Չեռնորորցիներ (սերբերեն և չեռնոգորերեն՝ Црногорци / Crnogorci), սլավոնական էթնոս։ Ընդհանուր թիվը՝ 400-500 հազար։ Մեծամասնությունը բնակվում է Չեռնոգորիայում (280 հազար), Միացյալ Նահանգներում (40 հազար) և Սերբիայում (38 հազար)։

Խոսում են սերբա-հորվաթերենի շտոկավյան բարբառով։ Հավատացյալների մեծ մասը ուղղափառներ են, կան մուսուլմաններ։ Մշակույթում և կենցաղում շատ ընդհանրություններ ունեն սերբերի հետ, սակայն լեռնային պայմաններից բխող մեկուսացվածությունը, օսմանյան տիրապետության դեմ բազմադարյա պայքարը և դրա հետևանքով ռազմականացված կենցաղը դանդաղեցրել են Չեռնոգորիայի հասարակական-տնտեսական զարգացումը։ Ավանդական զբաղմունքը եղել է անասնապահությունն ու երկրագործությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png