Քելվին Քլայն (ընկերություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քելվին Քլայն (այլ կիրառումներ)

Քելվին Քլայն, ամերիկյան նորաձևության տունը հիմնադրվել է նորաձևության դիզայներ Քելվին Քլայնի կողմից։ Ընկերության գրասենյակը գտնվում է Մանհեթենում, Նյու Յորքում և այժմ պատկանում է Ֆիլիփս Վան Հյուսենին[1]։

Քելվին Քլայն
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, դուստր կազմակերպություն, բրենդ և նորաձևության ապրանքանիշ
Հիմնադրված է1968
ՀիմնադիրՔելվին Քլայն և Barry K. Schwartz?
ՎայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերություննորաձևություն և կարի արդյունաբերություն
Մայր ընկերությունPVH?
Կայքcalvinklein.com(անգլ.)
 Calvin Klein Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Calvin Klein ընկերության խանութը

Վաղ շրջան

խմբագրել

1968 թվականին Քլայնը հիմնադրեց Calvin Klein Limited վերարկուների խանութը Նյու Յորքի Յորք հյուրանոցում, 10000 դոլլարով։ Առաջին Քելվին Քլայն հավաքածուն երիտասարդական ոճ ունեցող վերարկուներ և զգեստներ էին ցուցադրված Նյու Յորքի խանութում։

1969 թվականին Քլայնը հայտնվեց Վոգ ամսագրի շապիկին[2]։

1970-ականներ

խմբագրել

1971 թվականին Քլայնը ավելացրեց սպորտային հագուստ, դասական վերարկուների և կանացի ներքնազգեստ իր հավաքածուներում։

1973 թվականին Քլայնը առաջին անգամ ստացավ ամերիկյան նորաձևության քննադատների կողմից մրցանակ։ 1977 թվականին ընկերության տարեկան եկամուտը աճեց մինչև 30 միլիոն դոլարի (այժմ դա հավասար է 117 միլիոնի)։ Քլայնը ստացավ արտոնագրեր վզարկուների, կոշիկների, գոտիների, մորթիների և արևային ակնոցների ոլորտում։ Տարեկան եկամուտը գնալով աճում էր զուգընթաց նոր տեսականուն, որն արդեն ներառում էր կոսմետիկա, ջինս և տղամարդկանց հագուստ։ Այնուհետև Քլայնը սկսեց փակցնել իր անունը ջինսերի ետևի գրպանին։ Դա նպաստել է ջինսերի պահանջարկին և հայտնիությանը[3]։

1980 թվականին ընկերությունը դուրս եկավ շուկայից ֆինանսական մեծ կորուստների պատճառով։ Այդ ընթացքում Քլայնը ներկայացրեց իր կանացի կիսավարտիքների և տղամարդկանց ներքնազգեստի նոր հավաքածուն, որը հետագայում մեծ հաջողության հասավ և մեկ տարվա ընթացքում 70 միլիոնի եկամուտ բերեց ընկերությանը։

Վաղ 1980–ականներին ընկերությունը փոխեց տղամարդկանց ներքնազգեստը ամերիկյան շուկայում՝ այն դարձնելով սպիտակ[4]։

Ապշեցուցիչ աճը շարունակում էր տևել 80-ականներին։ Արտոնագրման ծրագիրը, որը բերեց $ 24.000 միլիոն, երբ այն նախաձեռնվել էր 1974 թվականին (համարժեք է՝ $114.769 միլիոն դոլար 2015 թվականին), ուներ $ 7.3 միլիոնի եկամուտ տասը տարի անց (համարժեք է՝ $16.57 միլիոն դոլար 2015 թվականին)։ Այդ տարի ամբողջ աշխարհով մանրածախ առևտրի արժեքը հասավ ավելի քան $600 միլիոնի (համարժեք է՝ $1362.01 միլիոն դոլար 2015 թվականին)։ Քլայնի հավաքածուները վաճառվեցին Միացյալ Նահանգների 12.000 խանութներում և հասանելի էին վեց այլ երկրներում, մասնավորապես Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Ճապոնիայում։ Նրա տարեկան եկամուտը գերազանցեց 12 միլիոն դոլարը (համարժեք է՝ $27.24 միլիոն դոլար 2015 թվականին)։

1992 թվականին չնայած նրան, որ ընկերությունը գրեթե սնանկացել էր, Քլայնին հաջողվեց վերականգնել և բարձրացնել շահութաբերությունը հիմնականում հաջողության հասած ներքնազգեստի և օծանելիքի հավաքածուների, ինչպես նաեւ CK սպորտային հավաքածուի շնորհիվ։ 1990-1995 թվականների ընթացքում Calvin Klein տղամարդկանց հագուստի գլխավոր դիզայներ Ջոն Վարվատոսը ներկայացրեց տղամարդու ներքնազգեստ, որը կոչվեց boxer brief: Դրանք կիսավարտիքներ էին։ 1993 թ. Քելվին Քլայնը ճանաչվեց «Ամերիկայի լավագույն դիզայներ» իր մինիմալիստական նմուշներով։ Չկարողանալով համագործակցել ուրիշ կազմակերպությունների հետ գնի բարձր լինելու պատճառով՝ Քելվին Քլայնը, չունենալով պոտենցիալ գնորդ, յոթ ամիս անց հայտարարեց, որ իր կայսրությունը այլևս չի հայտնվի շուկայում։

2002– ներկա

խմբագրել

2002 թվականի դեկտեմբերի կեսերին Calvin Klein Inc. (CKI) վաճառվեց Ֆիլիպս վան Հյուսենին, մոտ $ 400 միլիոն կանխիկ և $ 30 մլն-ի ֆոնդային գումարով, որը ներառում է լիցենզավորման իրավունքների եւ ռոյալթիների հետ կապված եկամուտների $ 200-ից $ 300 մլն-ը։ Վաճառքը նաև ներառում էր ընթացիկ անձնական ֆինանսական շարժառիթը Քլայնի համար՝ հիմնված Քելվին Քլայն բրենդի ապագա վաճառքների վրա։

Հանրահայտ Քելվին Քլեին ընկերությունը նորաձևության աշխարհում

խմբագրել

Calvin Klein ամերիկյան բրենդը հիմնադրվել է 1968 թվականին Նյու Յորքում մոդելարար Քելվին Քլայնի ու նրա մանկության ընկեր Բարի Շվարցի կողմից։ Առաջարկում ենք ծանոթանալ բրենդի ստեղծման հետաքրքրական պատմությանը։

Հայտնի լինելով իր դասական ամերիկյան ոճով՝ մոդելարար Քելվին Քլայնը շուտով դառնում է հանրաճանաչ դիզայներ։ Վերջինս իր գործունեությունը սկսում է 1960 -ական թվականներին կանանց վերարկուների արտադրանքով՝ արագ հասնելով նորաձևության բարձրակետին, որի արդյունքում ստեղծվում է Calvin Klein ընկերությունը։

1990-ական թթ, երբ բոլոր ընկերությունները գտնվում էին տնտեսական ճգնաժամի ազդեցության տակ, Calvin Klein-ը կարողանում է պահպանել իր առաջատար դիրքը նորաձևության աշխարհում։

Ընկերությունն իր հաջողության համար օգտագործելով ներքնաշորերի նույնիսկ չափազանց էրոտիկ գովազդ՝ մշտապես հավատարիմ է մնում իր դիզայնի փիլիսոփայությանն ու սկզբունքներին։ Հայտնի լինելով իր պրովոկացիոն գովազդային ընկերություններով՝ նա գրավում է ողջ հասարակության ուշադրությունը։

Մասնագիտանալով նորաձևության տարբեր ոլորտներում՝ Calvin Klein- ն իր հետքը թողել է հագուստի, օծանելիքի, ոսկեղենի արտադրության ոլորտներում։

Ավարտելով տեխնոլոգիական նորաձևության ինստիտուտը՝ դիզայներ Քելվին Քլայնն իր համար կարում է վերարկու և 1970 թվականին մուտք գործում համաշխարհային շուկա։ Այդ ժամանակ նա միակ դիզայներն էր, որ կարող էր իրեն նման բան թույլ տալ։

Calvin Klein-ի ջինսերը ետևի գրպանի վրա նրա ստորագրությամբ մասսայական սեր են սկսում վայելել նորաձևության աշխարհում։ Ընկերությունը զբաղվում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար նախատեսված հագուստի արտադրանքով։

Oծանելիք Calvin Klein

խմբագրել

Օծանելիքի ընթացիկ հավաքածուն ներառում է CK, Euphoria, Eternity, Calvin Klein Man և Obsession տեսակները։

Eternity-ն (ծաղկային բույրով) շուկա է մուտք գործել 1985 թվականին որպես և կանանց, և տղամարդկանց համար նախատեսված օծանելիք։ Obsessiony-ը (ցիտրուսային բույրով) նույնպես նախատեսված է երկու սեռերի համար։ Սրանք հավաքածուի ամենահայտնի բույրերն են և ունեն նաև իրենց տեսակները՝ առաջինը՝ Rose Blush, իսկ երկրորդը՝ Night տեսակով։

Հայտնիների դերն ընկերության հաջողության գործում

խմբագրել

Հագուստի հավաքածուները մշտապես մեծ տարածում են ունեցել հայտնի մարդկանց շրջանում, իսկ ընկերության գովազդային հոլովակներում հաճախ են նկարահանվում հայտնի մոդելները։ Մի քանի գովազդային հոլովակներ նույնիսկ կարելի է համարել գլուխգործոցներ։

Բրուկ Շիլդսը եղել է Calvin Klein-ի առաջին ու հայտնի մոդելներից մեկը։ Քեյթ Մոսը դաձել է օծանելիքների հավաքածուների դեմքը։ Մարկ Ուոլբերգը ընտրվել էր տղամարդկանց ներքնաշորերը գովազդելու համար։

Եվա Մենդեսն այն մոդելներից էր, ում մասնակցությամբ գովազդային հոլովակն իր պրովոկացիոն լինելու պատճառով արգելվեց ցուցադրվել ամերիկյան հեռուստաընկերություններում։

Ընկերության հաջողությունը շարունակվում է ու օրեցօր ավելի ու ավելի մեծանում։ Հավաքածուները մշտապես թարմացվում են, իսկ բուտիկների քանակն ամեն տարի շատանում է։ Այն համարվում է համաշխարհային նորաձևության հիմնադիրներից մեկը։

Դիզայներներ

խմբագրել

Իտալո Ցուչելի[5], նախկին Ջիլ Սանդերի և Ռոմեո Ջիլլիի դիզայները։ Իտալոն համագործակցել են Calvin Klein-ի հետ վեց եղանակների հավաքածուներին, մինչև որ նա 2004 թվականի գարնանը դարձել է Calvin Klein Collection-ի տղամարդկանց հագուստի գլխավոր դիզայները։

1998 թվականին անգլիացի Քելվին Կարիջանը դարձավ Calvin Klein-ի ստեղծագործական տնօրենը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Goodison, Donna (2012 թ․ փետրվարի 16). «Tie maker looks to score with Orr designs». The Boston Herald.
  2. Valerie Steele (2010 թ․ նոյեմբերի 15). The Berg Companion to Fashion. Berg. էջեր 463–65. ISBN 978-1-84788-563-0. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. Manlow, Veronica (2009). Designing clothes : culture and organization of the fashion industry (1st pbk. ed. ed.). New Brunswick, [N.J.]: Transaction Pub. էջ 99. ISBN 9781412810555. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  4. Lisa Marsh (2004 թ․ մայիսի 4). The House of Klein: Fashion, Controversy, and a Business Obsession. John Wiley & Sons. էջեր 47–52. ISBN 978-0-471-47895-9. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. Rubin, Sylvia (2011 թ․ մայիսի 12). «Calvin Klein successor Francisco Costa». The San Francisco Chronicle.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելվին Քլայն (ընկերություն)» հոդվածին։