրաբեռնված էր 2 քայքայվող միջնադարյան շինություններով[4]։ Պալացցո դել Սենատորեն պետք է վերականգնվեր կրկնակի սանդղավանդակով, իսկ զանգակատունը տեղափոխվեր դեպի պալատի կենտրոնական առանցք։ Պալացցո դեի Կոնսերվատորեն նույնպես պետք է վերակագնվեր, իսկ նոր կառույցը՝ այսպես կոչված Պալացցո Նուովոն, որը կառուցվելու էր հրապարակի հյուսիսային կողմում, զուգահեռվելու էր Կոնսերվատորիին։ Հրապարակի դիմաց պետք է կառուցվեր ճաղաշարք և պատ, որոնք ցայտուն կուրվագծեին այն կողմը, որը նայում էր քաղաքին։ Ըստ էության Միքելանջելոյի կյանքի ընթացքում քիչ բան արվեց, սակայն աշխատանքները շարունակվեցին նրա էսքիզներով, և Կամպիդոլիոն ավարտվեց 17-րդ դարում, բացի սալիկապատ ձևավորումից։ Այն արվեց 3 դար ավելի ուշ։
Հրապարակ
խմբագրելԵրեք պալատները՝ Սենատորների ամրոցը, Կոնսերվատորին, Պալացցո Նուովոն ներդաշնակ ձևով շրջափակում են հրապարակը, իսկ մյուս կողմը " Cordonata" աստիճանն է, որը նմանեցվում է դանդաղ ընթացող շարժասանդուղքի։ Հրապարակի կենտրոնական հատվածը ձվաձև է, ձևավորված է տրավերտինով։ Այս սալիկապատ ձևավորումը երբեք չխրախուսվեց պապերի կողմից, սակայն 1940 թվականին Բենիտո Մուսոլինին կարգադրեց անել դա ըստ Միքելանջելոյի էսքիզի։
Մարկոս Ավրելիոսի արձան
խմբագրելՀրապարակի կենտրոնում կանգնեցված է կայսր Մարկոս Ավրելիոսի հեծյալ արձանը։ 1981 թվականին արձանը վերականգնելու նպատակով փոխարինվում է կրկնօրինակով։ Բնօրինակը գտնվում է մոտակա Պալացցո դեի Կոսերվատորեում։ Արձանն ունի 4.24 մետր բարձրություն։ Այն պատրաստված է բրոնզից։ Կապիտոլիումի հրապարակ է բերվել 1538 թվականին Լատերանյան պալատից, Պողոս III պապի հրամանով[5]։ Միքելանջելոն դեմ էր նրա կենտրոնական դիրքին, սակայն հատուկ պատվանդան է տեղադրեց[6]։ Շատ կայսեր բրոնձե արձաններ են եղել, սակայն չեն պահպանվել, քանի որ բրոնզը վերաձուլելով օգտագործվել է մետաղադրամների կամ նոր արձանների համար։ Մարկոս Ավրելիոսի արձանը պահպանվել է, որովհետև միջնադարում սխալմամբ կարծել են, որ դա առաջին քրիստոնյա կայսեր Կոստանդիանոս Ա Մեծի արձանն է[7]։ Անշուշտ այն նախաքրիստոնյա հռոմեացի կայսեր միակ լիարժեք պահպանված բրոնզե արձանն է։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
- ↑ Von Einem, Herbert (1973). Michelangelo. London: Methuen and Co. Ltd. pp. 197–206.
- ↑ Morgan, Charles H. (1966). The Life of Michelangelo. New York: Reynal and Company. pp. 209–211.
- ↑ Fazio, Michael (2008). Buildings across Time: Third Edition. Boston: McGraw-Hill. pp. 310–311.
- ↑ Fehl, Philipp (1974-01-01)."The Placement of the Equestrian Statue of Marcus Aurelius in the Middle Ages". Journal of the Warburg and Courtauld Institutes 37: 362–367. doi:[1].
- ↑ Marcel van Ackeren (30 April 2012).A Companion to Marcus Aurelius. John Wiley & Sons. pp. 272–. ISBN 978-1-4051-9285-9.
- ↑ John Baskett (2006). The Horse in Art. Yale University Press. pp. 17–. ISBN 0-300-11740-X
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 264)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտոլիում (բլուր)» հոդվածին։ |