Բացել գլխավոր ցանկը

Ջիմի Սմիթս (անգլ.՝ Jimmy L. Smits, հուլիսի 9, 1955(1955-07-09)[1][2][3][4], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս» և «Էմմի»[5] մրցանակների դափնեկիր։ Հայտնի է դարձել «Լոս Անջելեսի օրենքը», «Նյու Յորքի ոստիկանությունը», «Արևմտյան թև», «Դեքստեր», «Անարխիայի որդիներ» սերիալներում խաղացած դերերի շնորհիվ։

Ջիմի Սմիթս
Jimmy Smits by Gage Skidmore.jpg
Ծնվել էհուլիսի 9, 1955(1955-07-09)[1][2][3][4] (64 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ԿրթությունԲրուքլինի քոլեջ և Կորնելի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր
Համատեղ ապրող(ներ)Wanda De Jesus?

ԿենսագրությունԽմբագրել

Սմիթսը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում: Հայրը՝ Կոռնելիուս Սմիթսը, հոլանդական ծագմամբ սուրինամցի ներգաղթյալ էր[6], որն աշխատում էր տրաֆարետային տպագրության գործարանում։ Մայրը՝ Էմիլինան, պուերտոռիկացի ծագմամբ բուժքույր էր[6][7]։

Սմիթսը դաստիարակվել է հռոմեակաթոլիկական խիստ ընտանիքում[8][9]։ Ունի 2 քույր՝ Իվոն և Դիանան։

Մանկության տարիներին Ջիմին որոշ ժամանակ անցկացրել է Պուերտո Ռիկոյում[10][11]։ 1980 թվականին Սմիթսը Բրուքլինի քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1982 թվականին Կորնելի համալսարանում՝ գեղարվեստի մագիստրոսի աստիճան[6]։

Սմիթսի ամբողջական անունը ոչ թե Ջիմ կամ Ջեյմս է[6], այլ Ջիմի։ Դա, ըստ էության, նրա բնածին անունն է[12]։

Անձնական կյանքԽմբագրել

Ջիմի Սմիթսը 1981-1987 թվականներին ամուսնացած է եղել Բարբարա Սմիթսի հետ։ Ունեն 2 երեխա՝ Տայնան (ծնվել է 1973 թվականին) և Հոակինը (ծնվել է 1983 թվականին)[6]։ 1986 թվականից Սմիթսը հարաբերությունների մեջ էր դերասանուհի Վանդա Դե Ջիսուսի հետ։

Ջիմին ապրում Է Լոս Անջելեսում[6]։ 2001 թվականին ձերբակալվել է Վիեկես կղզում ԱՄՆի ռազմածովային ուժերի դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար[13]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 ս Մայամիի ոստիկանությունը Miami Vice Էդդի Րիվերա
1986-1992 ս Լոս Անջելեսի օրենքը L.A. Law Վիկտոր Սիֆուենտես
1991 ֆ Նենգափոխություն Switch Ուոլթեր Սթոուն
1993 հֆ Տոմինկերները The Tommyknockers Ջիմ «Գարդ» Գարդեներ
1994 հֆ Փոքրիկ Սիսկո The Cisco Kid Սիսկո
1994-2004 ս Նյու Յորքի ոստիկանությունը NYPD Blue Բոբի Սիմոնե
1995 ֆ Իմ ընտանիքը My Family Ջիմի
2000 ֆ Պահիր և պահպանիր Bless the Child գործակալ Ջոն Թրեվիս
2000 ֆ Հյուրանոց «Միլիոն դոլար» The Million Dollar Hotel Ջերոնիմո
2002 ֆ Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II։ Կլոնների հարձակումը Star Wars Episode II: Attack of the Clones սենատոր Բեյլ Օրգանա
2004-2006 ս Արևմտյան թև The West Wing Մեթ Սանթոս
2005 ֆ Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը Star Wars Episode III: Revenge of the Sith սենատոր Բեյլ Օրգանա
2007 ֆ Կյանքը՝ ըստ Ջեյն Օսթինի The Jane Austen Book Club Դենիել
2008 ս Դեքստեր Dexter Միգել Պրադո
2009 ֆ Մայրն ու երեխան Mother and Child Պակո
2012-2014 ս Անարխիայի որդիներ Sons of Anarchy Ներո Պադիլյա
2016 ֆ Վտարանդին-մեկ: Աստղային պատերազմներ. Պատմություններ Rogue One սենատոր Բեյլ Օրգանա
2016-2017 ս Բրուքլին 9-9 Brooklyn Nine-Nine Վիկտոր Սանտյագո
2017 ս 24 ժամ. Ժառանգություն 24: Legacy Ջոն Դոնովան

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

  • «Ոսկե գլոբուս» մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերի համար (1996) - «Նյու Յորքի ոստիկանությունը»[5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #136460720 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 Awards for Jimmy Smits
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Biography for Jimmy Smits
  7. Hispanic Magazine.com — March 2005 — Jimmy Smits
  8. Crawford Franklin (1998-12-10)։ «Away for 16 years, Jimmy Smits is still a big man on campus»։ Cornell Chronicle։ Վերցված է 2010-08-12։ «The oldest of three children born to a devout Catholic family,...» 
  9. Hernandez Lee (2010-07-09)։ «EXCLUSIVE: Jimmy Smits on Playing Outlaws: "There Might Be An Ethnicity Thing to It"»։ Latina։ Վերցված է 2010-07-01 
  10. Jimmy Smits — Redbook Archived 2007-09-27 at the Wayback Machine.
  11. Gale — Free Resources — Hispanic Heritage — Biographies — Jimmy Smits
  12. «In Step With: Jimmy Smits»։ Parade Magazine։ January 2, 2005 
  13. Consuelo Lopez Springfield (6 August 2001)։ «Navy Must Heed Puerto Ricans: Stop The Bombing»։ The Puerto Rico Herald։ Վերցված է 2006-12-11