Լեյքվուդ (Օհայո)
Լեյքվուդ (անգլ.՝ Lakewood), քաղաք ԱՄՆ-ի Օհայո նահանգի հյուսիս-արևելքում` Կայահոտա շրջանում։ Գտնվում է Էրի լճի ափին և մտնում է Մեծ Քլիվլենդի կազմի մեջ։
Բնակավայր | ||
---|---|---|
Լեյքվուդ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 17,33791 կմ² | |
ԲԾՄ | 215±1 մետր | |
Բնակչություն | 52 131 մարդ (2010) | |
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի | |
Հեռախոսային կոդ | 216 | |
Փոստային ինդեքսներ | 44107 | |
Պաշտոնական կայք | onelakewood.com(անգլ.) | |
| ||
ԱշխարհագրությունԽմբագրել
Քաղաքի ընդհանուր տարածքը 17,4 կմ2 է, որից 14,4 կմ2-ն ցամաք է, իսկ 3 կմ2-ն` ջուր։ Լեյքվուդը Քլիվլենդի կենտրոնական մասից 9,65 կմ արևմուտք է և համարվում է նրա արվարձանը։ Լեյքվուդի բնակչության խտությունը ամենամեծն է համարվում Օհայո նահանգում և գրեթե հավասար է Կոլումբիայի շրջանի Վաշինգտոնի խտությանը։
ՏնտեսությունԽմբագրել
Լեյքվուդում վաճառքի հարկը կազմումը է 8%[1], իսկ եկամտահարկը` 5,26%[2]։
Տարեկան միջին եկամուտը մեկ մարդու համար` այդ թվում բոլոր երեխաներին և մեծահասակներին 2014 թվականի տվյալներով $28,088 է կազմում, իսկ տնային տնտեսության տարեկան միջին եկամուտը` $43,992[2]:
2014 թվականի հունիսի տվյալներով գործազրկության տոկոսը Լեյքվուդում կազմում է 5,20%[2]։
Բնակչություն և վիճակագրությունԽմբագրել
Բնակչության մաքսիմալ թիվը 1970 թվականին է գրանցվել` 70 հազար մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով կազմում է 52131 մարդ։
Ստորև ներկայացված է մի քանի տասնամյակների վիճակագրությունը.
- 1950 - 68,071
- 1960 - 66,154
- 1970 - 70,173
- 1980 - 61,963
- 1990 - 59,718
- 2000 - 56,646
- 2010 - 52,131
Բնակչության 87%-ը սպիտակամորթներ են, իսկ 6%-ը` աֆրոամերիկացիներ, 4%-ը` իսպանախոսներ և Լատինական Ամերիկայի գաղթյալներ[3]։
Լեյքվուդի բնակիչների միջին տարիքը 34 տարի է տղամարդկանց համար և 36 կանանց համար[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Lakewood, OH Sales Tax Rate»։ www.sale-tax.com։ Վերցված է 2016-05-18
- ↑ 2,0 2,1 2,2 «Lakewood, Ohio Economy»։ www.bestplaces.net։ Վերցված է 2016-05-17
- ↑ 3,0 3,1 suburbanstats.org։ «Current Lakewood, Ohio Population, Demographics and stats in 2016, 2015.»։ SuburbanStats.org։ Վերցված է 2016-05-18