Բացել գլխավոր ցանկը

ԿենսագրությունԽմբագրել

Ֆեյ Դանաուեյը ծնվել է ԱՄՆՖլորիդա նահանգում: Մեկ տարի սովորել է տեղի համալսարանում, որից հետո ուսումը շարունակել է Բոստոնի կիրառական արվեստի բարձրագույն դպրոցում, որից հետո նրան ուղարկում են կատարելագործվելու Լինկոլնի կենտրոնի թատրոնում, որի ղեկավարն էր Էլիա Կազանը: Միևնույն ժամանակ նա ուսանում է դրամատիկական արվեստի ակադեմիայում: «Բոլոր ժամանակների մարդը» և «Հոգանի վերարկուն» ներկայացումներում հաջող հանդես եկած Դանաուեյն նկարահանվում է Օտտո Պրեմինջերի «Արևի շուտափույթ մայրամուտը» (1967), Արթուր Փենի «Բոնին և Կլայդը» (1967) կինոնկարներում: 1969 թվականին Ջոն Ֆրանկենհեյմերի «Տարօրինակ ծովայինը» և Էլիա Կազանի «Գործարքը» ֆիլմերում նկարահանվելուց հետո, Ֆեյ Դանաուեյը մասնակցում է Արթուր Պեննի «Փոքրիկ մեծ մարդը» (1971) կինոնկարի ստեղծմանը, որը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային 7-րդ կինոփառատոնում և արժանացել է մրցանակի: Նկարահանվել է նաև ռեժիսորներ Ռենե Կլեմանի «Տունը ծառերի տակ» (1971), Ֆրանկ Պերիի՝ «Դոկ» (1971), Ռիչարդ Լեստերի՝ «Երեք հրացանակիրները» (1973), Ռոման Պոլանսկու՝ «Չինական թաղամաս» (1974) և այլ կինոնկարներում:

ՖիլմագրությունԽմբագրել

Խաղացել է մոտ 110 ֆիլմում, 2-ական ֆիլմերի ռեժիսոր և սցենարի հեղինակ է, 4 ֆիլմի պրոդյուսեր։
Առավել հայտնի ֆիլմերից են՝

ՄրցանակներԽմբագրել

Ստացել է 23 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 26-ի, որոնց թվում՝

9 անգամ ներկայացվել է նաև Ոսկե Ազնվամորի հակամրցանակին, ստացել այն 2 անգամ։

ԾանոթագրություններԽմբագրել