Capcom Co., Ltd., ճապոնական կազմկերպություն, որը զբաղվում է տեսախաղերի մշակմամբ և հրապարակմամբ։ Աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկն է։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Օսակա քաղաքում։ Կազմակերպությունըը հիմնադրվել է 1979 թվականին Japan Capsule Computers անունով։ Սկզբնական շրջանում կազմակերպությունը զբաղվել է խաղային մեքենաների համար խաղերի մշակմամբ։ Ներկայիս անունը կրճատվել է Capsule և Computers։ 3-4 սերնդի խաղային համակարգերի համար ընկերությունը մշակել է խաղեր Walt Disney-ի մոտիվներով։ Այս պահին, ընկերությունը հայտնի է իր խաղային ֆրանշիզներով՝ Resident Evil, Devil May Cry, Street Fighter, Mega Man, Lost Planet և Monster Hunter։

Capcom
Изображение логотипа
Տեսակհամակարգչային խաղերի հրատարակիչ և ձեռնարկություն
Հիմնադրված էմայիսի 30, 1979
ՀիմնադիրKenzō Tsujimoto?
ՎայրChūō-ku, Օսակա, Ճապոնիա[1]
Երկիր Ճապոնիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Հասույթ783 մլն $ (2020)
Աշխատողների թիվ2832 մարդ
Դուստր ընկերություններCapcom Vancouver?, Capcom Production Studio 5? և Capcom Production Studio 3?
Կայքcapcom.com(անգլ.), capcom.co.jp(ճապոներեն) և capcom-germany.de(գերմ.)
Բորսա9697
 Capcom Վիքիպահեստում

Capcom-ը նաև ակտիվ աշխատանք է տանում արևմտյան ապրանքանիշները, արևելքում հրապարակելով։

Թալիսման խմբագրել

Capcom-ի օրիգինալ թալիսմանը համարվում է Կապիտան Կոմմանդոն, սուպերհերոս, ով կրում է ֆուտուրիստական զրահապաշտպան։ Նրա անունը ընտրված է կազմակերպության անունից՝ Cap(tain)Com(mando)։ Առաջին անգամ նա հայտնվել է Famicom/NES համար նախատեսված խաղում «Section Z» անունով։ Ինչպես նաև նա 1991 թվականին դարձավ «Captain Commando» խաղի գլխավոր հերոսը։ Ավելի ուշ նա դարձավ «Marvel vs. Capcom» մարտիկներից մեկը։

Mega Man-ը դարձավ ընկերության նոր թալիսմանը և փոխարինեց Կապիտան Կոմմանդոին։

Capcom-ի ստուդիաներ խմբագրել

Capcom յուրքանչյուր ստուդիա, մշակում է խաղերը և թողարկում նրանք Capcom բրենդի ներքո։

  •   Ճապոնիա Consumer Games Development Division 1, Capcom-ի հիմնական ստուդիան է։ Նրան են պատկանում Resident Evil, Devil May Cry և շատ այլ խաղաշարքերը։
  •   Ճապոնիա Consumer Games Development Division 2, նրան են պատկանում Monster Hunter և Street Fighter խաղերը։
  •   Ճապոնիա, Mobile Online Development Division, պատասխանատու է առցանց և բջջային խաղերի թողարկման համար։
  •   Ճապոնիա, K2, ստուդաի, որը համակգործակցում է վիդեոխաղեր մշակող ստուդիաների հետ։ Ձեռք է բերվել 2008 թվականին։
  •   Ճապոնիա, M-Two, կազմակերպության նոր ստուդիան, որը պատասխանատու էր Resident Evil 3 խաղի մշակման համար։

Դուստր ձեռնարկություններ խմբագրել

  • Capcom Entertainment, Inc.
  • Capcom U.S.A., Inc. ընկերություն հիմնված Կալիֆոռնիայում, 1985 թվականի օգոստոսին։
  • Capcom Studio 8, Inc., հիմնադրվել է 1995 թվականի հունիսին։ Փակվել է 2006 թվականին։
  • Capcom Asia Co., Ltd հիմնադրվել է 1993 թվականին Հոնկոնգում։
  • Capcom Eurosoft Ltd․, հիմնադրվել է Միացյալ Թագավորություններում, որպես եվրոպական պաշտոնական մասնաճյուղ 1998 թվականին։
  • KOKO Capcom Asia Co., Ltd. պաշտոնական մասնաճյուղը Հարավայիյն Կորեայում 2001 թվականին։
  • Suleputer, նախատեսված է ապրանքների վաճառքի համար։
  • Captron Co., Ltd. հիմնադրվել է անշարժ գույքի գործերով զաղվելու համար։
  • SEEDS Inc.[2]

Ֆիլմեր խմբագրել

Capcom-ի բազմաթիվ հերոսների և խաղերի հիման վրա ստեղծվել են ֆիլմեր և մուլտֆիլմեր։

  • Ընկերության գլխավոր սիմվոլ Mega Man-ը, երկրորդական դեր է զբաղեցրել Nintendo-ի «Captain N: The Game Master» հեռուստաշոուի ժամանակ, ինչպես նաև հայտվում է «Mega Man» սերիալում և երկու անիմեներում՝ «MegaMan NT Warrior» և «Ryusei no Rockman»։
  • 1994 թվականին ստեղծվեց լիամետրաժ «Street Fighter II: The Animated Movie» մուլտֆիլմը, որին հաջորդեն «Փողոցային մարտեր» ֆիլմը։
  • Street Fighter II-ի հերոսների մարտերը կարելի է տեսնել հանդիպել նաև «Քաղաքային որսորդ» ֆիլմում։
  • 2004 թվականին ստեղծվեց «Viewtiful Joe» մոտիվներով անիմե սերիալը։
  • Հայտարարվել է Devil May Cry[3] և Clock Tower[4] ֆիլմերի նկարահանման մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.capcom.co.jp/ir/company/history.html?tab=3
  2. Followup: Clover Studios returns as SEEDS
  3. «Games-to-Film: Devil May Cry». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  4. «Clock Tower: The Movie». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել