«Նա լավ է խաղում» (անգլHe got game), Սպայկ Լիի կողմից 1998 թվականին նկարահանված սպորտային դրամա։ Կինոնկարի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 1997 թվականի հուլիսից մինչև սեպտեմբերը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Դենզել Վաշինգտոնը, NBA-ի բասկետբոլիստ Ռեյ Ալենը, Միլա Յովովիչը, Ռոզարիո Դոուսոնը և այլք։

Նա լավ է խաղում
անգլ.՝ He Got Game
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, հուուդ ֆիլմ, սպորտային ֆիլմ և ֆիլմ բանտի մասին
Թվականմայիսի 1, 1998 և հունվարի 21, 1999[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍպայկ Լի
ՊրոդյուսերՍպայկ Լի
Սցենարի հեղինակՍպայկ Լի
ԴերակատարներԴենզել Վաշինգտոն, Ռեյ Ալեն, Միլա Յովովիչ, Ռոզարիո Դոուսոն, Հիլլ Հարփեր, Նեդ Բիթի, Բռաուն Ջիմ, Բիլ Նան, Լոնետ Մաքքի, Թրևիս Բեսթ, Ջոն Թուրթուրո, Ջոն Ուոլես, Ռիք Ֆոքս, Ուոլթեր Մաքքարթի, Ջենիֆեր Էսպոսիտո, Չարլզ Բարքլի, Մայքլ Ջորդան, Ռեջի Միլեր, Շաքիլ Օ'Նիլ, Բիլ Ուոլթոն, Ջորջ Կառլ, Ջոմ Թոմսոն, Քիմ Դայրեքթոր, Նոլան Ռիչարդսոն, Ռիկ Պիտինո, Սկոտի Պիպեն, Զելդա Հարրիս, Ռոջեր Գուենվեր Սմիթ[2], Արթուր Ջ․ Նասկարելա[2], Լեոնարդ Ռոբերթս[2], Ջեյդ Յորքեր[2], Ջիլ Քելլի[2], Ջեմի Հեկտոր[2], Չեյսի Լեյն[2], Ջեյսի ՄակՔենզի[2], Քրիստոֆեր Վինկոոպ[2], Ռոբին Ռոբերտս[2], Ռոն Սեֆաս Ջոնս[2] և Ջոզեֆ Լայլ Թեյլոր[2]
ՕպերատորՄալիկ Հասան Սաիդ
ԵրաժշտությունԱարոն Կոպլենդ
ՄոնտաժԲերի Ալեքսանդր Բրաուն
Պատմվածքի վայրԲրուքլին
Նկարահանման վայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք, Նյու Ջերսի և Հյուսիսային Կարոլինա
Կինոընկերություն40 Acres & A Mule Filmworks և Touchstone Pictures
Տևողություն136 րոպե

Սյուժե խմբագրել

Ջեյք Շաթլսվորթը (Վաշինգտոն) կրում է ցմահ ազատազրկում՝ կնոջն անգիտակցաբար սպանելու պատճառով։ Ջեյքի որդին՝ Հիսուս Շաթլսվորթը (Ալեն), հոր բացակայության ընթացքում կարողանում է վերածվել մեծ հեռանկարներ ունեցող բասկետբոլիստի, ով հանդես է գալիս Բրուքլինում գտնվող Լինքոլնի անվան ավագ դպրոցի բասկետբոլային թիմում։ Հիսուսը դեռ չի կարողանում որոշել, թե դպրոցն ավարտելուց հետո որ համալսարանի առաջարկած կրթաթոշակային ծրագիրն է ընդունելու, իսկ շրջապատողները տեղ ու դադար չեն տալիս՝ անընդհատ հարցնելուվ, թե որտեղ է հանդես գալու։ Ջեյքը առաջարկություն է ստանում իր բանտապետից. նրան տրվելու էր կարճաժամկետ ազատություն, որի ընթացքում պետք է համոզեր բասկետբոլիստ որդուն հանդես գալու «Բիգ սթեյթ» համալսարանի թիմում, հաջողության դեպքում Շաթլսվորթ ավագին սպասվում էր պատժաժամկետի աննախադեպ թեթևացում։ Հիսուսը, սակայն, չէր ընդունում հոր գոյությունը և չափազանց մեծ ատելությամբ էր լցված հոր հանդեպ։

Դերերում խմբագրել

Հիսուսի դերի համար ռեժիսոր Սպայկ Լին առաջ էր քաշել NBA-ի բասկետբոլիստներ Կոբի Բրայանտի, Թրեյսի Մակգրեյդիի, Ալեն Այվերսոնի, Քևին Գառնեթի և Ստեֆոն Մարբերիի թեկնածությունները։ «Միլոուքի Բաքս»-«Նյու Յորք Նիքս» հանդիպման խաղակեսին Լին որոշում է մոտենալ Ռեյ Ալենին և առաջարկել դերը։ Ալենը համաձայնում է և շուրջ ութ ամիս հաճախում դերասանական արվեստի մասնավոր պարապմունքների, քանի որ չուներ դերասանական փորձ[3]։

Ֆիլմի սկզբնամասում կամեո ձևավաչափով հանդես են գալիս NBA-ի բասկետբոլիստներ Շաքիլ Օ'Նիլը, Ռեջի Միլլերը, Բիլ Ուոլթոնը, Սկոտի Պիպենը, Մայքլ Ջորդանը, Չարլզ Բարքլին, մարզիչներ Ջորջ Կարլը, Ռիք Պիտինոն և մեկնաբան Դիք Վիթեյլը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.kinokalender.com/film708_spiel-des-lebens.html
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. ««Նա լավ է խաղում» (1998)». Thisdistractedglobe.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19–ին-ին.
  4. “”. «Ջիզուս Շաթլսվորթ». «ՅուԹուբ». Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել