L’Oréal
L’Oréal, ֆրանսիական ընկերություն։ Հիմանդրվել է 1909 թվականին ֆրանսիացի քիմիկոս Էժեն Շուլեի կողմից։ Շտաբ-բնակարանը գտնվում է Կլիշի լա Գարենում։ Ունի 64 հազար աշխատակից[4]։
L’Oréal | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1909 |
Հիմնադիր | Էժեն Շուլլեր |
Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Nicolas Hieronimus? |
Արդյունաբերություն | հիգիենայի միջոցներ, կոսմետիկ արդյունաբերություն, fast-moving consumer goods? և Q112166087?[1] |
Հասույթ | ▲38,3 մլրդ € (2022)[2] |
Աշխատողների թիվ | 88 000 մարդ |
Դուստր ընկերություններ | Kiehl's, Lancôme, LaSCAD, L'Oreal (United States)?, Maybelline, NYX Professional Makeup?, Biotherm?, Vichy cosmetics?, Roger & Gallet? և CeraVe? |
Սեփականատեր | TETHYS? և Nestlé[3] |
Կայք | loreal.com |
Բորսա | OR, OR և LRLCF |
![]() |
Սեփականատերեր և ղեկավարություն խմբագրել
Փաթեթների խոշոր ակցիաները պատկանում են ընկերության հիմնադրի միակ աղջկան՝ Լիլիան Բետանուրին (31,0 %), ևս 29,8 %՝ Nestlé ընկերությանը[5]։
Տնօրենների խորհրդի ներկայացուցիչը և ընկերության գլխավոր տնօրենը Ժան Պոլ Ագոնն է։
Գործունեություն խմբագրել
L’Oréal-ն արտադրում է կոսմետիկայի, օծանելիքի և մաշկի ու մազերի խնամքի միջոցների հայտնի ապրանքանիշներ (այդ թվում՝ L’Oréal Paris, Garnier, Maybelline New York, Cacharel, Giorgio Armani Parfums and Cosmetics, Lancôme, Vichy, La-Roche-Posay և այլն)։ Բրենդների մեջ կան ինչպես լյուքս կոսմետիկայի (Cacharel, Urban Decay), այնպես էլ՝ դեղագործական արտադրողներ (Vichy, La Roche Posay): Ինչպես նաև՝ ընկերությունը ներկայացնում է պրոֆոսիոնալ կոսմետիկայի մաշկի ու մազերի խնամքի միջոցների բրենդներ[6]։ 2010 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ ընկերությունն ուներ 38 գործարան[5]։
Աշխատողների ընդհանուր թիվը գերազանցում է 64 000-ը[7]։
Լորեալը Ռուսաստանում խմբագրել
2010 թվականի սեպտեմբերին L’Oréal-ը Ռուսաստանի Կալուգայի մարզում բացեց գործարան։ Ձեռնարկությունն իր 26 միլիոն եվրո արժեքով և 150 հոգի անձնակազմով մասնագիտացված է շամպունների և մազերի ուրիշ խնամքի միջոցների արտադրության վրա։ Նախատեսված արտադրողականություն՝ տարեկան 120 միլիոն միավոր պատրաստի արտադրանք։
2009 թվականին Ռուսաստանի ընկերության վաճառքը կազմում էր 563 միլիոն եվրո։
Մարտի 18-ին, Մոսկվայում տեղի ունեցավ Կալուգայի մարզի կառավարությունը «L’Oréal» ընկերության հետ համաձայնագիր կնքեց 2-րդ գործարանի կառուցման մասին, որը կարտադրեր կոսմետիկ միջոցներ արդյունաբերական «Վորսինո» զբոսայգում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ https://www.loreal-finance.com/fr/communique/resultats-annuels-2022 — 2023.
- ↑ https://www.zonebourse.com/cours/action/L-OREAL-4666/societe/
- ↑ Данные официального сайта L’Oreal
- ↑ 5,0 5,1 http://www.vedomosti.ru/newspaper/article/246394/shampuni_izpod_kalugi
- ↑ http://www.loreal.com.ru/
- ↑ http://www.loreal-finance.com/eng/key-figures