Կիլե Սանչես

ամերիկացի դերասանուհի

Կիլե Միշել Սանչես (հոկտեմբերի 13, 1977(1977-10-13)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Կորուսյալները հեռուստասերիալում» ֆիլմում Նիկի Ֆարնանդեսի և «Իդեալական փախուստ», «30 օր գիշեր․Մութ ժամանակներ», և «Վերջին դատաստանի գիշերը 2» ֆիլմերում խաղացած դերերով։

Կիլե Սանչես
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 13, 1977(1977-10-13)[1] (46 տարեկան)
Ծննդավայր՝Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0760989
kielesanchez.com

Կենսագրություն խմբագրել

Կիլե Միշել Սանչեսը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 13-ին Չիկագոյում (Իլինոյս նահանգ)։ Ունի երեք եղբայր և քույր։ Սանչեսը սկսել է իր դերասանական գործունեությունը՝ դպրոցում հանդես գալով «Ցասման ողկույզները» վեպի բեմադրությանը։ Նրա ելույթն օգնեց նրան հաղթահարելու բեմից վախը, որի դեմ նա այդ ժամանակ պայքարում էր։ Դրանից հետո նա գնաց Լոս Անջելես, որտեղ ոչ մեծ դերերով հանդես եկավ «That Was Then» և «Married to the Kellys» սերիալներում։ 2003 թվականին հայտնվեց «Խրված քո մեջ» ֆիլմում։ 2006 թվականին նկարահանվել է «Կորուսյալները» հեռուստասերիալի երրորդ մասում՝ որպես Նիկի Ֆերնանդես, բայց նրա մարմնավորած դերասանուհին զոհվեց վեցերորդ անգամ հանդես գալիս։ Կիլեն խաղացել է «Ո՞վ է Սամանտան» սերիալի 4 դրվագում, առաջատար դերեր է խաղացել նաև «Իդեալական փախուստ» և այլ ֆիլմերում[2]։

Անձնական կյանք խմբագրել

2001-2008 թվականներին Կիլեն ամուսնացած է եղել Զաք Հելմի հետ։

2012 թվականի դեկտեմբերի 29-ին նա ամուսնացել է երկրորդ անգամ՝ դերասան Զակ Գիլֆորդի հետ, ում հետ նախքան ամուսնությունը շփվել է երկու տարի։ Զույգն ունի դուստր՝ Զեփելին Ադել Գիլֆորդ (ծնվել է 29.11.2017 փոխնակ մոր կողմից)[3]։ 2015 թվականի նոյեմբերի սկզբին[4][5] նրանց ընտանիքում պիտի ծնվեր առաջնեկը, բայց նոյեմբերի 9-ին պարզ դարձավ, որ երեխան մահացած է ծնվել[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
2007 «Հրաշք նստարան» «Mr. Magorium’s Wonder Emporium» Միսիս Գուդման
2008 «Insanitarium» Լիլի
2009 «Իդեալական փախուստ» «A Perfect Getaway» Ջինա
2010 «30 օր գիշեր․ Մութ ժամանակներ» «30 Days of Night: Dark Days» Ստելլա Օլեսոն [7]
2011 «Սև նշան․ Սեմ Էգսի անկումը» «Burn Notice: The Fall of Sam Axe» Ամանդա Մեյփլս
2014 «Վերջին դատաստանի գիշերը 2» «The Purge: Anarchy» Լիզ
Հեռուստասերիալ
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
2006 «Կորուսյալները» «Lost» Նիկի Ֆերնանդես 6 դրվագ
2007 «Ո՞վ է Սամանտան» «Samantha Who?» Քլոյա 4 դրվագ
2010-2013 «Ճահճուտ» «The Glades» Քալի Քարգիլ 49 դրվագ
2014—2017 «Թագավորություն» «Kingdom» Լիզա Փրինս 40 դրվագ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Kiele Sanchez | Lost | Television New Zealand | Television | TV One, TV2, TVNZ 6, TVNZ 7
  3. Zach Gilford and Kiele Sanchez Welcome Daughter Zeppelin Adele
  4. Kiele Sanchez Is Pregnant, Expecting First Child With Zach Gilford: Find Out Her Due Date!
  5. «Baby Boy on the Way for Zach Gilford and Kiele Sanchez». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «Zach Gilford and Kiele Sanchez Suffer Late-Term Miscarriage» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. 30 Days of Night: Dark Days Casting News | Horror Movie, DVD, & Book Reviews, News, Interviews at Dread Central

Արտաքին հղումներ խմբագրել