Միլա Յովովիչ
Միլիցա Յովովիչ (ռուս.՝ Милла (Милица) Богдановна Йовович, անգլ.՝ Milla Jovovich, դեկտեմբերի 17, 1975[1][2][3], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), առավել հայտնի որպես Միլա Յովովիչ (անգլ.՝ Milla Jovovich), ամերիկացի դերասանուհի ռուս-սերբական ծագումով, երաժիշտ, մոդել և մոդելյոր։ Հանդիսատեսին հայնտի է «Հինգերորդ տարրը», «Ժաննա դ'Արկ», «Հրացանակիրները» և «Չարի կացարան» ֆիլմերից։
Միլա Յովովիչ ուկրաիներեն՝ Мілла Йовович սերբական կիրիլիցա՝ Мила Јововић Mila Jovović | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1975[1][2][3] (48 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ուկրաինա |
Ազգություն | Չեռնոգորցիներ և ռուս |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, մոդել, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, ֆոտոմոդել, ձայնային դերասանուհի, գործադիր պրոդյուսեր, կիթառահար, երգերի հեղինակ, գլամուրային մոդել և կինոռեժիսոր |
Ժանրեր | փոփ, ֆոլկ ռոք, ալտերնատիվ ռոք և սոֆթ ռոք |
Ծնողներ | հայր՝ Bogdan Jovovich?, մայր՝ Գալինա Յովովիչ |
Ամուսին(ներ) | Լյուկ Բեսոն և Փոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոն |
Համատեղ ապրող(ներ) | Ջոն Ֆրուշանտե և Anno Birkin? |
Երեխա(ներ) | Ever Anderson Jovovich?, Dashiel Edan Anderson? և Osian Lark Elliot Jovovich-Anderson? |
millaj.com | |
Յովովիչը ծնվել է Կիևում, բայց երբ հինգ տարեկան էր, իր ծնողների հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ 1987 թվականին՝ 12 տարեկան հասակում, Միլան դառնում է մոդել Herb Ritts-ում, որտեղ նրան լուսանկարում էին իտալական ամսագրի համար[5][6]։ Ռիչարդ Ավեդոնը նրան դեր է տվել Revlon-ի «Աշխարհի ամենաանմոռանալի կանայք» խորագիրը կրող գովազդում[7]։ 1988 թվականին Յովովիչը ստացավ իր առաջին դերը «Գիշերային գնացք դեպի Կատմանդու» հեռուստատեսային ֆիլմում, իսկ մեկ տարի անց նկարահանվեց «Երկու լուսինների միաձուլումը» ֆիլմում։
Յովովիչի ուշադրության արժանի դերը 1991 թվականին «Վերադարձ դեպի Երկնագույն ծովալճակ» ֆիլմում էր, որտեղ նա 15 տարեկան էր[8]։ Համարվում է, որ նրա նշանակալից դերը 1997 թվականին լույս տեսած «Հինգերորդ տարրը» ֆիլմում էր, որի սցենարիստն ու ռեժիսորը Լյուկ Բեսոնն էր։ Այդ թվականին էլ Միլան ամուսնացավ Բեսոնի հետ, սակայն նրանց միությունը երկար չտևեց։ 1999 թվականին Միլան Ժաննա դ'Արկի դերով հանդես եկավ «Ժաննա դ'Արկ» ֆիլմում։
2002 թվականին Յովովիչը նկարահանվեց «Չարի կացարան» գիտաֆանտաստիկ, սարսափ ժանրի ֆիլմում, որը ստեղծվել էր Resident Evil համակարգչային խաղի հիման վրա։ Ֆիլմը հավանության չարժանացավ քննադատների կողմից[9][10], բայց կոմերցիոն հաջողություն ունեցավ[11]։ 2004 և 2012 թվականներին նա կրկին Էլիսի դերով հանդես եկավ ֆիլմաշարի շարունակություններում[12]։
1994 թվականին Միլան թողարկել է The Divine Comedy ալբոմը։ Այնուհետև նա նոր երգերի փորձնական տարբերակներ է տեղադրել իր պաշտոնական կայքէջում և աշխատանք է ծավալել ֆիլմերի սաունդթրեքների ոլորտում։ 2003 թվականին Յովովիչը և Կարմեն Հավկը բացել են Յովովիչ-Հավկ զգեստների ֆիրմային խանութը։ Յովովիչն ունի իր սեփական կինոընկերությունը՝ «Creature Entertainment» անվանումով[13]։
Վաղ կյանքը և ընտանիքը
խմբագրելՄիլա Յովովիչը ծնվել է 1975 թվականին Կիևում` Ուկրաինա ԽՍՀ-ում[14]։ Նրա հայրը ազգությամբ եղել է սերբ, իսկ մայրը` ռուս[15]։
1980 թվականին, երբ Միլան դեռ 5 տարեկան էր, նրա ընտանիքը քաղաքական պատճառներով լքում է Սովետական Միությունը[16] և բնակություն են հաստատում Լոնդոնում։ Դրանից հետո նրանք բնակություն են հաստատում Սակրամենտոյում և յոթ ամիս անց տեղափոխվում են Լոս Անջելես։ Լոս Անջելես տեղափոխվելուց քիչ անց Միլայի ծնողներն ամուսնալուծվում են։
1988 թվականին Միլայի հայրը հարաբերությունների մեջ էր արգենտինացի կնոջ հետ։ Նրանք ունեցան որդի, որին կնքեցին Մարկո Յովովիչ անունով[17][18]։ Ծնողների ամուսնալուծության պատճառով Միլան իր եղբորը քիչ է տեսել[19]։
Լոս Անջելեսում նրա մայրը՝ Գալինա Յովովիչը, դերասանի աշխատանք էր փնտրում, բայց նա քիչ հաջողություններ ուներ լեզվին լավ չտիրապետելու համար։ Ի վերջո նա թողեց դերասանի աշխատանքը և գումար վաստակելու համար սկսեց զբաղվել տուն մաքրելու աշխատանքով։ Միլայի երկու ծնողներն էլ որպես խոհարար և տան մաքրուհի աշխատում էին ռեժիսոր Բրայան դե Պալմայի համար[20]։ 1994 թվականին Միլայի հոր վրա գործ հարուցվեց Բժշկական ապահովագրությունում անթույլատրելի գործողություն կատարելու համար, որի արդյունքում նա դատապարտվեց 20 տարի ազատազրկման[21], բայց 5 տարի անց՝ 1999 թվականին, նրան ազատ արձակեցին[22]։ Ըստ Միլայի «Բանտը օգտակար էր նրա համար։ Նա դարձավ ավելի լավ մարդ։ Այն նրան հնարավորություն տվեց մի պահ կանգնել ու խորհել։»[23]
Միլան հաճախեց Լոս Անջելեսի դպրոցներից մեկը և 3 ամսում սկսեց ազատորեն անգելերեն խոսել[24]։ Դպրոցում նրան դասընկերները ծաղրում էին, քանի որ նա եկել էր Սովետական միությունից։ «Ինձ կոչում էին կոմունիստ և ռուսական լրտես։ Ես երբեք ու երբեք դրանք չեմ ընդունել». հիշում է Միլան[25]։ 12 տարեկան հասակում Միլան վերջացնելով 7-րդ դասարանը դուրս է գալիս դպրոցից և կենտրոնանում է մոդելային կարիերիայի վրա, որը նա սկսել էր ինը տարեկանում[26]։ Միլան ասել է, որ պատանեկան տարիքում նա բուռն բնավորություն ուներ, օգտագործում էր թմրանյութեր, զբաղվում էր վանդալիզմով և կրեդիտ քարտերով խարդախություններ էր անում[23] 1994 թվականին՝ 19 տարեկան հասակում, Միլան դառնում է ԱՄՆ-ի քաղաքացի[27]։
Մոդելի կարիերա
խմբագրելՄիլան աշխատել է Ռիցի, Ռիչարդ Ավեդոնի և Փիթեր Լինդբերգի հետ՝ նկարահանվելով գովազդային տեսահոլովակներում։ Գովազդներում ունեցած հաջողության պատճառով նրա հետ աշխատանքային պայմանագիր են կնքել Vogue և Cosmopolitan ամսագրերը, որտեղ նա պետք է հանդես գար որպես երիտասարդ մոդել[16] Այդ պահից սկսած նրա նկարները զարդարել են 100-ից ավելի ամսագրերի շապիկներ, որոնց թվում են նաև նորաձևությանը վերաբերվող ԱՄՆ-ի բոլոր հիմնական ամսագրերը[28]։ Նա աշխատել է Banana Republic, Christian Dior, Damiani, Դոնա Կարան, Gap, Վերսաչե, Քելվին Քլայն, DKNY, Coach, Ջորջիո Արմանի, H&M և Revlon դիզայներների և ընկերությունների հետ։ 1998 թվականից սկսած Յովովիչը L’Oréal օծանելիքի «միջազգային խոսնակ» էր։
Յովովիչը 2002 թվականին եղել է դիզայներ Միակիա Պրադայի մուսան[29]։ 2003 թվականի հոդվածը պնդում էր, որ նա հանդիսացել է Ջանի Վերսաչիի ֆավորիտ սուպերմոդելը[13] 2004 թվականին, ըստ «Forbes» ամսագրի Միլան 10.5 միլիոն դոլար աշխատավարձով հանդիսանում էր աշխարհի ամենահարուստ սուպերմոդելը[30]։
2006 թվականին Յովովիչը գրավեց «Mango» իսպանական հագուստի ընկերության ուշադրությունը և դարձավ նրանց խոսնակ-մոդելը[31]։ Նրան նաև կարելի էր տեսնել Etro-յի գովազդներում։ Միլան նշել է. «Մոդելի աշխատանքը երբեք առաջնություն չի ունեցել իմ մոտ»[32] և «դրանով վաստակած գումարն ինձ թույլ է տվել ընտրողի դերում լինել ստեղծագործական աշխատանքներում»[13]։
2012 թվականին Յովովիչը հանդիսացավ ձեռքի ժամացույցների և ոսկյա իրերի գլոբալ գովազդային «Jacob & Co» ընկերության նոր դեմքը[33]։
Դերասանական կարիերա
խմբագրելՎաղ աշխատանքը (1985–1993)
խմբագրելՅովովիչի մայրն իր դստերը մեծացրել է որպես դերասան[23]։ Գալինան Յովովիչին 10 տարեկան հասակում տարել է դերասանական վարպետության դասերի։ Դրանից հետո Միլան գնացել է երիտասարդ դերասանների դասերի[16][34][35]։
1988 թվականին Յովովիչը Լիլի ՄակԼեոդի դերով առաջին անգամ հանդես եկավ «Գիշերային գնացք դեպի Կատմանդու» ֆիլմում։ Մի քիչ ուշ նույն տարվա մեջ Միլան ունեցավ իր դեբյուտը Երկու լուսինների միաձուլումը ռոմանտիկ թրիլերում, որտեղ նա մարմնավորում էր Սամանթա Դելոնգպրեին։ Նա դերեր է ունեցել մի քանի հեռուստասերիալներում, որոնցից են «Դրախտ» (1988), «Ամուսնացած է երեխաների հետ» և «Փարկեր Լևիսն իրեն չի կորցնում» (1990) սերիալները։
15 տարեկան հասակում Միլան Լիլի Հարգրևի դերով հանդես եկավ «Վերադարձ դեպի Երկնագույն ծովալճակ» (1991) ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Բրայան Կրուզը։ Յովովիչի տարիքն ու գեղեցկությունը հաշվի առնելով նրան հաճախ համեմատել են Բրուկ Շիլդսի հետ, որը ևս եղել էր երեխա մոդել և դարձել էր դերասան, ինչպես նաև հանդես էր եկել «Երկնագույն ծովալճակ» բնօրինակ ֆիլմում[36]։ Դերը վիճելի էր, քանի որ Միլան ֆիլմում հանդես էր եկել մերկ վիճակում, ինչպես որ հանդես էր եկել Շիլդը «Երկնագույն ծովալճակ» ֆիլմում[25]։ Այս դերի համար Յովովիչը Երիտասարդ դերասան մրցանակաբաշխությունում ներկայացվեց «լավագույն երիտասարդ դերասանուհի գլխավոր» դեր անվանակարգում և միևնույն ժամանակ «վատագույն նոր դերասան» անվանակարգում ներկայացվեց Ոսկե ազնվամորիում։
1992 թվականին Միլան Քրիստիան Սլետերի հետ նկարահանվեց «Կաֆս» կատակերգությունում։ Նույն տարում ավելի ուշ նա մարմնավորեց Միլդրեդ Հարիսին Չարլի Չապլինի մասին պատմող կենսարգական «Չապլին» ֆիլմում։ 1993 թվականին նա նկարահանվեց Ռիչարդ Լինկլեյթերի «Հաճույքի և շփոթմունքի մեջ» ֆիլմում։ Նա մարմնավորում էր Միշել Բուրոութսին, որը հանդիսանում էր Փիկֆորդի ընկերուհին։ Նկարահանումների ժամանակ Փիկֆորդին մարմնավորած Շոն Էնդրյուն և Միլան եղել են հարաբերությունների մեջ։ Միլան տխրել էր, երբ նրա մասնակցությունը ֆիլմում կրճատեցին[36] Հուսալքված նա դադար տվեց կինոկարիերայում[37]։ և տեղափոխվեց Եվրոպա։ Այնտեղ նա սկսեց աշխատել երաժշտության ոլորտում։
Ճանաչում (1997–2001)
խմբագրելՅովովիչը կինո վերադարձավ 1997 թվականին՝ հանդես գալով ֆրանսիացի ռեժիսորի գիտաֆանտաստիկ «Հինգերորդ տարրը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Բրյուս Ուիլիսը և Գարի Օլդմենը։ Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Լյուկ Բեսոնն էր։ Միլան մարմնավորում էր այլմոլորակային Լիլուին, որն եկել էր աշխարհը փրկելու համար։ Յովովիչն ասել է.« Ես աշխատում էի ոնց որ դժոխքում` ոչ ակումբ, ոչ հանգիստ[38], որպեսզի կարողանայի տպավորել Բեսոնին և ձեռք բերել դերը»։ 1997 թվականի դեկտեմբերի 14-ին Բեսոնն ու Միլան ամուսնացան, բայց հետագայում ամուսնալուծվեցին[36]։
Յովովիչն իր դերի համար Բեսոնի հետ միասին ստեղծեց այլմոլորակային լեզվի ավելի քան 400 բառ[36] Դերի համար նրա հագած հագուստը ստացավ «ACE բանդաժ» անվանումը։ Հագուստը պատրաստվել էր Ժան Պոլ Գալատերի կողմից բժշկական վիրակապերի կիրառմամբ[36][39]։ «Հինգերորդ տարրը» ֆիլմը ցուցադրվեց 1997 թվականի Կաննի կինոփառատոնի բացման ժամանակ և համաշխարհային շուկայում ձեռք բերեց 263 միլիոն դոլար, որն երեք անգամ գերազանցում էր ֆիլմի 80 միլիոնանոց բյուջեից[40]։ Ֆիլմը գովաբանում էին վիզուալ էֆեկտներին համար։ Քննադատ Ջեյմս Բերարդինելին գրել էր. «Յովովիչը տպավորել է, չնայած նրան, որ էֆեկտիվ չէր նրա խաղը և երկխոսությունները»[41]։ «Blockbuster Entertainment» մրցանակաբաշխությունում Յովովիչը առաջադրվել է «Լավագույն կանացի դեբյուտ», իսկ «MTV Movie» մրցանակում առաջադրվել է «Լավագույն մարտ» անվանակարգերում։ Ֆիլմը ոգեշնչեց վիդեոխաղ արտադրողներին, որոնք ստեղծեցին «The Fifth Element» խաղը[42]։ 2003 թվականի հարցազրույցի ժամանակ Յովովիչն ասել է, որ Լիլուն նրա սիրած դերն է[43]։
1998 թվականին Միլան նկարահանվեց Սփայկ Լիի «Նա լավ է խաղում» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր շահագործվող մարմնավաճառ Դակոտ Բըրնսին։ Ֆիլմում նրա խաղընկերներն էին Դենզել Վաշինգտոնը և Ռեյ Ալենը։ 1999 թվականին նա հանդես եկավ Լենի Կրավիցի «If You Can't Say No» երգի տեսահոլովակում։ Նույն թվականին նա վերադարձավ էքշն ժանրի ֆիլմերին՝ մարմնավորելով Ժաննա դ'Արկին ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Ժաննա դ'Արկ» ֆիլմում։ Միլան կտրեց մազերը և զրահով հանդես եկավ մի քանի լայնածավալ մարտերի տեսարաններում։ Ընդհանուր առմամբ Յովովիչն իր դերի համար լավ գնահատականների արժանացավ, չնայած որ Ոսկե ազնվամորին նրան ներկայացրեց «Վատագույն դերասանուհի» անվանակարգում[36] Պատմական դրաման բավականին մեծ հաջողություն ունեցավ համաշխարհային կինովարձույթում՝ ձեռք բերելով 66 միլիոն դոլար[44]։
2000 թվականին Յովովիչը անհանգիստ Էլոիզի դերով հանդես եկավ «Միլիոն դոլարանոց հոթելը» ֆիլմում, որի սցենարը հիմնված էր Բոնոյի, U2 խմբի և Նիկոլաս Կլեյնի պատմության հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորը Վիմ Վենդերսն էր։ Յովովիչի հետ ֆիլմում հանդես էին գալիս նաև Ջերեմի Դեյվիսն ու Մել Գիբսոնը։ Միլան ձայնագրել է ֆիլմի սանդթրեքը։ Նույն թվականին Լուսիայի դերով Միլան հանդես եկավ «Հավակնություն» (2000) բրիտանական վեսթեռնում։ Հաջորդ տարի Միլան Կատինկայի դերով հանդես եկավ «Օրինակելի արու» (2001) կինոկատակերգությունում։
Միջազգային հաջողություն (2002–2006)
խմբագրել2002 թվականին Յովովիչը նկարահավնեց Capcom համակարգչային խաղի սցենարի վրա հիմնված «Չարի կացարան» ֆիլմում, որն ԱՄՆ-ում լույս տեսավ 2002 թվականի մարտի 15-ին։ Համակարգչային խաղը հանդիսանում էր «Չարի կացարան» խաղի սերիաներից մեկը։ Միլան մարմնավորում էր Էլիսին` ֆիլմի գլխավոր հերոսուհուն, որը մարտնչում էր «Umbrella» ընկերության կողմից ստեղծված զոմբիների դեմ։ Յովովիչը միանգամից համաձայնվեց նկարահանվել ֆիլմում, քանի որ ինքն իր եղբոր հետ հանդիսանում էր այդ խաղի երկրպագուները[45]։ Միլան ինքն է կատարել ֆիլմում իր հերոսուհու բոլոր հնարքները, բացառությամբ մեկի` որտեղ իր հերոսուհին թռնում է բետոնե պլատֆորմի վրա։ Միլայի ղեկավարները դա բավականին վտանգավոր հնարք էին համարել[46]։ Բացի այդ Միլան ֆիլմի համար զբաղվել է կարատեով, քիքբոքսինգով[47]։ Ֆիլմը կոմերցիոն տեսանկյունից հաջողություն ունեցավ։ Առաջին իսկ շաբաթում ֆիլմը վաստակեց 17 միլիոն դոլար, իսկ ընդհանուր առմամբ տեղական շուկայում վաստակեց 40 միլիոն, իսկ համաշխարհային շուկայում` 102 միլիոն դոլար[48]։
Այնուհետև Միլան հանդես եկավ գանգստեր Էրինի կնոջ դերով «Տուն թուրքական փողոցում» (2002), Նադինի դերով «Դու ինչ հիմարն ես» (2002) ռոմանտիկ կատակերգությունում, պանկ ռոքեր Ֆանգորայի դերով «Տիկնիկ» (2003) ֆիլմերում։ Բացի այդ Միլան հնչյունավորել է «Բլրի արքան» մուլտսերիալը։ «Տիկնիկ» ֆիլմում Յովովիչը նկարահանվեց օսկարակիր Էդրիեն Բրոուդիի հետ։ Յովովիչը հեշտությամբ մարմնավորեց Ֆանգորայի դերը, քանի որ ըստ դերասանուհու հերոսուհին իր սեփական կյանքի հետ ընդհանուր գծեր ուներ[43]։
2004 թվականին Յովովիչ կրկին հանդես եկավ Էլիսի դերում` «Չարի կացարան 2։ Ապոկալիփսիս» ֆիլմում։ Ֆիլմը դերասանուհուց պահանջեց օրական երեք ժամ մարտարվեստի դասերի գնալ[43] և երեք ամսում հրաձգություն սովորել[49]։ «Ապոկալիփսիսը» քննադատների կողմից ավելի բացասական կարծիքների արժանացավ, քան նախորդ ֆիլմերը, սակայն կոմերցիոն տեսանկյունից այն ավելի եկամտաբեր էր, քան առաջին ֆիլմը։ Ֆիլմի ավարտից հետո Յովովիչը դժգոհ մնաց քննադատների գնահատականից և ռեժիսոր Ալեքսանդր Ուիթի ջանքերից[50]։ Այդ տարվա հարցազրույցի ժամանակ Միլան ասել է. «մասնակությունը էքշն ֆիլմերում օգնում է իմ կարիերիայի աճին, մինչ փոքրիկ, անկախ կինոստուդիաների ֆիլմերը հոգ են տանում իմ դերասանական տաղանդի աճի մասին։ Դա լավ բալանս է։».[43] Հաջորդ տարի նա Հուլիա Դրուզիլլայի դերով հանդես եկավ Գոռ Վիդալի «Կալիգուլա» ֆիլմին նվիրված թրեյլերում։
2006 թվականին Յովովիչը հանդես եկավ «Ուլտրամանուշակագույն» գիտաֆանտաստիկ ֆիլմում, որը լույս տեսավ մարտի 3-ին։ Միլան ֆիլմում մարմնավորում էր գլխավոր հերոսուհու` շերիֆ Վիոլետի դերը։ Ֆիլմը բավականին հարուստ էր մարտի տեսարաններով։ Ֆիլմը ցուցադրվեց քննադատներին, բայց վերջիններիս կողմից ֆիլմը դրական գնահատականի չարժանացավ[51]։ Միջազգային շուկայում ֆիլմը ձեռք բերեց 31 միլիոն դոլար եկամուտ[52]։ Այդ նույն տարվա մեջ Միլան նաև նկարահանվեց «45 կալիբր» ֆիլմում, որտեղ մարմնավորում էր զենքերի և թմրանյութերի դիլեր շոտլանդացի դերասան և դիջեյ ՄակՖայդենի վրիժառու կնոջը։
Նոր դերերը (2007–այժմ)
խմբագրել2007 թվականին Յովովիչը երրորդ անգամ մարմնավորեց Էլիսին «Չարի կացարան» ֆիլմաշարի «Չարի կացարան 3» ֆիլմում։ Առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը ցուցադրվեց 2 828 կինոթատրոններում և վաստակեց 24 միլիոն դոլար[53]։ Ֆիլմն ավելի եկամտաբեր էր, քան նախորդ «Չարի կացարան 2։ Ապոկալիփսիս» ֆիլմը, որն առաջին շաբաթում ցուցադրվել էր 3 284 կինոթատրոններում (մոտ 450-ից ավել կինոթատրոններում) և վաստակել էր ընդամենը 23 միլիոն դոլար[54]։ 2006 թվականի հարցազրույցներից մեկի ժամանակ Միլան ասել է, որ ինքը երկար ժամանակ չի մասնակցի էքշն ֆիլմերում` միտում ունենալով հանդես գալ զանազան դերերով, սակայն «Չարի կացարանի» շարունակությունը մոտ ապագայում հնարավոր է[55][56]։
2009 թվականին Յովովիչը նկարահանվեց Դևիդ Տուիի «Կատարյալ փախուստ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Կիլե Սանչեսը, Տիմոտի Օլիֆանտը և Սթիվ Զանը։ Միլան մարմնավորում էր Սիդնի Անդերսոնին։ Ֆիլմը թրիլեր էր չամուսնացած զույգի (Միլա և Զան) Հավայան կղզիներում անցկացրած մեղրամսի մասին։
Յովովիչն այնուհետև մարմնավորեց Լուսետային` բանտարկյալի (մարմնավորում է Էդվարդ Նորթոն) կնոջը «Սթոուն» հոգեբանական դրամայում։ ՖիլմԻ գլխավոր դերակատարը Ռոբերտ Դե Նիրոն էր։ Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 2009 թվականի մայիսին` Հարավային Միչիգանի Ջեքսոն քաղաքի վերջերս փակված ուղղիչ գաղութում[57]։
Այնուհետև Միլան մարմնավորվեց դոկտոր Աբիգեյլ Թայլերին «Չորրորդ տեսք» գիտաֆանտաստիկ թրիլերում[58] և գլխավոր դեր ստանձնեց «Դեմքեր ամբոխում» հոգեբանական թրիլերում[59], որի ռեժիսորն ու սցենարիստը Ջուլիան Մագնատն էր[60]։ Վերջին ֆիլմում նրա հերոսուհին սերիական մարդասպանից մազապուրծ եղած մի աղջիկ էր, որը տառապում էր պրոզապագնոզիայով, որի պատճառով չէր կարողանում դեմքեր զանազանել.[61]
Յովովիչը կրկին հանդես եկավ Էլիսի դերով[62] «Չարի կացարան» ֆիլմաշարի «Չարի կացարան 4։ Կյանք մահից հետո» ֆիլմում, որի ռեժիսորն էր նրա ամուսինը` Պոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոնը[63]։ Դրանից հետո Միլան նկարահանվեց «Անպիտան աղջիկը» ֆիլմում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2010 թվականի սեպտեմբերի 12-ին` Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ։ Ֆիլմում նրա խաղընկերներն էին Ջունո Թեմփլը, Ուիլյամ Մեյսին, Մերի Ստինբերգենը և Թիմ ՄակԳրոն։
Յովովիչը նկարահանվեց Դեվիդ Էլիսի «Վատ բախտ» ֆիլմում, որը նկարահանված էր Դևիդ Ջ. Շոույի սցենարի հիման վրա[64]։ Նա նկարահանվել է Ֆամկե Յանսենի «Վատ մայրիկը» ռեժիսորական դեբյուտում, որտեղ նրա խաղընկերն էր Մարսիա Կրոսը։ Դրանից հետո Յովովիչը նկարահանվեց ռուսական «Ձևահնարներ» կատակերգությունում։
2007 թվականին Յովովիչը պետք է մարմնավորեր Ամալիա Բեժետսկայային «Ձմեռային թագուհին» ֆիլմում, սակայն նախագիծը հետաձգվեց մինչ 2011 թվական, երբ դերասանուհին հայտնեց իր հղիության մասին լուրը։ «Seven Arts» և «GFM Films» կինոստուդիաները հայտարարեցին, որ նրանք ջանքեր կտանեն ֆիլմի ստեղծման ուղղությամբ, իսկ ռեժիսորը կլինի Ֆեոդոր Բոնդարչուկը[65]։
Միլան կրկին Էլիսի դերով հանդես եկավ «Չարի կացարան» ֆիլմաշարի «Չարի կացարան։ Վրեժ» ֆիլմում, որը լույս տեսավ 2012 թվականի սեպտեմբերի 14-ին[66]։ Դերասանուհին ևս մի անգամ պատրաստվում է հանդես գալ ֆիլմաշարում, որի հերթական ֆիլմը կոչվելու է «Չարի կացարան։ Եզրափակիչ գլուխ»[67]։
Երաժշտական կարիերա
խմբագրելՅովովիչը երաժշտական ալբոմի վրա է աշխատել դեռևս 1988 թվականին, երբ նա պայմանագիր ստորագրեց SBK Records ընկերության հետ և դեմո տարբերակ ձայնագրեց[68]։ 1990 թվականի օգոստոսին տրված հարցազրույցում նա պնդեց, որ սպասվող ալբոմն իրենից կներքայացնի Քեյթ Բուշ, Շինեյդ Օ'Քոնոր, This Mortal Coil և Cocteau Twins ոճերի համադրություն[69]։ SBK-ն Միլայից պահանջեց փոփ ժանրի ալբոմ կազմել, սակայն Միլան բողոքեց, քանի որ ուզում էր օգտագործել իր պոեզիան և սեփական երաժշտական գործիքները[68] «In a Glade» ալբոմում Յովովիչը ձայնագրեց այն երգերը, որը գրել էր տասնհինգ տարեկան հասակում։ Բացառություն էր կազմում միայն ուկրաինական ազգային երգերը։ 1994 թվականին իր առաջին անվան տակ Միլան թողարկեց «The Divine Comedy» ալբոմը, որի անունը հղվում էր Դանթե Ալիգիերի համանուն Աստվածային կատակերգություն էպոսին։ Յովովիչը վերնագիրը ընտրել էր ռուս նկարիչ Ալեքսիս Ստիլի առաջարկած անանուն ալբոմի էսքիզից հետո։ Յովովիչը նկատել էր. «էսքիզն իրենից ներկայացնում է այն ողջ մարտը, որ ես երգում եմ։ Դա էլ հենց Աստվածային կատակերգությունն է։»[68] «The Divine Comedy»-ն լավ ընդունվեց քննադատների կողմից, իսկ երաժշտության մեջ ուկրաինական ֆոլկլորի առկայությունը հիմքեր տվեց, որ Միլային համեմատեն Թորի Ամոս և Քեյթ Բուշ երաժիշտների հետ[20]։ Rolling Stone-ից Ջոն ՄակԱլեյը ալբոմը հիանալի անվանեց` ասելով, որ «բավականին հասունացած էր և հարուստ պատկերացումներով»[70]։
Յովովիչը թողարկել է «Gentleman Who Fell» թրեքն վերջինիս երաժշտական տեսահոլովակի հետ։ Երաժշտական տեսահոլովակի սկզբնական ռեժիսորը Լիզա Բոնետն, իսկ ապա Հարի Դին Ստենտոնը, բայց Յովովիչը բավարարված չէր արդյունքներով և որոշեց նոր տարբերակ թողարկել։ «Gentleman Who Fell»-ը հիմնված էր Մայա Դերենի «Կեսօրյա ցանցեր» (1943) կարճամետրաժ ֆիլմի սյուժեի հիման վրա։ Տեսաահոլովակը ցուցադրվեց MTV ալիքով։ Յովովիչը 1994 թվականի գրեթե ողջ ընթացքում ԱՄՆ-ում տուռնեի էր, որպեսզի առաջ տաներ Toad the Wet Sprocket և Crash Test Dummies խմբերի ալբոմը, որտեղ նա փոքր ակուստիկ հատվածներ էր նվագել։ Յովովիչը որոշեց երաժշտությամբ զբաղվել ավելի փոքր և հանգիստ միջավայրում, այնպես որ նա մերժեց իր Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում ծրագրում իր հանդես գալու հրավերը։ Յովովիչը նաև համագործակցել է իր վաղեմի ընկեր, երաժիշտ Քրիս Բրեների հետ։ Բրեները եղել է «The Divine Comedy» ալբոմի համահեղինակը և երաժշտական տուռնեի կոորդինատորը։ Միլան և Բրեները հանդիպել են 1993 թվականին և այդ ժամանակվանից սկսած մի քանի տարբեր նախագծերում համագործակցել են միմյանց հետ[71]։ «The Divine Comedy» ալբոմից հետո Միլան որոշեց թողարկել նոր ալբոմ, որի համար արդեն 10 պատրաստի երգ ուներ։ Այն նախատեսվում էր թողարկել 1996 թվականի ամռանը[25][26]։ Չնայած որ 1998 թվականին Յովովիչը թողարկեց «The People Tree Sessions» ալբոմը, այն մի ալբոմը այդպես էլ դեռ չթողարկեց։
1999 թվականին Յովովիչը Քրիս Բրեների հետ միասին «Plastic Has Memory» անվանումով փորձնական երաժշտական խումբ ձևավորեց, որտեղ Միլան երգեր գրեց, երգեց և նվագեց էլեկտրական կիթառի վրա[72]։ Խմբի երգերը ավելի ծանր և մթին էր, քան ուկրաինական ֆոլկ երաժշտության էլեմենտները[73]։ «Plastic Has Memory» խումբը մոտ մի դյուժին ելույթ ունեցավ Լոս Անջելեսում և Նյու Յորքում կապված Virgin Records-ում ալբոմի հնարավոր թողարկման համար[74]։ Ալբոմում հանդես էր եկել նաև Միք Ջագերը[75]։ Չնայած որ «Plastic Has Memory»-ին կազմեց «Hollywood Goes Wild» ալբոմը, խումբը երբևէ ալբոմ չթողարկեց և խմբի գոյությունը երկար չպահպանվեց[76]։
Յովովիչը զբաղվել է մի քանի ֆիլմերի սաունդթրեքներով, ինչպիսիք են օրինակ «Միլիոն դոլարանոց հոթելը» (2000) և «Տիկնիկ» (2002) ֆիլմերը։ Բացի այդ Միլան սաունդթրեքների է ներկայացրել ֆիլմերի համար, որտեղ ինքը չի նկարահանվել։ Այդպիսի ֆիլմերից է օրինակ «Ուրիշ աշխարհ» ֆիլմը։ Սաունդթրեքի վրա Միլան աշխատել է երաժիշտ Դենի Լոհների հետ, որը մի քանի տարի հանդիսանում էր Nine Inch Nails խմբի բաս երաժիշտը։ Յովովիչը հայտնի շատ անձանցից մեկն է, ում ձայնը հնչում է «We are Family» կազմում, որի նպատակն է գումար հավաքագրել Ամերիկյան Կարմիր Խաչի համար։ Յովովիչը որպես հրավիրված երաժիշտ հանդես է եկել Դիպակ Չոփրայի «Former Lover» ալբոմում և The Crystal Method-ի «A Gift of Love II: Oceans of Ecstasy» (2002) «Legion of Boom» (2004) ալբոմներում։
2003 թվականից Յովովիչն աշխատել է Tool և A Perfect Circle խմբերի երաժիշտ Մայնարդ Ջեյմս Կինանի հետ` վերջինիս Puscifer նախագծի վրա[77]։ «REV 22:20» թրեքը օգտագործվեց մի քանի ֆիլմերի սաունդթրեքներում` բնօրինակ և ռեմիքս տարբերակներով[78]։ 2009 թվականի հունվարից Միլան Մայնարդի և Դեննի Լոհների հետ աշխատեց Puscifer-ի «The Mission» թրեքի վրա։ 2009 թվականի փետրվարի 13-ին Միլան Նևադայում ելույթ ունեցավ Puscifer-ի առաջին կենդանի ելույթի ժամանակ։ Դեննի Լոհները և Քրիս Բրեները դեռևս Միլայի հետ շարունակում են աշխատել նոր ձայնագրությունների վրա։
Յովովիչը շարունակում է գրել նոր երգեր և դրանք ազատ տրաբերակով MP3 ֆորմատով զետեղում է իր պաշտոնակում կայքում։ Նա թույլ է տալիս ազատ ներբեռնել երգերը, սակայն երգերի վաճառքի իրավունքը պատկանում է իրեն[79]։
2012 թվականի մայիսին թողարկվեց տեսավ «Electric Sky» նոր սինգլը[80]։ 2012 թվականին երգը հավակնում էր Life Ball-ի մրցանակին։
Նորաձևություն
խմբագրելՅովովիչը և մոդել Կարմեն Հավկը 2003 թվականին հագուստների ապրանքանիշ բացեցին, որը կոչվում էր «Յովովիչ-Հավկ»։ 2005 թվականի սեպտեմբերի 13-ին նրանք Նյու Յորքի Գրինվիչ-Վիլիջում սրահ բացեցին։ «Յովովիչ-Հավկ»-ի հագուստները չորս տարի գոյատևեցին։ Ընկերության բոլոր հագուստների դիզայներները Յովովիչն ու Կարմեն Հավկն էր։ Կարի գլխավոր արհեստանոցը գտնվում էր Լոս Անջելեսում, բայց զգեսնտները վաճառվում էր Լոս Անջելեսի Ֆրեդ Սեգալում, Հարվեյ Նիկոլսում և աշխարհի շուրջ 50 խանութներում։ Vogue ամսագիրը գովերգել է հագուստների բրենդը, ասելով, որ ուրիշ դիզայներին նման արդյունքի հասնելու համար տարիներ էին անհրաժեշտ[81]։
2006 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի երիտասարդ դիզայներների խորհուրդը և «US Vogue»-ն «Յովովիչ-Հավկ» ընկերությանը ներկայացրեցին CFDA/Vogue նորաձևության ֆոնդի մրցանակի։ Սակայն ի վերջո «Յովովիչ-Հավկ»-ի փոխարեն մրցանակի արժանացավ Doo-Ri Chung ընկերությունը[82]։
2007 թվականին Յովովիչը և Հավկը կոստյում պատրաստեցին «Չարի կացարան 3» ֆիլմի Միլայի կերպարի համար։ Էլիսի կարճ տաբատի օրինակով հագուստներ հանվեց վաճառքի 2007 թվականի գարնանը։ Այդ հագուստը ստացել էր «Էլիսի Աստղ» անվանումը[83]։ 2007 թվականին «Յովովիչ-Հավկ»-ը պայմանագիր ստորագրեց «Target Corporation Go» միջազգային ընկերության հետ հետևելով Լուելլայի, Պաուլ և Ջոյի, և Պրոենզա Սչուլերի օրինակներին[84]։
2008 թվականի վերջերին Յովովիչն ու Հավկը որոշեցին թողնել բիզնեսը, քանի որ այն գնալով իրենցից ավելի շատ ժամանակ էր պահանջում։ Յովովիչը մեկնաբանեց. «Ես դերասան եմ։ Ես այն անձանցից չեմ, ով կարող է գործ ունենալ առքուվաճառքի և հարկային տուրքերի հետ։»[85]
Անձնական կյանք
խմբագրելՅովովիչը ծնվել է Ուկրաինայում, երբ այն հանդիսանում էր Սովետական Միության մաս։ Նրա հայրը չեռնոգորիացի բժիշկ էր[86], իսկ մայրը ռուս դերասան էր[15][87]։ Միլան բացի անգլերենից ազատորեն խոսում է ֆրանսերենով և փոքր-ինչ ռուսերենով[15][71][88][89]։ 2005 թվականին Միլան ասել է. «Ես ունեմ ռուս մայր և նա հայտնի դերասան է ՍՍՀՄ-ում (Գալինա Լոգինովա)։ Եվ առաջին գիրքը, որ ես ընթերցել եմ, եղել է ռուսերեն լեզվով։ Ես դաստիարակություն եմ ստացել ռուսական դասական թատրոնի դպրոցում։ Ամենառեալիստիկ արվեստը դա Ստանիսլավսկու ոճով ստեղծված արվեստն է և ժամանակակից արվեստը հիմնված է այդ սկզբունքի վրա։ Ռուսները ուզում են գտնել ճշմարտությունը։ Դա է հանդիսանում ռուսական մշակույթի հիմքը։ Ես երբեք դա չեմ մոռանա, հատկապես, որ ես ունեմ ռուսական արմատներ։»[87] 2005 թվականին Միլան հիմնեց ֆոնդ, որպեսզի օգնի ուկրաինացի երեխաներին[90]։ Իսկ իր մասին դերասանուհին ասել է ինքն իրեն. «Ես ուժեղ ուկրաինացի աղջիկ եմ և դրա համար եմ շատ աշխատում»[90]։
Յովովիչը ներկայումս ապրում է Լոս Անջելեսի և Նյու Յորքի տներում[91] իր ամուսին, սցենարիստ և ռեժիսոր Պոլ Ու. Ս. Անդերսոնի հետ, որի հետ նա ամուսնացել է 2009 թվականի օգոստոսի 22-ին[92]։ Նրանք հանդիպել են 2002 թվականին՝ «Չարի կացարան» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Անդերսոնը ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորն էր, իսկ Յովովիչը ֆիլմի գլխավոր հերոսուհին էր[93]։ 2007 թվականի նոյեմբերի 3-ին Յովովիչն ու Անդերսոնը ունեցան առաջին երեխան։ Դստերը կնքեցին Էվեր Գաբո անունով[94]։ Երեխան ծնվեց Լոս Անջելեսի Սեդերս-Սինայի բժշկական կենտրոնում[95]։ 2015 թվականին ծնվեց նրանց երկրորդ դուստրը[96]։
Մինչ Անդերսոնի հետ հարաբերությունները Յովովիչը 1992 թվականից ամուսնացած էր «Հաճույքի և շփոթմունքի մեջ» ֆիլմի խաղընկեր Շոն Էնդյուսի հետ։ Էնդրյուսը այդ ժամանակ 21 տարեկան էր, իսկ Միլան` 16։ Երկու ամիս անց ամուսնություն չեղյալ ճանաչվեց Միլայի մոր միջոցով[97]։ Ամուսնալուծությունից կարճ ժամանակ անց Յովովիչը տեղափոխվեց Եվրոպա իր` ընկերոջ, երաժիշտ, Քրիս Բրեների հետ։ Այնուհետև 1994 թվականի մայիսից 1995 թվականի հոկտեմեբերը Միլան ապրում էր նոր ընկերոջ` Jamiroquai խմբի նախկին բասիստ Ստյուարդ Զենդերի հետ[21][71][98]։ 1995-ic 1997 թվականներին նա հանդիպում էր լուսանկարիչ Մարիո Սորետիի հետ։ 1997 թվականին Լոնդոնում Միլան ամուսնացավ «Հինգերորդ տարրը» ֆիլմի ռեժիսոր Լյուկ Բեսոնի հետ։ Ամուսնական արարողությունից հետո նրանք պարշյուտով թռիչք կատարեցին։ Յովովիչը և Բեսոնը ամուսնալուծվեցին 1999 թվականին[13]։ 1998-ից 2001 թվականների ընթացքում նա ընկերություն էր անում պոետ և երաժիշտ Աննո Բիրկինի հետ։ Յովովիչը և Բրիկինը ռոմանտիկ հարաբերությունների մեջ էին մինչև Բիրկինի մահը, որը տեղի ունեցավ 2001 թվականի նոյեմբերի 8-ին, ավտովթարից[36]։
Միլան լինելով նախկին[99] ծխող[100], փորձել է լեգալիզացնել մարիխուանայի օգտագործումը։ 1994 թվականին տպագրված հոդվածում Միլան խոստովանել է, որ նրա միակ վատ սովորությունը սիգարետի և մարիխուաննայի օգտագործումն է[71]։
Յովովիչը հաճախակի զբաղվում է յոգայով և միդիտացիայով` փորձելով առողջ ապրելակերպ վարել։ Միլան որևէ կրոն չի դավանում, բայց աղոթում է և իրեն համարում է «ոգեղեն մարդ»[50] Յովովիչը տիրապետում է Բրազիլիական ջիու-ջիցույի, ինչպես նաև մի քանի այլ մարտաձևերի։ Միլան հրաժարվել է ֆաստ ֆուդերից և նախընտրում է զբաղվել խոհարարությամբ։ Նա նաև հաճույք է ստանում կիթառով երգեր նվագելուց և երգերի համար բանաստեղծություններ գրելուց[101]։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելՊրոդյուսեր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1993 | Ջենտլմենը, որն ընկավ ներքև | Gentleman Who Fell |
2011 | Դեմքեր ամբոխում | Faces in the Crowd |
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիայի ալբոմներ.
- 1994: The Divine Comedy
- 1998: The People Tree Sessions
Երգեր
- 1994: Gentleman Who Fell
- 1994: Bang Your Head
- 1994: It's Your Life
- 2012: Electric Sky
Մրցանակաբաշխություն
խմբագրելՅովովիչը առաջադրվել է բազմաթիվ մրցանակների։ 1992 թվականին նաԵրիտասարդ դերասան մրցանակաբաշխության կողմից առաջադրվել է «լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Վերադարձ դեպի Երկնագույն ծովալճակ» ֆիլմի համար[102]։ Նույն դերի համար նա նաև առաջադրվել է Ոսկե ազնվամորիի։
1998 թվականին Միլան «Հինգերորդ տարրը» ֆիլմի համար առաջադրվել է Սատուրնի «լավագույն դերասանուհի»[103], «Blockbuster Entertainmen»t-ի կողմից լավագույն նոր դերասանուհի[104] և MTV-ի կողմից «լավագույն մարտի տեսարան» (Միլայի և այլմոլորակայինների միջև) անվանակարգերում[105]։ Նույն դերի համար նա նույնպես առաջադրվել է Ոսկե ազնվամորիի[106]։
2000 թվականին Ոսկե ազնավորիի կողմից «Ժաննա դ'Արկ» ֆիլմի համար առաջադրվել է վատագույն դերասանուհի անվանակարգում։
2002 թվականին Սատուրնի կողմից «Չարի կացարան» ֆիլմի համար առաջադրվել է «լավագույն դրեասանուհի» անվանակարգում, իսկ 2008 թվականին «Scream»-ի կողմից «Չարի կացարան 3» ֆիլմի համար արժանացել է «գիտաֆանտաստիկ էքշն ժանրի ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգի մրցանակի։
2010 թվականին «Scream»-ի կողմից «Չորրորդ տեսք» ֆիլմում դոկտոր Աբիգեյլ Թայլերի կերպարի համար առաջադրվել է լավագույն սարսափի դերասանուհի անվանակարգում և «Hollywood Spotlight»-ի կողմից արժանացել է լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակի «Սթոուն» ֆիլմում Լուչետայի կերպարի համար։
2011 թվականին «Scream»-ի կողմից «Չարի կացարան 4։ Կյանք մահից հետո» ֆիլմի համար արժանացել է մրցանակի գիտաֆանտաստիկ ժանրի լավագույն դերասանուհի անվանակարգում։ 2012 թվականին «Teen Choice»-ի կողմից առաջադրվել է «ընտրյալ ֆիլմի դերասանուհի» անվանակարգում։
Տարի | Անվանակարգ | Մրցանակաբաշխություն | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
1992 | Լավագույն երիտասարդ դերասանուհի ֆիլմիում | Երիտասարդ դերասան | Վերադարձ դեպի Երկնագույն ծովալճակ | Առաջադրված |
1998 | Լավագույն դերասանուհի | Սատուրն | Հինգերորդ տարրը | Առաջադրված |
1998 | Լավագույն կին սկսնակ | Blockbuster Entertainment | Հինգերորդ տարրը | Առաջադրված |
1998 | Լավագույն կռիվ (նա աընդդեմ այլոմոլրակայինների) | MTV | Հինգերորդ տարրը | Առաջադրված |
2003 | Լավագույն դերասանուհի | Սատուրն | Չարի կացարան | Առաջադրված |
2008 | Գիտաֆանտաստիկ ժանրի լավագույն դերասանուհի | Scream | Չարի կացարան 3 | Հաղթանակ |
2010 | Լավագույն դերասանուհի | Հոլիվուդի կինոփառատոն | Սթոուն | Հաղթանակ |
2010 | Լավագույն սարսափի դերասանուհի | Scream | Չորրորդ տեսք | Առաջադրված |
2011 | Գիտաֆանտաստիկ ժանրի լավագույն դերասանուհի | Scream | Չարի կացարան 4։ Կյանք մահից հետո | Հաղթանակ |
2012 | Ընտրյալ ֆիլմի դերասանուհի։ Էքշն | Teen Choice | Հրացանակիրները | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #130895326 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Millaj:Purple Love». Purple magazine. MillaJ.com. 1990. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Leon, Sarah (2011 թ․ հոկտեմբերի 19). «Milla Jovovich Magazine Cover, 1987: A Look Back». The Huffington Post. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Dolan, Maggie (2013 թ․ դեկտեմբերի 17). «Milla Jovovich's Paper Covers, a Retrospective». Paper (magazine). Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Milla Jovovich Filmography». www.millaj.com. MillaJ.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Resident Evil (2002)». Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Roger Ebert (2005 թ․ օգոստոսի 11). «Ebert's Most Hated». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Resident Evil». Box Office Mojo. Amazon.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Resident Evil: Afterlife Back to 2010». CraveOnline. ShockTilYouDrop.com. 2010 թ․ հունվարի 11. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 «Milla's Tale». Harpers & Queen. 2003 թ․ հունվար. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Mila Jovović peva zanimljive pesme». Glas Javnosti (Serbian). 2000 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2011-07-27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 15,0 15,1 15,2 50 facts about Milla Jovovich
- ↑ 16,0 16,1 16,2 Lopusina, Marko (1998). «Holivud je srpsko selo». Svi Srbi sveta (Serbian). Belgrade: Princip. ISBN 86-82273-07-1. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 7-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ Milla Jovovich (2002 թ․ հուլիս). «Milla Jovovich» (Interview). Interviewed by J. Rentilly. Gallery. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Frequently Asked Questions». millaj.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Milla Jovovich». E!. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 20,0 20,1 Wang, Jen. «Thoroughly Modern Milla». California Style. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 21,0 21,1 Morton, Roger (1999 թ․ հունիս). «The Real Life of Angels». Dazed & Confused (magazine). Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Paperny, Vladimir (2000 թ․ մայիս). «Honest Milla». Vogue (Russia). Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 Rumbold, Judy (2007 թ․ օգոստոսի 4). «A Slav to love». The Daily Telegraph. London. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Eaton, Anne (1988 թ․ մարտ). «Dressed to Kill». Star (magazine). Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 25,0 25,1 25,2 Cushing, Colin (1996). «Just Milla, please». Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 26,0 26,1 Milla Jovovich (1994). «Jovovich, Milla – supermodel, actress, singer, songwriter» (Interview). Interviewed by Dominick A. Miserandino. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Tyer, Brad (1994 թ․ դեկտեմբերի 15). «Milla in 3-D». Houston Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Profile of Milla Jovovich». Fashion Model Directory. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Kelly, Catherine (1997). «Milla's Melody: Multiple-Media-Threat Milla Jovovich Discusses Modeling, Music And Money». Oneworld. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Milla: The world's richest model». Forbes. 2004 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Jones, Dolly (2006 թ․ մայիսի 11). «Milla for Mango». Vogue (magazine). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «The Official Milla Jovovich Website :: Allure June 1999». MillaJ.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Behind The Scenes Style! Milla Jovovich Models For Jacob & Co». RadarOnline.com. Radar Online.
- ↑ «Lookout». People (magazine). 1988 թ․ հունիս. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Lebowitz, Lisa (1988 թ․ սեպտեմբեր). «Milla». Model. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 36,6 «Milla Jovovich Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Dazed and Confused (1993)». millaj.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Brill, Amy (1997 թ․ մայիս). «Hollywoodland». Premiere. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Modeling/Picture Gallery». millaj.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «The Fifth Element». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Berardinelli, James (1997). «The Fifth Element». reelreviews.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «The Fifth Element (1993)». millaj.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 43,0 43,1 43,2 43,3 Howell, Peter (2003 թ․ սեպտեմբերի 8). «Even zombie killers are insecure». Toronto Star. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «The Messenger: The Story of Joan of Arc». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Resident Evil (2002)». millaj.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Resident Evil DVD commentary (2002)
- ↑ Bradberry, Grace. «Modern Milla». InStyle. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
{{cite news}}
: Unknown parameter|InStyle (UK)] date=
ignored (օգնություն) - ↑ «Resident Evil». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Grove, David (2004 թ․ սեպտեմբեր). «Alice Get Your Guns». Film Review (UK). Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 50,0 50,1 Milla Jovovich (2007 թ․ սեպտեմբերի 26). «Resident champions» (Interview). Interviewed by CM Punk. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Ultraviolet». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Ultraviolet». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Resident Evil: Extinction (2007)». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Resident Evil: Apocalypse». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Germain, David (2007 թ․ սեպտեմբերի 23). «'Resident Evil' rules weekend box office». USA Today. Associated Press. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Milla Jovovich Goes To Chateau Marmont On Friday Night ՅուԹյուբում
- ↑ «De Niro, Norton film at Jackson prison». Detroit Free Press. 2009 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Milla Jovovich Gets Shattered in 'Faces in the Crowd' Promo Art!». Bloody-disgusting.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Milla Jovovich Sees Faces in the Crowd». Dreadcentral.com. 2009 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Milla Jovovich to Topline the Very Cool 'Faces in the Crowd'». Bloody-disgusting.com. 2009 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Milla Jovovich FACES new terrors». Fangoria.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Milla Jovovich Tweeting from Resident Evil: Afterlife Set». Dreadcentral.com. 2009 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Milla Jovovich Begins Tweeting from 'Resident Evil: Afterlife' Set». Bloody-disgusting.com. 2009 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «David R. Ellis on War Monkeys, Genesis Code and Bad Luck». Moviehole.net. 2010 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Seven Arts Announces New Distribution Venture With GFM Films». Bloomberg L.P. Hollywood. Marketwire. 2011 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին. «The Venture will formally launch at this year's Cannes Film Festival focusing its efforts on Seven Arts' upcoming titles including "The Winter Queen" to be directed by Fedor Bonderchuk and starring Milla Jovovich and "Neuromancer, " the sci-fi epic based on the best selling novel by William Gibson which will be directed by Vincenzo Natali.»
- ↑ Vlessing, Etan (2011 թ․ օգոստոսի 16). «'Resident Evil 5' To Shoot In Toronto». The Hollywood Reporter.
- ↑ Final Resident Evil Movie "Much More Gritty and Raw, " Milla Jovovich Says – GameSpot
- ↑ 68,0 68,1 68,2 «Milla's Music». millaj.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Milla». Rolling Stone (Australia). 1990 թ․ օգոստոս. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ McAlley, John (1994 թ․ ապրիլ). «The Divine Comedy». Rolling Stone. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 71,0 71,1 71,2 71,3 Boardman, Mickey (Summer 1994). «Generation Oxymoron». Paper. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Lessing, Pieter (1999 թ․ հունիս). «West Hollywood, California June 17, 1999 review». millaj.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Lewis, Richard (1999 թ․ հունիս). «Review from Richard Lewis' Concert Calendar». millaj.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Ehrman, Mark (1999 թ․ սեպտեմբերի 5). «Milla goes Luna». Los Angeles Times Magazine. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Manning, Kara (1999 թ․ նոյեմբերի 11). «Milla Jovovich On The Bono-Mick Jagger Connection». MTV. Արխիվացված է օրիգինալից 2009-03-31-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Plastic Has Memory». millaj.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «James Maynard Keenan Cooks Up New Side Project Puscifer». Sony. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Rocket Collecting». millaj.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Current Demos». millaj.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Electric Sky – Single». Amazon.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Vogue (2006 թ․ սեպտեմբերի 11). «JOVOVICH HAWK SPRING/SUMMER 2007». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Jones, Dolly. «Fashion choices». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Ward, Chris. «Up close: milla jovovich». Wizard Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Lee, Helen. «Jovovich-Hawk to design a collection for Target». SASSYBELLA.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Find It, Keep It». Town & Country. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Mila Jovovic is from Vasojevici, Montenegro». Kurir. 2014 թ․ ապրիլի 24. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 87,0 87,1 Я мечтаю сыграть Анну Ахматову. russiannightsfest.com (Russian). 2005 թ․ ապրիլի 11. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Lopusina, Marko (1998). «Holivud je srpsko selo». Svi Srbi sveta (Serbian). Belgrade: Princip. ISBN 86-82273-07-1. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին. «Srpski nikada nije dobro naucila, ruski joj je ostao maternji jezik»
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Milla on Die Harald Schmidt Show (March 19, 2002) ՅուԹյուբում
- ↑ 90,0 90,1 «Milla Jovovich opens foundation for disabled children in Ukraine». English pravda.ru. 2005 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Callender, Cat. «Milla's crossing». The Daily Telegraph. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Von Judith Bonesky (2009 թ․ հուլիսի 30). «Milla Jovovich: Hochzeit in Los Angeles». Bild.de. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Milla Jovovich Gives Birth to Baby Girl». US Magazine. 2007 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «From Milla». millaj.com. 2007 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «From Milla». millaj.com. 2007 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Milla Jovovich Instagram photos and videos». millajovovich. 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Milla Jovovich». newfaces.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Musto, Michael (1994 թ․ ապրիլի 15). «Another Model with Aspirations». Entertainment Weekly. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Jovovich, Milla (2012 թ․ փետրվարի 28). «@ViniciusZini I quit smoking! I hve an e cig now and I'm already downed my nic levels by more than half!». Twitter. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Zubtsova, Jana (2003 թ․ հոկտեմբեր). «Milla, You're No Angel». Domvoy (Russia). Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Milla's Sense of...». Celebrity (Germany). Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Thirteenth Annual Youth in Film Awards». Young Artist Foundation. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Justin, Sarachik (2011 թ․ հոկտեմբերի 21). «Milla Jovovich Blasts Summit Entertainment for Ignoring 'Three Musketeers'». The Christian Post. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 1996 Blockbuster Entertainment Awards Nominees Announced. 1998 թ․ հունվարի 17. էջ 64. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - ↑ «1998 MTV Movie Awards». MTV. Արխիվացված է օրիգինալից 2015-01-26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին. Note: Click on the 'Winners' tab.
- ↑ «1997 Archive». Golden Raspberry Award. 2000 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլա Յովովիչ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |